PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլիայի հավաքական/ England national football team

Sagittarius
18.04.2010, 01:18
Անգլիայի հավաքական

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/38/England_crest_2009.svg/232px-England_crest_2009.svg.png

Աշխարհի լավագույն հավաքականներից մեկը, որը միշտ աչքի է ընկել հիանալի ֆուտբոլային ավանդույթներով, տարբերվել է իր խաղաոճով, վերջիվերջո անգլիացիները հանդիսանում են ֆուտբոլի հայրերը:B

Ցավոք, այս հիանալի հավաքականը ընդամենը մեկ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն՝ հեռավոր 1966 թվականին:

Այս տարի Աշխարհի Առաջնությունում Անգլիայից սպասելիքները մեծ են և նրանց շանսերը բավականին բարձ են գնահատվում.

հա, մառոցա ասեմ, իմ սիրելի հավաքականն ա, առաջին ֆուտբոլային խաղը, որ նայել եմ, եղել է Անգլիա-Արգենտինա '98, և այդ օրվանից մինչև հիմա Անգլիայի ՖԱՆ եմ

Gayl
18.04.2010, 01:26
Կար մի ժամանակ, որ Ֆարնսիային էի համակրում, բայց արդեն Անգլիա:

Միքո
18.04.2010, 10:03
Անգլիան խաղումա արագ, կոպիտ, առանց տեխնիկայի վրա շատ ուշադրություն դարձնելու, խաղումա իրա նպատակին հասնելու համար, թիթիզ բաների հետևից չի ընգնում: Մի խոսքով իրա խաղը նայվումա :)

Sagittarius
18.04.2010, 13:33
Անգլիան խաղումա արագ, կոպիտ, առանց տեխնիկայի վրա շատ ուշադրություն դարձնելու, խաղումա իրա նպատակին հասնելու համար, թիթիզ բաների հետևից չի ընգնում: Մի խոսքով իրա խաղը նայվումա :)

:) նուու, տեխնիկան սուբյեկտիվ բնորոշում ա, տարբեր մարդկանց համար տարբեր բան ա ֆուտբոլային տեխնիկան, ինձ համար տեխնիկան թմային խաղն ա:)

Միքո
18.04.2010, 13:40
:) նուու, տեխնիկան սուբյեկտիվ բնորոշում ա, տարբեր մարդկանց համար տարբեր բան ա ֆուտբոլային տեխնիկան, ինձ համար տեխնիկան թմային խաղն ա:)

դե իմ ասածնա էլի նույն բանը, դրա համար էլ ասում եմ, որ նայում եմ իրա խաղերը ;)

Tyler
18.04.2010, 13:44
Իմ սիրած հավաքականն էլ ա :) 2002-ից սիրում եմ: Շատ, շաաատ ափսոսում եմ, որ էս առաջնությանը ամենայն հավանականությամբ Օուենն ու Բեքհեմը չեն խաղա, ես հենց իրան խաթր եմ սկսել Անգլիա սիրել :( Շատ ափսոս ա է, գոնե Բեքսը խաղա :(

Sagittarius
18.04.2010, 14:13
ՈՒեմբլի Մարզադաշտ/ Wembley

http://www.bostonherald.com/blogs/sports/rap_sheet/wp-content/uploads/2009/10/wembley-stadium.jpghttp://www.freepicks.org/articles/nfl-football-2009/images/wembley-stadium1.jpghttp://nbcsportsmedia1.msnbc.com/j/msnbc/Components/Photos/070323/070323_wembley_stadium_hmed_7a.hmedium.jpg

Հին

http://www.bbc.co.uk/london/content/images/2006/03/02/wembley_aerial_430x280.jpg

Անգլիայի հավաքականի սիմվոլիկ մարզադաշտը, որտե կերտվել են Անգլիայի մեծագույն հաղթանակները

2003-2007 թթ. վերակառուցումից հետո այն ստացել է հիմնովին նոր տեսք,

վերակառուման աշխատաքների վրա ծախսվել է 900 մլն ֆունտ:)

ՈՒեմբլին այժմ տեղավորում է 90000 հանդիսական /մեծությամբ երկրորդը Եվրոպայում/

Sagittarius
18.04.2010, 14:19
Իմ սիրած հավաքականն էլ ա :) 2002-ից սիրում եմ: Շատ, շաաատ ափսոսում եմ, որ էս առաջնությանը ամենայն հավանականությամբ Օուենն ու Բեքհեմը չեն խաղա, ես հենց իրան խաթր եմ սկսել Անգլիա սիրել :( Շատ ափսոս ա է, գոնե Բեքսը խաղա :(

:( Օուենը, որ վաբշե բախտ չունի, սաղ կարիերան մենակ վնասվածքներ ստացավ:(
Բայց դե Անգլիան էս տարի տաղանդավոր երիտասարդների պակաս չունի

Միքո
18.04.2010, 14:36
Օուեն :) փոքր ժամանակ երազում էի իրա նման խաղալ իմանամ :(
քիչ էր մնում, որ ստացվեր :))

Sagittarius
18.04.2010, 14:41
Օուեն :) փոքր ժամանակ երազում էի իրա նման խաղալ իմանամ :(
քիչ էր մնում, որ ստացվեր :))

Փոքր ժամանակ հայաթում Անգլիայի հավաքականի շտաբ էի սարքել, դրոշներով բաներով,,, սաղ հայաթի երեխեքին Անգլիայի մի ֆուտբոլիստի անուն էինք տվել:)) նույնիսկ Նեվիլ եղբայրներ ունեինք, դե ես էլ Օուենն էի:)

Tyler
18.04.2010, 17:25
Դե Օուենը 2001-2002ին սպանում էր, աշխարհի առաջնությանը Բրազիլիային էլ գոլ խփեց :) Իսկ այ 2006ին հեչ բախտը չբերեց, էս տարի էլ ընդհանրապես չի խաղա տղեն... Էդ Կապելլոն գոնե մեկ-մեկ կանչեր մինչև էդ, իրա տեղը էն պոլի փեդ Կռաուչին ա կանչում :angry Ինչի պատճառով Օուենի 89 խաղ, 40 գոլ ցուցանիշը հավաքականի կազմում երևի տենց էլ նոր զարգացում չի ունենա: Ընդամենը 9 գոլ էր մնում, որ հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն դառնար:

Sagittarius
18.04.2010, 18:03

գոլ խաղ

1.Բոբբի Չարլտոն 49 106

2.Գարի Լինեկեր 48 80

3.Ջիմի Գրիվս 44 57

4.Մայքլ Օուեն 40 89

Farfalla
20.04.2010, 10:22
Անգլիայի հավաքականի հիմնը

God save our gracious Queen
long live our noble Queen,
God save the Queen!
Send her victorious,
happy and glorious,
long to reign over us:
God save the Queen!

O Lord our God arise,
Strike down her enemies,
And make them fall:
Confound their politics,
Frustrate their knavish tricks,
On thee our hopes we fix:
God save us all!

Thy choicest gifts in store
on her be pleased to pour;
long may she reign;
may she defend our laws,
and ever give us cause
to sing with heart and voice
"God save the Queen!"

Միքո
20.04.2010, 10:35
Անգլիայի հավաքականի հիմնը

էս Մեծ Բրիտանիայի հիմնը չի՞ :o

Farfalla
20.04.2010, 11:10
էս Մեծ Բրիտանիայի հիմնը չի՞ :o

Սորրի, խառնել էի երկրի հիմնի հետ:
Ֆուտբոլի հավաքականի հիմնը սա է՝

Three Lions

It's coming home,
It's coming home,
It's coming,
Football's coming home...
Everyone seems to know the score,
They've seen it all before,
They just know,
They're so sure,
That England's Gonna throw it away,
Gonna blow it away,
But know they can play,
'Cause I remember...
Three Lions on a shirt,
Jules Rimet still gleaming,
Thirty years of hurt,
Never stopped me dreaming.
So many jokes, so many sneers,
But all those oh-so-nears,
Wear you down,
Through the years,
But I still see that tackle by Moore,
And when Linekar scored,
Bobby belting the ball,
And Nobby Dancing...
Three Lions on a shirt,
Jules Rimet still gleaming,
Thirty years of hurt,
Never stopped me dreaming.
It's coming...
Three Lions...

Sagittarius
26.05.2010, 00:04
Երեկվա խաղը Մեքսիկայի հետ ապացուցեց, որ Անգլիան գտնվում է հրաշալի մարզավիճակում:)

It's coming home, it's coming home!!!! WC is coming home!!!!!

http://www.youtube.com/watch?v=Jd74Vx2u1R0&feature=related

Արծիվ
30.05.2010, 10:43
Ինձ էլ է դուր գալիս Անգլիայի հավաքականի խաղը և իրոք որ նրանք ունեցել են շատ հզոր ֆուտբոլիստներ

http://en.wikipedia.org/wiki/England_national_football_team#Player_history

Ապե Ջան
03.06.2010, 22:02
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները կողմնորոշվել են իրենց խաղային համարների հետ ՀԱՀ-ում կայանալիք 2010թ. աշխրահի առաջնությանը մասնակցելու համար, այդ մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Հատկանշական է այն, որ «7» համարի մարզաշապիկը, որը պետք է կրեր Դևիդ Բեքհեմը, բաժին է հասել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Արոն Լենոնին:

