PDA

Դիտել ողջ տարբերակը : Սա էլ իմ անկյունը



PygmaliOn
23.01.2007, 21:47
Սրանք գրել եմ <10-11 տարեկանում, խիստ չդատեք;)
Ես սիրում եմ քեզ
Հայրենիք իմ հեզ
Դու իմ Ղարաբաղ
Ապրիր միշտ խաղաղ: կամ

Ես սիրում եմ քեզ
Հայրենիք իմ հեզ
Մինչև կյանքի վերջ
Կսիրեմ ես քեզ:
---------------------
Մեզ համար
Մեև կյանքը
Գանձ է անգին:
Մեզ համար
Մեր տունը
Մեր կյանքի մի մասն է:
Մեզ համար
Մեր մայրը
Մեր կյանքի Աստվածն է:
----------------------
Այո՞, թե ոչ, որն է ճիշտը
Միթե՞ սա է մեր վիշտը…
----------------------
Էս մեկն էլ հայերենի այբուբենի առաջին տառերով գրված… անհաջող:
Արտասավոր ես դու
Բարեգործիչ
Գիրգոր լուսավորիչ…
Դու ես եղել նախկինում
Եկեղեցու տերը մեր,
Զանգ ես խփել ամեն օր,
Էակ ես դու կնքել:
Ընդմիշտ խի՞ չես դու ապրել,
Թեև դու չկաս հիմա
Ժողովուրդը քեզ հիշում է
Իզուր չէ, որ քեզ կոչեցին
Լուսավորիչ հայոց ազգի:
Խելոք ես դու,
Ծաղիկ ես դու հայոց ազգի,
Կարապ ես դու մութ երկնքում
Հազիվ հասնող իր մուրազին
Ձերբակալեց քեզ Տրդատը
Ղողանջուն քո զանգի հետ
Ճահիճ դարձավ մեր եկեղեցին
Մարդիկ լքեցին եկեղեցին
Յիսուսը, բայց երբ եկավ
Նա` Տրդատը բաց թողեց Լուսավորչին
Շարականներ երգվեցին նորից
Որովհետև նա եկավ` Լուսավորիչը հայոց ազգի
Չարիք վերացվեց նրա օրոք
Պաշտպան դարձավ եկեղեցին հայոց ազգի
Ջահելները պար բռնեցին ու երգեցին
Ռազմիկները զորեղացան
Սատանաները վռնդվեցին մեր երկրից
Վարդերով ծածկվեց մեր եկեղեցին
Տատերն ու պապերը սկսեցին աղոթել
Րոպեներն անցան ինչպես վայրկյաններ
Ցայտեցին ժպիտները շատրվանի պես
Ուրախացան մեծերն ու փոքրերը
Փառք տվեցին նրանք Աստծուն
Քրիստոսին փառք տվին
Եվ
Օրհնեց Աստված բոլորին`
Ֆիդայիններին` զոհված հանուն հավատքի:
------------------
Վերջինը սպանում է:[
Քանի անգամ կարդում եմ ծիծաղս գալիս է:)