PDA

Դիտել ողջ տարբերակը : Սարգսյանը Վաշինգտոնում է



Մովսես
13.04.2010, 04:08
Ի՞նչ կարծիքներ ունեք Սարգսյանի այցի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ Սարգսյանը հանդիպել է Էրդողանի և Օբամաի հետ:


Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այն նախատեսվածից մի փոքր ուշ սկսվեց և տևեց 45 րոպե։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, նախատեսվում է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի օրն ու ժամը դեռ ճշտվում են։

Վաշինգտոնում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին նախագահը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն ու թարգմանիչը։ Թուրքական կողմից մասնակցում էին վարչապետը, արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն և փոխարտգործնախարար Ֆրիդուն Սինիրլիօղլուն։ Հիշեցնենք, որ վերջինս օրեր առաջ ժամանել էր Հայաստան և Սերժ Սարգսյանին էր փոխանցել Էրդողանի նամակը՝ հանդիպման խնդրանքով։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։ Նախապես տեղեկացվել էր, որ հանդիպման արդյունքում հայտարարություն չի արվի։

Հանդիպումն անցել է թափանցիկ դռան ետևում՝ Միջուկային անվտանգության հարցերով համաշխարհային գագաթնաժողովի պաստառի ֆոնին։

Հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այցելելու է Վաշինգտոնի Ազգային տաճար, ծաղկեպսակ է դնելու ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին։

Թերթ.am

աշոտ24
13.04.2010, 05:58
Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի Մայր Տաճարում ամբողջությամբ`
http://www.youtube.com/watch?v=MGXy-sYMDtM&playnext_from=TL&videos=IZhoEtOOtC0&feature=sub

Եվ հոդվածը Tert.am-ում`
http://tert.am/am/news/2010/04/12/wilsonserj/?sw

Լավ ելույթը, ինչպես նաև լավ որոշումը Սարգսյանի կողմը:

Mephistopheles
13.04.2010, 06:11
հայկական կողմից մասնակցում էին նախագահը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն ու թարգմանիչը։ Թուրքական կողմից մասնակցում էին վարչապետը, արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն և փոխարտգործնախարար Ֆրիդուն Սինիրլիօղլուն։

no shit… ապեր կարգին ուժեղ թմով են գնացել…