1. Դևիդ Ջեյմս

2. Գլեն Ջոնսոն

3. Էշլի Քոուլ

4. Սթիվեն Ջերարդ

5. Ռիո Ֆերդինանդ

6. Ջոն Տերի

7. Արոն Լենոն

8. Ֆրենկ Լեմպարդ

9. Պիտեր Կրոաւչ

10. Ուեյն Ռունի

11. Ջո Քոուլ

12. Ռոբերտ Գրին

13. Սթիվեն Ուորնոկ

14. Գարեթ Բարի

15. Մեթյու Ապսոն

16. Ջեյմս Միլներ

17. Շոն Ռայթ-Ֆիլիփս

18. Ջեյմի Կարագեր

19. Ջերմեյն Դեֆո

20. Լեդլի Քինգ

21. Էմիլ Հեսկի

22. Մայքլ Կարիկ

23. Ջո Հարթ

Աղբյուրը (armsport.am)

Gayl
03.06.2010, 22:18
Բարին ապաքինվելա՞

Արծիվ
03.06.2010, 22:45
Կարծում եմ Ռոբերտ Գրին #12 հիմնական սքուադի դարպասապահը:

Ապե Ջան
11.06.2010, 12:30
Անգլիայի հավաքականի նոր ավագ Սթիվեն Ջերարդը կոչ է արել իր թիմի խաղընկերներին օրինակելի պահել իրենց ՀԱՀ-ում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը` հատուկ շեշտադրում կատարելով Ուեյն Ռունիի վրա:

http://armsport.am/images/news_1/1090981276234645.jpg

Հիշեցնենք, որ 2 օր առաջ կայացած ընկերական հանդիպմանը, որի ժամանակ Ֆաբիո Կապելոյի սաները հաղթել էին «Պլատինում սթարս» հարավաֆրիկյան ակումբին (3:0), տաքարյուն հարձակվողը մի շարք վիրավորանքներ է հասցրել մրցավար Ջեֆ Սելոգիլվեին, ով համարձավել էր նրան դեղին քարտ ցույց տալ:

«Այժմ նա հասունացել է, և այլևս սադրանքների զոհ չի դառնա: Ուեյնը գիտի, որ մենք ուզում ենք տեսնել նրան դաշտում, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Այնուամենայնիվ, մարզիչները ժամանակ չեն խնայում ևս մեկ անգամ հիշեցնել նրան, որ անհրաժեշտ է զսպված լինել: Պետք է հարգել մրցավարներին և ոչ մի դեպքում չմիջամտել նրանց աշխատանքին:

Ստանալով դեղին քարտ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա բերանը փակ պահել, որպեսզի հանկարծ հեռացման չարժանանա. չէ՞ որ այդ ժամանակ կտուժի ողջ թիմը», - ասել է Ջերարդը Yahoo-ի հետ հարցազրույցում` նշելով, որ նա լիովին ընտելացել է իր նոր դերին, ինչն էլ, թերևս, զարմանալի չէ. իր հարազատ «Լիվերպուլում» Սթիվենը 6 տարի թիմի ավագ է եղել:

Նախորդ աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Գերմանիայում, Ռունին ծանր դրության մեջ թողեց իր թիմին` հեռացվելով դաշտից Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչում:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/7/9098/)

Արծիվ
19.07.2010, 10:53
Ֆերգյուսոն. Ինձ 2 անգամ առաջարկել են գլխավորել Անգլիայի հավաքականը

