PDA

Դիտել ողջ տարբերակը : Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին

Էջեր : [1] 2 3

terev
07.04.2010, 20:00
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում զանգվածային անկարգությունները կարող են վերաճել հեղափոխության։ Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ մոտեցել են նախագահի նստավայրին, սակայն նրանց գրոհը կասեցվել է։ Ոստիկանությունը նրանց հետ է մղել արցունքաբեր գազով, նռնակներով և հրազենով։

Բախումների հետևանքով, տարբեր աղբյուրներով, զոհվել է 3-15 մարդ, զոհվածների մարմինները հեռացնում են հրապարակից։ Ընդդիմադիրները Տալաս քաղաքում գերի են վերցրել երկրի առաջին փոխվարչապետ Աղըկբեկ Ժապարովին և ներքին գործերի նախարար Մոլդոմուս Կոնգանտիևին: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, ստացած վերքերից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Զանգվածային ցույցեր են նաև Ղրղըզստանի մյուս շրջաններում, որտեղ մեկը մյուսի հետևից տապալվում են տեղական իշխանությունները։ Մարդկանց բազմությանը, կարելի է ասել, ոչ ոք չի ղեկավարում. գիշերը ձերբակալվել են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները։

Ընդդիմության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Բիշքեկի հրապարակում գործում են դիպուկահարները։
Ըստ որոշ աղբյուրների՝ հրապարակում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ։ Ցուցարարները գրոհել և իրենց հսկողության տակ են վերցրել երկրի Առաջին ազգային հեռուստաալիքը. հեռարձակումը դադարեցվել է։
Բիշքեկի քաղաքապետարանը արտակարգ իրավիճակ է հայտարարել քաղաքում։ Մեկ ամսով՝ ժամը 22-ից մինչև 6-ը, երկրում կգործի պարետային ժամ։ Սակայն այդ որոշումը դեռ չի հաստատվել խորհրդարանի կողմից։ Կառավարության ներկայացուցիչները զերծ են մնում պաշտոնական հայտարարություններից։

«Ճնշումները վաղուց էին սկսվել. չէ՞ որ նախագահ Կուրմանբեկ Բակիևի համար սա կենաց մահու պայքար է»,- նշել է ընդդիմության առաջնորդներից մեկը։

http://tert.am/am/news/2010/04/07/revolution/

Adriano
07.04.2010, 20:11
Ես գտնում եմ, որ հերթական հեղափոխության գլխավոր ֆինանսավորողը ԱՄՆ-ն է: Քանզի Բակիևը չարդարացրեց ամերիկայի հույսերը, փաստացի ամերիկյան փողերով գալով իշխանության ծախեց ընկերությունը: Մասնավորապես փակելով ԱՄՆ-ի ռազմակայանը և դրանով իսկ մոտենալով ՌԴ-ին: Իմ կարծիքով նոր իշխանությունները , եթե նույնիսկ գան կբռնեն ամերիկամեդ զարգացման ուղղություն, ինչպես ասենք Սահակաշվիլին Վրաստանում: Իհարկե ցավալի է, որ նման երկրներում, որի մեջ մտցնում եմ նաև ՀՀ-ին, օգտվելով իշխանությունների կոռումպացվածությունից և անօրինականություններից կարողանում են հեղափոխություններ անել: Իսկ ինչու է ՌԴ-ն պաշտպանում նման ռեժիմները, ասենք մեր մոտ սերժանտական, մյուսներում ալիևյան, Լուկաշենկոյի: Իմ կարծիքով ՌԴ-ն արդեն պետք է ավելի առաջ գնա և պարտադրի, որ ԱՊՀ-ում լրիվ դեմոկրտական և ժողովրդի իշխանություն հաստատվի, քանզի սովետի քաղաքականությունը արդեն բացթողումներ ունի, օրինակ Ուկրայինան, Վրաստանը և այլն, իմ կարծիքով ՌԴ-ն միայն այդ ձևով կկարողանա պահել ԱՊՀ-ն իր ազդեցության ոլորտում:

terev
07.04.2010, 20:26
http://www.youtube.com/watch?v=pJzokH2VQAA&feature=player_embedded

terev
07.04.2010, 20:27
http://www.youtube.com/watch?v=SZGVnzdzN-I&feature=player_embedded

Chuk
07.04.2010, 20:27
Ես, բնականաբար, ղրղզ ժողովրդի կողմից եմ, բայց չեմ կարծում, որ նման կերպ իրենց խնդիրները կլուծեն:

Վիշապ
07.04.2010, 20:29
Էս ընդդիմությունը զենքերով ու փայտերով գուլյատներ ա անում… օրը ցերեկով:o

terev
07.04.2010, 20:31
http://www.youtube.com/watch?v=4Z4o0yvuJ3g&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=0L1srqYLnu8&feature=player_embedded

Տրիբուն
07.04.2010, 20:42
տեղեկատվություն ականատեսից .. :P

Կիրգիստանում հեղափոխությունը կայացավ: Բիշկեկում քարը քարի վրա չեն թողնում: Լիքը զոհեր:

terev
07.04.2010, 20:45
http://www.vesti.ru/videos?vid=266616

Տրիբուն
07.04.2010, 20:46
Սիրում եմ էս երկիրը .. կյանքիս ահագին մասը ստեղ ա անցել .. էս ախմախների համար աշխատել եմ .. հիմա ահավոր մառադյոռություն ա քաղաքով մեկ .. խանութները բառացիորեն կրում են.. նույնիսկ կահույքն ու սառնարաններն են տանում

Հայկօ
07.04.2010, 20:47
Մի խանին մյուս խանն ա՞ փոխարինում, թե՞ նորմալ բանի հույս կա:

Տրիբուն
07.04.2010, 20:48
նախագահը թռավ երկրից.. ընդդիմությունը իբր պատասխանատվությունը վերցրել ա իրա վրա ու դրուժինաներ ա սարքել որ կարգ ու կանոն հաստատեն .. բայց ոչ մի բան էլ չեն կարում անեն

Ժունդիայի
07.04.2010, 20:49
Ներքին գործերի նախարարը մահացել է, պառլամենտի նախագահն ու նախկին նախագահի թեկնածուն ձերբակալված են

Տրիբուն
07.04.2010, 20:49
Մի խանին մյուս խանն ա՞ փոխարինում, թե՞ նորմալ բանի հույս կա:

Վաղը կերևա .. հիմա պետք ա քաղաքը կարանան պահեն .. Հայկօ ջան .. ուղիղ լուսամուտներիս տակ մի հատ բանկ, մի հատ խանութ ու մի հատ կաֆե վարի են տալիս հենց էս պահին ..

Հայկօ
07.04.2010, 20:56
Վաղը կերևա .. հիմա պետք ա քաղաքը կարանան պահեն .. Հայկօ ջան .. ուղիղ լուսամուտներիս տակ մի հատ բանկ, մի հատ խանութ ու մի հատ կաֆե վարի են տալիս հենց էս պահին ..

Դու քեզ լավ նայի, մնացածը գրողի ծոցը: Զգույշ եղի, պատուհաններից-բանից հեռու:

Տրիբուն
07.04.2010, 20:58
Դու քեզ լավ նայի, մնացածը գրողի ծոցը: Զգույշ եղի, պատուհաններից-բանից հեռու:

ապեր.. ճիշտն ասեմ .. փիս ա.. ահավոր ձևի են թալանում ու մառադյոռություն անում.. նորություններով բան ցույց չեն տալիս .. բաղդադը քեզ օրինակ

Տրիբուն
07.04.2010, 21:00
Դե սրանք մոնղոլ են .. ինչ անես.. մեջները նստած ա թալանելը .. առանց դրա սրանք չեն կարում հեղափոխություն անեն

terev
07.04.2010, 21:02
ապեր.. ճիշտն ասեմ .. փիս ա.. ահավոր ձևի են թալանում ու մառադյոռություն անում.. նորություններով բան ցույց չեն տալիս .. բաղդադը քեզ օրինակ

Դրա համար են ասում էլի, որ ցանկացած հեղափոխություն երկիրը 15 տարի հետ ա գցում: Բայց էս դեպքում երևի մի քիչ ավելի շատ հետ գցի: :)

Տրիբուն
07.04.2010, 21:03
էս էլ իրանց ֆորումն ա.. ռուսերեն ա .. սրանք կիրգիզերեն գիր գրականություն չունեն .. նայեք..

http://diesel.elcat.kg/index.php?showtopic=3745764&pid=13104323&st=1000&#entry13104323

Lion
07.04.2010, 21:05
Դու քեզ լավ նայի, մնացածը գրողի ծոցը: Զգույշ եղի, պատուհաններից-բանից հեռու:

Զգույշ եղիր, դուռը պինդ փակիր, պատուհանին էլ զգույշ մոտեցիր...:think

ministr
07.04.2010, 21:08
Տղեք մեզ մոտ էլ էիք ուզում սենց "անհնազանդություն"? Ինչ որ առաջարկում էիք ղրղզները էդ են անում...

ministr
07.04.2010, 21:10
Վաղը կերևա .. հիմա պետք ա քաղաքը կարանան պահեն .. Հայկօ ջան .. ուղիղ լուսամուտներիս տակ մի հատ բանկ, մի հատ խանութ ու մի հատ կաֆե վարի են տալիս հենց էս պահին ..

