Ուլուանա
13.04.2010, 20:10
«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ»
http://img412.imageshack.us/img412/8901/addr.jpg
160 հարցերից կազմված այս խաղը հնարավորություն կտա Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին զվարճանքներով լի հրաշալի ժամանակ անցկացնել միասին՝ վերհիշելով և սովորելով հայոց պատմության նշանակալից իրադարձությունները: Հեղինակները երաշխավորում են, որ այս խաղը կդառնա Ձեր ընտանիքի ամենասիրած խաղերից մեկը:
«Արքայից արքա» սեղանի ուսուցողական խաղը ստեղծվել է 2009 թ–ին և հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ:
Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում դրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներգրավվում են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի մեջ կամ առաջարկել Արքայի քարտեր խաղարկել կամ փոխանակել:
Այս խաղում մասնակիցները հնարավորություն են ստանում սովորելու կամ ամրապնդելու իրենց գիտելիքները հայոց պատմության վերաբերյալ՝ պատասխանելով հարց–քարտերում բերված հարցերին:
Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանում:
«Արքայից արքա» խաղը բաղկացած է.
նկարազարդ խաղատախտակից
80 հատ «Հարց քարտերից» (ընդամենը 160 հարց)
36 հատ «Արքայի քարտերից»
4 հատ «Ամրոց քարտերից»
4 հատ գունավոր քարերից
1 հատ զառից։