Դիտել ողջ տարբերակը : Աբբա/Abba
Երկու ամուսնական զույգ մեկ խմբում, որի կենտրոնական դեմքերը աղջիկներն էին:
Աբբան այն հին, լեգենդար խմբերից է, որոնց երգերը հիշվելու ու երգվելու են դեռ շատ տարիներ: «Money, money money,. ,Mamma mia,» «Happy new year,» «The winner takes it all,» «Dancing queen,» «I do, I do, I do,» «Take a chains on me,» «Voulez vous,» «Angeleyes,» «Lay all your love on me,» «Knowing me, knowing you,» «S.O.S.,» «Super trouper,» «The name of the game,» «Fernando,» եւ այլն:
Մի հատ ոչ երաժշտական տեղեկություն։ Էն օրը Եվրոնյույզով հաղորդեցին, որ այս դարում Շվեդիան ունեցել է երկու գիգանտ էքսպորտ՝ 1) Վոլվո-ն և 2) Աբբա-ն։ Իրոք աշխարհահռչակ խումբ։
Մի հատ էլ մշակութային տեղեկություն։ Այս տարի Լոնդոնում բացվել է Աբբային նվիրված շատ մեծ ցուցահանդես։ Այս տարվա ընթացքում այն պետք է ներկայացվի այլ խոշոր քաղաքներում, որից հետո պիտի հաստատվի Շվեդիայում։ Այդ ցուցահանդեսը բաղկացած է տասնյակ սենյակներից, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս Աբբայի կարիեռայի կարևոր էտապները։ Պատկերացնելու համար կարող եք դիտել այս հոլովակը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ցուցահանդեսի այցելուները երգում հոլոգրաֆիկ Աբբա-ի հետ։ Իրոք շատ մեծ գործ են արել։
http://www.youtube.com/watch?v=3ao98dwZmWc
Փոփ երաժշտության մեջ բացառիկ խումբ է Աբբան: Փոքր ժամանակից սիրել եմ ու լսել, հիմա էլ ա լսվում :)
Dancing Queen, Mama Mia, Money, Money, Money, Waterloo, Happy New Year... լավն են :love
Ինձ գեշ ձևի բացում են «Gimme, Gimme, Gimme (A Man After Midnight)» ու «Voulez-Vous» երգերը::love Մնացածն առանձնապես չեմ լսում:
Yellow Raven
12.04.2010, 17:31
Երաժշտության մեջ բավական մեծ հետք թողած խումբ:)
Չնայած նրան, որ իրանց համարյա բոլոր երգերն անգիր գիտեմ, ատելով եմ ատում էս խումբը: Չգիտեմ, երևի որ փոքր ժամանակ շատ են մոտս միացրել, դրանից ա: :))
Ուլուանա
12.04.2010, 18:52
Սիրում եմ։ :) ABBA–ի երգերը տեսակ նուրբ են ու լուսավոր։ :) Պարբերաբար լսում եմ հաճույքով։ Սիրածս երգերից են "Money, Money", "SOS", "Mama Mia", "The Winner Takes It All", "Dancing Queen", "Happy New Year", "Eagle", "Angel Eyes", "Head Over Heels", "One Of Us", "Gimme, Gimme"...
Ի դեպ, հիշում եմ՝ երբ քսաներորդ դարը մոտենում էր իր ավարտին (կարծեմ TV-ալիք թերթում էի կարդացել) ինչ–որ վիճակագրություն էին հրապարակել դարի հանրահայտ դեմքերի ու դեպքերի մասին։ Ըստ ներկայացված ցուցակի՝ դարի երեք խմբերն էին Beatles–ը, ABBA–ն ու Rolling Stones–ը։ Իհարկե, շատերի համար էս փոքրիկ ցուցակը խիստ վիճելի է, բայց ամեն դեպքում ABBA–ի դերը երաժշտության մեջ ժխտելը դժվար է։
http://www.youtube.com/watch?v=-UvtOQnPE5c
http://www.youtube.com/watch?v=pCiNhsqOTDo
http://www.youtube.com/watch?v=dqOiIOIM6Ms
http://www.youtube.com/watch?v=xFrGuyw1V8s
Աբբա անչափ շատ եմ սիրում ու համարյա բոլոր երգերը: :love Որ պատկերացնեք, թե ինչքան շատ եմ իրանց սիրում, ասեմ, որ փոքր ժամանակ իրանց կասետան ունեինք, ես էլ կասետայի նկարը հանել էի ու դրել դրամապանակիս մեջ, ու մինչև հիմա չեմ հանել: :)) Որ փոքր էի, ավելի էի հավանում Աբբայի արագ երգերը, իսկ հիմա ավելի եմ հավանում դանդաղ երգերը: Ամենասիրած երգ երևի չունեմ, շա՜տ են: :love
Թեմային ավելացվել է հարցում, ես այստեղ կնշեմ թե ով ով է::)
Ագնետա Ֆելստկոգ
http://img204.imageshack.us/img204/2140/agnethafaltskogmyverybe.jpg
Բյոռն Ուլվեուս
http://www.fanmail.biz/headshot/102589/Bjorn_Ulvaeus.jpg
Բեննի Անդերսոն
http://www.thorsven.net/BDABBA/Images/mus00033.jpg
Աննի Ֆրիդ
http://muslib.ru/bphoto/0/annifrid-lyngstad_205.jpg