PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոդ Գիաս. Լելուշի ապստամբությունը / Code Geass: Lelouch of the Rebellion



Yellow Raven
10.04.2010, 23:15
Կոդ Գիաս.Լելուշի ապստամբությունը/Code Geass: Lelouch of the Rebellion

http://files.animeblog.ru/images/Code_Geass_Lelouch_of_the_Rebellion.jpg

Ժանր. Մեխա, գիտական ֆանտաստիկա, փսիխոդրամա, էտտի
Եթերաշրջանների քանակը. 2
Սերիաների քանակը. 25+25
Սերիայի տևողությունը. 24 րոպե
Նախապատմություն. 2010 թվականին երկարատև դիվանագիտական կոնֆլիկտից հետո Սուրբ Բրիտանական Կայսրությունը պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ, ինչի արդյունքում Ճապոնիան կորցնում է իր ինքնիշխանությունը և վերանվանվում է «11-րդ զոնա»-ի:
7 տարի անց երիտասարդ բրիտանացի Լելուշ Լամպերուժը պատահականորեն հայտնվում է բրիտանացիների ու ճապոնացի տեռորիստների պայքարի կենտրոնում: Ճապոնացիների՝ գաղտնի տեղափոխվող սարքի մեջ, նա գտնում է խորհրդավոր մի աղջկա՝ C.C.-ին,որից ստանում է հատուկ ուժ` գիաս, որը հնարավորություն է տալիս ենթարկել իրեն ցանկացած մարդու:Օգտագործելով այդ ուժը` Լելուշը որոշում է վրեժ լուծել Բրիտանիայից մոր մահվան համար և ստեղծել աշխարհ, որում իր քույրը` Նանալին, կարող է ապրել երջանիկ:

Հենց նոր նայեցի այս անիմե-սերիալի վեջին սերիան: Տպավորություններս ուղղակի ցնցող են:love
Հատկապես խորհուրդ կտամ դիտել Death Note-ի սիրահարներին, չնայած ոճով իրար այնքան էլ նման չեն, բայց հետաքրքրությամբ մեկը մյուսին զիջում:)