PDA

Դիտել ողջ տարբերակը : Թայլանդ. կարմիրնե՞ր, թե՞ դեղիններ



Sagittarius
10.04.2010, 15:56
Բավականին հետաքրքիր է քաղաքական իրավիճակը Թայլանդում:

Շատերդ հավանաբար լուրերով լսել եք, որ այնտեղ ներկայումս հակակառավարական խոշոր բողոքի ակցիաներ են, բայց որպեսզի հասկանանք թե ովքեր են բողոքում այսօր և ովքեր էին բողոքում երկու տարի առաջ պետք է իմանանք Թայլանդում այսպես կոչված Կարմիրների (red-shirts) և Դեղիների (yellow-shirts) առկայության մասին.


Կարմիրներ (red-shirts)

Ֆորմալ անունն է՝ Միացյալ Ճակատ Հանուն Դեմոկրատիայի՝ Ընդդեմ Դիկտատուրայի the United Front for Democracy Against Dictatorship (UDD)
http://newsimg.bbc.co.uk/media/images/45674000/jpg/_45674529_reds_getty226b.jpg

վերջիներս հիմնականում բաղկացած են գյուղական և աղքատ բնակչությունից, և նաև քաղաքային ուսանողության որոշ հատվածից, որոնք տեսնում են հարուստների և արքայական ընտանիքի ձեռը չափից դուրս իշխանություն անցնելու վտանգ.

Դեղիներ (yellow-shirts)

Ֆորմալ անունն է՝ Ժողովրդական Դաշինք Հանուն Դեմոկրատիայի. the Peoples' Alliance for Democracy (PAD),
http://newsimg.bbc.co.uk/media/images/45674000/jpg/_45674530_yellows_getty226b.jpg

Դեղիները բաղկացած են հիմնականում քաղաքային միջին դասից, գործարարներից և ռոյալիստներից: Նրանք պայքարում են մոնարխիայի պահպանման համար, և ի պատիվ արքայի կրում են դեղին գույնը:

Խրոնոլոգիա

2006 թվական Դեղիների կողմից սկսվեցին փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ գործող վարչապետի՝ Թակշին Շինավատրայի, որը աչքի էր ընկնում աղքատների օգտին իրականացվող բարեփոխումներով՝ կրթական, առողջապահական, սակայն Դեղիների կողմից մեղադրվում էր կոռուպցյիայի և արքային անհավատարիմ լինելու մեջ

2006 սեպտերմբեր Ակցիաների արդյունքում Թայլանդում տեղի է ունենում ռազմական հեղաշջում

2007 դեկտեմբեր Ընտրությունների արդյունքով իշխանության են գալիս Շինավատրայի կողմնակիցները

2008 Մայիս Դեղիները վերսկսում են ակցիաները, դատարանի վճիռով իշխող կուսակցությունը վայր է դնում իշանությունը

2009 Կարմիրները, դժգոհ դատարանի վճռից, սկսում են բողոքի ակցիաները

2009 Ապրիլ Կարմիրները խափանում են Բանգկոկում անցկացվող ASEANի համաժողովը, փողոցային բախումների հետևանքով զոհվում է երկու մարդ. Կարմիրները դադարեցնում են ակցիաները

2010 Մարտ Կարմիրները վերսկսում են բողոքի ակցիաները՝ ամրացնելով երկու ճամբար՝ Կառավարության շենքի մոտ, և քաղաքի գործարար մասում՝ ստիպելով շատ ընկերությունների դադարեցնել աշխատանքը

Քաղական զարգացումները Թայլանդում բավականին ուշագրավ են հատկապես տնտեսագետների համար, քանզի Թայլանդը հանդիսանում է Հարավարևելյան Ասիայի մեծությամբ երկրորդ տնտեսությունը և հանդիսանում է կարևոր տնտեսական գործընկեր գրեթե բոլոր զարգացած երկրների համար: