PDA

Դիտել ողջ տարբերակը : Նյութափոխանակություն

Adriano
16.04.2010, 14:30
Նյութափոխանակության պրոցեսը, որն ընթանում է մեր յուրաքանչյուրիս օրգանիզմում համարվում է կենսական անհրաժեշտություն, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքը: Եվ հետևապես առաջարկում եմ քննարկել թե նյութափոխանակության նորմալ աշխատանքին ինչ պրոցեսներ կարող են խանգարել, ինչ է պետք անել և ինչպես զգալ նյութափոխանակության խախտումները: Ես լսել եմ, թե նյութափողխանակության խանգարումը օրգանիզմում կապված է լյարդի ոչ նորմալ աշխատանքի հետ, եթե այո ապա ինչպես բուժել լյարդը, ինչ խորհուրդներ կարելի է տալ, և ամենակարևորը ես մի հարց ունեմ , որտեղ կարելի է լյարդի խորը հետազոտություն անցնել`ինչ անալիզներ են պետք, ինչ բժիշկ և այլն:

Դատարկություն
16.04.2010, 15:01
Նյութափոխանակության հիմնական մեխանիզմը կենդանի օրգանիզմի արտաքին միջավայրից որոշակի նյութեր կլանելն է, որոնք մասնակցում են բազմաթիվ ռեակցիաների և վերջում որոշակի նյութեր արտազատվում են: Սա կենդանի օրգանիզմի կարևորագույն հատկություններից մեկն է

Ինչ վերաբերում է նյութափոխանակության խախտումներին: Եթե մենք խախտում ասելով հասկանում ենք` էդ պրոցեսում ընթացող քիմիական ռեակցիաների ընթացքի խախտումը, ապա այդպիսիք մեր օրգանիզմում շատ հաճախ են լինում, բայց օրգանիզմը ինքը ինքնակարգավորվում է ու ինքնակառավարվում, հետո էլ ամեն էդպիսի խախտում չի, որ բացասական հետևանքներ ունի:

Իսկ եթե խախտում ասելով նկատի ունենք` բացասական հետևանքի հանգեցնող շեղումները, էդ դեպքում` խախտում կառաջանա ցանկացած ներքին օրգանի, գեղձի, ֆունկցիայի խանգարման դեպքում (նույնիսկ արտաքին միջավայրի փոփոխությամբ), որովհետև օրգանները ծառայում են նյութափոխանակությանը, այսինքն կապ չունի` լինի լյարդ, երիկամ, ավշային հանգույց... բոլորի ֆունկցիայի խախտումն էլ կբերի նյութափոխանակության խանգարման: Ուրիշ հարց է, այդ խախտումների հետևանքով օրգանիզմի կենսագործունեության խախտման չափը:

Իսկ թե հիմա իմ նյութափոխանակության մեջ խախտումներ կան, թե ոչ, չեմ կարող ասել ու ոչ մեկդ էլ համոզված չեք կարող ասել, թե` չկա:

Adriano
16.04.2010, 16:52
Իսկ թե հիմա իմ նյութափոխանակության մեջ խախտումներ կան, թե ոչ, չեմ կարող ասել ու ոչ մեկդ էլ համոզված չեք կարող ասել, թե` չկա:

Իսկ ինչ է նյութափոխանակության խախտման բացասական ազդեցությունը չի նկատվում?

Բիձա
16.04.2010, 20:58
Նյութափոխանակության պրոցեսը, որն ընթանում է մեր յուրաքանչյուրիս օրգանիզմում համարվում է կենսական անհրաժեշտություն, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքը: Եվ հետևապես առաջարկում եմ քննարկել թե նյութափոխանակության նորմալ աշխատանքին ինչ պրոցեսներ կարող են խանգարել, ինչ է պետք անել և ինչպես զգալ նյութափոխանակության խախտումները: Ես լսել եմ, թե նյութափողխանակության խանգարումը օրգանիզմում կապված է լյարդի ոչ նորմալ աշխատանքի հետ, եթե այո ապա ինչպես բուժել լյարդը, ինչ խորհուրդներ կարելի է տալ, և ամենակարևորը ես մի հարց ունեմ , որտեղ կարելի է լյարդի խորը հետազոտություն անցնել`ինչ անալիզներ են պետք, ինչ բժիշկ և այլն:

Էսօրվանից խմելն է պետք թարգել, վաղն էլ գնալ ներքին հիվանդությունների մասնագետ-բժշկի մոտ:

Magic-Mushroom
17.04.2010, 16:57
1,Լյարդի համար խորհուրդ կտամ օգտագորգել խուտաբույսերից պատրաստված Liv 52 Հնդկական պրոպարտը,նույնիսկ կարելի է որպես պրոֆիլակտիկա օրը 4 հաբ խմել,
2,Նաեւ խորհուրդ կտամ շուկայից գնել մի 100գր դդումի կուտ,կեղեւը հանել,լավ ծեծել,ավելացնել 10մլ ձեթ,պահել 3 օր,խմել 1թեյի գդալ օրը 3 անգամ
3,Օգտագործել շատ Վիտամին E.B1,B2,B6,B9(Ֆոլաթթու),B12,օրվա մեջ խմեք 4,5 լիտր ջուր,մի սպասեք,թե երբ կծառավեք,որովհետեւ օրգանիզմը ծարավանում է երբ հյուծվում է,
4,Լյարդը կազմված է ճարպից եւ ինչպես ուղեղը ցավ չի զգում,ունի վերականգնվելու հատկություն,նա մեր օրգանիզիմի քիմական լաբարատորիան է,նա շատ խելացի օրգան է,եթե լյարդը մի քանի ժամ չաշխատի կմեռնեք

PS.Լյարդը ուղեղից հետո,ամենակարեւոր օրգանն է,այն հնարավոր չի փոխել ինչպես սիրտը,հրաժարվեք արագ կերակուրից,առողջ ապրեք ուրախացեք,որ դուք առողջ եք::hands

Tornado
15.06.2010, 16:09

Նախ ասեմ, որ լյարդի ֆունկցիաներից են՝ արյան գերեզմանոց լինելը/արյան մաքրումը մեռած էրիթրոցիտներից/ եւ լեղու արտադրությունը: Ինչպես շատ տեղին նշեց Դատարկությունը՝ միայն լյարդի ֆունկցիաներից չի կախված ն-թափոխանակությունը:

Ի դեպ, ինձ շատ հետաքրքրում է վերը նշված դեղատոմսերի ազդեցությունը լյարդի վրա::8

Օգտագործել շատ Վիտամին E.B

Համենայն դեպս խորհուրդ չեմ տա վիտամիններ չարաշահել, հետո՞ ինչ որ վիտամիններ են, դեղեր են չէ վերջիվերջո:

ինչպես ուղեղը ցավ չի զգում
Ուղեղը ցավ չի՞ զգում: :o :D

;)