Ուլուանա
23.01.2007, 20:17
ՆՐԱՆՔ
Այդ օրը նա կրկին այցելեց ինձ՝ Մազոխիզմը։ Վաղուց չէինք հանդիպել։ Կարգին կարոտել էինք իրար։ Պարզվեց՝ առանց իրար ապրել չենք կարող։ Նույնիսկ ծիծաղելի է… Սկզբում կարծում էր, թե կվռնդեմ իրեն, ախր վերջին անգամ Օպտիմիզմի ավելը գլխին տալով դուրս էի արել՝ ասելով, որ այլևս երբեք չհանդգնի իր կեղտոտ ոտքերն իմ հոգու շեմքից ներս դնել, քանի որ մինչև կոկորդս կուշտ եմ իր մատուցած արջի ծառայություններից, որ նվազագույն ցանկություն անգամ չունեմ իրեն տեսնելու, և որ շատ հուսով եմ, որ այլևս երբեք չեմ ունենա... Իսկ նա հեռանալիս իր մշտական համբերատարությամբ երեսիս շպրտել էր, որ ես սարսափելի երախտամոռ եմ, և քմծիծաղով ավելացրել, որ դեռ կկանչեմ իրեն, երբ նեղն ընկնեմ, քանի որ առանց իրեն ապրել չեմ կարող... Ես որքան ուժ ունեի՝ հոգուս դուռը շրխկացրել էի վրան՝ մի աննկարագրելի թեթևություն զգալով։ Ես նրա կարիքն այլևս չէի զգում...
Կանչե՞լ էի արդյոք նրան։ Հը, այդ էր պակաս. նա ինքն էր եկել։ Անպատկառը հեռվից նկատել էր ինչ-որ «մեկի» երկարատև բացակայությունը և որոշել էր, որ ճիշտ ժամանակն է լրացնելու առաջացած դատարկությունը։ Բնականաբար, ներողություն չխնդրեցի, ասենք, նա չէր էլ սպասում. միշտ էլ իմացել է, որ զզվում եմ իրենից և իր ներկայությունը տանում եմ զուտ անհրաժեշտությունից ելնելով։ Ես նրան ներս էլ չհրավիրեցի, բայց նա ճանապարհը լավ գիտեր, և ձևականություններն ավելորդ էին։ Մտավ, բազմեց այն բազկաթոռին, որի վրա միշտ նստում էր այն ժամանակ, երբ մենք անբաժան էինք իրարից…
Ես երկար ժամանակ լուռ էի, բայց բառերի կարիք չկար. նա միշտ էլ ինձ հասկացել է առանց խոսքի, և դրա համար ես այդ պահին ատում էի նրան...
- Նա գնա՞ց...,- վերջապես ասաց նա։ Ես փորձեցի նրա բառերի մեջ հեգնանք գտնել, բայց իզուր... դա նրա հնարքներից մեկն էր. չհեգնել այն ժամանակ, երբ ամենաշատն էի սպասում դրան... և երբ ուզում էի հեգնանք լսել։ Երկար ժամանակ ճնշող լռություն էր տիրում, և միայն այդ ժամանակ ես զգացի, թե որքան էի կարոտել այդ լռությանը։ Կյանքիս բոլոր գարշելի հանգամանքներն ու դրվագները անասելի արագությամբ անցնում էին միջովս, և ես դրանից մի դիվային բավականություն էի ստանում։ Նրա գալուց հետո արդեն շատ բան փոխվել էր իմ մեջ, բայց ես, ինքս ինձ խաբելով, դեռ ջանում էի հավատալ, որ նույնն եմ մնացել։ Ասենք, ինքս ինձ խաբեցի, բայց նրան էլ հո չէի կարող. նա գիտեր, որ արդեն իր իշխանության տակ եմ, պարզապես ուզում էր ստուգել, թե ինչ աստիճանի։ Հանկարծ կտրուկ վեր կացավ տեղից ու շարժվեց դեպի դուռը։ Ես ինքս էլ չնկատեցի, թե ինչպես ակամա բռնեցի նրա թևից ու տագնապած քաշեցի դեպի իմ կողմը։ Նա չհակառակվեց, գիտեր, որ այդպես է լինելու։ Վերադարձավ իր սիրած բազկաթոռին ու ավելի ազատ փռվեց վրան։ Արդեն իրեն սեփական տանն էր զգում, ինչպես առաջ էր...
Ավելացվել է 17 վարկյան անց
- Դու շատ ես փոխվել այս ընթացքում,- հանկարծ ասաց նա, և ես նրա ձայնի մեջ արդեն հեգնանքի նշույլներ զգացի,- շատ ավելի համառ ես դարձել։ Առաջ երբեք այդպես չէիր վարվի... Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե... լավ, դա արդեն կարևոր չէ։ Բացի դրանից, դու կարծես շատ բաներ մոռացել ես... Չնայած դա բնական է, վերջիվերջո, այնքա՜ն երկար ժամանակ է անցել...
Նա խոսում էր, իսկ ես ոչինչ չէի զգում, սովորության համաձայն ինչ-որ սուր, ցավոտ ու սրտակեղեք զգացողություններ էի ակնկալում, բայց... դատարկությունից բացի, ոչինչ չկար... Երևի նա արդեն ծերացել է, մտածեցի հանկարծ... կամ էլ ես իրոք փոխվել եմ... կամ գուցե... գուցե պարզապես մոռացել եմ, թե դա ինչպես էր լինում... այդ դեպքում, եթե նա մի քիչ էլ շարունակի խոսել, ես ամեն ինչ կվերհիշեմ, ու այն ժամանակվա պես երանություն կլինի... երանությու՜ն... երանություն մի բանից, որից ուրիշ հանգամանքներում սիրտս կխառներ , որից կնողկայի, կվախենայի ու կխուսափեի, որովհետև իրոք զզվելի է ու սարսափելի։ Բայց այն պահին, երբ նա կողքիս է, ամեն ինչ այլ է... կամ, համենայնդեպս, պետք է այլ լինի... ինչպես որ լինում էր մինչև հիմա, մինչև մեր վերջին հանդիպումը...
- Մեր միջև ինչ-որ անդունդ կա,- ինչպես միշտ ինձ համար անսպասելի ասաց նա՝ կարծես մտքերս կարդալով,- ես պարզորոշ կերպով զգում եմ դա։ Եվ դա, իհարկե, քեզնից է, որովհետև ես միշտ նույնն եմ, ես երբեք չեմ փոխվում։
Ես ուզում էի ասել, որ ինձ էլ է մինչև հիմա միշտ թվացել, թե ես անընդհատ նույնն եմ մնում, բայց, չգիտես ինչու, որոշեցի լռել, մի տեսակ խոսելս չէր գալիս։ Երբեք ինձ այդքան անհաղորդ չէի զգացել, այն էլ նրա ներկայությամբ, և դա շատ տարօրինակ էր...
- Հիշիր մեր նշանաբանը, գուցե դա օգնի,- ասաց նա. ձայնի մեջ մի տեսակ տագնապ կար, որն ինձ համար նորություն էր։
Ավելացվել է 1 րոպե անց
Նշանաբանը... այո, ճիշտ է, մենք պետք է որ ինչ-որ նշանաբան ունեցած լինեինք... ախր մեր ընկերությունը չափազանց ամուր էր առանց նշանաբանի լինելու համար... նշանաբանը... շտապ պետք է հիշել, այլապես... այլապես ի՞նչ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե չհիշեմ... այս հարցը ահավոր հետաքրքրություն առաջացրեց մեջս, և ես պատրաստվում էի խորանալ, երբ նորից լսեցի նրա ձայնը.
- Ի՞նչ, դու նույնիսկ մեր նշանաբա՞նը չես հիշում... դու փորձում ես հիշել, դու ջանում ես, բայց, միևնույն է, չի ստացվում, այնինչ դու դա պետք է անվանդ պես հիշեիր, ինձ տեսնելուն պես այդ բոլորը միասին պիտի անմիջապես մտքիդ գային, բայց դու... դու նույնիսկ ջանքերի գնով չես կարողանում։ Մեր ընկերությունը հենց այդ նշանաբանի վրա է հիմնված, առանց դրա...
Ես, արդեն զուտ հետաքրքրությունից մեռնելով, անդադար փորփրում էի հիշողությանս ամենախոր ու ամենալքված ծալքերը՝ ջանալով գտնել գոնե որևէ հուշող բան, բայց իզուր...
- Ես գնում եմ,- կատաղած գոռաց նա։ Ես տեսա, թե նրա աչքերն ինչպես են փայլում վիրավորանքից ու անզորությունից։ Նրա աչքերը... այնքան տգեղ էին ու այնքան զզվելի... իսկ ես մի ժամանակ գերագույն հաճույք էի ստանում դրանց մեջ նայելուց... հանկարծ մի աննախադեպ հակակրանք զգացի նրա ողջ կերպարի հանդեպ։ Միևնույն ժամանակ ապուշ էի կտրել, որովհետև առաջին անգամ էի նրան հավասարակշռությունը կորցրած տեսնում,- դու էլի մենակ կմնաս. քեզնից բոլորը հեռանում են, որովհետև դու...
- Ես ի՞նչ,- հանդգնաբար գոռացի ես,- դու հեռանում ես, որովհետև ես այլևս քո կարիքը չեմ զգում,- մի անպատմելի թեթևություն իջավ վրաս, և ես, արդեն կարծես ավելի ազատ շնչելով, շարունակեցի,- երևի դրանում վերջնականապես համոզվելու համար ինձ պետք էր քեզ ևս մի անգամ տեսնել... այսքան տարիներ հետո... թե չէ այդպես էլ չէի իմանա, թե ինչ աստիճանի եմ գարշում քեզանից, քո ձայնից, քո տեսքից ու քո... նշանաբանից, որն այդպես էլ չկարողացա հիշել, որի պատճառը ամենայն հավանականությամբ այն նողկանքն է, որ ենթագիտակցաբար միշտ տածել ու տածում եմ դրա նկատմամբ։
- Ես կգնամ,- շարունակում էր գոռալ նա,- և դու միայն հիմա կհասկանաս, թե ինչ բան է իսկական մենակությունը, որից դու մինչև հիմա խուսափել ես միայն ի’մ շնորհիվ, այո, կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի, հենց միայն այն հանգամանքը, որ դու հիմա նույնիսկ ի’մ կարիքը չես զգում, քեզ հավերժ մենության է դատապարտում... որովհետև դու ուրիշ ոչ ոք չունես...
- Սխալվում ես։ Կա մեկը, որի կարիքը ես միշտ զգալու եմ։ Նրան ես երբեք չեմ քշում...
- Դե իհա՜րկե, դրա կարիքը չկա էլ, չէ՞ որ նա ինքն է միշտ հեռանում քեզանից,- չարախնդաց իմ նախկին մտերիմը։
- Ճիշտ է, նա հաճախ է հեռանում,- հանգիստ շարունակեցի ես,- բայց և միշտ վերադառնում է։ Եվ էլի կվերադառնա, երբ ես պատրաստ լինեմ ընդունելու նրան։ Հենց այս պահին էլ ես արդեն զգում եմ, որ նա մոտենում է... ուր որ է՝ այստեղ կլինի... և ես հուսով եմ, որ մինչ այդ դու արդեն վաղուց այստեղից մաքրված կլինես, և այդ ընթացքում ես կհասցնեմ օդափոխել «սենյակը», ասենք, քո ներկայությունն այսպես թե այնպես արդեն ոչինչ չի փոխում, դու պարզապես գոյություն չունես, դու ոչինչ ես... զրո...
Ավելացվել է 1 րոպե անց
*****
Ես նույնիսկ չնկատեցի, թե նա հատկապես երբ հեռացավ, միայն հիշում եմ, որ Օպտիմիզմի հետ միասին վաղվա պլաններն էինք կազմում ու ծիծաղում, երբ նա խոսքի մեջ հիշեցրեց ինձ, թե մի ժամանակ ինչ տխմար մտքեր էին ինձ երբեմն այցելում հուսահատության պահերին, ինչպես, օրինակ, «ինչքան վատ, այնքան լավ»... Ի՞նչ... Ինչքան վատ, այնքան լա՞վ... դե իհա՜րկե, ախր ինչպես կարող էի մոռանալ այդ բառերը, ո՜նց էի մոռացել... չէ՞ որ հենց դա էր մեր նշանաբանը... ավելի ճիշտ՝ հիմա արդեն միայն նրա... Ես անկեղծորեն զարմացա, երբ Օպտիմիզմն ասաց, որ ես դա հորինել էի իմ հերթական անհաջողություններից մեկից հետո՝ իբր ինքս ինձ մխիթարելու համար... մենք երկուսս էլ լիաթոք ծիծաղեցինք այդ ապուշության վրա... բայց մի րոպե... ինչպե՞ս թե՝ ես էի հորինել... Մազոխիզմը միշտ ինձ հավատացնում էր, որ դա իր պապերից ժառանգած նշանաբանն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, միշտ սրբորեն պահպանվել է. իրենք միշտ հավատարիմ են մնացել դրան ու դեռ ուրիշներին էլ են իրենց ուղու վրա դրել, ինչպես, օրինակ, ինձ նմաններին։ Ես այս ամենը ասացի Օպտիմիզմին, իսկ նա ծիծաղելով ասաց, որ ես միշտ էլ չափազանց վառ երևակայություն եմ ունեցել, որ ինքը այս ամբողջ ընթացքում անընդհատ էլ իմ կողքին է եղել, միայն թե երբեմն ես նրան կարծես չեմ նկատել, որովհետև չափազանց տարված եմ եղել ինչ-որ տարօրինակ մտահղացումներով, և որ Մազոխիզմ անունով մտերիմ ես երբեք էլ չեմ ունեցել...
19.01.2006