PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծիրանի կորիզները



Salamandr
11.04.2010, 19:51
Տարիներ առաջ, երբ թոթվախոս,
Մանուկ էի ես չարին անհաղորդ,
Մայրս ինձ ասաց-իմացիր որդիս,
Որ այս աշխարհը չարով է լցված
Որպեսի անցնես չարից ու ցավից
Սերն է, որ միայն քեզ կառաջնորդի,
Ես հավատացի մորս խորհրդին
Որ մի պատգամ էր հոգուս աչքերին,
Բայց և վախեցած կյանքի հատակից,
Լաց եղա սեղմված կրծքին մայրիկիս,
իսկ նա ինձ տվեց մի բուռ կորիզներ
Արևի շնչից ծված ծիրանի
Ծիրանի կորիզը սեղմած իմ ձեռքում
Ես ուրախ սրտով ետ եկա իմ ՏՈՒՆ
Ու իմ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ , բերկրալի
Սառած հողին նրանց հանձնեցի...




Կներեք, ես բանաստեղծ չեմ, բայց շատ մեծ ցանկություն ունեի թարգմանելու այս բանաստեղծությունը, որը անավարտ թողեցի. Թող ինձ ների Կարեն Կավալերյանը.

Tornado
27.04.2010, 17:28
Լավ ա, բայց մի երկու լրացում որ անեմ չես նեղանա, չէ՞.
Շատ, շատ արիներ առաջ,երբ ես փոքրիկ երեխա էի, մայրիկս ասաց. «Դու պիտի իմանաս, մեր աշխարհը դաժան է եւ կոպիտ, բայց տար քո ուղին սառնության եւ կրակի միջեւ, սերն այն ամենն է, ինչ քեզ հարկավոր է»: Ես հավատացի նրա ամեն բառին, ավելի քան երբեւէ լսածիս, բայց ես շատ վախեցա կորցնել իմ ուրախությունը, ես սկսեցի շատ լաց լինել, եւ նա տվեց ինձ ծիրան՝ երկրի համբույրները, արեւի միրգը:
Ծիրանի կորիզներ պահված իմ ձեռքում, ետ դարձած ինձ հայրենիքից: Ծիրանի կորիզներ, ես կցանեմ դրանք սառած հողի մեջ:

Էսքանը փորձիր չափածո դարձնել, շարնակությունը հետո կգրեմ…;)