PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ աղջիկը ծխում է...սեքսուա՞լ է...

electrical_storm
23.01.2007, 19:40
..Իմ կարծիքով ախջիկները շատ սեքսուալ են, երբ ծխում են, այնպե?ս չէ: Կարող եմ ժամերով նստել ու նայել ծխող աղջկա: Ինչպես են բռնում մատերով սիգարետը: Հետո նայում են սիգարետին վառված:....
Սիրում եմ ծխել աղջկա հետ:Թե չէ ընենց 10000-ից մեկ եմ ծխում:...

Selene
23.01.2007, 19:49
Շատ հետաքրքիր ու յուրատիպ կարծիք,չնայած բոլորովին համաձայն չեմ;)
Երբևէ չեմ պատկերացրել,որ ծխելը կամ ծխախոտը աղջկան կարող է դարձնել սեքսուալ տղայի աչքերում:think
Ամեն դեպքում ինչքան մարդ,այդքան էլ կարծիք,չէ՞:)

Arisol
23.01.2007, 19:58
Հա՜… Իրոք… Առավել ևս երբ ծխելուց հետո նրա հետ համբուրվում ես և կարծես մոխրամանի հետ համբուրվելիս լինես:D : Շա՜տ սեքսուալ ա:D :

Մանե
23.01.2007, 20:00
Չեմ սիրում երբ տղան ա ծխում,ուուուուուրրրրրրր մնաց աղջիկը.Ճիշտն ասած նաև չեմ հարգում նման մարդկանց և աշխատում եմ հեռու մնալ ծխող աղջիկներից:angry

Arisol
23.01.2007, 20:17
Չեմ սիրում երբ տղան ա ծխում,ուուուուուրրրրրրր մնաց աղջիկը.Ճիշտն ասած նաև չեմ հարգում նման մարդկանց և աշխատում եմ հեռու մնալ ծխող աղջիկներից:angry
Այ էս մեկի հետ քեզ հետ համաձայն չեմ, Մանե ջան :nono : Ինձ ծանոթ աղջիկներից ու կանանցից շատերն են ծխում ու իրանք հիանալի մարդիկ են, շատ լավն են ու իրենցից շատ բան ա կարելի սովորել: Ես չեմ համարում վատ կամ ինչ-որ թերություն ունեցող մարդ այն մարդկանց, ովքեր ծխում են: Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել իրա ծխել կամ չծխելով:

electrical_storm
23.01.2007, 20:17
երբ ոտը ոտին քցած նստում են մինի-յուբկայով ու կալգոտկաներով..վերջնաաաա.... ահա..սիգարետից ու մարտինիից հետո, երբ համբուրում ես...ահավորա հաճելիա...վերջնաա...

Մանե
23.01.2007, 20:25
Այ էս մեկի հետ քեզ հետ համաձայն չեմ, Մանե ջան :nono : Ինձ ծանոթ աղջիկներից ու կանանցից շատերն են ծխում ու իրանք հիանալի մարդիկ են, շատ լավն են ու իրենցից շատ բան ա կարելի սովորել: Ես չեմ համարում վատ կամ ինչ-որ թերություն ունեցող մարդ այն մարդկանց, ովքեր ծխում են: Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել իրա ծխել կամ չծխելով:
Բայց ես չասեցի,թե իրանք վատ մարդ են.Ուղղակի միանգամից հակակրանք ա առաջանում,ու եթե ուզենամ էլ/չնայած եդ ցանկությունը երբեք մեծ չի լինում/ չեմ կարում շփվել.:oy

electrical_storm
23.01.2007, 20:32
իսկ դու կյանքում սիգարետ բերանդ տարած չկա?ս:

Ուլուանա
23.01.2007, 20:39
..Իմ կարծիքով ախջիկները շատ սեքսուալ են, երբ ծխում են, այնպե?ս չէ: Կարող եմ ժամերով նստել ու նայել ծխող աղջկա: Ինչպես են բռնում մատերով սիգարետը: Հետո նայում են սիգարետին վառված:....
Սիրում եմ ծխել աղջկա հետ:Թե չէ ընենց 10000-ից մեկ եմ ծխում:...
Անձամբ ինձ համար դա անչափ տհաճ երևույթ է։ Ընդհանրապես ծխելու երևույթն է տհաճ, աղջկանը՝ առավել ևս։ Չեմ կարծում, թե դրանով պիտի աղջիկը սեքսուալ դառնա։ Չնայած «սեքսուալ» բառը չեմ սիրում, կներեք, երևի այն փոխարինեմ «գրավիչ» բառով։ Դժվար է պատկերացնել, որ ծխող աղջկան համբուրելն ավելի հաճելի լինի, քան չծխողին։ Ու ընդհանրապես այդչափ արհեստական ձևով գրավիչ դառնալն ուղղակի չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Վայ այն կնոջը կամ աղջկան, որ այդ եղանակով պիտի գրավիչ դառնա... :[
Գուցե որոշ տղամարդիկ դա սեքսուալ են համարում, բայց իրականում հենց այդպես համարողներից շատ քչերը կուզենային, որ իրենց ընկերուհին կամ կինը ծխեր։

Մի տեսակ խառը գրեցի... չգիտեմ, թե որքանով ճիշտ կարողացա արտահայտել վերաբերմունքս այս հարցի նկատմամբ... :oy

electrical_storm
23.01.2007, 20:43
Գուցե որոշ տղամարդիկ դա սեքսուալ են համարում, բայց իրականում հենց այդպես համարողներից շատ քչերը կուզենային, որ իրենց ընկերուհին կամ կինը ծխեր։

էնքան եմ ծխել ընկերուհիների հետ... ու դուրս եկելա, ես եմ համոզել,որ ծխեն...սեքսիա..

Մանե
23.01.2007, 20:46
իսկ դու կյանքում սիգարետ բերանդ տարած չկա?ս:

Եթե ինձ էր վերաբերվում,ապա ես մարդկանց ծխելու ժամանակ պահպանում եմ առնվազն 5 մետր դիստանցիա.:[
Հ.գ Էդքան ՎԱՏ տպավորությու՞ն եմ թողել քո վրա:oy

electrical_storm
23.01.2007, 20:48
ծխելն իմ համար վատ/լավ լինելու կրիտերիա չի:)

Arisol
23.01.2007, 20:58
Հ.գ Էդքան ՎԱՏ տպավորությու՞ն եմ թողել քո վրա:oy
Ես նույնպես չեմ սիրում ծխախոտի ծուխը ու երբ իմ մոտ ծխում են ահավոր գլխացավ ա առաջանում մոտս, աչքերս ջրիկալում են, կարմրում եմ… Բայց ես սիգարետ փորձել եմ մի քանի անգամ ու դա չի նշանակում, որ էդ պատճառով մարդկանց վրա վատ տպավորություն պտի թողնել…

Ուլուանա
23.01.2007, 21:02
էնքան եմ ծխել ընկերուհիների հետ... ու դուրս եկելա, ես եմ համոզել,որ ծխեն...սեքսիա..
Դե ուրեմն դու, փաստորեն, հենց իմ ասած այն քչերի թվին ես պատկանում։ ;)

Մանե
23.01.2007, 21:05
Ես նույնպես չեմ սիրում ծխախոտի ծուխը ու երբ իմ մոտ ծխում են ահավոր գլխացավ ա առաջանում մոտս, աչքերս ջրիկալում են, կարմրում եմ… Բայց ես սիգարետ փորձել եմ մի քանի անգամ ու դա չի նշանակում, որ էդ պատճառով մարդկանց վրա վատ տպավորություն պտի թողնել…
Բայց մի քանի անգամ փորջելով դու չդարձար կատեգորիկ ծխող.Ես խոսում եմ կատեգորիկ ծխողների մասին.
Իրոք,որքան մարդ,այնքան կարծիք.Անցած լինի

Goga
23.01.2007, 21:08
Իմ կարծիքով, հենց քեզ նմանների կարծիքները լսելով, որոշ աղջիկներ սկսում են այդ «կրքոտ» երևալու աննպատակ ուղին բռնել, ես անգամ նողկանք եմ զգում նրանց հանդեպ:angry :beee

Մանե
23.01.2007, 21:11
Իմ կարծիքով, հենց քեզ նմանների կարծիքները լսելով, որոշ աղջիկներ սկսում են այդ «կրքոտ» երևալու աննպատակ ուղին բռնել, ես անգամ նողկանք եմ զգում նրանց հանդեպ:angry :beee
Երկու ձեռքով համաձայն եմ:hands :hands :hands

Arisol
23.01.2007, 21:21
Բայց մի քանի անգամ փորջելով դու չդարձար կատեգորիկ ծխող.Ես խոսում եմ կատեգորիկ ծխողների մասին.
Իրոք,որքան մարդ,այնքան կարծիք.Անցած լինի
Մանե ջան, դու ինձ չհասկացար:( … Քեզ հարց են տվել «երբևէ սիգարետ դրե՞լ ես բերանդ» ու դու ասացիր «Էդքան ՎԱՏ տպավորությու՞ն եմ թողել քո վրա», և ես ասացի, որ սիգարետը բերան դնելո՞վ պիտի վատ տպավորություն ստեղցես…

Իմ կարծիքով, հենց քեզ նմանների կարծիքները լսելով, որոշ աղջիկներ սկսում են այդ «կրքոտ» երևալու աննպատակ ուղին բռնել, ես անգամ նողկանք եմ զգում նրանց հանդեպ
:clap

electrical_storm
23.01.2007, 21:27
Իմ կարծիքով, հենց քեզ նմանների կարծիքները լսելով, որոշ աղջիկներ սկսում են այդ «կրքոտ» երևալու աննպատակ ուղին բռնել, ես անգամ նողկանք եմ զգում նրանց հանդեպ:angry :beee
բաայց ինչի? այդպես...

Mesrop
23.01.2007, 21:51
Միգուցե նրանիցա, որ իմ տեսած ծխող աղջիկները սեքսուալ սիգարետ ( :D )ծխելու փոխարեն ԷլԷմ կամ Բոնդ են ծխում…
չգիտեմ, Ինձ շատ կոպիտ ա թվում էդ երևույթը աղջկա մոտ…

Մանե
23.01.2007, 21:58
Ինձ շատ կոպիտ ա թվում էդ երևույթը աղջկա մոտ…
Վերջապես:good :clap

Goga
23.01.2007, 21:58
Միգուցե նրանիցա, որ իմ տեսած ծխող աղջիկները սեքսուալ սիգարետ ( :D )ծխելու փոխարեն ԷլԷմ կամ Բոնդ են ծխում…
չգիտեմ, Ինձ շատ կոպիտ ա թվում էդ երևույթը աղջկա մոտ…
:hands :hands :D :D
բռավո:clap :clap

StrangeLittleGirl
23.01.2007, 22:33
Ժո՛ղ, էն օրը որ ծխեցի, սեքսուա՞լ էի: :D :[

otar
23.01.2007, 22:34
:)
ճիշտն ասած աշխարհում ընդամենը մի աղջիկ է ինձ գերում... ու նա այդ մասին գիտի :think
չեմ կարծում որ ԾԽԵԼը ևս ինչ-որ բանի հետ կապված է բացի առողջությունից, այլ կերպ ասած ես բացառում եմ թե "ծխող աղջիկը սեքսուալ է" թե "ծող աղջիկը փչացած է" տարբերակները...
ավելի ճիշտ "ծխող աղջիկը... ծխող է ուրիշ ոչինչ"
դա իրա անձնական խնդիրն է.
ինչ վերաբերում է ինձ... ես ծխելեմ մի 6 անգամ... չեմ բացառում որ այդ թիվը կաճի բայց ինձ թվում է չի ձգտի անվերջի :) այ սենց բա !!!

Ավելացվել է 1 րոպե անց

Ժո՛ղ, էն օրը որ ծխեցի, սեքսուա՞լ էի: :D :[
դու միշտ էլ սեքսուալ ես :kiss

TigranM
23.01.2007, 23:06
Չեմ սիրրում ,որ կանայք կամ աղջիկները ծխում են:Եթե մարդը գրավիչ չի ծխելը նրան չի փրկի:Երբեք չեմ ցանկնա որ իմ ընկերուհին ծխի, ավելի շուտ եթե իմանամ, որ այդ աղջիկը ծխումա ուրեմն նրա հետ դժվար թե լուրջ նպատակներով ընկերություն անեմ:

Aida
23.01.2007, 23:27
Այ էս մեկի հետ քեզ հետ համաձայն չեմ, Մանե ջան :nono : Ինձ ծանոթ աղջիկներից ու կանանցից շատերն են ծխում ու իրանք հիանալի մարդիկ են, շատ լավն են ու իրենցից շատ բան ա կարելի սովորել: Ես չեմ համարում վատ կամ ինչ-որ թերություն ունեցող մարդ այն մարդկանց, ովքեր ծխում են: Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել իրա ծխել կամ չծխելով:
Համաձայն եմ:

Taurus
23.01.2007, 23:28
երբ ոտը ոտին քցած նստում են մինի-յուբկայով ու կալգոտկաներով..վերջնաաաա.... ահա..սիգարետից ու մարտինիից հետո, երբ համբուրում ես...ահավորա հաճելիա...վերջնաա...
Մի րոպե:stop ստեղ թեմանից աչքիս շեղվեցինք, էտ դուք ընկերուհիններոն գնում ծխում եք հետո համբուրվում?:o
Իսկ հիմա այդ պռօբլեմին: Այո, այո դա պռօբլեմ ա!
երբ ծխում է կինը, ասենք 40ն անց դա ոչինիչ չես կարող ասել ինչ ինչ հոգսերի , նեռվայն վիճակից դութս գալու միջոց ա նրա համար, որը արդեն դարձել է կյանքի մի մասնիկ, դա ոչինիչ:
Բայց որ ասու եք սեքսի ա էս ա. էն ա, այ դրա հետ կվիճեմ անվերջ:angry
էսօր ինքը սեքսուալ ա? (լավ մի ձևի համաձայնվեմ, թող մի քիչ էդտեղ ճշմարտություն լինի, բայց էտ էլ ա թեմա, նայած ինչ ձևի ինքը ծխում), բայց վաղը երբ որ կամուսանա ու էրեխեն ուռոդ կծնվի, կամ էլ շատ սիրուն , բայց դեբիլ, էտ վախտ կմտածի արդյոք , թե որ մի սիգարետի պատճաղով էր, չէ չի մտածի , էլի կծխի , որովհոտև դա կդառնա միակ հանգստության միջոցը:B
բայց դե ով որ electrical_storm-ի կարծիքին ա, կարամ ասեմ , որ անճաշակին ընկեր չկա, եթե ուրիշ անճաշակ չկա:P
Ես զզվում եմ ծխող աղջիկներից ու իրանց հետ փորձում եմ չշբվել, իսկ համբուրվել առավել ևս!:[

Ֆելո
23.01.2007, 23:34
եթե առանց սիգարետի սեքսուալա, ուրեմն սիգարետով էլ սեքսուալ կլինի.
մեկ էլ շատ սեքսուալ կլինի, եթե մերկ ծխի...;)

Taurus
23.01.2007, 23:36
եթե առանց սիգարետի սեքսուալա, ուրեմն սիգարետով էլ սեքսուալ կլինի.
մեկ էլ շատ սեքսուալ կլինի, եթե մերկ ծխի...;)
էտի ուրիշ օպեռայից ա:D

Ավելացվել է 45 վարկյան անց
հա լավ արդեն օֆֆտօպում եմ;)

Արսեն
23.01.2007, 23:55
Ծխելը սեքսուալ չի դարձնում աղջկան, ուղղակի սկսում ա չդզզզել

spec
24.01.2007, 01:22
Ալելույա. Ես էլ եմ շատ սիրում երբ աղջիկը ծխում է: Սակայն ծխելն էլ ունի էթիկա: Լինում է որ իրոք անընդհատ կարաս նայես, ու բառիս բուն իմաստով էսթետիկական հաճույք ստանաս:

NetX
24.01.2007, 03:20
Ըստ իս ծխելու ու կամ sexy լինելու կապը ուրիշ հիմքեր ունի...

Ծխելը դա աղջկա համար մի բարոյահոգեբանական "պատնեշ" է, որը հաղթահարելու դեպքում որպես կանոն չեն սահմանափակվում ծխելու երևույթով և հաղթահարում են հաջորդ ավելի բարդ պատնեշը՝ հրաժեշտ են տալիս աղջիկությանը և բարոյականության մասին պատկերացումների և հասարակական նորմերի մի մասին, թե ում մոտ ինչպես և ինչ չափի արդեն կախված է տվյալ անձնավորությունից, դաստիրակությունից և շրջապատից, որի ուղղակի կամ անուղակի ազդեցության տակ հաղթահարվել են այդ պատնեշները...

Իմ մոտ դա ստերեոտիպ չի բայց, անձնական փորձից կարող եմ ասել որ դեռ չեմ տեսել ծխող "աղջիկ"...

Fobus
24.01.2007, 05:43
Ծխելու մեջ լավ բան չկա , բայց որ սիրուն աղջիկը ծխում ա , մի կողմից նայել չի լինում , բայց որ ոչ ծանոթ ա , ոչ էլ անհանգստանում եմ իրա համար , կարող ա սեքսուալ էլ երևա ...

Վազգեն
24.01.2007, 07:22
Ես որևէ սեքսուալ բան չեմ տեսնում դրա մեջ։ Իսկ որ բերանից ծուխը բաց թողնելու պահն եմ պատկերացնում, յախկ։ :[

Cassiopeia
24.01.2007, 10:34
Ծխելն ընդհանրապես ոչ տղամարդու և ոչ էլ կնոջ համար սեքսուալություն (տղամարդու համար նաև առնականություն) չի ստեղծում: Ուրիշ հարց՝ ծխելու գործընթացը: Ծխողը այն կարող է այնպես մատուցել, որ դրանից հաճույք ստանա դիմացինը, ասենք ծխախոտը բռնի երկար եղունգների ծայրով, կամ նրբորեն հպի շրթունքներին և ոչ թե ամբող ֆիլտրային մասը մտցնի բերանը… Դա է "ծխելու սեքսուալությունը"…
Անձամբ ես կգերադասեմ սեքսուալություն փնտրել այլ երևույթների մեջ քան ծխելու…

Արշակ
24.01.2007, 11:17
Ծխելիս աղջիկը անմիջապես դադարում է ինձ համար գրավիչ լինել։ :[ Նույնիսկ եթե մինչ այդ շատ գրավիչ լիներ։ Դե եթե սեքսուալ բառն էլ հասկանանք սեռական ցանկություն առաջացնելու իմաստով ( չգիտես ինչու, հաճախ մարդիկ «սեքսուալ» բառն օգտագործում են «գրավիչ», «հաճելի» բառերի փոխարեն), ապա էլի ծխելիս բացարձակապես ասեքսուալ է դառնում։
Իսկ երբ մարդը (տղա, թե աղջիկ ) ծխելով փորձում է ավելի գրավիչ, ավելի կանացի կամ առնական դառնալ, կամ ինչ-որ այլ լավ հատկանիշներ արտահայտել, ուղղակի ծիծաղելի ու նաև խղճուկ է դառնում։

Բայց և այնպես, միայն ծխելով միանշանակ չի կարելի մարդուն լավ կամ վատ մարդ համարել։ Շատ հրաշալի մարդիկ գիտեմ, որոնք ծխում են։ Ի՜նչ արած, բոլորս էլ թերություններ ունենք։ Բայց տխուր է, երբ մարդիկ այդ թերությունները առավելություններ են կարծում ու չեն էլ փորձում ազատվել դրանցից։:(

CactuSoul
24.01.2007, 12:59
Վա՜յ, Փոթորիկ ջան, ի՜նչ մեղկ ես:( …
Էն մի թեմայում էլ էի զգում, որ ասածներս ճիշտ չես հասկանում, այլ էնպես, ինչպես քեզ ա հարմար…
Ծխելը զզվելի երևույթ ա: Թեպետ ինքս էլ մի քանի անգամ ծխել եմ, բայց միշտ աշխատել եմ, որ ինձ այդ ճամանակ հնարավորինս քիչ մարդ տեսնի: Պատճառը. մի անգամ փորձեցի ծխել հայելու առաջ… ուղղակի նողկալի էր:[ … յախք… Ի՞նչ սեքսուալության մասին ա խոսքը:angry …

Հ.Գ.
Այսօր աչքովս ընկավ ֆորումականներից մեկի ստորագրությունը, որը, իրեն չգիտեմ՝ ոնց, բայց, ըստ իս, քեզ շատ կսազեր. «Սեքսին կարոտ բարեկամ»…:D :( :think

electrical_storm
24.01.2007, 16:59

դու երևի սեքսուալ չես ծխում, դրա համար էլ նողկալիյա թվացել...:) :P
ո?ր ասածներդ ճիշտ չեմ հասկացել.....

Հ.Գ. ըստ իս` ինձ իմ ստորագրություննա ինձ սազում:) ու քո ըստ քեզը շատ սխա;լա... :) :B :P

Ալելույա. Ես էլ եմ շատ սիրում երբ աղջիկը ծխում է: Սակայն ծխելն էլ ունի էթիկա: Լինում է որ իրոք անընդհատ կարաս նայես, ու բառիս բուն իմաստով էսթետիկական հաճույք ստանաս:
...ահա...ճիշտա....բայց տենց բոլոր աղջիկները չի որ կարան ծխեն..դա պիտի աղջկա միջից լինի...էտ շարմը, սեքսուալությունը... նայում ես, թե ոնցա բռնում սիգարետը գժվում ես....

Cleopatra
24.01.2007, 17:54
Ըստ իս ծխելու ու կամ sexy լինելու կապը ուրիշ հիմքեր ունի...

Ծխելը դա աղջկա համար մի բարոյահոգեբանական "պատնեշ" է, որը հաղթահարելու դեպքում որպես կանոն չեն սահմանափակվում ծխելու երևույթով և հաղթահարում են հաջորդ ավելի բարդ պատնեշը՝ հրաժեշտ են տալիս աղջիկությանը և բարոյականության մասին պատկերացումների և հասարակական նորմերի մի մասին, թե ում մոտ ինչպես և ինչ չափի արդեն կախված է տվյալ անձնավորությունից, դաստիրակությունից և շրջապատից, որի ուղղակի կամ անուղակի ազդեցության տակ հաղթահարվել են այդ պատնեշները...

Իմ մոտ դա ստերեոտիպ չի բայց, անձնական փորձից կարող եմ ասել որ դեռ չեմ տեսել ծխող "աղջիկ"...Այո ես էլ եմ լիովին համաձայն քեզ հետ, մեր կուրսում մի աղջիկ կար սկսեց ծխելուց և հաղթահարելով այդ պատնեշը անցավ բարոյական բոլոր սահմանները ................................ Այո ես էլ եմ կարծում, որ գեղեցիկ և սեքսուալ աղջկան հարկաոր էլ չի ծխել, իսկ կան այնպիսինները, որոնք միայն ծխելու և վուլգար հագնվելու եղանակով են կարող աչքի ընկնել:P

Գոռ Ջան - Հայ
24.01.2007, 18:06
..Իմ կարծիքով ախջիկները շատ սեքսուալ են, երբ ծխում են, այնպես չէ?
ՉԷ!!!
ԹՈՒՀհհհ:[

Taurus
24.01.2007, 22:20
...բայց տենց բոլոր աղջիկները չի որ կարան ծխեն..դա պիտի աղջկա միջից լինի...էտ շարմը, սեքսուալությունը
Լսի , մտածեցի կարող ա մենք դեռ չենք տեսել այդպես ծխող աղջիկ, միգուցե գաս մյուս հանդիպմանը ու ցույց տաս ճիշտ ձևը;)

electrical_storm
24.01.2007, 22:26
Լսի , մտածեցի կարող ա մենք դեռ չենք տեսել այդպես ծխող աղջիկ, միգուցե գաս մյուս հանդիպմանը ու ցույց տաս ճիշտ ձևը;)
...չեք տեսել, եթե ուզում եք ման եկեք,ճարեք ձեր համար տենց աղջիկ(ներ)... ես ո?նց եմ ինքս գտել////..

Երվանդ
25.01.2007, 12:25
Սեքսուալը չգիտեմ, բայց ինձել են դուր գալիս ծխող աղջկեքը, ու ասենք որ ընկերուհիս չծխի ջարդը կտամ:D

Մասսագետ
25.01.2007, 13:46
Դե եթե սեքսուալ աղջիկը տկլոր ծխի, շատ էլ սեքսուալ կլինի:

Kita
25.01.2007, 14:36
...չեք տեսել, եթե ուզում եք ման եկեք,ճարեք ձեր համար տենց աղջիկ(ներ)... ես ո?նց եմ ինքս գտել////..
նեա...իսկ եթե մի քիչ խնդրենք...ախր դու ո՞ց կարող ես մեզ զրկել այդ հաճույքից..առավել ևս դու՛ հաճոււյքների կողմնակիցդ,:)

Ավելացվել է 1 րոպե անց

Դե եթե սեքսուալ աղջիկը տկլոր ծխի, շատ էլ սեքսուալ կլինի:
հով միշտ քո ստիլում ես:hands

Kisa
25.01.2007, 15:12
Սեքսուալը չգիտեմ, բայց ինձել են դուր գալիս ծխող աղջկեքը, ու ասենք որ ընկերուհիս չծխի ջարդը կտամ:D
Ես այդտեղ ոչ մի սեքսուալ բան չեմ տեսնում, և զարմանում եմ քո արտահայտության վրա...... «....ասենք որ ընկերուհիս չծխի ջարդը կտամ» ........ չեմ հասկանում.....................
Ի նկատի ունես ապագա կինդ, թե՞՞՞՞՞՞՞՞

mukik
25.01.2007, 15:30
Ես որևէ սեքսուալ բան չեմ տեսնում դրա մեջ։ Իսկ որ բերանից ծուխը բաց թողնելու պահն եմ պատկերացնում, յախկ։ :[
ապրես իրոք որ յախկ!

Angelina
25.01.2007, 15:34
ապրես իրոք որ յախկ!
Ես էլ եմ ձեզ միանում::hands

Guest
25.01.2007, 17:10
Ես գտնում եմ, որ նմանատիպ կարծիք, որ ծխող աղջիկը սեքսուալ ա, առաջանում է միայն ու միայն այն պատճառով, որ շատ տխմար աղջկեք, ուզենալով իրենց սեքսուալ ցույց տալ, ու բացի նրանց էտ սեքսուալ պահվախքից ու սեքսուալ շորերից նաև ծխում են:
Ծխող տղաներիը չգիտեմ ինչ տպաորության տակ են մնում, բայց ես չծխողս, համբուրվել եմ մի անգամ ծխող աղջկա հետ և ասեմ, որ առավել տհաճ բան կյանքում չեմ զգացել: Իսկ հիամ, անգամ շատ սեքսուալ աղջկեքի ծխելը տեսնելով, զզվում են նրանցից:

Չամուռ
29.01.2007, 12:54
Ֆրեյդին աղջիկը առավոտյան պատմումա իր տեսած երազը թե ֆրեյդի ընկերը իրեն սիգար եր առաջարկում ու նա մեծ ախորժակով խխում էր.
ու խնդրումա, որ հայրը մեկնաբանի եդ երազը
ֆրեյդը պատասխանումա
երբեմն սիգարը հենց սիգարա նշանակում երազում

վերջի տողը նրա հայտնի խոսքերիցա իսկ մնացածը անեկդոտ, ես թեմային վերաբերվող:D

ես կարդացել եմ թե ինչիա տղեքին դուր գալիս երբ աղջիկները շխում են, բայց չեմ ասի
դուք լռիվդ էլ խելացի եք ու հասկացաք երևի

այ ուրիշ հարցա համբուրվելը հետը դրան էլ ձև կա կարա ծամոն ծամի կամ փչիկներ են ծախում լավ հոտօվ բերանի համար
մի խոսքով ծխելը բոլոր դեձքերում վնասա առողջությանը մանավանդ աղջիկները երբ սերունդ են ուզում տան են էլ առողջ:B

electrical_storm
29.01.2007, 13:33
լինումա, որ աղջիկները պարզապես նստած են ու մեկ էլ սկսում են մատները տանել բերանը.... այ դա համ սեքսուալա, համ էլ տենց ասոցիացաներ են առաջանում:) :) :B
բայց սիգարետից օրինակ իմ մոտ տենց ասոցիացիաներ չեն առաջանում:)

Չամուռ
29.01.2007, 15:55

մասնավոր դեփքեր պատահում են իմ ասածն էլ ոչ բոլորին էր վերաբերվում
ու ավելացնեմ դու լավ ֆանտազիա ունես:P

ihusik
29.01.2007, 16:13
Հարցը կցանկանայի 2 տեսանկյունից դիտել.
1.Երբ աղջիկը ծխում է...սեքսուա՞լ է... այդ աղջկան դիտողի համար - Եվրոպայում օրենք կա, որ ծխախոտի տուփի վրա անպայման ծխախոտի անունից ավելի մեծ տառերով այդ ծխախոտ արտադրողը պետք է գրի. <<Ծխելը կարող է սպանել Ձեզ>> ու երբ ծխող մարդ եմ տեսնում, անկախ որ սեռի ներկայացուցիչ է, մոտս խղճահարություն է առաջանում, որ մարդ ծխելով ասես ժամանակի մեջ դանդաղեցված ինքնասպանություն է կատարում: Եղել եմ հիվանդանոցում, ուր նմանատիպ հիվանդներ են բուժվում. տեսնեք որքա՜ն հիվանդներ կան, որոնք իրենք իրենց կնքել են մահվան դատավճիռ, քանզի բուժման ենթակա չէ այդ հիվանդությունը, ուղղակի դիմում են բժիշկներին ճարահատյալ՝ մի քանի օրով կյանքը երկարացնելու հույսով, այն էլ եթե հնարավոր լինի... Ես 3-5 մետրից կողքիցս անցնող մարդու հոտով կարող եմ որոշել նա ծխու՞մ է, թե՞ ոչ և էլ չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող է աղջիկը սեքսուալ կամ գրավիչ լինի, եթե մի պահ հասկանում ես ինչ հոտ է գալիս նրա ողջ մարմնից և հատկապես բերանից::[ Հավատացեք ցնցուղ ընդունելն էլ չի վերացնում այդ հոտը: ՈՒստի կարող է աղջիկը ծխելով իր մեջ առաջացնի կամ ավելացնի սեքսուալ ցանկությունները (այդ մասին կգրեմ 2-րդ կետում), բայց ինձ համար նման աղջիկները գրավիչ չեն ընդհանրապես...
2.Երբ աղջիկը ծխում է...սեքսուա՞լ է... հենց տվյալ ծխող աղջիկը, կամ, ծխելու ու սեքսուալության կապը - Չափից ավելի սեքսուալ ցանկություններն ու ծխելը անմիջական կապ ունեն իրար հետ. երկուսն էլ մարդու զգայական ոլորտի թուլության մասին է խոսում ու ծխելը նպաստում է, որ մարդ դառնա կամ լինի էլ ավելի սեքսուալ կամ այլ տեսակի զգայական ցանկությունների գերի, քանզի ծխելը բացասաբար է ազդում մարդու ոչ միայն ֆիզիկական մարմնի, այլև զգայական ոլորտի վրա՝ գրգռելով այն: ՈՒստի հավանականությունն ավելի մեծ է, որ ծխող մարդը լինի նաև զգացմունքային - անհավասարակշռված անձնավորություն՝ հետևաբար սեքսուալ ցանկությունների ոլորտում նմանապես:

electrical_storm
29.01.2007, 16:42
մասնավոր դեփքեր պատահում են իմ ասածն էլ ոչ բոլորին էր վերաբերվում
ու ավելացնեմ դու լավ ֆանտազիա ունես:P
կաֆեներում եմ տեսել շատ անծանոթ աղջիկներ, տեսքից շաաատ սեքսի, մինի յուբկաներով, ֆիգուրայով, կրծքերով, "разрез"-ներով.. ու էտքանին գումարած պատկերացրու նայում ես մեկ էլ խոսում են իրար հետ ու սկսումա մատերը տանել բերանը, լպստել և այլն... տենց որ տենաս դու էլ լաավ ֆանտազիաներ կունենաս, չէ?:
Իսկ, որ ծխելը առողջությանը վնասա, գիտեմ, բայց ես ի նկատի չունեմ մշտական ծխող աղջիկների, ինքս ծխող չեմ` տղա լինելով, բայց մեկ-մեկ լինումա պահեր, որ կամ տխրությունից կամ ուրախությունից ծխում եմ:Դա վնաս չի:Աղջիկների պահով էլ դա ի նկատի ունեմ:Ոչ թե օրը մի տուփ գժի պես ծխող աղջկա:
Օրինակ հենց երեկ ահավոր տխուր էի, 3 ժամում 20 հատ ծխեցի, հանգստացա, հիմա շատ ուրախ եմ:Իսկ, եթե չծխեի,կընկնեի ստրեսսի մեջ ու մեկա առողջությանս վնաս կլիներ, ծխելու վնասից շատ:

Firegirl777
29.01.2007, 17:53
Չգիտեմ ով ոնց, բայց ըստ ինձ սեքսուալության շատ ուրիշ նշաններ կան ու ծխախոտը չի, որ պետք է սեքսուալություն հաղորդի տվյալ անձնավորությանը,
Ըստ ինձ օրինակ աղջիկը կարող է շատ փակ հագնված լինել, չծխել և միևնույն ժամանակ մի այլ հատկանիշ ունենա, որը սեքսուալ կդարձնի նրան մնացածի աչքերում....
Եվ բացի դա ճաշակին ընկեր չկա ի վերջո

electrical_storm
29.01.2007, 17:57
Չգիտեմ ով ոնց, բայց ըստ ինձ սեքսուալության շատ ուրիշ նշաններ կան ու ծխախոտը չի, որ պետք է սեքսուալություն հաղորդի տվյալ անձնավորությանը,
Ըստ ինձ օրինակ աղջիկը կարող է շատ փակ հագնված լինել, չծխել և միևնույն ժամանակ մի այլ հատկանիշ ունենա, որը սեքսուալ կդարձնի նրան մնացածի աչքերում....

դե քո գրածների հետ ոչ ոք չի վիճում, դա ճիշտա շատ....
..հո չե?մ ասում, թե մենակ ծխող պիտի լինի աղջիկը որ սեքսի լինի, էտ ասենք տարբերակներից մեկնա: ՈՒ ասում եմ էլի, որ էտ ծխելը սիրում եմ, որ կրի "դեպքից դեպք" բնույթ:

Firegirl777
29.01.2007, 18:02
դե քո գրածների հետ ոչ ոք չի վիճում, դա ճիշտա շատ....
..հո չե?մ ասում, թե մենակ ծխող պիտի լինի աղջիկը որ սեքսի լինի, էտ ասենք տարբերակներից մեկնա: ՈՒ ասում եմ էլի, որ էտ ծխելը սիրում եմ, որ կրի "դեպքից դեպք" բնույթ:

Իսկ եթե ընդհանրապես չլինի ավելի լավ կլինի, ես ծխելուն դեմ եմ, դրա համար էլ այն ինձ համար չի կարող ոչ մի բնույթ կրել...

Պատասխանը պարզ է. ՈՉ, ծխելը սեքսուալ ՉԷ

electrical_storm
29.01.2007, 18:14
Պատասխանը պարզ է. ՈՉ, ծխելը սեքսուալ ՉԷ
Քո պատասխանն ընդունված է և հարգելի(համենայն դեպս իմ կողմից):

Cleopatra
29.01.2007, 19:04
Ես 3-5 մետրից կողքիցս անցնող մարդու հոտով կարող եմ որոշել նա ծխու՞մ է, թե՞ ոչ և էլ չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող է աղջիկը սեքսուալ կամ գրավիչ լինի, եթե մի պահ հասկանում ես ինչ հոտ է գալիս նրա ողջ մարմնից և հատկապես բերանից::[ Հավատացեք ցնցուղ ընդունելն էլ չի վերացնում այդ հոտը: ՈՒստի կարող է աղջիկը ծխելով իր մեջ առաջացնի կամ ավելացնի սեքսուալ ցանկությունները (այդ մասին կգրեմ 2-րդ կետում), բայց ինձ համար նման աղջիկները գրավիչ չեն ընդհանրապես...
:Համամիտ եմ քեզ հետ
Վա~յ ինչ սեքսուալության մասին է խոսքը
1. Տհաճ բերանի հոտը :[
2.Մազերի վրա հոտը ավելի երակար է պահպանվում (եթե ես թեկուզ 15 րոպե նստում եմ ծխող մարդկանց շրջապատում արդեն......:[ ու իմ մազերին էլ է այդ հոտը կպնում):cry զզվում եմ
3. Էլ չեմ խոսում, որ ծխելը շուտ է ծերացնում մաշկը:B
4. Լավ է չմոռացա, աչքերի այն սպիտակ մասը, որը առողջ մարդկանց մոտ վառ սպիտակ է, իսկ ծխելուց ինչ որ դեղնավուն երանգ է ստանում :{, բա !!!!!!!!!!!!!!!!
5. Վաաայ, բա ատամները, ֆուււււււււ!!!!!!!!!:[

Կարծեմ բան չմոռացա:kiss

electrical_storm
29.01.2007, 19:09
Համամիտ եմ քեզ հետ

բայց ձեր ասածները լաաավ ստաժավոր ծխողների մասինա, դա լավ չի, ես ուրիշ բան ե, ասում..... իմ ասածների դեպքում տենց բաներ չեն լինում....

Գոռ Ջան - Հայ
29.01.2007, 20:41
Ծխող աղջկան սեքսուալ կհամարեի մենակ էն դեպքում , եթե իմպոտենտ լինեի:D :D :D
Ուղղակի քաղաքում էնքան են շատացել «ազաբոչինի » , սեքսին կարոտ ջահելները, որ սոված գելի հայացքով առանց բացթողումների հետևում են յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցչի յուրաքանչյուր շարժմանը, ու նույնիսկ ամենաթույլ շարժմանը արձագանքում են տարօրինակ ուժեղ գրգռման ռեակցիայով:D :D :D , որ նման հարցերը դառել են քննարկման ենթակա:D :D :D «Մարդ» կա զուտ քննարկումիցելա հաճույք ստանում:[ :[ :[
Տհաճ երևույթա հենց մենակ էն , որ նման կարծիքներ էլ են հնչում«ծխող աղջիկը սեքսուալա»
Կա՞՞՞՞ նենց հայ տղա ,որ կարա իրա կողակից աղջկան, կնոջը ծխող պատկերացնի ու դրանից հաճույք ստանա՞
Կոպիտ օրինակա, բայց ոչ ծայրահեղ:

Գոռ Ջան - Հայ
29.01.2007, 21:41
բայց ինչի? տենց կոշտ մոտեցում;
..հմմ.. չեմ սիրում "հայ տղա..հայ աղջիկ...հայ կին... և այլն" արտահայտություններ պարունակող նախադասություններ...
Իզուր:think
Դրա համար էլ ծխող աղջկա հանդեպ համակրանք ունես:
Մոտեցումը էնքան էլ կոշտ չէր, կոշտը չափից դուրս սուբյեկտիվ կհնչեր:

electrical_storm
29.01.2007, 22:14
Աղջիկների սեքսուալ ծխելու հետ կապ չունեցող բաներ ես գրել.

Իսկ հիմա հրավիրում եմ նրանց ուշադրությունը, որոնց համար թեմայի անունը առանց հարցական նշանիյա: Ի?նչ եք կարծում, սիգարո?վ են ավելի սեքսուալ, թե? սովորական սիգարետով: Ես օրինակ սիգար ընդհանրապես չեմ սիրում, սիրում եմ բարակ, երկար սիգարետներ, ու նաև աղջիկներն են ավելի սեքսի իմ կարծիքով բարակ, սպիտալ սիգարետ ծխելուց:

Մի բան ենք մոռացել..մինչև ծխելը... թույն պահա, երբ աղջկա բերանի սիգարետը կրակայրիչով կպցնում ես: Էդ պահի մեջ ինչ-որ սեքսուալ խորհուրդ կա:Մանավանդ աղջկա սառը ու կրքոտ հայացքը: Հայերեն չգիտեմ, բայց անգլերեն լաավ բառ կա "naughty":Այ տենց հայացք ունեն:Սիրում եմ նրանց` աղջիկներին:

Չամուռ
30.01.2007, 09:18

Դու իզուր ես փորցում հակառակը ապացուցել իրանց ովքեր մի միտք են գցում ուղեղները ու չեն ուզում լսեն ուրիշներին

ես քո հետ լռիվ համաձայն եմ աղջիկը շատ սեքսիա ծխելուց երբ առաջի անգամ նայում եի Վայրի խոլորձը ( ռուսերեն տարբերակն ել գիտեմ մենակ թե ալարում եմ գրեմ ռուսերեն) ետ ֆիլմում մի դրվագ կա շատ խոշոր պլանով ցույց են տալիս թե ոնցա կինը կպցնում սիգարետը ու ետ առաջի քաշը ...
չես պատկերացնի թե հետս ինչ եղավ ինչ զարթոնք ապրեցին մարմնիս որոշ մասեր,
տենց մեկ էլ եղելա երբ կարդում էի բուլգակովի վարպետը ու մարգարիտան

մի խոսքով դա իմ ու քո նմանների համար եմ ասում մնացածը էող չլսեն
ամեն բան լավա մենք գիտենք,որ դա սեքսուալա ու վսյո:P

Աբելյան
30.01.2007, 14:29
Իմ համար "ծխող աղջիկ" երևույթը հաճելի չի: Դրա ի՞նչն ա սեքսուալ:

Երվանդ
30.01.2007, 19:02
Ես այդտեղ ոչ մի սեքսուալ բան չեմ տեսնում, և զարմանում եմ քո արտահայտության վրա...... «....ասենք որ ընկերուհիս չծխի ջարդը կտամ» ........ չեմ հասկանում.....................
Ի նկատի ունես ապագա կինդ, թե՞՞՞՞՞՞՞՞

Դե ջարդը տալու պահը կատակա իհարկե, բայց երբ կինը ծխումա մի տեսակ ոնց որ ավելի մոտ թվա ու ավելի խորհրդավոր, ավելի ճիշտ չեմ կարա բնորոշեմ էտ պահը:(

electrical_storm
30.01.2007, 19:08
Դե ջարդը տալու պահը կատակա իհարկե, բայց երբ կինը ծխումա մի տեսակ ոնց որ ավելի մոտ թվա ու ավելի խորհրդավոր, ավելի ճիշտ չեմ կարա բնորոշեմ էտ պահը:(

Իմ կարծիքով մոտ կամ հեռու լինելու պահ չկա ծխելու մեջ:
Կարծում եմ հաստատ աղջիկը, ով ծխում է(մշտական ծխող չէ, այլ դեպքից դեպք), կրքոտ, սեքսուալ ու զգացմունքային է, մի քիչ էլ "стерва", որը լավա, որտև իսկական աղջիկը պիտի մի քիչ "стерва" լինի, բայց ոչ լրիվ:

Taurus
30.01.2007, 19:28
Կարծում եմ հաստատ աղջիկը, ով ծխում է(մշտական ծխող չէ, այլ դեպքից դեպք), կրքոտ, սեքսուալ ու զգացմունքային է,… :
Էտ ինչից ենթադրեցիր:
կարող ա աղջիկը ծխում ա, որովհետև հոգնել ա սիրուց, ու ստից իր հանդեպ, դառել ա նեռվայն ոի չի հավատում իրական սիուն, դրանից էլ սկսել ա ինքն իրեն չհետևել ու չկա , ոչ կիրք, ոչ զգացումներ, ոչ էլ սեքսուակություն:
Նույնն ա, ինչ որ ես ասեմ, եթե տղան հագնում ա դեղին նասկիներ, ուրեմն ինքը լավ շախմատ ա խաղում:8 :D

Cleopatra
30.01.2007, 20:10
Էտ ինչից ենթադրեցիր:
կարող ա աղջիկը ծխում ա, որովհետև հոգնել ա սիրուց, ու ստից իր հանդեպ, դառել ա նեռվայն ոի չի հավատում իրական սիուն, դրանից էլ սկսել ա ինքն իրեն չհետևել ու չկա , ոչ կիրք, ոչ զգացումներ, ոչ էլ սեքսուակություն:
Նույնն ա, ինչ որ ես ասեմ, եթե տղան հագնում ա դեղին նասկիներ, ուրեմն ինքը լավ շախմատ ա խաղում:8 :DԱվելի տեղին և դեմք պատասխան այս թեմայում դեռ չէի կարդացել շատ սրանրամիտն ես :kiss

Ուրվական
30.01.2007, 21:14
Մի բան կարամ ասեմ... Իմ համար ծխող աղջկանից, մեղմ ասած, տհաճ բան քիչ կա:[ :[ :[
Զզվում եմ... Ինչ սեքսուալության մասին ա խոսքը: Հա, եթե մարդու ուղեղը մենակ էդ ուղղությամբ աշխատի, ամեն մի լավ ու վատ շարժումի մեջ էլ կարա "սեքսուալություն" նկատի::angry :angry :angry

electrical_storm
30.01.2007, 21:23
պարզապես էմոցիոնալ ու տպավորվող եմ, դրա համար շատ կարծեցյալ փոքր բաներ եմ նկատում ու դրանք գեղեցիկ ու սեքսուալ համարում:

ihusik
30.01.2007, 22:01
լինումա, որ աղջիկները պարզապես նստած են ու մեկ էլ սկսում են մատները տանել բերանը.... այ դա համ սեքսուալա, համ էլ տենց ասոցիացաներ են առաջանում:) :) :B ) ...նաև աղջիկներն են ավելի սեքսի իմ կարծիքով բարակ, սպիտալ սիգարետ ծխելուց:
Հիմա հասկանում եմ, ինչու՞ են ծխախոտով աղջիկները քեզ համար սեքսուալ թվում - ամբողջ խնդիրը մարդու կողմից զգայության շնորհիվ ստացված և հիշողությունում ամրապնդված նյութի (կյանքի փորձից, ֆիլմերի կամ նկարների դիտումից ձեռք բերած տեղեկատվությունը պատկերների տեսքով) և դրանց ենթագիտակցական դրսևորումների ու երևակայության համատեղ աշխատանքի արդյունքն է: Կարճ ասած, նույն երևույթը դիտելով երկու տարբեր մարդիկ (ունենալով անցյալից եկող տարբեր զգայական ընկալումներ) նրանց մոտ երևակայության շնորհիվ կառաջանան բնականաբար և տարբեր ասոցիացիաներ - մեկը կկապի ծխելը սեքսուալության հետ, մյուսը ծխելու հետ կապված հիվանդությունների ու տհաճ հոտի հետ::B Ոչ միայն ծխելու մեջ սեքսուալություն տեսնող մարդկանց, այլ նաև բոլորին (սկսծ ինձնից ու վերջացրած այս տողերը կարդացողից) խորհուրդ կտայի, որ ուշադիր լինենք այն բանին, թե ինչ ենք դիտում, լսում..., քանի որ հիշողությունից ոչինչ չի կորում ու վաղ թե ուշ դրանք մեր ենթագիտակցական ոլորտից իրենց ազդեցությունն են ունենում մեր մտածելակերպի, զգացողության, ընկալման ու վարքի վրա... Հետևեք Ձեր զգայությունների մաքրությանը:

electrical_storm
30.01.2007, 22:06
իմ մտքերն ու զգացողությունները.. վաատն են, բայց կրկին ասում եմ ծխելու հետ կապված վատ մտքեր չեն առաջանում, ոչ մի պոշլի բան.. բայց մատերը լպստելու դեպքում... իմ մատերն ուզում տամ լպստեն...մատերը ասեցի...

Guest
30.01.2007, 22:30
http://fotoserver6.rc-mir.com/icon/137267_f75540266260dabb993284121d739867_1.jpgԼավ էլի, ոչ մի սեքսուալ բան աղջկա ծխելու մեջ չկա: Իրոք զզվելի ա: Ինչպես զզվելի ա նաև "մատ" լպստելը:[

electrical_storm
30.01.2007, 23:13
չէ...դե մատերը լպստելն էլ հավեսա նայել, բայց ծխելուն չի հասնի, ծխելու մեջ շաատ մեծ խորհուրդ կա:

Չամուռ
31.01.2007, 10:19
չէ...դե մատերը լպստելն էլ հավեսա նայել, բայց ծխելուն չի հասնի, ծխելու մեջ շաատ մեծ խորհուրդ կա:
բռավո դու լավ ես քեզ պահում
համբերատար ես ես մտածում եմ գուշակել եմ թե դու ինչ ես ուզում անես
բայց թաքուն քեզ կասեմ հետո:D

Cassiopeia
31.01.2007, 10:50
Կարծում եմ հաստատ աղջիկը, ով ծխում է(մշտական ծխող չէ, այլ դեպքից դեպք), կրքոտ, սեքսուալ ու զգացմունքային է, մի քիչ էլ "стерва", որը լավա, որտև իսկական աղջիկը պիտի մի քիչ "стерва" լինի, բայց ոչ լրիվ:
Մոռացար նշել, որ ծխում են հատկապես նյարդային սթրես ապրած անձինք, թեկուզ մեկ գլանակ: Ու հետևապես, աղջիկը քո նշածով կլինի ոչ միայն կրքոտ, սեքսուալ ու զգացմունքային, այլև նյարդային…:think վերջինը մտածելու տեղիք տվեց… միգուցե քո մեջ մազոխիստական հակումներ կան… չէ որ նյարդային մարդիկ սովորաբար ակամա ցավ են պատճառում դիմացինին…;)

Արամ
31.01.2007, 11:01
Երեևի այս հարցի մեջ մի փոքր խորանամ, հուսով եմ Բյուրակնը ՊԱՏԴԵՌԺԿԱ կանի:
Ուրեմն ես հենց տեսնում եմ ծխող կանանց, Ճիշտն ասած ինձ շատ տհաճա թվում, ինչ որ կերպ իմ մոտ դեպի ծխող կանաց մի փոքր հակակրանք(Չգիտեմ այսպիսի բառ կա թե չե, բայց շատ տեղին է)
Իսկ հիմա խորանամ...:D
Ուրեմն, եթե կինը ծխում է, ոչ միայն կինը այլև տղամարդը, բոլորս գիտենք, որ ծխելը վնասում է առողջության, իսկ կանանց մոտ.....Օրինակ մի տղամարդ, որը սիրումա ծխող կանանց մեկի հետ ամուսնանումա ու....Չգիտեմ դուք ինչպես կհասկանք գրածս:oy ...
Իրանք պետք է երեխա ունենան: Իսկ ծխող կանաց մոտ լինում են դեպքեր, որ երեխան մահածած է ծնվում, կամ ինչ որ թերություններով:
Դե եսքանը, ճգիտեմ Ճիշտ արտահայտվեցի թե ոչ..:oy

electrical_storm
31.01.2007, 14:17
Չեմ հասկանում,ինչի? իմ պոստը ջնջվեց:
Գրել էի, որ մարդիկ հասկանային ինչ ենք հատկապես ստեղ քննարկում, ու դա առողջության հետ կապ չունի, թե չէ հա կգրեն առողջույթան վնասների մասին, իսկ էս թեման դրա մասին չի:

Taurus
31.01.2007, 15:03
չէ...դե մատերը լպստելն էլ հավեսա նայել…
Լավա չասիր հավես ա լպստել…
են ել սեքսի աղջկա մատերը:D
Չէ բայց քո մեջ էլ ինչ որ իմաստ կա, մնում ա գտնելը;)

electrical_storm
01.02.2007, 15:50
Կարճատև ընդմիջումից հետո վերադառնանք քննարկմանը: Երեկ ծխում էինք ու սովորականից ավելի ուշադիր էի հետևում աղջկան. ինձ թվումա աղջիկներն ավելի շատ նայում են վառվող սիգարետին,քան ծխում են, դրա համար են շատը ծխում, որ վառվաող սիգարետի կրակին նայեն:Մեկ էլ զգացե?լ եք, տղեքից տարբեր ձև են բռնում սիգարետը, մատները ծալած:

Stalker
01.02.2007, 15:58
չէ...դե մատերը լպստելն էլ հավեսա նայել, բայց ծխելուն չի հասնի, ծխելու մեջ շաատ մեծ խորհուրդ կա:

Աղջիկը կարող է սեքսուալ լինել առանց սիգարետի և մատները լպստելու.
Իսկ եթե աղջիկը ի վերուստ սեքսուալ չի, ոչ մի բան "լպստելն" էլ չի օգնի :)

electrical_storm
01.02.2007, 16:05
հա ճիշտ ես...գրել եմ էն մյուս թեմայում էտ նույնը, բայց դե էդ չի նշանակում, թե սիգարետով սեքսուալ չի:

պ.ս.Ժող., եկե'ք մատերը լպստելը մոռանանք,օքե?յ::) поржали и хватит!:)

Լոս
01.02.2007, 17:11
ծխողներն էլ, լպստաններն էլ սեքսուալ չեն։
իսկ մահացածները։։։ այ դա ուրիշ բան : :bl

Guest
01.02.2007, 17:15
Մեկ էլ զգացե՞լ եք, տղեքից տարբեր ձև են բռնում սիգարետը, մատները ծալած:

Չե, ճիշտն ասած, նույն ձև են պահում, ողղիղ` ...http://www.smoking-sex.com/cigarette-babe.jpg

electrical_storm
01.02.2007, 17:28
դե ուրեմն էտ իմ հետի աղջիկնա մենակ տենց բռնում երևի:Բայց տղաները չեմ տեսել, որ տենց բռնեն:

Black Insomnia
01.02.2007, 23:57
Երբ աղջիկը ծխում է, դա ուղղակի վնասակար ու տհաճ է,երբ տղամարդն է ծխում` առավել եվս: Իսկ սեքսուալի հաշվով.. մտածում եմ ,որ գուցե կան մարդիկ,որոնք պահարանը սեքսուալ են համարում ( ամեն դեպքում հակառակն ապացուցելը <<մի քիչ>> դժվար գործ է ) այսինքն` յուրաքանչյուրի սեքսուալ պատկերացումներն անհատական են, ու քննարկել երեվույթի սեքսուալ լինելը ջուր ծեծելու նման(արդյունքը որ հաստատ նույնն է!) մի բան է..
Կարծում եմ` այն ,որ որոշները ծխելը սեքսուալ են համարում , ծխելու միակ օգուտն է ..ու..երբեմն նույնիսկ` նպատակը:B

Guest
02.02.2007, 16:23
Կարծում եմ` այն ,որ որոշները ծխելը սեքսուալ են համարում , ծխելու միակ օգուտն է ..ու..երբեմն նույնիսկ` նպատակը:B

Դե հա, լավ ես ասում. միակ օգուտը, բայց դե իմ կարծիքով, այս թեմայում պարզվեց, որ օգուտ կտա մենակ անհաների հանդեպ, ու շա՜տ քչերի համար:

Այնպես որ, ևս մեն անգամ կոչ եմ անում մարդկանց չծխել: Հավատացեք, եթե դուք երբևէ հասկանաք դրա իրական վնասները, ոչ միայն առողջության վրա, այլ նաև բանականության: Այն որ ավելորդ կախվախութկունը փոխում է ձեր հոգեկան աշխարհը և դեպի վատ կողմ, կարողա հետ նայելը շատ ամոթալի թվա:

Ես հավատում եմ, որ մոտ ապագայում մարդիկ էլ չեն ծխի: Վերջ ի վերջո զարգանում ենք: Ես հավատում եմ… ես օպտիմիստ եմ:(

-----------

Հա, սովորության համաձայն մի հատ էլ սեքուալ - ծխող "աղջկա" նկար տեղադրեմ
http://www.thefifthcolumn.com/blog/blog_images/oldsmoker.jpg

electrical_storm
04.02.2007, 01:39
հմմ..հետաքրքիրա... մի քիչ առաջ ծխում էինք...տեսնում եք,նոր եմ տուն եկել, ուշա ու չդիմացա, գրեցի ստեղ... չգիտեմ էսօր ինչ եղավ... ահավոր դուրս չեկավ աղջկա ծխելը... ու էտ աղջկան շատ էի ծխելուց տեսել ու դուրս եկել էր... էսօր, չգիտեմ.. չէ..սեքսուալ չի...

Cleopatra
04.02.2007, 14:30
հմմ..հետաքրքիրա... մի քիչ առաջ ծխում էինք...տեսնում եք,նոր եմ տուն եկել, ուշա ու չդիմացա, գրեցի ստեղ... չգիտեմ էսօր ինչ եղավ... ահավոր դուրս չեկավ աղջկա ծխելը... ու էտ աղջկան շատ էի ծխելուց տեսել ու դուրս եկել էր... էսօր, չգիտեմ.. չէ..սեքսուալ չի... Յաաաաաաաաա Միկ;) , դա քեզնից չի...

Anul
04.02.2007, 15:03
հմմ..հետաքրքիրա... մի քիչ առաջ ծխում էինք...տեսնում եք,նոր եմ տուն եկել, ուշա ու չդիմացա, գրեցի ստեղ... չգիտեմ էսօր ինչ եղավ... ահավոր դուրս չեկավ աղջկա ծխելը... ու էտ աղջկան շատ էի ծխելուց տեսել ու դուրս եկել էր... էսօր, չգիտեմ.. չէ..սեքսուալ չի...

հանձնվեցիր?:hands

electrical_storm
04.02.2007, 17:23
Չէ' ջան, ստեղ հանձնվելու բան չկա, էն ժամանակ գալիս էր, երեկ դուրս չեկավ, համ էլ ուրիշ հարցեր էլ կան, որ դուրս չեկավ,ստեղ չեմ ուզում գրեմ:

otar
05.02.2007, 00:38
ճիշտ ա դրա համար հատուկ բաժիններ կան.
համ էլ կոչ եմ անում բոլոր ԻՍԿԱՊԵՍ սեքսուալ աղջիկներին.

Ապացուցիր որ սեքսուալ ես , մի ծխիր ( կներեք ընտանեկան սպրինտ ջան ձեր ՎԱՐՈՐԴԱԿԱՆ իրավունքները խախտելու համար )

Arisol
12.02.2007, 19:34
ԼՕ՜Լ:
Հատուկ նկարվեցի ծխելուց, տեսեք՝ սեքսուա՞լ եմ:D : Ներեցեք որակի համար, բջջային հեռախոսով ա նկարված…
Հ.Գ. ես չեմ ծխում:
http://image.4amnet.info/thumb/87506233/Photo-0007.jpg (http://image.4amnet.info/view/87506233/Photo-0007.jpg)
http://image.4amnet.info/thumb/88046934/Photo-0008.jpg (http://image.4amnet.info/view/88046934/Photo-0008.jpg)
http://image.4amnet.info/thumb/80711995/Photo-0009.jpg (http://image.4amnet.info/view/80711995/Photo-0009.jpg)
http://image.4amnet.info/thumb/12926365/~USGrv00.jpg (http://image.4amnet.info/view/12926365/~USGrv00.jpg)

Գոռ Ջան - Հայ
12.02.2007, 19:41
Երևի դու փորձառու ծխող չես, սեքսուալ չես բռնել սիգարետը:D :D :D :D :D :D

Քեզ հատկապես չի սազում:ok

Arisol
12.02.2007, 19:49
Երևի դու փորձառու ծխող չես, սեքսուալ չես բռնել սիգարետը:D :D :D :D :D :D

Քեզ հատկապես չի սազում:ok
Հա դե Միկան ասում էր ոչ փորձառուների մասին:D :
Լավ է՜, այ մա՜րդ, վրիցս շնահոտ ա գալիս, առավել ևս մատերիցս… Սրա պատճառով ինքնազգացողությունս լավ չի հիմա :( …

Գոռ Ջան - Հայ
12.02.2007, 19:51
Հա դե Միկան ասում էր ոչ փորձառուների մասին:D :
Լավ է՜, այ մա՜րդ, վրիցս շնահոտ ա գալիս, առավել ևս մատերիցս… Սրա պատճառով ինքնազգացողությունս լավ չի հիմա :( …
Չէի սպասում ,որ կփորձես:D

Arisol
12.02.2007, 19:59
Չէի սպասում ,որ կփորձես:D
Դե առաջին անգամ չէր, որ տենց յանիմ ծխում եմ, դե բայց էս անգամ չեմ քաշել էլի :D … թե՞ :o …:oy

Մանե
12.02.2007, 20:17
ԼՕ՜Լ:
Հատուկ նկարվեցի ծխելուց, տեսեք՝ սեքսուա՞լ եմ:D : Ներեցեք որակի համար, բջջային հեռախոսով ա նկարված…
Հ.Գ. ես չեմ ծխում:
Նարե ջան չսազաց:nono :D

electrical_storm
12.02.2007, 21:14
Նարե՛ ջան, սազումա////..լուրջ..հավատա ինձ...պարզապես պիտի ավելի гламурный հագնված լինեիր, մեկ էլ երևի մի քիչ "փորձի" պակասա զգացվում,եթե կարելիյա այդպես արտահայտվել…

Arisol
12.02.2007, 21:58
Նարե՛ ջան, սազումա......լուրջ..հավատա ինձ...պարզապես պիտի ավելի гламурный հագնված լինեիր, մեկ էլ երևի մի քիչ "փորձի" պակասա զգացվում,եթե կարելիյա այդպես արտահայտվել…
:D :hands :D Մեռա, Միկա:D :
Դե էս ձմեռվա կեսին ինձ մենակ էդ гламурно հագնվելն էր պակասում, որ հիվանդանամ էլ:D :
Չէ՛, Միկա ջան, ինձ էդ "փորձը" պետք չի: Եթե սիգարետը պտի ինձ գեղեցկացնի, սեքսուալ դարձնի, ապա ամոթ ինձ:P :

Ուլուանա
13.02.2007, 11:45
ԼՕ՜Լ:
Հատուկ նկարվեցի ծխելուց, տեսեք՝ սեքսուա՞լ եմ:D : Ներեցեք որակի համար, բջջային հեռախոսով ա նկարված…
Հ.Գ. ես չեմ ծխում։
Նար, ահավոր տեսք ունես։ :bad Էլ տենց բան չանես։ :nono Համ էլ երևի ճիշտ ես ասում, վրայիցդ, մեղմ ասած, լավ հոտ չի գալիս։ :[ :D

phanasonic
13.02.2007, 17:55
Նա իր երկար, դողացող մատներով դուրս քաշեց գլանակը տուփից, հետո վառոցը բոցկլտաց, գրկելով գլանակի ծայրը:
Թանձր ծխի քուլան նուրբ շուրթերի արանքով հոսեց ներս, կարծես համբուրվում էր ծխախոտի հետ:
Շունչս պահած հեևում եմ և կարծես համբուրվում եմ ես ևս
մերթ-մերթ կուլ տալիս կոկորդումս հավաքված թուքը.

ես սոված եմ.

Յուրի Բոնդարեվ << Քեզնից առաջ>>

Black Insomnia
23.02.2007, 23:08

Բայց ինչ դաժան բան է :o ,էսպիսի բաներ մտածելը,էլ չեմ ասում` գրելը.. :oy Ինչպես կարող է ծխելու նկարագրությունը լինել այս աստիճան .. զգացմունքային..իսկ գուցե ծխելը ,ոչ մի վաստակ այդ դժվար գործում չունի.. ոմանք վերագրում են դրան այն, ինչին արժանի բացատրություն չեն գտնում:think

Idealistka
24.02.2007, 21:43
Նա իր երկար, դողացող մատներով դուրս քաշեց գլանակը տուփից, հետո վառոցը բոցկլտաց, գրկելով գլանակի ծայրը:
Թանձր ծխի քուլան նուրբ շուրթերի արանքով հոսեց ներս, կարծես համբուրվում էր ծխախոտի հետ:
Շունչս պահած հեևում եմ և կարծես համբուրվում եմ ես ևս
մերթ-մերթ կուլ տալիս կոկորդումս հավաքված թուքը.

ես սոված եմ.

Յուրի Բոնդարեվ << Քեզնից առաջ>>

Թե՞ «Выбор»-ն էր: Ամեն դեպքում իրոք զարմացած եմ, թե Յուրի Բոնդարեւը ոնց ա նկարագրում ծխելը, լրիվ նոր մի զգացողություն, երբ նկարագրում ա ծխող կնոջ հմայքը: Չունեմ միանշանակ կարծիք այդ առումով:

AN3
25.02.2007, 01:07
Չեմ կարծում,որ աղջիկը ավելի սեքսուալ և ցանկալի ե դառնում,երբ ծխում է…Ընդհակառակը ավելի վուլգար և տհաճ են լինում,կորցնում են իրենց կանացիությունն ու հմայքը…Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է…:)

Guest
25.02.2007, 12:24
Ռուսները մի հատ արտահայտություն ունեն՝ «Все курящие девушки кончяют раком»:
Ոնց ուզում եք հասկացեք, բայց երևի թե ինչ-ոչ սեքուալություն կա ծխելու մեջ… Ես դա չեմ հասկանա:

Gago
25.02.2007, 12:33
Ամենեվին համաձայն չեմ,հակառակ դեպքում ինձ տվում է ՍԻԳԱՐԸ ավելի ՍԵՔՍՈՒԱԼ կդարձներ կնոջը:hands

Censor
27.02.2007, 16:35
Վայ երեխեք ջան, ախր էտ ծխել չծխելը հեչ կապ չունի է..
Ցույց տանք, որ sex apail-ի հարցում ծխելը համարժեք ա , ասենք,հացուպանիր ուտելուն:

Ասենք, պատկերացրեք, ձեր ասած гламурно հագնված մի կնոջ - մինիով, շքեղ երկար ալիքավոր մազերով, 10սմ կրունկներով, ոտքը ոտքին գցած դանդաաաղ ...հաց ու երշիկ ա ուտւմ (կարդա` ծխումա)
..սենց..դանդաաղ թարթելով, աչքի տակով էլ քեզա նայում..
100%, ինքը թունդ sexy տեսք ունի... հեչել որ համբուրվելուց, պառդոն մայ ֆռենչ, բերանից երշիկի (ծխախոտի) հոտ ա գալու, մեկա էտ սեքս ափայլը առաջանալու ա մոտդ..

Հիմա պատկերացրեք աղջիկ, առավոտը զարթնելա, չստերով էկե նստելա կոմպի դեմը ու տենց գզգզված չատա անում ու... ծխումա (կարդա`հաց ու երշիկա ուտում):
Դժվար թե իրան կարելի ա էտ պահին անվանել սեքսի..
Ստեղ լավ խորացել եք)))
Սիգար, եսիմինչ)))
Տո թեկուզ սիգար ծխի, հավեսով նենց.. մեկա, էլի չի դառնա սեքսի..

Ընենց որ.. մնացածը կարգին լինի - ծխելը ոչ կավելացնի մի բան, ոչ էլ կպակասացնի

Պ.Ս. մենակ երևի արժի մարդկանց հետ մոտիկից խոսալուց (էլ չեմ ասում համբուրվելուց ) առաջ, եթե ծխել եք կամ երշիկ եք կերել, ատամ բան լվանալ էլի..մեկ էլ ծամոն ծամել.. բա..

electrical_storm
27.02.2007, 18:47
Չէ...համամիտ չեմ: Եթե աղջիկն իրոք սեքսուալա,շարմ ունի,ինքը հաստատ հաց ուտելուց էլա սեքսի,առավոտյան չսանրած մազերովելա սեքսի,մերկ դուշում էլ…
Իսկ,եթե ի ծնե չկան էտ ամենը,ուրեմն ինչքան էլ տանջվի,մեկա չի ստացվի,ընդամենը պառոդիա կլինի… գրածներս իրական կյանքից փաստերի վրա են հիմնված:
Իսկ սիգարի մասին կասեմ,որ ինձ անձամբ սիգարները դուր չեն գալիս ու համապատասխանաբար սիգարով աղջիկները ինձ համար տենց սեքսուալ չեն,ինչքան բարակ,երկար սիգարետ ծխող աղջիկները:Չեմ հիշում քննարկե՞լ ենք սիգարետի տուփը պայուսակից հանելն ու տուփից սիգարետ հանելը…սեքսի պահեր են… տեսե՞լ եք Անտոնի Զիմմեր կինոն,որ Սոֆի Մարսոնա խաղում…կայֆա ծխում…

Cleopatra
27.02.2007, 21:20
Իսկ սիգարի մասին կասեմ,որ ինձ անձամբ սիգարները դուր չեն գալիս ու համապատասխանաբար սիգարով աղջիկները ինձ համար տենց սեքսուալ չեն,ինչքան բարակ,երկար սիգարետ ծխող աղջիկները:Չեմ հիշում քննարկե՞լ ենք սիգարետի տուփը պայուսակից հանելն ու տուփից սիգարետ հանելը…սեքսի պահեր են… տեսե՞լ եք Անտոնի Զիմմեր կինոն,որ Սոֆի Մարսոնա խաղում…կայֆա ծխում…Վայ Միկա Միկա:D

Ավելացվել է 1 րոպե անց

Չէ...համամիտ չեմ: Եթե աղջիկն իրոք սեքսուալա,շարմ ունի,ինքը հաստատ հաց ուտելուց էլա սեքսի,առավոտյան չսանրած մազերովելա սեքսի,մերկ դուշում էլ…
Իսկ,եթե ի ծնե չկան էտ ամենը,ուրեմն ինչքան էլ տանջվի,մեկա չի ստացվի,ընդամենը պառոդիա կլինի… գրածներս իրական կյանքից փաստերի վրա են հիմնված:

Այսքանի հետ լիովին համաձայն եմ:)

Censor
27.02.2007, 22:10
Չէ...համամիտ չեմ: Եթե աղջիկն իրոք սեքսուալա,շարմ ունի,ինքը հաստատ հաց ուտելուց էլա սեքսի,առավոտյան չսանրած մազերովելա սեքսի,մերկ դուշում էլ…
Իսկ,եթե ի ծնե չկան էտ ամենը,ուրեմն ինչքան էլ տանջվի,մեկա չի ստացվի,ընդամենը պառոդիա կլինի… գրածներս իրական կյանքից փաստերի վրա են հիմնված…
)))))))
Storm, գիտես, եթե էտ ՔՈ աղջիկնա, այսինքն դու իրան տեսել ես ոչ միայն գզգզված, ասենք, քննությունից դուրս գալուց, այլ նաև քո նշած դուշում և այլն, հաստատ ինքը սեքսի կլինի քո համար ցանկացած վիճակում..
Խոսքը գնում ա , էէ, եթե անծանոթ մարդը տեսնի իմ նկարագրած առաջին և երկրորդ իրավիճակները ..

Vive L'Armenie
27.02.2007, 22:24
Կարծում եմ սիգարետն ընդհանրապես կապ չունի դրա հետ, :nea
Ամենևին...:nea
Չգիտեմ ում մոտ ինչպե՞ս, բայց իմ մոտ ծխող կանայք և աղջիկները մի տեսակ հակակրանք են առաջացնում, չնայած, որ նրանք կարող են լինել արտակարգ մարդիկ: :good

electrical_storm
27.02.2007, 22:32
ոնց որ պապաս լինես:) :P
ինքնա տենց ասում… լավ էլի… միշտ հետը վիճում եմ էտ հարցի շուրջ… ի՞նչ կապ ունի ծխելը… լավ են անում ծխում են…

իսկ ես մի դեպք հիշեցի…մի 3 տարի առաջ էր, մի ընկերուհի ունեի,առաջին անգամ էր ծխում…ես էի համոզել:) դեմքություն էր....ձեռքերը դողղացին,սիգարետը մատների արանքից սհաեց,ընկավ…լոլ...
առաջարկում եմ աղջիներին պատմել թե իրենք առաջին անգամ երբ,ոնց են ծխել… կամ ել ասենք երբ,որտեղ են ուզում ծխել…...համարձակորեն…թեման աղջիկների մասինա,.տղեքը պետք չի պատմեն իրանց մասին:)

Cracker
28.02.2007, 01:47
Մդյաաաա :)
կարդում կարդում եմ ու հասկանում եմ, որ ընդհանուր հայտարարի չեք գալիս... ))
Հիմա ասեմ...
ուրեմն կապ չունի աղջիկը ծխում ա թե չէ... կարևորը `чтоб не ваняло )))
չնայած հիմա աղջիկները նեեեենց են էտ հոտերը 'չքացնում', որ կյանում չէս պատկերացնի, որ ծխում ա... օրինակ վրաները դատարկում են 1լ-անոց մի դուխու 'բանկա' :D ու ասենք հէչ չեն մտածում, որ ավելի լավ ա ծխի հոտը գա, քան թե էտ զզվելի դուխու...
իսկ ինչ վերաբերվում ա սեքսուալությանը, իմ կարծիքով ծխելը ստեղ չափանիշ չի... եթե ի ծնե կա, ուրեմն... էլ չասեմ, հասկացաք <ուղղակի մինչև ես կդվինը փոխում եմ, գլխիս վրա 4 մազ սպիտակում ա> :) Ծխելու մեջ սեքսի մեքսի բաներ չկա, եթե աղջիկը իրան պահի как палагается, էտ ժամանակ սաղ լավ կլինի...

electrical_storm-ի խոսքերից
Չէ...համամիտ չեմ: Եթե աղջիկն իրոք սեքսուալա,շարմ ունի,ինքը հաստատ հաց ուտելուց էլա սեքսի,առավոտյան չսանրած մազերովելա սեքսի,մերկ դուշում էլ…

էս գրածի հետ էտքան ել համաձաայն չեմ.... եթե գզգզված մազերով ու եսիմինչերով ա, հաստատ սեքսի չի լօլ....
ու վոոբշե, ինչ եք գտել ծխելու մեջ?))

teleport
28.02.2007, 03:37
ինձ բախտա վիչակվել մի անգամ համբուրվեմ ծխոխ ախջկա հետ , ոնց որ մոխրաման համբուրես.

Cracker
28.02.2007, 10:15
ինձ բախտա վիչակվել մի անգամ համբուրվեմ ծխոխ ախջկա հետ , ոնց որ մոխրաման համբուրես.

)))))))
Իսկ ինձ բախտ վիճակվեց համբուրել Չծխող աղջկան ու կարող եմ ասել, որ :hands :ok

electrical_storm
28.02.2007, 13:20
ինձ բախտա վիչակվել մի անգամ համբուրվեմ ծխոխ ախջկա հետ , ոնց որ մոխրաման համբուրես.

2-ով ծխեք, մարտինի խմեք ու համբուրվեք…այ տենց շատ թույնա…

Cracker
28.02.2007, 14:15
2-ով ծխեք, մարտինի խմեք ու համբուրվեք…այ տենց շատ թույնա…

Այ էտ ժամանակ արդեն հորիզոնական ձևով կտանեն))))

Ուլուանա
28.02.2007, 15:52
2-ով ծխեք, մարտինի խմեք ու համբուրվեք…այ տենց շատ թույնա…
Դե, բնական է, որ երբ երկու մոխրաման իրար համբուրում են, ոչ մեկն էլ չի կարող գիտակցել, որ մոխրամանի է համբուրում, քանի որ դա զգալու համար անհրաժեշտ է, որ նրանցից մեկը մոխրաման չլինի... :P :D

Հուսով եմ՝ կատակս ոչ մեկի չվիրավորեց... Ուղղակի մոխրամանի մասին խոսք բացվեց, չդիմացա, արտահայտվեցի... :oy

electrical_storm
28.02.2007, 20:35
Չէ բայց… եղելա,որ ես մոխրաման եմ եղել,իսկ նա ոչ…բայց լաաավ էլ դուրը գալիս էր…

Սերխիո
28.02.2007, 21:18
ամբողջ թեման չեմ կարդացել, բայց ծխելը ՄԻԱՆՇԱՆԱԿ գրավիչ է:ok

shark_baby_girl
28.02.2007, 22:05
Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում ծխող կանանց մեջ,նույնիսկ երբեմն գրավիչ է,Եթե իհարկե չեն չարաշահում ծխելը:
Հա, ու ինձ դուր են գալիս նաև ծխող տղամարդիկ:
Բայց նորից եմ ասում միայն այն դեպքում, երբ չեն չարաշահում,ասենք առիթից առիթ են ծխում:
Դրանում վատ բան չկա ու լավ կլինի, որ կինը ծխի միայն երեխա ունենալուց հետո...;)

electrical_storm
28.02.2007, 23:28
Վերջապեսս… մարդիկ կան,որ հասկացան ինձ…

Черный~Ангел
01.03.2007, 22:46
Սկսենք այսպես ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Դա ընդհանրապես;Իսկ դրանից ելնելով աղջիկը որ ապագա մայր պետք է լինի ընդհանրապես պետք է մտածի եթե ոչ իր առողջության գոնե իր ապագա երեխայի համար:Եվ կտրականապես դեմ եմ աղջկա ծխելուն անկախ հանգամանքներից:Եվ դրա մեջ սեքսուալ բան չեմ տեսնում:
Ես անձամբ չեմ ծխում:

Cassiopeia
02.03.2007, 16:48
Ամեն ինչի մեջ էլ կարելի է սեքսուալություն նկատել: Դա կախված է ոչ թե բուն գործողությունից, այլ այն մատուցելու արվեստից: Երբ մարդ (տվյալ դեպքում աղջիկը) իր գործողությունների մեջ ներդնում է իր ամբողջ հմայքը, նրբագեղությունն ու քնքշանքը, նույնիսկ ամենատհաճ ու ամենավատ գործողությունը կարելի է սեքսուալ համարել:
Սեքսուալություն կարելի է "հայտնաբերել" աղջկա քայլվածքում, ուտելու ձևի մեջ... չթվարկեմ, ամեն ինչում: Պարզապես պետք է կարողանալ մատուցել ամեն ինչ նպատակահարմար պահին նպատակաուղղված ձևով:

electrical_storm
02.03.2007, 16:57
Զարմանալիա… Նարեից բացի՝ ոչ մի աղջիկ մի հատ կարգին չպատմեց իրա ծխելու մասին… կարելիյա մտածել,թե ծխած չկան…լոլ…

Arisol
02.03.2007, 17:57
Միկա՞ : Լօլ, ես չեմ ծխում :lol : Նենց ասեցիր, կարծես ես ծխող եմ կամ էլ ժամանակին ծխող եմ եղել ու պատմել եմ էդ երևույթը :D :

Dreamer
02.03.2007, 18:13
Ծխելը, ոչ մի ձևով չեմ կարող կապել, կանացի սեքսուալության հետ

Tumbler
02.03.2007, 22:06
Նայած էտ կինը սեքսուալա ընդհանրապես, թե չե. Ու մեկել նայած ոնցա ծխում.

electrical_storm
02.03.2007, 23:33
Միկա՞ : Լօլ, ես չեմ ծխում :lol : Նենց ասեցիր, կարծես ես ծխող եմ կամ էլ ժամանակին ծխող եմ եղել ու պատմել եմ էդ երևույթը :D :

Ջան, գիտեմ,որ չես ծխում, բայց միայն դու նկարներդ դրեցիր ծխելուց… էտ ի նկատի ունեի…

Censor
04.03.2007, 21:12
Էհ..ինչքան էլ լիբեռալ լինեմ ..մեկա..
եսօր նոր հիշեցի որ ծխելուց ախր էտ դեբիլ անդուր հոտը շորերի ւ մազերին(!!!) էլ ա կպնում..
Ու էտ ատամ մաքրելով չի անցնի..
Չէէ.. Ծխող ախչիկը չդզեց.. Ավելի լավա հացուերշիկ ուտի)))
Вообщем, ախչկեք, ծխել չկա.

Ու ի միջի այլոց, էտ ծխախոտի հոտը ԱՆՏԻSEXY ա և կանանց, և տղամարդկանց համար..

Artgeo
04.03.2007, 21:35
Թեման փակվում է, իրեն սպառելու պատճառով: