PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. yerevanci-ի, Roller-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը



Շինարար
11.04.2010, 21:22
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. yerevanci (http://www.akumb.am/member.php/21760-yerevanci)-ն սկսում է, Roller (http://www.akumb.am/member.php/4009-Roller)-ը` շարունակում, Yeghoyan (http://www.akumb.am/member.php/21360-Yeghoyan)-ն` ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

yerevanci
11.04.2010, 22:56
Ահա և արևը պառկեց քնելու, և շուրջը ծածկվեց շառագույն ոսկյա դիպակով: Երկնքում փայլում էր արծաթե կիսալուսինը, աստղեր շատ կային: Ինչ-որ մի տեղ` հեռվում, անհայտ էր թե որտեղ, թախծոտ ու խուլ կանչեց ջրարագիլը, որի խորհրդավոր ճիչը լսվում էր յուրաքանչյուր գարուն, բայց ոչ ոք չգիտեր թե ինչպիսին է նա և որտեղ է ապրում: Կկուն կարծես հաշվում էր չգիտես ում տարիքը և շարունակ հաշիվը խառնում էր ու նորից սկսում: Ուղղակի անհնար էր շարունակել ճանապարհը, և մենք կանգ առանք լճակի ափին` գիշերն այդտեղ անցկացնելու: Լճակում իրար էին ձայնում գորտերը, ինչպիսի աղմուկ էր: Թվում էր այդ բոլոր արարածները կանչում ու երգում են դիտմամբ: Դեռ լույսը չբացված ճանապարհ ընկանք` հուսալով, որ գոնե այսօր կհասնենք նպատակակետին: Հետինս շարունակ աղոթում էր, որն ինձ ահավոր բարկացնում էր: Ես վստահ էի, որ մինչև երեկո պետք է հասնենք որևէ բնակավայրի: Արևն արդեն բարձր երկնքում էր, շոգը սաստկացել էր, քայլելը դառնում էր էլ ավելի դժվար և տհաճ: Չէի ուզում հավատալ, որ մոլորվել ենք, ու անընդհատ առաջ էի շարժվում` բնակավայր գտնելու ակնկալիքով: Երեկոն դանդաղ հիշեցնում էր իր գալուստը, բայց դեռևս ոչ մի հույս: Հանկարծ հորիզոնի հեռվում երևում է մի գյուղակ` թաղված կանաչի մեջ…