PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ են հայերը «ազգը փոխում»

Artgeo
13.04.2010, 16:27
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

ԻՆՉՈ՞Ւ։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-

Լուսաբեր
13.04.2010, 16:32
Չէի ասի, որ դա զուտ հայկական բնույթ կրող երևույթա: Ուղղակի, քանի-որ հայերի ազգանունները նկատելի են ու հայերն էլ շատ են տարածված, ապա այդ երևույթը մեր մոտ ավելի արտահայտիչա: Ընադամենը:

Ձայնալար
13.04.2010, 17:05
Օրինակ ցարական ռուսաստանում չինովնիկները բռնում չորով տենց էին գրում: Սովետական վրաստանում, օրինակ, տարբեր արգելքների առաջ էիր կանգնում, եթե ազգանունդ վրացական չէ: Ուրիշ երկրներում, երբեմն փոխում են հեշտ արտասանելի անուն ազգանուն ունենալու համար, որ օրիանկ թլոշ ամերիակացիք կարողանան արտաբերել:

Մովսես
13.04.2010, 19:21
Հիմա քիչ հայեր են իրենց ազգանունները փոխում, բայց նրանք ովքեր փոխում են ուղակի ամաչում են որը ես չեմ հասկանում:

Hda
13.04.2010, 19:33
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

ԻՆՉՈ՞Ւ։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-

Թե կախված երկրից, կախված գտնվելու վայրից:
Կատաստրոֆ չի ամեն դեպքում կարծում եմ:Անուններին որ վարժվել ենք,էտ էլ նորմալ պիտի համարենք:

Artgeo
13.04.2010, 21:05
Չէի ասի, որ դա զուտ հայկական բնույթ կրող երևույթա: Ուղղակի, քանի-որ հայերի ազգանունները նկատելի են ու հայերն էլ շատ են տարածված, ապա այդ երևույթը մեր մոտ ավելի արտահայտիչա: Ընադամենը:

Ուրիշ ազգերում նման բան չեմ նկատել, բացի որդեգրումից և ամուսնանալուց, իհարկե։ Օրինակ կարո՞ղ մի ռուս ասել, որ հայ ա դառել կամ ասենք ֆրանսիացի, որ յան ա գրվում։

Մովսես
13.04.2010, 21:17
Ուրիշ ազգերում նման բան չեմ նկատել, բացի որդեգրումից և ամուսնանալուց, իհարկե։ Օրինակ կարո՞ղ մի ռուս ասել, որ հայ ա դառել կամ ասենք ֆրանսիացի, որ յան ա գրվում։

Շատ ամոթ է որ հայերը էսենց բաներ են անում, որտեղ ել հայը գնա նա պետ կա իր հայությունը պահպանի և էտ գործը սկսվում է անունից:

Hda
13.04.2010, 22:18
Ուրիշ ազգերում նման բան չեմ նկատել, բացի որդեգրումից և ամուսնանալուց, իհարկե։ Օրինակ կարո՞ղ մի ռուս ասել, որ հայ ա դառել կամ ասենք ֆրանսիացի, որ յան ա գրվում։

Դ՝Արտանյան:D

Արևհատիկ
13.04.2010, 22:54
Ուրիշ ազգերում նման բան չեմ նկատել, բացի որդեգրումից և ամուսնանալուց, իհարկե։ Օրինակ կարո՞ղ մի ռուս ասել, որ հայ ա դառել կամ ասենք ֆրանսիացի, որ յան ա գրվում։
Եթե, քո ասածի մեջ մտնում ա նաև, որ ամուսնանում են հայի հետ, ազգանունը փոխում, ուրեմն ասեմ, որ կա տենց ռուս:): Ընկերուհուս հարսը ռուս ա, ամուսնանալուց հետո իր ազգանունը փոխելա :)

Լուսաբեր
13.04.2010, 23:10
Ուրիշ ազգերում նման բան չեմ նկատել, բացի որդեգրումից և ամուսնանալուց, իհարկե։ Օրինակ կարո՞ղ մի ռուս ասել, որ հայ ա դառել կամ ասենք ֆրանսիացի, որ յան ա գրվում։

Ռուսն ու ֆրանսիացին չեն գալիս Հայսատանում ապրեն, եթե գան միգուցե և փոխեն: Արդեն ասեցի, որ դրա պատճառւը մեծ սփյուռքի առկայությունն է: Նման անալոգ կարելիա բերել հրեաներին, որոնց ազգանունները շատ տարբեր երկրներում տարբեր են:

հ.գ. չեմ կարծում, որ ազգանուն փոխող մարդիկ այնքան շատ են, որ դրան ազգային բնութագիր տանք :)

Record
14.04.2010, 11:19
Հայաստանում բնակվող եզդիդիներնել իրենց ազգանուներն են հարմարացրել հայկականի հետ, օրինակ՝ Թամոյան, Հասանյան, Խդոյան: Նույնը արել են Հայաստանի ասորիները, հրեաները:

Empty`Tears
14.04.2010, 12:25
սխալվում ես, յանով վերջացող ազգանունը հայերից չի եկել ու նամանավանդ հրիաները մեզանից չեն վերցրել … :)

Katka
14.04.2010, 12:45
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

ԻՆՉՈ՞Ւ։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-

Հայերը, ի տարբերություն մյուս ազգերի, խելացի են, հետեւաբար նաեւ վտանգավոր, ինչը չես ասի վրացիների մասին,օրինակ, թուրքերի մասին, ազերի մասին, այդ իսկ պատճառով հնարավոր հետապնդումներից խուսափելու եւ տարբեր փաստաթղթերում գործը հեշտացնելու համար` փոխում են: Որտեղ հայ, էնտեղ վայ: :))

Gayl
14.04.2010, 12:46
սխալվում ես, յանով վերջացող ազգանունը հայերից չի եկել ու նամանավանդ հրիաները մեզանից չեն վերցրել … :)

Բա որ ազգից է եկել:

Dayana
14.04.2010, 12:57
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

ԻՆՉՈ՞Ւ։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-

Որ էդ երկրներում, որտեղ ապրում են, կարողանան աշխատանք գտնել իրենց գիտելիքներին համապատասխան, ոչ թե դուրս մնան որովհետև իրենք "յան" են, ոչ թե ասենք "շվիլի" :)

Katka
14.04.2010, 13:01
Որ էդ երկրներում, որտեղ ապրում են, կարողանան աշխատանք գտնել իրենց գիտելիքներին համապատասխան, ոչ թե դուրս մնան որովհետև իրենք "յան" են, ոչ թե ասենք "շվիլի" :)
շվիլի-ների ու դզե- ների երգն էլ երգված է արդեն: :))

Hayazn
14.04.2010, 18:07
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

ԻՆՉՈ՞Ւ։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝
Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-
« Հացի խնդիր ա »
Սա իհարկե կարիերիստներին է վերաբերում , բայց ասեմ դեռ լավ է , որ Հայերը միայն ազգանուն փոխելով են սահմանափակվում , միուս ազգերը փողի համար իրանց մոր անձեռնմխելի մասերը հեռուստացույցով ցուցադրելու պատրաստ են :

Rammstein
15.04.2010, 09:23
Անկեղծ ու միամիտ հարց ա։ Ինչո՞ւ են հայերը ազգանունը փոխում, անկախ երկրից, անկախ գտնվելու վայրից, Ռուսաստանում դառնում են -ով, Վրաստանում -շվիլի կամ -ձե, Եվրոպայում կամ ԱՄՆ ում հիմնականում վերջին յանն են ջնջում։

Որոշ այլ ազգերի մոտ էլ կա: Ուղղակի եթե այլ ազգը դա անում ա շահադիտական նկատառումներով, ապա հայը դա անում ա մյուսներին հաճոյանալու նպատակով` մոլուծք, որը դարերով նստած ա հայերի մեջ:

Record
15.04.2010, 11:33
Համաձայն չեմ, ես կոնկրետ մարդ գիդեմ ազգանունը Կարաքեշիշյան էր, հայկականի հետ ոչ մի կապ չունեցող ազգանուն, լրիվ թուրքական, գնաց փոխեց դարձավ Ադամյան:
Մարդը ապրում է Եվրոպայում, ով իրա ազգանունը կարդում էր թուրքի կամ մի ուրիշ մուսուլմանի տեղ էին դնում, մարդը արդեն զզվել էր, հոգնել էր բոլորին բացատրելուց թե ինքը ովա: Ես լրիվ կողմ եմ որ հայերը վերջապես ազատվեն մեր հետ կապ չունեցող էտ թուրքա պարսկական, արաբա թաթարական ազգանուններից:

Rammstein
15.04.2010, 22:20

Բայց ինձ թվում ա խոսքն այդ մասին չէր, այլ այն մասին էր, որ, ասենք` Սպենդիարյանը դառնում ա Սպենդիարով, Եսիմինչզիբիլյանը դառնում ա Եսիմինչզիբիլաշվիլի եւ այլն:

Իսկ քո ասածին ես կողմ եմ, իհարկե մի քիչ վերապահումներով: Կարա - սեւ, քեշիշ - եթե չեմ սխալվում` քահանա: Իսկ Ադամյանը դրա հետ որեւէ կապ չունի:
Կոնկրետ ես կնախընտրեի, որ մարդ ոչ թե փոխեր, այլ թարգմաներ թուրքերեն ազգանունները, որոնք մինչեւ հիմա էլ շատ տարածված են հայերի մեջ: Իմ ազգանունն էլ ա էդպիսին` պապուս ազգանունը էլի թուրքերեն էր, հայրս ա ժամանակին թարգմանել, ու իրա ազգանունը փոխել էդ թարգմանածով: :)