PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայկական վերնիսաժ» համացանցում



Artgeo
12.04.2010, 18:01
Այսօրվանից կգործի «Շունչ Հայաստանի» նախագիծը, որը հնարավորություն կտա ծանոթանալ հայկական կերպարվեստի ստեղծագործություններին:
http://www.a1plus.am/content/301x168/9648986a7ae72853b58030628fde3948.jpg
«Շունչ Հայաստանի» աննախադեպ նախագիծը առաջարկվում է «Ա1+»-ի կողմից և իրենից ներկայացնում է յուրօրինակ հայկական վերնիսաժ:

«Շունչ Հայաստանի»-ն ներառում է գեղանկարչական, գրաֆիկական մշտապես համալրվող տեսականի:

Բացառիկ այս նմուշները կայքում ներկայացվում են հեղինակների և սեփականատերերի հետ համագործակցության արդյունքում:

Այցելեք եւ վայելեք Հայաստանի գունավոր ջերմությունը:

http://a1plusvernisage.wordpress.com/

Վիշապ
12.04.2010, 18:27
Հարգելի այցելու
Այո, դուք կարող եք տեղադրել ձեր նկարները մեր կայքում, դրա համար անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր, որով մեզ իրավունք կտրվի վաճառել ձեր նկարները, գինը որոշում եք դուք, վաճառքի դեպքում մեզ է անցնում 25%-ը, տեղադրումը կայքում կատարվում է անվճար:
Ինչպես միշտ հայերը չեն փայլում իրենց ախորժակի օրիգինալությամբ… Քյավառա 500$-անոց կառտոլն է՝ տարին մի կիլո էլ ծախվի, քյարա սկզբունքով։ Նույնը վերաբերում է նաև նկարիչներին։ Մեծամասմաբ ոչ տաղանդով են փայլում, ոչ ինքնատիպությամբ, ու թխած կամ ֆոտոնկարից պրոյեկտված յուղաներկը 1000 դոլար ախպեր:cool:apeape

Chuk
12.04.2010, 21:15
Ողջունելի է նման նախագծի ստեղծումը :)
Հուսով եմ, որ կհամալրվեն թե կտավները, թե արվեստագետները ու կդառնա գործուն բան, որը լրացուցիչ ստիմուլ կլինի մեր արվեստագետների համար:

Jerry
06.05.2010, 15:32
համաձայն եմ chuk-ի հետ