PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեսսիվ Ըթթեք/Massive Attack



Ռուֆուս
13.04.2010, 15:00
Massive Attack

http://www.bbc.co.uk/blogs/zanelowe/massiveattack.jpg

http://blog.musicomh.com/musicomh/images/2008/02/14/massiveattack.jpg

Երաժշտական ոճը - թրիպ-հոպ, էլեկտրոնիկա
Հիմնադրման տարեթիվը - 1988թ.
Հիմնադրման վայրը - Բրիստոլ, Անգլիա
Անդամներ - DJ Robert "3D" Del Naja ("D")
DJ Grant "Daddy G" Marshall ("G")
DJ Andy "Mushroom" Vowles ("Mush") (նախկին անդամ)

Massive Attack-ը բրիտանական խումբ է, որը համարվում է թրիպ-հոպ ոճի հիմնադիրը: Թրիպ-հոպը էլեկտրոնային երաժշտության ժանր է, որը համակցում է հիպ-հոպի ռիթմերն ու house երաժշտությունը: Խումբը թողարկել է 5 ալբոմ.

Blue Lines (1991)
Protection (1994)
Mezzanine (1998)
100th Window (2003)
Heligoland (2010)

Blue Lines ալբոմը համարվում է առաջին թրիպ-հոպ ոճի ալբոմը, որի Unfinished Sympathy երգը համարվում է թրիպ-հոպի լավագույն օրինակներից մեկը (վոկալը՝ Shara Nelson).


http://www.youtube.com/watch?v=ePujnD4qJO0

Mezzanine ալբոմը բազմաթիվ քննադատների կարծիքով 90-ականների լավագույն ալբոմն է:

Blue Lines ալբոմից հետո խումբը հետզհետե հեռացավ թրիպ-հոպից և սկսեց հիմնականում ստեղծագործել էլեկտրոնային երաժշտության մեջ: Խումբը մշտական վոկալիստներ չունի, (չնայած թե 3D-ն, թե Daddy G-ն ժամանակ առ ժամանակ ռեպ են կարդում), փոխարենը յուրաքանչյուր ալբոմի համար հրավիրում են տարբեր հայտնի վոկալիստների (այդ թվում Elizabeth Fraser (Cocteau Twins խմբից), Sinnead O'Connor, Neneh Cherry, Damon Albarn (Gorrillaz խմբից), Shara Nelson, Tricky և այլն): Իսկ ճամայկացի ռեգգի ոճի երգիչ Horace Andy-ն այնքան շատ է համագործակցել խմբի հետ, որ նրան կարելի է համարել խմբի ոչ պաշտոնական անդամ :)

Սրանք էլ խմբի լավագույն երգերից.

Teardrop (վոկալը՝ Elizabeth Fraser)


http://www.youtube.com/watch?v=7cL_1bmYCzs

Paradise Circus (վոկալը՝ Hope Sandoval)


http://www.youtube.com/watch?v=jEgX64n3T7g

Angel (վոկալը՝ Horace Andy)


http://www.youtube.com/watch?v=kaef2NgwqHY

Splittin The Atom (վոկալը՝ Horace Andy)


http://www.youtube.com/watch?v=otY1sfvELXQ

Karmacoma


http://www.youtube.com/watch?v=AXQw1DCtPf4

Ու ամենավերջում՝ Group Four (վոկալը՝ 3D ու Elizabeth Fraser)


http://www.youtube.com/watch?v=HA1_F86bpOg


Կարծիքնե՞ր :)

Հ.Գ. Թեման մասիվեցի, մասիվի ու մասիվի գրոհման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի :angry

Sagittarius
09.12.2011, 23:54
Massive Attack-ի Paradise Circus-ի նոր ռեմիքսի վիդեոն :love

Անչափասներին՝ հեռու մնալ էս լինկից

http://vimeo.com/grayagent/ode2011

Ռուֆուս
12.12.2011, 14:48
Massive Attack-ի Paradise Circus-ի նոր ռեմիքսի վիդեոն :love

Անչափասներին՝ հեռու մնալ էս լինկից

http://vimeo.com/grayagent/ode2011

Վիդեոն :յախք ա, երգը :լօվե

Էդ վիդեոն լրիվ անիմաստ եմ համարում ու ոչ մի կապ չունի երգի հետ: Հա, Hope Sandoval-ի ձայնը շատ էրոտիկ ա, բայց պոռնոգրաֆիկ չի: :8

Yevuk
13.12.2011, 18:08
Massive Attack-ից միայն մի երգ եմ նորմալ լսել ու շա՜տ եմ հավանել: Անընդհատ ուզում եմ մի լավ լսել էս խմբի երգերը, բայց միշտ մոռանում եմ...Հայկ ջան, մերսի, որ սենց թեմա ես բացել: Հիշեմ, որ լսեմ: :))

Համ երգը, համ կլիպը...:love


http://www.youtube.com/watch?v=AIIovpUQiro

Yevuk
14.12.2011, 20:36
Massive Attack

Կարծիքնե՞ր :)

Լսեցի բոլոր լինքերը: Բոլորն էլ լավն էին, բայց հատկապես դուրս էկավ Paradise Circus - ը ու Hope Sandoval - ի ձայնը: :love Ի դեպ, էսօր վերջապես ստացվեց իրենցից առաջին 2 ալբոմը լսել: Առաջին "Blue Lines" ալբոմը ուղղակի ընտիր էր, ու հատկապես "Blue Lines" ու ""Safe From Harm" երգերը: Երկրորդը՝ ""Protection" - ը մի քիչ առաջինին զիջում էր, բայց էլի լավն էր: :)

Ռուֆուս
15.12.2011, 11:32
Լսեցի բոլոր լինքերը: Բոլորն էլ լավն էին, բայց հատկապես դուրս էկավ Paradise Circus - ը ու Hope Sandoval - ի ձայնը: :love Ի դեպ, էսօր վերջապես ստացվեց իրենցից առաջին 2 ալբոմը լսել: Առաջին "Blue Lines" ալբոմը ուղղակի ընտիր էր, ու հատկապես "Blue Lines" ու ""Safe From Harm" երգերը: Երկրորդը՝ ""Protection" - ը մի քիչ առաջինին զիջում էր, բայց էլի լավն էր: :)

Իսկ գիտեի՞ր, որ կենդանի համերգների ժամանակ Hope Sandoval-ը երգում է գրեթե մութ բեմում, դրա համար էլ իր երգածը էդքան գերզգացմունքային ա :love Mezzanine ալբոմը լսի, իմ կարծիքով Massive Attack-ի լավագույն ալբոմն է:

Իսկ Live With Me-ն չէի լսել, էդ երգը ստուդիա ալբոմներից ոչ մեկի մեջ չկար :)) Շատ շատ լավն էր, սիրեցի :)

Yellow Raven
15.12.2011, 22:56
Էն օրը յութուբում իրանց վրայով ահագին ման եկա... Լավն էին, կուսումնասիրեմ :)