PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեո (Առաքել Բաբախանյան)



prosofta
12.04.2010, 16:58
ԼԵՈ


Կենսագրություն

Ծնվել է 1860 թվի Շուշի քաղաքում, Արցախում, սովորել է իր ծննդավայրի քաղաքային դպրոցում: Պատանեկական տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործնեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։

Եղել է ԵՊՀ-ի պրոֆեսոր 1924—1932 թթ․-ին։

Վախճանվել է 1932 թ. նոյեմբերին՝ Երևանում։



Աշխատություններ

Լեոի հայտնի աշխատությունները՝

* «Հայոց պատմություն»
* «Հայկական տպագրություն»
* «Գրիգոր Արծրունի»
* «Ստեփանոս Նազարյան»
* «Ս. Մեսրոպ»
* «Խոջայական կապիտալ»
* «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի»
* «Վանի թագավորությունը»
* «Հայոց հարցի վավերագրերը»

Լեոի գեղարվեստական գործերից են՝ «Ոսկու ժխորի մեջ» վիպակը և «Մելիքի աղջիկը» պատմավեպը, որը առաջին անգամ տպագրվել է «Մշակ» լրագրում։


Գեղարվեստական ստեղծագործությունները

* «Սնապաշտության քուրմ», 1884 (պատմվածք)
* «Դարտամահ», 1890 (պատմվածք)
* «Արնագին», 1890 (պատմվածք)
* «Այծարածը», 1904 (պատմվածք)
* «Մի բուռը մոխիր», 1904 (պատմվածք)
* «Պանդուխտ», 1888 (պատմվածք)
* «Կորածները», 1889 (պատմվածք)
* «Ոսկու ժխորի մեջ», 1901 (պատմվածք)
* «Վահան Մասմիկոնյան», 1888 (պատմական զրույց)
* «Սպանված հայրը», 1891 (պատմական զրույց)
* «Վերջին վերքեր», 1891 (պատմական զրույց)
* «Թաթախման գիշեր», 1892 (պատմական զրույց)
* «Լեռնցիները», 1896 (պատմական զրույց)
* «Մելիքի աղջիկը», 1898 (պատմա-ավանդական վեպ)
* «Վարդանանք», 1916 (դրամա)



ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԵՔ

prosofta
15.04.2010, 22:28
http://prosofta.ucoz.ru/css/leo.jpg