PDA

Դիտել ողջ տարբերակը : LCD Հեռուստացույց

Armen.181
11.04.2010, 19:59
ինձ մի LCD Հեռուստացույց խորհուրդ տվեք 32 դույմ մի 280000-ի սահմաներում ,ցանկալի է որ ֆուլ հդ լինի

BOBO
11.04.2010, 20:15
ինձ մի LCD Հեռուստացույց խորհուրդ տվեք 32 դույմ մի 280000-ի սահմաներում ,ցանկալի է որ ֆուլ հդ լինի

http://zigzag.am/product.php?id=0130952
http://zigzag.am/product.php?id=0130954
Բայց գները չկա, իրանց սայտում նայի ուրիշ ֆիրմաներ

terev
11.04.2010, 20:21
ինձ մի LCD Հեռուստացույց խորհուրդ տվեք 32 դույմ մի 280000-ի սահմաներում ,ցանկալի է որ ֆուլ հդ լինի

Մոտ 2 ամիս առաջ եմ եղել մալաթիայում: Այնտեղ 32 դույմ Samsung -ները 5-րդ սերիայի, որոնք Full-HD են, արժեին 260000 դրամ:
Իսկ 4-րդ սերիան, որոնք HD-Ready են, արժեին 220000 դրամ:
Տեսքը մոտավորապես այսպիսին էր:

http://www.hifinews.ru/image/tema/lcd_550p3_37.jpg

Իսկ արդեն 6-րդ սերիայի 32 դույմերը 420000-ից անցնում էին:

Hda
11.04.2010, 20:23
ինձ մի LCD Հեռուստացույց խորհուրդ տվեք 32 դույմ մի 280000-ի սահմաներում ,ցանկալի է որ ֆուլ հդ լինի

32 դույմ սովորաբար լինում Է HD ready:

tikopx
11.04.2010, 20:52
թանկա,բայց ամեն ինչ արժի http://www.bit.am/2245-lg-lx9500-pervyj-full-led-3d-televizor.html

terev
11.04.2010, 21:21
թանկա,բայց ամեն ինչ արժի http://www.bit.am/2245-lg-lx9500-pervyj-full-led-3d-televizor.html

Կամ կարաս էս հեռուստացույցի տեղը, կենտրոնում մի հատ 2 սենյականոց առնես: :)
Եթե մեր մոտ բերեն էլ էս հեռուստացույցից, 37 դույմը 5000 $-ից պակաս չի լինի:

ministr
11.04.2010, 21:57
Մի երկու ամիս առաջ Panasonic Viera ենք առել երկար համեմատումներից հետո ու շատ լավնա: Sony-ի մատրիցան դուրս չեկավ..

terev
11.04.2010, 22:00
Մի երկու ամիս առաջ Panasonic Viera ենք առել երկար համեմատումներից հետո ու շատ լավնա: Sony-ի մատրիցան դուրս չեկավ..

Ձեռի հետ մոդելն ու գինն էլ գրեիր էլի:

ministr
11.04.2010, 22:11
http://zigzag.am/product.php?id=0134973

Գինը 230 կամ 270 հազար

terev
06.05.2010, 11:51
Ժողովուրդ, կարողա՞ ձեզ հանդիպած լինի 32 դույմ LCD հեռուստացույց, որը ունենա PIP կամ PAP ֆունկցիաները:

Hda
06.05.2010, 14:31
Այո, բայց RGB ու HDMI մուտքերից

terev
06.05.2010, 14:40
Այո, բայց RGB ու HDMI մուտքերից

Հա , հենց տենց էլ պետք եր:
Իսկ հնարավոր՞ ա PIP-ը լինի RGB ու HDMI մուտքերի միջև, այսինքն առանց եթերայինի:
Եվ եթե՞ տեղյակ ես, ինչ հեռուստացույց է և որտեղ՞ են վաճառում:

Hda
06.05.2010, 14:50
Հա , հենց տենց էլ պետք եր:
Իսկ հնարավոր՞ ա PIP-ը լինի RGB ու HDMI մուտքերի միջև, այսինքն առանց եթերայինի:
Եվ եթե՞ տեղյակ ես, ինչ հեռուստացույց է և որտեղ՞ են վաճառում:

չէ եթերի ու նչվաներից մեկի միջև
5-տարի առաջ եմ գնել MIRAI ԵՎրոպական արտադրության,դու էլ նայի ԵՎրոպականների մեջ

terev
17.07.2010, 13:02
Հեռուստացույց գնելուց առաջ, խորհուրդ կտայի կարդալ այս (http://forum.ixbt.com/?id=62) ֆորումը:

ministr
15.08.2010, 10:14
Կրկին եկա 32" LCD գնելու կետին :)

Մի կես տարի առաջ Panasonic Viera էի գնել: Ոչինչ, նորմալա, բայց որ համեմատում եմ հիմա մի քանի ուրիշ մոդելների հետ...

Sharp Aquos - ամենաընտիրնա, Full HD, reolution-ը ավելի բարձր, պատկերն ավելի պայծառ ու բնական գույներով - գինը մոտ 270000
Samsung - էլի Full HD, բարձր resolution-ով, գույներով բայց զիջումա Sharp-ին - գինը ինչքան հիշում եմ 250000-ի կողմերն էր
Panasonic Viera - Full չի, գույների պայծառությամբ վերև նշված երկուսին չի հասնում, resolution-ը ավելի ցածր - գինը 200000

Էդ գույների պայծառ չպայծառը միայն իրար կողքի դնելուցա երևում, թե չէ առանձին որ նայես բոլորն էլ լավն են: Ինչ վերաբերում ա resolution-ին ապա դա կզգացվի օրինակ Blue ray դիսկ մեկ էլ մի քանի արբանյակային ալիք նայելուց:

Հիմա չեմ կողմնորոշվում... 70000 էկոնոմիա անեմ, ու դրանով մի ուրիշ բան էլ առնեմ, թե էն Sharp-ի վրա նշան բռնեմ....

My World My Space
15.08.2010, 10:41
ապեր Շարփը նույն սամսունգի էկրաններն ա օգտագործում, ասեմ իմացած ըլնես....;)

---------- Ավելացվել է՝ 11:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:40 ----------

ավելի լավ ա սամսունգ, եթե կորեական կամ Ինդոնեզական ա, քան Շարփ

aerosmith
15.08.2010, 10:58

ապ ջան ճիշտն ասած երկու անգամ հեռուստացույց ենք առել մեկ LCD մեկ էլ պլազմային, ու ոչ մի անգամ կորեական չենք հանդիպոլ, հիմա հիմնականում գալիս են չինական ու ինդոնեզական թե մալազիական հավաքած, բայց դա չի նշանակում թե անորակ են , օգտագործում են հենց կորեայում արտադրած մասերը։ Իսկ սամսունգի պահով հավատա բոլորիս մեջ ուղղակի նստածա որ ավելի լավնա քան մյուսները, բայց դա այդպես չի. Պլազմայինը երբ առնում էինք սամսունգ էինք էլի ուզում առնել, բայց ես անգամ որոշեցինք առնել պանասոնիք վիեռա ու ընտիրությունա համ գունային արտադրությունից , համ էլ ի տարբերություն սամսունգի էդքան շատ չի տաքանում, սամսունգ ունի բարեկամս ու ահավորա տաքանում ինչն էլ իմ կարծիքով էդքան էլ լավ չի :think։ իսկ օրինակ պայծառության համ այլ բաների մասին ես չեմ խոսում, որտև դրանք իմ համար երկրորդական են ։ Տակ չտո Մինիստր ջան ավելորդ գումար ծախսելու առիթ ես չեմ տեսնում։
Էդ ավել գումարին արժի պիվա ու ռակ առնել ու ինձ թվումա մի շաբաթ կհերիքի, որ ընկերներով հավաքվեք ու լավ ֆիլմեր նայեք նոր հեռուստացույցով ամառվա շոգին :)

ministr
15.08.2010, 11:11
ապեր Շարփը նույն սամսունգի էկրաններն ա օգտագործում, ասեմ իմացած ըլնես....;)

---------- Ավելացվել է՝ 11:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:40 ----------

ավելի լավ ա սամսունգ, եթե կորեական կամ Ինդոնեզական ա, քան Շարփ

Sharp-ի էկրանը բայց ճանպոնականա, ի տարբերություն կորեական Samsungi: Ուղղակի Sharp-ը հավաքածա Մալայզիայում, բայց մասերը ճապոնական են:

terev
15.08.2010, 11:12
ministr ջան, հետաքրքիր ա ինչի համար էս ուզում հենց 32":
Իմ կարծիքով, հյուրասենյակի համար 32-ը փոքր է, այ 40-ից սկսած նորմալ է: Տարբերությունը սկսած մոտ 80000-ից:

ministr
15.08.2010, 11:13
ministr ջան, հետաքրքիր ա ինչի համար էս ուզում հենց 32":
Իմ կարծիքով, հյուրասենյակի համար 32-ը փոքր է, այ 40-ից սկսած նորմալ է: Տարբերությունը սկսած մոտ 80000-ից:

Համաձայն եմ terev ջան, բայց որ 40 դնեմ պահարանի դուռը չի բացվի :) Տենց անհարմարություն կա .. :(

aerosmith
15.08.2010, 11:15
ministr ջան terev-ի հետ լրիվ համաձայն եմ, մենք էլ ինք 32" առել սկզբից 13 քառ/մ հյուրասենյակի համար, հետո տեսանք որ իսկապես փոքր է, ու 42" առանք, չնայած 46-ն էլ չէր խանգարի հիմա.

My World My Space
15.08.2010, 11:18
Sharp-ի էկրանը բայց ճանպոնականա, ի տարբերություն կորեական Samsungi: Ուղղակի Sharp-ը հավաքածա Մալայզիայում, բայց մասերը ճապոնական են:

Ես ասում եմ Սամսունգի էկրան ա, դու ասում ես ճապոնական ա, Սամսունգը երբվանի՞ց ա ճապոնական ֆիրմա: ԻՄՀԿ ավելի լավ ա Կորեական, քան անհայտ ծագման յանի ճապոնական: Էդքան միամիտ մի էղի ստեղ ճապոնական ոչինչ չկա

ministr
15.08.2010, 11:20

Լավ, որ մի բան հաստատ չգիտեմ չեմ վիճում, իսկ դու դա որտեղից գիտես?

My World My Space
15.08.2010, 11:23
Լավ, որ մի բան հաստատ չգիտեմ չեմ վիճում, իսկ դու դա որտեղից գիտես?

մդաաաաա, դե արի հիշի.....:think

եթե չեմ սխալվում Արայի փոխտնոօրենն էր, թե գլխ. մենեջերը ասողը, անունն էլ Արմեն

terev
15.08.2010, 11:26
Տղերք ջան մի վիճեք: :)
Այս թեմայում հղում եի դրել, որտեղ մանրամասն տեղեկություն կա համարյա բոլոր հեռուստացույցների բոլոր մոդելների մասին:
Կոնկրետ Samsung-ի մասին http://forum.ixbt.com/topic.cgi?id=62:16909:

ministr
15.08.2010, 11:33
մդաաաաա, դե արի հիշի.....:think

եթե չեմ սխալվում Արայի փոխտնոօրենն էր, թե գլխ. մենեջերը ասողը, անունն էլ Արմեն

Բա ինձ էլ երեկ ասում էին մասերը ճապոնականա... դե արի դրանցից բան հասկացի..
Բայց որ sharp ու samsung նույն պատկերը չեն տալիս էդ հաստատ:

Երվանդ
15.08.2010, 13:39
LG ֆիրմայի LCD հեռուստացույցներ կան, 42'' դույմ, ֆուլլ HD, գինը 370 000, 10 հատ կա դրանից , լրիվ նոր, պարտքի տեղ են տվել, դրա համար ա տենց էժան:

---------- Ավելացվել է՝ 14:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:21 ----------

Մոսկվայում 3Դ-ն լավ էլ էժան ա (http://www.eldorado.ru/cat/detail/71067441/)

terev
15.08.2010, 13:55
LG ֆիրմայի LCD հեռուստացույցներ կան, 42'' դույմ, ֆուլլ HD, գինը 370 000, 10 հատ կա դրանից , լրիվ նոր, պարտքի տեղ են տվել, դրա համար ա տենց էժան:
[/URL]

Երվանդ ջան, նախ ministr-ին մեծ էկրան պետք չի, հետո էլ չեի ասի որ էտքան էժան ա (չնայած չգիտեմ որ մոդելի մասին է խոսքը):
Եվ ընդհանրապես, բոլորին խորհուրդ կտամ այնպիսի խանութից գնի, որը ունի նորմալ երաշխիքային սպսարկման կենտրոն:
Օրինակ Արգավանդում գտնվող №1 տոնավաճառը, որտեղ կոնկրետ Samsung-ին 2 տարվա երաշխիք են տալիս և տեսականին շատ մեծ է:

Մի բան էլ ասեմ ministr-ին, կարող էս գնել 2009 թ. արտադրության 6-րդ սերիայի Samsung, որոնց պռաշիվկան փոխելուց հետո դառնում են լիարժեք Media player, այսինքն USB-ից և ցանցային դիսկերից կարող ես նայել HD ֆիլմեր և թվային հաղորդուները ձայնագրես:
Չնայած այլ ֆիրմաների տարբեր մոդելներ էլ կարող ես վերածել լիարժեք Media player-ի, բայց Samsung-ների մասին ինֆոն շատ է:

Երվանդ
15.08.2010, 13:59
Դե ես Մինիստրի համար չեմ գրում:), չէ Էժան ա terev ջան, նույնը Արայում 450 000 ա, երաշխիքի պահով համաձայն եմ հետդ, համաձայն եմ նաև որ Սամսունգն ավելի լավն ա:

ministr
15.08.2010, 22:27
Երվանդ ջան, նախ ministr-ին մեծ էկրան պետք չի, հետո էլ չեի ասի որ էտքան էժան ա (չնայած չգիտեմ որ մոդելի մասին է խոսքը):
Եվ ընդհանրապես, բոլորին խորհուրդ կտամ այնպիսի խանութից գնի, որը ունի նորմալ երաշխիքային սպսարկման կենտրոն:
Օրինակ Արգավանդում գտնվող №1 տոնավաճառը, որտեղ կոնկրետ Samsung-ին 2 տարվա երաշխիք են տալիս և տեսականին շատ մեծ է:

Մի բան էլ ասեմ ministr-ին, կարող էս գնել 2009 թ. արտադրության 6-րդ սերիայի Samsung, որոնց պռաշիվկան փոխելուց հետո դառնում են լիարժեք Media player, այսինքն USB-ից և ցանցային դիսկերից կարող ես նայել HD ֆիլմեր և թվային հաղորդուները ձայնագրես:
Չնայած այլ ֆիրմաների տարբեր մոդելներ էլ կարող ես վերածել լիարժեք Media player-ի, բայց Samsung-ների մասին ինֆոն շատ է:

Արգավանդի N1 տոնավաճառը բանից պարզվումա դառելա Vesta ու ապրանքը վաճառում են պահեստի գներով: Նույն ապրանքները քաղաքի խանութներում մինիմիում 10-15 հազար թանկ են:

Էսօր համեմատեցի Sharp, Samsung, Toshiba և Panasonic հեռուստացույցները:
Համեմատությունը ցույց տվեց, որ նույնիսկ 6-րդ սերիայի Samsung-ը զգալիորեն զիջում է Panasonic-ին գունային բնականությամբ և որ շատ ավելի կարևոր է պատկերի պարզությամբ: Խնդրեցի որ իրենց էդ blue-ray-ն անջատեն և սովորական ալիք միացնեն: Մտքովս չէր անցնի, որ հեռուստացույց կջոկեմ Վերվարածների ճպլի դեմքի վրա (wem պրիվետ): Samsung-ները պատկերը լղոզել էին, իսկ այ Panasonic-ը (ոչ Full HD) հատիկ հատիկ ցույց էր տալիս ճպլի թրաշը :)) Toshiba-ն և Sharp-ը շատ չէին տարբերվում Samsung-ից, բայց ավելի լավ էին ցույց տալիս: Հետո միացրին Ավատարը: Այ ստեղ Samsung-ից վերջնականապես հիասթափվեցի: Ֆիլմը ոնց որ համակարգչային խաղ լիներ... իսկ այ Panasonic-ով հասկանում էիր որ այնուամենայնիվ ֆիլմ ես նայում: Գունային բազան էլի Samsung-ի մոտ շատ թերի էր: Չնայած Սամսունգի response time-ը բավականին փոքր էր նշված, բայց Panasonic-ը իր 8մվ-ով ամենևին չէր զիջում:

Կարճ ասած համեմատությունը ցույց տվեց` Panasonic!

terev
15.08.2010, 22:47
Ապեր, եթե կարաս, գոնե մոտավորապես մոդելները գրի:

Վիշապ
15.08.2010, 22:50
Կարճ ասած համեմատությունը ցույց տվեց` Panasonic!

