PDA

Դիտել ողջ տարբերակը : Տիտանների բախումը / Clash of the Titans (2010)

Հայկօ
08.04.2010, 18:54
Տիտանների բախումը

http://s004.radikal.ru/i207/1004/e3/6af20585be96.jpg

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Ռեժիսյոր՝ Լուի Լըտերիե
Սցենարիստ՝ Թրևիս Բիչեմ, Ֆիլ Հեյ, Մեթ Մանֆրեդի
Դերերում՝ Սեմ Ուորտինգտոն, Ռալֆ Ֆայնս, Ջեյսոն Ֆլեմինգ, Ջեմմա Արտերտոն, Ալեկսա Դավալոս, Դեննի Հյուստոն, Իզաբելլա Միկո, Մեդս Միկելսեն, Հանս Մատեսոն և ուրիշներ
IMDb-ի գնահատականը՝ 6.5/10 (8992 ձայն) http://www.imdb.com/title/tt0800320/
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $108 255 000
Ժանրը՝ էքշն, ֆենտզի, դրամա, արկածային
Պաշտոնական սայթը՝ http://clash-of-the-titans.warnerbros.com/

http://s48.radikal.ru/i122/1004/ee/54acc5f11ca7.jpg

Պերսևսին՝ Զևսի որդուն, ում, սակայն, դաստիարակել են մահկանացուները, չի հաջողվում պաշտպանել իր ընտանիքը հանդերձյալ աշխարհի տիրակալ դաժան աստված Հադեսից: Հիմա նա արդեն ոչ մի կորցնելու բան չունի և կամավոր կերպով համաձայնվում է գլխավորելու մի շատ վտանգավոր առաքելություն, որպեսզի հաղթի Հադեսին և թույլ չտա նրան խլել Զևսի իշխանությունն ու ստորգետնյա դևերին բաց թողնել Երկիր: Անվախ ու հզոր ռազմիկների ջոկատի գլուխ կանգնած՝ Պերսևսը ուղևորվում է դեպի արգելված աշխարհների խճճված լաբիրինթոսները, դեպի դարանակալած մահացու վտանգներն ու գլխապտույտ արկածները: Սարսափելի հրեշներին հաղթելու, անողոք ճակատագրին ընդդիմանալու ու սեփական կյանքի լիիրավ տերը դառնալու համար Զևսի զավակը պետք է գիտակցի ու ընդունի իր աստվածային ուժը:

http://s42.radikal.ru/i098/1004/f5/7e7d4f40941f.jpg

Ինչ ուզում եք ասեք, բայց այս տարի հին հունական դիցաբանությունը շատ մոդայիկ է: «Պերսի Ջեքսոնը և կայծակների առևանգողը» ֆիլմի շուրջը կրքերը կրքերը դեռ չմարած՝ արդեն մեծ էկրան է բարձրանում մարդկանց ու աստվածների հակամարտության մասին պատմող հաջորդ էպիկական կինոնկարը: Ճիշտ է՝ «Տիտանների բախումը» նախատեսված է ավելի հասուն լսարանի համար, դերերն էլ վստահված են ավելի լուրջ դերասանների: Սակայն շատ ավելի հետաքրքիր է ֆիլմի ստեղծման պատմությունը: «Տիտանների բախումը» 1981թ-ին թողարկված նույնանուն կինոնկարի ռիմեյքն է, իսկ այդ ֆիլմը համարվել և համարվում է 20-րդ դարի ավարտի արկածային ժանրի լավագույն և դասական ներկայացուցչիչներից մեկը: Վերաթողարկման աշխատանքերը սկսվել էին դեռ հեռավոր 2002 թվականին, սակայն աշխատանքային խմբի ներսում անընդմեջ կատարվող փոփոխությունների պատճառով (ռեժիսյորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ…) ռելիզն անընդհատ հետաձգվում էր: Ի վերջո՝ ռեժիսյորական աթոռի վրա հայտնվեց Լուի Լըտերիեն՝ «Փոխադրողը-2-ի» և «Անհավատալի Հալկի» հեղինակը: Անսահման եռանդի տեր այս ֆրանսիացին կարողացավ գրավել պրոդյուսերների վստահությունը՝ ապացուցելով, որ ինքը օրիգինալ ֆիլմի հին ու նվիրված երկրպագուներից է:

http://s59.radikal.ru/i165/1004/3e/3b920d4bba03.jpg

Մոտավորապես նույն սկզբունքներով էլ հավաքվել է դերասանական կազմը: Դերակատարներից ոմանք իրենք են խոստովանել իրենց սերը հին կինոնկարի հանդեպ (ինչպես, օրինակ, Ջեմա Արտերտոնը), մյուսներն այդ աշխատանքների մեջ ներգրավվել են հունական դիցաբանությունը պաշտող երեխաների «պահանջով» (Լայամ Նիսոն)… Ցանկացած դեպքում՝ վերջնական անսամբլը բավականին տպավորիչ է: Առանձին նախադասությամբ կարելի է նշել «Ավատարի» աստղ Սեմ Ուորտինգտոնին (նրան այս անգամ ևս բաժին է ընկել գլխավոր դերը) և անգլիացի Ռալֆ Ֆայնսին, որ մարմնավորել է ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսին: Երևում է՝ «Պոտտերապատումներում» Վոլդեմորտի դերը հաջողությամբ խաղալուց հետո այս դերասանը բացասական դերերի հետ կապված այլևս ոչ մի խնդիր չունի: Բարիկադների մյուս կողմում խմբվել է առասպելական հրեշների ու արարածների մի ողջ բազմություն, որոնց մեծամասնությունը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: Գորգոն Մեդուզա, թևավոր Պեգաս, զարհուրելի հարպիաներ, հսկայական կարիճներ՝ բոլորը տեղում են: Սարսափների ցուցահանդեսը պսակում է ահռելի Կրակենը, ում չափսերն այնքա՜ն տպավորիչ են, որ այս հրեշը էկրանի վրա ոչ մի անգամ ամբողջությամբ չի երևում:

http://s51.radikal.ru/i131/1004/97/ba0ae1237d8d.jpg

«Տիտանների բախումի» մյուս բաղադրիչները նույնպես հետ չեն մնում այս շարքից: Քանի որ նկարահանումներն անցել են աշխարհագրորեն իրարից խիստ տարբեր մի քանի վայրերում՝ Անգլիայից մինչև Կանարյան կղզիներ, կինոնկարը լի է գեղեցկագույն տեսարաններով, որոնց մեծ մասը նկարահանումների համար գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 նմուշ զենք և բազմաթիվ ու տարատեսակ հագուստներ: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երբ ֆիլմն արդեն լրիվ պատրաստ էր, հեղինակները որոշեցին համենայն դեպս ստուգել, թե արդյո՞ք հնարավոր է անցում կատարել դեպի 3D: Ընտրված տեստ-խումբն այնքա՜ն մեծ խանդավառությամբ արձագանքեց իրենց դիտած փոքրիկ հատվածին, որ պրոդյուսերները տեղնուտեղը որոշեցին ևս մի քանի շաբաթով հետաձգել ռելիզը՝ տեխնիկական անձնակազմին ֆիլմը ստերեո դարձնելու համար ժամանակ տալու նպատակով: Արդյունքում՝ պատրաստվեք դիտելու գարնան ամենաշքեղ, էպիկական ու դինամիկ ֆիլմերից մեկը: Իսկ եթե դուք նաև հունական դիցաբանության երկրպագու եք, ապա ընտրությունն ակնհայտ է. «Տիտանների բախում»՝ անկասկած՝ must see:

http://www.youtube.com/watch?v=q6CJenNMsb4

Minerva
08.04.2010, 20:05
:think Ամերիկացիներն էլի որոշել են հունական դիցաբանությունը գլխիվայր շրջե՞ն:

Rhayader
08.04.2010, 20:26
:think Ամերիկացիներն էլի որոշել են հունական դիցաբանությունը գլխիվայր շրջե՞ն:

Ես էլ եմ նույն կարծիքին: Ասենք, «եկե՛ք Զևսին կռվեցնենք Հադեսի դեմ» կոնցեպցիան, որն իր հերթին թխված է «Քինգքոնգն ընդդեմ Գոդզիլլայի» հին ու բորբոսնած կոնցեպցիայից:

Հայկօ
08.04.2010, 21:27
Բայց խոստովանեք, որ կայֆ ա :love: Օրինակ՝ արգոնավորդների առասպելի մեջ գիտե՞ք ինչն էր ամենաշատն ինձ դուր գալիս փոքր ժամանակ. որ բոլոր հերոսները հավաքվել էին մի նավի վրա՝ Հերակլեսից սկսած, Օրփեոսով վերջացրած: Ոնց որ անտիկ Marvel All Super-Heroes լիներ. Սփայդրմենը, Կապիտան Ամերիկան, Վոլվերինը, Յասոնը, Պելևսը, Կաստորն ու Պոլիդևքոսը :D: Պերսևսն էլ վատ աջաբ-սանդալ չի:

Առաջին՝ հին ֆիլմը անտանելի սիրում էի ու սիրում եմ, մինչև հիմա պահում եմ կասետը. էս կինոն, ինչ ուզում ա լինի, նայելու եմ, ցանկալի ա՝ կինոթատրոնում: Ո՞նց կարող եմ ես չնայել մի կինո, որտեղ կա Գորգոն Մեդուզա, Հադես, գլադիուս, կոպիս ու Մեծ Կարիճ:

Հ.Գ. Կյանքում չեմ սիրել Զևսին:

Հ.Գ.Գ. Էդ Սեմ Ուորտինգտոնը իրա next door dude ռոժով սաղ կինոն փչացնելու ա: Ախր հեչ հունահռոմեական տեսք չունի էդ յանկին, դրանից ի՞նչ Պերսևս:

Rhayader
08.04.2010, 21:58

Լավ ես մարդկանց շահագրգռում))) հինը, ցավոք, չեմ տեսել:(
Պարզապես ես շատ եմ սիրում հունական տիտաններին (անշուշտ, Գոլոսովկերի ազդեցությունն է) ու տիտանիդներին ու տանել չեմ կարողանում աստվածներին, Զևսից սկսած, Ապոլլոնով վերջացրած: Դրա համար էլ Օլդիին կարդալն այդքան հաճելի էր:

Հայկօ
08.04.2010, 22:03
:think Ամերիկացիներն էլի որոշել են հունական դիցաբանությունը գլխիվայր շրջե՞ն:

Ի դեպ՝ եթե «էլի»-ն վերաբերում էր «Տրոյային», նշեմ, որ իմ կարծիքով հոլիվուդյան Տրոյան Հոմերոսի Տրոյայից հազար անգամ ավելի լավն ա ու, մանավանդ, արժանահավատ: Չէ մի չէ՝ բոլոր հույները հերոս էին, բոլոր տրոյացիները՝ սրիկա: Հերկտորի ցավը տանեմ, մեջների կարգին մարդը ինքն էր:

Ի դեպ՝ բոնուս :): Վերհիշեք հին ու բարի անցյալը, երբ հատուկ էֆեկտները հատուկ էֆեկտներ էին, ոչ թե պիքսել ու պոլիգոն:

http://www.youtube.com/watch?v=toy7sDPoMKs

Rhayader
08.04.2010, 22:24

Փաստորեն, դու Հոմերոսին չես կարդացել))) Հոմերոսը գրեթե լրիվ տրոյացիների կողմն ա: Հույներն իրա մոտ ահավոր բացասական են ներկայացված: Լավն են շատ քչերը, էն էլ իրանց մեծ մասը, օրինակ՝ Ոդիսևսը, ընդհանրապես չեն ուզում կռվել: Պարզապես աստվածները հույների կողմն են, մենակ դրա հաշվին էլ հաղթում են: Հեկտորը պետք ա սպաներ Աքիլլեսին, բայց Աթենասը նախ իրա եղբոր տեսքն ընդունեց ու ասեց՝ նիզակդ գցի իրա վրա, ես քեզ նոր նիզակ կտամ, հետո սեփական շնչով շեղեց նիզակը:
Ես էլ եմ տրոյացիների կողմից:
Որ կարդաս՝ ոնց ա Ագեմեմնոնը Պատրոկլեսի զգացմունքների վրա խաղալով իրան ուղարկում մարտադաշտ՝ իմանալով, որ Հեկտորն Աքիլլեսին ա ման գալիս, որ սպանի: Մենակ նրա համար, որ Իլիականի սկզբում Աքիլլեսն իրա հետ կռվել ա ու կռվի դուրս չի գալիս:
Իսկ Աքիլլեսը տրոյական պատերազմի ժամանակ տասներկու տարեկան էր, գիտեի՞ր:
Պարիսն էլ Հոմերոսի մոտ թույլիկ-մույլիկ քածիկ լակոտ չի, ինքն իրա արքայազն լինելը հաստատում ա՝ ըմբշամարտում Տրոյայի բոլոր արքայազններին, Հեկտորին ներառյալ, հաղթելով:
Մինչև Հոմերոսը բոլոր ասքերը հույների հերոսներին էին գովում, հենց Հոմերոսն էր առաջինը, որ գովեց տրոյացիների քաջությունը:

Հայկօ
08.04.2010, 22:45

Փաստորեն՝ դու՛ չես կարդացել :P: Իլիականից բռնած, Ոդիսականով վերջացրած սաղ +1 ա, ընգեր ջան: Ու չկռվող հույները լավն էին, քանի դեռ Աքիլեսը բոլորից խռոված էր ու ինքն էլ չէր կռվում, իսկ նենց՝ Հոմերոսը կռվողներին լա՜վ էլ բալետ ա անում, ու Այաքսախառը, Իդոմենևսախառը-Մենելաոսախառը (Դիոմեդեսն էլ քեզ նվեր) ՝ երկար ու հետաքրքիր պատմում ա, թե ոնց էին հելլեն հերոսները կոտորում Տրոյայի պաշտպններին, իսկ հետո գնում վրանները՝ խրախճելու: Իսկ տրոյացիները նենգ, սրիկա ու դավաճան էին, քանզի համաձակվում էին պաշտպանել սեփական քաղաքը: Բա՞: Ուղղակի ինքը նենց ա ներկայացնում, մթամ հույները հենց մենակ Հեղինեի հետևից էին եկել և ուրեմն՝ լրիվ ճիշտ էին, հեկտորենք պիտի դարպասները լայն բացեին ու խառակիրի անեին, նենգաբար կռվելու փոխարեն: Բայց դե Հեղինեն ֆուֆլո ա, ու հոլիվուդյան ֆիլմում էդ ամեն ինչը լավ ցույց են տալիս, մանավանդ՝ Ագամեմնոնի էությունը:

Heqim
10.04.2010, 14:08
Ձեր բանավեճից կայֆ եմ ստանում, ոնց որ գենգսթա ֆիլմ քննարկեք մաֆիախառը :Ճ

էրեկ ինձնից գոհ տոռռենտ սկսեցի քաշել 720պ պարզվեց 1981թ-ին եմ քաշում, էլի ռիմեյք, էլի ռիմեյք :Ճ

Կսպասեմ կինոթատրոնում նայեմ, հետո տոռենտվեմ...

Rhayader
10.04.2010, 14:31
Փաստորեն՝ դու՛ չես կարդացել :P: Իլիականից բռնած, Ոդիսականով վերջացրած սաղ +1 ա, ընգեր ջան: Ու չկռվող հույները լավն էին, քանի դեռ Աքիլեսը բոլորից խռոված էր ու ինքն էլ չէր կռվում, իսկ նենց՝ Հոմերոսը կռվողներին լա՜վ էլ բալետ ա անում, ու Այաքսախառը, Իդոմենևսախառը-Մենելաոսախառը (Դիոմեդեսն էլ քեզ նվեր) ՝ երկար ու հետաքրքիր պատմում ա, թե ոնց էին հելլեն հերոսները կոտորում Տրոյայի պաշտպններին, իսկ հետո գնում վրանները՝ խրախճելու: Իսկ տրոյացիները նենգ, սրիկա ու դավաճան էին, քանզի համաձակվում էին պաշտպանել սեփական քաղաքը: Բա՞: Ուղղակի ինքը նենց ա ներկայացնում, մթամ հույները հենց մենակ Հեղինեի հետևից էին եկել և ուրեմն՝ լրիվ ճիշտ էին, հեկտորենք պիտի դարպասները լայն բացեին ու խառակիրի անեին, նենգաբար կռվելու փոխարեն: Բայց դե Հեղինեն ֆուֆլո ա, ու հոլիվուդյան ֆիլմում էդ ամեն ինչը լավ ցույց են տալիս, մանավանդ՝ Ագամեմնոնի էությունը:

Մի հատ վերընթերցի էլի, փլիզ:

Հայկօ
10.04.2010, 23:30
Մի հատ վերընթերցի էլի, փլիզ:

Փաթթած ունեմ Հոմերոսին էլ, Իլիականն էլ, կից հանգամանքներն էլ: Ու մանավանդ՝ վերընթերցելը: Կինոն նայում եք՝ նայեք, չեք նայում՝ օֆֆտոպը ՍՏՈՊ:

Rhayader
11.04.2010, 15:06
Պահ:beee ասեց իրա հեղինակավոր խոսքը: Եթե կոնկրետ էս ֆիլմում ու հարակից ֆիլմերում առասպելաբանության ներկայացման հավաստիությունը քննարկելն օֆթոփ ա, ապա ես էլ քո անմակարդակ գալիվուդշինան:baby փաթթած ունեմ:

Հայկօ
11.04.2010, 15:18
Պահ:beee ասեց իրա հեղինակավոր խոսքը: Եթե կոնկրետ էս ֆիլմում ու հարակից ֆիլմերում առասպելաբանության ներկայացման հավաստիությունը քննարկելն օֆթոփ ա, ապա ես էլ քո անմակարդակ գալիվուդշինան:baby փաթթած ունեմ:

«Տիտանների բախումը» նայել ե՞ս, որ հավաստիություն քննարկես: «Տրոյան» քննարկել ես ուզում, «Տրոյա / Troy» թեմա բաց, Իլիականը ստեղ օֆֆտոպ ա: