PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաճառք. «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա



Ուլուանա
13.04.2010, 20:10
«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ»

http://img412.imageshack.us/img412/8901/addr.jpg

160 հարցերից կազմված այս խաղը հնարավորություն կտա Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին զվարճանքներով լի հրաշալի ժամանակ անցկացնել միասին՝ վերհիշելով և սովորելով հայոց պատմության նշանակալից իրադարձությունները: Հեղինակները երաշխավորում են, որ այս խաղը կդառնա Ձեր ընտանիքի ամենասիրած խաղերից մեկը:

«Արքայից արքա» սեղանի ուսուցողական խաղը ստեղծվել է 2009 թ–ին և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ:

Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում դրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներգրավվում են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի մեջ կամ առաջարկել Արքայի քարտեր խաղարկել կամ փոխանակել:

Այս խաղում մասնակիցները հնարավորություն են ստանում սովորելու կամ ամրապնդելու իրենց գիտելիքները հայոց պատմության վերաբերյալ՝ պատասխանելով հարց–քարտերում բերված հարցերին:

Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանում:


«Արքայից արքա» խաղը բաղկացած է.
նկարազարդ խաղատախտակից
80 հատ «Հարց քարտերից» (ընդամենը 160 հարց)
36 հատ «Արքայի քարտերից»
4 հատ «Ամրոց քարտերից»
4 հատ գունավոր քարերից
1 հատ զառից։

Ուլուանա
13.04.2010, 20:11
Ահա խաղը ներկայացնող որոշ նկարներ.

http://img687.imageshack.us/img687/788/hpim3329.jpg

http://img7.imageshack.us/img7/8109/hpim3330.jpg

http://img202.imageshack.us/img202/5614/hpim3333v.jpg

http://img695.imageshack.us/img695/7647/img6600n.jpg

http://img688.imageshack.us/img688/676/hpim3346.jpg

http://img405.imageshack.us/img405/2600/hpim3351.jpg

Ուլուանա
13.04.2010, 20:12
Խաղն արժե 6000 դրամ։ Այն կարող եք ձեռք բերել հետևյալ վաճառակետերից.

SAS սուպերմարկետների ցանց.
1. Բաղրամյան 85
2. Կոմիտաս 52
3. Թումանյան 31
4. Մաշտոց 18
5. Քաջազնունի 20/1

«Նոյան-Տապան» գրատուն – Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
«Անի գրատուն». Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
«Արտ Բրիջ» թեյարան-գրատուն – Աբովյան պողոտա, շենք 20
«Գրքերի աշխարհ» (նախկին «Բուկինիստ» գրատուն») – Մաշտոցի պողոտա, շենք 20
«Տաշիր» առևտրի կենտրոն – Մովսես Խորենացու փողոց, շենք 33 (մանկական հարկ)
«Ճստիկ–պստիկ մանկական աշխարհ» – Կոմիտասի պողոտա, շենք 36
«Կենգուրու» մանկական խանութ – Վրացական պողոտա 10/3
«Ակումբ» վաճառասրահ – Թումանյան 40
«Միկի» – Կասյան 12
«Տունտունիկ» մանկական խանութ – Կասյան փողոցի սկիզբ
«Վահագն և Անի» մանկական խանութ – Կոմիտասի պողոտա Դայանա հարևանությամբ
3-րդ մաս – մետրոյի մոտակայքում գտնվող գրատուն
«Գլոբուս», Բաղրամյան փողոցում
Գրախանութ Կիևյան փողոց, «Տոմա» վարսավիրանոցի մոտակայքում
Գրախանութ Ամիրյան փողոցում
Գրախանութ Մաշտոցի պողոտա AG Electronics–ի հարևանությամբ
Գրախանութ Ֆուրմանով և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ
Վերնիսաժ

Սահակ
18.04.2010, 19:12
Խաղի պաշտոնական կայքը սա է՝ http://arqagame.blogspot.com/

DavitH
18.04.2010, 20:56
լավ նախագիծա ա ու հայրենաննվեր գործա ողջունում եմ :) ապրեն ստեղծողները

Gevorg Antonyan
29.04.2010, 09:15
Արդեն կարող եք ձեռք բերել նաև ebay-ի միջոցով

http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=120562519031&ssPageName=STRK:MESELX:IT

Anash
30.04.2010, 14:24
Այս խաղի պաշտոնական կայքը www.armgames.am -ն է