Եվ ճիշտ ցույց տվեց: Էսօրվա դրությամբ գին-որակ-ֆունկցիոնալություն բալանսով Panasonic-ը մի գլուխ առաջ է մյուսներից: Եթե գինը շատ կարևոր չի, ապա S և G դասերը (S10, G10), իսկ եթե կարևոր է, ապա հեչ էլ վատ չեն C և X դասերը: 32 դյույմի վրա ոչ բոլորն են FULL նկարը տարբերում ոչ FULL նկարից, այնպես որ կարելի է շատ չմտածել էլ:;)

black-shara
15.08.2010, 22:56
Եթե ցանկանում էք տեսնել իսկական Սամսունգ իր իրական որակով, ապա պետք է գնալ հենց Սամսունգի խանութ, այլ ոչ թէ վերը նշված տոնավաճառը, որի Սամսունգ հեռուստացույցները որակով բավականին զիջում են և անհայտ ծագման են

ministr
15.08.2010, 23:15
Ապեր, եթե կարաս, գոնե մոտավորապես մոդելները գրի:

Տերև ջան մոդելները չեմ հիշում :( Էդքան խառնիճաղանջ տառեր ու թվեր հաստատ չէի հիշի: Բոլորն էլ 32" էին: Samsung-ի երկու մոդելն էլ համեմատել եմ, համ 6 սերիայի համ մի հատ ցածրը: Համարյա չէին տարբերվում: Էնքան որ նորը usb slot ունի (Panasonic-ը SD card), բայց դրանից օգուտ չկա, քանի որ ոչ նկար եմ նայելու ոչ էլ երաժշտություն լսելու: Ամենացնցողը Sharp-ի մենյուն էր... Ոնց որ 20 տարվա հնության հեռուստացույցի մենյու լիներ.. ու պետք է մտնես հեռուստացույցի քիթը որ ջոկես ինչա գրած... Կարճ ասած էդ 100Հց, ֆանտաստիկ մվ-ներ... անկապ բանա, ռեալ նայում ես էկրանին, կամ դուրդ գալիսա կամ չէ: Բացի դրանից Սամսունգի հուսալիության մասին լավ բաներ չասեցին, ի տարբերություն Panasonic-ի ու Toshiba-ի

terev
15.08.2010, 23:41
Բացի դրանից Սամսունգի հուսալիության մասին լավ բաներ չասեցին, ի տարբերություն Panasonic-ի ու Toshiba-ի

ministr ջան, ես ընդհանրապես չեմ հավատում այդ վաճառողների ոչ մի խոսքին: Ինչ իրենց ասում են, նրանք այդպես էլ կրկնում են: Մի 2 ամիս առաջ Sharp էին խորհուրդ տալիս, երկու շաբաթ առաջ Panasonic: Եվ այդպես, ինչ մնում ա վրեքները, այն էլ խորհուրդ են տալիս:
Այդ վաճառողներից ոչ ոք չգիտեր component-ի ու composite-ի տարբերությունը:

Էնքան որ նորը usb slot ունի , բայց դրանից օգուտ չկա, քանի որ ոչ նկար եմ նայելու ոչ էլ երաժշտություն լսելու:

Երևի վաճառողներն են քեզ այդպես ասել:
Ապեր ասեմ, որ շատ էլ լավ օգուտ կա:
USB-վինչեստր միացնելով, կարող ես նայել այսօրվա դրությամբ ամենածանր ֆիլմերը, մինչև 40մբ/վ պատոկով, MKV - video, DTS - audio:
Իսկ LAN-ով հեռուստացույցներով, կարող ես այդ ամենը նայել ցանցային վինչերից: Բայց վաճառողները ասում են, որ LAN-ը միայն պռաշիվկայի ափդեյթի համար է:

Ինչ որա է: Մի շտապիր ու աշխատիր ինտերնետից ինֆորմացիա ստանաս:

ministr
15.08.2010, 23:44
Տերև ջան, հա համաձայն եմ որ Lan-ով կարող ես կպցնել կոմպին, բայց ամենակարևոր պարամետրը, պատկերը, լավը չի..

terev
16.08.2010, 00:26
Տերև ջան, հա համաձայն եմ որ Lan-ով կարող ես կպցնել կոմպին, բայց ամենակարևոր պարամետրը, պատկերը, լավը չի..

ministr ջան, բոլոր ֆիրմաներն էլ այդպիսի մոդելներ ունեն: Ես դա ասում եի վաճառողների անգրագետ լինելու պահով: :)

Ինչ առնում ես առ, կարևորը որ քե սրտով լինի: :)

չեզոք
16.08.2010, 11:19
Արգավանդի N1 տոնավաճառը բանից պարզվումա դառելա Vesta ու ապրանքը վաճառում են պահեստի գներով: Նույն ապրանքները քաղաքի խանութներում մինիմիում 10-15 հազար թանկ են:

Էսօր համեմատեցի Sharp, Samsung, Toshiba և Panasonic հեռուստացույցները:
Համեմատությունը ցույց տվեց, որ նույնիսկ 6-րդ սերիայի Samsung-ը զգալիորեն զիջում է Panasonic-ին գունային բնականությամբ և որ շատ ավելի կարևոր է պատկերի պարզությամբ: Խնդրեցի որ իրենց էդ blue-ray-ն անջատեն և սովորական ալիք միացնեն: Մտքովս չէր անցնի, որ հեռուստացույց կջոկեմ Վերվարածների ճպլի դեմքի վրա (wem պրիվետ): Samsung-ները պատկերը լղոզել էին, իսկ այ Panasonic-ը (ոչ Full HD) հատիկ հատիկ ցույց էր տալիս ճպլի թրաշը :)) Toshiba-ն և Sharp-ը շատ չէին տարբերվում Samsung-ից, բայց ավելի լավ էին ցույց տալիս: Հետո միացրին Ավատարը: Այ ստեղ Samsung-ից վերջնականապես հիասթափվեցի: Ֆիլմը ոնց որ համակարգչային խաղ լիներ... իսկ այ Panasonic-ով հասկանում էիր որ այնուամենայնիվ ֆիլմ ես նայում: Գունային բազան էլի Samsung-ի մոտ շատ թերի էր: Չնայած Սամսունգի response time-ը բավականին փոքր էր նշված, բայց Panasonic-ը իր 8մվ-ով ամենևին չէր զիջում:

Կարճ ասած համեմատությունը ցույց տվեց` Panasonic!
Սամսունգի պահով լրիվ համաձայն եմ: Երեկ գնացել էինք հոպարիս համար tv նայելու, նախապես որոշել էինք սամսունգ գնել, քանի որ շուրջ բոլորը գովում էին, մտանք ՎԼՎ, տեսականին բավականին շատ էր և սկսեցինք համեմատել հնարավոր բոլոր 42 դույմանոցները: Բնականաբար առաջինը հայացքները գցինք սամսունգների վրա, հետո սկսեցինք համեմատել էլջիների հետ, ու էստեղ ես զարմացա:o, էլջիի պատկերը ավելի հստակ էր գույները ավելի բնական, դիզայնն էլ քիչ թե շատ ավելի լավ (կորեացիների մոլուցքը ամեն ինչ գլյանցվի անել դուրս հեչ չի գալիս),բայց էտ էլ երկար չտևեց երբ հասանք սոնիներին, էստեղ ճապոնացիների ու ու կորեացիների տարբերությունը ակնառու էր: Անկեղծ ասած երբեք բռենդային մոլուցքով չեմ տարվել, ու չեմ համարել որ եթե սոնիա ուրեմն հաստատ ավելի որակովա, բայց դե էստեղ փաստն ակնայտ էր, հետո գները համեմատեցինք:(,-«բայց էլջին էտքան էլ վատը չի չէ հոպար, գլյանցն էլ ձեր տան ինտերյերին կսազի»:oy: Լջին առանք եկանք:)

ministr
16.08.2010, 15:16
ՎԼՎ? Տեսականին շատա բայց ահավոր թանկա: Ներկայումս ամենաէժան խանութները Վեստան ու Էլեկտրոնիկայի Աշխարհն են (Մալաթիայում):

չեզոք
16.08.2010, 18:44
ՎԼՎ? Տեսականին շատա բայց ահավոր թանկա: Ներկայումս ամենաէժան խանութները Վեստան ու Էլեկտրոնիկայի Աշխարհն են (Մալաթիայում):

որ կանխիկ ես գնում գինը ահագին իջացնում են: գուցե և այդ խանութներում ավելի էժանա դեմ չեմ, ուղակի ՎԼՎ ին մոտ էր, ման գալու հավես չունեինք:

Mher1983
17.08.2010, 10:02
Ժողովուրդ ջան ես գնել եմ LG 32LF20FR մոդելի հեռուստացույց, բայց չգիտեմ ինչ հնառավորություններ ունի: :think:think
http://www.world-import.com/LG_32LF20FR_Multisystem_LCD_TV.htm

black-shara
17.08.2010, 15:20
Ժողովուրդ ջան ես գնել եմ LG 32LF20FR մոդելի հեռուստացույց, բայց չգիտեմ ինչ հնառավորություններ ունի: :think:think
http://www.world-import.com/LG_32LF20FR_Multisystem_LCD_TV.htm

Որտեղից ես գնել և ինչ արժեր՞

Mher1983
17.08.2010, 16:31
Մի 2 ամիս առաջ եմ գնել Արգավանդի Vesta-ից, 283000 դրամով:

black-shara
17.08.2010, 16:37
Մի 2 ամիս առաջ եմ գնել Արգավանդի Vesta-ից, 283000 դրամով:

Շնորհակալ եմ պատասխանի համար, մեկ հարց էլ, իսկ HD ալիքներ նայել ես՞, եթե նայել ես որակից գոհ ես՞

Mher1983
17.08.2010, 17:23
Շնորհակալ եմ պատասխանի համար, մեկ հարց էլ, իսկ HD ալիքներ նայել ես՞, եթե նայել ես որակից գոհ ես՞

HD ալիքներն որնա?? Ես տգյակ չեմ:oy

terev
17.08.2010, 18:23
ministr ջան, մի բան էլ ասեմ ու վերջ: :)
Ապեր նայի DVB-T տյուներով հեռուստացույց գնել: Հեսա 2012-ին արդեն շատ ալիքներ կանցնեն թվային հեռարձակման:

ministr
17.08.2010, 18:29
Panasonic-ի մեջ տենց բան կա? Կամ որ հեռուստացույցների մեջ կա?

terev
17.08.2010, 18:40
Բոլոր ֆիրմաներն էլ ունեն DVB-T-ով մոդելներ: Ես կասեի հիմա ավելի շատ հենց DVB-T-ով են արտադրում:

Ար.am
20.12.2010, 13:01
Ժողովուրդ գնել եմ Plasma TV Vesta յից : Ասում են Մալայզիայի արտադրությունա, բայց հետևը , որ պետքա սերիալ համարը և արտադրության երկիրը նշված լինի , ջնջված է ու վարան որ մի տեղ չկա նշված, մենեջերը ասեց այդպես է եկել Դուբայից , ի՞նչ եք կարծում ինչ կարող է դա նշանակել : Միգուցե Վեստայում ծանոթ ունեցող կա , հարցնի

Bruno
20.12.2010, 14:14

Vesta-ի համարյա բոլոր հեռուստացույցներն ել այդպես են:

Ար.am
21.12.2010, 09:45
Vesta-ի համարյա բոլոր հեռուստացույցներն ել այդպես են:

դա լավ է , որ միայն իմ "բախտը չի այդպես բերել"

և ինչ է դա նշանակում՞

Gayl
21.12.2010, 17:32
դա լավ է , որ միայն իմ "բախտը չի այդպես բերել"

և ինչ է դա նշանակում՞

Օրինակ կարող է նշանակել, որ այստեղի հավաքած է:

Zangezur
21.12.2010, 18:10
Ժողովուրդ գնել եմ Plasma TV Vesta յից : Ասում են Մալայզիայի արտադրությունա, բայց հետևը , որ պետքա սերիալ համարը և արտադրության երկիրը նշված լինի , ջնջված է ու վարան որ մի տեղ չկա նշված, մենեջերը ասեց այդպես է եկել Դուբայից , ի՞նչ եք կարծում ինչ կարող է դա նշանակել : Միգուցե Վեստայում ծանոթ ունեցող կա , հարցնի

Իսկ ինչքան էս վճարել: Օրինակ մերը դուբայից ենք բերել, վճարել ենք մաքուր 500 կանաչ: Ֆիրման պանասոնիք, 80 սմ անկյունագիծ: Ստեղ սրանց գները ոնցա՞՞՞

Ար.am
22.12.2010, 15:28
80սմ գինը չգիտեմ , բայց կարծում եմ շատ էժան չի, ես 107ի համար 300000 եմ վճարել

Ար.am
22.12.2010, 15:30
Օրինակ կարող է նշանակել, որ այստեղի հավաքած է: Հայաստանում Սամսունգի գործարան կա փաստորեն :)

Gayl
22.12.2010, 20:52
Հայաստանում Սամսունգի գործարան կա փաստորեն :)

Կարծում եմ դժվար չի մասերը հավաքել:

չեզոք
03.01.2011, 17:37
ժողովուրդ ինձ մի հարց է հետաքրքրում, ովքեր որ հասկանում են տվ-ներից թող պատասխանեն: Կա՞րող եք ասել պլազմանա լավ թե լսդ-ին, որոնք են դրանց տարբերությունները և ինչ առավելություններ ունեն միմյանց նկատմամբ:

ministr
03.01.2011, 17:45
Կոնկրետ ինչնա հետաքրքրում? Պլազման ավելի թանկա: Իսկ LCD-ների որակը ահագին բարձրացելա, թերությունները շտկվել են, նենց որ LCD առ:
Այլ հարցա թե ինչ LCD, որովհետև շատ տարբեր են:

tikopx
03.01.2011, 17:45
LED ով վեկալ, դրանք են վերջինները , բայց մի խորհուրդ ,եթե առնելու ես սպասի մի քանի ամիս: Toshiba ան սկսելա արդեն արտադրել 3D առանց ակնոցներ, տարվա կեսերից կհելնի մեծ էկրաններով:
http://ru.wikipedia.org/wiki/LED_TV

aerosmith
03.01.2011, 21:09
Ժող ջան անձամբ ես լեդ թիվի հաստատ չէի առնի որովհետև լեդը դա նույն էլսիդի թիվին ա միակ տարբերությունը լուսավորության հարցնա, որը կատարվում է լոսադիոդներով, որոք ավել էլէկտրախնայող են, իսկ սովորական էլսիդի-ի համեմատ էդքան էլ ծախսի մեծություն չի տա։
Այ լեդ օգտագործելը շատ մեծ առավելությունա տալիս նոթբուքերի դեպքում լիցքը խնայելու համար։ Իսկ պլազմա թե էլսիդի, ապա պլազման էլ մի առավելություն ունի՝ դա հաճախականության հարցնա+եթե անորակ վիդեո ես նայում, ապա կոբիկները էդքան էլ շատ չի արտացոլվւմ ինչպես էլսիդի -ի դեպքում։ Չնայած բացասական կողմներն էլ այն է, որ եթե նույն ալիքը երկար ժամանակ ես նայում, ապա այդ ալիքի լոգոտիպը տպվում է ։ Այսինքն եթե գցես այլ ալիք պա նախկին հեռուստաալիքի լոգոն ընենց ոչնչոտ երևումա, ինչ նյարդայնացնում է ։

tikopx
03.01.2011, 21:46

LED ի մեծ առավելություն ՝նորմալ 3D նայելու հնարավորություն

Դարք
03.01.2011, 23:39
Ընկերս 55 դույմանոց ԼԵԴ ուներ, ծախեց X5 առավ :))

չեզոք
04.01.2011, 16:12
Կոնկրետ ինչնա հետաքրքրում? Պլազման ավելի թանկա: Իսկ LCD-ների որակը ահագին բարձրացելա, թերությունները շտկվել են, նենց որ LCD առ:
Այլ հարցա թե ինչ LCD, որովհետև շատ տարբեր են:

ինձ հետաքրքրում էր թե որոնք են այդ տեխնոլոգիաների տարբերությունները: Գնային առումով գրեթե նույնն են դրա համար չեմ կողմնորոշվում: էկրանի չափն էլ 42 եմ ուզում, Վեգայում ինձ խորհուրդ տվեցին պլազմա, ասեցին մեծ էկրանների դեպքում պլազման ավելի հաջողա, թե հիմա որքանովա դա այդպես չգիտեմ:

black-shara
19.01.2011, 15:27
Պլազմայի մասին կարծում եմ արդեն ակտուալ չէ խոսելը, LCD-ները դառնում են ավելի որակյալ և արդեն դուրս են մղում պլազմային, հատկապես LED սվետոդիոդային լուսավորմամբ, որը փոխարինելու եկավ լումինիսցենտային լամպերին, եթե սամսւնգը սվետոդիոդները շարում էր LCD մատրիցայի հետևի մասում, ապա ԵԼջի-ն սկսեց շարել մատրիցայի պարագծով , որպես մեջբերում ասեմ որ LED տեխնոլոգիան պատկանում է Սամսունգին, Սոնին, Պանասոնիկը և մնացածը օգտագործում են սամսունգի այս տեխնոլոգիան, օրինակ ես խորհուրդ կտաի գնել միայն LED-ով, առավելությունները՝ պատկերի որակ, պայծառություն և կոնտրաստ, նաև հանդիսանում են ամենաբարակ հեռուստացույցները, ցածր հոսանքի ծախս և քիչ ջերմային ցրում, միակ թերությունը գնայինն է, որը շատ արագ նվազում է և դառնում է մատչելի, լավագուն որակ ստացվել է 55", իսկ ինչ կապված է, թե որքան հեռավորությունից կարելի է նայել կա հետևյալ աղյուսակը՝

Full HD 1080p
32/81cm - 1.3m, 37"/94cm - 1.5m, 40"/117cm - 1.6m, 46"/117cm - 1.8m, 52"/132cm - 2.1m

HD Ready
32/81cm - 1.8m, 37"/94cm - 2.1m, 40"/117cm - 2.2m, 46"/117cm - 2.6m, 52"/132cm - 2.9m