PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 2



Շինարար
17.04.2010, 00:23
Հաշվի առնելով, որ «Թարգմանչաց մրցույթ. համար 1» (http://www.akumb.am/showthread.php/51541-%D4%B9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%81-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-1) նախագիծը բավականին հաջող անցավ, և մի քանի ակումբցիներ ցանկություն հայտնեցին, որ ևս մի նմանատիպ նախագիծ անցկացվի, սկսում ենք թարգմանչաց երկրորդ մրցույթը: Կանոնները նույնն են, ինչ առաջին մրցույթի ժամանակ:

Մրցույթի անցկացման կարգը

* Գրառման վերջում ներկայացնում եմ թարգմանության համար առաջարկվող անգլերեն բանաստեղծություն, հաշվի առնելով, որ շատերս այնքան էլ լավ չենք տիրապետում անգլերենին, կից ներկայացնում եմ ռուսերեն թարգմանությունը:
* Թեման բացելուց հետո 5 օրերի ընթացքում (մինչև 22.04.2010թ. ժամը 02:20) մրցույթին մասնակցել ցանկացողները նամակագրական համակարգով ինձ ուղարկում են թարգմանության իրենց տարբերակը, նամակի վերնագրում գրելով «Թարգմանչաց մրցույթ. համար 2», իսկ գրառման դաշտում թարգմանության սեփական տարբերակը:
* Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուղարկել մեկից ավելի թարգմանության տարբերակ:
* Թարգմանության տարբերակների ստացվելու ժամկետի ավարտից հետո ես թեմայում տեղադրում եմ բոլոր թարգմանությունները, պայմանական համարակալած «Հեղինակ N - թարգմանություն» տեսքով, բացում եմ ըստ հեղինակների համարների հարցում՝ բազմակի ընտրության հնարավորությամբ՝ 5 օր ժամկետով:
* Քվեարկության ավարտից հետո ըստ քվեարկության արդյունքների ճանաչում ենք հաղթողին:
* Մինչև քվեարկության ավարտը քննարկումներն ու գրառումները թեմայում արգելվում են: առաջին հինգ օրերին, մինչև քվեարկության սկսվելը, թեման լինելու է փակ, ապա բացվելու է, ապա, տարբերակների տեղադրումից հետո թեման բացվելու է, բայց քննարկումները միևնույն է լինեն արգելված՝ մինչև քվեարկության ավարտը:
* Քվեարկության ավարտից հետո հեղինակները «գաղտնազերծվելու» են, գրվելու է, թե որ համարին որ ակումբցին է համապատասխանում:
* Մինչ տարբերակների տեղադրումը ամեն օր թեմայում գրառման տեսքով հիշեցնելու եմ մրցույթի մասին:
* Ուղարկված բոլոր թարգմանությունները թեմայում տեղադրվելու են, քվեարկությանը մասնակցելու են, հեղինակի անունը քվեարկությունից հետո բացվելու է: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն, որ ուզում են մասնակցել մրցույթին թող պարզապես տարբերակներ չուղարկեն: Ուղարկելուց հետո մրցույթին մասնակցել չուզելու բոլոր դիմումները մերժվելու են:
Հավելում. Մերժվելու են բոլոր մասնակիցների` մրցույթի ավարտից հետո իրենց աննունները չբացահայտելու դիմումները:
© Chuk

Բանաստեղծությունը տեսնելու համար մկնիկով կտտացրեք ստորև բերված դաշտի վրա.
Robert Burns

Yon Wild Mossy Mountains (Burns Original)

Yon wild mossy mountains sae lofty and wide,
That nurse in their bosom the youth o' the Clyde,
Where the grouse lead their coveys thro' the heather to feed,
And the shepherd tends his flock as he pipes on his reed.

Not Gowrie's rich valley, nor Forth's sunny shores,
To me hae the charms o'yon wild, mossy moors;
For there, by a lanely, sequestered stream,
Besides a sweet lassie, my thought and my dream.

Amang thae wild mountains shall still be my path,
Ilk stream foaming down its ain green, narrow strath;
For there, wi' my lassie, the day lang I rove,
While o'er us unheeded flie the swift hours o'love.

She is not the fairest, altho' she is fair;
O' nice education but sma' is her share;
Her parentage humble as humble can be;
But I lo'e the dear lassie because she lo'es me.

To Beauty what man but maun yield him a prize,
In her armour of glances, and blushes, and sighs?
And when wit and refinement hae polish'd her darts,
They dazzle our een, as they flie to our hearts.

But kindness, sweet kindness, in the fond-sparkling e'e,
Has lustre outshining the diamond to me;
And the heart beating love as I'm clasp'd in her arms,
O, these are my lassie's all-conquering charms!


Yonder Wild Mossy Mountain (Standard English Translation)

Yonder wild mossy mountains so lofty and wide,
That nurse in their bosom the youth of the Clyde,
Where the grouse lead their coveys through heather to feed,
And the shepherd tends his flock as he pipes on his reed.

Not Gowrie's rich valley nor Forth's sunny shores
To me have the charms of yonder wild, mossy moors;
For there, by a lonely, sequestered stream,
Resides a sweet girl, my thought and my dream.

Among those wild mountains shall still be my path,
Each stream foaming down its own green, narrow valley;
For there with my girl the long day I wander,
While over us unheeded fly the swift hours of love.

She is not the fairest, although she is fair;
Of nice education but small is her share;
Her parentage humble as humble can be;
But I love the dear lassie because she loves me.

To Beauty what man but must yield him a prize,
In her armour of glances, and blushes, and sighs?
And when Wit and Refinement has polished her darts,
They dazzle our eyes, as they fly to our hearts.

But kindness, sweet kindness, in the fond sparkling eye
Has lustre outshining the diamond to me,
And the heart beating love as I am clasped in her arms,
O, these are my girl's all-conquering charms!

Роберт Бернс

Скалистые горы, где спят облака
Пер. С.Маршака

Скалистые горы, где спят облака,
Где в юности ранней резвится река,
Где в поисках корма сквозь вереск густой
Птенцов перепелка ведет за собой.

Милее мне склоны и трещины гор,
Чем берег морской и зеленый простор,
Милей оттого, что в горах у ручья
Живет моя радость, забота моя.

Люблю я прозрачный и гулкий ручей,
Бегущий тропинкой зеленой своей.
Под говор воды, не считая часов,
С любимой подругой бродить я готов.

Она не прекрасна, но многих милей.
Я знаю, приданого мало за ней,
Но я полюбил ее с первого дня
За то, что она полюбила меня!

Встречая красавицу, кто устоит
Пред блеском очей и румянцем ланит?
А если ума ей прибавить чуть-чуть,
Она, ослепляя, пронзает нам грудь.

Но добрая прелесть внимательных глаз
Стократ мне дороже, чем лучший алмаз.
И в крепких объятьях волнует мне кровь
Открытая, с бьющимся сердцем, любовь!


1786

Շինարար
18.04.2010, 02:04
Ռոբերթ Բըրնս
25.01.1759-21.07.1796

Շոտլանդացի բանաստեղծ: Բըրնսին համաժողովրդական ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» անդրանիկ ժողովածուն: Ժող. բանահյուսության և և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա: Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում՝ «Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» ևն: Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր: Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժող. տոն: Բըրնսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Բըրնսի որոշ ստեղծագործություններ հայերեն է թարգմանել Վահագն Դավթյանը:

Ըստ Հայկական Սովետական Հանրագիտարանի

Շինարար
18.04.2010, 19:58
Բըրնսի գիշերը Շոտլանդիայի երկրորդ ազգային տոնն է, որի տոնակատարությունը սկսվում է Բըրնսի ընթրիքներով: Բըրնսի ընթրիքներին սեղանի զարդն են կազմում ավանդական շոտլանդական ուտեստները և շոտլանդական վիսկին, ճաշկերույթն ուղեկցվում է Բըրնսի պոեզիայի ընթերցանությամբ: Տոնը նշվում է Ռոբերթ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25-ին: Իր ժողովրդականությամբ այս տոնը Շոտլանդիայում զիջում է միայն Սուրբ Անդրեասի տոնին, որը պաշտոնապես համարվում է Շոտլանդիայի ազգային տոնը:

