PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս

Էջեր : [1] 2 3

Հայկօ
31.03.2010, 18:54
Այստեղ կզրուցենք այն ամենի մասին, ինչը չի տեղավորվում «Կինո» բաժնի ոչ մի թեմայի տակ, բայց այնուամենայնիվ առնչվում է կինոյի կախարդական աշխարհին :): Կանխավ հիշեցնեմ, որ այս թեման զրուցարան չէ, և այստեղ գրելու ենք մեր այն բոլոր մտքերը, որոնք մյուս թեմաներում կհամարվեն օֆֆտոպ: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:

Գալաթեա
16.04.2010, 00:26
Ռուֆ ջան, հուսով եմ քեզ չեմ հիասթափեցնի, եթե նշեմ, որ պատկանում եմ քեզ մոտ ործկալու ցանկություն առաջացնող վերոհիշյալ ֆիլմի սիրահարների շարքին :)
Դու ֆիլմի անհաջող լինելը բացատրում ես ավելորդ սենտիմենտալությամբ, օրինակ:
Կներես, բայց դա արդեն սյուժեն է թելադրում: Ինչ էմոցիա էիր ուզում մի ֆիլմից, որի երկու հերոսները մի-մի ոտները գերեզմանում հիմնավորապես տեղավորած ջահել տղերք են: "Դոգվիլի" անկապ, չհիմնավորված դաժանությունը՞ թե ասենք "Մարտական Ակումբի" հավայի խուճուճ սյուժեն: /Նշեմ, որ այս երկու ֆիլմն էլ հավանում եմ/:

Պարզապես պետք չի կոմպլեքսավորվել էն մտքից, որ կան ուղղակի բարի, կյանքի մասին ֆիլմեր, որոնք նայելուց հետո բացի բերանումդ ժանգոտ երկաթի համից ուրիշ զգացմունքներն էլ են առաջանում: Ոնց որ օրինակ էս ֆիլմում:
Ինձ մոտ երկու անգամ էլ, էդ ֆիլմը նայելուց հետո, ծովը տեսնելու ցանկությունն էնքան մեծ ա եղել /շատ վաղուց եմ վերջին անգամ տեսել/, որ դա զսպելն ու առաջ անցնելը մեծ ջանք ա վրես նստել: Բայց լուսավոր զգացումը մնացել ա:
Ու ես համարում եմ, որ էդ ֆիլմի ստեղծողները հասել են իրենց նպատակին: Ես անմիջապես դիտումից իմ սենյակում առանձնանալուց հետո ծովի խշշոց եմ ականջներումս լսել:

Ասածս ինչ ա: Էն որ շատերն են սիրում, չի նշանակում, որ վատն ա: Էդ հո ծիծակ կոշիկ չի:

Հա...նայելու չարժանի ֆիլմեր... Տարանտինկայի վերջին շրջանի բոլորը գրեթե... սպառել ա իրեն մեր տղեն։

Հայկօ
17.04.2010, 20:51
Մոդերատորական. «Խորհուրդ չեմ տալիս դիտել (http://www.akumb.am/showthread.php/53250-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC)» թեմայից մեն-մի գրառում տեղափոխվել է այս թեմա:

Ռուֆուս
22.04.2010, 13:29
Առաջինը չեմ տեսել, բայց այ 13-րդ Ռազմիկը ֆիլմը տանել չեմ կարողանում, որովհետև

...Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ::[

Rhayader
22.04.2010, 13:47
Առաջինը չեմ տեսել, բայց այ 13-րդ Ռազմիկը ֆիլմը տանել չեմ կարողանում, որովհետև

:[

Ի միջի այլոց, հեչ էլ չի բռնաբարել. պարզապես իրական արաբ բանաստեղծ իբն Ֆադլանի իրական հուշագրությունները վիկինգների հետ դեպի Վոլգա գետ ճանապարհորդությունն օգտագործելով որպես կոնտեքստ՝ Բեովուլֆի մասին լեգենդը վերապատմելու համար: Չէի ասի, թե փչացրել են. վիկինգները լավ համոզիչոտ են (չնայած չափից դուրս քաղաքակիրթ), միանգամից զգացվում ա, որ հեղինակն իսլանդական ու նորվեգական սագաները լավ ա ուսումնասիրել՝ հերոսները լրիվ սկալդական երգերում նկարագրված տրամաբանությամբ են գործում: Մենակ թե արաբն էր չափից դուրս լայնախոհ տիպ, պիտի որ մենակ խոզի միս ուտելու համար չշփվեր նորդերի հետ:D բայց դե իրական Ֆադլանը շփվել ա: Չնայած՝ դժվար թե էդքան արագ հարմարված լիներ:

Հայկօ
22.04.2010, 19:22
Առաջինը չեմ տեսել, բայց այ 13-րդ Ռազմիկը ֆիլմը տանել չեմ կարողանում, որովհետև

:[

Շատ լավ ֆիլմ է, ի դեպ :beee: Ընդհանրապես՝ ես վիկինգների հետ կապված ամեն ինչ ուղղակի պաշտում եմ՝ Օդին ձյայից սկսած մինչև «Outlander» տրեշը (սագա այն մասին, թե ինչպես թռչող ափսեն ընկնում է Վիկինգիա, Շատ Չար Գազանը փախչում է, իսկ Միջգալակտիկական Որսորդը թուր ու մորթի է հագնում): Հեյ գիդի Մաքս Փեյն, նույնիսկ էդտեղ վալկիրիաներ ու Ռագարյոկ կար, շատ էլ թե՝ վերջինը ռոք-ակումբ էր: Ցավոք՝ իրանց մասին մինչև հիմա ոչ մի քիչ թե շատ խոշոր ֆիլմ չկա:

Rhayader
22.04.2010, 23:50
Էդ առումով, այ այս մեկը նայել արժի՝ հեքիաթի լավագույն էկրանիզացիաներից ա. Beauty and the Beast (http://en.wikipedia.org/wiki/Beauty_and_the_Beast_(2003_film)): Շատ ինչ-որ ցնցող բան չի, բայց մռութ ա: Դե, որ գլխավոր հերոսուհուն Ջեյն Մարչը խաղա («The Lover», «Color of the Night»):love

AshotLife
23.04.2010, 17:58
Ես մի բան հարցնեմ, ֆիլմի режиссерская версия-ն եդ որնա?, ինչ ա եդ? ես մի հատ ֆիլմ եի download արել(KING KONG), նույն բանն եր, տարբերթյուն չկար սովորականի համեմատ:

Ռուֆուս
23.04.2010, 23:44
Ես մի բան հարցնեմ, ֆիլմի режиссерская версия-ն եդ որնա?, ինչ ա եդ? ես մի հատ ֆիլմ եի download արել(KING KONG), նույն բանն եր, տարբերթյուն չկար սովորականի համեմատ:

Ֆիլմը նկարահանելուց հետո նախքան լայն լսարանների համար թողարկելը ֆիլմը «կտրատում» են, որոշ հատվածներ հանում են ու նոր են ուղարկում կինոթատրոններ: Director's Cut-ը ֆիլմի ավելի ամբողջական վերսիան է, սովորաբար մոտ 5-10, երբեմն 30-60 րոպե ավելի երկար ա լինում քան ֆիլմի թողարկված տարբերակը:

Կոնկրետ Քինգ-Քոնգի դեպքում չգիտեմ director's cut-ը ինչով է տարբերվում սովորական վերսիայից բայց հաստատ գոնե մի քանի րոպե ավելի երկար պետք է լինի:

Rhayader
03.05.2010, 10:35
Մենակ "The Lost Highway"-ն ինչ արժի:love

Ֆրեյա
03.05.2010, 11:14
Մենակ "The Lost Highway"-ն ինչ արժի:love

Էէէէէ՜... Գոնե ասեիր՝ Մալհոլանդ Դրայվը...
Լոսթ հայվեյը՝ ոնց որ պադվալում նկարած լիներ... Էլ չեմ ասում, որ սյուժեն ուղղակի Մալհոլանդ Դրայվի մոդիֆիկացիա էր... :[ ու էն տափակ ուժասծիկների ոճով, ասենք՝ "Ֆրեդի Կրյուգերի 8րդ ճկուտի 6րդ եղունգը ու մահացած երեխաները"

չեմ հասկանում ուղղակի, իմաստը որն էր դնել մի հատ հաջողված կինոյի մեխանիզմ նորից օգտագործել ուրիշ կինոյում...փողի համար՞

Ռուֆուս
03.05.2010, 11:21

Ան ջան, Lost Highway-ի դեպքում մի փոքր սխալվում ես, որովհետև Lost Highway-ը ավելի հին կինո է, քան Mullholland Drive-ը: Կարելի է ասել Mullholland Drive-ը Lost Highway-ի էվոլյուցիան է ու բնականաբար ավելի հաջողված ֆիլմ է: Ամեն դեպքում Lost Highway-ը էդքան էլ վատը չի, բայց մի փոքր «անմշակ» ա :)

Rhayader
03.05.2010, 11:29

Ես էի ուզում ասել;) բայց միևնույն է, Lost Highway-ը երբ նայեցի (բավականին փոքր էի այդ ժամանակ), անասելի ազդեցիկ էր, այդպիսի բան դեռ չէի տեսել, դրա համար էլ այդքան ուժեղ է տպավորվել: Բայց եթե Լինչի բարդ, փախած սյուժեների տակ երկրորդ հայացքից սկսում են նշմարվել օգտագործված սիմվոլիկ պատկերները, ապա ֆոն Տրիերի մոտ աչքի ընկնող սիմվոլներ են, որոնց տակից սողում է կցկտուր ու թույլ սյուժեն:

Ֆրեյա
03.05.2010, 16:45
Ան ջան, Lost Highway-ի դեպքում մի փոքր սխալվում ես, որովհետև Lost Highway-ը ավելի հին կինո է, քան Mullholland Drive-ը: Կարելի է ասել Mullholland Drive-ը Lost Highway-ի էվոլյուցիան է ու բնականաբար ավելի հաջողված ֆիլմ է: Ամեն դեպքում Lost Highway-ը էդքան էլ վատը չի, բայց մի փոքր «անմշակ» ա :)

Հա, ճիշտ ես։ Ինձ թվում էր, թե Lost Highwayը ավելի նոր է, քան Մալհոլլանդ Դրայվը.... սորի...

Ամեն դեպքում, Հայվեյը մի տեսակ տհաճ է աչքի համար, Մալհոլանդ Դրայվը շատ ավլեի հաջող է նկարված։ Չնայած, որ սցենարներում չնչին տարբերություններ կան կապված այդ "ժամանակագրական խառնաշփոթի" տրյուկի հետ, ամեն դեպքում, լավ է արել, որ մեկ այլ ֆիլմում կարողացել է ամբողջությամբ ծաղկացնել ֆիլմի վիզուալ մասը...
Իհարկե, երրորդ ֆիլմը արդեն չի կարող նկարել նույն հնարքն օգտագործելով :))

Ռուֆուս
03.05.2010, 16:54
Իհարկե, երրորդ ֆիլմը արդեն չի կարող նկարել նույն հնարքն օգտագործելով :))

Պատկերացրու, որ հաջողացրել ա :))

Inland Empire/Ներքին Կայսրություն (http://en.wikipedia.org/wiki/Inland_Empire_(film)) (2006) նույն հնարքով է նկարահանվել ու էլի բավականին հաջող էր: Ոսկե Ծիրանի պրեզենտացիայի ժամանակ եմ դիտել, ֆիլմի սկզբում դահլիճում մոտ 30 մարդ կար, երբ ֆիլմը ավարտվեց մնացել էինք 4-5 հոգով :)) Բայց մեկ ա, Մալհոլլանդ Դրայվից սարերով ու ձորերով հեռու էր :)

Հայկօ
03.05.2010, 20:27
Մոդերատորական. հանուն վեհի, ազնիվի ու գեղեցիկի փրկության՝ «Լարս ֆոն Տրիեր. «Antichrist» (http://www.akumb.am/showthread.php/48818-%D4%BC%D5%A1%D6%80%D5%BD-%D6%86%D5%B8%D5%B6-%D5%8F%D6%80%D5%AB%D5%A5%D6%80.-%C2%ABAntichrist%C2%BB)» թեմայից ջնջված գրառումները տեղափոխվել ու վերականգնվել են այստեղ: Վեհին, Ազնիվին ու Գեղեցիկին հրավիրում եմ իրենց քննարկումները շարունակելու այս թեմայում :)):

Rhayader
03.05.2010, 20:57

Ռուֆուսին ու Ֆրեյային մոռացար;)

tikopx
04.05.2010, 17:25
Ararat Zion կինոն թարգմանվել և դառել Արարատ Սիոն? Հայերենում Զ տառ չկա:think

Լուսաբեր
04.05.2010, 17:36
Ararat Zion կինոն թարգմանվել և դառել Արարատ Սիոն? Հայերենում Զ տառ չկա:think

Հարցը Զ տառ չունենալը չի, պարզապես հայերը այդ սարին Սիոն են ասում ;)

Ն

Հայկօ
07.05.2010, 21:46
Unbreakable

Ռեժիսյոր՝ Մ. Նայթ Շյամալան
Դերերում՝ Բրյուս Ուիլլիս, Սեմյուել Լ. Ջեքսոն

Զզվում եմ կոմիքսներից, իսկ կոմիքսները «արվեստի բարձրագույն» ճյուղ ներկայացնող ֆիլմերից առավել ևս: Հա, լիքը ֆիլմեր կան կոմիքսների ու անիմե/մանգայի հիման վրա նկարահանված, որոնք շատ եմ սիրում (Բեթմենի ֆիլմերը, Օլդբոյ, Սին Սիթի և այլն), բայց դրանք լրիվ անհամեմատելի են էս ֆիլմի հետ: Ֆիլմի հերոսները իրենց դնում են սուպերհերոսների տեղ ու սկսում են անկապ բաներ անել :[ Մի քանի տեղ ծիծաղից մեռա, ոնց որ դաուն լինեին...

Իսկ ինձ դուր եկավ... :oy Համարյա: Գիտե՞ս՝ ինչն ա հետաքրքիր. գուցե և իրենց սուպերհերոսների տեղ են դնում, գուցե և մոլագարության աստիճանի անկապ բաներ են անում ֆիլմի հերոսները... Բայց հետո հասկանում ես, որ ոչ մի անկապ բան չկար: Ու ոչ ոք իրեն ոչ մի բանի տեղ չէր դրել: Համ էլ էս ֆիլմը կոմիքսի հիման վրա չի նկարած, ապատեղեկատվություն մի տարածի, անգռը: Նույնիսկ հեռավոր ակնարկ էլ չկա էդ մասին: Ֆիլմն առերևույթ էն մասին ա, թե ինչ կլիներ, օրինակ, եթե քո սիրած Բեթմենը (:love) ապրեր ու ստեղծագործեր ոչ թե Գոթհեմ Սիթիում, այլ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ որպես սովորական մարդ: Ու էն մասին ա, որ ամեն մի հեքիաթի մեջ ճշմարտության հատիկ կա, ու էդ հատիկը ոչ թե քարի կտոր ա, այլ ծառի ծիլ տված սերմ: Ու էն մասին ա, թե ինչ սարսափելի բան ա իրական կյանքը: Ֆիլմի վերջը ամեն ինչ տակնուվրա ա անում ու լիքը մտածելու նյութ ա տալիս:

Արևածագ
14.05.2010, 19:35
Երեկ նորություններից իմացա, որ Վլադիվոստոկում աշակերտներին պարտադրել են նայել Միխալկովի «Утомленные солнцем-2» ֆիլմը, բոլոր դպրոցներում անխտիր՝ ներառյալ ցածր դասարանները: Կինոն «տեղապտույտ» է տալիս:D, 42 միլիոն ծախսել է, դեռ յոթ միլիոն էլ չի հավաքել: Վաղը- մյուս օրը կարող է ֆիլմի տոմսը մտցնեն կոմունալ ծառայությունների վճարի թերթիկների մեջ, :D կամ էլ թոշակառուների թոշակի մի մասը դրանով կտան: Պուտինի «մոտիկ» ընկերոջ գործերն իրավունք չունեն «թարս գնան»:D :

Dayana
27.05.2010, 18:06
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/be/Hachi_poster.jpg/200px-Hachi_poster.jpg

Գուցե սպասումներս էին շատ մեծ՝ չգիտեմ, բայց արդյունքում երեկ նայեցի ֆիլմը, իհարկե, լացեցի, բայց ամեն դեպքում սպասված տպավորությունները չթողեց։ Ճիշտն ասած Հաթիքոյի իրական պատմությունը շատ ավելի տպավորիչ էր։

Ֆիլմի հիմնական թերությունը, ըստ իս, դրա ամերիկանացումն էր, էլ չասած, որ ամերիկացիները այս պատմությունը նկարել էին մաքուր իրենց սիրելի տափակ ոճով։ Լավ չեմ կարող բացատրել, թե ինչպես, բայց համոզված եմ կհասկանան ինձ։ Կփորձեմ մի քիչ էլ մտածել, որ փորձեմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ տափակ–ամերիկյանի տակ։

Կարծում եմ, եթե պատմությունը չփոխվեր եւ նկարահանվեր Ճապոնիայում, ճապոնացի դերասանների մասնակցությամբ եւ ժամանակաշրջանն էլ չփոխվեր, շատ ավելի հետաքրքիր ֆիլմ կստացվեր։

Ֆիլմում հիմնական ժամանակը զբաղեցնում է Հաչիկոյի կյանքի այն հատվածը, երբ ապրում է պրոֆեսորի հետ։ Կարելի էր ավելի շատ պատմել, թե ինչ է արել այդ շունը 7-8 տարի կայարանում սպասելիս...

Այդպես էլ չհասկացա, թե պրեֆեսորը ինչի դաս էր տալիս. երգի, պարի, թե արվեստի :)) Միջին վիճակգրական ամերիկական կյանքի ներկայացում :|

Մի խոսքով, րիմեյք եմ ուզզզոււմ՜...

Շունոն կյանք էր :love :love :love
Ռիչարդ Գիրն էլ նենց ոչինչ :)

Ինձ էլ Հաչիկոն (ինչ էլ անունը բռնում ա :D) դուր չեկավ: Առաջին հերթին Գիրն էր մեղավոր :[ զզվում եմ իրենից, եթե ուրիշ դերասան լիներ, գուցե ավելի հաճույքով նայեի.... Ամերիկանացումն էլ էր անտեղի, թող Ճապոնիայում նկարահանեին, ավելի լավ կլիներ:

Իսկ Շունիկը իրոք որ շաաատ լավն էր: Նենց մեղքս տվեց :(

Քանի որ թեմայում պատասխանլն արգելվել է համապատասխան մոդերատորականով, էստեղ "հակաճառեմ": Նախ ֆիլմի մասին հրաշալի կարծիքի եմ, ու կարծում եմ, որ հեչ կարիք չկար նկարելու թե 9 տարի ի՞նչ էր անում շունը կայարանում, երբ ամեն ինչ մի քանի րոպեով լրիվ բացատրում էր ու մեկ էլ կապ չունի Ռիչարգ Գիրին սիրում եք թե չէ, ֆիլմում ինքը լավ էր խաղում ու առհասարակ, ինքը լավ դերասան ա ՝ անձնական հակակրանքը չքննարկելով իհարկե: Ֆիլմի նաև ճապոնական տարբերակը կա, որը դիտելուց հետո համոզված եմ, որ այս ֆիլմն ավելի կսիրեք:

Ռուֆ, դու էլ հերիք ա նորմալ ֆիլմերին անուն կպցնես :angry ու կոլաս էլ ե՞րբ ես բերելու :aaa

Adam
18.07.2010, 23:31
Ժողովուրդ, լսե՞լ եք, որ 2011-ին Տերմինատոր 5-ն ա դուրս գալիս:
Ռոբոտ նահանգապետը համաձայնվել ա նկարահանվել: :))
ասում են ահավոր ուժեղ կինո ա լինելու...
մի քանի հոդվածներ կարդացի, բայց մակերեսային են, դրա համար ստեղ չեմ ներկայացնում:

Հ.Գ. ինֆորմացիաս ստույգ չի:

Հայկօ
19.07.2010, 12:48
Նահանգապետ ասեցիք հիշեցի. հլը էս կինոյի "դերերումը" նայեք, էլի :).

The Expendables (http://www.imdb.com/title/tt1320253/)

Սիլվեստր Ստալոնե, Ջեյսոն Սթեթհեմ, Ջեթ Լի, Միկի Ռուրկ, Առնոլդ Շվարցենեգեր, Բրյուս Ուիլիս, Դոլֆ Լունդգրեն, Էրիկ Ռոբերտս :o: Մի կինոյի ընթացքում քանի՜ անգամ են աշխարհը փրկելու... :))

wem
20.08.2010, 13:00
http://95.140.203.42/am/culture/2009/07/20/film/ :ok

Վիշապ
26.10.2010, 23:20
Խորհուրդ չեմ տալիս դիտել էս կինոն՝

http://www.youtube.com/watch?v=NDp-F3Y97ZQ

Շատ ծանր կինո յա:cry Հիմա զռռում եմ, չեմ հանգստանում:cry

Ռուֆուս
27.10.2010, 09:49
Բայց ինչի՞ ես տենց նեգատիվ տրամադրված :))

Հերթական անգամ Ֆոնտանը նայելուց ասում եմ վերջ, էլ չեմ նայելու, բայց դե... Լավն ա էլի, հո զոռով չի :(

Ռուֆուս
27.10.2010, 10:40
Երեկ Serenity a.k.a Firefly ֆիլմը նայեցի, ռեվյու գրելու հավես չկա:

Որ ասեմ դուրս չեկավ, սուտ կլինի, վատը չէր, բայց էդքան էլ լավը չէր: Հետաքրքրությամբ նայվում էր, բայց որևէ «նորություն» մեջը չկար: Ոնց որ 5-րդ էլեմենտի ավելի լուրջ տեսակը լիներ: Sci-Fi-ի սիրահարներին դուր կգա:

Վիշապ
29.12.2010, 02:07
Սկորցեզեի «Անիծվածների կղզին»

Շատ ուժեղ դրամայա։ Հոգեբանական թրիլեր։

Ավելացնեմ, որ ուժս կամ հերթական ամերիկյան անկապ թրիլեր չի, այլ լուրջ ու շատ հետաքրքիր ֆիլմ է, որի ամբողջ իմաստը հասկանում ես միայն վերջին հինգ րոպեյվա ընթացքում, կամ նույնիսկ ամենավերջին վայրկյաններին։

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/2/22/Kinopoisk.ru-Shutter-Island-1094940.jpg

Էսօր վերջապես նայեցի: Արտակարգ ֆիլմ է, վերջում նոր սկսում ես կռահել, թե ինչ ծանր կինո ես նայում ու ... տենց...:this
Հաստատ արժի մի քանի անգամ նայել: Սյուժեն, սցենարները, խաղը, ամեն ինչը արտակարգ են:

Հայկօ
11.01.2011, 01:31
Ես չկա՜մ :D:D:D: Թե ինչպես Բեթմենը այդպես էլ չսովորեց հարցաքննության բարդ ու նուրբ արվեստը :)).

http://www.youtube.com/watch?v=w2yv8aT0UFc

Sagittarius
31.01.2011, 05:44
Հմմմ... ի՞նչ էի ուզում ասել :think

Հա սպարտաիների մասին. «Երեք հարյուր», ախր հեչ ֆիլմ չի: Ախր սրապտացի զինվորները չափից դուրս գեեեեեեեեեյ են ներկայացված՝ Աթենացիները լինեին կհասկանայինք, Ալեքսը /Մակեդոնացի/ լիներ կհասկանայինք, բայց սպարտացինե՞րը :o

սրա՞նք էին ոնց որ՝

http://www.youtube.com/watch?v=tdbt-sx5MDc

թե՞ սրանք՝

http://www.youtube.com/watch?v=VKA4Yhmc8ic

http://www.youtube.com/watch?v=wCNvN92t97M
:D

Malxas
31.01.2011, 10:58
Ամենաչսիրածս ֆիլմերից մեկն է: Հին 300 սպարտացիները տեսնողները կհասկանան ինձ: Սկզբից մինչև վերջ անհեթեթություն է, մանավանդ Քսերքսի կերպարը, որը չգիտես ինչու սևամորթ է և ավելի շատ նման է խրված ռոքերի քան թագավորի :)
Էն մնացած ապուշություններն էլ դուք կասեք : :)

Freeman
31.01.2011, 11:13
Հմմմ... ի՞նչ էի ուզում ասել :think

Հա սպարտաիների մասին. «Երեք հարյուր», ախր հեչ ֆիլմ չի: Ախր սրապտացի զինվորները չափից դուրս գեեեեեեեեեյ են ներկայացված՝ Աթենացիները լինեին կհասկանայինք, Ալեքսը /Մակեդոնացի/ լիներ կհասկանայինք, բայց սպարտացինե՞րը :o

Համաձայն եմ,ախմախ ֆիլմ ա,իսկ Ալեքսի պահով՝ինքը ոնց-որ գեյ չի եղել(կամ էլ ավելի քիչ գեյ էր,քան իր ժամանակակիցները)

Malxas
31.01.2011, 11:15
Համաձայն եմ,ախմախ ֆիլմ ա,իսկ Ալեքսի պահով՝ինքը ոնց-որ գեյ չի եղել(կամ էլ ավելի քիչ գեյ էր,քան իր ժամանակակիցները)

Ավելի քիչը որն է, լավ ախպեր? : :) Մոյա ժենա նեմնոժկո բերեմեննա ? :)

Freeman
31.01.2011, 11:26
Ավելի քիչը որն է, լավ ախպեր? : :) Մոյա ժենա նեմնոժկո բերեմեննա ? :)

Երբ իրան առաջարկել են,որ մի տղայի հետ սեռական հարաբերություն ունենա ինքը հրաժարվել ա(եթե ճիշտ եմ հիշում),իսկ ավելի քիչը նշանակում ա,որ կարող ա գեյ ա ,եղել բայց սաղին աջուձախ են բանից չի արել:))

Malxas
31.01.2011, 13:15
Երբ իրան առաջարկել են,որ մի տղայի հետ սեռական հարաբերություն ունենա ինքը հրաժարվել ա(եթե ճիշտ եմ հիշում),իսկ ավելի քիչը նշանակում ա,որ կարող ա գեյ ա ,եղել բայց սաղին աջուձախ են բանից չի արել:))

Արելա արել ապեր, ինքնելա արել, իրա պապան ել :)

Սերխիո
31.01.2011, 15:27
մի պատմաբան ասել ա՝«Մակեդոնացուն հաղթել ա միայն իրա ընկերոջ ազդրերը»
Կեսարն էլ ա գեյ եղել...
սպարտացիների էֆեկտները լավն էին, եթե պատմական կինո չլիներ,ուրիշ ձև կընդունվեր, իսկ սենց խեղաթյուրված էր ամեն ինչ, բայց էլի ասեմ , էֆեկտները լավն էին:ok

Sagittarius
31.01.2011, 15:42
Դե ես «Երեք հարյուրը» պատմական ֆիլմ չեմ համարում, և կարծում եմ նախորդի /որը պատմական կլասիկա է, և մանկությանս սիրածս ֆիլմերից մեկը/ հետ համեմատելը սխալ է, սրանք լրից տարբեր ոճի ֆիլմեր են՝ չնայած նույն իրադարձության մասին են:
Սա ավելի շատ «ֆենտեզի» /էլի էս ժանրին կպանք:)/ հիշեցնում, անտիկ շրջանի սուպերհերոսներով, և գաղափարև բավականին դուրս էկել է, նաև մթնոլորտը՝ իսկ «Սա Սպարտան է»:goblin հատվածը ուղղակի էպիկ է:

Բայց սպարտացիների և Քսերեքսի կերպարը ահավոր անհաջող են ստացվել, ԻՄՀՕ, գոմիկս

Leo Negri
01.02.2011, 11:29
Ստեղ պետքա հասկանալ, որ 300ը, ի տարբերություն հին կինոյի /որը, ի դեպ, նույնպես ահագին պատմական սխալներա պարունակում/, նույնքան պատմական կինոյա, ինչքանով մանուշակ մանկապարտեզի փղիկի ու թութակի մասին մուլտը` պոռնո: Իրանից պատմականություն պահանջելը նույննա, ինչ որ փղիկից ու թութակից կրքոտ սեր պահանջես:

Մի հատ էլ էկեք սկսենք բողոքենք, որ ֆիլմի կռիվները ռեալ կռիվների նման չեն:

Ինչ վերաբերվումա մկանոտ տղամարդկանց, անձամբ ես մկանոտ տղամարդկանց մեջ համասեռամոլական միտումներ չտեսա /մի կողմ թողելով էն փաստը, որ Սպարտայում խրախուսվում էր հոգևոր սերը տղամարդկանց միջև/: Մի հատ էլ էկեք սկսենք քննարկենք, թե Մատանիների Տիրակալի հոբբիթներն են համասեռամոլոտ, կամ Բեթմենը ու Ռոբինը /թեկուզ վերջինների առումով վստահ չեմ, նամանավան Ռոբինի/: Ընդհակառակը, ըստ ֆիլմի /ու կոմիկսի/ սյուժեի սպարտացիները հակադրվում են քիչմ բիսեքսուալոտ ու սեքսուալ առումով իրան ազատ պահող Քսերքսին:

Barekendan
03.02.2011, 21:31
Սկզբից մինչև վերջ անհեթեթություն է, մանավանդ Քսերքսի կերպարը, որը չգիտես ինչու սևամորթ է և ավելի շատ նման է խրված ռոքերի քան թագավորի

Սևամորթը սա է.

http://www.imdb.com/name/nm0579795/

Իսկ սա.

http://www.imdb.com/name/nm0763928/

կոչվում է լատինոամերիկացի:

Barekendan
03.02.2011, 23:58
Չե՞ք նկատել ,որ 300 ֆիլմի ամբողջ ընթացքում հնչում է հեղինակի խոսքը, որը ասենք ասում ա . «Մենք սպարտացիներս...», «Մեր արքան...» ու նման բաներ: Վերջում էլ շատ պարզ ցույց է տրված, որ դա 300-ից միակ կենդանի մնացած սպարտացին էր: Պարզից էլ պարզ է,որ մենք տեսնում ենք ոչ թե այն ինչ եղել է,այլ այն ինչ պատմում է սպարտացին՝ զինվորներին հաջորդ մարտից առաջ ոգեշնչելու համար: Պատմում է բնականաբար չափազանցրած,գեղեցկացրած,պաթոսով: Ու ասեմ, որ հեչ վատ մոտը չի ստացվում:
Խնդրում եմ, մեկ-մեկ մի մոռացեք,որ գեղարվեստական գործ եք նայում,ոչ թե վավերագրական, թե չե վաղը մյուս օր կպարզվի,որ սա էլ է վատ նկար, որովհետև մի տեսակ անիրական ա.

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/8/8a/Battle_of_Avarayr.jpg

Հայկօ
04.02.2011, 01:49
Խոսքներդ նկարով կտրեմ :): Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ նկարների զույգերի վրա.

http://img811.imageshack.us/img811/572/62671625.jpg http://img205.imageshack.us/img205/536/25198912.jpg

http://img148.imageshack.us/img148/2364/76727395.jpg http://img194.imageshack.us/img194/8694/75118194.jpg

Նման են, չէ՞: Իսկ հիմա խնդրում եմ նայեք ահա այս զույգը.

http://img703.imageshack.us/img703/1183/300hk.jpg

Կարծես թե այնքան էլ նման չեն: Պատճառն այն է, որ «300» կինոն Ֆրենկ Միլլերի համանուն կոմիքսի (http://en.wikipedia.org/wiki/300_%28comics%29) էկրանավորումն է, ոչ թե պատմական ֆիլմ: Անշուշտ՝ հիմքում իրական պատմական փաստերն են, Թերմոպիլիայի ճակատամարտը իրականում տեղի է ունեցել, սպարտացիներն էլ կարծես թե փոքր-ինչ ավելի իրական մարդիկ են եղել, քան, ասենք, գոնդորցիները: Սակայն երբ դուք դիտում եք «Սուպերմենը», արդյո՞ք մտածում եք աչքերով լազեր կրակելու կամ ռետուզի վրայից տռուսիկ հագնելու աբսուրդի մասին: Նույն կերպ էլ «300»-ը դիտելիս կարիք չկա բծախնդրորեն ընկնել պատմական փաստերի հետևից: Սա կոմիքսի էկրանավորում է, և որպես այդպիսին շատ լավն է: Դիտարժան, սուպեր-մեգա-պաթոսային և սարսափելի արյունոտ կինո: Պարզապես թուլացեք ու հաճույք ստացեք, իսկ պատմական ֆիլմ նայելու համար դիտեք «Discovery», ոչ թե «Warner Bros.» ;):

Barekendan
04.02.2011, 08:39
արդյո՞ք մտածում եք աչքերով լազեր կրակելու կամ ռետուզի վրայից տռուսիկ հագնելու աբսուրդի մասին:

Աչքերը չէ, բայց ռետուզի վրի տռուսիկը մտածել եմ, որ քիչմ տարօրինակ ա :D

Հայկօ
04.02.2011, 13:32
Աչքերը չէ, բայց ռետուզի վրի տռուսիկը մտածել եմ, որ քիչմ տարօրինակ ա :D

Բնավ տարօրինակ չէ: Տռուսիկը ռետուզի վրայից հագնելը Սուպերմեն լինելու առաջնային և կարևորագույն նշանն է: Առանց ռետուզի վրայից հագած կարմիր տռուսիկի ոչ մի Սուպերմեն չի կարող իրեն լիարժեք Սուպերմեն զգալ: Ու՞մ են պետք գերմարդկային ուժն ու ինտելեկտը, եթե նույնիսկ տռուսիկդ չես կարողանում քաշել ռետուզիդ վրա: Վերոհիշյալ կարմիր տռուսիկի ստրատեգիական դիրքը բոլոր Սուպերմեններից պահանջվող աշխատանքային հմտությունների և պարտականությունների անկյունաքարն է: Անգամ Սուպերմենի թափուր աշխատատեղի հայտարարությունը հետևյալ տեսքն ունի.

Պահանջվող հմտություններ.

● ՏՌՈՒՍԻԿԸ ՀԱԳՆԵԼ ՌԵՏՈՒԶԻ ՎՐԱՅԻՑ !!!
● կարողանալ թռչել
● ունենալ գերմարդկային ուժ
● աչքերով լազերներ կրակել
● տեսնել պատերի միջով
● կարողանալ ժամանակը հետ պտտել
● ունենալ մահամերձ պայմաններում աշխատելու ունակություն
● զուրկ լինել թիմային աշխատանքի հմտություններից
● ունենալ առնվազն միլիոն լուսատարվա թռիչքային փորձ
● պահել հնարավորինս անննասուն չոլկա
● կրիպտոնիտից ալերգիա ունենալ
● բլա բլա բլա բլա բլա
● ......................
● ...................
● ...............
● ............

Աշխատանքի նկարագիր.

Սուպերմենը պատասխանատու է աշխարհը բազմիցս փրկելու (ոչ պակաս, քան օրական երեք անգամ), չարագործներին հաղթելու և տիեզերքում պատշաճ կերպով կայֆավատ լինելու համար: Նա նաև ապահովում է «Daily Planet» թերթում սպորտի սյունյակի անխափան աշխատանքը: Սակայն առաջին հերթին Սուպերմենը պարտավոր է ամեն օր ՏՌՈՒՍԻԿԸ ՀԱԳՆԵԼ ՌԵՏՈՒԶԻ ՎՐԱՅԻՑ !!!

Ծանոթագրություն. ուրբաթ օրերը թույլատրվում է աշխատանքի ներկայանալ ջինսով*

--------------------------
* Տռուսիկը ջինսի վրայից հագնելը մնում է պարտադիր պայման

Leo Negri
04.02.2011, 14:29
Աչքերը չէ, բայց ռետուզի վրի տռուսիկը մտածել եմ, որ քիչմ տարօրինակ ա

Տարօրինակը էդ չի: Տարօրինակը էսա:

http://ruscomarchiv.narod.ru/comics/RedSon/001/BOMG-07.jpg

(ամբողջությամբ առաջին համարը կա ստեղ` http://ruscomarchiv.narod.ru/comics/RedSon/001/page/001.html)

Freeman
12.02.2011, 17:34
Ժողովուրդ «Мальчишник в Вегасе» կինոյի մեջ հո շատ չեն ցենզուրայից դուրս կադրերը,ուզում եմ մերոնց հետ նայեմ:))

Ռուֆուս
12.02.2011, 18:00
Ժողովուրդ «Мальчишник в Вегасе» կինոյի մեջ հո շատ չեն ցենզուրայից դուրս կադրերը,ուզում եմ մերոնց հետ նայեմ:))

Նման բաների համար շատ հարմար է www.imdb.com կայքը: Կայքում փնտրում ես քո ուզած ֆիլմը, ֆիլմի էջից մտնում "View Content Advisory" բաժինը (Parents Guide-ի կողքը) ու տեսնում, թե ինչ կարգի կադրեր կան ֆիլմում: Կարող ես նաև plot keyword-երի ցանկը նայես:

Սա էլ The Hangover ֆիլմի Content Advisory (http://www.imdb.com/title/tt1119646/parentalguide)-ն, ըստ որի ֆիլմում կան լրիվ մերկ (հետևից ու դիմացից) տղամարդկանց ու կանանց նկարներ՝ ֆիլմի ավարտի տիտրերի ժամանակ, մի քանի կադր, որտեղ երևում են մերկ տղամարդիկ հետևից ու մի կադր, որտեղ մի կին կրծքով կերակրում է երեխային: Մի քանի կադր, որտեղ պատկերվում է սեռական ակտ ու ձեռնաշարժություն ու ընդհանուր շատ են խոսակցությունները սեքսի մասին: Ֆիլմում սեքսի ու մերկության առկայությունը գնահատվել է 10 միավորից 8, ես տնեցիների հետ էս ֆիլմը չէի նայի :}

Freeman
12.02.2011, 18:29

Ափսոս,Շատ են գովում էդ ֆիլմը,լավ ես էլ հետո կնայեմ:))

stepanyanarg
27.02.2011, 20:30
Ժողովուրդ մի քանի օր ինտեռնետում ման գալուց հետո հազիվ գտա Ջայմս Կամեռոնի <<Sanctum 3D>> ֆիլմի DVDrip տեսակը տոռենտով:Քաշեք նայեք,շատ են գովում:hands51368

Skeptic
03.03.2011, 00:48
Ժողովուրդ մի քանի օր ինտեռնետում ման գալուց հետո հազիվ գտա Ջայմս Կամեռոնի <<Sanctum 3D>> ֆիլմի DVDrip տեսակը տոռենտով:Քաշեք նայեք,շատ են գովում:hands51368

Մեկ ա, լավը չի: :pardon
Կարծեմ էստեղ նույն միտքն արտահայտող գրառում կար: :think

Ժողովուրդ, էդ նորմա՞լ ա, որ ինձ էս թրեյլերը բացում ա: :D

http://www.youtube.com/watch?v=9ylUP42gzkE&feature=player_embedded

Ռուֆուս
03.03.2011, 01:10
Մամա՜, էս ի՞նչ էր, Աննայի դերասանական կազմն ա՞ :D :D :D

Քյառթ սարսափ, դրան էլ հասանք :D

Սերխիո
03.03.2011, 14:59
հլը Ֆիայի էկրանավորումն ա դուրս գալու

Yellow Raven
03.03.2011, 15:13
Ժողովուրդ, էդ նորմա՞լ ա, որ ինձ էս թրեյլերը բացում ա: :D

Լրիվ նորմալա:))
Բայց էս ֆիլմը նայելա պետք:D

ivy
16.03.2011, 13:00
Մի թեթև կատակերգական ֆիլմ ասեք՝ վերջերս նկարահանված, նայեմ: Մի քանի օր առաջ "Hangover"-ը նայեցի, բայց ինձ հեչ ծիծաղալու չթվաց... Նույնիսկ ժպիտ չառաջացրեց: Մի խոսքով, դրա նման չլինի: :))

Հայկօ
16.03.2011, 13:22
Կոմեդիա քիչ եմ նայում, բայց Pineapple Express (http://www.imdb.com/title/tt0910936/)-ը հավանել եմ :):

Ա՜, հիշեցի. Be Kind Rewind (http://www.imdb.com/title/tt0799934/) :)): Անպայման նայի, ընտիր կինո ա: Ռեժիսորը ոչ այնքան անհայտ Միշել Գոնդրին ա: Ֆիլմը էն մասին ա, թե ինչպես երկու ընկեր վարի են տալիս իրենց վիդեո վարձույթի սրահը ու հետո փորձում են սեփական ուժերով վերանկարահանել բոլոր հին, հայտնի ու դասական ֆիլմերը )))): Եթե կինոյի աշխարհին ու էդ ֆիլմերին ծանոթ ես (իսկ դու հաստատ ծանոթ ես), ապա սա շատ կայֆ ֆիլմ կարող ա լինել քեզ համար: Պլյուս՝ տափակ զուգարանային կոմեդիա չի, խելոք կոմեդիա ա :):

ivy
16.03.2011, 13:33
Մերսի՜, Հայկօ :)
Էսօր Pineapple Express-ը կնայեմ, Be Kind Rewind-ը դեռ չտրամադրեց. Ջեք Բլեքի դեմքը տանել չեմ կարող... :)

Հայկօ
16.03.2011, 13:45
Ջեք Բլեքի դեմքը տանել չեմ կարող... :)

Ջեք Բլեքը դեմք ա :)):

ivy
16.03.2011, 13:47
Ջեք Բլեքը դեմք ա :)):

Դե կարող ա, բայց ես ավելի մեծ հաճույքով Ջեյմս Ֆրանկոյին կնայեմ :))

Ռուֆուս
16.03.2011, 14:42
Ռիփ, ես էլ Kick-Ass-ը խորհուրդ կտայի, սուպերհերոսների վրայով շատ հաջողված պարոդիա է :)) IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում ա ի դեպ :P

ivy
16.03.2011, 15:42
Մերսի, Ռուֆ, լսել էի էդ ֆիլմի մասին, կնայեմ: :)

Kita
16.03.2011, 18:49
Ռիփ, ես էլ Kick-Ass-ը խորհուրդ կտայի, սուպերհերոսների վրայով շատ հաջողված պարոդիա է :)) IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում ա ի դեպ :P

Հեսա էսի քաշեմ, տեսնեմ, տռեյլերը հավեսն էր:))

Ռուֆուս
16.03.2011, 18:58
Հեսա էսի քաշեմ, տեսնեմ, տռեյլերը հավեսն էր:))

Ի դեպ ֆիլմի ամենասկզբում տեսնում ենք, թե ինչպես մի հոգեկան հիվանդ հայ տղա սուպերհերոսի ապուշ կոստյումը հագին ցատկում է Նյու-Յորքի երկնաքերներից մեկի տանիքից: Բարեբախտաբար էդ անասունը ընկնում ցբխվում ա ու իր մահից հետո ֆիլմում էլ ոչ մի հայ չենք տեսնի, ով կխայտառակի ռեսպուբլիկան :D :D :D

Ռուֆուս
16.03.2011, 21:55
Ընտիր կինո ա (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC?p=1418145&viewfull=1#post1418145) :P: Բայց եթե արյան գետերի հավես ունես, էս թեմայում էլ չշարունակենք ;):

Equilibrium-ը էնքան էլ հոյակապ չի, որքան դու ես ներկայացնում :D Հավեսով մի անգամ նայել եմ, բայց երկրորդ անգամ հաստատ չեմ նայի: Մի տեսակ կիսատ պռատ է ստացվել, ինչ-որ մի բան մեջը պակասում ա ու քանի որ արդեն ֆիլմը չեմ հիշում, չեմ կարող ասել կոնկրետ ինչն ա պակասում: :D

Իսկ այ Gattaca-ն ավելի շատ եմ հավանում, շատ սիրուն ու ինչ-որ տեղ ոգեշնչող ֆիլմ ա: Չնայած Gattaca-ի սցենարը շատ ա կաղում (փաստորեն դուրս ա գալիս, որ ամբողջ ֆիլմը արյան, ԴՆԹ-ի, մազերի, մեզի ու էլ չգիտեմ ինչի անալիզ ա), բայց վերջնական արդյունքը բավականին փիլիսոփայական ա ստացվել :)

Kita
16.03.2011, 22:22
Ռուֆուս մի անգամ էլ քեզ լսեմ:angry

Ռիփ, ես էլ Kick-Ass-ը խորհուրդ կտայի, սուպերհերոսների վրայով շատ հաջողված պարոդիա է IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում ա ի դեպ:P

Լավագույնը էտ չափազանց չափազանցրած էր:{
Ասենք կինոյի ընթացքում գոնե մի անգամ սրտանց հավեսով չեմ խնդացել:
Միակ +ները երգերը վատը չէին + աղջիկն էլ հավեսիկն էր գրեթե:))
Ու պրծ:)):}

Ռուֆուս
16.03.2011, 22:25
Ռուֆուս մի անգամ էլ քեզ լսեմ:angry

Լավագույնը էտ չափազանց չափազանցրած էր:{
Ասենք կինոյի ընթացքում գոնե մի անգամ սրտանց հավեսով չեմ խնդացել:
Միակ +ները երգերը վատը չէին + աղջիկն էլ հավեսիկն էր գրեթե:))
Ու պրծ:)):}

Որովհետև էս կինոն պարտադիր պետք ա անգլերեն նայել :beee Հումորի մեծ մասը թարգմանության ժամանակ կորում ա :angry Ու շատ էլ լավն ա, բան չասես :beee

Kita
16.03.2011, 22:29
Որովհետև էս կինոն պարտադիր պետք ա անգլերեն նայել :beee Հումորի մեծ մասը թարգմանության ժամանակ կորում ա :angry Ու շատ էլ լավն ա, բան չասես :beee

Լսի էլ մի:)
ԼԱվ կինոն լյուբոյ ձև լավը կմնա:)

Հայկօ
16.03.2011, 22:33
Ռուֆ, ես կարող եմ ասել, թե ինչն էր պակասում էդ կինոյում: Պակասում էին ճապոնացի թավջութակահարն ու կորեացի սերիական մարդասպանը :P:

Equilibrium-ը հրաշալի բալանսով ֆիլմ ա. ո՛չ էքշն տեսարաններն են հոգնեցնում, ո՛չ էլ ավելորդ փիլիսոփայությունն ա համը հանում: Մարտական բոլոր տեսարանները փայլուն խորեոգրաֆիա ունեն. ուղղակի հաճելի ա դիտելը, թե ինչքան սահուն ու անթերի ա ամեն ինչ նկարած: Իսկ գաղափարը պիտի որ շատ հարազատ լինի ֆանտաստիկ գրականություն սիրող հանդիսատեսի համար: Կարելի ա բավականին խորը իմաստ նկատել զգացմունքներից զուրկ հասարակության պատկերի մեջ ու լիքը զուգահեռներ տանել մեր իրականության հետ, Արվեստի մասին մտածել և այլն, բայց նաև կարելի ա ուղղակի վայելել ֆիլմը ու ավելորդ մտածմունքներով գլուխը չծանրաբեռնել: Քրիստիան Բեյլն ու մանավանդ Էմմա Ուոթսոնը ընտիր են խաղում: Չնայած՝ ամբողջ կինոն կարելի ա դիտել մենակ Շոն Բինի մի քանի կադրերի խաթր: Էմմա Ուոթսոնն ու Շոն Բինը ֆանտաստիկ մարտաֆիլմում տրագեդիա են խաղում, ու էդ ա իսկական ֆանտաստիկան: Էս կինոն նույն Pleasantville (http://www.imdb.com/title/tt0120789/)-ն ա, ուղղակի զենքերով :)):

Էս ամեն ինչը էլ ավելի ա ընգծվում, եթե հաշվի առնենք, որ էս կինոյի բյուջեն ընդամենը 20 միլիոն դոլար էր, ինչը միջինից շա՜տ ցածր թիվ ա, համարյա ծիծաղելի՝ Հոլիվուդի մասշտաբներով: Առաջին Մատրիքսի բյուջեն, օրինակ, ավելի քան երեք անգամ մեծ ա: Ռեժիսորն էլ էս կինոյից բացի ոչ մի նորմալ բան չի նկարել՝ ոչ առաջ, ոչ էլ հետո (ընդհանրապես ոչ մի բան, նկատի ունեմ :) ):

Մի խոսքով՝ լավն ա :)):

davidus
30.04.2011, 10:49
Ժողովուրդ, ինչ-որ մեկի մոտ կա՞ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի DVD-ն; Կարելի ա մի հատ նորմալ rip անել, տորրենտներից մեկում դնել, որ մենակ ֆիզիկական կրիչների ու YouTube-ի հույսին չմնայինք։ Ֆիլմը հաստատ շահույթ հետապնդելու համար չի, այդ պատճառով էլ տարածման հետ պիտի որ խնդիր չլինի։

Լեո
26.06.2011, 17:44
Չէի՞ք ասի՝ zamez-ն ի՞նչ է :8

Skeptic
26.06.2011, 17:47
Չէի՞ք ասի՝ zamez-ն ի՞նչ է :8

Ինձ թվում ա՝ տվյալ դեպքում կինոները ռուսերեն озвучка անող մարդու նիքնեյմ ա: :unsure

Լեո
26.06.2011, 17:51
Ինձ թվում ա՝ տվյալ դեպքում կինոները ռուսերեն озвучка անող մարդու նիքնեյմ ա: :unsure

Ես կասկածներ ունեմ, որ խոսքը կինոթատրոնում ձայնագրված թարգմանության մասին ա, որը հետո կցվում ա ֆիլմին :8

Մի ֆիլմ եմ ուզում քաշեմ, բայց ինչքան տորրենտ գտնում եմ, բոլորի «աուդիո»-ում zamez ա նշված: Մեկը փորձնական քաշել եմ, իմ ասած տարբերակով էր ձայնը (պատկերը շատ լավ ա, բայց ձայնը՝ զիբիլ):

Լեո
26.06.2011, 17:53

Խոսքը էս (http://kinotruba.com/More/2486) ֆիլմի մասին ա: Եթե լավ որակով (և՛ պատկերy, և՛ ձայնը) տորրենտի տեղ գիտեք, խնդրում եմ ասեք:

Skeptic
26.06.2011, 17:58

Եսիմ: :unsure

Google-ը ոնց որ թե իմ կողմից ա: :unsure

Skeptic
26.06.2011, 17:59
Խոսքը էս (http://kinotruba.com/More/2486) ֆիլմի մասին ա: Եթե լավ որակով (և՛ պատկերy, և՛ ձայնը) տորրենտի տեղ գիտեք, խնդրում եմ ասեք:

Անունը կգրե՞ս: :) Իմ մոտ էդ սայթը error ա տալիս:

Լեո
26.06.2011, 18:00
Եսիմ: :unsure

Google-ը ոնց որ թե իմ կողմից ա: :unsure

Երևի դու ճիշտ ես:
Ես մտածում էի` դա ինչ-որ հատուկ տերմին ա, որը ես չգիտեմ :))

Լեո
26.06.2011, 18:04
Անունը կգրե՞ս: :) Իմ մոտ էդ սայթը error ա տալիս:

The Adjustment Bureau / Меняющие реальность

http://i.imgur.com/KdsEp.jpg

Skeptic
26.06.2011, 18:17
Ռուսերեն озвучка-ն դեռ ոնց որ թե մենակ էդ zamez-ն ա արել: :unsure

RuTor-ում մի քանի հատ раздача կար, որոնց հեղինակների խոսքով աուդիոն մաքուր ա, TeleSync չի.

http://rutor.org/torrent/118947/ ≈ 750 MB
http://rutor.org/torrent/118939/ ≈ 1,4 GB
http://rutor.org/torrent/119015/ ≈ 2,14 GB
http://rutor.org/torrent/119017/ ≈ 4,64 GB

Լեո
26.06.2011, 21:30

Շնորհակալություն հղումների համար, բայց արդեն դիտել եմ ֆիլմը: Չդիմացա գայթակղությանն ու դիտեցի (կեսը zamez-ի բավականին անհաջող թարգմանությամբ, կես էլ ոչ պակաս անորակ TeleSync ձայնով) :))

Skeptic
08.12.2011, 23:12
Խորհուրդ եմ տալիս դիտել we need to talk about kevin-ը: Բայց մենակ դիտել չէ, դիտելուց հետո նաև քննարկել, որովհետև ինձ ահավոր հետաքրքիր ա հայ կինոդիտողի կարծիքը:

Բյուր, բայց ոնց որ թե դեռ դուրս չի եկել: :unsure Ամեն դեպքում շատ հետաքրքիր ա երևում:

Ափդեյթ. արդեն կա DVDScr (http://www.1channel.ch/watch-1955671-We-Need-to-Talk-About-Kevin) որակով:

Arpine
09.01.2012, 15:45
The twilight saga-ից արդեն քանի՞ կինո կա:
New moon
Eclipse
Breaking dawn
բացի սրանք

Skeptic
25.02.2012, 14:51
սենց բան չէի տեսել :D

http://4put.ru/pictures/max/269/827089.jpg

Վերջը հետաքրքրասիրությունս հաղթեց, նայեցի: :)) :}

Ինչ ասեմ, ավելի փախած արտհաուս դեռ չէի տեսել: Begotten-ը սրա հետ համեմատած մեյնսթրիմ կինո ա:
Շատ ավելի զզվելի ա, քան լեգենդար Two Girls, One Cup-ը: :[

Կարելի ա ներկայացնել էսպես.
զոոֆիլիա + կոպրոֆագիա = ռոմանտիկա :love :D

«Այս կինոն ինձ դուր չի եկել» թեմայում չգրեցի, որովհետև էքստրիմի համար մի անգամ կարելի ա նայել:

Tig
27.07.2012, 13:57
Ժող, էս ֆիլմը ինչոր մեկը դիտե՞լ է: Ես չեմ դիտել ու շատ հետաքրքիր է կարծիքներ լսել:

http://www.youtube.com/watch?v=pk2jDPGdOl0&feature=g-all-u

Agni
28.07.2012, 21:51
Մի հատ կարգին ֆիլմ ասեք նայել էլի) վաղուց տպավորիչ ֆիլմ չեմ նայել

Nimra
28.07.2012, 22:04
Մի հատ կարգին ֆիլմ ասեք նայել էլի) վաղուց տպավորիչ ֆիլմ չեմ նայել
կարող է նայած լինես, բայց միանգամից մտքիս եկավ ՚՚the fountain՚՚ ը:ok

Agni
28.07.2012, 22:09
կարող է նայած լինես, բայց միանգամից մտքիս եկավ ՚՚the fountain՚՚ ը:ok

հմմ, նոր հիշեցի էլի էին ասել, մերսի անպայման ուրեմն կնայեմ:)

Nimra
28.07.2012, 22:21
հմմ, նոր հիշեցի էլի էին ասել, մերսի անպայման ուրեմն կնայեմ:)
խնդրեմ, դե նայելուց հետո էլ տվարություններդ կգրես;)ավատարս էդ ֆիլմից է

Hayk Avetisyan
29.08.2012, 17:44
https://www.youtube.com/watch?v=7kb6UzVkvHk&feature=player_embedded game of thrones ֆիլմից տպավորիչ հատված եմ կտրել: Հա. մեկել էդ ծրագրի անունը որով արել եմ ֆիլմի վրա էրևում ա crack ը ունեք?

Hayk Avetisyan
19.12.2012, 00:25
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=qpqLXpNzW8o

Sagittarius
19.12.2012, 02:21
[/CENTER]

Բրյուսը էս կինոյում ուղղակի տժժցնում ա: Հեչ էլ չի պառավել :)): Անհամբեր սպասում եմ Die Hard 5-ին ու G.I. Joe 2-ին:

Ինձ էս ֆիլմում ամենաշատը դզեց Բրյուսը, որը խաղում էր ինքն իրեն /ինչպես միշտ :))/ ու Ջոսեֆը, որ էլի խաղում էր Բրյուսին ու էն էլ ոնց էր խաղում :love երկուսն էլ պոֆիգիստ: Մի տեսակ ռետրո fucked up ապագան էլ դզեց /երիտասարդ Ջոյի ապագան/

հ.գ. բայց սյուժեից ավելին էի սպասում

Hayk Avetisyan
25.12.2012, 16:45
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xf2pWGTkBQ8 նոր թրեյլեր (trailer հայերեն ոնց ա? ով կասի)

Hayk Avetisyan
25.12.2012, 17:25
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=f1Eyp2rcrXE Հռոմեացի զորավարները և զինվորնեը գլադիատոր ապստամբների առաջխաղացումը կանխելու համար հատուկ մարտարվես են մշակում, պարապելով իրենց իսկ մեթոդներով:

Հայկօ
25.12.2012, 22:41
Gladiator ջան, Spartacus-ը ոչ թե ֆիլմ ա, այլ հեռուստատեսային սերիալ: Այսինքն՝ սխալ բաժին ես ընտրել: Այ սա ա քո ուզած թեման (http://www.akumb.am/showthread.php/63376-%D5%8D%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD): Խնդրում եմ «Կինո» բաժնում էլ չշարունակել:

ivy
15.01.2013, 23:38
Էն որ ասում են՝ պոպոքը ինչի մեջ էլ լցնես, կհամովացնի, հիմա էս Helena Bonham Carter-ն ա, լուրջ եմ ասում: Ինչ ֆիլմում էլ դնես, սաղ ֆիլմը ուտվող կսարքի:
Քիչ առաջ "Toast" ֆիլմն էի նայում: Հայտնի խոհարար Nigel Slater-ի մասին էր, բայց մինչև չվերջացավ, չիմացա, որ իրական դեպքերի վրա հիմնված կենսագրական ֆիլմ էր:
Նենց հավեսով նայվեց, ու մեծ մասամբ հենց Հելենայի շնորհիվ: Վերջն ա ինքը, ինչքան նայեմ, չեմ կշտանա: Իհարկե նաև էն ազդեց, որ չգիտեի՝ խոհարարի մասին ա ֆիլմը ու լրիվ ուրիշ անկյան տակ էի նայում: 7Ֆիլմում նենց հետաքրքիր հարաբերություններ էին, շատ իրական: Ամենակայֆը էն էր, որ կերպարներից ոչ մեկը ոչ հստակ դրական էր, ոչ հստակ բացասական. լրիվ ոնց որ իրական կյանքում: Ու էդպես մինչև վերջ էլ չես հասկանում՝ պիտի համակրանք ունենայիր իրենց հանդեպ, թե հակակրանք, ոչ մի բան պարտադրված չէր, շատ հավանեցի էդ պահը:
Սփոյլերի տակ դնում եմ սյուժեի ընդհանուր նկարագիրը:

Ֆիլմի սյուժեն ծավալվում ա մամա կորցրած տղայի ու իր կողմից ատած խորթ մոր «մրցակցության» շուրջ, թե ով ավելի շատ կգրավի հոր ուշադրությունը: Մրցակցությունն էլ ինչ լինի՝ խոհանոց: Հասկանալով, որ պապան ուտելու գիժ ա, ու էս նոր կինը հենց դրանով ա խելքը կերել, տղան սկսում ա փորձել նույնպես համով բաներ սարքել հոր համար, ինչից խորթ մաման գժվում ա, քանի որ էդ «իր դաշտն» ա: Այ էսպես էլ ծնվում են մեծ խոհարարները :))
Մի խոսքով, չգիտեմ՝ ինչքանով արժի հատուկ դնել նայել էս ֆիլմը, բայց եթե դուք էլ իմ պես պատահաբար միացնեք թիվին ու ընկնեք էս ֆիլմի վրա, հանգիստ խղճով կարող եք չշրջել, դժվար թե ուրիշ ալիքով նայելու ավելի արժանի բան լինի :)

Tiger29
16.01.2013, 01:49

Մի երկու կադրի պատճառով կինոյի հերն անիծեցին, իսկ ես արդեն ցանկանում էի ուրիշին խորհուրդ տայի, որ նայի:
Բայց ընդհանուր առմամբ իրական էին կերպարները, ուղղակի իմ համար բոլորը բացասական կերպարներ դառան, վերջում :)

ivy
16.01.2013, 16:59

Ո՞ր կադրերը նկատի ունես:

Tiger29
16.01.2013, 17:16
Ո՞ր կադրերը նկատի ունես:

Տղու սեռական կողմնորոշման բացահայտ ցուցադրումը (առանց էդ էլ արդեն պարզ էր) և փոքրիկ բաց տեսարանը սկզբում, երբ այգեպանը փոխվում էր: Ես ուղղակի չեմ հասկանում այդ կադրերի ցուցադրումը, որոնք որևէ կարևոր իմաստ չունեն կինոյի համար:

ivy
16.01.2013, 17:31

Քանի որ իրական մարդու մասին էր ֆիլմը, ուզել են իր սեռական կողմնորոշումն էլ մեջը ներառել:

Tiger29
16.01.2013, 17:36
Քանի որ իրական մարդու մասին էր ֆիլմը, ուզել են իր սեռական կողմնորոշումն էլ մեջը ներառել:

Սեռական կողմնորոշումը արդեն զգացվել էր: Ռեժիսորի մեծությունն էլ հենց դրանում պետք է լինի, որ իր ասելիքը ասի` առանց գռեհիկ տեսարանների:

ivy
16.01.2013, 17:39
Առաջին տեսարանը բաց եմ թողել, իսկ վերջում էն կիսասիրահարված պաչիկ-մաչիկը հեչ գռեհիկ չէր...
Թեև համաձայն եմ, որ դա ամբողջ ֆիլմի հետ էնքան էլ կապ չուներ:

Tiger29
16.01.2013, 17:48
Առաջին տեսարանը բաց եմ թողել, իսկ վերջում էն կիսասիրահարված պաչիկ-մաչիկը հեչ գռեհիկ չէր...
Թեև համաձայն եմ, որ դա ամբողջ ֆիլմի հետ էնքան էլ կապ չուներ:

Ում համար գռեհիկ չէր, իսկ ում համար էլ զզվելի էր:)
Կարող էր ուղղակի մի հայացքով ցույց տար իր էդ կիսասիրահարված վիճակը (и пусть каждый понимал в мере своей испорченности:) )
Երբ աղջիկն ու տղան երեկոյան գալիս են հյուրանոցի նույն համարը, հեչ պարտադիր չի ցույց տան, թե գիշերը իրանք ինչով են զբաղվում, որ հասկանաս թե իրանք գիշերը ինչով են զբաղվել:)

ivy
03.02.2013, 03:45
Քիչ առաջ "A Single Man"-ն էի նայում, ուրիշ նայող էղել ա՞:

painteffect
09.03.2013, 17:03
http://www.moscowcinema.com/
ժողովուրդ ջան խնդրում եմ ասեք այս սայթի երաժշտությունը որ ֆիլմի սոունդթրեքնա?

Tig
23.03.2013, 14:40
http://www.youtube.com/watch?v=IwBNXSx0VN0

http://www.youtube.com/watch?v=5PdLXS8LJnQ

Վահե-91
23.03.2013, 15:10
ԱՂԵՏ ՀԱՅՖԻԼՄՈՒՄ
Հայֆիլմի շենքում լավ ուժս կինո նկարել կլինի :think

Two-Face
26.03.2013, 11:55
The Wolverine-ի մասին պատմող նոր ֆիլմի առաջին box art-ը.

http://i.imgur.com/IUswLXa.jpg (http://imgur.com/IUswLXa)

Թիզեր-թրեյլերը.

http://www.youtube.com/watch?v=EjD_uATJW00

Two-Face
28.03.2013, 12:44
The Wolverine-ի պաշտոնական թրեյլերը

Վերջն ա :o

http://www.youtube.com/watch?v=WEbzZP-_Ssc

Two-Face
18.04.2013, 16:57
«Պողպատե մարդը» ֆիլմի երրորդ թրեյլերը

Քրիստոֆեր Նոլանը մենակ հերիք ա, որ էս ֆիլմը էպիկ լինի:

https://www.youtube.com/watch?v=xb30cXDJKRg

Sagittarius
18.04.2013, 17:22
[CENTER]
Քրիստոֆեր Նոլանը մենակ հերիք ա, որ էս ֆիլմը էպիկ լինի:

Զակ Սնայդերն էլ վրադիր... էպիկ չլինելու ոչ մի իրավունք չունի՝ չեն ներվելու:

Հայկօ
18.04.2013, 21:10
Զակ Սնայդերն էլ վրադիր... էպիկ չլինելու ոչ մի իրավունք չունի՝ չեն ներվելու:

Ունի: Էս կինոյի թերությունը Սուպերմենն ա: Տենց ձանձրալի հերոս մարդկությունը դեռ չի տեսել:

LisBeth
18.04.2013, 21:17
Ունի: Էս կինոյի թերությունը Սուպերմենն ա: Տենց ձանձրալի հերոս մարդկությունը դեռ չի տեսել:

Ես էի ուզում ասել: Բայց հույս ունենանք Dark knight-ի ստեղծողները մի ձև ուշքի կբերեն էս կերպարը:

Անվերնագիր
18.04.2013, 23:07
Ունի: Էս կինոյի թերությունը Սուպերմենն ա: Տենց ձանձրալի հերոս մարդկությունը դեռ չի տեսել:
Բա՞ Ամերիկայի կապիտանն (http://www.kinopoisk.ru/film/160946/) ու կանաչ լապտերը (http://www.imdb.com/title/tt1133985/): Սրանց ֆոնին Սուպերմենը լավ էլ պարյադըչնի հերոս ա երևում :))

Հայկօ
19.04.2013, 01:08
Բա՞ Ամերիկայի կապիտանն (http://www.kinopoisk.ru/film/160946/) ու կանաչ լապտերը (http://www.imdb.com/title/tt1133985/): Սրանց ֆոնին Սուպերմենը լավ էլ պարյադըչնի հերոս ա երևում :))

Չէ՜, իրանք հլը փառք են: Լապտերը, ճիշտ ա, չեմ նայել, կոմիքսային կերպարը գիտեմ մոտավորապես, բայց մեկ ա՝ Սուպերմենի հետ անհամեմատելի են: Սուպերմենը կոնկրետ մի վեց տարեկան տղեքի համար ստեղծված հերոս ա, ով անսահման ուժեղ ա, ամեն ինչ կարող ա ու թուլություններ չունի: Խորություն չկա, էլի, խորանալու տեղ էլ չկա: Իմ տեսած ամենահետաքրքիր Սուպերմենը «The Dark Knight Returns» կոմիքսի մեջինն ա. դրանից ավելիին ինքը ընդունակ չի:

Sagittarius
19.04.2013, 02:42
Ունի: Էս կինոյի թերությունը Սուպերմենն ա: Տենց ձանձրալի հերոս մարդկությունը դեռ չի տեսել:

Ճիշտ ես, սուպերմենը ձանձրալի ա. երբեք էլ չեմ սիրել սուպերմենի կերպարը: Բայց դա այն սուպերմենն ա, որը մինչև հիմա մեզ ներկայացրել են. ժելեոտած մազերով, սեքի սիքսպեկով մի տղամարդ, որը ուղակի ահավոր ուժեղ ա ու թռնել գիտի:
Բայց էտ ամենինչից առաջ ինքը այլմոլորակային ա, որը եկել ա մի քաղաքակակրթությունից, որտեղ իրա կարողությունները լրիվ բնական են եղել: Ու էտ քաղաքակրթությունը տեխնոլոգիապես շատ ավելի առաջադեմ ա եղել քան մենք: Ու էս ամենի ֆոնի վրա իրա պայքարը ինչ-որ մի աղջկա կայնքը փրկելով և երկնային մի քանի չար ձաձաներին հաղթելով սահմանափակելը իրոք ձանձարալի ա:

Նոլանը Batman-ին դեմք տվեց, վեց չէ, 12-16 տարեկան տղերքի համար ստեղծված հերոսին լուրջ կերպար սարքեց: Մեծ սպասելիքներ ունեմ, թրեյլերի մեջ, որ ասում ա «Դա "Էս" /S/ չէ, իմ աշխարհում դա նշանակում ա Հավատ" հիմք ա տալիս ենթադրելու, որ հեղինակներն էլ են հասկացել, որ Սուպերմեն այլմոլորակայինի կերպարը շատ ավելի հետաքրքիր է, քան Սուպերմեն գերտղամարդու:

Հայկօ
19.04.2013, 02:45

Թող դու ճիշտ լինես, ես սխալ, էլի :)): Սենց թե նենց՝ նայելու եմ, մեկ ա՝ սիրում եմ Սուպերմենին, ո՞վ չի սիրում իրան :)):

Sagittarius
19.04.2013, 02:53
Թող դու ճիշտ լինես, ես սխալ, էլի :)): Սենց թե նենց՝ նայելու եմ, մեկ ա՝ սիրում եմ Սուպերմենին, ո՞վ չի սիրում իրան :)):

ես :)) բայց իրոք հույս ունեմ, որ էս մի սուպերմենը ուրիշ կլինի, մի քիչ ավելի սայֆայոտ:

Two-Face
20.04.2013, 20:24
Քաղցած խաղերը 2-ի թրեյլերը

4 օրում թրեյլերը արդեն 22մլն մարդ նայել ա: :o

https://www.youtube.com/watch?v=jyPnQw_Lqds

Հայկօ
20.04.2013, 20:34
Քաղցած խաղերը 2-ի թրեյլերը

Մեռնեմ, թե հասկանում եմ էս Hunger Games-ի շուրջ եռացող փոթորիկը: Եսիմինչ կինո չէր առաջինը:

Two-Face
01.05.2013, 19:53
Թոր. Մութ աշխարհի / Thor: The Dark World-ի թրեյլերը

Լոկի http://i.imgur.com/awLtJNN.gif

http://www.youtube.com/watch?v=7p7rocHEecE

Ռուֆուս
03.05.2013, 03:09
Smosh-ը սպանում ա :)) Դիզնիի Աստղային Պատերազմները :))

http://www.youtube.com/watch?v=uRfOsl0nSnc

Two-Face
03.05.2013, 22:00
Smosh-ը սպանում ա :)) Դիզնիի Աստղային Պատերազմները :))

http://www.youtube.com/watch?v=uRfOsl0nSnc

Կարող ա հենց սենց էլ լինի: :))

Իմ համար The Original Trylogy-ից էնկողմ ոչ մի Star Wars չկա:

Two-Face
06.05.2013, 23:14
Սպիտակ տան անկումը / White House Down

Ջանգո' :love

http://www.youtube.com/watch?v=84am6GtGLf8

Two-Face
06.05.2013, 23:15
RED 2-ի թրեյլերը

Բրյուս Ուիլիս http://i.imgur.com/ixI4ltr.gif

http://www.youtube.com/watch?v=Y-Hc7GFqp14

LisBeth
07.05.2013, 22:23
Թոր. Մութ աշխարհի / Thor: The Dark World

3d տրեյլերն ահավոր տպավորիչ էր, նույնիսկ առաջին մասից էդքան էլ չոգեվորված ինձ համար: Եթե նայել, մենակ կինոթատրոնում:

Two-Face
07.05.2013, 23:05
3d տրեյլերն ահավոր տպավորիչ էր, նույնիսկ առաջին մասից էդքան էլ չոգեվորված ինձ համար: Եթե նայել, մենակ կինոթատրոնում:

Ստեղ մի հազատ տարի հետո նոր կգա: :(

Ես հըլը Օբլիվիոնին եմ սպասում...

Two-Face
11.05.2013, 01:00
Կապիտան Ֆիլիպս / Captain Philips

Ֆիլմի իրադարձությունները հիմնված են իրական դեպքերի վրա:

Սոմալիի ծովահենները թալանում են Ամերիկյան բեռնատար նավը, որի մեջ է լինում ամբողջ անձնակազմը կապիտան Ֆիլիպսի հետ միասին:

Թոմ Հենքսը վերջն ա: :love

http://www.youtube.com/watch?v=JXvKvvMGSvY

ivy
11.05.2013, 01:07
Կապիտան Ֆիլիպս / Captain Philips

Ֆիլմի իրադարձությունները հիմնված են իրական դեպքերի վրա:
Սոմալիի ծովահենները թալանում են Ամերիկյան բեռնատար նավը, որի մեջ է լինում ամբողջ անձնակազմը կապիտան Ֆիլիպսի հետ միասին:
Թոմ Հենքսը վերջն ա: :love

Իսկականից լավն ա Թոմ Հենքսը, տարեց տարի ավելի դեմք ա դառնում:
Լավն էր թրեյլերը:

Անվերնագիր
11.05.2013, 22:31
http://www.youtube.com/watch?v=vP0cUBi4hwE

ֆիլմի հիմքում ընկած է Օրսոն Քարդի «« Էնդերի խաղը»» գիրքը
Գիրքը ասում են վերջնա, էտ մասին խոսում նաև էն, որ գիրքը ունի ««Հյուգո»» մրցանակ:
Մի խոսքով բանուգործս թողաց էս քանի օրը ձեռնամուխ եմ լինում գիրքը կարդալուն :)), որ կինոն նայելուց ոտս ոտին քցեմ ու ասեմ՝ գի՛րքը կարդացեք, գիրքը :))

Sagittarius
11.05.2013, 22:33

կարդա, լավն ա :)

Հայկօ
11.05.2013, 22:40
կարդա, լավն ա :)

Պիտերի ու Վալենտայնի մասը կինոյից լրիվ հանել են, ոնց որ թե: Երևի տենց ավելի լավ ա:

Sagittarius
11.05.2013, 23:04
Պիտերի ու Վալենտայնի մասը կինոյից լրիվ հանել են, ոնց որ թե: Երևի տենց ավելի լավ ա:

բայց իրանք էլ կան: Ես մենակ առաջին գիրքն եմ կարդացել, բայց իրանց մասը ոնց որ ավելի շատ Ender's Shadow-ին ա ավելի մոտ: Հավանաբար նաև Ender's Game-ի սիքվելները կէկրանավորեն, որոնցոմ ինչքան հասկանում եմ հատկապես Պիտերի կերպարը մեծ դեր չի խաղում:

Անվերնագիր
11.05.2013, 23:17
սպոյլեր պարունակող գրառումները [/SPOILER] սրամեջ արեք էլի:oy

Հայկօ
12.05.2013, 00:00
սպոյլեր պարունակող գրառումները [/SPOILER] սրամեջ արեք էլի:oy

Սպոյլեր չկա դեռ, Անվերնագիր ջան: Գրքում կան նաև Էնդերի քույրն ու եղբայրը, որոնց, իմ իմանալով, կինոյում համարյա կամ ընդհանրապես ոչ մի տեղ հատկացված չի. էդքանը:

Two-Face
21.05.2013, 00:24
Pacific Rim-ի նոր թրեյլերը

http://www.youtube.com/watch?v=5guMumPFBag

GLaDOS-ս :love

Two-Face
21.05.2013, 00:44
Ձգողություն / Gravity

Դերերում՝ Սանդրա Բալոք, Ջորջ Քլունի

Տիեզերագնացների մի խումբ անցկացնում է իր հերթական օրը տիեզերքում:
Մի անգամ, երբ տիեզերանավի կապիտանը և իր կոլլեգան առաջադրանք են կատարում բաց տիեզերքում, պայթած արբանյակի բեկորները դառնում են ամբողջ անձնակազմի մահվան պատճառը:

http://www.youtube.com/watch?v=ufsrgE0BYf0

Սպասում եմ անհամբեր: Շատ եմ սիրում լարված թրիլլերները: :love

StrangeLittleGirl
25.05.2013, 22:40
Էկել եմ ասելու՝ Գեթսբին անկապ էր:

ivy
25.05.2013, 23:06
Էկել եմ ասելու՝ Գեթսբին անկապ էր:

Իսկ քուրիկս նենց էր հավանել, հետն էլ ասեց, որ գրքից համարյա չեն հեռացել, ու որ Դիկապրիոն ընտիր ա խաղում :think

Two-Face
25.05.2013, 23:12
Իսկ քուրիկս նենց էր հավանել, հետն էլ ասեց, որ գրքից համարյա չեն հեռացել, ու որ Դիկապրիոն ընտիր ա խաղում :think

Սաղ հեչ, բայց որ Դիկապրիոն պառավել չունի, էտ հաստատ ա: :))

Տիտանիկ ու Գեթսբի

http://i.imgur.com/paRaAFS.jpg

Շինարար
25.05.2013, 23:14
Բայց լավ էլ մեծացել ա, ի՞նչն տարիքն ա պառավելու:

ivy
25.05.2013, 23:14
Լավ էլ կնճռոտվել ա, ինչ ես ուզում :))

Բայց ինքը շատ ա աճել Տիտանիկից հետո: Պապսա լակոտ էր: Հիմա կարգին դերասան ա: Էս հազարամյակի իր բոլոր ֆիլմերը վերջն են, չնայած Գեթսբին դեռ չեմ նայել:

Two-Face
25.05.2013, 23:23
Լավ էլ կնճռոտվել ա, ինչ ես ուզում :))

Բայց ինքը շատ ա աճել Տիտանիկից հետո: Պապսա լակոտ էր: Հիմա կարգին դերասան ա: Էս հազարամյակի իր բոլոր ֆիլմերը վերջն են, չնայած Գեթսբին դեռ չեմ նայել:

Խորհուրդ կտամ Ջանգոն նայես, եթե չես նայել մինչև հիմա: Ինձ ինքը ըտեղ ավելի շատ դուր եկավ որպես դերասան, քան Inception-ում: :)

ivy
25.05.2013, 23:24
Խորհուրդ կտամ Ջանգոն նայես, եթե չես նայել մինչև հիմա: Ինձ ինքը ըտեղ ավելի շատ դուր եկավ որպես դերասան, քան Inception-ում: :)

Չեմ նայելու. շատ արյունարբու ա էդ ֆիլմն ինձ համար, նուրբ հոգեկանս չի ձգում :)

LisBeth
25.05.2013, 23:25
Իսկ քուրիկս նենց էր հավանել, հետն էլ ասեց, որ գրքից համարյա չեն հեռացել, ու որ Դիկապրիոն ընտիր ա խաղում :think

Լավ էլ հեռացել են, էս կինոն մենակ անտուրաժ էր… ճոխություն, ճոխություն: Իմաստը փոխվել էր, ավելի ճիշտ շեշտը լրիվ ուրիշ բանի վրա էր դրված: Դիկապրիոն էլ տեղ տեղ չափազանց ընտիր ա խաղում, ոնց են ասում հայերեն գերխաղո՞ւմ էր, մի խոսքով մի քիչ իրեն պետք ա խնայեր:

StrangeLittleGirl
26.05.2013, 00:01
Իսկ քուրիկս նենց էր հավանել, հետն էլ ասեց, որ գրքից համարյա չեն հեռացել, ու որ Դիկապրիոն ընտիր ա խաղում :think
Է՜հ Ռիփ, ղզիկոտ ա: Գրքից չեն հեռացել էնքանով, ինչ ասվում ա էնտեղ: Իսկ ինչ չի ասվում, իրանց ազատություն են տվել: Մասնավորապես, եթե չեմ սխալվում, գրքում չի ասվում, որ Գեթսբին կյաժ մազերով ու կապույտ աչքերով ղզիկ ամ ամեն վայրկյան պատրաստ լացելու:

Սաղ հեչ, բայց որ Դիկապրիոն պառավել չունի, էտ հաստատ ա: :))

Տիտանիկ ու Գեթսբի

http://i.imgur.com/paRaAFS.jpg

Ահ, էս նկարը, հետն էլ որոշակի տեքստ բլոգումս դրել էի :)) Տիտանիկը շատ բաներով էր հիշեցնում Գեթսբին

Լիզբեթ, ինձ թվում ա՝ ֆիլմում սաղն էին գերխաղում, ու դրանից ամեն ինչ շատ արհեստական էր դառնում:

ivy
26.05.2013, 00:07
Կապույտ աչքերն ու կյաժ մազերը ինչ մի «ղզիկության» չափանիշ էր...
Չես հավանում իրեն, ուրիշ բան:
Բայց ինքը լավ դերասան ա: Նույնիսկ շատ լավ:

StrangeLittleGirl
26.05.2013, 00:14
Կապույտ աչքերն ու կյաժ մազերը ինչ մի «ղզիկության» չափանիշ էր...
Չես հավանում իրեն, ուրիշ բան:
Բայց ինքը լավ դերասան ա: Նույնիսկ շատ լավ:

Ռիփ, իրան մեկ էլ Ավիատորում եմ տեսել, էնտեղ ինքը շատ լավն ա, բայց ինքը Գեթսբի չի, հո զոռով չի: Ամեն ունքի շարժումից, ամեն ժեստից, ամեն քայլից զռռում էր, որ ինքը խաղում ա: Ահավոր անբնական ա: Ու ահագին ղզիկ մասեր կային: Մասնավորապես, որ Նիքն իրան ասում ա՝ անցյալը հետ չես բերի կամ որ վերջում սպասում ա Դեյզիի զանգին (ի դեպ, իմ հիշելով, գրքում Դեյզիի հետ ամեն ինչ վերջացած ա լինում, ոչ մի զանգի էլ չի սպասում): Լացակումած աչքերը: Յա՜խք: Վերջում էլ մի հատ կիսատկլոր են ցույց տալիս, որ սաղ մկաններն ի ցույց դնեն, որ զոռով համոզեն՝ էս Տիտանիկի ղզիկը չի:

ivy
26.05.2013, 00:43

Էհ, սկի բան չես նայել իր ֆիլմերից... Հլը մի քիչ նայի էլի, ասենք՝ սրանք.

"The Departed"
"Blood Diamond"
"Shutter Island"
"Inception"

ivy
26.05.2013, 00:44
Պրիչոմ տուտ Տիտանիկ, դա վաղուց անցած թեմա ա: Հիմա ինչ անենք, որ նենց մարդիկ կան՝ դրանից էն կողմ բան չեն նայել:

impression
26.05.2013, 00:59
ախր ինչի եք տիտանիկ հա տիտանիկ ասում
լեոն /հա, մենք քիփ ենք, ես իրան լեո կարամ ասեմ/ էդ փոքր տարիքում էլ լիքը լուրջ կինոներում ա խաղացել ու հաստատ հեչ ղզիկ չէր, սկի՛, նի-նի-նի
Բյուր ջան, մի հատ նայի խնդրեմ Basketball diaries-ը, թե բեյսբոլ էր, չեմ հիշում, մի հատ նայի՝ What's Eating Gilbert Grape, որտեղ ինքը էրեխա ա լրիվ, մի հատ էլ թե չալարես նայի the Beach-ը
նա լուրջ դերասան ա, հա ինչ անենք թե նանար ա հետն էլ, պետք ա կամ ասենք ղզիկ կամ էլ գեյ...
դրանից հետո էլ, լիքը լուրջ ու շատ հավեսին դերեր ա ունեցել, որտեղ կոնկրետ խզարել ա /Ուլու ջան, թե կարդում ես էս իմ լեքսիկոնը, դիմացի.../, ասենք inception-ը, shutter island-ը, departed-ը, էլ որն ասեմ էլ որը...
Բյուր նա լուրջ, լրջմիտ և ողջախոհ դերասան ա, արի համաձայնի, թեման փաթաթենք գնա ;)

StrangeLittleGirl
26.05.2013, 01:03
Պրիչոմ տուտ Տիտանիկ, դա վաղուց անցած թեմա ա: Հիմա ինչ անենք, որ նենց մարդիկ կան՝ դրանից էն կողմ բան չեն նայել:
Ռիփ, Գեթսբիում չոտկի բոցեր ա արած Տիտանիկից, անհնար ա դա չնկատել: Չոտկի նույն կադրերն են: Ասենք, գրքի մեջ ոչ մի կերպ չի ասվում, որ Գեթսբին լողավազանում ա մեռնում, բայց կինոյի մեջ սենց ընկնում ա ջուրը ու լրիվ նույն ձևի սուզվում, ոնց որ Տիտանիկում: Կամ նույն էդ բաժակի կադրը, որ էդքան շրջում ա ինտերնետում: Դե էլ չեմ ասում, որ թեման նույնն ա:

StrangeLittleGirl
26.05.2013, 01:05
ախր ինչի եք տիտանիկ հա տիտանիկ ասում
լեոն /հա, մենք քիփ ենք, ես իրան լեո կարամ ասեմ/ էդ փոքր տարիքում էլ լիքը լուրջ կինոներում ա խաղացել ու հաստատ հեչ ղզիկ չէր, սկի՛, նի-նի-նի
Բյուր ջան, մի հատ նայի խնդրեմ Basketball diaries-ը, թե բեյսբոլ էր, չեմ հիշում, մի հատ նայի՝ What's Eating Gilbert Grape, որտեղ ինքը էրեխա ա լրիվ, մի հատ էլ թե չալարես նայի the Beach-ը
նա լուրջ դերասան ա, հա ինչ անենք թե նանար ա հետն էլ, պետք ա կամ ասենք ղզիկ կամ էլ գեյ...
դրանից հետո էլ, լիքը լուրջ ու շատ հավեսին դերեր ա ունեցել, որտեղ կոնկրետ խզարել ա /Ուլու ջան, թե կարդում ես էս իմ լեքսիկոնը, դիմացի.../, ասենք inception-ը, shutter island-ը, departed-ը, էլ որն ասեմ էլ որը...
Բյուր նա լուրջ, լրջմիտ և ողջախոհ դերասան ա, արի համաձայնի, թեման փաթաթենք գնա ;)

Ի՞նչ եք ուզում ինձնից, Լեոն Գեթսբի չի ու վերջակետ: Շատ ղզիկ ա Գեթսբի լինելու համար: Թե ուրիշ ինչ կինոներում ա խաղացել ու ոնց ա խաղացել, ինձ չի հետաքրքրում: Ի դեպ, կապույտ աչքերի ու բլոնդության հետ կապված... հենց դա էլ կարա նշանակի, որ ղզիկ ա: Էդ էլ հո պարզ ու հասարակ քիմիա ա:

ivy
26.05.2013, 01:05
Հա, եթե լողավազան ու բաժակ կա, հետն էլ սիրային թեմա, էդ ա՝ Տիտանիկ:
Գնացի ես էս թեմայից :beee

ivy
26.05.2013, 01:06

Որ չի հետաքրքրում, բա ինչ ես հա Տիտանիկ ասում :))

impression
26.05.2013, 01:06
լեոն ղզիկ չի
մի հատ էլ ես ասել կիմանաս ղզիկը որն ա, կլացեմ աղիողորմ

StrangeLittleGirl
26.05.2013, 01:07
Հա, եթե լողավազան ու բաժակ կա, հետն էլ սիրային թեմա, էդ ա՝ Տիտանիկ:
Գնացի ես էս թեմայից :beee

Ռիփ, սիրային թեմա չի է, աղքատ տղա ա, որ սիրահարվում ա հարուստ աղջկա, որն ուրիշին ունի: Ու ասում եմ՝ չոտկի նույն կադրերն են: Լավ, ասենք էդ ամեն ինչն էլ թողնենք, թող Տիտանիկի հետ կապ չունենա: Լեոնարդո ԴիԿապրիոն մեկ ա ղզիկ ա Գեթսբիի դերում, ավելի ճիշտ՝ Գեթսբիին ղզիկ, թույլ արարած ա սարքում:

StrangeLittleGirl
26.05.2013, 01:07
Որ չի հետաքրքրում, բա ինչ ես հա Տիտանիկ ասում :))

որտև բոցերն ակնհայտ են

impression
26.05.2013, 01:08
գետսբին ա ղզիկ, ոչ թե լեոն
սենց ձևակերպումը եթե երկու կողմերին էլ բավարարում ա, ես լացս կթարգեմ

StrangeLittleGirl
26.05.2013, 01:09
գետսբին ա ղզիկ, ոչ թե լեոն
սենց ձևակերպումը եթե երկու կողմերին էլ բավարարում ա, ես լացս կթարգեմ

չի բավարարում, որտև ես Գեթսբիին նենց ուժեղ, առնականոտ եմ հիշում :P

impression
26.05.2013, 01:11
չի բավարարում, որտև ես Գեթսբիին նենց ուժեղ, առնականոտ եմ հիշում :P

մմմմ՜ հասկանում եմ ինչի մասին ես... ամոթ չլինի ասելը՝ իմ մեջ էլ լեոն ա տենց տպավորվել ;) :nyam

StrangeLittleGirl
26.05.2013, 01:12
մմմմ՜ հասկանում եմ ինչի մասին ես... ամոթ չլինի ասելը՝ իմ մեջ էլ լեոն ա տենց տպավորվել ;) :nyam
բայց Լեոն կապույտ աչքերով ու բլոնդ ա, էդ նշանակում ա՝ իրա տեստոստերոնը չի կարա շատ լինի, էդ նշանակում ա՝ ինքը չի կարա առնական լինի, հավերժ դատապարտված ա ղզիկության :))

impression
26.05.2013, 01:13
բայց Լեոն կապույտ աչքերով ու բլոնդ ա, էդ նշանակում ա՝ իրա տեստոստերոնը չի կարա շատ լինի, էդ նշանակում ա՝ ինքը չի կարա առնական լինի, հավերժ դատապարտված ա ղզիկության :))

Բյուր ջան, նա իրա «չէղած» տեստոստերոնով տարին մեկ մի սուպերմոդել ա փչացնում ուղարկում տուն ;)

Աթեիստ
26.05.2013, 01:29
Ես էլ տիտանիկից հետո չէի կարում Լեոյին լուրջ ընդունել, մինչև չտեսա իրա Գիլբերտ Գրեյպի կինոն։ Դրանից հետո նոր իրան նայել եմ որպես լուրջ դերասանի։ Հիմա նույնիսկ չմո inception-ից հետո էն կինոն ա աչքիս գալիս, ու չի թողնում, որ Լեոն աչքիցս ընկնի։
Էս վերջի գլամուռը չեմ նայել, չեմ նայելու, գրածդ դրա հետ կապ չունի ։)

Աթեիստ
26.05.2013, 01:30
Բյուր ջան, նա իրա «չէղած» տեստոստերոնով տարին մեկ մի սուպերմոդել ա փչացնում ուղարկում տուն ;)

էդ փչացնել չի, սուպերմոդելի գինը բարձրացնել ա, կարող ա դրա համար փող էլ ա վերցնում ։)

Հայկօ
26.05.2013, 05:20
Նայեցինք էդ Գեթսբին: Դե հա, սարսափելի հոլիվուդիզացված ու գլամուրախեղդ բան էին սարքել: Հա, շքեղ էր: Հա, թանկ էր: Ֆիցջերալդի վրա ութ շերտ լաք էին քսել, տասնհինգ շերտ մանիկյուր, վաթսուն շերտ գլամուր, էդ ամեն ինչը փայլացրել էին, 3D-բան էին ավելացրել, ու հայդե մեծ էկրան: Jay-Z-ական գանգստա բիաչ սաունդտեկերը, կաբրիոլետներում դքցք տժժացող ծտերը, Need for Speed գոնկաները, մեկումեջ զուգարանային կամ «բանանի կլեպի վրա պլստացող» հումորներն ու ու ու ընդհանուր let's get the party started 2013 վիճակները դեռ կարելի ա մարսել, նորմալ ա, ոչինչ, թող մի քիչ էլ երգեհոնով դաբստեպ նվագեն, ինչ ա եղե՞լ որ, տեսանկյուն ա: Կարևորն էն ա, որ էդ ամեն ինչը շատ սիրուն էր նկարած: Շատ: Նենց չի, որ օրիգինալ գրական գործի համար ուշքս գնում ա կամ հանճարեղ բան ա, չի կարելի մատով կպնել դրան: Ուղղակի Դի Կապրիոն ափսոս էր: Ես արդեն լրիվ համոզված էի, որ ինքը դարձել ա էն իսկական լավ դերասաններից, ովքեր կարողանում են կինոն ուսած տանել, լրիվ ներել էի իրեն էն Տիտանիկի պահերը, Django-ում իրենից լավ մենակ անգերազանցելի Քրիստոֆ Վալցն էր, արդեն քիչ էր մնում սկսեի համեմատել Statch-ի Բրեդ Փիթի հետ (մահացու խաղ) և այլն, էն էլ սենց փչացչրեց լրիվ: Ինքը ամեն ինչ էր, բացի Գեթսբիից: Չկար, չկար էն մեծ երազողը էդտեղ: Էն հավատացողը, սպասողը, մաքուր, պարզ, բայց ուժեղ ու խարիզմատիկ կերպարը չէր: Ոչ մի գրամ բացված չէր հիմնական թեման, խառնվել էր սալյուտի ու շամպայնի հետ, ցեխ էր դարձել, գնացել-կորել էր: Գոռա, խառնվի իրար, կմկմա, մի վայրկյանում պայթեցնի էն սկզբի հանելուկային կերպարը, դողդոջուն ձեռքը մեկնի դեպի կանաչ լույսն ու պրծ: Հիմա ուզում եմ հավատալ, որ Հոլիվուդը սենց թե նենց իր պայմաններն ա թելադրում, ու ժամացույցը ջարդելու ու շփոթված սարքելու զիբիլ տեսարանից մի երկու ծիծաղ քամելու համար առանց աչք թարթելու կարելի ա հողին հավասարեցնել ցանկացած սիրուն բան, բայց դե մեկ ա:

Հա, ու կմեռնեմ, որ չասեմ. եթե ամենավերջը չլիներ, դեռ կարելի կլիներ ասել, որ սա հաջողված կինո ա: Բայց վերջը լրիվ քաքի համը հանեց: Հիշում ե՞ք: Շաբլոնը շաբլոնի վրա ու վրայից մի հատ էլ շաբլոն: Գեթսբին սրտատրոփ սպասում ա իր կյանքի ամենակարևոր զանգին: Հանկարծ զնգում ա հեռախոսը: Գեթսբիի աչքերի խորքում փայլում ա իր կյանքի մեծագույն երջանկության լույսը: Ու երբ ա պետք լոմկել հանդիսատեսին, որ էֆեկտը մաքսիմում լինի՞. ճի՜շտ ա, հենց էդ պահին: «Բաբաբաբամ» երաժշտություն, զինված մարդու ստվեր, ԳԸՄՓ (անպայման մեջքից), Գեթսբիի դեմք խոշոր պլանով, զարմացած ու ջինջ աչքեր (օ՜ ո՜չ, կասեր Դարտ Վեյդերը), պարտադիր դանդաղեցրած նկարահանում, (ու ստեղ ուզում էի արդեն ասել «սպանեք ինձ») Գեթսբին ձեռքը դանդաղ տանում ա կրծքի վրա բացված վերքին, շշմած հորթի հայացքով նայում ա մատների վրայի արյանը (էս իմն ա՞. ո՞նց, ե՞րբ, խի՜), գերագույն ուշադրությամբ շոշափում ա արյունը (լավ ա՝ հոտ չի քաշում), հետո (այ ստեղ արդեն զգացի, որ ուզում եմ ոչ թե ասել, այլ գոռալ «սպանեք ինձ») բաց ա թողնում մեն-միակ տղամարդկային մեգահուզիչ արցունքը, մրմջում ա «Դ…ե…յ…զ…իիիի՜» ու շրմփում ա լողավազանի մեջ: Վարագույր: Սպանեք ինձ:

Անվերնագիր
26.05.2013, 10:46
Եթե Լեոն ղզիկ ա, ուրմեն ես էլ Ռաֆֆի Հովհանիսյանն եմ :))
Գեթսբին չեմ նայել, գիրքն եմ կարդում վերջացնեմ՝ նոր կինոն կնայեմ: Չեմ հավատում, որ կարող ա էս ֆիլմի մեջ մեր Լեոնարդոն վատ խաղացած ըլնի: Սկիզբը, անիծյալների կղզին, էս վերջում Ջանգոն... ախր ո՞ր մեկն ասեմ, դաժե բառադի ծոփափում ա ինքը լավ խաղացել:

Անվերնագիր
26.05.2013, 10:47
Ես էլ տիտանիկից հետո չէի կարում Լեոյին լուրջ ընդունել, մինչև չտեսա իրա Գիլբերտ Գրեյպի կինոն։ Դրանից հետո նոր իրան նայել եմ որպես լուրջ դերասանի։ Հիմա նույնիսկ չմո inception-ից հետո էն կինոն ա աչքիս գալիս, ու չի թողնում, որ Լեոն աչքիցս ընկնի։
Էս վերջի գլամուռը չեմ նայել, չեմ նայելու, գրածդ դրա հետ կապ չունի ։)
չմո՞ inception :o

ivy
26.05.2013, 11:25
Մի կարևոր հարց ենք մոռանում. թե ով է ֆիլմի ռեժիսորը: Իսկ տվյալ դեպքում Գեթսբիի ռեժիսորը Բազ Լուրմանն է: Ինչ որ բան ասե՞ց էդ անունը: Ըհն, հենց «Ռոմեո և Ջուլիետի» ու «Մուլեն Ռուժի» ռեժիսորը: Սա իր ձեռագիրն է՝ գլամուր, խնջույքներ, փայլեր ու գույներ, արցունք թափող շիկահեր, կապուտաչյա տղամարդիկ, խիստ դրամատիկ մահեր, «գերխաղ»:
Ու պարզ է, որ իր դերասաններից էլ հենց էդ է պահանջում: Ձեր պատմածով ես Գեթսբին հենց «Մուլեն Ռուժին» էլ նմանեցրի: Հիմա ինչ անենք, դա էլ էդ ռեժիսորի ճաշակն է: Նրան եթե Բրեդբերի էլ տաս, Ռուլեն Ռուժ կսարքի, կգցի մի կողմ:

Հիմա պատկերացրեք էդ Գեթսբին ասենք Լարս ֆոն Տրիերը նկարեր: Ձեր գլամուրից բան չէր մնա. լրիվ գորշ գույներ, խոշոր կադրեր, չոր ու անխիղճ դրվագներ, ու ֆիլմից հետո էլ հաստատ լիքը մարդ անտիդեպրեսանտի վրա կնստեր:

Կամ ասենք՝ Տարանտինոն լիներ ռեժիսորը: Գեթսբին կդառնար սև հումորի ու ցինիզմի վառ արտահայտում: Էն ձեր նկարագրած մահվան դրվագն էլ արդեն պատկերացնում եմ ոնց պիտի լիներ: Դիկապրիոյին ցխում, արյունլվիկ են անում, ու նա մի քանի ժամ բառաչում է մորթվող ոչխարի նման՝ մինչև ամբողջ լողավազանը բերնեբերան արյունով է լցվում:

Մտածում եմ՝ էս ֆիլմը մեջներից Սկորսեզեն լավ կնկարեր: Սիրուն ու դասական ոճով՝ առանց պերեբոռ արած գլամուրի:
Բայց դե պիտի խոստովանենք, որ «Մեծն Գեթսբին» էլ էն հոյակապ գործը չի, որ ասես՝ քոռանամ ես, էս ինչ են արել: Դե թող մի քիչ էլ մուլենռուժոտ լինի, ինչ անենք :)

impression
26.05.2013, 16:15

մալադչինա, մենակ թե մյուս անգամ կուզեի Փարաջանովի կատարմամբն էլ մեկնաբանեիր ;)

իսկ եթե լուրջ՝ առաջին հերթին սցենարն ա, հետո՝ ռեժիսորական աշխատանքը, բեմադրումը, հետո նո՜ր դերասանը
ու ինչքան էլ դերասանը ղզիկ լինի, եթե վերևի նշածները լավն են, ինքը չի կարա փչացնի կինոն :)

Sagittarius
26.05.2013, 16:37
Լեոն Տղա ա, ինքը կենդանի ապացույց ա, որ 30+ տղամարդկանց լավագույն տարիքն ա:

Ստար Տրեկից ի՞նչ կա: Ընկերներիցս մեկը ասում էր, որ արտակարգ ֆիլմ ա ստացվել:

StrangeLittleGirl
26.05.2013, 16:51
մալադչինա, մենակ թե մյուս անգամ կուզեի Փարաջանովի կատարմամբն էլ մեկնաբանեիր ;)

իսկ եթե լուրջ՝ առաջին հերթին սցենարն ա, հետո՝ ռեժիսորական աշխատանքը, բեմադրումը, հետո նո՜ր դերասանը
ու ինչքան էլ դերասանը ղզիկ լինի, եթե վերևի նշածները լավն են, ինքը չի կարա փչացնի կինոն :)

Ճիշտ ա, նորմալ ռեժիսորը Լեոյին չէր ընտրի էդ դերի համար :))

Տրիբուն
26.05.2013, 17:51
Ստար Տրեկից ի՞նչ կա: Ընկերներիցս մեկը ասում էր, որ արտակարգ ֆիլմ ա ստացվել:

2 օր առաջ եմ էկրանին նայել: Շատ ա դուրս եկել:

Տրիբուն
26.05.2013, 17:59
Ճիշտ ա, նորմալ ռեժիսորը Լեոյին չէր ընտրի էդ դերի համար :))

Իմ համար իրա միակ գժանոցագույն ֆիլմը, որտեղ ինքը լրիվ համապատասխանում էր դերին - The Basketball Diaries (1995):

Մնացած ֆիլմերում մի ձևի սոխով-մոխով ուտվում ա: Մի քիչ էլ երևի Inception(2010) ստացվել:

Two-Face
27.05.2013, 01:33
The Wolverine-ի երկրորդ թրեյլերը

https://www.youtube.com/watch?v=8yIXyvbdc_k

Two-Face
27.05.2013, 01:34
Երկաթե մարդը. «Քո մոլորակի ճակատագիրը» թրեյլերը.

Էս կինոն ոչ մի դեպքում չի կարա վատը լինի :love

https://www.youtube.com/watch?v=NlOF03DUoWc

Անվերնագիր
27.05.2013, 11:17
The Wolverine-ի երկրորդ թրեյլերը

https://www.youtube.com/watch?v=8yIXyvbdc_k

Էս Ռասամախային ո՜նց եմ սիրում, նամանավանդ երբ ջղայն դեմքով՝ ունքերը վերև հանած (http://gamerpro.ru/_wallpapers/686/x_men_origins_wolverine_1600_x_1200.jpg) նայում ա :)), փոքր ժամանակ Իքս մարդիկը առաջին անգամ որ տեսա նենց էի ոգևորվել, որ հենց նույն օրը գրիչներով ինձ՝ ռասամախայ ձեռքից դուրս էկող երկաթների նման, մի բան էի սարքել ու թելով կապել ձեռքիցս, մի շաբաթ կապած ինձնից գոհ ման էի գալիս :))

Ռուֆուս
27.05.2013, 21:40
Իմ կարծիքով Տիտանիկը քիչ էր մնում համ Լեոյի կարիերան խաթարեր, համ էլ Քեյթ Ուինսլետի: Տիտանիկից հետո Քեյթից զզվում էի ու շատ տարիներ պետք եղան, մինչև որ սկսեցի ադեկվատ վերաբերվել իրեն: Բայց Ուինսլետը իմ կարծիքով իր սերնդի լավագույն դերասանուհիներից մեկն ա, եթե ոչ ամենալավը: Ու էնքան հոյակապ ֆիլմեր կան իր մասնակցությամբ. The Reader-ը, որի համար Օսկար է շահել, The Eternal Sunshine of Spotless Mind-ը, Մարկիզ Դը Սադի մասին պատմող Quills-ը, Little Children-ը, Carnage-ը, ու Peter Jackson-ի Heavenly Creatures-ը, որտեղ Քեյթը ընդամենը 16 տարեկան էր:

Մի խոսքով Տիտանիկը էն ֆիլմն էր, որտեղ ոչ Դի Կապրիոն պետք ա խաղար, ոչ էլ Քեյթը:

Աթեիստ
27.05.2013, 22:31

Լրիվ սրտիցս էր, ես երկուսին էլ հենց տիտանիկից եմ սկսել ճանաչել, ու հենց սկզբից զզվում էի։ Հետո նոր կամաց-կամաց ջոկեցի, որ երկուսն էլ լավն են, մանավանդ Քեյթը (ի դեպ իրա լավ կինոներից ա նաև «Դեվիդ Գեյլի կյանքը»)։

Տրիբուն
22.06.2013, 20:18
Երկաթե մարդը. «Քո մոլորակի ճակատագիրը» թրեյլերը.

Էս կինոն ոչ մի դեպքում չի կարա վատը լինի :love

https://www.youtube.com/watch?v=NlOF03DUoWc

Երեկ Կինոմոսկվայում նայեցի: Լիքը լավ դերասաններ են հավաքել (Russell Crowe, Kevin Costner, Harry Lennix, Laurence Fishburne), բայց սուպերմենի տղեն՝ Henry Cavill-ը, դուրս հեչ չեկավ: Համ էլ իրան հեչ չեմ հիշում ինչ-որ ուրիշ նորմալ կինոյում խաղալուց:

Հա, նկարահանությունը ահագին լավ ա ստացվել, բայց սյուժեն զրոյա, լրիվ զրո էլի:

Ուրմեն կինոյի վերջում Սուպերմենը՝ Կալ-էլը կինոյում, մառդաբոյ ա անում Գեներալ Զոդի հետ: Կառոչի երկուսն էլ գեր-գեր հզոր են էլի: Իրար մի ուրիշ ձևի մոռթում են, սաղ քաղաքն ավիրում են, ինչքան շենք կա շուռ են տալիս իրար վրա, մի հինգ անգամ տրաքում են տարբեր ձևի, դաժե թռնում են իրանց խոդով տիեզերք ու արբանյակ են շարքից հանում, բայց ոչ մեկի վրա մի հատ քերծվածք չի լինում: Բայց վերջին պահին մեր տղեն բռնում ա Գեներալ Զոդի գլուխը, վիզը ֆռցնում-ճտցնում ա ու ջարդում ա :hands Ու էտ պահին տղես ինձ ասում ա. «Փաստորեն էս մեթոդը բոլոր դեպքերում աշխատում ա» :D :D

http://www.youtube.com/watch?v=S7vu2-biuK8

Sagittarius
26.06.2013, 01:37
Ճիշտ ես, սուպերմենը ձանձրալի ա. երբեք էլ չեմ սիրել սուպերմենի կերպարը: Բայց դա այն սուպերմենն ա, որը մինչև հիմա մեզ ներկայացրել են. ժելեոտած մազերով, սեքի սիքսպեկով մի տղամարդ, որը ուղակի ահավոր ուժեղ ա ու թռնել գիտի:
Բայց էտ ամենինչից առաջ ինքը այլմոլորակային ա, որը եկել ա մի քաղաքակակրթությունից, որտեղ իրա կարողությունները լրիվ բնական են եղել: Ու էտ քաղաքակրթությունը տեխնոլոգիապես շատ ավելի առաջադեմ ա եղել քան մենք: Ու էս ամենի ֆոնի վրա իրա պայքարը ինչ-որ մի աղջկա կայնքը փրկելով և երկնային մի քանի չար ձաձաներին հաղթելով սահմանափակելը իրոք ձանձարալի ա:

Նոլանը Batman-ին դեմք տվեց, վեց չէ, 12-16 տարեկան տղերքի համար ստեղծված հերոսին լուրջ կերպար սարքեց: Մեծ սպասելիքներ ունեմ, թրեյլերի մեջ, որ ասում ա «Դա "Էս" /S/ չէ, իմ աշխարհում դա նշանակում ա Հավատ" հիմք ա տալիս ենթադրելու, որ հեղինակներն էլ են հասկացել, որ Սուպերմեն այլմոլորակայինի կերպարը շատ ավելի հետաքրքիր է, քան Սուպերմեն գերտղամարդու:

Ազնիվ խոսք՝ ֆիլմի սցենարի գրմանը մասնակցություն չեմ ունեցել: :)) Ուրախ եմ, որ գլխավոր սպասելիքս արդարացվեց՝ Քալ-էլը այլմոլորակային ա:

Ֆիմի դիտումից նոր եմ գալիս, համառոտ կիսվես տպավորություններովս:

Նախ ֆիլմը դիտելուց առաջ հիշե՛ք՝ ռեժիսյորը Զակ Սնայդերն ա, Նոլանը պրոդյուսերն ա «ընդամենը»: Եթե տեսել և հավանում եք «300» և «Watchmen»ը, ուրեմն էս ձեր ֆիլմն ա, եթե ակնկալում եք «Batman» կամ «Inception», ուրեմն հեռու մնացեք էս ֆիլմից:
Cool, զիլ, կռուտիզնա... ահա, թե ինչ կլիներ, եթե սպարտացիները Կրիպտոնում ծնված լինեին: Զակի ձեռագիրը ամեն ինչում առկա ա, ու դա մի այլ կարգի դզզում էր: Կլարկը ու Գեներալ Զոդը տեղ-տեղ Լեոնիդասին էին հիշեցնում: Էս ֆիլմը էն ա, ինչ Transformers-ը փոքր վախտ երազում էր դառնալ: Չեմ ուզում Նոլանի նախկին ֆիլմերի հետ համեմատություն անցկացնել, քանի որ սա Նոլանի ֆիլմը չէ:

Sagittarius
29.07.2013, 00:44
Բայց էս Օբլիվիոնը ինչ ախմախություն դուրս եկավ: Առաջին հայացքից շատ սիրուն ու հետաքրքիր ա ստացվել: Բայց մի քանի անպատասխան հարցերից հետո հասկանում էս, որ սաղ ֆիլմը հիմնված տրամաբանության անտեսման վրա: «Բա խի՞ էր էսի սենց», «Որովհետև սցենարի հեղինակը այդպես էր որոշել»: #majorplotholes

Sagittarius
29.07.2013, 00:55
Oblivion
Բոլոր պոստապոկալիպտիկի սիրահարներին :)) : Ամեն ինչ համարյա լավն էր. բա նորագույն տեխնիկան ու պոստապոկալիպտիկ ֆոնը ,ըմմմմ,:love իդեպ, ֆիլմի ռեժիսյորը TRON: Legacy-ի (հա, հա, Daft Punk-ն էլ կոմպոզիտորն ա :)), ռեժիսյորն ա: Էս ռեժիսյորը երևի մի այլ կարգի սիրում ա մինիմալիստական ոճը. համ ընդեղ համ ստեղ երեք գույնից ավել գույն չես տենա: Ջոզեֆ Կոսինսկի՝ հիշեք այս անունը:
Մի խոսքով սեր-մերը հանած՝ կծելու գիտական ֆանտաստիկայա

համաձայն եմ, համարյա ամեն ինչ ընտիր ա, նույնիսկ Ջեմի Լաննիսթեր ունեին, բայց սցենարը մի ահավոր ձոխողում էր, ոչ թե գաղափարը ընդհանրապես, այլ ընդհանուր բացարտությունը՝

օրինակ՝ խի էին մարդիկ այլմոլորակայիների տակ «դիմակավորվում» ու խի ամեն հասանելի միջոցով Ջեկերին չէին փորձում հասցնել, որ իրանք մարդ են: Հաստատ ոչ մի բան չէին կորցնի, եթե բացահայտ որպես մարդ հանդես գային, միայն կշահեին: Ու սրա վրա կառուցված ա ողջ պատմությունը: Ու սենց էլի լիքը սցենարի թվիստներ կա, որի միակ նպատակը դիտողին հենց ընենց շփոթեցնելն ա:

Անվերնագիր
29.07.2013, 01:06

Դրվագներից մեկում Մորգան Ֆրիմենը ասում ա, որ էս մասկիրովկեն մթոմ ռադարներից պաշտպանվելու համար ա, բայց, եսիմ, տեղ-տեղ ռադարները բռնում էին, տեղ-տեղ չէին բռնում: Համաձայն եմ, որ մարդիկ կարային հարյուր ու մի նամյոկներով հասկացնեին որ իրանք մարդիկ են: Բայց դե էս ռեժիսյորի երկրորդ ֆիլմն ա. ներել կարելի ա :))

մարիօ
08.08.2013, 16:31
Չգիտեմ, թե ինչքանով կարելի է այս մասին գրել հենց այս թեմայում, բայց ուրիշ հարմար թեմա չգտա…
Ակումբցիներ ջան մի հատ կինոյի մասին եմ ուզում հարցնել. ուզում եմ ուղղակի կարծիքներ իմանալ ՛՛Life of Pi՛՛ ֆիլմի մասին. եթե դիտել եք, խնդրում եմ մի 2 բառով, կամ եթե հավես ու ժամանակ ունեք լա՜վ երկար գրեք՝ հավանել ե՞ք, չե՞ք հավանել, լա՞վն էր, թե՞ ոչ:
ՈՒզում եմ կարծիքներ իմանալ 4 Օսկարի արժանացած ֆիլմի մասին, որը ես այդպես էլ չհավանեցի, որովհետև իրականում լրիվ անիմացիոն էր, իսկ էդ կարգի ֆիլմեր չեմ սիրում…
Հա՜, մեկ էլ՝ անիմացիոն ֆիլմեր սիրո՞ւմ եք…:think

Rhayader
08.08.2013, 16:40

Գեղեցիկ հատուկ էֆեկտներ, տափակ, ձանձրալի սյուժե:

enna
08.08.2013, 16:53
Չգիտեմ, թե ինչքանով կարելի է այս մասին գրել հենց այս թեմայում, բայց ուրիշ հարմար թեմա չգտա…
Ակումբցիներ ջան մի հատ կինոյի մասին եմ ուզում հարցնել. ուզում եմ ուղղակի կարծիքներ իմանալ ՛՛Life of Pi՛՛ ֆիլմի մասին. եթե դիտել եք, խնդրում եմ մի 2 բառով, կամ եթե հավես ու ժամանակ ունեք լա՜վ երկար գրեք՝ հավանել ե՞ք, չե՞ք հավանել, լա՞վն էր, թե՞ ոչ:
ՈՒզում եմ կարծիքներ իմանալ 4 Օսկարի արժանացած ֆիլմի մասին, որը ես այդպես էլ չհավանեցի, որովհետև իրականում լրիվ անիմացիոն էր, իսկ էդ կարգի ֆիլմեր չեմ սիրում…
Հա՜, մեկ էլ՝ անիմացիոն ֆիլմեր սիրո՞ւմ եք…:think
Սկզբում ուրիշ ֆիլմի հետ շփոթեցի այ հիմա հասկացաորի հետ եք::oy
Մինչև գիրքը չկարդամ ֆիլմը չեմ նայի

Sagittarius
08.08.2013, 17:00
Չգիտեմ, թե ինչքանով կարելի է այս մասին գրել հենց այս թեմայում, բայց ուրիշ հարմար թեմա չգտա…
Ակումբցիներ ջան մի հատ կինոյի մասին եմ ուզում հարցնել. ուզում եմ ուղղակի կարծիքներ իմանալ ՛՛Life of Pi՛՛ ֆիլմի մասին. եթե դիտել եք, խնդրում եմ մի 2 բառով, կամ եթե հավես ու ժամանակ ունեք լա՜վ երկար գրեք՝ հավանել ե՞ք, չե՞ք հավանել, լա՞վն էր, թե՞ ոչ:
ՈՒզում եմ կարծիքներ իմանալ 4 Օսկարի արժանացած ֆիլմի մասին, որը ես այդպես էլ չհավանեցի, որովհետև իրականում լրիվ անիմացիոն էր, իսկ էդ կարգի ֆիլմեր չեմ սիրում…
Հա՜, մեկ էլ՝ անիմացիոն ֆիլմեր սիրո՞ւմ եք…:think

այստեղ ես քարկապ ընկա: Էտ ֆիլմի օդուջուրը հենց վիզուլ էֆֆեկտներն, որոնք հոյակապ են ստացվել (սցենարի մասին չեմ խոսում, քանի որ դա գրքի մեխն է) ու որի համար էլ հենց Օսկար ա ստացել: Էն քիչ 3D ֆիլմերից ա, որից վիզուալ հաճույք ստացա ու որից հետո գլուխս չէր ցավում: Օրինակ՝ գիտեիր որ ֆիլմի վագրը 100% անիմացիա ա:
Եթե էս ֆիլմը անիմացիայի համար չես սիրում, ուրեմն սա պարզապես քո ֆիլմը չէ, ստեղ քննարկելու բան էլ չկա: Էտ նույնն ոնց որ Iron Man-ը դուրդ չգա, որովհետև կոմիկսներ չես սիրում, կամ Մատանիների Տիրակալը, որովհետև ֆենթզի չես սիրում:

մարիօ
08.08.2013, 17:04

Բան չունեմ ասելու էֆֆեկտները շատ սիրուն են, բայց ֆիլմի ոչ միայն վագրը, այլ ամբողջ ֆիլմը ոնց որ մի տեսակ սարքովի լինի՝ արհեստական…

Sagittarius
08.08.2013, 17:12
Բան չունեմ ասելու էֆֆեկտները շատ սիրուն են, բայց ֆիլմի ոչ միայն վագրը, այլ ամբողջ ֆիլմը ոնց որ մի տեսակ սարքովի լինի՝ արհեստական…

որովհետև ֆիլմը գրեթե ամբողջովին անիմացիա ա, այսինքն՝ սարքովի/արհեստական: Օրինակ՝ օվկիանոսի ջուրը ֆիլմի 80%-ում էլի անիմացի ա: Ու դրա համար եմ ասում, եթե դու ֆիլմերում սարքովի/արհեստական տարրերին դեմ ես, ուրեմն վիզուալ էֆֆեկտներով ֆիլմերը ընդհանրապես քոնը չեն, քանի որ էս ֆիլմում լավագույն սարքովի/արհեստական տարրերն են:

մարիօ
08.08.2013, 17:15

Այո՛, հասկացանք իրար, շնորհակալ եմ :)

Անվերնագիր
08.08.2013, 18:45
Չգիտեմ, թե ինչքանով կարելի է այս մասին գրել հենց այս թեմայում, բայց ուրիշ հարմար թեմա չգտա…
Ակումբցիներ ջան մի հատ կինոյի մասին եմ ուզում հարցնել. ուզում եմ ուղղակի կարծիքներ իմանալ ՛՛Life of Pi՛՛ ֆիլմի մասին. եթե դիտել եք, խնդրում եմ մի 2 բառով, կամ եթե հավես ու ժամանակ ունեք լա՜վ երկար գրեք՝ հավանել ե՞ք, չե՞ք հավանել, լա՞վն էր, թե՞ ոչ:
ՈՒզում եմ կարծիքներ իմանալ 4 Օսկարի արժանացած ֆիլմի մասին, որը ես այդպես էլ չհավանեցի, որովհետև իրականում լրիվ անիմացիոն էր, իսկ էդ կարգի ֆիլմեր չեմ սիրում…
Հա՜, մեկ էլ՝ անիմացիոն ֆիլմեր սիրո՞ւմ եք…:think
Մի անգամ նայելու ( լավ որակով՝ երկու) կինոյ ա: Բայց գի՜րքը :love

մարիօ
08.08.2013, 18:59
Մի անգամ նայելու ( լավ որակով՝ երկու) կինոյ ա: Բայց գի՜րքը :love

Գիրքը չեմ կարդացել, բայց սովորաբար գրքերն ավելի լավն են լինում ;)

Two-Face
09.08.2013, 21:10
Էսքան ժամանակ էս թեմայում գրառում չարեցի, ոչ մեկը չի արե՞լ: :))

The Hobbit: The Desolation of Smaug-ի թրեյլերը

https://www.youtube.com/watch?v=fnaojlfdUbs

Լեգոլաս: :love

Two-Face
09.08.2013, 21:15
Machete Kills-ի թրեյլերը

https://www.youtube.com/watch?v=cwARA6PW7Do

Լավն ա շատ: http://i.imgur.com/xC17svH.gif

Two-Face
09.08.2013, 21:25
Բայց էս Օբլիվիոնը ինչ ախմախություն դուրս եկավ: Առաջին հայացքից շատ սիրուն ու հետաքրքիր ա ստացվել: Բայց մի քանի անպատասխան հարցերից հետո հասկանում էս, որ սաղ ֆիլմը հիմնված տրամաբանության անտեսման վրա: «Բա խի՞ էր էսի սենց», «Որովհետև սցենարի հեղինակը այդպես էր որոշել»: #majorplotholes

Զատո Ջեյմի Լանիստերն էլ էր խաղում: :P

Two-Face
10.08.2013, 20:33
Machete Kills-ի երկրորդ թրեյլերը

http://www.youtube.com/watch?v=EUO0LauNT-Q

Two-Face
10.08.2013, 20:38
Thor: The Dark World-ի երկրորդ թրեյլերը

http://www.youtube.com/watch?v=NhEHo46x2w8

Վերջն ա ըլնելու: :love

Sagittarius
10.09.2013, 04:12
Զարմանում եմ էն մարդկանց վրա, որ ասում են. «Մորգան Ֆրիմանը լավ ֆիլմերում ա խաղում»: Տո ասա՝ Մորգան Ֆրիմանը ո՞ր ֆիլմում էլ չի խաղում: Էտ մարդու մոտ ֆիլմերում նկարահանվելու լոմկա ա, լրիվ հոլիվուդյան պրաստիտուտկա ա :))

E-la Via
22.09.2013, 22:28
Ջանս ցեց ընկավ: Ուզում եմ հնարավորինս շուտ նայել: Տեսնես դեռ ինչքա՞ն պետք է սպասել…

http://www.ovguide.com/12-years-a-slave-9202a8c04000641f800000001e3174f0

Անվերնագիր
25.09.2013, 00:40
Մենակ ե՞ս եմ խինդով ու հրճվանքով սպասում էս սերիալին

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ykwxg534yAw

Two-Face
25.09.2013, 00:44
Մենակ ե՞ս եմ խինդով ու հրճվանքով սպասում էս սերիալին

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ykwxg534yAw

Բայց խի՞ հենց էս ժամանակ: :cry

Անվերնագիր
25.09.2013, 01:08
Բայց խի՞ հենց էս ժամանակ: :cry
Բա ե՞րբ, ձմեռը դնեն, որ էթամ բանակ չտենա՞մ :))

Ֆիլմից Dredd-ոտ բաներ եմ սպասում, մանավանդ որ գլխ. հերոսը միևնույն էակն ա :)

Ռուֆուս
20.10.2013, 23:45
Akira-ն նայե՞մ, թե՞ Close Encounters of the Third Kind...

Խորհուրդ տվեք, պլզ

Անվերնագիր
03.11.2013, 22:35
After earth-ը ախմախ կինոյա, դաժը Ուիլ Սմիթը չի փրկում:

Sagittarius
04.11.2013, 03:24
After earth-ը ախմախ կինոյա, դաժը Ուիլ Սմիթը չի փրկում:

էս տարի անհաջող wannabe սայ-ֆայների տարի ա, սաղի մտքով անցել ա սայ-ֆայ նկարել, բայց հլը որ մենակ Սթարթրեկն ա սպասելիքները արդարացնել: Սպասենք Էնդերի Խաղին:

Hayk Avetisyan
08.11.2013, 11:56
Հարմար սայթ նոր դուրս եկող ֆիլմերի մասին http://www.comingsoon.net/
Օրինակ սա (http://www.comingsoon.net/news/tvnews.php?id=110104)

Sagittarius
08.11.2013, 23:48
Եթե ֆիլմը, սրա կեսի չափ լավն ա, ուրեմն գժանոց ա՝

http://www.youtube.com/watch?v=VlOxlSOr3_M

Ռուֆուս
09.11.2013, 00:03
Ես հին Քերրին էլ դեռ չեմ տեսել :-(

Sagittarius
09.11.2013, 00:05
Ես հին Քերրին էլ դեռ չեմ տեսել :-(

գնահատականներից դատելով ոնց որ ախմախություն ա, նորը

Ռուֆուս
09.11.2013, 00:09
գնահատականներից դատելով ոնց որ ախմախություն ա, նորը

Դե ուրեմն մենակ հինը կնայենք, էս վերջերս ինձ հին կինոները մի այլ ձևի տարել են։ Երեկ Sunset Boulevardը նայեցի, 1950թ-ի ֆիլմ է, բայց ինչ լավն էր, իսկական գլուխգործոց։

Անվերնագիր
09.11.2013, 00:14
Ես հին Քերրին էլ դեռ չեմ տեսել :-(

ես էլ :(:: Ու ընդհանրապես էս ««սաևսափ»» ժանրը արդեն տոֆտություն են սարքել: 99% ուժսների սյուժեն.

Կուրսի երեխեքով, կամ ընտանիքով, (պարտադիր դրանց մեջ պիտի թույն բլանդինկա ծիտ ըլնի), հավաքվում են գնան մի հատ փախած գեղի փախած տուն, որի տերերը հետագայում պարզվում ա սպանվել են ու չեն թաղվել,(իհարկե, էս ամեն ինչը իրական դեպքերի վրա ա եղել) դրա համար էլ գիշերները հելնում են գուլյատի, դե վախացնում են էլի :)): Շտապեմ տխրեցնել, որ առաջին մեռնողը կինոյ միջի ծիտ ա լինելու:(: Վերջում միակ փրկվողը լինում ա դրնաց միջի բատանիկ գյորմամիշը:

Վահե-91
09.11.2013, 00:16

Ճիշտ ես ասում, նոր բան չեն կարում հորինեն...բայց հենց քո ասած սյուժեն կարա նենց նկարած լինի, որ նայես, քեզ թվա տենց սյուժեով կինո առաջին անգամ ես տեսնում: Կամ կարա նենց նկարված լինի մի րոպե նայես, անջատես:

Ռուֆուս
09.11.2013, 00:17
Ես հոլիվոդյան ուժասներից արդեն վաղուց հաճույք չեմ ստանում, դրա համար էլ ահագին վախտ ա նստել եմ կորեական ու ճապոնական ֆիլմերի վրա։

Անվերնագիր
09.11.2013, 00:21
Ճիշտ ես ասում, նոր բան չեն կարում հորինեն...բայց հենց քո ասած սյուժեն կարա նենց նկարած լինի, որ նայես, քեզ թվա տենց սյուժեով կինո առաջին անգամ ես տեսնում: Կամ կարա նենց նկարված լինի մի րոպե նայես, անջատես:
Կարում են է, ուղղակի էս փորձված տարբերակ ա ու ոչնչոտ փող բերող

Sagittarius
09.11.2013, 00:25
ես էլ :(:: Ու ընդհանրապես էս ««սաևսափ»» ժանրը արդեն տոֆտություն են սարքել: 99% ուժսների սյուժեն.

Կուրսի երեխեքով, կամ ընտանիքով, (պարտադիր դրանց մեջ պիտի թույն բլանդինկա ծիտ ըլնի), հավաքվում են գնան մի հատ փախած գեղի փախած տուն, որի տերերը հետագայում պարզվում ա սպանվել են ու չեն թաղվել,(իհարկե, էս ամեն ինչը իրական դեպքերի վրա ա եղել) դրա համար էլ գիշերները հելնում են գուլյատի, դե վախացնում են էլի :)): Շտապեմ տխրեցնել, որ առաջին մեռնողը կինոյ միջի ծիտ ա լինելու:(: Վերջում միակ փրկվողը լինում ա դրնաց միջի բատանիկ գյորմամիշը:

էսի նայի :))

http://www.imdb.com/title/tt1259521/?ref_=nv_sr_1

Ռուֆուս
09.11.2013, 00:34
էսի նայի :))

http://www.imdb.com/title/tt1259521/?ref_=nv_sr_1

Դեբիլ կինո ա, ծերից ծեր շաբլոն, Անվերնոն էլ սյուժեն ծերից ծեր նկարագրեց :D

Sagittarius
09.11.2013, 00:36
Դեբիլ կինո ա, ծերից ծեր շաբլոն, Անվերնոն էլ սյուժեն ծերից ծեր նկարագրեց :D

հա բայց հենց դա ա ֆիլմի նպատակը... ու ժանրը սխալ ա նշած, էս ծերից ծեր սև հումոր ա:

Անվերնագիր
09.11.2013, 00:42
էսի նայի :))

http://www.imdb.com/title/tt1259521/?ref_=nv_sr_1
տեսել եմ :))

Sagittarius
09.11.2013, 00:44
տեսել եմ :))

Ծաղրեմ ձեր երկուսի կինոճաշակը :beee

Աթեիստ
09.11.2013, 00:56
Ռուֆ, «12 angry men» նայի, հետո միգալկովի «ռեմեյքը», որի տիտրերում կես տառով չի նշվում, որ սաղ սցենարը ցրել ա ամերիկացիքից, վերջն էլ փչացրել (շատ մեղմ ասած)։ ։)

Ռուֆուս
09.11.2013, 01:04
Ռուֆ, «12 angry men» նայի, հետո միգալկովի «ռեմեյքը», որի տիտրերում կես տառով չի նշվում, որ սաղ սցենարը ցրել ա ամերիկացիքից, վերջն էլ փչացրել (շատ մեղմ ասած)։ ։)

Արտ, մի քանի օր առաջ հերթական անգամ վերադիտել եմ :) Միխալկովի վերսիան ոչ տեսել եմ, ոչ էլ ուզում եմ տեսնել, բայց ասեմ, որ ամերիկյան վերսիան էլ հիմնված է նույնանուն պիեսի վրա, էնպես որ Միխալկովը պարտավոր չէր որևէ բան նշել։ :)

Աթեիստ
09.11.2013, 01:18

Թող պիեսը նշեր։
Բայց ժամանակ ունենաս նայի, մի քանի լավ դերասան կա։ Մեկ էլ որ պատկերացնես, թե ոնց կարելի ա կտրուկ փողել վերջը «հնարավոր» ամենահիմար տարբերակով։

Մեկ էլ ռուսական «Девчата»-ն նայի, դրա սցենարով Հոլիվուդը դաստով կինո ունի՝ «մալադյոժնի կամեդիա» թեգի տակ ։)

Sagittarius
13.11.2013, 01:58
ուզում եմ Moon-ի նման լավ ֆիլմ, այսինքն՝ ցանկալի ա լինի սայֆայ, բայց ոչ action, ոչ շատ հին, լավ դերասանական խաղ, ոչ շատ կերպարներ, ունենա plot twist: Բարդ բան եմ չէ՞ ուզում, աչքիս Moon-ը նորից նայեմ:

Ռուֆուս
13.11.2013, 02:05
ուզում եմ Moon-ի նման լավ ֆիլմ, այսինքն՝ ցանկալի ա լինի սայֆայ, բայց ոչ action, ոչ շատ հին, լավ դերասանական խաղ, ոչ շատ կերպարներ, ունենա plot twist: Բարդ բան եմ չէ՞ ուզում, աչքիս Moon-ը նորից նայեմ:

Ինչ դժվար բան ես ուզում...

Contact-ը տեսե՞լ ես, երևի թե ամենաշատն ա համապատասխանում կրիտերիաներիդ:

Sunshine-ը որոշ վերապահումներով շատ եմ հավանել, բայց մեջը մի քիչ action կա:

Տարկովսկու Սոլյարիսը եթե չես տեսել, անպայման նայի, հին ա, բայց պապայություն ա:

Ուրիշ բան էս պահին միտքս չի գալիս:

Sagittarius
13.11.2013, 02:13

Սոլյարիսը շուտվանից էի ուզում նայել, չէի տրամադրվում. համոզեցիր:

Ռուֆուս
13.11.2013, 02:21
Սոլյարիսը շուտվանից էի ուզում նայել, չէի տրամադրվում. համոզեցիր:

Բայց brace yourself, ահավոր երկար ա ու էդքան էլ հեշտ չի նայվում։

Մեկ էլ ասում են Europa Reportն ա լավը, բայց չեմ տեսել, չեմ կարող երաշխավորել

Ռուֆուս
13.11.2013, 16:18
Մի երկու հատ էլ, Dark City էնքան լավն ա, որ ուզում եմ մոտակա ժամանակներս մի հատ էլ նայեմ։

Մեկ էլ վստահ եմ որ 2001 Space Odyssey-ն հաստատ տեսած կլինես, եթե չէ, անպայման նայի, երբևէ նկարահանված լավագույն սայֆայն ա

Sagittarius
13.11.2013, 16:27

Օդիսեյը տեսել եմ: Սոլյարի՞ս, wtf!? :)) շատ էր երկարացրած: Հա, հասկանում եմ, art ա, բայց ոնց որ երեք ժամ Պիկասոյի նկարին նայես: Dark City-ն ցուցակում ա:

Ռուֆուս
13.11.2013, 16:37
Օդիսեյը տեսել եմ: Սոլյարի՞ս, wtf!? :)) շատ էր երկարացրած: Հա, հասկանում եմ, art ա, բայց ոնց որ երեք ժամ Պիկասոյի նկարին նայես: Dark City-ն ցուցակում ա:

Ես 3 օրում եմ նայել, նայելուց առաջ թունդ կոֆե խմելով ու կոպերիս արանքները չոփեր խցկելով ։) կինոյի 50%ը կարելի էր հանգիստ կտրել հանել, դրանից կինոն մենակ կշահեր ։)

Ռուֆուս
15.11.2013, 03:48
Sagittarius, Europa Report-ը նայի, լրիվ Moon-ի ու 2001-ի ոճով ա, ոնց որ դրանց պուճուր ախպերը լինի: Չնայած որակով էս երկուսին զիջում ա, բայց շատ հաջողված ֆիլմ ա:

Sagittarius
15.11.2013, 04:31
Sagittarius, Europa Report-ը նայի, լրիվ Moon-ի ու 2001-ի ոճով ա, ոնց որ դրանց պուճուր ախպերը լինի: Չնայած որակով էս երկուսին զիջում ա, բայց շատ հաջողված ֆիլմ ա:

imdb: 6.5, սա հուշտ էր անում, բայց՝
rotten tomatoes: 79%... գումարելով քո խորհրդին՝ նայում եմ:

Ընդհանրապես վերջերս կա՛մ imdb-ն ա վատ սկսել գնահատել, կա՛մ ես եմ դա նոր նկատել:

Sagittarius
15.11.2013, 06:11
Sagittarius, Europa Report-ը նայի, լրիվ Moon-ի ու 2001-ի ոճով ա, ոնց որ դրանց պուճուր ախպերը լինի: Չնայած որակով էս երկուսին զիջում ա, բայց շատ հաջողված ֆիլմ ա:

շատ լավ ֆիլմ էր, ռեալիստիկ գիտաֆանտաստիկա: Չեմ հասկանում՝ ինչ նուբեր են imdb-ում գնահատականներ դնում, երևի Աստղային պատերազմներ էին ակնկալում:

Ռուֆուս
16.11.2013, 01:45
Sagittarius, մի ֆիլմ էլ հիշեցի The Man From Earth. Ռեյտինգներին մի նայի, ոչ էլ review կարդա, փոքրաբյուջե indie ֆիլմերի ցանկում հանճարեղագույն ու սուպերինտելեկտուալ ֆիլմ է:

Sagittarius
16.11.2013, 01:48
Sagittarius, մի ֆիլմ էլ հիշեցի The Man From Earth. Ռեյտինգներին մի նայի, ոչ էլ review կարդա, փոքրաբյուջե indie ֆիլմերի ցանկում հանճարեղագույն ու սուպերինտելեկտուալ ֆիլմ է:

տեսել եմ, լավն ա: Գնա՞նք, կրոն բաժնում էտ ֆիլմը քննարկենք :))

բայց ինքը կյանք ա :love

http://www.youtube.com/watch?v=HCWXCPgS8n0

Ռուֆուս
16.11.2013, 01:58
տեսել եմ, լավն ա: Գնա՞նք, կրոն բաժնում էտ ֆիլմը քննարկենք :))

բայց ինքը կյանք ա :love

Հանգիստ իմ համար ապրում եմ, ի՞նչ կրոն :)) Ես էդ կինոն նայելուց նենց էի փշաքաղվել, երևի մի հարյուր հատ սարսափ նայեի, էդքան վրաս չազդեր :(

Dark City-ն լավն էր, չէ՞:

Գնամ In the name of Father-ը նայեմ:

Անվերնագիր
16.11.2013, 22:15
Sagittarius, մի ֆիլմ էլ հիշեցի The Man From Earth. Ռեյտինգներին մի նայի, ոչ էլ review կարդա, փոքրաբյուջե indie ֆիլմերի ցանկում հանճարեղագույն ու սուպերինտելեկտուալ ֆիլմ է:

Երբ պարզվավ էս գյադեն ով ա, միանգամից մեջս մտածեցի ««արա էսի վայթեմ Հիսուսն էլ ըլնի»»․․․ու տենց էլ էղավ :))

Sagittarius
16.11.2013, 22:36
Էս օրերի նայած ֆիլմերը՝ Moon, Solaris, Fountain, Dark City, Pi մի հատ լիցքաթափող ֆիլմ ասեք, թե չէ արդեն պարանոյա ա սկսվում :))

Աթեիստ
16.11.2013, 22:41
Էս օրերի նայած ֆիլմերը՝ Moon, Solaris, Fountain, Dark City, Pi մի հատ լիցքաթափող ֆիլմ ասեք, թե չէ արդեն պարանոյա ա սկսվում :))

Big Stan ։))))

Sagittarius
16.11.2013, 22:45
Big Stan ։))))

տեսել եմ, բայց համարյա բան չեմ հիշում

Անվերնագիր
16.11.2013, 22:48
Էս օրերի նայած ֆիլմերը՝ Moon, Solaris, Fountain, Dark City, Pi մի հատ լիցքաթափող ֆիլմ ասեք, թե չէ արդեն պարանոյա ա սկսվում :))

Grown Ups. յոլա կտանի

Աթեիստ
16.11.2013, 22:50
տեսել եմ, բայց համարյա բան չեմ հիշում

Труфальдино из Бергамо.

Ռուֆուս
16.11.2013, 22:52
This is the end!

Sagittarius
16.11.2013, 22:55
Труфальдино из Бергамо.

սովետական կոմեդիա՞, չէ :))

գտա՝ http://www.imdb.com/title/tt1723121/

Ջեննիֆեր Էնիսթոնի ստրիպտիզի խաթր արժի փորձել :))

Sagittarius
16.11.2013, 23:00
for (

Grown Ups. յոլա կտանի

This is the end!

) {

print("տեսել եմ")

}

Տրիբուն
16.11.2013, 23:04
Էս օրերի նայած ֆիլմերը՝ Moon, Solaris, Fountain, Dark City, Pi մի հատ լիցքաթափող ֆիլմ ասեք, թե չէ արդեն պարանոյա ա սկսվում :))

Մեղա-մեղա .. Տոռ 2 -ը նայի: Մենք ընտանիքով գնացիքն էկրանների վրա նայեցինք, լավ էլ հավեսով նայվեց:

Sagittarius
16.11.2013, 23:05
Մեղա-մեղա .. Տոռ 2 -ը նայի: Մենք ընտանիքով գնացիքն էկրանների վրա նայեցինք, լավ էլ հավեսով նայվեց:

սպասում եմ ինտերնետում լավ որակով հայտնվի, նայեմ

Անվերնագիր
27.11.2013, 20:14
Ֆրոդոն ու Գեթսբին :))

https://pbs.twimg.com/media/BRXvrqzCEAAEDl-.jpg

Անվերնագիր
19.12.2013, 23:22
Elysium-ը նայող եղա՞վ, ինչպիսին է՞ր:

Ռուֆուս
19.12.2013, 23:28
Elysium-ը նայող եղա՞վ, ինչպիսին է՞ր:

Ես տեսել եմ, շատ մեծ սպասելիքներ չունեի, բայց պարզվեց էդքան էլ վատը չի: Մի անգամ կարելի ա նայել, ֆիլմի գաղափարը լավն էր, բայց սցենարը ահագին ծակուծուկեր ուներ:

Sagittarius
19.12.2013, 23:31
Elysium-ը նայող եղա՞վ, ինչպիսին է՞ր:

կա՞րճ :[

Ռուֆուս
20.12.2013, 00:00
կա՞րճ :[

Հը՞, Ի՞նչն էր կարճ, նորմալ երկարություն ուներ:

Թե՞ մի բան չեմ ջոգում:

Sagittarius
20.12.2013, 00:04
Հը՞, Ի՞նչն էր կարճ, նորմալ երկարություն ուներ:

Թե՞ մի բան չեմ ջոգում:

չէ, էտ իմ կարճ ռեվյուն էր :))