PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր



Rammer
11.04.2010, 12:34
ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ


Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո: Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում: Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել: Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
քաղբանտարկյալ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ապրիլի 9, 2010

Ձայնալար
20.08.2010, 13:06
Հայկական դեժավյու

ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել:

Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Բայց նորից Բաքու են մեկնելու, նորից գալու են Երեւան, եթե եղանակը նույնիսկ ոչ թռիչքային լինի: Աշնան դեմը նորից փակելու են պատուհանը, որ գարնան դեմը նորից բացեն: Նորից չեն հասկանալու, որ պատուհանով մտնել- դուրս գալը վատ բանի նշան է, հարկավոր է դռնով ելումուտ անել: Հայկական դիվանագիտության դիրքերը նորից ուժեղանալու են, ազատագրված տարածքներում նորից Տիգրանակերտ են հայտնաբերելու: Թուրքերը նորից հայկական եկեղեցի են նորոգում, դաշնակները նորից խորհուրդ են տալիս չուտել կուտը եւ եկեղեցին շպրտել թուրքերի կեղտոտ երեսին: Հայաստանում նորից եկեղեցի չեն նորոգում: Հայաստանում եկեղեցի կառուցում են` 28-րդ Բրաբուսը գնած եւ 30-րդ մերձավորին պադյեզդում գյուլլած բարերարների անունով: Հայաստանցիները Հայաստանից նորից հեռանում են` հայրենիքը հեռվից սիրելու: Մասիս սարի յուղաներկ նկարի գները նորից բարձրանում են Վերնիսաժում, իսկ «Հայլուրը» նորից նորությունների է սպասում Ներկայացուցիչների պալատից: Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը նորից ընդունել են ու նորից չեն ընդունում: Պարզից էլ պարզ է, որ նորից չեն ընդունելու, բայց նորից բացառված չէ, որ ընդունեն, ու նորից այս մասին քննարկումը զբաղեցնում է «Հայլուրի» եթերը: ԱՄՆ նախագահի թեկնածուները նորից խոստանում են ճանաչել ցեղասպանությունը ու նորից չեն ճանաչում, բայց նորից խոստանում են, որ նորից կմտածեն իրենց հին խոստումների մասին: Ֆրանսիայի սենատը նորից քննարկում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը ու նորից հասկանալի չէ` սահմանե՞ց, թե՞ ոչ: Շառլ Ազնավուրը նորից խոսում է իր հայկական արմատների մասին, ու նորից դա անասելիորեն հուզում է հայ հանրությանը: Հացը նորից թանկացել է ու թանկանալու է նորից: Օլիգարխները նորից հաբռգել են ու հաբռգելու են նորից: Ընդդիմությունը նորից հանրահավաք է հրավիրել ու հրավիրելու է նորից: Գյուղացու մասին նորից մտածող չկա, գյուղացին նորից երազում է կոլխոզից գողանալու մասին: Քաղաքացին նորից հիշում է այն երանելի օրերը, երբ ինքը անարգել գողանում էր գործարանից: Եզրակացությունը նորից նույնն է. ՀՀՇ-ն է, որ քանդեց Սովետը: Բայց հույսը նորից արթնանում է, որովհետեւ նորից ՌԴ նախագահը գալիս է Հայաստան: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են անվտանգության նկատառումներով: Եւ հիշարժան այդ սհաթը օրհնվում է նորից:

Նիկոլ Փաշինյան -Օգոստոս 19, 2010

http://armtimes.com/15781

Kuk
20.08.2010, 15:06
Մոռթել ա Նիկոլը: Էս մի քանի տողում էնքան բան ա ասել, որ կարելի ա մի անգամ էլ կարդալ, նորից…

Ձայնալար
30.09.2010, 22:36
Փոթորիկ Կոշի անապատում

Գիշերվա երկուսն անց ինձ արթնացրեց «Կոշ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը, թե բա հագնվիր, դուրս եկ հանրակացարանից. խոսելու բան կա: Հագնվեցի, իջանք ՔԿՀ հերթապահ մաս: Պարզվեց` հիմա ուր որ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ են գալու ինձ հետ տեսակցության: Ես էլ սրտնեղեցի, որ սափրված չեմ: Բայց ասացին` չեմ հասցնի սափրվել, արդեն ՔԿՀ են մտնում:

Տեսակցությունների սենյակ մտան Օմբուդսմենի գրասենյակի երեք ներկայացուցիչներ` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ` ինձ նման քնաթաթախ: Լյովա Բաղդասարյանը սովորականից ավելի սփրթնած էր: Սովորականից ավելի, որովհետեւ ինձ տեսնելիս պարտադիր սփրթնում է:
Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ տեղեկացրին, որ ահազանգ են ստացել, որ իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ է սպառնում:

Ձեւակերպման նման ճակատայնությունը տարօրինակ չթվաց, եւ հաջորդ պահին, երբ ինձ հարցրին, թե ինչ կասեմ այդ կապակցությամբ, հայտարարեցի.

- Իմ կյանքին եւ անվտանգությանը վտանգ սպառնում է, թե ոչ, եւ որքանով է իրական այդ սպառնալիքը, կարող է ասել միայն սույն պարոնը, «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը, որովհետեւ «Կոշ» ՔԿՀ-ում իմ կյանքի եւ անվտանգության համար սպառնալիք կարող է ստեղծել միայն ՔԿՀ պետը` իր անմիջական ղեկավար, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի հրամանով, իրեն ենթակա կրիմինալ տարրերի միջոցով, իր վարչակազմի ներկայացուցիչների թողտվության պայմաններում:

Այս հայտարարությունից հետո Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ինձ հարցրին, թե արդյոք ցանկանո՞ւմ եմ, որ մեր հանդիպումը առանձին, այսինքն` առանց ՔԿՀ պետի մասնակցության տեղի ունենա: Ես ասացի` ընդհակառակը, թող Բաղդասարյանը մասնակցի խոսակցությանը, որովհետեւ չկա այնպիսի ասելիք, որ չկարողանամ ասել նրա ճակատին: Հետո մանրամասն խոսակցություն գնաց Բաղդասարյանի եւ նրա վարչակազմի կոռուպցիոն գործունեության, նրա եւ կրիմինալի կապերի, նրա ղեկավարության եւ կրիմինալի կապերի մասին: Այս ողջ ընթացքում ՔԿՀ պետը ոչ գվվում էր, ոչ բվվում. ընդամենը սփրթնում էր անհնարինության աստիճան: Իսկ երբ մի պահ փորձեց առարկել` ասացի, որ իմ բերանից դուրս եկած ցանկացած խոսք կարող եմ ապացուցել, որից հետո «փոխգնդապետ» Բաղդասարյանը կրկին սսկվեց: Իսկ երբ հասկացավ, որ խոսակցությունն իր համար խայտառակ ընթացք է ստանում, ինձ դիմելով` հայտարարեց.

- Ես գլխով պատասխանատու եմ քո անվտանգության համար եւ երաշխավորում եմ այն:

Ի հեճուկս իր սպասումների, սակայն, այսպիսով իրավիճակը ավելի լարվեց, որովհետեւ այլ խոսակցությունների ժամանակ ՔԿՀ պետը ակնարկում էր, որ չի կարող պատասխանատվություն կրել «Կոշ» ՔԿՀ բնակելի տարածքում պահվող հարյուրավոր հանցագործների արարքների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել իմ անձի դեմ: Բա ինչպե՞ս պատահեց, որ գիշերվա կեսին արդեն երաշխիքներ է տրամադրում:

Հասկանալի է` շուրջ մեկուկես ժամ տեւած խոսակցության բոլոր մանրամասները չեմ կարող շարադրել: Դրանք այս պահին էական էլ չեն: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները համոզվեցին, որ ինձ վրա բռնության հետքեր չկան, ես էլ ասացի, որ տվյալ պահին շատ կոնկրետ անձի կամ անձանց կողմից ֆիզիկական հաշվեհարդարի կոնկրետ սպառնալիք չեմ ստացել, բայց որ ՔԿՀ վարչակազմը նման մի պրովոկացիա սարքելու ուղղությամբ լուրջ եւ հետեւողական ջանքեր է գործադրում, ինձ համար ակնհայտ է: Հա, կարծեմ Լ. Բաղդասարյանը այստե՛ղ ասաց, որ երաշխավորում է իմ անվտանգությունը: Այսպիսով` հանդիպումն ավարտվեց, եւ ես վերադարձա իմ քնելատեղ, պառկեցի քնելու: Առավոտյան արդեն, ՔԿՀ իրազեկ դատապարտյալները եւ ՔԿՀ որոշ ներկայացուցիչներ հույժ գաղտնիության պայմաններում շնորհավորում էին ինձ` ասելով, որ մեծ փորձանքից եմ պրծել: Ինձ բացատրեցին, որ նախորդ օրը «սալդաթների» 15 հոգանոց խումբ է ձեւավորվել, որը սեպտեմբերի լույս 27-ի գիշերը պետք է ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեր ինձ «կոտրելու» ուղղությամբ: Նվազագույն արդյունքը, որին այդ խումբը պիտի հասներ` այն է, որ ես պիտի ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանին դիմում գրեի ինձ փակ ռեժիմի ՔԿՀ տեղափոխելու խնդրանքով, իբր անվտանգության նկատառումներով: Մյուս տարբերակների մասին գրված է արդեն` «Հայկական ժամանակ» թերթի երեկվա համարում:

Ես մի պահ չէի կարողանում ընկալել «սալդաթ» հասկացության իմաստը, մտածելով, թե խոսքը զինծառայողների մասին է: Պարզվեց, սակայն, ՔԿՀ դատապարտյալների շրջանում այսպիսի մի խավ կա, որը հրամաններ է կատարում: Ընդ որում, սրանք բութ գործիքի դեր ունեն եւ իրենց տրված հրամանից բացի ոչինչ չեն ճանաչում: Նրանց հնարավոր չէ որեւէ բան բացատրել, նրանք չեն նայում, թե ով է դիմացինը: Սա մարդկային այն տեսակն է, որը ընտրությունների օրը Սերժիկի եւ Ռոբիկի համար լցոնումներ էր իրականացնում տեղամասերում, քացու տակ տալիս լրագրողների, դիտորդների, պատգամավորների, այդ թվում եւ` կանանց: Սրանց համար էականը հրամանն է եւ ուրիշ ոչինչ: Իսկ Սերժիկ-Ռոբիկ զույգի, սրանց ծառայող մենթերի եւ հանցագործների հրամանները առանձնակի փութաջանությամբ են կատարում:
Նախորդ գիշեր պլանավորված օպերացիան, փաստորեն, կանխվեց: Եւ սա այն դեպքերից է, երբ, պետք է խոստովանել` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի գործողությունները տվեցին շատ կոնկրետ արդյունք: Ինչ վերաբերվում է Սերժիկի եւ նրա կրիմինալ վարչակազմի` վերը շարադրված նպատակներին, կարող եմ միմիայն մի բան ասել. ձուն գա ձեր կուսական խելքին:

շարունակելի

http://www.armtimes.com/17426

Ձայնալար
17.10.2010, 20:12
ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՕՊԵՐԱՑԻԱ «Ճ»

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում էլ ակտիվորեն նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ի հանրահավաքին: Իմ նկատմամբ «ոստիկանական» հսկողությունը է´լ ավելի է ուժեղացել: Եթե, ասենք, գնում եմ չիշիկ անելու, արտաքնոցի մոտ ուժեղացված պոստեր են հայտնվում: Եթե զբոսնում եմ, «Կոշ» ՔԿՀ օպերները դիրքավորվում են մոտակա թփերի տակ, ու երբ անզգույշ մի շարժումով խշխշոց են առաջացնում եւ գրավում ուշադրությունս, տուտժե բեղմնավորման շրջանում գտնվող որձ կատուների ձեներ են հանում, կամ էլ` հնդկահավի բլբլոց: Օպերատիվ այս միջոցառումները կանխարգելիչ նշանակություն ունեն. ՔԿՀ ղեկավարությունը վախենում է, թե չլինի` այս ընթացքում քայքայիչ գործունեություն ծավալեմ, իսկ հոկտեմբերի 15-ին բռնեմ` ուղիղ կապ հաստատեմ Մատենադարանի հետ, եւ Սերժիկը հիպերտոնիկ կրիզ ունենա` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Ահա նման տխրամած հեռանկարը կանխելու համար «Կոշ» ՔԿՀ վարչակազմը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել: Հոկտեմբեր ամսվա ընթացքում, օրինակ, ինձ չի ընձեռել քարտֆոնից զանգելու եւ ոչ մի հնարավորություն: ՔԿՀ պետի հաստատած ցուցակը կախված է հայտարարությունների տախտակին: Այդ ցուցակում գրված է, թե հոկտեմբեր ամսվա ընթացքում «Կոշ» ՔԿՀ որ դատապարտյալը, ո՞ր օրերին եւ ո՞ր ժամերին պետք է զանգելու հնարավորություն ստանա: Իմ անունը ընդհանրապես չկա: Այսինքն` հոկտեմբեր ամսվա ընթացքում ես քարտֆոնից թեկուզ մեկ անգամ զանգելու հնարավորություն չեմ ունենալու: Բացի այս, «Կոշ» ՔԿՀ օպերները օրվա մեջ մի քանի անգամ խուզարկության են ենթարկում ինձ: Այդպիսի խուզարկություններից մեկը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ: Իրենց բոզերից մեկի միջոցով օպերատիվ տվյալ ուղարկեցի, թե իբր գլխարկիս մեջ փաթաթած բջջային հեռախոս եմ պահում: Իրենց բոզը չկռահելով, որ բազմաթիվ խուզարկություններից հոգնած պարզապես կուտ եմ տալիս իրեն` վազեց եւ զեկուցեց ՔԿՀ օպերներին: Շատ չանցած օպերները ինձ շրջափակեցին հենց այն վայրում, որտեղ եւ նախատեսել էի: Պահանջեցին ցույց տալ գլխարկս, որը փաթաթած պահել էի ձեռքիս մեջ: Մի~ գույնս գցեցի, մի~ խառնվեցի իրար, մի~ լեզու եմ թափում օպերներիս առաջ, թե բա` ձեր ցավը տանեմ, ինչ կլինի, մի բուռ հայ ենք, խնայեք ինձ, մի պահանջեք իմ գլխարկի պարունակությունը ցույց տալ, մի կործանեք ինձ: Սրանից օպերների դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, նրանք երջանիկ էին. կապիտան Արման Գեւորգյանն, օրինակ, արդեն պատկերացնում էր, թե ինչպես է Սերժիկը «սուրբ Սաշիկ» մեդալ կախում իր դոշից եւ քնքշորեն քաշում թշերը: Իսկ մյուս օպերը` Վալերիկ Մամիկոնյանը իր վրեժը լուծելու ծարավից ճպճպացնում էր բերանը: Իսկ վրեժխնդրության առիթ նա ունի. վերջերս մի առիթով բացատրություն էր վերցնում ինձնից եւ տիտղոսաթերթին պիտի գրեր. «դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի բացատրության շարունակությունը»: Այս ընթացքում նրան պարզաբանել էի, որ ոչ թե դատապարտյալ եմ, այլ` քաղբանտարկյալ:
- Հիմա ի՞նչ, բացատրության մեջ ես պիտի գրեմ քաղբանտարկյա՞լ,- հարցրեց նա:
- Բա իհարկե,- համոզված տոնով ասացի ես:
Գրեց` «քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի բացատրության շարունակությունը»: Պարզ է, թե հետո ինչ սկանդալ էր եղել ՔԿՀ պետի կաբինետում, երբ վերջինս տեսել էր, որ իր ղեկավարած ՔԿՀ աշխատակիցը պաշտոնական փաստաթղթի մեջ ինձ անվանել է քաղբանտարկյալ: Բացատրության այդ էջը չգիտեմ ուր էին տարել` հատուկ քիմիական մշակման ենթարկել, քաղբանտարկյալը դարձնելով «դատապարտյալ»: Բայց փոփոխությունը չեն կարողացել աննկատ անել, եւ միջամտության հետքերը ակնհայտ երեւում են փաստաթղթի վրա:
Հա, ուրեմն, զույգ օպերներին համոզում եմ, թե բա` մի ստուգեք իմ գլխարկի պարունակությունը, ձեր ցավը տանեմ, մի կործանեք ինձ: Սրանք` երջանկությունից ոգեւորված, թե բա` վարյանտ չկա, պիտի գնանք անվտանգության ապահովման սենյակ: Ճանապարհին էլի լեզու եմ թափում: Չէ որ չէ: Սենյակ մտանք` Մամիկոնյանը Շտիռլիցի ոճով կանգնեց դռան դեմը եւ ձեռքերը խաչեց: Գեւորգյանը նստեց սեղանի մոտ` որպես ավելի մեծ ամբիցիաներ ունեցող: Ի վերջո, փաթաթած գլխարկս դրեցի սեղանին. երկուսով մի հարձակվել են` հո~ չեն քանդում, հո~ չեն քանդում գլխարկը: Բայց այնտեղ, ավաղ, ոչինչ չկար, բացի «սուրբ Սաշիկ» շքանշանի հալվող տեսլականից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

---------- Ավելացվել է՝ 21:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:12 ----------

http://www.nikolpashinyan.com/?p=1869

Ձայնալար
05.11.2010, 23:19
Սերժանտական հարձակումներ

Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունն ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպված միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչ օրս «Կոշում» իմ անձի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:

1. ահա, ընկե՛ր` քեզ մի դրոշ

Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան: Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները», ինչպես արդեն նշել եմ` տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարականներ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց սրանց միջոցով են կատարվում:

Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ. նախ` իմ քնելատեղի մոտից, մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի նման չեմ պահում: Զսպված կոշտությամբ հակընդդեմ պահանջով հանդես եկա` բացատրել, թե կոնկրետ ի՞նչ պրետենզիաներ են ինձ ներկայացվում: Այսինքն` ո՞րն է ինձ ներկայացվող մեղադրանքը, եթե այդպիսին կա, ո՞րն է ինձ ներկայացվող պահանջը, եթե այդպիսին կա: Ինչպես եւ սպասում էի` ասելիքը անհստակ էր եւ ընդհանուր: Թերթում տպագրվող հոդվածները, իմ քաղաքական գործունեությունը եւ իմ պահվածքն ընդհանրապես դուրեկան չի բազմաթիվ արժանի մարդկանց: Բնականաբար` ասացի, որ իմ հոդվածները, լրագրողական եւ քաղաքական գործունեությունը չեմ պատրաստվում քննարկել որեւէ մեկի հետ` անկախ նրանից` «արժանի՞» է այդ մեկը, թե անարժան: Հասկանալով, որ այս թեման իսկապես շարունակություն ունենալ չի կարող` նշված օպերացիայի գլխավոր «սալդաթը» փոխեց տակտիկան եւ արտասանեց կարեւորագույն մի նախադասություն. «Քեզ չի ասվե՞լ, որ էդ դրոշը էդտեղից հանես»: Սիրելի ընթերցող, խնդրում եմ շատ ուշադիր լինել իրավիճակը ամբողջությամբ պատկերացնելու համար: Գլխավոր «սալդաթի»` չակերտներում մեջբերված խոսքը Հայաստանի պետական դրոշի մասին է` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Բայց ոչ թե մեծ դրոշի, այլ փոքրիկ` հուշանվերային: Դրա չափերն են` 6 սանտիմետրը 12 սանտիմետրի վրա:

Նման դրոշակ իմ քնելատեղի վրա, իմ գլխավերեւում կախված է եկել կալանքիս ողջ ընթացքում` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիմա էլ` «Կոշ» ՔԿՀ-ում: «Սալդաթը» ճիշտ էր` նախկին միջադեպերից մեկի ժամանակ հարձակվող բրիգադը ինձնից պահանջել էր վերացնել այդ դրոշը եւ չփակցնել որեւէ տեսանելի տեղում: Այդ պահանջի հիմնավորումներ չեն բերվում. պիտի հանես եւ վերջ. եթե չհանես` վատ կլինի: Նման վերջին խոսակցությունը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ, եւ իմ դրոշը վայրկյան անգամ չի հեռացել իր տեղից: Եւ ահա, նոյեմբերի 3-ի միջադեպի կազմակերպիչները ինձ հետ կապված որեւէ կոնկրետ ասելիք չունենալով` իրենց գործողությունների սլաքը թեքեցին դեպի դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պահանջելով անհապաղ հանել այն, հանել անվերադարձ: Բնականաբար, պատասխանս միանշանակ էր եւ աներկբա` իմ դրոշը պետք է լինի իմ գլխավերեւում: Այս հարցի շուրջ էր, ահա, որ խոսակցությունը սրվեց, եւ գլխավոր «սալդաթը» հարձակվեց ինձ վրա: Ինչպես լինում է նման դեպքերում` առաջացավ մարդկային կուտակում` հենց իմ քնելատեղի մոտ, եւ դժվար էր տարբերակել` ով ում բարեկամն է: Ու չնայած ՔԿՀ հսկիչները ամեն դատապարտյալի ամեն փռշտոցի վրա հավաքվում են ճանճերի նման, շուրջ 15 րոպե տեւած, գոռգոռոցներով ու բարձր տոնով խոսակցության ընթացքում որեւէ հսկիչ այդպես էլ չերեւաց: Այս պատմությունն ավարտվեց «զգուշավոր քաշքշուկով», եւ կողմերը մնացին իրենց դիրքորոշումների վրա: Հակառակ կողմը պնդում էր, որ ես այլեւս հոդված չպիտի գրեմ թերթում, եւ իմ գլխավերեւից պիտի հանեմ Հայաստանի պետական դրոշը: Հիմա դուք կարդացիք հոդված, որ գրված է վերը նշված միջադեպից հետո, իսկ ՀՀ պետական դրոշն էլ շարունակում է զարդարել իմ գլխավերեւը: Եւ այդպես լինելու է միշտ:

Հ.Գ. Առաջիկա գլուխներում կանդրադառնամ «Կոշ»-ում ինձ հետ տեղի ունեցող այլ միջադեպերի եւ որոշ խոսակցությունների, որ դրսում շրջանառվում է այս ամենի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 6, 2010

http://www.armtimes.com/19037

Ձայնալար
06.11.2010, 22:54
«Սալդաթներին» հանձնարարվել էր Նիկոլ Փաշինյանին ներքաշել ղումարի մեջ և «թավանի» տակ գցել


2. վերահաշվարկ

Քանի որ այս խոսակցությունը բացվեց, թերևս արժե ևս մեկ անգամ անդրադառնալ ինձ հետ տեղի ունեցած նախկին միջադեպին։ Ընթերցողը հիշում է, անշուշտ, «Փոթորիկ Կոշի անազատում» հրապարակումս։ Եթե չեք հիշում՝ վերընթերցեք։ Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի՝ «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի և հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձևավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր։ Իսկ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետև կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում։ Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում։ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների այցելության պահին իմ և սերժանտիկների կոնֆլիկտը գագաթնակետին էր։ Այն ժամանակ, սակայն, նախընտրեցի Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին խնդիրը անուղղակի ներկայացնել, բայց նրանք կամ չհասկացան, կամ չցանկացան հասկանալ։ Երբ ինձ հարցրին, թե արդյոք իմ կյանքին և անվտանգությանը որևէ բան սպառնում է, ասացի, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն խոսակցությանը ներկա՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը, որն անմիջական ղեկավարն է Լյովա Բաղդասարյանի։ Այս կետում վերջինս ոգևորվեց և հայտարարեց, որ իմ անվտանգության ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ ՔԿՀ պետի այս հայտարարությունից հետո հայտարարեցի, որ ինձ ոչինչ չի սպառնում։ Չօգտագործեցի՝ «այլևս ոչինչ» բառակապակցությունը, և մեր փոքրիկ Օմբուդսմենը ահազանգը կեղծ գնահատեց, իսկ թե որոշ թերթեր ինչպես արձագանքեցին տեղի ունեցածին, ինձ համար անսպասելի չէր։
Որոշ մարդիկ իրենց ինֆլյացիայի հիմնական մեղավորը ինձ են համարում։ Աստված իրենց հետ՝ թող համարեն։
Ինչ վերաբերում է իմ դեմ իրագործվող քայլերին, դրա հիմքը նույնն էր. ինձ փորձ էր արվում բացատրել, որ լրագրողական ու քաղաքական գործունեությունը կալանավորի բան չեն, ու քանի դեռ ազատազրկման վայրում եմ, պետք է լռեմ։ Երբ անսասան մնացի իմ դիրքորոշման վրա, իմ դեմ ուղարկված սալդաթները այլ հանձնարարություն ստացան. ինձ ներքաշել ղումարի մեջ և «թավանի» տակ գցել։ Նույնիսկ նվազագույն շեմ էր հաստատվել՝ 20 հազար դոլար։ Երբ ինձ ղումարի մեջ ներքաշելու գիշերային փորձերը հօդս ցնդեցրի, ասելով, որ եթե անգամ Սերժիկը Սաշիկի և Նեմեցի թաթիկը բռնած գա՝ ոչ ոք չի կարող ինձ ղումարի մեջ ներքաշել, հանձնարարությունը փոխվեց։ Նման դեպքերում, ի դեպ, իմ քնելատեղը շրջափակված էր լինում սալդաթների կողմից և ինձ ասվում էր, որ ես չեմ կարող հրաժարվել ղումարից,եթե պետք լինի՝ զաստավիտով թավանի տակ կգցեն։ Շուտով համոզվելով, որ իմ պարագայում նման բան հնարավոր չէ, նույնիսկ՝ Սերժիկի, Սաշիկի և Նեմեցի համակողմանի աջակցության պարագայում՝ սալդաթները հեռացան, որոշ ժամանակ անց վերադառնալով նոր առաքելությամբ։ Նրանց ասվել էր՝ էական չէ, ես ղումար խաղացել եմ, թե ոչ։ Թող սալդաթներից մեկը ասի, որ ինձ 20 հազար դոլար կրել է, մի քանիսն էլ՝ հաստատեն այդ «փաստը»։ Երբ այս լուրին քմծիծաղով վերաբերվեցի և սուրհանդակներին հիասթափեցրի՝ լարվածությունը հասավ գագաթնակետին։ Շուտով ինձ հայտնեցին, որ ինձ «սատկացնելու» հանձնարարություն են ստացել, ու գիշերը փայտերով լուծելու են հարցերս և դրա համար ունեն անհրաժեշտ մարդկանց դաբրոն։ Ու եթե ուզում եմ նման բան տեղի չունենա՝ երեք տարբերակ ունեմ՝ ա) դիմում գրել և տեղափոխվել փակ տիպի ՔԿՀ բ) ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին, գ) պարտավորվել կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում հոդվածներ չգրել կամ գրել միայն միջազգային թեմաներով, ելույթներ չունենալ, հարցազրույցներ չտալ։ Տարբերակներից որևէ մեկն ընտրելու համար ինձ տրված էր երեք ժամ ժամանակ։
Երբ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները եկան, այդ երեք ժամը նոր-նոր սպառվել էր, ու երբ նրանց հետ գիշերային հանդիպումից վերադարձա՝ մեր հանրակացարանը շրջափակված էր ՔԿՀ աշխատակիցներով։ Ասացին, որ իմ անվտանգությունն են ապահովում։ Բայց ուշադրություն դարձրեք, ես որևէ մեկին չէի ասել, որ իմ անվտանգությանը որևէ բան սպառնում է։ Տեսնես՝ որտեղից էին իմացել...

Նիկոլ Փաշինյան

Վիշապ
07.11.2010, 22:10
...Շուտով ինձ հայտնեցին, որ ինձ «սատկացնելու» հանձնարարություն են ստացել, ու գիշերը փայտերով լուծելու են հարցերս և դրա համար ունեն անհրաժեշտ մարդկանց դաբրոն։ Ու եթե ուզում եմ նման բան տեղի չունենա՝ երեք տարբերակ ունեմ՝ ա) դիմում գրել և տեղափոխվել փակ տիպի ՔԿՀ բ) ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին, գ) պարտավորվել կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում հոդվածներ չգրել կամ գրել միայն միջազգային թեմաներով, ելույթներ չունենալ, հարցազրույցներ չտալ։ Տարբերակներից որևէ մեկն ընտրելու համար ինձ տրված էր երեք ժամ ժամանակ։

Կներեք ցինիզմիս համար, բայց տեսնես ո՞ր տարբերակն է ընտրել Նիկոլը: Օրինակ ես եթե մոտավորապես նույն ժանրի լրագրող լինեի, կասեի որ ըստ իմ «հավաստի աղբյուրների»՝ ա) Նիկոլին վաղաժամկետ ազատելու տասովկաներ են տեղի ունենում, բ) Նիկոլի զահլեն գնացել է անիմաստ հոդվածներ գրելուց և նա մահանա է ման գալիս, գ) Նիկոլը շուխուր է անում, որ իրեն չմոռանան, դ) Նիկոլը իսկապես վախենում է ծեծվելուց: Ես անձամբ շատ կուզեի, որ առաջինը լիներ, էս տղային բաց թողնեին, ինքը իր հոդվածներով 90-ականներից սկսած իշխանությունների համար ոչ մի վտանգ էլ չի ներկայացրել, մեր իշխանությունները իմունիտետ ունեն հոդվածների նկատմամբ, хоть հայհոյանքներ կամ սենսացիոն բացահայտումներ լինեն... Մի երկրում որ դատական համակարգը ենթարկվի իշխանություններին, էնտեղ իշխանությունները վախենալու չունեն: Մենակ զանգվածային անկարգություններ չլինեն... :))

Ձայնալար
07.11.2010, 22:48
Էն էլ ոնց են վախում, Նիկոլից երևի ամենաշատն են վախում, որտև Նիկոլը կարա թարմություն մտցնի շարժման մեջ: Եթե չվախենային, հիմա Նիկոլը ազատության մեջ կլիներ: Սրանք ամեն տեսակ ազատ մարդուց են վախում: Շան պես վախում են երիտասարդ ակտիվիստներից, որոնցին մի մասը իշխանական տեռորի արդյունքում էսօր թռած ա: Այլ հարց ա, որ հլը որ էֆեկտիվ պայքարում են՝ վախեցնելով, ծեծելով, նստացնելով, փողով առնելով: Ասիր էլի, Վիշ: Նիկոլը էն տղեն էր, որ մարտի 1-ին չվախեցավ ասեց ձեռներդ փեդ մեդ վերցրեք, մարդ եք մեկել տեսար առավոտվա պես հարձակվեցին: Նիկոլից էլ չվախենան ումի՞ց վախենան:

Վիշապ
07.11.2010, 23:25
Էն էլ ոնց են վախում, Նիկոլից երևի ամենաշատն են վախում, որտև Նիկոլը կարա թարմություն մտցնի շարժման մեջ: Եթե չվախենային, հիմա Նիկոլը ազատության մեջ կլիներ: Սրանք ամեն տեսակ ազատ մարդուց են վախում: Շան պես վախում են երիտասարդ ակտիվիստներից, որոնցին մի մասը իշխանական տեռորի արդյունքում էսօր թռած ա: Այլ հարց ա, որ հլը որ էֆեկտիվ պայքարում են՝ վախեցնելով, ծեծելով, նստացնելով, փողով առնելով: Ասիր էլի, Վիշ: Նիկոլը էն տղեն էր, որ մարտի 1-ին չվախեցավ ասեց ձեռներդ փեդ մեդ վերցրեք, մարդ եք մեկել տեսար առավոտվա պես հարձակվեցին: Նիկոլից էլ չվախենան ումի՞ց վախենան:

Ինձից ու քեզնից ապեր: Թե՞ մենք ազատ չենք, ստրուկներ ենք:P Արի մնացած ասածիդ վերաբերյալ լռեմ:

Երվանդ
07.11.2010, 23:56
Հետաքրքիր ա էտ ինչի՞ են հիմա իշխանությունները Նիկոլի հանդեպ վերաբերմունքը փոխել, մինչև էտ սենց բան չէր լինում, առանց պրոբլմի հոդվածներ էր գրում, սադրանքներ տեղի չեին ունենում, ուզում եմ ասեմ որ եթե վերևից հրանգ ա, ինչ որ բան պիտի փոխված լինի, ռեալ վտանգ լինի Նիկոլի հետ կապված, ոնց մտածում եմ տենց հիշարժան ինչ որ փոփոխություն կամ ակտիվություն քաղաքական դաշտում չեմ կարում մտաբերեմ, էն մյուս քաղբանտարկյալները բա ի՞նչ անեն, ոչ թերթ ունեն, ոչ խմբագիր են, որ մի հատ թեթև բազառից շուխուր սարքեն:

Ձայնալար
08.11.2010, 12:36
Ինձից ու քեզնից ապեր: Թե՞ մենք ազատ չենք, ստրուկներ ենք:P Արի մնացած ասածիդ վերաբերյալ լռեմ:

Տեղներս չգիտեն, ապեր, որ իմանան կվախենան, հլը մի քիչ ակտիվություն ցուցաբերի, նենց որ աչքներին երևաս, տենց ոնց են վախենում:

Վիշապ
08.11.2010, 13:39
Տեղներս չգիտեն, ապեր, որ իմանան կվախենան, հլը մի քիչ ակտիվություն ցուցաբերի, նենց որ աչքներին երևաս, տենց ոնց են վախենում:
Բռատ ջան, հենց ինձ պետք է լինում, ես ակտիվությունը շատ լավ ցուցաբերում եմ, ու ոչ էլ պախկվում եմ։ Իմ իրավունքներն էլ պաշտպանում եմ առավելագույնս իմ հնարավորությունների չափով։ եթե որոշ իրենց գործիչ համարող մարդիկ իմ ակտիվությունը անբավարար են համարում, իրենց էլ հերոս են կարծում, ապա թող համարեն ու կարծեն։ Ինչ վերաբերում է ազգային խնդիրներին, ապա դրանց վերաբերող ցանկացած բան պատրաստ եմ անելու, եթե միայն հավատամ արածիս ու կազմակերպիչների (եթե այդպիսիք կան) անկեղծությանը։ Տարբեր դուդուկների տակ պարելուց հեռու եմ։

Ձայնալար
08.11.2010, 14:19
Բռատ ջան, հենց ինձ պետք է լինում, ես ակտիվությունը շատ լավ ցուցաբերում եմ, ու ոչ էլ պախկվում եմ։ Իմ իրավունքներն էլ պաշտպանում եմ առավելագույնս իմ հնարավորությունների չափով։ եթե որոշ իրենց գործիչ համարող մարդիկ իմ ակտիվությունը անբավարար են համարում, իրենց էլ հերոս են կարծում, ապա թող համարեն ու կարծեն։ Ինչ վերաբերում է ազգային խնդիրներին, ապա դրանց վերաբերող ցանկացած բան պատրաստ եմ անելու, եթե միայն հավատամ արածիս ու կազմակերպիչների (եթե այդպիսիք կան) անկեղծությանը։ Տարբեր դուդուկների տակ պարելուց հեռու եմ։

Վիշ ջան, նենց ես գրել, կարծես ես քեզ մեղադրել եմ պասիվության մեջ: Ես էլ ակտիվիստ չեմ, ինձանից էլ չեն վախենում: Նիկոլը ակտիվիստ ա՝ մեղմ ասած, ակտիվիստ էին նայեվ Խառատյան Արսենը ով հիմա փաստացի փախած ա, Մանուկյան Արենը, ու տենց լիքը տեռորի ենթարկված երիտասարդներ, ուսանողներ և այլն: Եթե իշխանությունները ոչ մեկից չվախենային, էսօր քաղբանտարկյալներ չէին լինի: Ինչ անում են վախից են անում, այլ հարց է, որ, կրկնում եմ, մինչ այժմ հաջողությամբ չեզոքացնում են նրանց ումից վախենում են:

Վիշապ
08.11.2010, 15:30
Վիշ ջան, նենց ես գրել, կարծես ես քեզ մեղադրել եմ պասիվության մեջ: Ես էլ ակտիվիստ չեմ, ինձանից էլ չեն վախենում: Նիկոլը ակտիվիստ ա՝ մեղմ ասած, ակտիվիստ էին նայեվ Խառատյան Արսենը ով հիմա փաստացի փախած ա, Մանուկյան Արենը, ու տենց լիքը տեռորի ենթարկված երիտասարդներ, ուսանողներ և այլն: Եթե իշխանությունները ոչ մեկից չվախենային, էսօր քաղբանտարկյալներ չէին լինի: Ինչ անում են վախից են անում, այլ հարց է, որ, կրկնում եմ, մինչ այժմ հաջողությամբ չեզոքացնում են նրանց ումից վախենում են:

Ձայ ջան, Նիկոլն էլ էր փախած։ Հետո խելոք եկավ ու միանգամից մտավ դատախազություն։ Քաջությունի՞ց էր, որ փախած էր ու եկավ հանձնվեց, թե՞ եկավ, որ վախեցնի իշխանություններին, իշխանություններն էլ վախից նրան բանտարկեցին։ Որ ազատ արձակեին, կարելի էր ասել՝ վախեցան, բաց թողեցին, չէ՞։ Բոլոր նորմալ մարդիկ էլ վախ ունեն, բնական է, հնարավոր է, որ նույնիսկ մարդկության պրոբլեմների գերակշիռ մասը վախի արդյունք են։ Ուղղակի դու բաներ ես ասում, որոնք դոգմատիկ են հնչում ու կարծես լրացնում են Նիկոլի ինքնամեծարական հոդվածները՝ ծիպա Նիկոլը խցից հենց դուրս է գալիս, սաղ պախկվում են թփերի տակ, կուզեկուզ ման են գալիս շակալների պես, բանտի պետը սփրթնում ու գնում է վալերիանկա խմելու, իսկ Նիկոլը սենց զբոսնում է հպարտ ու վեհ... Հետո իշխանությունը գիշեր ցերեկ մտածում է, ոնց անի լռեցնի Նիկոլին ու էլի չեն կարում, ու Նիկոլը հա գրում ու գրում է ճշմարտությունը, իսկ նրան նեղում են, իսկ նա միևնույն է գրում է... ու սենց դժվարությունների ու տառապանքների միջով է ընթանում պայքարի պրոցեսը հանուն մեր նման ապերախտ, պասսիվ, վախկԼոտ քաղաքացիների ժողովդրավարական ապագայի... Ու ապրիորի ինչքան պագոնավոր, ինչքան պետական ապարատում աշխատող կա, սաղ ռեժիմին ծառայող ստրուկներ են, այս երկրի ամենաազատ քաղաքացին Նիկոլն է, իսկ ժողովուրդը՝ ամենաազատ մարդկանց փառաբանող հանդիսատեսը, որը տատանվում է ստրկության ու ազատության արանքում, դուխները չի հերիքում հավաքվեն ու գրավեն իշխանությունը տան Լևոնին, որը ժողովրդավարական կարգին երկիր կսարքի, կլուծի Ղարաբաղի հարցը, կբացվեն բոլոր սահմանները, վերջում էլ երեք խնձոր ու ֆլան ֆստան... Չափազանք պրիմիտիվ է այս կարմիների ու սպիտակների բաժանումը ու չարդարացված։ Նիկոլի ինքնաֆետիշիզացիան էլ՝ աննպատակ։ He's just asking for trouble. Հայերեն ասած՝ գլուխը քոր է գալիս։ Տենց կռուտոյ տղա էր, թող չթռներ, հետո խելոք չվերադառնար ու չարդարանար չարածների համար, ես էլ կհավատայի։ Ճիշտ է ես ինքս ոչմիբան եմ այս «պայքարի» մեջ, չնայած ասում են, որ այս «պայքարը» ինձ համար է...

Բիձա
08.11.2010, 20:52
Ու ապրիորի ինչքան պագոնավոր, ինչքան պետական ապարատում աշխատող կա, սաղ ռեժիմին ծառայող ստրուկներ են, այս երկրի ամենաազատ քաղաքացին Նիկոլն է, իսկ ժողովուրդը՝ ամենաազատ մարդկանց փառաբանող հանդիսատեսը, որը տատանվում է ստրկության ու ազատության արանքում, դուխները չի հերիքում հավաքվեն ու գրավեն իշխանությունը տան Լևոնին, որը ժողովրդավարական կարգին երկիր կսարքի, կլուծի Ղարաբաղի հարցը, կբացվեն բոլոր սահմանները, վերջում էլ երեք խնձոր ու ֆլան ֆստան... Չափազանք պրիմիտիվ է այս կարմիների ու սպիտակների բաժանումը ու չարդարացված։ Նիկոլի ինքնաֆետիշիզացիան էլ՝ աննպատակ։ He's just asking for trouble. Հայերեն ասած՝ գլուխը քոր է գալիս։ Տենց կռուտոյ տղա էր, թող չթռներ, հետո խելոք չվերադառնար ու չարդարանար չարածների համար, ես էլ կհավատայի։ Ճիշտ է ես ինքս ոչմիբան եմ այս «պայքարի» մեջ, չնայած ասում են, որ այս «պայքարը» ինձ համար է...
Վիշ, արի հարցը չպրիմիտիվացնենք:
Նախ Նիկոլը ստիպված է հանձնվել:
2- ինքնաֆետիշացման հարցը դա ավտոմատ ցանկացած լիդերին է վերաբերում: Ոչ ամբիցիոզ լիդերը դա անհնար բան է: Հիմա Նիկոլը մեր միակ ունեցածն է ու իրեն վարի տալը դա արդեն մեր բոլորի կողմից հանցագործություն կլինի:
Փորձը ցույց տվեց, որ մեզանում լիդեր ասածի դեֆիցիտը անվերջ է: Դրա համար էն, ինչ հիմա Նիկոլի դեմ են անում շատ լուրջ է: Եթե քսի են տվել ոհմակի, ապա ոհմակի կառավարելությունը զերո է, ու Նիկոլը իսկապես լուրջ վտանգի առաջ է կանգնած:
Արտակարգ քայլեր են պետք:
Չի կարելի թույլ տալ, որ իրենք Նիկոլին էլ ուտեն:
Չգիտեմ, թե ինչով է զբաղված Հակ-ը, բայց ոնց հասկանում եմ, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում Նիկոլին, քան ընդիմությունը: Իրենք մի կողմից փորձում են Նիկոլին լռեցնել, բայց չափը չանցնել և չհասցնել գործը ֆիզիկականին: Բայց եթե արդեն կոնկրետ անհատներ ու ոհմակ է մտել խաղի մեջ, ապա այլևս ոչ մեկը չի կարողանալու ղեկավարել պրոցեսը ու հարցը դառնում է բանտային հարաբերությունների հարց: Ինչպես գիտենք բանտում իշխանություն- ընդիմություն չկա: էնտեղ այլ արժեքներ են ու այլ սկզբունքներ:
Սա խաղ չի, սա Նիկոլի ու հայաստանի ապագայի հարց է:

Տրիբուն
08.11.2010, 21:36
Վիշ, արի հարցը չպրիմիտիվացնենք:
Նախ Նիկոլը ստիպված է հանձնվել:
2- ինքնաֆետիշացման հարցը դա ավտոմատ ցանկացած լիդերին է վերաբերում: Ոչ ամբիցիոզ լիդերը դա անհնար բան է: Հիմա Նիկոլը մեր միակ ունեցածն է ու իրեն վարի տալը դա արդեն մեր բոլորի կողմից հանցագործություն կլինի:
Փորձը ցույց տվեց, որ մեզանում լիդեր ասածի դեֆիցիտը անվերջ է: Դրա համար էն, ինչ հիմա Նիկոլի դեմ են անում շատ լուրջ է: Եթե քսի են տվել ոհմակի, ապա ոհմակի կառավարելությունը զերո է, ու Նիկոլը իսկապես լուրջ վտանգի առաջ է կանգնած:
Արտակարգ քայլեր են պետք:
Չի կարելի թույլ տալ, որ իրենք Նիկոլին էլ ուտեն:
Չգիտեմ, թե ինչով է զբաղված Հակ-ը, բայց ոնց հասկանում եմ, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում Նիկոլին, քան ընդիմությունը: Իրենք մի կողմից փորձում են Նիկոլին լռեցնել, բայց չափը չանցնել և չհասցնել գործը ֆիզիկականին: Բայց եթե արդեն կոնկրետ անհատներ ու ոհմակ է մտել խաղի մեջ, ապա այլևս ոչ մեկը չի կարողանալու ղեկավարել պրոցեսը ու հարցը դառնում է բանտային հարաբերությունների հարց: Ինչպես գիտենք բանտում իշխանություն- ընդիմություն չկա: էնտեղ այլ արժեքներ են ու այլ սկզբունքներ:
Սա խաղ չի, սա Նիկոլի ու հայաստանի ապագայի հարց է:

Նիկոլը մեկ ու մեջ իրա հոդվածնեում ծայրահեղության մեջ ա ընկնում, բայց իրան էլ կարելի ա հասկանալ: Նենց որ, ես Բիձու հեը լրիվ համաձայն եմ - Նիկոլ անհատն էսօր շակալների դեմ պայքարի հարցում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ՀԱԿ-ը իրա սաղ անձնակազմով, Ժառանգությունն ու Սարդարապատն էլ երևի վրից: Հոգուս խորքում համոզված եմ, որ եթե Նիկոլը դուրսը լինի, ահավոր ակտիվություն կարող ա առաջացնի ու դրանից շակալները վախենում եմ: Դրա համար էլ Նիկոլի համար անձամբ ես վախենում եմ, կարող ա տղու գլուխն ուտեն:

Չեմ ուզում քննարկել, թե ինչի-ոնց-երբ էկավ ու հանձնվեց - կարող ա սխալ հաշվարկ էր արել, բայց հիմա ինչ եղել եղել ա, Նիկոլն ահավոր սաղիս պետք ա:

Վիշապը ճիշտ ա, որ շակալները Նիկոլի հոդվածների վրա թքած ունեն, նենց ոնց որ ցանկացախ հոդվածի վրա, ուզում ա հոդվածում պարզ գրված լինի, որ ասենք Սաշիկը իրա ձեռով մարդա պիսկել ու քսան հոգի էլ վկա կա, մեկ ա օալաժիտ արած ունենա: Բայց Վիշապ ախպեր, Նիկոլը դրսում դա շատ լուրջ ստիմուլ կլինի շարժման համար: Իսկ դրանից ղզլբաշները հաստատ վախենում են:

Rammer
09.11.2010, 12:32
ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ/ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

3. սեպտեմբերի 17

2010թ. սեպտեմբերի 17-ին, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի աշնանային առաջին հանրահավաքը: Այդ օրվա լրահոսում ինձ հետ կապված երկու լուր կա: Առաջինն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը փաստաբան Վահե Գրիգորյանին թույլ չի տվել տեսակցել ինձ հետ: Երկրորդն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը ինձ տեսնելու հնարավորություն չի տվել նաեւ ՔԿՀ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, չնայած նրանք ՀՀ օրենսդրությամբ կալանավայրեր մուտք գործելու արտոնություն ունեն շուրջօրյա:
Այդ օրը ինձ վրա հերթական հարձակումն էր տեղի ունեցել, եւ իշխանությունները ինձ հանրային աչքից հեռու պահելու պատճառներ ունեին: Ինձ հետ հանդիպած ամեն ոք չէր կարող չնկատել պարանոցիս եւ ձեռքերիս վրա առկա վնասվածքները:
Դեպքը տեղի ունեցավ հետեւյալ կերպ. կեսօրին մոտ մեզ արդեն հայտնի սալդաթների խավի ներկայացուցիչներ լկտի բառապաշարով մոտենալով ինձ` սկսեցին մեղադրանքներ տեղալ ՔԿՀ-ից հոդվածներ գրելու, ելույթներ ունենալու մեջ, ապա փորձեցին պարտավորություն կորզել, թե առանց իրենց «ղեկավարության» հետ համաձայնեցնելու` ոչինչ չեմ ձեռնարկի: Երբ նրանց բացատրեցի, որ որեւէ մեկի թրի տակով չեմ անցնի, բռունցքներով հարձակվեցին ինձ վրա:
Հարձակումը, ավելի մեծ թվով անձանց մասնակցությամբ` կրկնվեց մոտավորապես 10-15 րոպե անց: Վրա հասած հսկիչները ինձ եւ եւս մեկ դատապարտյալի բերման ենթարկեցին հերթապահ մաս:
…Հավաքվեցին ջոջերը, երկար-բարակ պոչերը: ՔԿՀ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, այսինքն: Հայտարարեցի, որ նրանց հարցերին չեմ պատասխանի` երկու պատճառով: Նախ` համոզված եմ, որ ՔԿՀ վարչակազմը ամեն ինչի մասին տեղյակ է եղել նախապես, եւ հետո` իրավական օգնության կարիք ունեմ եւ պահանջում եմ անհապաղ «Կոշ» հրավիրել իմ փաստաբաններին կամ նրանցից որեւէ մեկին: Այս պահանջս անուշադրության մատնվեց: Հետո սենյակ հրավիրվեց դեպքին ականատես հսկիչներից մեկը, որը «միամտություն» ցուցաբերեց եւ ամեն ինչ պատմեց հենց այնպես, ինչպես եղել է: Նրան դուրս տարան եւ հրավիրեցին բժշկին: Վերջինս ինձ զննելով` արձանագրեց, որ մարմնիս վրա առկա են վնասվածքներ եւ բռնության հետքեր: Սրանից հետո թուղթ ու գրիչ վերցրին եւ ինձ առաջարկեցին բացատրություն տալ: Ես կրկնեցի նույնը` հարցին կանդրադառնամ միայն իմ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո:
Ինձ թողնելով անվտանգության ապահովման բաժնի մի քանի աշխատակիցների հսկողության ներքո` ՔԿՀ ջոջերը հեռացան խորհրդակցելու: Այս ընթացքում փաստաբաններիս հրավիրելու պահանջը կրկնել եմ ամենաքիչը 15 րոպեն մեկ: Ու, ինչպես գիտեք` այդ պահանջը արհամարհվել է, չնայած օրվա երկրորդ կեսին արդեն Վահե Գրիգորյանն էլ ՔԿՀ վարչական շենքում է ինձ հետ հանդիպում պահանջելիս եղել:
Այսպես` հերթապահ մասում վարչակազմի հսկողության տակ մնացի մինչեւ երեկոյան մոտավորապես ժամը 20.00-ն, երբ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ավարտվեց: Սրանից հետո ջոջերը վերադարձան: Նրանք ասացին, որ այս ընթացքում խորհրդակցություն են անցկացրել եւ առաջարկ ունեն ինձ: Առաջարկի իմաստը հետեւյալն է. միջադեպը հարթել տնավարի, ներքին կարգով: Անկեղծ ասած, այս տարբերակը նաեւ իմ սրտով էր: Լավ` հարձակվել են ինձ վրա, լավ` մարմնական վնասվածքներ ունեմ, լավ` լկտիություն է տեղի ունեցել: Բայց աշխարհը սրանից չքանդվեց, եւ ես որեւէ մեկից վրեժխնդիր լինելու նպատակ չունեմ: Այս նկատառումներով, ահա, ասացի, որ ողջունում եմ առաջարկը: ՔԿՀ ջոջերը, համոզվելու համար, որ փոխադարձաբար ճիշտ ենք հասկացել իրար` ձեւակերպեցին պայմանավորվածությունը. տեղի ունեցածի մասին մոռանում ենք եւ չենք հիշում, եւ սա տղամարդկանց պայմանավորվածություն է: Ձեռք-ձեռքի տվեցինք ու խաղաղ բաժանվեցինք:
Մեկ շաբաթ էր անցել կամ տասն օր, երբ ինձ տեղեկություն հասավ, թե սեպտեմբերի 17-ի միջադեպին ականատես հսկիչներին ոչ աշխատանքային օրով տներից կանչել են եւ զեկուցագրեր գրել տվել, թե ոչ թե ինձ վրա են հարձակվել, այլ ես եմ հարձակվել: Ճիշտն ասած` չհավատացի, որովհետեւ, այնուամենայնիվ` փոխգնդապետի կամ գնդապետի ուսադիր կրող անձինք պիտի որ իմանան, թե ինչ է նշանակում սպայի պատիվ: Ինչի պատի՞վը: Անցավ եւս մի քանի օր, եւ ինձ հրավիրեցին հերթապահ մաս, տեղեկացա, որ ինձ տույժի են ենթարկել. ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը ինձ խիստ նկատողություն էր հայտարարել սեպտեմբերի 17-ին «Կոշ» ՔԿՀ դատապարտյալներից մեկի վրա հարձակում գործելու համար… Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

voter
10.11.2010, 01:12
Նիկոլը, որ ոչինչ էլ չանի միայն այն փաստը, որ նրան բռնել են ու չեն բաց թողնում արդեն բացահայտում է, այս իշխանությունների վախկոտությունը ու տկարությունը....

Rammer
12.11.2010, 17:02
ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. «ՄԱՍԿԻ ՇՈՈՒ»


«Բանտային օրագրի» վերջին գլուխը ավարտվում էր այսպես. «(՞)»: Հարցական նշանը դնելիս որեւէ կոնկրետ բան նկատի չունեի եւ նույնիսկ չէի մտածում, թե այսքան շուտ շարունակություն կունենա այն պատմությունը, որի ծագումն ու ընթացքը նկարագրել էի «Բանտային օրագրի» վերջին չորս գլուխներում: Իսկ շարունակությունը ոչ միայն եղավ, այլեւ բավական էկզոտիկ ստացվեց: Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, մոտավորապես ժամը 2.30-ին արթնացա ինձ անհայտ պատճառներով: Ծարավ զգացի ու հիշեցի, որ դարակումս մի հատ խնձոր կա: Վերցրի, մի հատ կծեցի, բայց ինչ-որ բան տարօրինակ թվաց, երբ խնձորը դրեցի տեղը եւ անշարժ պառկեցի: Ինչ-որ փսփսոցներ հասան ականջիս, բայց որոշակի ոչինչ չլսեցի: Մեր հանրակացարանի շուրջ 20 դատապարտյալները իրենց տեղերում էին, ենթադրաբար` քնած: Բայց խլրտոց կար, ինչ-որ խլրտոց: Մեկ էլ զգացի, որ երկու հոգի մոտեցան իմ քնելատեղին: Զգացի, որովհետեւ քնելատեղս վարագուրված է, բայց պատուհանին վարագույր չկա, եւ դրսից ներս թափանցող գիշերային լուսավորությունը թույլ է տալիս, որ քնելատեղի բարակ վարագույրի ետեւից ուրվագծեր երեւան: Երկու ուրվագիծ կանգ առան իմ քնելատեղի դիմաց: Նրանցից մեկը քաշեց վարագույրը: Ես պառկած էի աջ կողմիս վրա, ձախ կողմս առաջ թեքած: Ու երբ վարագույրը բացվեց, ես տարօրինակ տեսարանի ականատես դարձա. դիմացս կանգնած էին դիմակավորված երկու հոգի: Դիմակները ակնհայտորեն գործարանային նմուշի էին, այդ անձինք հագներին ունեին սեւ բաճկոններ եւ սեւ տաբատներ: Իսկը հատուկջոկատայինների հագուստ: Առաջին հայացքից ինձ թվաց, նույնիսկ համոզված էի, որ իմ առջեւ կանգնած են հատուկջոկատայիններ: Նրանք էլ կարկամած կանգնել էին, ըստ ամենայնի` անակնկալի եկած իմ արթուն լինելու փաստից: Այս պաուզայի ընթացքում սպասում էի, որ նրանք ինձ կառաջարկեն հագնվել եւ հետեւել իրենց, բայց հաջորդ պահին սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել` առանց ծպտուն հանելու: Այս ընթացքում անշարժ պառկած էի ու ինչ-որ մի պահի ինձ համար անսպասելի արտասանեցի. «Օգնեք, արա»: Այս բառի վրա սեւազգեստները հեռացան` դռների առաջ հավաքված մի խումբ կիսատկլոր դատապարտյալների արանքներով: Կիսատկլոր դատապարտյալներից ոմանք ինձ ջուր առաջարկեցին, ոմանք հարցուփորձ էին անում, թե էս ի՞նչ էր: Իմ մահճակալի մոտ իրարանցում էր, լուսամփոփս գետնին էր ընկած. վերցրի, տեղը դրեցի, միացրի: Այստեղ է, որ «վրա հասած» հսկիչներով ինձ բերման ենթարկեցին հերթապահ մաս: իշերը ժամը երեքից հերթապահ մասում եմ անցկացրել: իշերվա ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այցելեց ինձ, ապա եւ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները: ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչները նայում-նայում ու չեն տեսնում ինձ վրա առկա բռնության հետքերը, նույնիսկ վարկածներ են հնչում, թե ես պարզապես վատ երազ եմ տեսել: Այսպիսին է վիճակը այս պահին, մնացածը կպատմեմ առաջիկայում:

Հ.Գ. Դեմքիս վնասվածքներ չունեմ, թեթեւ վնասվածքներ կան միայն ձախ ձեռքիս եւ ձախ ոտքիս: Այս ընթացքում ինձ համար էլ անակնկալ պարզվեց, որ վերմակիս ծրարի վրա սապոգի հետքեր կան դաջված: Չգիտեի, որ վատ երազից սպիտակեղենի վրա սապոգի հետքեր են հայտնվում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

My World My Space
12.11.2010, 17:18
Հ.Գ. Դեմքիս վնասվածքներ չունեմ, թեթեւ վնասվածքներ կան միայն ձախ ձեռքիս եւ ձախ ոտքիս: Այս ընթացքում ինձ համար էլ անակնկալ պարզվեց, որ վերմակիս ծրարի վրա սապոգի հետքեր կան դաջված: Չգիտեի, որ վատ երազից սպիտակեղենի վրա սապոգի հետքեր են հայտնվում:


Այ էս մասը սպանիչ էր.... :D

Norton
16.11.2010, 12:14
«Վարվեցո- ղության կառուցակարգը»


80-ականների վերջին էկրան էր բարձրացել ուշագրավ մի ֆիլմ՝ «53-ի ցուրտ ամառը»: Այնտեղ մի դրվագ կա, երբ համաներմամբ ազատություն ստացած քրեական հանցագործներից մեկը հարձակվում է «քաղաքական» կալանավորի վրա եւ ոտքերով հարվածելով նրան՝ զայրացած բացականչում է. «Ինչո՞ւ դու հայրենիքդ չես սիրում»: Իրականում «քաղաքականն» այնքան էլ քաղաքական չէ, խորհրդային բանակի հետախուզության սպա է, որը դժբախտություն է ունեցել պատերազմի ժամանակ գերի ընկնել եւ դրա համար 10 տարվա ազատազրկում է ստացել: Պարզ է, որ իր տեսակով նա տարբերվում է քրեականներից եւ հենց դրա համար էլ արժանանում է նրանց ատելությանը:
Այդ դրվագը ես հիշեցի, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի հետ կատարվող վերջին իրադարձությունների տպավորության տակ: Բացի ուղիղ զուգահեռներից՝ այն հակասություններից, որոնք առաջանում են քաղբանտարկյալի եւ քրեականների միջեւ (ուսադիրներով եւ առանց դրանց), իմ ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք: ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի՝ այդ միջադեպերի վերաբերյալ տված բացատրությունների ոչ մի խոսքին ես, իհարկե, չեմ հավատում, բացի մեկից. Փաշինյանի հետ նույն խցում գտնվում են եւս 18 հոգի: Հենց այդ հանգամանքն է ինձ ամենաշատը հիշեցնում ստալինյան «Գուլագը»:
21-րդ դարում, Եվրոպայի անդամ երկրում մի խցում պահվում է 19 հոգի: Հայաստանի օրենքները խախտելու, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները չհարգելու էլ ի՞նչ ապացույց է պետք: Գրեթե ամեն օր «Առավոտի» խմբագրություն են զանգահարում դատապարտյալները, որոնք 4 տեղանոց խցում ապրում են 7-8 հոգով, եւ եթե «մենթերին» կաշառք չեն տալիս, ապա քնում են հերթով՝ «գրաֆիկով», ինչպես իրենք են ասում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում 20 հոգանոց խցում: Տպավորությունն այն է, որ քաղբանտարկյալ լրագրողին հատուկ են դրել նման պայմանների մեջ, որպեսզի շունը տիրոջն ընդհանրապես չճանաչի, եւ այդ քաոսի մեջ Փաշինյանի նկատմամբ կիրառվեն բռնաճնշումներ:
Վերջերս ՀՀ արդարադատության նախարարությունը լույս է ընծայել մի գիրք, որը կոչվում է «Բանտարկյալների հետ վարվեցողության միջազգային կառուցակարգերը (ուսումնական ձեռնարկ)»: Այստեղ 160 էջում վկայակոչված են ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների իրավական փաստաթղթերը, ըստ որոնց, ենթադրվում է, թե ինչպես հայաստանցի «կլյուչնիկները» պետք է վարվեն հայաստանցի դատապարտյալների հետ: Ըստ երեւույթին, մեր քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մեծ ուշադրությամբ են ուսումնասիրել սույն ձեռնարկը, եւ հենց այդ պատճառով է, որ վերջին ամիսներին այս կամ այն ՔԿՀ-ում պարբերաբար «բունտ» է առաջանում:
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա, չնայած որոշ մանրամասներ դեռեւս պարզ չեն, ակնհայտ է, որ նրան լուրջ վտանգ է սպառնում: Ամենաարդար եւ բարոյապես ճիշտ լուծումն է նրան ազատ արձակելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am

gevorg ghazaryann
01.12.2010, 15:20
Հարգում եմ Նիկոլին,բայց ես էլ պակասը չեմ,բայց ռեժիմին դիմանում եմ:
2012 թվականի Դեկտեմբերի 21ին սպասեք նոր՝Հեղաշրչման,Լռիվ Լուրչ.....

:B քիչ մնաց :B

Gayl
02.12.2010, 03:58
Հարգում եմ Նիկոլին,բայց ես էլ պակասը չեմ,բայց ռեժիմին դիմանում եմ:
Հենց բանն էլ այն է, որ ռեժիմին դիմանում ես և դիմանում ա հայության 90 տոկոսը, իսկ Նիկոլը քայլում է հոսանքի հակառակ ուղղությամբ;)

2012 թվականի Դեկտեմբերի 21ին սպասեք նոր՝Հեղաշրչման,Լռիվ Լուրչ.....

Անցած լինի

voter
05.12.2010, 01:17
Նիկոլին աջակցելու համար, ձեր կայքերում տեղադրեք բաններ

<a href="http://nikol.am/"><img src="http://www.nikolpashinyan.com/wp-content/uploads/2010/11/nikol_banner_150x250.gif" alt="nikol" title="freedom" /></a>

Կամ նույնի պատճենը մեր սերվերից

<a href="http://viparmenia.com/vb/forum41/life-in-danger-nikol-pashinyan-journalist-and-political-prisoner-13961/"><img src="http://viparmenia.com/Nikol_banner_150x250.gif" alt="nikol" title="freedom" /></a>
Կամ ուղղակի նկարն պատճենեք http://viparmenia.com/Nikol_banner_150x250.gif

Տրիբուն
24.02.2011, 14:31
Արա, դե լավն ա էլի էս տղեն::D
Լինել Վաչիկից ավելի Վաչիկ...

Փաստորեն կային մարդիկ, ովքեր մտածում էին, թե վերջին շրջանի կադրային փոփոխությունները, որ ձեռնարկեցին սերժանտական իշխանությունները, դրական միտումներ էին հաղորդելու ներհայաստանյան կյանքին: Բայց ընդամենը երկու ամիս անց հանրությունը արձանագրում է, որ Հրայր Թովմասյանը չի տարբերվում Գեւորգ Դանիելյանից, իսկ Կարեն Կարապետյանը` Գագիկ Բեգլարյանից: Զարմանալին ոչ թե սա է, այլ այն, որ կան մարդիկ, ովքեր զարմանում են այս փաստից, զարմանում են, որ Հրայր Թովմասյանը Գեւորգ Դանիելյանի պես արգելում է ձեր խոնարհ քաղբանտարկյալի նամակագրությունը, Կարեն Կարապետյանը Գագիկ Բեգլարյանի նման Ազատության հրապարակը փշալարում է երեխաներով: Նման զարմանքի պատճառը իրականության ոչ ադեկվատ ընկալումն է, թյուրիմացությունը, թե Երեւանի քաղաքապետը Երեւանի քաղաքապետ է, Արդարադատության նախարարը` Արդարադատության նախարար:
Բա ի՞նչ են. կհարցնի ընթերցողը: Հարգելի ընթերցող, իսկ դուք գիտե՞ք, թե ով է Վաչիկը:

Վաչիկը Սերժ Սարգսյանի անձնական, թիվ 1 թիկնապահն է: Նրա պարտականությունների մեջ է մտնում Սերժ Սարգսյանի անձնական անվտանգության ապահովումը: Վաչիկը, որը գեներալի կոչում ունի արդեն, լավ է կատարում իր պարտականությունները, խոսք չկա, եւ խոսքը նրա պարտականությունների կատարման մասին չէ: Նրան հիշեցի, որովհետեւ ուզում եմ ընթերցողին ներկայացնել, թե իրականում ի՞նչ պաշտոն են վարում Հրայր Թովմասյանը եւ Կարեն Կարապետյանը, որոնց ընդունված է համարել համապատասխանաբար` ՀՀ Արդարադատության նախարար եւ Երեւանի քաղաքապետ:
Հրայր Թովմասյանը, ահա, ոչ թե ՀՀ Արդարադատության նախարար է, այլ ՀՀ արդարադատության Վաչիկ, որի պարտականությունը, մեն-միակ պարտականությունը արդարադատության ոլորտում Սերժ Սարգսյանի անձնական անվտանգությունն ապահովելն է: Կարեն Կարապետյանն էլ, ահա, ոչ թե Երեւանի քաղաքապետն է, այլ Երեւանի Վաչիկ, որի խնդիրը Սերժ Սարգսյանի անվտանգության ապահովումն է Երեւանի քաղաքապետարանի իրավասության ոլորտներում: Կա նաեւ, օրինակ, Նոր Նորք վարչական շրջանի Վաչիկ, կամ` Արաբկիր վարչական շրջանի Վաչիկ եւ այսպես շարունակ:
Հայաստանցիներ, բարեկամներ, ընթերցողներ. այսպես ընկալեք Հայաստանում հաստատված իրականությունը: Հայաստանը չունի, ասենք` Սյունիքի մարզպետ, ունի միմիայն Սյունիքի Վաչիկ: Նույն կերպ եւ` Արտաքին գործերի Վաչիկ, ՀՀ Վճռաբեկ դատարանի Վաչիկ, Ազգային Ժողովի Վաչիկ, Ազգային Ժողովի Վաչիկի տեղակալ, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի Վաչիկ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի Վաչիկ, Հանրային հեռուստառադիոընկերության Վաչիկ եւ այլն, եւ այսպես շարունակ: Այս է պատճառը, ահա, որ պետական կառավարման համակարգի ղեկին հայտնված մարդիկ ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված պարտականություններն են կատարում, այլ Սահմանադրությունն ու օրենքները ծառայեցնում են Սերժ Սարգսյանի անձնական անվտանգությանն ու քմահաճույքներին` յուրաքանչյուրն իր ոլորտում: Հա. Տիգրան Սարգսյանին մոռացա` Հայաստանի Հանրապետության Վարչիկ:

Հ.Գ. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Վաչիկ: ՀՀ Սահմանադրական դատարանի Վաչիկ: Ամենայն հայոց Վաչիկ: Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր Վաչիկ:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
01.02.2011թ.

Kuk
24.02.2011, 18:06
սենց թեմայի հետ կապ չունեցող օրինակներ մի բերեք....

Ամեն դպքում մեր իշխանության կորուստի մեղավորները մենք ենք.... Շառլը մի մարդ ա, որ թույլ չի տալիս որ մեր շահերը ոտնահարվեն դրսում, էկեք մենք էլ իշանությունը վերականգնենք ու էդ մարդուն չքրֆենք.... Լևոնը թող գա նստի, ու Շառլը էլի իր դերը կտանի էս պետության ու էս ժողովդի համար....

Եթե վաղը Լևոնը ժողովրդի կամքով դառնա ՀՀ նախագահ, Շառլը շնորհավորի, կասեմ՝ նորմալ ա, բայց եթե վաղը չէ մյուս օրը Լևոնը ժողովրդին գնդակահարելով վերարտադրվի որպես նախագահ, Շառլը շնորհավորի, էլի նույնչափ աչքիցս կընկնի, ինչքան սերժին շնորհավորելու դեպքում: Այիքնքն՝ կապ չունի, թե ով ա շնորհավորում կամ ում ա շնորհավորում, կարևորն էն ա, թե ինչի համար ա շնորհավորում՝ ժողովրդի կամքով շարժվելո՞ւ, թե՞ ժողովրդին գնդակահարելու:

Norton
25.02.2011, 13:27
ԴՈԼԱՐԻՑ ԵՎՐՈ, ԵՎՐՈՅԻՑ ՄԱՆԱԹ…


Ձմեռային տրանսֆերային պատուհանը արդյունավետ ստացվեց Հայաստանի համար: Երեւանի «Հայաստանի» Մարդու իրավունքների ձախ կիսապաշտպան Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակորի» հետ, որտեղ ձախ կիսապաշտպանի գործառույթներ կիրականացնի վարձավճարով:
Եթե Արմեն Հարությունյանն իսկապես ֆուտբոլիստ լիներ, նրա հայտարարությունը` այլ «թիմ» տեղափոխվելու մասին, կարելի էր հասկանալ: Չնայած ժամանակակից աշխարհում շատ երկրպագուներ իրենց ֆուտբոլիստներին չեն ներում թիմը լքելը: Իսկ Արմեն Հարությունյանը փլեյմեյկեր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված Օմբուդսմենի բարձր պաշտոնի նշանակված անձ: Մեծ հաշվով` Օմբուդսմենի բարձր պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականով Հայաստանի Հանրապետությունը շատ բան չի կորցնի: Բայց առայժմ գործող ՄԻՊ-ի հայտարարությունը, թե ինքը չսպասելով պաշտոնավարության ժամկետի լրանալուն, որոշել է տեղափոխվել Կենտրոնական Ասիա աշխատելու, հերթական անգամ վկայում է այն մասին, որ այս ընթացքում մեր երկիրը Օմբուդսմեն չի էլ ունեցել: Այդ մարդը չի գիտակցել, թե ինչ պաշտոն է վարում, ինչում է դրա էությունն ու առաքելությունը: Մարդը խոպան էր եկել, հիմա ավելի լավ փոդրաթ են առաջարկել, թռնում է: Տեղի ունեցածի մեջ ոչ մի անակնկալ չկա, եւ դժվար թե գտնվի Հայաստանի որեւէ քաղաքացի, որ ուրիշ բան սպասեր գործող Օմբուդսմենից: Նրա քայլը մեկնաբանելու կարիք չկա էլ, այն ինքնին խոսում է իր մասին:
Մարդու իրավունքների պրոբլեմներ ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը, Օմբուդսմենը պետք է իր գործի ռոմանտիկ նվիրյալ լինի, ճգնավորի, ֆանատիկի պես մի բան: Բայց ցավոք` ոչ միայն Արմեն Հարությունյանը չի եղել այդպիսին, այլեւ նրա հաջորդը չի լինի, որովհետեւ այդպիսի մարդուն Սերժ Սարգսյանը չի ներկայացնի որպես ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածու: Լավագույն տաբերակը Հրայր Թովմասյանի տիպի` անորակ պոլիշով փայլեցված մեկն է, որի «մաքրության» մասին միֆը հայտնի ասացվածքի կանոններով, կարող է տեւել մինչեւ առաջին ասուլիսը:
Ինչ վերաբերում է Արմեն Հարությունյանին, կարծում եմ նրա գործունեությունը Կենտրոնական Ասիայում արդյունավետ կլինի: Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը, անշուշտ, օգտակար կլինի ուզբեկաթուրքմենական բռնապետություններին ծառայելու առումով:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
20.01.2011թ.
nikolpashinyan.com

Kuk
25.02.2011, 13:32
Գոնե տարիներ շարունակ իրականացրած մոնիտորինգների արդյունքները հրապարակեր, նոր գնար:D

My World My Space
25.02.2011, 13:35
Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակորի» հետ, որտեղ ձախ կիսապաշտպանի գործառույթներ կիրականացնի թեյաճարով:

սենց ավելի ճիշտ ա....

Norton
04.03.2011, 17:46
ՍԻՐՏԴ ՄԱՔՈՒՐ Է, ԲԱՅՑ ՊՈՉԿԵՔԻԴ ՄԵՋ ՔԱՐ ԿԱ…

Երբեմն զարմանալ կարելի է, թե ճշմարտությունը ինչպիսի անսպասելի տեսքով կարող է ջրի երես դուրս գալ: Վերջերս հեռուստաալիքներով ռեպորտաժներ էին հեռարձակվում բախտագուշակների, բախտագուշակության մասին: Առիթն այն էր, որ Հայ առաքելական եկեղեցու մի սպասավոր եւ մի հոգեբան մամուլի ակումբներից մեկում խոսել էին բախտագուշակների եւ բախտագուշակության մասին` բնականաբար, բացասական կոնտեքստում: «Շանթի» լրագրողը, ահա, որոշել էր խնդրի վերաբերյալ իմանալ նաեւ ինքն իրեն սոցիոլոգ կոչող Ահարոն Ադիբեկյանի կարծիքը: Լրագրողի այս քայլը արդեն իսկ խոսուն է, բայց արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Ահարոնյանը խանդի զգալի ենթատեքստով քացու տակ էր տալիս բախտագուշակներին. մտքովս մի պահ անցավ, թե «սոցիոլոգը» մրցակից է տեսնում ի դեմս բախտագուշակների: Պիտի արդեն ինքս ինձ մեղադրեի կանխակալության մեջ, երբ Ադիբեկյանը, լրագրողների հարցերից սրտնեղած, սկսեց ապացուցել, որ երբ ինքը բախտագուշակություն էր անում, այսօրվա բախտագուշակները պլեչիկով տրուսիկ էին հագնում: Այսպես, ուրեմն` փորձելով ապացուցել, որ բախտագուշակները շառլատաններ են, լրագրողին պատմեց, որ ուսանող ժամանակ ընկերոջ հետ սրճարանում սուրճ խմելուց հետո բաժակները շուռ են տվել, եւ կողքի սեղանին նստած կանայք հարցրել են, թե արդյոք իրենք բաժակ նայողներ են: Իրենք դրական են պատասխանել, կանայք էլ խնդրել են նայել իրենց բաժակները, իրենք էլ նայել են ու այնքան ճիշտ բաներ ասել, որ կանայք սկսել են լացել… Վերջապես, վերջապես հայ հանրությունը իմացավ, թե Ահարոն Ադիբեկյանը ինչպես է սկսել սոցիոլոգի գործունեությունը եւ ինչ մեթոդաբանությամբ է առաջնորդվում: Սուրճի բաժակ նայողները գոնե պնդում են, թե մրուրի նշանները կարդալու ընդունակություն ունեն, Ադիբեկյանի սկզբունքը ուրիշ է` ճշմարտանման ստել: Ու եթե դա նրա մոտ ստացվել է պատահական մի կնոջ կյանքի մասին խոսելիս, շատ ավելի հեշտ է նույնը կրկնել բռնապետության պալատական սոցիոլոգի կարգավիճակում: Եթե դու գիտես, որ բռնապետությունը կեղծելու է ընտրությունները, գիտես, թե ինչ թվեր են հանձնարարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որեւէ դժվարություն չկա հանձնարարված թվերը հրապարակել որպես հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունք: Կապ չունի, թե ինչ է մտածում հանրությունը, կապ չունի ինչպես կանցնեն ընտրությունները, կապ չունի ինչպիսի թվեր կձեւավորվեն իրական քվեարկության արդյունքում: Կարեւորն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախապես հանձնարարված արդյունքները, որոնք հանձնարարվել են նաեւ բաժակ նայող սոցիոլոգներին: Վերջիններս նախապես լեգիտիմացնում են բռնապետության կեղծիքը, իսկ բռնապետական ԿԸՀ-ի հրապարակած թվերը լեգիտիմացնում են պալատական սոցիոլոգներին: Եւ ինչպե՞ս ոմանք շնորհակալ չլինեն սերժանտական բռնապետությանը: Եթե չլիներ այն, ստիպված էին լինելու մինչեւ օրս սուրճի բաժակ նայել տարածաշրջանի կաֆեներում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 29.01.2011թ.
nikolpashinyan.com

Norton
17.06.2018, 00:47
էս թեման էլ ուղղակի նոստալժիի համար, առաջ եմ տալիս հետաքրքիր կլինի կարդալ։