2009 թվականին STV-ն անցկացրեց հեռուստատեսային նախագիծ, որի ընթացքում հանրության քվեարկության միջոցով պետք է որոշվեր ամենաերևելի շոտլանդացին: Սուրբ Անդրեասի օրը STV-ն հրապարակեց հանրային քվեարկության արդյունքները, շոտլանդացիները բոլոր ժամանակների ամենաերևելի շոտլանդացի էին ճանաչել Ռոբերթ Բըրնսին, որն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան շոտլանդացի մեծ հայրենասեր և ազգային հերոս Վիլյամ Ուոլլեսը:

Ըստ Վիքիփեդիայի (http://en.wikipedia.org/wiki/Robert_Burns)

Շինարար
18.04.2010, 22:20
«Բըրնսի տուն»

Ռոբերթ Բըրնսի անվան հետ է կապվում բանաստեղծական տան առանձնահատուկ մի տեսակ` AAABAB համակարգով վեցնյակ, որի չորրորդ և վեցերորդ տողերն ավելի կարճ են: Այս համակարգը բավականին տարածված է միջնադարյան քնարերգության մեջ, մասնավորապես՝ պրովանսական պոեզիայում (9-րդ դարից սկսած), սակայն 16-րդ դարից դրա ժողովրդականությունը մարում է: Այն պահպանվում է Շոտլանդիայում, ուր լայնորեն կիրառվել է նաև Բըրնսից առաջ: «Բըրնսի տան» պաշտոնական անվանումն է «ստանդարտ հաբբի»:

Ըստ Վիքիփեդիայի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%91%D1%80%D0%BD%D1%81,_%D0%A0%D0%BE%D0%B1%D0%B5%D1%80%D1%82#.C2.AB.D0.91.D1.91.D1.80.D0.BD.D1.81.D0.BE.D0.B2.D0.B0_.D1.81.D1.82.D1. 80.D0.BE.D1.84.D0.B0.C2.BB)

Շինարար
19.04.2010, 22:48
Գյոթեն Բըրնսի ժողովրդականության մասին

«Վերցնենք Բըրնսին: Արդյո՞ք նրա մեծությունը նրանում չէ, որ նրա նախնիների հին երգերն ապրում էին ժողովրդի շուրթերին, որ դրանք երգում էին նրա համար, այսպես ասած, դեռ օրորոցում, որ մանկուց նա մեծացել է դրանց միջավայրում և մերձեցել այդ նմուշների բարձր կատարելությանը, որ նա դրանցում գտավ այն կենդանի հենքը, որին հենվելով կարող էր առաջ գնալ: Եվ բացի այդ, արդյո՞ք նրա մեծությունը նրանում չէ նաև, որ նրա սեփական երգերն անմիջապես ընդունելություն էին գտնում իր ժողովրդի կողմից, որ այնուհետև դրանք հնչում էին նրան ընդառաջ հնձվորների և խուրձ կապող կանանց շուրթերից, որ գարեջրատներում նրան դրանցով էին ողջունում նրա զվարճացող ընկերները: Ահա այստեղ է, որ կարող էր ինչ-որ բան ստացվել:

Johann Peter Eckermann. Gespräche mit Goethe in den letzten Jahren seines Lebens. Leipzig, 1827.

Ըստ Վիքիփեդիայի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%91%D1%80%D0%BD%D1%81,_%D0%A0%D0%BE%D0%B1%D0%B5%D1%80%D1%82)

Շինարար
20.04.2010, 20:46
http://edinburghselfcatering.files.wordpress.com/2010/01/rbtburns.jpg

Շինարար
22.04.2010, 01:30
Ուշադրություն

* Քվեարկությունը բաց է, ինչը նշանակում է, որ բոլորը կարող են տեսնել, թե ով ում օգտին է քվեարկել:
* Քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ է, ինչը նշանակում է, որ կարող եք քվեարկել ձեր հավանած բոլոր տարբերակների օգտին, այլ ոչ թե պարտադիր 1-ի:
* Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում թարգմանության տարբերակ ուղարկած անձինք:
* Սեփական տարբերակի օգտին քվեները չեն հաշվելու, թարգմանությանը մասնակցածներին խնդրում եմ քվեարկել մյուսների տարբերակների օգտին, կամ չքվեարկել:


Թեմայում քննարկումներն արգելվում են մինչև քվեարկության ավարտը: Քվեարկության ավարտից հետո հրապարակվելու են բոլոր թարգմանիչների անունները, այսինքն թե որ համարի Հեղինակի անվան տակ որ ակումբցին էր թաքնված:

Սուբյեկտիվիզմից խուսափելու համար ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը, քանզի գիտեմ իրական հեղինակներին:

© Chuk

Շինարար
22.04.2010, 01:37
Հեղինակ 1

Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը

Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը,
Ուր մանկան պես խայտում է գետակը զուլալ,
Ուր թավ մացառով ձագերին առած՝
Մայր լորը կեր է հայթայթում նրանց։

Իմ սրտին մոտ են այս լեռն ու լանջերը,
Առավել քան ծովն ու կանաչ դաշտերը,
Ինձ մոտ են քանզի հենց լեռան լանջին,
Իմ սերն է ապրում՝ երազն ու հոգին։

Սիրում եմ ես ջինջ ու վարար առուն,
Որ խաղով իջնում է կանաչ իր ճամփով,
Առվի կարկաչը ու սերս կողքիս՝
Այսպես կարող եմ զբոսնել ժամերով։

Հուրի փերի չէ նա, բայց շատ էլ լավն է,
Օժիտն էլ, ասում են, աղքատ ու վատն է,
սիրեցի սակայն առաջին պահից,
պատճառը մեկն է՝ հենց նա սիրեց ինձ։

Ով կդիմանա հուրի փերիին,
Փայլուն աչքերին ու վառ այտերին,
Ու թե այդ փերին խելքով է նաև,
Ճեղքում է սրտեր, կուրացնում աչքեր։

Սակայն ինձ համար ալմաստից թանկ են,
Քնքուշ, հոգատար աչքերը նրա,
Գրկում եմ նրան ու սեղմում կրծքիս,
Ու սերն է նրա շլացնում հոգիս։


Հեղինակ 2

Վայրի մշուշոտ լեռներում...

Այնտեղ լեռներում, մշուշուտ ու վայրի
Ծնվում է Քլայդ գետը՝ խնամվում ու սնվում:
Այնտեղ է սոխակը կերակրում ձագերին,
Հովիվը սրնգի երգով իր հոտը հսկում:

Հարազատ են խոռոչներն ու ճեղքերն ինձ լեռների
Ավելի քան ծովի ափը և կանաչը դաշտերի:
Հարազատ են, քանի որ լեռներում՝ մոտ աղբյուրին
Ապրում է ուրախությունն իմ՝ իմ հոգսն ու իմ հոգին:

Սիրում եմ գետակները թափանցիկ ու զառիվար,
Որ վազում են արահետներով կանաչի,
Ուր ջրի շշունջների ներքո ժամեր մոռացած՝
Թափառում եմ ընկերուհուս հետ սիրելի:

Գեղեցկագույնը չէ նա՝, բայց և նազելի
Սերում է տոհմից նա թեև շատ համեստ
Լավ ուսումից էլ փոքր է նրա բաժինը
Բայց սիրեցի նրան, որովհետև նա ինձ սիրեց:

Ո՞վ կկարողանա կանգնել գեղեցկուհու առաջ,
Ո՞վ կդիմանա նրա հայացքի փայլքին,
Եթե մի քիչ խելոքություն էլ ունենա այնժամ՝
Նա կուրացնելով մեր կուրծքը կխոցի:

Սակայն բարությունը, քաղցր բարությունը քնքուշ աչքերի
Ունի փայլ շլացնող ինձ համար ադամանդից ավելի:
Եվ սրտի սիրո բախոցը , երբ ես հպվում եմ կրծքին՝
Օ՜հ սրանք են ինձ հմայում, նվաճում ամբողջովին:


Հեղինակ 3

Այնտեղ են մամռոտ, սեգ լեռները վայրի

Այնտեղ են մամռոտ սեգ լեռները վայրի,
Որ հսկում են խաղաղ մանկությունը Քլայդի,
Ուր կաքավը յուր կերն է փնտրում ցախու մեջ,
Եվ հնչում է հովվի մեղմ սրինգը անվերջ։

Թե՛ դաշտերը անծիր, թե՛ ափերն արևոտ
Ոչինչ են այն մամռապատ ցախուտների մոտ,
Քանզի այնտեղ՝ մենավոր առվակի ափին,
Մի աղջիկ է բնակվում՝ իմ սիրտն ու հոգին։

Այդ վայրի լեռներո՛վ կձգվի իմ ուղին,
Ուր առվակը կարկաչուն զարկվում է քարին,
Ու այնտեղ նրա հետ կշրջեմ անընդհատ,
Մինչ ժամերը սիրո կանցնեն աննկատ։

Չքնաղ չես ասի նրան, միայն գեղանի,
Ոչ էլ նույնիսկ մի կարգին կրթություն ունի,
Ու ծագումն էլ նրա հասարակ է այնքան,
Բայց նա շատ է սիրում ինձ, ու ես էլ՝ նրան։

Գեղեցկուհու հմայքին ո՞վ կդիմանար,
Նրա շիկնած այտերին, հայացքին անմար։
Դրան էլ որ գումարես սուր միտք, նրբություն,
Մարդ շլանում է արդեն. չկա փրկություն։

Սակայն բարությունն աչքերի սիրավառ
Ցանկացած ալմաստից թանկ է ինձ համար,
Նրա՝ սիրուց բաբախող սրտիկն իմ գրկում,
Օ՜, ամենից զորավոր հմայքն է կյանքում։


Հեղինակ 4

Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը...

Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը,
Ուր մանկան խաղով հոսում է առուն,
Ուր թփերի մեջ, ձագերն հետևից,
Լորիկը ահա սնունդ է փնտրում։

Իմ աչքին հաճո են լեռներն ու լանջերը,
Ծովից ու կանաչ հովտից ավելի,
Պատճառը մեկն է. հենց այս առվի մոտ,
Լեռան ստորոտին իմ սերը կապրի։

Սիրում եմ զուլալ, խոխոջուն առուն
Որ կանաչ ճամփով վազում է հեռուն,
Առվակի խշշոց ու սերս գրկիս՝
Այսպես պատրաստ եմ քայլել անդադրում։

Գեղեցկուհի չէ նա, բայց շատերից լավն է,
Գիտեմ, օժիտն էլ բավական վատն է,
Բայց և սիրեցի առաջին օրից,
Որովհետև նա սիրահարվեց ինձ։

Չի դիմանա ոչ մի տղամարդ
Գեղեցիկ կնոջ փայլին, հմայքին,
Ու թե խելքով էլ կինն աչքի ընկավ,
Սիրտդ ու հոգիդ իրենով կանի։

Բայց բարի հմայքը նրա աչքերի,
Թանկ է ինձ համար ոսկուց ավելի,
Եվ նրա գրկում արյունս է եռում,
Ու սիրտս սիրուց ուժգին բաբախում։


Հեղինակ 5

Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում...

Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում,
Ուր գետակը մատղաշ խոխոջում է, խայտում,
Ուր ցախիները հաղթահարելով՝
Կաքավը կեր է փնտրում երամով։

Ինձ համար վիհերն ու լանջերը լեռան
Ավելի թանկ են, քան դաշտերը լայն,
Թանկ են, քանի որ սարում՝ առվի մոտ,
Իմ սերն է ապրում, ես նրան եմ կարոտ։

Ես սիրում եմ զուլալ, խոխոջուն առվակին,
Որ հոսում է կանաչ կածանով ցնծագին,
Այդ հնչյունների տակ ժամեր շարունակ
Ես ու սիրելիս զբոսնելու ենք մենակ։

Նա գեղուհի չէ, բայց լավիկն է շատ,
Գիտեմ, որ օժիտ էլ չունի դեռ պատրաստ,
Բայց ես սիրել եմ նրան հենց սկզբից,
Քանզի նա էլ է սիրահարվել ինձ։

Գեղուհու հանդիպելիս ո՞վ չի գրավվի
Վարդագունած այտերով, փայլով աչքերի,
Իսկ որ դրա հետ մեկտեղ խելք էլ ունենա,
Հմայքից արդեն մարդու սիրտ կթուլանա։

Բայց հոգատար աչքերի հմայքը բարի
Ինձ համար ալմաստից էլ թանկ է ավելի։
Վկա են նրա սրտի զարկերը,
Հենց սա է, որ կա, իսկական սերը:

Շինարար
27.04.2010, 02:22
Քվեարկությունն ավարտված է: Քվեարկությանը մասնակցել են 18 անդամ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ:
1. Հեղինակ 3- 9 ձայն:
2. Հեղինակ 1- 8 ձայն:
3. Հեղինակ 4- 6 ձայն:
4. Հեղինակ 5- 5 ձայն:
5. Հեղինակ 2- 3 ձայն:

Կարող եք սկսել քննարկումները, քննարկումների առաջին երկու օրը հեղինակները չեն գաղտնազերծվելու: Մրցույթին մասնակցած հեղինակների կողմից այս պայմանը խախտվելու դեպքում խախտում կատարողները պատժվելու են: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:

Շինարար
27.04.2010, 02:26
Արդեն քվեարկությունը սկսվել էր, երբ ևս մի ակումբցի ուղարկեց բանաստեղծության թարգմանության իր տարբերակը, որը տեղադրում եմ ստորև` մրցույթից դուրս քննարկման:


Տեսնու՞մ ես սարն այն ամպերի գրկում,
Ում քարե սրտում գետն է փոթորկվում,
Որտեղ փչում է հովիվն իր շվին՝
Արձագանքելով երգող կաքավին:

Իմ սրտի համար լեռն այդ երկնաբարձ,
Թանկ է ծովափից կամ հովտից ծաղկած,
Չէ՞ որ հենց այնտեղ՝ առվի եզերքին,
Ապրում է հոգուս-մտքիս տիրուհին:

Ու կանչում են ինձ անտառները զով,
Կարկաչն առվակի՝ իր հունով վազող:
Հալվում են սիրո ժամերը կաթ-կաթ
Մինչ զբոսնում ենք և ժպտում աննկատ:

Գեղեցկուհի չէ... Լավիկն է սակայն,
Օժիտը՝ համեստ, բայց միշտ՝ սիրտը լայն,
Ազնվական չէ... Սակայն ի՜նչ փույթ, երբ
Սիրում եմ անկեղծ՝ սիրվելով նույն կերպ:

Եվ չկա մի մարդ, ով չի խենթանում,
Երբ Գեղեցիկն է հայացքով այրում,
Ու նուրբ հմտությամբ ու շենշող սիրով
Մեր սիրտն է խոցում սուրսայր նետերով:

Աչքերում փայլող բարության հետ ջինջ,
Չեմ փոխի ո՛չ գանձ, ո՛չ ալմաստ, ոչին՛չ:
Եվ սեղմում եմ ես իմ գրկում նրան…
Գերե՜լ է սիրտս սերը դյութական:

Tig
27.04.2010, 08:43
Հիմա ի՞նչ, կարող ենք արտահայտվե՞լ:
Ճիշտն ասած ես քվեարկել եմ բոլորի օգտին, քանի որ իմ համար բոլորն էլ հավասար էին: Բոլորի մեջ էլ հավասարապես կան և հաջողված մասեր և չհաջողված… Բայց էս վերջինը, որը մրցույթից դուրս էր, միանշանակ անցավ բոլորին, համենայն դեպս ինձ համար: Եթե այն չուշանար, ես հաստատ միայն նրան էի քվեարկելու: Շատ հաջողա ստացվել: Ապրի ստեղծագործողը:

Yeghoyan
27.04.2010, 10:58
Ես մինչև հիմա մտածում եմ որ մեկ էր ավելի լավ թարգմանված: Ամեն օր կարդացի, բայց էլի չիդեմ, տենց էլ չորոշեցի, ամենքին էլ ինչ-որ բան պակասում էր :8 կամ էլ ավել էր :))

Ուշացածն իմ դուրն էլ եկավ, լավն էր, ապրես հեղինակ;)

Ariadna
27.04.2010, 14:25
Էս վերջին, մրցույթից դուրս տարբերակը շատ դուրս եկավ, շատ սիրուն էր հնչում ու քնքուշ։ Ապրի թարգմանողը։ :) Երկու հոգու եմ կասկածում, տեսնենք վերջում ինչ կպարզվի :)

SSS
27.04.2010, 14:29
Ինձ մոտ այն տպավորություննա,որ բոլորն էլ նույն մարդնա գրել,կամ գոնե գրեթե բոլորը

*e}|{uka*
27.04.2010, 14:33
Էս վերջին, մրցույթից դուրս տարբերակը շատ դուրս եկավ, շատ սիրուն էր հնչում ու քնքուշ։ Ապրի թարգմանողը։ :) Երկու հոգու եմ կասկածում, տեսնենք վերջում ինչ կպարզվի :)

Ինձ էլ, ափսոս ուշ է ուղարկել: :)

Լուսաբեր
27.04.2010, 14:40
Մրցույթից դուրսը շատ լավն էր: Մեղմ, քնքուշ, թեթև ու սահուն է կարդացվում:
Այս մեկի օգտին էլ կքվեարկեի 1 և 3 տարբերակների հետ միասին:

Ձայնալար
27.04.2010, 15:25
#14 գրառմանը պատահաբար Շ տվեցի:

SSS
27.04.2010, 15:35
#14 գրառմանը պատահաբար Շ տվեցի:

Իսկ ես պատահաբար դա չնկատեցի

Երկնային
27.04.2010, 15:38
Մրցույթից դուրսը շատ դուրս եկավ, շատ քնքուշ ա :love, եղածներից ամենահաջողն ա իմ համար, ափսոս ուշ ա ուղարկվել… :) Բոլորի մեջ էլ կային հատվածներ, որ լավ չէր ստացվել իմ աչքում, իսկ էս մեկը շատ սահուն ա, ապրի թարգմանողը… :)

My World My Space
27.04.2010, 15:41
եթե արտամրցութայինը լիներ ես հաստատ 3 ձայն կտայի (իմ երեք նիկերով կմտնեի ու կտայի, ադմինիստրացիայի ականջը` խուլ....:secret)
իրոք ամենահաջողվածն արտամրցութայինն էր: իսկ մրցութայիններից հավասար հավանել եմ 1-ինը և 4-ը, քվեարկել եմ այդ հեղինակների օգտին, ու համարյա համոզված եմ որ նույն մարդու ձեռագիրն ա:
հատուկ շնորհակալություն մեր Ինժեներ-Պրարաբ եղբորը......;)

Երկնային
27.04.2010, 15:46
եկեք իրան "պրիզ զրիծել՛սկիխ սիմպածիյ տանք" :))

Ուլուանա
27.04.2010, 18:07
Էս վերջին, մրցույթից դուրս տարբերակը շատ դուրս եկավ, շատ սիրուն էր հնչում ու քնքուշ։ Ապրի թարգմանողը։ :) Երկու հոգու եմ կասկածում, տեսնենք վերջում ինչ կպարզվի :)
Ինձ էլ շատ դուր եկավ մրցույթից դուրս տարբերակը։ Ես էլ եմ երկու հոգու կասկածում, մեկին՝ ավելի շատ։ :oy

Հայկօ
27.04.2010, 19:01
Ես եկա :diablo:

Ճիշտն ասած ոչ մի տարբերակն էլ էդքան դուրըս չեկավ :(: Անհարթ էին մի տեսակ: Հետո՝ չափածոյի թարգմանությունը ինչքան բովանդակություն ա, էդքան էլ ձև ա, իսկ ձևը ոչ մի տեղ պահած չէր: Բյորնսի բանաստեղծությունը հստակ բանաստեղծական չափ ուներ. ԱԱԲԲ, հավասար տողերով, տողը՝ 6+5 վանկ: Էս ռիթմը մնում ա մինչև վերջ: Թարգմանություններից և ոչ մեկում էլ դա պահած չէր: Այսինքն՝ բնօրինակի մի ահագին մասն արդեն կորավ-գնաց: Երրորդ թարգմանության ու «մրցույթից դուրսի» հեղինակներն էին փորձել ինչ-որ ռիթմ պահել, երրորդը ոնց որ թե ԱԱԲԲ, 12 վանկ սկզբունքով ա գրել, «դուրսը»՝ ԱԱԲԲ, 5+5 վանկով: Բայց նույնիսկ ստեղ էլ բացթողումներ կային, նույն երրորդում մեկ 11 ա, մեկ՝ 12, մեկ՝ 13, չնայած հիմնականում 12 ա: Բայց դե մենակ վանկերի թիվն էլ, բնականաբար, հերիք չի ռիթմի համար. «դուրս» տարբերակում, ասենք, սենց մաս կար. «Հալվում են սիրո ժամերը կաթ-կաթ / Մինչ զբոսնում ենք և ժպտում աննկատ». առաջին անգամ կարդալիս երկրորդ տողը շատ անհարթ թվաց, որովհետև «ըզբոսնել» կարդացի (ինչը ճիշտ ա), ոչ թե «զբոսնել»: Կամ՝ «Չէ՞ որ հենց այնտեղ՝ առվի եզերքին, / Ապրում է հոգուս-մտքիս տիրուհին»: Երկորդը էլի անհարթ ա: Մյուսներում սենց օրինակները մի քիչ ավելի շատ էին, դրա համար հատ-հատ չեմ անդրադառնում: Հետո արդեն գալիս ա հանգերի խնդիրը: Մի տեսակ «պարզ» հանգերի կարգ կա (ասենք՝ լեռների-դաշտերի, եռում-բաբախում, սիրով-նետերով...), այսինքն՝ նույն քերականական կամ խոսքիմասային վերջավորության հիման վրա կառուցված հանգերը: Դրանցով թարգմանելը հեշտ ա, բայց խրախուսելի չի: Մի ծանոթ թարգմանչուհի (բավականին հայտնի) դրանց ասում էր «էժան հանգ» :):

Ի դեպ՝ Բյորնսի բաանստեղծությունը կարելի էր երգել. երգի նման էր կարդացվում, ընդ որում՝ բավականին աշխույժ-աղմկոտ երգի՝ ոտքերը դոփելով ու գարեջրի բաժակները սեղաններին շխկացնելով, իսկ թարգմանություններից ոչ մեկը երգի նման չի:

Ի դեպ՝ երկու. էս բանաստեղծությունը է՜ն գլխից էլ դուրըս չէր եկել. շատ քաղցր-մեղցր, «օդ» գործ ա:

Ներող կլնիեք, ժող ջան, քանի անանուն մոմենտներ են, մտքիս եկածը ասեմ, հետո կեղծավորությունս բռնելու ա :D:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին, անչափ հաճելի էր կարդալը :bl:oy:pardon:

Արևածագ
27.04.2010, 19:50
Իսկ մրցույթից դուրս տարբերակի հեղինակի անունն ինչու՞ է գաղտնի պահվում::) Մեկ է նա մրցույթին չի մասնակցում և անունը գաղտնազերծելը մրցույթի կանոնների խախտում չի: Առավել ևս. Մրցույթին չմասնակցող տեքստն այստեղ դնելն ու քննարկելն է երևի թե կանոնների խախտում:

Հենրիկ Բաբաջանյան
27.04.2010, 19:55
Ես այս մրցույթին չեմ մասնսկցել միայն այն պատճառով, որ անգլերեն չգիտեմ, իսկ թարգմանել թարգմանությունից՝ դա պոեզիայի համար անհաճելի բան է: Կորչում է հեղինակի ինքնուրյունությունը և փոխվում ոչ թե իմաստը, այլ բնապատկերը և արտահայտման ձևը: Ինչը նկատվեց շատերի մոտ: Դա ավելի վառ արտահայտվեց մրցույթից դուրս ներկայացված տարբերակի մեջ: Հենց այդ տարբերակը որպես բանաստեղծություն ամենակատարյալն է: Ինձ շատ դուր եկավ: Եթե թարգմանիչը մի քիչ մոտ մնար հեղինակային մտածելակերպին, նրա թեմային, դա կդառնար թարգմանչական գլուխգործոց:
Այն թարգմանիչները, ովքեր օգտվել են բնագրի թարգանությունից, մի քիչ անհամբեր են եղել, աշխատելոէ ժամանակ դեռ շատ ունեին՝ մի քիչ հղկել էր պետք:
Սա իմ կարծիքն է, և ես ինձ այս անգամ ավելի համարձակ եմ զգում, քանի որ մրցույթին չեմ մասնակցել:

Հայկօ
27.04.2010, 20:00
Ես այս մրցույթին չեմ մասնսկցել միայն այն պատճառով, որ անգլերեն չգիտեմ .... Եթե թարգմանիչը մի քիչ մոտ մնար հեղինակային մտածելակերպին, նրա թեմային, դա կդառնար թարգմանչական գլուխգործոց:

Բա ասում ես անգլերեն չգիտեմ :):

«Դուրսը» հաստատ դու չե՞ս: Խոստովանի :): Կամ դու ես, կամ էլ (մեղա մեղա) Ուլուանան: Եկվորը վաղուց ա՝ չկա, թե չէ իրան էլ կարելի էր կասկածել:

Ուլուանա
27.04.2010, 20:09
Իսկ մրցույթից դուրս տարբերակի հեղինակի անունն ինչու՞ է գաղտնի պահվում::) Մեկ է նա մրցույթին չի մասնակցում և անունը գաղտնազերծելը մրցույթի կանոնների խախտում չի: Առավել ևս. Մրցույթին չմասնակցող տեքստն այստեղ դնելն ու քննարկելն է երևի թե կանոնների խախտում:
Հաշվի առնելով, որ քվեարկությունն ավարտվել է, մրցույթից դուրս տարբերակը ներկա դրությամբ էդ առումով չի տարբերվում մյուս տարբերակներից։ Երկու դեպքում էլ բացահայտումը հետաձգվում է՝ ազատ ու անկողմնակալ քննարկում ապահովելու համար։ Եթե տարբերությունն ասեք, գուցե ես էլ մտածեմ, որ արժե էդ մի տարբերակի հեղինակին գաղտնազերծել մյուսներից շուտ։

Հենրիկ Բաբաջանյան
27.04.2010, 20:21
Բա ասում ես անգլերեն չգիտեմ :):

«Դուրսը» հաստատ դու չե՞ս: Խոստովանի :): Կամ դու ես, կամ էլ (մեղա մեղա) Ուլուանան: Եկվորը վաղուց ա՝ չկա, թե չէ իրան էլ կարելի էր կասկածել:

Ես իրոք չեմ մասնակցել մրցույթին… Այստեղ ստելու բան չկա…

Ուլուանա
27.04.2010, 20:25
Ես իրոք չեմ մասնակցել մրցույթին… Այստեղ ստելու բան չկա…
Մրցույթից դուրս տարբերակի հեղինակն էլ չի մասնակցել։ :D

Ժող, բայց գուշակություններ անել կարելի՞ ա ներկա փուլում։ :unsure Եթե հա, ես էլ կանեմ, բայց նախ մի հատ ճշենք, էլի։ :8

Արևածագ
27.04.2010, 20:27
Սոնետի մրցույթում Տիգը ուշացավ մրցույթից և ըստ իս՝ շատ հաջող սոնետը չդրվեց քննարկման: Իսկ ինչու՞ է այս անգամ ուշացածը դրվել: Եթե կանոններ կան, ուրեմն պիտի հստակ լինեն: Թե չէ հաջորդ մրցույթին գուցե՞ երեք հոգի ցանկանան, որ իրենց գործը քննարկվի, բայց մրցույթից դուրս՝ ապահովագրված:

Շինարար
27.04.2010, 21:17
Սոնետի մրցույթում Տիգը ուշացավ մրցույթից և ըստ իս՝ շատ հաջող սոնետը չդրվեց քննարկման: Իսկ ինչու՞ է այս անգամ ուշացածը դրվել: Եթե կանոններ կան, ուրեմն պիտի հստակ լինեն: Թե չէ հաջորդ մրցույթին գուցե՞ երեք հոգի ցանկանան, որ իրենց գործը քննարկվի, բայց մրցույթից դուրս՝ ապահովագրված:

Քննարկման համար միակ գործող կանոնն այն է, որ առաջին երկու օրը հեղինակները պետք է գաղտնի գնան, Տիգը իր սոնետը դեռ մրցույթի ընթացքում դրել էր իր թեմայում, ոչ ոք նրան չի մերժել այն դնելու մրցույթի թեմայում քննարկման: Ավելին, ասեմ, որ մրցույթից դուրս թարգմանված տարբերակների հեղինակների վրա գաղտնիության պահպանման կանոնը չի տարածվում, ցանկացած ակումբցի կարող է մրցույթային թարգմանությունների քննարկմանը մասնակցել՝ բերելով թարգմանության նաև իր տարբերակը: Իսկ տվյալ դեպքում, ես գաղտնի պահեցի հեղինակի անունը, քանի որ ինքն անձամբ չէր դրել ստեղծագործության իր թարգմանությունը թեմայում, այլ ինձ էր ուղարկել, ես էլ մտածեցի, որ գուցե իր համար էլ ավելի հետաքրքիր կլինի լսել կարծիքներ, երբ մարդիկ դեռ չգիտեն, թե ով է թարգմանիչը: Կրկնում եմ, ինչպես կասեր Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահը, կանոնները վերաբերում են միայն մրցութային թարգմանություններին:

Շինարար
29.04.2010, 00:03
Այժմ ներկայացնում եմ, թե թարգմանության տարբերակներից յուրաքանչյուրի հեղինակն ով է: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար:

Հեղինակ 1- Ariadna Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը

Ժայռոտ այն լեռները, ուր ննջում են ամպերը,
Ուր մանկան պես խայտում է գետակը զուլալ,
Ուր թավ մացառով ձագերին առած՝
Մայր լորը կեր է հայթայթում նրանց։

Իմ սրտին մոտ են այս լեռն ու լանջերը,
Առավել քան ծովն ու կանաչ դաշտերը,
Ինձ մոտ են քանզի հենց լեռան լանջին,
Իմ սերն է ապրում՝ երազն ու հոգին։

Սիրում եմ ես ջինջ ու վարար առուն,
Որ խաղով իջնում է կանաչ իր ճամփով,
Առվի կարկաչը ու սերս կողքիս՝
Այսպես կարող եմ զբոսնել ժամերով։

Հուրի փերի չէ նա, բայց շատ էլ լավն է,
Օժիտն էլ, ասում են, աղքատ ու վատն է,
սիրեցի սակայն առաջին պահից,
պատճառը մեկն է՝ հենց նա սիրեց ինձ։

Ով կդիմանա հուրի փերիին,
Փայլուն աչքերին ու վառ այտերին,
Ու թե այդ փերին խելքով է նաև,
Ճեղքում է սրտեր, կուրացնում աչքեր։

Սակայն ինձ համար ալմաստից թանկ են,
Քնքուշ, հոգատար աչքերը նրա,
Գրկում եմ նրան ու սեղմում կրծքիս,
Ու սերն է նրա շլացնում հոգիս։

Հեղինակ 2- Sophi Վայրի մշուշոտ լեռներում...

Այնտեղ լեռներում, մշուշուտ ու վայրի
Ծնվում է Քլայդ գետը՝ խնամվում ու սնվում:
Այնտեղ է սոխակը կերակրում ձագերին,
Հովիվը սրնգի երգով իր հոտը հսկում:

Հարազատ են խոռոչներն ու ճեղքերն ինձ լեռների
Ավելի քան ծովի ափը և կանաչը դաշտերի:
Հարազատ են, քանի որ լեռներում՝ մոտ աղբյուրին
Ապրում է ուրախությունն իմ՝ իմ հոգսն ու իմ հոգին:

Սիրում եմ գետակները թափանցիկ ու զառիվար,
Որ վազում են արահետներով կանաչի,
Ուր ջրի շշունջների ներքո ժամեր մոռացած՝
Թափառում եմ ընկերուհուս հետ սիրելի:

Գեղեցկագույնը չէ նա՝, բայց և նազելի
Սերում է տոհմից նա թեև շատ համեստ
Լավ ուսումից էլ փոքր է նրա բաժինը
Բայց սիրեցի նրան, որովհետև նա ինձ սիրեց:

Ո՞վ կկարողանա կանգնել գեղեցկուհու առաջ,
Ո՞վ կդիմանա նրա հայացքի փայլքին,
Եթե մի քիչ խելոքություն էլ ունենա այնժամ՝
Նա կուրացնելով մեր կուրծքը կխոցի:

Սակայն բարությունը, քաղցր բարությունը քնքուշ աչքերի
Ունի փայլ շլացնող ինձ համար ադամանդից ավելի:
Եվ սրտի սիրո բախոցը , երբ ես հպվում եմ կրծքին՝
Օ՜հ սրանք են ինձ հմայում, նվաճում ամբողջովին:

Հեղինակ 3- Ուլուանա Այնտեղ են մամռոտ, սեգ լեռները վայրի

Այնտեղ են մամռոտ սեգ լեռները վայրի,
Որ հսկում են խաղաղ մանկությունը Քլայդի,
Ուր կաքավը յուր կերն է փնտրում ցախու մեջ,
Եվ հնչում է հովվի մեղմ սրինգը անվերջ։

Թե՛ դաշտերը անծիր, թե՛ ափերն արևոտ
Ոչինչ են այն մամռապատ ցախուտների մոտ,
Քանզի այնտեղ՝ մենավոր առվակի ափին,
Մի աղջիկ է բնակվում՝ իմ սիրտն ու հոգին։

Այդ վայրի լեռներո՛վ կձգվի իմ ուղին,
Ուր առվակը կարկաչուն զարկվում է քարին,
Ու այնտեղ նրա հետ կշրջեմ անընդհատ,
Մինչ ժամերը սիրո կանցնեն աննկատ։

Չքնաղ չես ասի նրան, միայն գեղանի,
Ոչ էլ նույնիսկ մի կարգին կրթություն ունի,
Ու ծագումն էլ նրա հասարակ է այնքան,
Բայց նա շատ է սիրում ինձ, ու ես էլ՝ նրան։

Գեղեցկուհու հմայքին ո՞վ կդիմանար,
Նրա շիկնած այտերին, հայացքին անմար։
Դրան էլ որ գումարես սուր միտք, նրբություն,
Մարդ շլանում է արդեն. չկա փրկություն։

Սակայն բարությունն աչքերի սիրավառ
Ցանկացած ալմաստից թանկ է ինձ համար,
Նրա՝ սիրուց բաբախող սրտիկն իմ գրկում,
Օ՜, ամենից զորավոր հմայքն է կյանքում։

Հեղինակ 4- Ariadna Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը...

Ժայռոտ լեռներում, ուր նիրհում են ամպերը,
Ուր մանկան խաղով հոսում է առուն,
Ուր թփերի մեջ, ձագերն հետևից,
Լորիկը ահա սնունդ է փնտրում։

Իմ աչքին հաճո են լեռներն ու լանջերը,
Ծովից ու կանաչ հովտից ավելի,
Պատճառը մեկն է. հենց այս առվի մոտ,
Լեռան ստորոտին իմ սերը կապրի։

Սիրում եմ զուլալ, խոխոջուն առուն
Որ կանաչ ճամփով վազում է հեռուն,
Առվակի խշշոց ու սերս գրկիս՝
Այսպես պատրաստ եմ քայլել անդադրում։

Գեղեցկուհի չէ նա, բայց շատերից լավն է,
Գիտեմ, օժիտն էլ բավական վատն է,
Բայց և սիրեցի առաջին օրից,
Որովհետև նա սիրահարվեց ինձ։

Չի դիմանա ոչ մի տղամարդ
Գեղեցիկ կնոջ փայլին, հմայքին,
Ու թե խելքով էլ կինն աչքի ընկավ,
Սիրտդ ու հոգիդ իրենով կանի։

Բայց բարի հմայքը նրա աչքերի,
Թանկ է ինձ համար ոսկուց ավելի,
Եվ նրա գրկում արյունս է եռում,
Ու սիրտս սիրուց ուժգին բաբախում։

Հեղինակ 5- Ուլուանա Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում...

Լեռներ քարքարոտ, ուր ամպերն են նիրհում,
Ուր գետակը մատղաշ խոխոջում է, խայտում,
Ուր ցախիները հաղթահարելով՝
Կաքավը կեր է փնտրում երամով։

Ինձ համար վիհերն ու լանջերը լեռան
Ավելի թանկ են, քան դաշտերը լայն,
Թանկ են, քանի որ սարում՝ առվի մոտ,
Իմ սերն է ապրում, ես նրան եմ կարոտ։

Ես սիրում եմ զուլալ, խոխոջուն առվակին,
Որ հոսում է կանաչ կածանով ցնծագին,
Այդ հնչյունների տակ ժամեր շարունակ
Ես ու սիրելիս զբոսնելու ենք մենակ։

Նա գեղուհի չէ, բայց լավիկն է շատ,
Գիտեմ, որ օժիտ էլ չունի դեռ պատրաստ,
Բայց ես սիրել եմ նրան հենց սկզբից,
Քանզի նա էլ է սիրահարվել ինձ։

Գեղուհու հանդիպելիս ո՞վ չի գրավվի
Վարդագունած այտերով, փայլով աչքերի,
Իսկ որ դրա հետ մեկտեղ խելք էլ ունենա,
Հմայքից արդեն մարդու սիրտ կթուլանա։

Բայց հոգատար աչքերի հմայքը բարի
Ինձ համար ալմաստից էլ թանկ է ավելի։
Վկա են նրա սրտի զարկերը,
Հենց սա է, որ կա, իսկական սերը:

Հ. Գ. Արտամրցութային թարգմանությունը՝ Հայկօյի:

*e}|{uka*
29.04.2010, 00:12
Շնորհավոր Անուկ: :oy
Արտմրցույթայինը Հայկօ՞ :o, լրիվ ուրիշ մարդու էի կասկածում: :)) Զարմացած եմ// դզզզզ//: Շնորհավոր Հայկ: :)
Մրցույթի ներսում ամենահաջող տարբերակը ըստ ինձ 1-ինն էր, հիմնական ձևը պահպանված էր, ավելի հարթ էր, կոկիկ: Ապրես Ան: ;)

Ռուֆուս
29.04.2010, 00:16
Շնորհավոր Անուկ: :oy
Արտմրցույթայինը Հայկօ՞ :o, լրիվ ուրիշ մարդու էի կասկածում: :)) Զարմացած եմ// դզզզզ//: Շնորհավոր Հայկ: :)
Մրցույթի ներսում ամենահաջող տարբերակը ըստ ինձ 1-ինն էր, հիմնական ձևը պահպանված էր, ավելի հարթ էր, կոկիկ: Ապրես Ան: ;)

Իսկ ես գիտեի, որ ադիգա Հայկօն էր, նենց էլ մտել իրենից գոհ-գոհ ինքնաքննադատությամբ էր զբաղվում :))

Անուկ, Աննա, երկուսդ էլ ապրեք, ձեր տարբերակները դեռ չեմ կարդացել, բայց վաղը կկարդամ: :)

Ուլուանա
29.04.2010, 00:17
Հ. Գ. Արտամրցութային թարգմանությունը՝ Հայկօյի:
Ա՜, հլը էդ դերասանին։ :D :D :D Ես հենց սկզբից Հայկօյին էի կասկածում (կետադրական սխալներ ման եկա, չգտա (չէ, մի հատ գտել եմ :P)), մի քիչ էլ Հենրիկ Բաբաջանյանին, բայց Հայկի դերասանական ելույթից հետո մտածեցի՝ կարո՞ղ ա ինքը չի... Բայց դե էլի չէի բացառում...

1–ին տարբերակը մտքովս անցել էր, որ Արիադնան կլինի։ :)

Ի դեպ, ես հետաքրքրության համար մի տարբերակը բնագրից էի թարգմանել, մյուսը՝ ռուսերեն տարբերակից։ :))

Ուլուանա
29.04.2010, 00:18
Անուկ, Աննա, երկուսդ էլ ապրեք, ձեր տարբերակները դեռ չեմ կարդացել, բայց վաղը կկարդամ: :)
Բա որ դեռ չես կարդացել, ինչի՞ համար ապրենք։ :D

Հենրիկ Բաբաջանյան
29.04.2010, 00:25
Բա ասում ես անգլերեն չգիտեմ :):

«Դուրսը» հաստատ դու չե՞ս: Խոստովանի :): Կամ դու ես, կամ էլ (մեղա մեղա) Ուլուանան: Եկվորը վաղուց ա՝ չկա, թե չէ իրան էլ կարելի էր կասկածել:

Հայկօ, չհասկացա՝ Էս ի՞նչ консперация էր…Համենայն դեպս շնորհավորում եմ…

Ռուֆուս
29.04.2010, 00:32
Բա որ դեռ չես կարդացել, ինչի՞ համար ապրենք։ :D

Որ չեք ալարել մարդ ա երկու տարբերակ թարգմանել եք :D

Chuk
29.04.2010, 00:45
Ոչինչ չէ՞, որ անկեղծ գրեմ :oy
Ուրեմն կարդացել եմ բոլոր տարբերակներն էլ ու չեմ քվեարկել: Չեմ քվեարկել, որովհետև տարբերակները կարող էի դիտարկել միայն որպես առանձին միավոր, ոչ որպես թարգմանություն: Ոչ մի կերպ չէի կարող համեմատել բնագրի հետ, որովհետև բնագիրը երկու տող կարդալուց հետո զգացի, որ ոչ իր իմաստն եմ նորմալ հասկանալու, ոչ էլ հնչողությունը (իմ համար խրթին անգլերեն էր): Կարդալ մոդիֆիկացված տարբերակը կամ ռուսերեն թարգմանությունն ու դրանց հետ համեմատել համարեցի անիմաստ: Որոշեցի չքվեարկել, հետո կարծիքս գրել ուղղակի: Կարծիքս գրել որպես առանձին միավոր ստեղծագործություններ իրար հետ համեմատելով: Բայց երբ որ ուզեցի գրել, երբ որ քննարկումը մեկնարկված էր, զգացի որ ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը չեմ հիշում, ոչ մեկը չի տպավորվել: Որոշեցի նորից կարդալ, որ վերհիշեմ, արդեն երկու օր ա չեմ կարողանում ինձ «ստիպել» կարդալ: Ուրեմն երևի թե ոչ մեկն էլ իրականում դուրս չի եկել, ու երևի թե ոչ մեկն էլ որպես առանձին ստեղծագործություն չի կարող ապրել:

Կներեք անկեղծության ու խիստ լինելուս համար:

հ.գ. Հայկօի «արտա» տարբերակը չեմ կարդացել:

Chuk
29.04.2010, 00:47
Էհ, բայց թե ինձ դուր գալ-չգալն ինչ կապ ունի :)

Շինարար, շնորհակալ եմ մրցույթը կազմակերպելու համար:
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին էլ ու բոլորիդ շնորհավորում եմ:

Ան, քեզ առանձնահատուկ եմ շնորհավորում՝ հաղթելու կապակցությամբ :)

Հայկօ
29.04.2010, 00:51
Իսկ ես գիտեի, որ ադիգա Հայկօն էր, նենց էլ մտել իրենից գոհ-գոհ ինքնաքննադատությամբ էր զբաղվում :))

Թե ասա՝ ո՜րտեղից գիտեիր :tomato


Հայկօ, չհասկացա՝ Էս ի՞նչ консперация էր…Համենայն դեպս շնորհավորում եմ…

Համենայն դեպս մերսի :D:


Ժող, հենց սկզբից էլ որոշել էի, որ ես էս մրցույթին չեմ մասնակցելու, որովհետև ոտանավորը հե՜չ չէի հավանել, ու հերոսաբար դիմացա ու չմասնակցեցի :)): Բայց համենայն դեպս ((c) ՀԲ) գործի տեղը կոմպիս մեջ քոփի էի արել պահել էի, ու մի օր էլ հանկարծ որոշեցի, որ մուսաս եկել ա, ու կարելի ա պարապության դեմ պայքարի շրջանակներում առաջին տունը թարգմանել: Հետո մի ժամ-ժամուկեսում լրիվ թարգմանեցի, կայֆ էր :love: Ու կայֆն էն էր, որ համարյա չեմ փորձել «հղկել», որովհետև թարգմանում էի հավեսի համար, ու հենց հիմա էլ հազարումի բան կա մեջը, որ շատ անկապ են ստացվել, ու մտածելու դեպքում կարելի ա ուղղել. բայց չարժի :):


Ան, շնորհավոր :):

Հայկօ
29.04.2010, 01:04
Ա՜, հլը էդ դերասանին։ :D :D :D Ես հենց սկզբից Հայկօյին էի կասկածում (կետադրական սխալներ ման եկա, չգտա (չէ, մի հատ գտել եմ :P)), մի քիչ էլ Հենրիկ Բաբաջանյանին, բայց Հայկի դերասանական ելույթից հետո մտածեցի՝ կարո՞ղ ա ինքը չի... Բայց դե էլի չէի բացառում...

Բայց ինչի՞ դերասանական :bl: Լավ էլ գրել էի, հլը քիչ էի գրել :D:

Ժող, նենց հետաքրքիր ա, հլը ասեք, էլի, ով ում էր կասկածում :): Ամենաշատը հետաքրքիր ա՝ իմ գրածի համար ինչ էիք կասկածում :anhamest:

Ուլուանա
29.04.2010, 01:55
Ան, քեզ առանձնահատուկ եմ շնորհավորում՝ հաղթելու կապակցությամբ :)


Ան, շնորհավոր :):
Շնորհակալ եմ։ :) Բայց դե էս անգամ ինձ հաղթող չեմ զգում ու չեմ համարում, նախ որովհետև մի ձայնի առավելությամբ հաղթելը զուտ պատահականության ու բախտի բերման հետևանք եմ համարում, էդ առումով համարում եմ, որ Արիադնան էլ է հաղթել էնքան, ինչքան ես, :) երկրորդ՝ մրցույթից դուրս տարբերակը, փաստորեն, ավելի հաջող էր, ու իրական հաղթողն էլ Հայկօն է։ :) Շնորհավորում եմ Հայկօյին լավագույն թարգմանության համար։ :)

Ի դեպ, բանաստեղծությունն ինձ էլ դուր չէր եկել, Հայկօյի բնորոշումը՝ քաղցր–մեղցր, «օդ» գործ, լրիվ ինքն էր։ :)) Ես էլ էի նույն պատճառով սկզբում որոշել չմասնակցել, վերջին օրը հանկարծ որոշեցի փորձել, մի կերպ հասցրի, ուղարկեցի։ :)

Բայց բանաստեղծության վերաբերյալ ասածներիդ մեջ բաներ կան, որոնց համաձայն չեմ. նախ բնագիրն ինքը բնավ սահուն չէր կարդացվում, տարբեր մասերում լրիվ ռիթմից ընկած էր, ընդ որում՝ որոշ դեպքերում մեկից ավել անգամ կարդալու դեպքում մի կերպ ստացվում էր ռիթմը «բռնել», որոշ դեպքերում՝ ոչ, քանի որ վանկերի քանակը ոչ միշտ էր դա թույլ տալիս. տողերը տատանվում էին 11-13 վանկի սահմաններում, քո ասած հստակ 11–ը չէր, մեծ մասամբ 12 էին։ Եթե ասածներս հավատ չեն ներշնչում, կարող եմ օրինակներ բերել ամեն ասածիս համար։


Բայց ինչի՞ դերասանական :bl: Լավ էլ գրել էի, հլը քիչ էի գրել :D
Դերասանականը ոչ թե ինքնաքննադատությանդ էր վերաբերում, այլ «կասկածներիդ» (Հենրիկ Բաբաջանյան, Ուլուանա (մեղա–մեղա), Եկվոր)։ :P

Rammstein
29.04.2010, 02:04
Կարդացել եմ շատ արագ, քվեարկել եմ առանց երկար մտածելու: Եթե մի տարբերակ ունենայի ընտրելու, կընտրեի 3-րդը, բայց 5-րդն էլ ընտրեցի: 3-րդը ավելի տպավորիչ էր, բայց ոչ մեկն էլ անթերի չէին:
3-րդի սկիզբը կարդալիս շատ դուրս եկավ, մի անգամցի մտքումս նշեցի, որպես առաջին քվեարկվելիք տարբերակ, բայց հենց հասա 4-րդ տան 2-րդ տողի «կարգին» բառին, նենց վանիչ էր, որ քիչ էր մնում ընդհանրապես չքվեարկեի: Բայց երբ որ բոլորը կարդացի, տեսա, որ չէ,պիտի դրա օգտին քվեարկեմ: :))
Շնորհավոր, Ուլուանա: :)

Արևածագ
29.04.2010, 07:12
Շնորհակալ եմ։ :) Բայց դե էս անգամ ինձ հաղթող չեմ զգում ու չեմ համարում, նախ որովհետև մի ձայնի առավելությամբ հաղթելը զուտ պատահականության ու բախտի բերման հետևանք եմ համարում, էդ առումով համարում եմ, որ Արիադնան էլ է հաղթել էնքան, ինչքան ես, Ես էլ չեմ քվեարկել, բայց միավորը տալու էի 1 համարին, եթե քվեարկեի: Ախր էս մրցույթներում այնպիսի « ֆռիկներ» եք անում, մարդ ասում է՝ լավն էն է, սուս ու փուս նստեմ՝ «շառ ու փորձանքից» հեռու::D Արտամրցութայինի համար Ուլուանային էի կասկածում միայն:
Ուլուանա, շնորհավորում եմ...

Tig
29.04.2010, 08:40
Շնորհավորում եմ Ուլուանային:)

Իսկ Հայկօյին առանձնահատուկ շնորհակալություն;)

հ.գ. Հայկօ ջան, դու էլ գիտես հա ինչ ես անում, եթե մրցույթին մասնակցած լինեիր երևի թե քո գրածը էսքան չքննարկվեր…:P

My World My Space
29.04.2010, 09:55
յաաաաաահո՜ւ..............:yahoo:yahooես տենց էլ գիտեի, որ 1-ինն ու 4-րդը նույն մարդու ձեռագիրնա, ապրես Արիադնա ջան.....
Շնորհավորանքներս, Ուլուանա ջան...:flower
Հայկօ, հարգանքներիս հավաստիքը.....:hi
Կեցցե՛ Ձերդ Շինարարական մեծությունը......:clap

Sophie
29.04.2010, 10:06
Շնորհավորում եմ Ուլուանաին : :rose
Ես տենց էլ գիտեի որ էս բանաստեղծությունը թարգմանելը իմ խելքի բան չէր: Մանավանդ անգլերենից թարգմանելը :)) :

Դատարկություն
29.04.2010, 10:14
Շնորհավոր Ուլուանա:flower
Սոֆիին, Արիադնային ու Հայկօին էլ շնորհակալություն ու էլի շնորհավոր:flower

Շինարարին էլ շնորհակալություն կազմակերպելու համար, չնայած, դու ամենասկզբից բոլորի անունները գիտես, բայց ամենադժվար գործը էլի քոննա:))

Կարճ ասած, շնորհակալություն համ նրանց ովքեր թարգմանել են, համ էլ նրանց ովքեր քվեարկել են (բայց ավելի շատ առաջիններին:))):

SSS
29.04.2010, 10:21
Շնորհավորում եմ Ուլուանային,չնայած ես 1 մասնակցի օգտին եմ քվեարկել:oy

Ariadna
29.04.2010, 11:01
Էս ինչքաաան եք գրել, հավես ա առավոտյան գալն ու միանգամից կարդալը :) Ան ջան, շնորհավոր:love, բայց դե մարդկություն չի էլի արածդ, կմեռնեիր որ էս անգամ գոնե մի միավորով առաջ չանցնեիր :D ՀայկՕ ջան, դու էլ շատ ապրես, շատ քնքուշ ու սիրուն էիր գրել :kiss, ապրես որ մրցույթից դուրս էիր ուղարկել :D
Սոֆին էլ ապրի, լավ ա, որ նոր մասնակիցներ էլ ենք ունենում :)
Բըրնսն ու Մարշակն էլ ապրեն։ Իրոք անգլերենը շատ խրթին էր, ինձ թվում էր, թե իմ անգլերենի գիտելիքները չեն բավարարում բանաստեղծության հմայքը հասկանալու ու անգլերենից թարգմանելու համար, բայց փաստորեն դուք էլ էդքան հիացած չեք։ Իսկ Մարշակը էնքան հավես էր թարգմանել, որ գայթակղությունը շատ մեծ էր հենց դա թարգմանել, մանավանդ որ ես Բըրնս շատ եմ սիրում, երևի 3-4 դասարանից կարդացել եմ, բայց հենց Մարշակային Բըրնսը, այսինքն Բըրնսին սիրել եմ Մարշակի միջոցով, դրա համար ինձ հենց դա էր ավելի հոգեհարազատ։
Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ էլի, չեմ արդարանում, բայց որ չասեմ կմեռնեմ։ Մեր ընտանիքում մեր թարգմանությունները հույժ գաղտնի են պահվում, ու Ձայնալարի ինձ տրված ձայները լրիվ արդար են, որ տեսա իմ տարբերակների օգտին ա քվեարկել, մեկ էլ կարծեմ 5-ի, զանգեցի շնորհակալություն հայտնեցի, ասեցի որ դա ես էի :D Իսկ նախորդ անգամ ոչ ես էի իրանը հավանել, ոչ ինքը՝ իմը :8

Հայկօ
29.04.2010, 12:41
Շնորհակալ եմ։ :) Բայց դե էս անգամ ինձ հաղթող չեմ զգում ու չեմ համարում, նախ որովհետև մի ձայնի առավելությամբ հաղթելը զուտ պատահականության ու բախտի բերման հետևանք եմ համարում, էդ առումով համարում եմ, որ Արիադնան էլ է հաղթել էնքան, ինչքան ես, :) երկրորդ՝ մրցույթից դուրս տարբերակը, փաստորեն, ավելի հաջող էր, ու իրական հաղթողն էլ Հայկօն է։ :) Շնորհավորում եմ Հայկօյին լավագույն թարգմանության համար։ :)

Ի դեպ, բանաստեղծությունն ինձ էլ դուր չէր եկել, Հայկօյի բնորոշումը՝ քաղցր–մեղցր, «օդ» գործ, լրիվ ինքն էր։ :)) Ես էլ էի նույն պատճառով սկզբում որոշել չմասնակցել, վերջին օրը հանկարծ որոշեցի փորձել, մի կերպ հասցրի, ուղարկեցի։ :)

Բայց բանաստեղծության վերաբերյալ ասածներիդ մեջ բաներ կան, որոնց համաձայն չեմ. նախ բնագիրն ինքը բնավ սահուն չէր կարդացվում, տարբեր մասերում լրիվ ռիթմից ընկած էր, ընդ որում՝ որոշ դեպքերում մեկից ավել անգամ կարդալու դեպքում մի կերպ ստացվում էր ռիթմը «բռնել», որոշ դեպքերում՝ ոչ, քանի որ վանկերի քանակը ոչ միշտ էր դա թույլ տալիս. տողերը տատանվում էին 11-13 վանկի սահմաններում, քո ասած հստակ 11–ը չէր, մեծ մասամբ 12 էին։ Եթե ասածներս հավատ չեն ներշնչում, կարող եմ օրինակներ բերել ամեն ասածիս համար։


Դերասանականը ոչ թե ինքնաքննադատությանդ էր վերաբերում, այլ «կասկածներիդ» (Հենրիկ Բաբաջանյան, Ուլուանա (մեղա–մեղա), Եկվոր)։ :P

Ձայն բազմաց, ձայն Աստծու :): Հաղթողը դու ես :): Նման էսթետիկական հարցերում «լավագույն» հասկացություն ընդհանրապես չկա :):


Ես էլ չեմ քվեարկել, բայց միավորը տալու էի 1 համարին, եթե քվեարկեի: Ախր էս մրցույթներում այնպիսի « ֆռիկներ» եք անում, մարդ ասում է՝ լավն էն է, սուս ու փուս նստեմ՝ «շառ ու փորձանքից» հեռու::D Արտամրցութայինի համար Ուլուանային էի կասկածում միայն:
Ուլուանա, շնորհավորում եմ...

Ի՞նչ ֆռռիկ, ի՞նչ շառ ու փորձանք :)): Դու քո կոմպի դիմաց հանգիստ նստած ես :)):


Շնորհավորում եմ Ուլուանային:)

Իսկ Հայկօյին առանձնահատուկ շնորհակալություն;)

հ.գ. Հայկօ ջան, դու էլ գիտես հա ինչ ես անում, եթե մրցույթին մասնակցած լինեիր երևի թե քո գրածը էսքան չքննարկվեր…:P

Չէ, հաստատ դիտմամբ չեմ արել. դիտմամբ անելու լինեի՝ առանձին թեմա կբացեի ու ավելի շատ կաշխատեի գրածիս վրա :): Ավելին՝ գրելու ժամանակ մյուսների թարգմանությունները դեռ չէի կարդացել, նենց որ մրցակցության մասին խոսք լինել չի կարող :):

ivy
24.09.2010, 23:16
Էս ինչ լավ մրցույթ է. բա էլ սրանից չի՞ լինելու: