PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոբին Ուիլիամս / Robin Williams

Smokie
14.04.2010, 15:19
Այդքան բարի ֆիլմեր, այդքան բարի դեմք, այդքան բարի ժպիտ միայն նա ունի՝ Ռոբին Ոիլիամսը: «ՈՒ՞ր են տանում երազանքները,» «Մեռած բանաստեղծների կազմակերպթյունը,» «Ջումանջի,» «Նավապետ Հուքը,» (այստեղ նա խաղում է Պիտեր Պեն) «Երկուհարյուր տարեկան մարդը,» «Տիկին Դաուտֆաիր,» «Ջեկ,» «Յակով խաբեբան,» «Տարվա մարդը» եւ շատ ուրիշ ֆիլմեր:
Շատ լավն է նաեւ «Գիշերը թանգարանում 1,» «Գիշերը թանգարանում 2» «Ավգուստ Ռաշ» ֆիլմերում:

Ռուֆուս
14.04.2010, 15:24
Տանել չեմ կարողանում Ռոբին Վիլյամսին :[ Եթե իր փոխարեն ուրիշ դերասան լիներ, էդ բոլոր ֆիլմերը հարյուր անգամ լավը կլինեին :))

E-la Via
14.04.2010, 17:19
Ռուֆուս քեզ հետ համաձայն չեմ… Կարծում եմ հենց նրա շնորհիվ են այդ ֆիլմերը այդքան սիրված: Նրա մասնակցությամբ ֆիլմերը պատրաստ եմ անընդհատ նայել :)…
Հատկապես սիրում եմ «Ավգուստ Ռաշ», «ՈՒ՞ր են տանում երազանքները»,«Տարվա մարդը»:

Smokie
15.04.2010, 08:58
«Խփնված պրոֆեսորը,» եւս մեկ հետաքրքիր ֆիլմ:

davidus
15.04.2010, 09:43
Ինձ համար ՈՒիլիամսը հոլիվուդի ամենատաղանդավոր դերասաններից մեկն է: Իր մասնակցությամբ համարյա բոլոր ֆիլմերն էլ հաճույքով նայում եմ:

Agni
15.04.2010, 18:25
Մի ժամանակ չէի սիրում այս դերասանին, հետո քիչ-քիչ ծանոթանալով, թե ինչքաաաան տարբեր ժանրերումա խաղում, սկսեցի հարգել, հետո էլ մի քանի ամենասիրած ֆիլմերում, որ տեսա, սկսեցի սիրել... Դեռահասության տարիքից մինչ այսօր շատ եմ սիրում "Մահացած պոետների միություն" ֆիլմը ու շատ տպավորիչա խաղում նա այնտեղ:

Շինարար
15.04.2010, 18:29

Ես էլ եմ շատ սիրում, հավես կինոյ ա, ինչքան լինի կնայեմ, էդ կինոն տեսնելուց հետո իմ ամենասիրած դերասանն էր, մինչև ուրիշ կինոներում էլ տեսա իրան:))

*e}|{uka*
15.04.2010, 18:42
Չեմ սիրում Վիլյամսին, ցանցառ ա: :)) Ռուֆի ասածների հետ լրիվ համամիտ եմ:
Կոմիկ դերասանը պիտի մնա կոմիկ: Նենց տպավորություն ա, որ թքած ունի ինչ ֆիլմում է խաղալու:

Smokie
18.04.2010, 14:13
Կոմիկ դերասանը պիտի մնա կոմիկ: Նենց տպավորություն ա, որ թքած ունի ինչ ֆիլմում է խաղալու:

Իմ կարծիքով նրա մոտ շատ լավ է ստացվում եւ տխրությունը եւ հումորը, նա միայն կոմիկ չէ, նա տաղանդ է:

Ռոբին Վիլյամսն իր ժպիտով:

*e}|{uka*
18.04.2010, 19:10
Իմ կարծիքով նրա մոտ շատ լավ է ստացվում եւ տխրությունը եւ հումորը, նա միայն կոմիկ չէ, նա տաղանդ է:

Ռոբին Վիլյամսն իր ժպիտով:

Ես ասեցի վա՞տ է ստացվում: :) Ունի շատ ուժեղ ինդիվիդուալ պատկեր, որը բոլոր ֆիլմերում առկա է, լինի ցանցառ կոմեդիա, թե տխուր ֆիլմ: Կներեք բայց ես չեմ տարբերում իր խաղը կոմեդիաներում և մելոդրամաներում, գուցե կոմեդիաներում ավելի շա՞տ է ժպտում: :) Չգիտեմ տպավորությունները իր մասին կուտակվել են հիմնվելով մի քանի հանգամանքի վրա. ունենալով բավականին հարուստ ծնողներ ոչ մի ջանք չի կիրառել կինոասպարեզ մտնելու համար ու հենց ամենասկզբից ունենալով լավ դերեր, մեծ քայլերով հաստատվել է Հոլլիվուդում, ուսումնասիրել//ուսումնասիրելը մի քիչ շատ ասեցի :))// եմ իրան կադրից դուրս՝ ցանցառ, բառիս ամենաբուն իմաստով, տափակ ամերիկացիների կուռք: Իսկ ֆիլմերը լավն են, նույնիսկ կան շեդևրներ՝ «200-ամյա մարդը», « Ու՞ր են տանում երազանքները», նույնիսկ «Ջումանջին»(իրար հետևից կարող եմ մի քանի անգամ նայել, բայց դա Վիլյամսի շնորքը չէ, ֆիլմն է լավը), իսկ Ալլադինի Ջինի ձայնը Վիլյամսի կատարմամբ ամեն ինչ արժե :love , ինքն էլ բարի մարդ :( (հետո ինչ որ թմրամոլ է :)))

Smokie, եթե տաղանդ է թող գոնե մեկ անգամ խաղա բացասական կերպար, ինչի՞ չի խաղում, իսկ ուրախություն ու տխրություն լավ ցույց տալը դա մինիմալն է դերասանի համար:

Smokie
18.04.2010, 20:09
Smokie, եթե տաղանդ է թող գոնե մեկ անգամ խաղա բացասական կերպար, ինչի՞ չի խաղում, իսկ ուրախություն ու տխրություն լավ ցույց տալը դա մինիմալն է դերասանի համար:

«Ավգուստ Ռաշ»-ում բացասական կերպար:

Շինարար
18.04.2010, 20:10
Սմոքի ջան, կթողնե՞ս՝ մի բան էլ ես ասեմ: Ռոբին Ուիլյամսը լավ, տաղանդավոր դերասան է, բայց հաստատ ինքը վերջը չի, իրեն սիրել կարելի է, ինքը այն դեմքերից է, որ էկրաններից հարազատ են դառնում միլիոնավոր մարդկանց, ում էկրանից ամեն անգամ տեսնելով ժպտում ես, բարիանում մի փոքր՝ անկախ նրանից, թե այդ պահին դու ֆիլմ ես նայում, թե ինչ-որ հաղորդման, ինչ-որ ռեպորտաժի ժամանակ կադրը 4 վայրկյանով կանգնում է նրա վրա: Բայց արի նրան չհամեմատենք այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Էնթընի Հոփքինսը, Ալ Պաչինոն, Ֆրունզիկ Մկրտչյանը կամ Արմեն Ջիգարխանյանը: Ես հատուկ նաև հայ դերասանների օրինակներ բերեցի, որպեսզի ցույց տամ, որ այստեղ հարցը նշանավորությունը չի. կան լավ, սիրված դերասաններ, ինչպիսին է անկասկած Ռոբին Ուիլյամսը, և կան մեծ դերասաններ, որոնցից մի քանիսին ես հիշատակեցի: :)

Հայկօ
19.04.2010, 00:58
Սիրում եմ էս դերասանին :): Լիքը շատ լավ կինոներ ունի: «Ջեկը» ինչ-որ մեկը նայել ա՞:

Ուլուանա
19.04.2010, 05:34
Smokie, եթե տաղանդ է թող գոնե մեկ անգամ խաղա բացասական կերպար, ինչի՞ չի խաղում, իսկ ուրախություն ու տխրություն լավ ցույց տալը դա մինիմալն է դերասանի համար:
Բայց բացասական դեր խաղալը պարտադի՞ր է տաղանդավոր համարվելու համար։ :o Առաջին անգամ եմ լսում տաղանդավորության նման չափանիշի մասին։ Համոզվա՞ծ ես, որ բոլոր տաղանդավոր դերասաններն ունեն և՛ դրական,և՛ բացասական դերակատարումներ։
Համաձայն չեմ նաև էն տեսակետին, որ դերասանը պիտի կամ միայն կոմիկ դերեր խաղա, կամ միայն դրամատիկ։

Smokie
19.04.2010, 07:44
Սիրում եմ էս դերասանին :): Լիքը շատ լավ կինոներ ունի: «Ջեկը» ինչ-որ մեկը նայել ա՞:

Մեկ ձեռք իմ կողմից: Շուուուտ եմ նայել:

Ռուֆուս
19.04.2010, 09:41
Անքնություն (Insomnia) ֆիլմում էլ սեքսուալնի մանյակի դեր է խաղում, բայց դե մեկ ա, դերը լավ չէր ստացվել: Իրեն մենակ ցանցառ կոմեդիաներն են սազում: