Հայկօ
08.04.2010, 18:54
Տիտանների բախումը
http://s004.radikal.ru/i207/1004/e3/6af20585be96.jpg
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ռեժիսյոր՝ Լուի Լըտերիե
Սցենարիստ՝ Թրևիս Բիչեմ, Ֆիլ Հեյ, Մեթ Մանֆրեդի
Դերերում՝ Սեմ Ուորտինգտոն, Ռալֆ Ֆայնս, Ջեյսոն Ֆլեմինգ, Ջեմմա Արտերտոն, Ալեկսա Դավալոս, Դեննի Հյուստոն, Իզաբելլա Միկո, Մեդս Միկելսեն, Հանս Մատեսոն և ուրիշներ
IMDb-ի գնահատականը՝ 6.5/10 (8992 ձայն) http://www.imdb.com/title/tt0800320/
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $108 255 000
Ժանրը՝ էքշն, ֆենտզի, դրամա, արկածային
Պաշտոնական սայթը՝ http://clash-of-the-titans.warnerbros.com/
http://s48.radikal.ru/i122/1004/ee/54acc5f11ca7.jpg
Պերսևսին՝ Զևսի որդուն, ում, սակայն, դաստիարակել են մահկանացուները, չի հաջողվում պաշտպանել իր ընտանիքը հանդերձյալ աշխարհի տիրակալ դաժան աստված Հադեսից: Հիմա նա արդեն ոչ մի կորցնելու բան չունի և կամավոր կերպով համաձայնվում է գլխավորելու մի շատ վտանգավոր առաքելություն, որպեսզի հաղթի Հադեսին և թույլ չտա նրան խլել Զևսի իշխանությունն ու ստորգետնյա դևերին բաց թողնել Երկիր: Անվախ ու հզոր ռազմիկների ջոկատի գլուխ կանգնած՝ Պերսևսը ուղևորվում է դեպի արգելված աշխարհների խճճված լաբիրինթոսները, դեպի դարանակալած մահացու վտանգներն ու գլխապտույտ արկածները: Սարսափելի հրեշներին հաղթելու, անողոք ճակատագրին ընդդիմանալու ու սեփական կյանքի լիիրավ տերը դառնալու համար Զևսի զավակը պետք է գիտակցի ու ընդունի իր աստվածային ուժը:
http://s42.radikal.ru/i098/1004/f5/7e7d4f40941f.jpg
Ինչ ուզում եք ասեք, բայց այս տարի հին հունական դիցաբանությունը շատ մոդայիկ է: «Պերսի Ջեքսոնը և կայծակների առևանգողը» ֆիլմի շուրջը կրքերը կրքերը դեռ չմարած՝ արդեն մեծ էկրան է բարձրանում մարդկանց ու աստվածների հակամարտության մասին պատմող հաջորդ էպիկական կինոնկարը: Ճիշտ է՝ «Տիտանների բախումը» նախատեսված է ավելի հասուն լսարանի համար, դերերն էլ վստահված են ավելի լուրջ դերասանների: Սակայն շատ ավելի հետաքրքիր է ֆիլմի ստեղծման պատմությունը: «Տիտանների բախումը» 1981թ-ին թողարկված նույնանուն կինոնկարի ռիմեյքն է, իսկ այդ ֆիլմը համարվել և համարվում է 20-րդ դարի ավարտի արկածային ժանրի լավագույն և դասական ներկայացուցչիչներից մեկը: Վերաթողարկման աշխատանքերը սկսվել էին դեռ հեռավոր 2002 թվականին, սակայն աշխատանքային խմբի ներսում անընդմեջ կատարվող փոփոխությունների պատճառով (ռեժիսյորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ…) ռելիզն անընդհատ հետաձգվում էր: Ի վերջո՝ ռեժիսյորական աթոռի վրա հայտնվեց Լուի Լըտերիեն՝ «Փոխադրողը-2-ի» և «Անհավատալի Հալկի» հեղինակը: Անսահման եռանդի տեր այս ֆրանսիացին կարողացավ գրավել պրոդյուսերների վստահությունը՝ ապացուցելով, որ ինքը օրիգինալ ֆիլմի հին ու նվիրված երկրպագուներից է:
http://s59.radikal.ru/i165/1004/3e/3b920d4bba03.jpg
Մոտավորապես նույն սկզբունքներով էլ հավաքվել է դերասանական կազմը: Դերակատարներից ոմանք իրենք են խոստովանել իրենց սերը հին կինոնկարի հանդեպ (ինչպես, օրինակ, Ջեմա Արտերտոնը), մյուսներն այդ աշխատանքների մեջ ներգրավվել են հունական դիցաբանությունը պաշտող երեխաների «պահանջով» (Լայամ Նիսոն)… Ցանկացած դեպքում՝ վերջնական անսամբլը բավականին տպավորիչ է: Առանձին նախադասությամբ կարելի է նշել «Ավատարի» աստղ Սեմ Ուորտինգտոնին (նրան այս անգամ ևս բաժին է ընկել գլխավոր դերը) և անգլիացի Ռալֆ Ֆայնսին, որ մարմնավորել է ստորգետնյա աշխարհի տիրակալ Հադեսին: Երևում է՝ «Պոտտերապատումներում» Վոլդեմորտի դերը հաջողությամբ խաղալուց հետո այս դերասանը բացասական դերերի հետ կապված այլևս ոչ մի խնդիր չունի: Բարիկադների մյուս կողմում խմբվել է առասպելական հրեշների ու արարածների մի ողջ բազմություն, որոնց մեծամասնությունը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: Գորգոն Մեդուզա, թևավոր Պեգաս, զարհուրելի հարպիաներ, հսկայական կարիճներ՝ բոլորը տեղում են: Սարսափների ցուցահանդեսը պսակում է ահռելի Կրակենը, ում չափսերն այնքա՜ն տպավորիչ են, որ այս հրեշը էկրանի վրա ոչ մի անգամ ամբողջությամբ չի երևում:
http://s51.radikal.ru/i131/1004/97/ba0ae1237d8d.jpg
«Տիտանների բախումի» մյուս բաղադրիչները նույնպես հետ չեն մնում այս շարքից: Քանի որ նկարահանումներն անցել են աշխարհագրորեն իրարից խիստ տարբեր մի քանի վայրերում՝ Անգլիայից մինչև Կանարյան կղզիներ, կինոնկարը լի է գեղեցկագույն տեսարաններով, որոնց մեծ մասը նկարահանումների համար գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 նմուշ զենք և բազմաթիվ ու տարատեսակ հագուստներ: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երբ ֆիլմն արդեն լրիվ պատրաստ էր, հեղինակները որոշեցին համենայն դեպս ստուգել, թե արդյո՞ք հնարավոր է անցում կատարել դեպի 3D: Ընտրված տեստ-խումբն այնքա՜ն մեծ խանդավառությամբ արձագանքեց իրենց դիտած փոքրիկ հատվածին, որ պրոդյուսերները տեղնուտեղը որոշեցին ևս մի քանի շաբաթով հետաձգել ռելիզը՝ տեխնիկական անձնակազմին ֆիլմը ստերեո դարձնելու համար ժամանակ տալու նպատակով: Արդյունքում՝ պատրաստվեք դիտելու գարնան ամենաշքեղ, էպիկական ու դինամիկ ֆիլմերից մեկը: Իսկ եթե դուք նաև հունական դիցաբանության երկրպագու եք, ապա ընտրությունն ակնհայտ է. «Տիտանների բախում»՝ անկասկած՝ must see:
http://www.youtube.com/watch?v=q6CJenNMsb4