http://img840.imageshack.us/img840/2696/10104941279352313.jpg (http://img840.imageshack.us/i/10104941279352313.jpg/)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս ֆերգյուսոնը սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ նախկինում Ֆուտբոլի ասոցիացիան երկու անգամ առաջարկել է նրան գլխավորել Անգլիայի հավաքականը, և որ նա երկու անգամ մերժել է այդ առաջարկը` անվանելով այդ աշխատանքը «սարսափելի»: Իր իսկ խոսքերով` այն հաջողությունը, որը նա բերել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 1990թ.-ին, գրավել էր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ուշադրությունը, որը փորձել էր օգտվել իր ծառայություններից 1996թ.-ին` Տերի Վենեյբլսի հեռանալուց հետո, և 1999թ.-ին` Գլեն Խոդլի հեռանալուց հետո: Ի պատասխան այս առաջարկին` Ֆերգյուսոնը հրաժարվել էր այդ պաշտոնից` հայտարարելով, որ Անգլիայի հավաքականի հետ աշխատանքը անիրագործելի առաքելություն է:
«Ինձ երկու անգամ առաջարկել են գլխավորել Անգլիայի հավաքականը, բայց դա, իհարկե, բացառվում էր, - ասել է Ֆերգյուսոնը: - Իմ կարծիքով, դա սարսափելի աշխատանք է, բացի դրանից` շատ կարևոր էր այն փաստը, որ ես ծագումով շոտլանդացի եմ»:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչը նաև իր կարծիքն է հայտնել Ֆաբիո Կապելոյի թիմի` աշխարհի առջնությունում անհաջող ելույթի վերաբերյալ.
«Անգլիայի ներքին առաջնությունը ուժասպառ է անում ֆուտբոլիստներին: Օրինակ` դեկտեմբերին նրանք 8 կամ 9 հանդիպում են անցկացնում, թեև դա տարվա ամենավատ ժամանակահատվածն է: Այնուհետև նրանց մոտ տարբեր խնդիրներ են ծագում, բայց նրանք շարունակում են խաղալ: Մրցաշրջանի ավարտից հետո սկսվում է մի այնպիսի կարևոր մրցաշար, ինչպիսին է Աշխարհի գավաթը, բայց նրանք արդեն 100%-ով պատրաստ չեն լինում: Նրանց հանգիստ է հարկավոր օրգանիզմին էներգիա վերադարձնելու համար:
Բացի դրանից` կա նաև այնպիսի գործոն, ինչպիսին է շատ մեծ սպասումները, - հավելել է Ֆերգյուսոնը: - Բոլոր այն կարևոր ֆուտբոլիստները, ումից լավ խաղ էին ակնկալում, վատ մրցաշար անցկացրեցին` Ուեյն Ռունի, Լիոնել Մեսսի, Կակա, Կրիշտիանու Ռոնալդու… Բոլորն ակնկալում էին, որ այս մրցաշարը կդառնա Ռունիի բենեֆիսը` մոռանալով, որ նա գրեթե չունի աշխարհի առաջնություններին մասնակցելու փորձ:

Աղբյուրը (http://www.armsport.am/am/news/4/7/10494/)

Sagittarius
01.08.2010, 02:13
…«Յունայթեդի» գլխավոր մարզիչը նաև իր կարծիքն է հայտնել Ֆաբիո Կապելոյի թիմի` աշխարհի առջնությունում անհաջող ելույթի վերաբերյալ.
«Անգլիայի ներքին առաջնությունը ուժասպառ է անում ֆուտբոլիստներին: Օրինակ` դեկտեմբերին նրանք 8 կամ 9 հանդիպում են անցկացնում, թեև դա տարվա ամենավատ ժամանակահատվածն է: Այնուհետև նրանց մոտ տարբեր խնդիրներ են ծագում, բայց նրանք շարունակում են խաղալ: Մրցաշրջանի ավարտից հետո սկսվում է մի այնպիսի կարևոր մրցաշար, ինչպիսին է Աշխարհի գավաթը, բայց նրանք արդեն 100%-ով պատրաստ չեն լինում: Նրանց հանգիստ է հարկավոր օրգանիզմին էներգիա վերադարձնելու համար:
Բացի դրանից` կա նաև այնպիսի գործոն, ինչպիսին է շատ մեծ սպասումները, - հավելել է Ֆերգյուսոնը: - Բոլոր այն կարևոր ֆուտբոլիստները, ումից լավ խաղ էին ակնկալում, վատ մրցաշար անցկացրեցին` Ուեյն Ռունի, Լիոնել Մեսսի, Կակա, Կրիշտիանու Ռոնալդու… Բոլորն ակնկալում էին, որ այս մրցաշարը կդառնա Ռունիի բենեֆիսը` մոռանալով, որ նա գրեթե չունի աշխարհի առաջնություններին մասնակցելու փորձ:

[B]Աղբյուրը (http://www.armsport.am/am/news/4/7/10494/)

հարյուր տոկոսով մաձայն եմ բազմափորձ մարզչի հետ, ոչ միայն Անգլիայի ֆուտբոլիստներն են ուժասպառ լինում, այլև մնացած աստեղրը

ֆուտբոլը ահավոր կոմերցիալ է դարձել, առաջնություններում պտտվող փողերը ֆուտբոլիստներին այլևս թույլ չեն տալիս մտածել աշխարհի խաղերի մասին, իսկ մենք ախր դրանց չորս տարի սրտի թրթիռով ենք սպասում:(