Բա դու ում ես սպասում :) Մի 2 միլիոն էլ դու գմփցրա բանկից :P

terev
07.04.2010, 21:11
Տրիբուն ջան բա ստեղ ասում են ինտերնետը անջատածա:
http://www.5-tv.ru/news/28021/

terev
07.04.2010, 21:20
Հա էլի անջատել են: Տրիբունի տված սայտը էլ չի բացում:
Ասում են արդեն 100 մարդ ա զոհվել:
http://www.newstube.ru/media/bunt-v-bishkeke-sotni-postradavshix

Սա էլ նայեք, հետաքրքիր է:

http://www.newstube.ru/media/v-kirgizii-narastaet-bezumie

Տրիբուն
07.04.2010, 21:31

Իմ տված սայթը իմ մոտ բացուցում .. ռեգնւմ նայեք ..

ասեմ շատ փիս ա..

Տրիբուն
07.04.2010, 21:32
Տղեք մեզ մոտ էլ էիք ուզում սենց "անհնազանդություն"? Ինչ որ առաջարկում էիք ղրղզները էդ են անում...

Ապեր, անհնազանդությունը մառադյոռություն չի . մարտի մեկին երևանում ոչ մեկը մառադյոռություն չի արել .. ու մենք մոնղոլ չենք ..

Տրիբուն
07.04.2010, 21:33
Տրիբուն ջան բա ստեղ ասում են ինտերնետը անջատածա:
http://www.5-tv.ru/news/28021/

Լավ էլ միացած ա ու լավ էլ աշխատում ա

Բիձա
07.04.2010, 21:40
Բա ինչ ես ուզում կիրգիզներից: Բառադիները իրենց սահմանդրությունն էլ երևի չեն կարդացել- հայվանները:

Բիձա
07.04.2010, 21:44
Հլա ռուսների դրած վերնագիրը - В Киргизии нарастает безумие

Բիձա
07.04.2010, 21:53
Ապեր, անհնազանդությունը մառադյոռություն չի . մարտի մեկին երևանում ոչ մեկը մառադյոռություն չի արել .. ու մենք մոնղոլ չենք ..

Բացի դա էլ ով է ասել, որ ջարդել, փշրել, վնաս տալը, մարադյորությունը հողափոխության մաս չի՞: Բա հենց դա է ստիպում իշխանություններին զիջելու:
Մենք համաշխարհային փորձից ուզում ենք վերցնել միայն գրքային -զուլալ- ասպետականը, դրա համար էլ ցանկացած քաղաքական պրոցեսի վերջում միշտ էլ քաշվում ենք:
Միայն ֆիզիկական դիմադրությունն ու պայքարն է դիմացինին սթափության ու զիջումների բերում: Ում զաստավիտը ուժեղ եղավ, նա էլ կհաղթի:

Բիձա
07.04.2010, 21:59
ընդիմությունը վերցրեց իշխանություը
Отунбаева: власть в Киргизии полностью перешла к оппозиции
gazeta.ru

Տրիբուն
07.04.2010, 22:10
Բա ինչ ես ուզում կիրգիզներից: Բառադիները իրենց սահմանդրությունն էլ երևի չեն կարդացել- հայվանները:

Իրանք դրանից չունեն .. վերջին երկու տարում մի հինգ անգամ մենակ փոխել են

Տրիբուն
07.04.2010, 22:11
ընդիմությունը վերցրեց իշխանություը
Отунбаева: власть в Киргизии полностью перешла к оппозиции
gazeta.ru

Չգիտեմ ում ձեռն ա իշխանությունը, բայց քաղքը ավերվում ա մի ուրիշ ձևի

yerevanci
07.04.2010, 22:12
Դե սրանք մոնղոլ են .. ինչ անես.. մեջները նստած ա թալանելը .. առանց դրա սրանք չեն կարում հեղափոխություն անեն

երևի մի տարի առաջ մարտի մեկին մենք էլ մի քանի ժամով մոնղոլ էինք, չէ՞

Բիձա
07.04.2010, 22:12
Սա է հետաքրքիր:

Бишкеке горят дома семьи президента Киргизии Курманбека Бакиева:---
здания горят, никаких пожарных расчетов около них нет. «Интерфакс»

Ժունդիայի
07.04.2010, 22:15
երևի մի տարի առաջ մարտի մեկին մենք էլ մի քանի ժամով մոնղոլ էինք, չէ՞
Մե՞նք, բնավ ոչ :angry

Տրիբուն
07.04.2010, 22:15
Լրիվ Բաղդադ վիճակ ա :(

Բիձա
07.04.2010, 22:15
երևի մի տարի առաջ մարտի մեկին մենք էլ մի քանի ժամով մոնղոլ էինք, չէ՞

-Մեր մեջտեղը որն ա- կասպից ծովը՞- այ մաքսիմում ըտեղացի էինք:

Տրիբուն
07.04.2010, 22:16
երևի մի տարի առաջ մարտի մեկին մենք էլ մի քանի ժամով մոնղոլ էինք, չէ՞

չէ.. վաբշե չէ .. դու չես տեսել մոնղոլը ինչ ա ... էտ պետք ա տենալ .. էտ լսելով ու տելեվիզորով չի երևում

yerevanci
07.04.2010, 22:17
Մե՞նք, բնավ ոչ :angry

մեր ազգնա դրա համար ե՞ս պաշտպանում, բայց հո իրականությունա

Տրիբուն
07.04.2010, 22:17
Սա է հետաքրքիր:

մի փողոց ներքև ա ... Ժիլբեկ-Ժոլու ;) պաժառ տվին տները

Բիձա
07.04.2010, 22:18
Ըստեղ CNN-ը մի ժամ ա նայում եմ- բան ասած չկա:

yerevanci
07.04.2010, 22:19
չէ.. վաբշե չէ .. դու չես տեսել մոնղոլը ինչ ա ... էտ պետք ա տենալ .. էտ լսելով ու տելեվիզորով չի երևում

Ընենց ես խոսում, ոնց որ փոքրուց ընդեղ ես մմեծացել

Տրիբուն
07.04.2010, 22:21
Ընենց ես խոսում, ոնց որ փոքրուց ընդեղ ես մմեծացել

որ ասում եմ ուրեմն գիտեմ .. հենց տենց էլ խոսում եմ..

terev
07.04.2010, 22:21
Վեբ կամերա
http://webcam.saimanet.kg/index.html

Ժունդիայի
07.04.2010, 22:22
մեր ազգնա դրա համար ե՞ս պաշտպանում, բայց հո իրականությունա
Չէ Արթ ջան, ուղղակի ես այդ դեպքերին անմիջական ականատեսն եմ եղել, մասնակցել եմ գրեթե բոլոր ցույցերին էլ...
Հարցը հայ լինելուս մեջ չի.....

Լավ չխորանամ շատ....

Հայկօ
07.04.2010, 22:22
Ընենց ես խոսում, ոնց որ փոքրուց ընդեղ ես մմեծացել

Ընգեր, դու թեման կարդում ե՞ս: Էդ մարդը հենց հիմա ընդեղ ա: Ու հաստատ լսելով չի, որ Ղրղզստանի մասին գիտի:

yerevanci
07.04.2010, 22:22
-Մեր մեջտեղը որն ա- կասպից ծովը՞- այ մաքսիմում ըտեղացի էինք:

փաստորեն ադրբեջանաթուրքմենացի:)

Rammer
07.04.2010, 22:23
Նախագահը արդեն պաբեգա արել բայց ուր չգիտեն...

Էս տղու ձեռի Դռագունովը հլը, վերջն ա...

Տրիբուն
07.04.2010, 22:23
որ ասում եմ ուրեմն գիտեմ .. հենց տենց էլ խոսում եմ..

Այ սրա .. նանը.. մի ուրիշ ձևի գմփոցներ ա... սելջուկները գրավում են Կոնստանտնապոլիսը .. իմ արև .

Տրիբուն
07.04.2010, 22:25
Նախագահը արդեն պաբեգա արել բայց ուր չգիտեն...

Նախագահի մերը .. անասունը հրաման տվեց կրակելու .. հետո իրա մենթերին թողեց բախտի քմահաճույքին ու թռավ .. հիմա սրանք իրար են մոռթում ու չեն իմանում ինչի համար ... մենթերը վախում են հանձնվեն կամ անցնեն ընդդիմության կողմը.. վախում են , որ գլուպները կուտեն սաղի

Rammer
07.04.2010, 22:27

Բա դու ինչ ես անում? Գոնե մոտդ զենք կա պաշտպանվես?

Տրիբուն
07.04.2010, 22:29
Բա դու ինչ ես անում? Գոնե մոտդ զենք կա պաշտպանվես?

Դուսը տանկ.. տունը բազուկա .. երկու հատ էլ գռանատամյոտ .. ինչ ես ասում .. հերի՞ք ա :)
Ապեր, տների վրա դեռ չեն գնում .. մինչև էտ լիքը խանութ կա թալանելու

Ambrosine
07.04.2010, 22:30
անասունը հրաման տվեց կրակելու .. հետո իրա մենթերին թողեց բախտի քմահաճույքին ու թռավ .. հիմա սրանք իրար են մոռթում ու չեն իմանում ինչի համար ... մենթերը վախում են հանձնվեն կամ անցնեն ընդդիմության կողմը.. վախում են , որ գլուպները կուտեն սաղի
Տրիբուն, տենց էլ ճանապարհը չբացի՞ն, որ օդանավակայան գնաս:

Տրիբուն
07.04.2010, 22:32
Տրիբուն, տենց էլ ճանապարհը չբացի՞ն, որ օդանավակայան գնաս:

Օդանավակայանը փակ ա ..

Տրիբուն
07.04.2010, 22:33
Արա.. արունը չի հերիքում հիվանդանոցներում .... տժլամասյոն ..
Լուսամուտից դուրս նայել չի լինում .. մուխ ու ծուխ ա.. ու լիքը գմփոց .. Կիրիգիզները կայֆրի մեջ են ..

Rammer
07.04.2010, 22:34
Դուսը տանկ.. տունը բազուկա .. երկու հատ էլ գռանատամյոտ .. ինչ ես ասում .. հերի՞ք ա :)
Ապեր, տների վրա դեռ չեն գնում .. մինչև էտ լիքը խանութ կա թալանելու

Ապեր կձգես: Մենք հավատում ենք քեզ: Դիմացի հանուն հայրենիքի...

Լսի բայց կարող իջնես մի երկու բան էլ դու կպցնես նոտբուկ, խալադելնիկ....
Բայց նայի հենց գան քո տան վրա ձև արա իբր մտել ես թալանելու էլի, քեզ որ բան չանեն:

Բիձա
07.04.2010, 22:34
Ես, բնականաբար, ղրղզ ժողովրդի կողմից եմ, բայց չեմ կարծում, որ նման կերպ իրենց խնդիրները կլուծեն:
Հիմա երևի կասես, թե խնդիր ասելով ի նկատի ես ունեցել լիարժեք ժողովրդավարության կառուցումը՞:

Sagittarius
07.04.2010, 22:35
Նախագահը արդեն պաբեգա արել բայց ուր չգիտեն...

Էս տղու ձեռի Դռագունովը հլը, վերջն ա...

արաաաա,,, պիզ....ց, էս ինչ արտիրելյա ա ձեռները ընգել

Տրիբուն
07.04.2010, 22:35
перекрёсток ул.Манаса - Чуй Маг.Народный полностью убит!!!!
էս իմ լուսամուտների տակն ա .. Նառոդնին ոնց որ մեր Երևան Սիթին էլի

Բիձա
07.04.2010, 22:38
Արա.. արունը չի հերիքում հիվանդանոցներում .... տժլամասյոն ..
Լուսամուտից դուրս նայել չի լինում .. մուխ ու ծուխ ա.. ու լիքը գմփոց .. Կիրիգիզները կայֆրի մեջ են ..

Բայց ինտեռնետդ կա: Թե կարող ես նկարի, ձայնագրի, արի հետ -մեզ լուսավորի:
Անփորձանք ու շառերից հեռու:

Rammer
07.04.2010, 22:39
էս իմ լուսամուտների տակն ա .. Նառոդնին ոնց որ մեր Երևան Սիթին էլի

Մենակ ես տանը?

Տրիբուն
07.04.2010, 22:40
БД охраняет только спецназ СГО "Арстан" во главе с Жанышом Бакиевым. Жаныш Бакиев не жилец, ведь это его рябята папили по людям, и им больше некуда деваться: если сложат оружие - их на месте же расстреляют, вот и сидят в БД. Для того, чтобы выбить СГО хотят подогнать пару танков министерства обороны и принудить ЕГО сложить оружие.

Էսի Բակիևի երկրորդ տղեն ա .. առաջինը արդեն թռել ա .. БД .. Белый Дом ..

terev
07.04.2010, 22:40
http://www.youtube.com/watch?v=IjjoMw5WiZg

Տրիբուն
07.04.2010, 22:41
Բայց ինտեռնետդ կա: Թե կարող ես նկարի, ձայնագրի, արի հետ -մեզ լուսավորի:
Անփորձանք ու շառերից հեռու:

Մի քիչ նկարել եմ .. հետո զահլես գնաց.. բայց սրանք ուրիշ են .. ստեղ խնդիրները ուրիշ ա.. ստեղ կիրգիզ, ուզբեկ, ռուս, դունգան .. հյուսիս հարավա . Բիշկեկ մնացած .. լիքը հարցեր կա ..

terev
07.04.2010, 22:42
http://www.youtube.com/watch?v=1iSaQkud5uM

1.39 -ից նայեք: Ինչ՞ 40 հոգի: Վաղը կլսեք մի 200-300 հոգու մասին:

Տրիբուն
07.04.2010, 22:44
Մենակ ես տանը?

Հա .. բեսսսսը :)

Rammer
07.04.2010, 22:44
Էսի Բակիևի երկրորդ տղեն ա .. առաջինը արդեն թռել ա .. БД .. Белый Дом ..

Քաշվավ... Լավա թող սատկացնեն: Կարող ա մեր էշերն էլ տենան վախենան:

Բիձա
07.04.2010, 22:44
Նոր CNN-ը 10 վայրյանով ասեց, որ 40 հոգի են զոհվել ու կիրգիզիան բնութագրեց որպես ԱՄՆ դաշնակից:

Տրիբուն
07.04.2010, 22:45
Էս նայեք ..

Примерно в 22-30, устав охранять вверенное мне казенное имущество, решил прогуляться до площади. И надо же, при мне под Агропромом поймали снайпера. Начали над ним самосуд вершить. Бутылкой по башке жахнули, стали пинать и т.д. Это был мужчина лет 40, внешне похож на таджика. Были люди, пытавшие предотваратить жестокий суд Линча для выяснения его имени и принадлежности. Но их не слушали. Не знаю, выжил этот килер или нет.

Rammer
07.04.2010, 22:46
Հլը ես էջի վիդեոն նայեք:

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8607324.stm

Տրիբուն
07.04.2010, 22:48
делали пешком прогулку по киевской до манаса-киевской.

на наших глазах вынесли караван. это 100% подтверждено. толпа как саранча налетала на торговый центр, брала что успевала, охран по ним стреляла, они назадубегали и возвращались. и все таки взяли караван sad.gif

также взяли светоч. но там все вывезли.

100% подтверждаю: разгромлен магазин Военторг, Народынй Военторг, Бета-1,
народ начала собираться (данные на полчаса назад), чтобы разгромить рубин на чуй-советская.

ЧТО САМОЕ СТРАШНОЕ!

на чуй-советская на остановке по чую стоят бусы 12 шт. Забиты битком людьми. мы подошли технично подслушали, это народ прибыл из Чолпон-Аты. еще прибудет 30 бусиков. Причем они сразу при нас обсуждаликуда поехать

Փողոցների անուններին ուշադրություն մի դարձրեք..

բայց ասեմ որ կենտրոնն ա ... караван-ը տանս հետևն ա ..

Rammer
07.04.2010, 22:49
Նոր CNN-ը 10 վայրյանով ասեց, որ 40 հոգի են զոհվել ու կիրգիզիան բնութագրեց որպես ԱՄՆ դաշնակից:

Պուտինը ասեց մենք վաբշե կապ չունենք, քիչ էր մնում երդում ուտեր...:D Բայց դե հետո կերևա...
Բայց նախագահը ուրա գնացել է?

Տրիբուն
07.04.2010, 22:51
Հլը ես էջի վիդեոն նայեք:

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8607324.stm

Հաստատում եմ .. մենթերին ու Օմոնին սաղ սալամաթ կերան սրանք .. մի չորս ժամվա մեջ .. հատուկ դրություն հայտարարեցին .. բայց հատուկ դրությունը պասլատ արեցին գրողի ծոցը

Տրիբուն
07.04.2010, 22:53
Պուտինը ասեց մենք վաբշե կապ չունենք, քիչ էր մնում երդում ուտեր...:D Բայց դե հետո կերևա...
Բայց նախագահը ուրա գնացել է?

Մարդ խաբար չի .. գիտեն որ լարեցին օդանավակայանի ճամփին ու չբռնեցին

Rammer
07.04.2010, 22:54
Գժանոց...

ministr
07.04.2010, 22:54
Ապեր, անհնազանդությունը մառադյոռություն չի . մարտի մեկին երևանում ոչ մեկը մառադյոռություն չի արել .. ու մենք մոնղոլ չենք ..

Էդ իմ ու քո համար մառադյոռություն չի..
Բայց հլա նայի ինչքան անմակարդակներ ու բոսյակներ կան: Մոնղոլները կարողա ուրիշ ձևի բոսյակ են, բայց մերոնք էլ պակաս չեն...
Մարտի 1-ին նման բան չեղավ որովհետև իշխանությունը տապալված չէր:

Տրիբուն
07.04.2010, 22:56
Մի քիչ նկարել եմ .. հետո զահլես գնաց.. բայց սրանք ուրիշ են .. ստեղ խնդիրները ուրիշ ա.. ստեղ կիրգիզ, ուզբեկ, ռուս, դունգան .. հյուսիս հարավա . Բիշկեկ մնացած .. լիքը հարցեր կա ..

Президент Кыргызстана находится в своей южной резиденции, в городе Оше. Об этом ИА «24.kg» заявили в Министерстве обороны.

По данным официальных представителей ведомства, «Курманбек Бакиев вылетел в Ош по настоянию руководства силовых ведомств и Службы государственной охраны (СГО). Это решение принято после долгих консультаций», - заявили в аппарате МО КР.
В мэрии южной столицы подтвердили информацию о том, что «некоторое время назад Курманбек Бакиев прибыл в Ош и находится в безопасном месте, при этом глава государства информирован о текущей ситуации в стране

Այ սրա համար էի ասում.. սրանց մոտ հարավ հյուսիս լուրջ խնդիր կա ... ու հանգիստ կարող ա քաղաքացիական սկսվի ..

Chuk
07.04.2010, 22:56
Հիմա երևի կասես, թե խնդիր ասելով ի նկատի ես ունեցել լիարժեք ժողովրդավարության կառուցումը՞:

Նկատի ունեմ իրանց անկեղծ ցանկությունների գոնե 1 տոկոսի իրականացումը:

Rammer
07.04.2010, 22:57
Հլը բա սրանց

Ambrosine
07.04.2010, 22:59
Հլը ես էջի վիդեոն նայեք:

http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8607324.stm

Էս ժողովուրդը շուտ պետք ա ոտքի կանգներ, որ էս աստիճանի չլիներ հաշվեհարդարը իշխանության հետ:

Տրիբուն
07.04.2010, 22:59
Էդ իմ ու քո համար մառադյոռություն չի..
Բայց հլա նայի ինչքան անմակարդակներ ու բոսյակներ կան: Մոնղոլները կարողա ուրիշ ձևի բոսյակ են, բայց մերոնք էլ պակաս չեն...
Մարտի 1-ին նման բան չեղավ որովհետև իշխանությունը տապալված չէր:

Մինիստր.. կլնի էս մի հարցում չվիճենք.. մեկս մենակ մեկն ենք տեսել.. մյուսը համ էն համ էլ էն .. որ ասում եմ տարբերություն կա.. ուրեմն կա. ու ահավոր մեծ .. առանց խորանալու ..

սրանք հեղափոխություն են անում հենց մառադյոռության համար .. գլխանց դրան նախապատրաստվում են .. ու մառադյոռությունը սկսվել էր դեռ ցերեկը .. երբ իշխանություն էլ կար .. մլիցա էլ ..

Բիձա
07.04.2010, 23:00
Հաստատում եմ .. մենթերին ու Օմոնին սաղ սալամաթ կերան սրանք .. մի չորս ժամվա մեջ .. հատուկ դրություն հայտարարեցին .. բայց հատուկ դրությունը պասլատ արեցին գրողի ծոցը

Ոնց հասկանում եմ բանակը արել է հնարավորը դիմադրելու համար, բայց բան չի ստացվել:
Նկատեցի, որ ընդիմությունը հիմնականում ջահելություն էր:
Եթե կասեն, որ թալանի համար ելել են, ավտոմատով մարդ են սպանում, ուրեմն շատ մեծ հեքիաթ կլինի դա:
Հեղափոխություն են արել: Տեսնենք թե լիդերներն ինչ կանեն դրա հետ:

Տրիբուն
07.04.2010, 23:00
Նկատի ունեմ իրանց անկեղծ ցանկությունների գոնե 1 տոկոսի իրականացումը:

Իրանց անկեղծ ցանկությունը լրիվ իրականություն ա դառնում.. քաղաքը հանձնված ա թալանի .. էս էլ երկրորդ անգամ .. ապեր . էսի միջին ասիան ա.. սրա տակը Տջիկստանն ու Ավղանստանն ա... էս ուրիշ հոգեբանություն ու ժողովուրդ ա

Chuk
07.04.2010, 23:02
Մինիստր.. կլնի էս մի հարցում չվիճենք.. մեկս մենակ մեկն ենք տեսել.. մյուսը համ էն համ էլ էն .. որ ասում եմ տարբերություն կա.. ուրեմն կա. ու ահավոր մեծ .. առանց խորանալու ..

սրանք հեղափոխություն են անում հենց մառադյոռության համար .. գլխանց դրան նախապատրաստվում են .. ու մառադյոռությունը սկսվել էր դեռ ցերեկը .. երբ իշխանություն էլ կար .. մլիցա էլ ..

Տրիբուն ձյա, քեզ համբերություն, դուխդ տեղը պահի:
Բայց գրածիդ մասին էլ ասելիք ունեմ: Արի մի կողմ թողնենք «անձամբ տեսել եմ»-ը: Անկեղծորեն հավատում եմ, որ իրանք մեզնից ավելի վայրենի էին: Բայց իրականում անհնար ա, որ նման զարգացումների դեպքում խուժան չհայտնվեր Հայաստանում, ով որ առիթից օգտվելով ինչ ասես չէր անի: Ընդ որում էդ խուժանի մեծ մասը չէին լինի հանրահավաքին մասնակցացները:

Ձաձ փաստորեն նախագահը հրաժարական չի տվել հա?

Տրիբուն
07.04.2010, 23:03
Ոնց հասկանում եմ բանակը արել է հնարավորը դիմադրելու համար, բայց բան չի ստացվել:
Նկատեցի, որ ընդիմությունը հիմնականում ջահելություն էր:
Եթե կասեն, որ թալանի համար ելել են, ավտոմատով մարդ են սպանում, ուրեմն շատ մեծ հեքիաթ կլինի դա:
Հեղափոխություն են արել: Տեսնենք թե լիդերներն ինչ կանեն դրա հետ:

Բիձա ջան.. Կրգիստանը բանակ չունի.. սաղ իրար հետ մի հինգ հազար հոգի մարդ ա ..

վերջին եկու տարում մի քիչ Օմոն սարքեցին .. էն ել բան դուրս չեկավ .. ամեն դեպքում .. մի բան պարզ ա հազար տոկոս.. զոհեր տալով գրավեցին պրեզիդենտականն ու պառլամենտը .. դատախազությունն էլ վրից.. ՆԳՆ էլ տակից ..

Բիձա
07.04.2010, 23:06
Իրանց անկեղծ ցանկությունը լրիվ իրականություն ա դառնում.. քաղաքը հանձնված ա թալանի .. էս էլ երկրորդ անգամ .. ապեր . էսի միջին ասիան ա.. սրա տակը Տջիկստանն ու Ավղանստանն ա... էս ուրիշ հոգեբանություն ու ժողովուրդ ա

Բայց մենակ թալանի համար, իրենց կյանքն էլ վտանգելով, ավտոմատով մարդ են սպանում՞:
Տարբեր ժողովուրդների մոտ զենք վերցնելու պառոգը տարբեր է: Ազգ կա էդ պառոգը վաաբշե չունի: Երևի սրանց մոտ էդ պառոգն արդեն հասած-անցած է եղել:

Տրիբուն
07.04.2010, 23:11
Տրիբուն ձյա, քեզ համբերություն, դուխդ տեղը պահի:
Բայց գրածիդ մասին էլ ասելիք ունեմ: Արի մի կողմ թողնենք «անձամբ տեսել եմ»-ը: Անկեղծորեն հավատում եմ, որ իրանք մեզնից ավելի վայրենի էին: Բայց իրականում անհնար ա, որ նման զարգացումների դեպքում խուժան չհայտնվեր Հայաստանում, ով որ առիթից օգտվելով ինչ ասես չէր անի: Ընդ որում էդ խուժանի մեծ մասը չէին լինի հանրահավաքին մասնակցացները:

Վրաստանում ու Ուկրաինայում չհայտնվեց..

Չուկ ջան.. մինչև մեջները չապրես.. հոգեբանությունը չես իմանա.. ասում եմ .. սրանք երկար նախապատրաստվում են հենց թալիանի .. ազգային տրադիցիայ ա .. զուտ մոնղոլական

բայց համ էլ դուխով են բեսերը .. վրեքները կրակում են, չեն փախնում ..

Lion
07.04.2010, 23:14
Բիձա ջան.. Կրգիստանը բանակ չունի.. սաղ իրար հետ մի հինգ հազար հոգի մարդ ա ..

վերջին եկու տարում մի քիչ Օմոն սարքեցին .. էն ել բան դուրս չեկավ .. ամեն դեպքում .. մի բան պարզ ա հազար տոկոս.. զոհեր տալով գրավեցին պրեզիդենտականն ու պառլամենտը .. դատախազությունն էլ վրից.. ՆԳՆ էլ տակից ..

http://www.centrasia.ru/newsA.php?st=1173128700

Տխուրա... Ես էլ գիտեի կարգին բանակ ունեն, բայց ՀՕՊ-ը 2006-ին հազիվ են սարքել, իսկ բանակի ընդհանուր թիվը... 5.000:)

Rammer
07.04.2010, 23:16
Վրաստանում ու Ուկրաինայում չհայտնվեց..

Չուկ ջան.. մինչև մեջները չապրես.. հոգեբանությունը չես իմանա.. ասում եմ .. սրանք երկար նախապատրաստվում են հենց թալիանի .. ազգային տրադիցիայ ա .. զուտ մոնղոլական

բայց համ էլ դուխով են բեսերը .. վրեքները կրակում են, չեն փախնում ..

ՆԳ -ում գրել են Բակիևը Օշ քաղաքը զինում ա պատասխան քայլ անի...արդեն 47 զոհ

Sagittarius
07.04.2010, 23:16
Վրաստանում ու Ուկրաինայում չհայտնվեց..

Չուկ ջան.. մինչև մեջները չապրես.. հոգեբանությունը չես իմանա.. ասում եմ .. սրանք երկար նախապատրաստվում են հենց թալիանի .. ազգային տրադիցիայ ա .. զուտ մոնղոլական

բայց համ էլ դուխով են բեսերը .. վրեքները կրակում են, չեն փախնում ..

էտ աչքիս ուռած են, ծակված են, իզուր չի անունը հեռոին

Տրիբուն
07.04.2010, 23:18
Բայց մենակ թալանի համար, իրենց կյանքն էլ վտանգելով, ավտոմատով մարդ են սպանում՞:
Տարբեր ժողովուրդների մոտ զենք վերցնելու պառոգը տարբեր է: Ազգ կա էդ պառոգը վաաբշե չունի: Երևի սրանց մոտ էդ պառոգն արդեն հասած-անցած է եղել:

Ինչի՞ չէ որ:

Բիձա ջան, պատճառահետևանքային կապերը հիմա չեմ ուզում վերլուծել.. ես էս երկիրը շատ լավ գիտեմ . տակից վրից.. հիմա ուզում եմ փաստեր արձանագրեմ

Հեղափոխության մասին խսում էին վաղուց
Խոսում էին նաև, որ եթե բունտ լինի, անպայման ուղեկցվելու ա թալանով, ու ոչ մեկը էտ չի թաքցնում
Սկսեցին շրջաններում ադմինիստրացիաների գրավումով
Անցան մայրաքաղք ու շրջապատեցին նախագահականն ու պառլամենտը
Սնայպերնորվ կրակեցին շենքերի տանիքներից ու մի քսան հոգու տեղում պառկացրեցին, բայց մարդ չփախավ
Հետո տփեցին մենթերին ու սկսեցին ձեռներից զենքերը խլել
Հիմա չգրաված մնացել ա մենակ նախագահականը, նախագահը տեղում չի, մասաները թալանում են քաղաքը, ոնց որ սպասվում էր
Խանութներն ու օբյեկտները եթե պաշտպանվում են, ապա բնակիչների ուժերով .. Բիշկեքցիները զինված պաշտպանվում են մառադյոռենրից
Վերջում ու ծատ կարևոր - Կիրգիստանում հեղափոխություն երբեք չեն անում Բիշկեքցիները .. միշտ գալիս են շրջաններից ..

Chuk
07.04.2010, 23:19
Վրաստանում ու Ուկրաինայում չհայտնվեց..

Չուկ ջան.. մինչև մեջները չապրես.. հոգեբանությունը չես իմանա.. ասում եմ .. սրանք երկար նախապատրաստվում են հենց թալիանի .. ազգային տրադիցիայ ա .. զուտ մոնղոլական

բայց համ էլ դուխով են բեսերը .. վրեքները կրակում են, չեն փախնում ..

Իսկ Հայաստանում հայտնվեց: Նույնիսկ տենց զարգացում չստանալու դեպքում հայտնվեց խուժան, ով մտավ խանութներ թալանելու: Բոլորս էլ գիտենք, որ իշխանության կազմակերպածն էր դա, բայց նաև խուժան հայտնվեց: Տրիբուն ձյա, էլի եմ ասում, կարող ա մենք ու ղրղզները համեմատության եզր չունենք, բայց անհնար ա, որ մեր մոտ տենց զարգացումներ չլինեին: Իսկ Վրաստանում ու Ուկրաինայում իշխանության հանձնելը խաղաղ է եղել, նման զարգացումներ չեն եղել:

Համաձայն չեմ նաև, որ ղրղզները (բոլորը) երազում էին թալանի մասին: Ու թքած, որ ես մեջները չեմ եղել, էդ եղանակ չի փոխում: Ահավոր չեմ սիրում «բանավեճի» տիպը, երբ ասում են «ես կողքից տեսել եմ, ուրեմն դու չգիտես»: Անհնար ա, որ փողոց ելած ղրղզների մի մեծ հատված ուղղակի լավ երկրի մասին երազելով դուրս եկած չլինեին:

Rammer
07.04.2010, 23:22
Ինչի՞ չէ որ:

Բիձա ջան, պատճառահետևանքային կապերը հիմա չեմ ուզում վերլուծել.. ես էս երկիրը շատ լավ գիտեմ . տակից վրից.. հիմա ուզում եմ փաստեր արձանագրեմ

Հեղափոխության մասին խսում էին վաղուց
Խոսում էին նաև, որ եթե բունտ լինի, անպայման ուղեկցվելու ա թալանով, ու ոչ մեկը էտ չի թաքցնում
Սկսեցին շրջաններում ադմինիստրացիաների գրավումով
Անցան մայրաքաղք ու շրջապատեցին նախագահականն ու պառլամենտը
Սնայպերնորվ կրակեցին շենքերի տանիքներից ու մի քսան հոգու տեղում պառկացրեցին, բայց մարդ չփախավ
Հետո տփեցին մենթերին ու սկսեցին ձեռներից զենքերը խլել
Հիմա չգրաված մնացել ա մենակ նախագահականը, նախագահը տեղում չի, մասաները թալանում են քաղաքը, ոնց որ սպասվում էր
Խանութներն ու օբյեկտները եթե պաշտպանվում են, ապա բնակիչների ուժերով .. Բիշկեքցիները զինված պաշտպանվում են մառադյոռենրից
Վերջում ու ծատ կարևոր - Կիրգիստանում հեղափոխություն երբեք չեն անում Բիշկեքցիները .. միշտ գալիս են շրջաններից ..

Արա էս ինչ կադրեր կան, չի լիոնւմ նայել...Լավ բայց ուժայիններին արդեն պարզ չէր որ չարժի կրակել գոնե սեփական կյանքը փրկելու համար: Մասայաբար գռցրել են...

Հայկօ
07.04.2010, 23:22
Ավելի ճիշտ չի լինի՞՝ երկար բարակ գրառումների հետևից հիմա չընկնեք: Վերլուծաբանություն հետո էլ կարելի ա անել, հիմա ավելի կարևոր բաներ կան: Տրիբուն, քո մոտ վիճակը ո՞նց ա: Բարիկադավորվել ե՞ս :):

Ambrosine
07.04.2010, 23:26
Մոտդ խոնավ շորեր պահի... թե կարաս, պատուհաններդ խոնավ շորերով ծածկի: Մեկ էլ ակումբում էդքան մի խորացի, ուշադիր եղիր: Մեկ-մեկ էլ գրի՝ տեսնենք ոնց ես:

Տրիբուն
07.04.2010, 23:26
Համաձայն չեմ նաև, որ ղրղզները (բոլորը) երազում էին թալանի մասին: Ու թքած, որ ես մեջները չեմ եղել, էդ եղանակ չի փոխում: Ահավոր չեմ սիրում «բանավեճի» տիպը, երբ ասում են «ես կողքից տեսել եմ, ուրեմն դու չգիտես»: Անհնար ա, որ փողոց ելած ղրղզների մի մեծ հատված ուղղակի լավ երկրի մասին երազելով դուրս եկած չլինեին:

Մեկ մեկ պետք իսկականից տեսնել ..

Ապեր.. լիքը մարդ փողոց ա դուրս եկել ինչ-որ բարի նպատակներով .. էտ հաստատ ... բայց կիրգիզների մեջ սովորություն կա.. եթե վարյանտ կա թալանելու, անպայման թալանում են .. քոչվորի հոգեբանություն ա .. դու պռստոը չգիտես, թե ոնց են կազմակերպում .. մի մասը կանգնում նապագահականի դեմը, մյուս մասը գնում ա թալանելու.. հետո դրանք հետ են գալիս.. ու տեղերով փոպվում են .. պոստն ընդունում են արդեն թալանածները.. մնացածը գնում են թալանի :ok Մեր մոտ էլ կարող ա քաոտիկ թալան սկսվի .. չեմ բառացում.. ամեն տեղ էլ կարա սկսվի .. բայց ստեղ դա շատ լուրջ կազմակերված բնույթ ունի .. դրանով զբաղվում են բոլորը .. տենաս չես հավատա, թե ոնց են տատիները մի քանի հոգով խալադելնիկ քաշ տալիս խանութից ..

Տրիբուն
07.04.2010, 23:27
Ավելի ճիշտ չի լինի՞՝ երկար բարակ գրառումների հետևից հիմա չընկնեք: Վերլուծաբանություն հետո էլ կարելի ա անել, հիմա ավելի կարևոր բաներ կան: Տրիբուն, քո մոտ վիճակը ո՞նց ա: Բարիկադավորվել ե՞ս :):

Ջուր չունեմ.. կոկա կոլա եմ խմում :hands

Sagittarius
07.04.2010, 23:28
Չեմ կարծում, որ հիմա Ղրղըզստանը ավելի լավ վիճակում ա, քան Հայաստանը Մարտի մեկից հետո, առավել ևս որ նախագահն էլ մյուս կողմից իրա մարդկանց ա զինում, ուրեմն վսյու, Ղրղըզստանը լրիվ կապուտ,
իսկ մեր պարագայում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի առկայությունը, նման զարգացումների պարագայում ՀՀի հարցերը երկու օրում կլուծվեին

Վիշապ
07.04.2010, 23:29
...
Սնայպերնորվ կրակեցին շենքերի տանիքներից ու մի քսան հոգու տեղում պառկացրեցին, բայց մարդ չփախավ
Հետո տփեցին մենթերին ու սկսեցին ձեռներից զենքերը խլել
Հիմա չգրաված մնացել ա մենակ նախագահականը, նախագահը տեղում չի, մասաները թալանում են քաղաքը, ոնց որ սպասվում էր
Խանութներն ու օբյեկտները եթե պաշտպանվում են, ապա բնակիչների ուժերով .. Բիշկեքցիները զինված պաշտպանվում են մառադյոռենրից
Վերջում ու ծատ կարևոր - Կիրգիստանում հեղափոխություն երբեք չեն անում Բիշկեքցիները .. միշտ գալիս են շրջաններից ..
Թյուրքերն են էլի... մոնղոլ-թաթարները... ամենաիսկական... Տրիբուն ախպեր, Աստված քեզ պահապան, քեզ բնավ չեմ նախանձում... Էդ քամբախում լրիվ ե՞ս մենակ մնացել, թե բախտակիցներ կան, դեսպանատները տեղում ե՞ն, թե՞ էդ էլ են թալանում...:8

Տրիբուն
07.04.2010, 23:29
Իմ տան տակը հանգստացավ ..

Մեր խանութը էլ չկա .. կողքի բանկն էլ. կաֆեն էլ.. արա.. դաժե կաֆեի վեշելկեքը տարան .. իմ արև .. վերջում էլ ինչ չկարացան տանեն ջարդուփշուր արին .. բանկի մեբելը մաշնեքի վրա բարձած տարան ..

Բիձա
07.04.2010, 23:30
Սովետի քանդվելուց էլ ղալմաղալները Օշից սկսեցին, բայց բավական շուտ մարեցին:
Երևի իսկապես ուրիշ սորտի շուստրի մասսա են:
Ամեն դեպքում նախանձելի խիզախություն է:

Տրիբուն
07.04.2010, 23:30
Թյուրքերն են էլի... մոնղոլ-թաթարները... ամենաիսկական... Տրիբուն ախպեր, Աստված քեզ պահապան, քեզ բնավ չեմ նախանձում... Էդ քամբախում լրիվ ե՞ս մենակ մնացել, թե բախտակիցներ կան, դեսպանատները տեղում ե՞ն, թե՞ էդ էլ են թալանում...:8

Ուղիղ կողքս ՄԱԿ-ի գրասենյակն ա .. մեծ .. փշալարերով բանով. մենակ քարերով մի քանի շուշա ջարդեցին ..

Լիքը բախտակից ունեմ .. բայց մարդա իրա տանը բարիկադավորվել ա ..

Chuk
07.04.2010, 23:30
Մեկ մեկ պետք իսկականից տեսնել ..

Ապեր.. լիքը մարդ փողոց ա դուրս եկել ինչ-որ բարի նպատակներով .. էտ հաստատ ... բայց կիրգիզների մեջ սովորություն կա.. եթե վարյանտ կա թալանելու, անպայման թալանում են .. քոչվորի հոգեբանություն ա .. դու պռստոը չգիտես, թե ոնց են կազմակերպում .. մի մասը կանգնում նապագահականի դեմը, մյուս մասը գնում ա թալանելու.. հետո դրանք հետ են գալիս.. ու տեղերով փոպվում են .. պոստն ընդունում են արդեն թալանածները.. մնացածը գնում են թալանի :ok Մեր մոտ էլ կարող ա քաոտիկ թալան սկսվի .. չեմ բառացում.. ամեն տեղ էլ կարա սկսվի .. բայց ստեղ դա շատ լուրջ կազմակերված բնույթ ունի .. դրանով զբաղվում են բոլորը .. տենաս չես հավատա, թե ոնց են տատիները մի քանի հոգով խալադելնիկ քաշ տալիս խանութից ..
Ձյաձ, հաշվի առնելով անհանգիստ վիճակդ, ամենայն հավանականությամբ ներվային վիճակդ, ինչպես նաև մեր խաղաղարար Հայկօ-ի կոչը չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնել :)
Չնայած էս գրածիդ հիմնականում համաձայն եմ:

Տրիբուն
07.04.2010, 23:33
Նայեք.. քաղաքը ուզումա պաշտպանվի

Всем, кому дорог покой в Бишкеке и кто хочет посодействовать борьбе с мародерством
Союз воинов-афганцев под руководством Чотбаева организовал штаб по охране порядка в Бишкеке. Начальник штаба - генерал Бекбоев. Штаб находится по адресу Жибек Жолу 495-а. Контактные телефоны (0312) 325325 и 325004.
Есди вы можете и хотите помочь в сохранении спокойствия в городе - присоединяйтесь к дружинам по охране порядка.

Rammer
07.04.2010, 23:33
Осужденный экс-министр обороны Киргизии вышел на свободу/ (http://lenta.ru/news/2010/04/07/free1/)

Վիշապ
07.04.2010, 23:33
Չուկ, թյուրքերի հոգեբանության մեջ հայրենիք չկա, կա ցեղ:

Տրիբուն
07.04.2010, 23:34
ու վախը քաղաքում

олько что друг сообщил с ИК.

Они заправлялись на заправки, подъехали около 5 автобусов (больших, как он сказал) с криками:

"Кто в Бишкек, пригайте, поехали!" и со свистами и криками уехали в сторону Бишкека. Это было примерно в полночь ровно. Так что, мужики, бишкекчане, ожидайте часа в 3-4 еще наплыв с ИК. Дай Аллах нам силы, мудрости и воли!!!

PS: Опять позвонил, добавил, что видел несколько колонн легковых авто!!! Мля, где милиция, где армия, СНБ уже же подчиняется оппозиции. Пограмят же город весь, лишь бы по квартирам не пошли!!!

ИК.. մեր Սևանն ա

Rammer
07.04.2010, 23:37
Бакиев готовит ответный удар?

22:43 07.04.10 Бишкек, КиргизияИнтерфакс
Как сообщает "Интерфакс", по неподтвержденным данным президент Киргизии Курманбек Бакиев собирает в городе Ош сторонников и вооружает их. В Ош он прибыл из Казахстана.

"По нашим данным, Бакиев покинул свою страну днем в среду, прибыл в Казахстан и находился здесь, по крайней мере, до вечера. Где он сейчас, сказать не могу", - сказал источник агентства. "Узнать нынешнее местонахождение Бакиева сейчас затруднительно", - добавил источник.

Էտա...

Տրիբուն
07.04.2010, 23:39
հայտարարություն

Обращайтесь в Народные Дружины!
Наш ДОЛГ СПАСТИ ГОРОД!

Rammer
07.04.2010, 23:39
В Москве не ждут президента Киргизии
23:24 07.04.10 Москва, РоссияНЕГА
"Вряд ли президент Бакиев приедет в Москву. В Москве его не ждут", - сказал источник агентства "Интерфакс" в связи с последними событиями в Киргизии.

Президент РФ Дмитрий Медведев считает, что "самое главное в нынешней ситуации в Киргизии - не допустить новых человеческих жертв и восстановить управляемость государством", - сообщила пресс-секретарь президента РФ Наталия Тимакова.

По ее словам, Д.Медведев также считает, что происходящее в Киргизии - "это внутреннее дело республики". "Но то, в какой форме был выражен протест, свидетельствует о крайней форме возмущения действиями властей у простых людей. Киргизия была и остается стратегическим партнером России. Поэтому мы с особым вниманием будем следить за тем, как развивается ситуация в этой республике", - привела Н.Тимакова слова президента РФ.

...

Բիձա
07.04.2010, 23:40
ու վախը քաղաքում

ИК.. մեր Սևանն ա

Տրիբուն ջան, հետո կհիշես էսօրվա դեպքերը -հետաքրքիր կլինի:
Ես էլ Աբխազիայում էի, երբ դրանք սկսեցին պատերազմը Վրաստանի դեմ: Էդ գծով հայաստան հասած վերջին գնացքով եմ եկել:
Հետաքրքիր ժամանակներ էին:

Ambrosine
07.04.2010, 23:41
հայտարարություն

Մենակ թե դու չգնաս:))

Sagittarius
07.04.2010, 23:41
Էտա...

Ամենահիմար բանն ա, որը կանի մենակ ամենավերջին կարգի ԲՏն

Տրիբուն
07.04.2010, 23:41
Չուկ, թյուրքերի հոգեբանության մեջ հայրենիք չկա, կա ցեղ:

ապեր. սրանք չգիտեն քաղքը ինչ ա . չեն տեսել.. չեն ունեցել.. առաջին քաղքը էս տարածքում հայտնվել ա վաթսունականներցի հետո ... սրանց համար քաղաքը թալանի օբյեկտ ա.. սրանք յուրտաներում ապրող, ոչխար պահող ժողովուրդ են

Rammer
07.04.2010, 23:41
հայտարարություն

Ապեր հիմա որ դուս գամ կհասցեմ?

Վիշապ
07.04.2010, 23:41
Եվրոնյուզն եմ նայում, որ լուրերն են ֆռռացնում, Կիրգիզիան փաթաթած ունեն, մի երկու ժամ առաջ նենց թեթև ցույց տվին, որ իրար սատկցնում են ու էլ ձեն ձուն չկա: Նույնսիկ Հայաստանի մասին են խոսում, բայց Ղրղզստան.... թքած ունեն...

Տրիբուն
07.04.2010, 23:44
չեմ ուզում գլուխներդ տանեմ.. ստեղի ֆորումում մանրամասն շրջան-շրջան, խանութ-խանութ մարդիկ գրում ու քննարկում են ոնց ա թալանվում ..

Կարամ ասեմ, որ մի կողմերը հանգստացավ մի քիչ .. թալանելու բան չմնաց պռոստը ..

Բիձա
07.04.2010, 23:44
Ինչքան բնակչություն ունի հիմա Բիշկեկը՞

Տրիբուն
07.04.2010, 23:46
Տրիբուն ջան, հետո կհիշես էսօրվա դեպքերը -հետաքրքիր կլինի:
Ես էլ Աբխազիայում էի, երբ դրանք սկսեցին պատերազմը Վրաստանի դեմ: Էդ գծով հայաստան հասած վերջին գնացքով եմ եկել:
Հետաքրքիր ժամանակներ էին:

Էս էլ արդեն երկրորդ անգամ եմ անցնում սրա մեջով, Բիձա ջան .. :hands նորություն չի
Բայց ասեմ.. վատը էն ա .. որ թռնելու վարյանտ չունեմ էս պահին .. թե չէ, հետաքրքիրը հետաքրքիր ա

Chuk
07.04.2010, 23:46
Եվրոնյուզն եմ նայում, որ լուրերն են ֆռռացնում, Կիրգիզիան փաթաթած ունեն, մի երկու ժամ առաջ նենց թեթև ցույց տվին, որ իրար սատկցնում են ու էլ ձեն ձուն չկա: Նույնսիկ Հայաստանի մասին են խոսում, բայց Ղրղզստան.... թքած ունեն...

Մի քիչ առաջ եմ նայել, ու անընդհատ օրվա ընթացքում ցույց են տվել (հենց Եվրոնյուզով):

Աբելյան
07.04.2010, 23:47
Բա վերջը՞::8

Տրիբուն
07.04.2010, 23:48
Ինչքան բնակչություն ունի հիմա Բիշկեկը՞

Մի Միլիոն .. բայց մի միլիոն դառավ վերջին մի տաս տարում կես միլիոնից .. սաղ ռայոններից եկան լցվեցին սարքեցին բառդակ.. Բիշկեկը սովետի ժամանակ զուտ ռուսական պրովինցիալ քաղաք էր .. կիրգիզ համարյա չէր ապորւմ.. նույնիսկ մինև հիմա խոսակցական հիմնական լեզուն ռուսերենն ա.. կիրգիզերեն պոսացող համարյա չկա .. դրա համար էլ կտրուկ տարբերվում ա շրջաններից ու երբ շրջաններից գալիս են Բիշկեկք, ոնց որ եկած լինեն չուժոյ երկրի չոժոյ մայրաքաղաք .. ու հավեսով թալանում ու պաժառ են տալիս ..

Չուկ ջան .. հիմա տենու՞մ ես տարբերությունը

Chuk
07.04.2010, 23:49
Չուկ ջան .. հիմա տենու՞մ ես տարբերությունը
Տրիբուն ձյա, գնում եմ քնեմ :))
Բայց մինչև էդ ասեմ, որ տարբերությունը ոչ մի ակնթարթ չեմ հերքել:
Ուղղակի պնդում եմ, որ Հայաստանում էլ կլինեին լուրջ անկարգություններ, շատ վատ վիճակ: ՈՒ դա (մասամբ) դու էլ ընդունեցիր:

Rammer
07.04.2010, 23:50
Մի Միլիոն .. բայց մի միլիոն դառավ վերջին մի տաս տարում կես միլիոնից .. սաղ ռայոններից եկան լցվեցին սարքեցին բառդակ.. Բիշկեկը սովետի ժամանակ զուտ ռուսական պրովինցիալ քաղաք էր .. կիրգիզ համարյա չէր ապորւմ.. նույնիսկ մինև հիմա խոսակցական հիմնական լեզուն ռուսերենն ա.. կիրգիզերեն պոսացող համարյա չկա .. դրա համար էլ կտրուկ տարբերվում ա շրջաններից ու երբ շրջաններից գալիս են Բիշկեկք, ոնց որ եկած լինեն չուժոյ երկրի չոժոյ մայրաքաղաք .. ու հավեսով թալանում ու պաժառ են տալիս ..

Չուկ ջան .. հիմա տենու՞մ ես տարբերությունը

Ապեր դե թող իրանց թալանը անեն, առավոտը Բակիևը կգա ու սովորական էլի...

Վիշապ
07.04.2010, 23:53
Մի քիչ առաջ եմ նայել, ու անընդհատ օրվա ընթացքում ցույց են տվել (հենց Եվրոնյուզով):

Ստրաննո... ես արբանյակայինով եմ նայում... (պիտի որ նույնը լինի ախր):8

Chuk
07.04.2010, 23:54
Ստրաննո... ես արբանյակայինով եմ նայում... (պիտի որ նույնը լինի ախր):8

Չգիտեմ, ինտերակտիվ TV-ի հեռարձակածով եմ նայում՝ ռուսերեն թարգմանությամբ :)

Բիձա
07.04.2010, 23:56
Վաբշե հեղափոխությունն ինքնին անկարգության մի տեսակ ա: Մարդկությունը հիմնականում ըտենց անկարգություններով է առաջ գնացել:
Հարցը նրանում է, թե էդ անկարգությունից հետո արդյոք լիդերներ կգտնվեն նոր, կարգին կարգ ստեղծելու, թե խուժանը կմնա ջրի երեսին ու բարդակը կխորանա:

Chuk
07.04.2010, 23:58
Հենց էս պահին ցույց էին տալիս:

Գնացի քնելու, բարի գիշեր բոլորիդ, Տրիբուն ձյա, քեզ համբերություն:

Վիշապ
07.04.2010, 23:59
Հիմա նո քոմենթ-ով ցույց են տալիս.... չոտկի բարբարոսներ են: Չուկ բերիր ու համեմատեցիր մեզ հետ: Մենք եվրոպացի քաղաքակիրթ ազգ ենք: (համեմատաբար:)))

Տրիբուն
07.04.2010, 23:59
Վաբշե հեղափոխությունն ինքնին անկարգության մի տեսակ ա: Մարդկությունը հիմնականում ըտենց անկարգություններով է առաջ գնացել:
Հարցը նրանում է, թե էդ անկարգությունից հետո արդյոք լիդերներ կգտնվեն նոր, կարգին կարգ ստեղծելու, թե խուժանը կմնա ջրի երեսին ու բարդակը կխորանա:
Օբա.. էս էլ եկրորդ սպեցիֆիկան որ Կիրգիստանը ունի . ստեղ մի հատ կիսատ պռատ գրագետ լիդեր չկա.. նենց որ ստեղ վայթեմ բան էլ չփոխվի ..

Տրիբուն
08.04.2010, 00:00
Ի միջի այլոց.. Նախագահականը հենց նոր գրավեցին .. հեսա ոտատակ կտան ու կթալանեն

Տրիբուն
08.04.2010, 00:05
Հիմա նո քոմենթ-ով ցույց են տալիս.... չոտկի բարբարոսներ են: Չուկ բերիր ու համեմատեցիր մեզ հետ: Մենք եվրոպացի քաղաքակիրթ ազգ ենք: (համեմատաբար:)))

Գժագան վիճակ ա

киевская-молодая гвардия около ошского рынка:
к магазину одежды внизу подбегают марадеры, потом подьежают менты, пытаясь их шугнуть менты начинают палить в вохдух так что не смотрят куда стреляют, одна пуля попадает в стенку пролетев в полметре от отца, шугнув марадеров менты уехали, потом следущая волна на машинах все таки разграбила магазин.

Տրիբուն
08.04.2010, 00:07
Жители Бишкека вышли на борьбу с мародерами (Киргизия) (http://www.regnum.ru/news/fd-abroad/kirghizia/1271366.html)

Տրիբուն
08.04.2010, 00:14
Բետան, ոնց որ մեր ասենք ՍԱՍ-ը բայց ավելի մեծ...

Дружинники Бета 2 еле обороняются.. держатся пока, но патроны уже на исходе.

Վիշապ
08.04.2010, 00:16
Սկզբունքորեն սխալ է սրան հեղափոխություն անվանելը: Կարելի է ասել թյուրքերը արշավել են քաղաքի վրա: Ավարը որոշ ժամանակ կհերիքի, մինչև քաղաքում նոր ավարի կուտակվելը:))

Ambrosine
08.04.2010, 00:18
Սկզբունքորեն սխալ է սրան հեղափոխություն անվանելը: Կարելի է ասել թյուրքերը արշավել են քաղաքի վրա: Ավարը որոշ ժամանակ կհերիքի, մինչև քաղաքում նոր ավարի կուտակվելը:))

Եթե մեկին պահում ես իր հողին ամրացված ճորտի կարգավիճակով, պարզ է էս վիճակին կհասնի երկիրը, եթե նա ոտքի կանգնի:

Զավեշտ ա էէէ, Բիշքեքի ակտը հիշեցի մայիսի 4-5-ը :))

Վիշապ
08.04.2010, 00:19
Տրիբուն ախպեր, հուսով եմ տանդ դուռը երկաթից է ու դու սաղ գիշեր խանչալով չես սպասելու բեդվինների հարձակմանը... Գուցե քնե՞ս մի քիչ, մինչև վաղը առավոտ շուտ սնունդ հայթայթելը ավերակների մեջ...:8

Տրիբուն
08.04.2010, 00:24
Տրիբուն ախպեր, հուսով եմ տանդ դուռը երկաթից է ու դու սաղ գիշեր խանչալով չես սպասելու բեդվինների հարձակմանը... Գուցե քնե՞ս մի քիչ, մինչև վաղը առավոտ շուտ սնունդ հայթայթելը ավերակների մեջ...:8

Ապեր.. տակս էլի շուխուռ ա .. որ ուզենամ էլ չեմ կարա քնեմ.. դուրս վռոդի վատը չի .. կարամ մի հատ էլ գառդիրոբ դեմ տամ . ի վաղվա հացը, աչքիս պիտի իմ ձեռով թխեմ

Վիշապ
08.04.2010, 00:27
մդա, հետույքային է...:(

Գարդիրոբը նա վսյակի դեմ տուր...

Ambrosine
08.04.2010, 00:32
Գոնե Հայաստանի դրոշը մոտդ չկա՞, դռանդ ամրացրու... մեկ ա անշառ երկիր ա մեր երկիրը, ոչ մեկի վատություն չի արել, մենակ ադրբեջանցի չհանդիպի, ամեն ինչ լավ ա:))

Վիշապ
08.04.2010, 00:35
Գոնե Հայաստանի դրոշը մոտդ չկա՞, դռանդ ամրացրու... մեկ ա անշառ երկիր ա մեր երկիրը, ոչ մեկի վատություն չի արել, մենակ ադրբեջանցի չհանդիպի, ամեն ինչ լավ ա:))

Ահա, դրանք էլ մեր նման դեսպանատան համարներով ավտոներից ու տարբեր գույնի դրոշներից հուշտ եղողը չեն:

Տրիբուն
08.04.2010, 00:38
Գոնե Հայաստանի դրոշը մոտդ չկա՞, դռանդ ամրացրու... մեկ ա անշառ երկիր ա մեր երկիրը, ոչ մեկի վատություն չի արել, մենակ ադրբեջանցի չհանդիպի, ամեն ինչ լավ ա:))

Իրանք դրոշները չեն տարբերում

Ambrosine
08.04.2010, 00:40
Ահա, դրանք էլ մեր նման դեսպանատան համարներով ավտոներից ու տարբեր գույնի դրոշներից հուշտ եղողը չեն:
Հուշտ լինելը չէ, եսի՞մ, հարգանք այլ պետության հանդեպ: Թե չէ մենք հարգանքը սարքել ենք, հա, ստորաքարշություն:

Իրանք դրոշները չեն տարբերում
Էդ ի՞նչ երկիր ես գնացել:D

ministr
08.04.2010, 00:46
Իրանք դրոշները չեն տարբերում

Բա հիշացրա հայ-ղրղրզական դարավոր կապերի մասին :) Կակռազ ժամանակնա :)

Տրիբուն
08.04.2010, 00:50
Բա հիշացրա հայ-ղրղրզական դարավոր կապերի մասին :) Կակռազ ժամանակնա :)

Կատակ ես անում. բայց Ղրզստանի տարածքում ամենահին եկեղեցին հենց հայկական ա.. Իսկիկ Կուլի արևելյան ափին .. ութերորդ դար.. ասում են, որ ստեղ թաղված Մաթեոսը .. բա ... որ ման գաս ինտերնետում ահագին բան կգտնես

Տրիբուն
08.04.2010, 00:52
Լավ.. բարի գիշեր բոլորին. տենանք վաղն ինչ ա լինում

Sagittarius
08.04.2010, 00:53
Дружинники Бета 2 еле обороняются.. держатся пока, но патроны уже на исходе.

էս պահը սպանում ա:D

Վիշապ
08.04.2010, 08:32
Տրիբուն, ո՞ղջ ես

Hda
08.04.2010, 08:59
աչքիս ինտերնետնա կապուտ

Rammer
08.04.2010, 09:12
...

Президент Киргизии нашелся: он не улетал из страны

Президент Кыргызстана находится в своей южной резиденции, в городе Оше. Об этом ИА «24.kg» заявили в Министерстве обороны.

По данным официальных представителей ведомства, «Курманбек Бакиев вылетел в Ош по настоянию руководства силовых ведомств и Службы государственной охраны (СГО). Это решение принято после долгих консультаций», - заявили в аппарате МО республики.

В мэрии "южной столицы" страны агентству подтвердили информацию о том, что «некоторое время назад Курманбек Бакиев прибыл в Ош и находится в безопасном месте, при этом глава государства информирован о текущей ситуации в стране».

Ранее издание "Фергана.ру" со ссылкой на очевидцев сообщило, что вечером 7 апреля из бишкекского аэропорта “Манас” вылетел президентский самолет. По сообщению источника, “борт №1” вылетел в неизвестном направлении. Кто именно находится на борту и есть ли среди вылетевших президент Курманбек Бакиев, уточнить не удалось: президентская охрана минимизировала количество сотрудников аэропорта, допущенных к подготовке самолета ко взлету.

По информации источника издание, сменилось руководство аэропорта, имя нового руководителя неизвестно, сам аэропорт не принимает и не отправляет самолеты.

Как сообщалось ранее, начавшись 6 апреля с северо-восточного города Талас, 7 апреля беспорядки распространились по всей стране. В столице Киргизии Бишкеке многотысячная толпа осадила Дом правительства. Милиция применяла резиновые пули и слезоточивый газ, но не смогла справиться с ситуацией. Охрана Дома правительства открывала огонь на поражение по тем, кто пытался приблизиться к зданию. Восставшие освободили лидеров оппозиции, до этого задержаннных властями.

В городе десятки убитых и сотни раненых (на вечер 7 апреля было известно о 47 погибших). в Бишкеке хозяйствуют мародеры. Лидеры оппозиционеров заявили о том, что правительство Киргизии ушло в отставку и сформирован кабинет "народного доверия". Ситуация остается крайне напряженной.

Rammer
08.04.2010, 09:14
...

Минздрав Киргизии: в беспорядках погибло 65 человек

Министерство здравоохранения Киргизии распространило информацию, что во время беспорядков погибло 65 человек, сообщают информагентства. Ранее сообщалось, что оппозиционеры в ночь на четверг проникли в Дом правительства Киргизии, расположенный в столице. В здании был устроен погром, никого из официальных лиц правительства в нем не оказалось.

Напомним, что вчера в стране вспыхнуло восстание - киргизская оппозиция требует отставки президента Курманбека Бакиева, обвиняя его в коррупции, политических преследованиях, ограничении свободы слова и провале социальной политики.

Кроме столицы Киргизии Бишкека, протестными выступлениями охвачены также города Ош, Нарын, Талас и Токмок.

Ժունդիայի
08.04.2010, 09:17
Բակիևը փախել է երկրի հարավում գտնվող Օշ քաղաք, իսկ կառավարությունն ստանձնել է նախկին կանցլեր և ընդիմության լիդեր Ռոզա Օտումբաևան, որն ի դեպ 2005 թվականին նույն Բակիևին աջակցում էր <<Կակաչների հեղափոխության>> ժամանակ:

Ձայնալար
08.04.2010, 12:35
Էս մեկը աչքիս կանեփների հեղափոխություն կկոչվի. Տրիբուն ձյա, ձեն հանի իմանանք լավ ես:

Տրիբուն
08.04.2010, 14:18
Տրիբուն, ո՞ղջ ես

Հա

հայեր .. քաղաքը կզած վիճակում ա .. սաղ ավիրել են .. էսօր ջուր ու հաց եմ մի ձևի առել մի հատ հավայի բուտկից .. բայց ամենվատը էն ա, որ վերահսկողություն դեռ չկա .. էս ընդդիմությունը հայտարարում ա որ իբր ամեն ինչ վերահսկկում ա, բայց ոչ մի բան էլ չի վերահսկում .. նախագահականը ծերից ծեր խաժառ տվին .. սաղ ըլնեն .. բայց հիմա էլի սկսում են խանութների վրա գնալ .. գումարած Բակիևը Ջալալ-Աբադում ա ու ասում են զորք ա հավաքում .. նենց որ սրանք քաղաքացիականից մի քայլի վրա են ..

Hda
08.04.2010, 14:23
Տրիբուն,ջան թե վարիանտ ունես սննդի մի քիչ զապաս արա, մարդ ես..........

Gayl
08.04.2010, 14:23
Հա

հայեր .. քաղաքը կզած վիճակում ա .. սաղ ավիրել են .. էսօր ջուր ու հաց եմ մի ձևի առել մի հատ հավայի բուտկից .. բայց ամենվատը էն ա, որ վերահսկողություն դեռ չկա .. էս ընդդիմությունը հայտարարում ա որ իբր ամեն ինչ վերահսկկում ա, բայց ոչ մի բան էլ չի վերահսկում .. նախագահականը ծերից ծեր խաժառ տվին .. սաղ ըլնեն .. բայց հիմա էլի սկսում են խանութների վրա գնալ .. գումարած Բակիևը Ջալալ-Աբադում ա ու ասում են զորք ա հավաքում .. նենց որ սրանք քաղաքացիականից մի քայլի վրա են ..
Ո՞նց, ապեր դու հիմա Ղրղզստանու՞մ ես:o

Տրիբուն
08.04.2010, 14:38
Էս մեկը աչքիս կանեփների հեղափոխություն կկոչվի. Տրիբուն ձյա, ձեն հանի իմանանք լավ ես:

Ապեր լավ եմ .. բայց հատուկ բոլորի համար, որպես ականատես ու էս երկիրն ու ժողովրդին լավ իմացող մեկը ուզում եմ հատուկ շեշտել.

ԿԻՐԳԻՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ

Կիրգիստանում ամենսովորական սեփականության բաժանում ա տեղի ունենում մոնղոլական առանձին կլանների ու ցեղերի միջև ու դա բնականաբար ուղեկցվում ա թալանով ու ջարդարարությամբ: Կիրգիստանը դարերով, մշակութային ու թնիկ առումով բաժանված է եղել երեք մասի - հյուսիս, հարավ և Բիշկեկ: Բիշկեկը մնացած բոլորի համար ընդամենը մի վայր ա, որտեղ գտնվում են ադմինիստրատիվ շենքերը ու խանութներ ու առևտրի կենտրոններ, որոնք ժամանակ առ ժամանակ պետք ա թալանել: Սա առաջին դեպքը չի, ու վախենամ վերջին էլ չի: Ակաևից հետո իշխանությունը իրենց ձեռքն էին վերցրել հարավի՝ Օշի ու Ջալալ-Աբադի կլանները (դեմոկրատական ուժերի մասին խոսք չկա, սրանք ընդամենը կլաններ են): 2005 թվականին հարավցիները ավիրեցին ու թալանեցին Բիշկեկը: Հիմա էլ հարավցիներից դժքոհ հյուսիսցիները գրավեցին ու թալանեցին Բիշկեկը: Այնպես որ համեմատությունները Հայաստնի հետ ու եզրակացությունները, որ Երևանում է կարող նույն բանը տեղի ունենալ, տեղին չեն: Տարբերությունը միայն այն է, որ 2005-ին Ակաևը փախավ Մոսկվա, իսկ հիմա Բակիևը չի ուզում փախնել ու տեղ էլ չունի փախնելու, ու հիմա հարավում ձևավորում է ջոկատներ Բիշկեկի վրա գրոհելու համար: Գումարած, ես երկիրը ոչ ոստիկանություն ունի, ոչ էլ բանակ: Այսինք, եթե նույնիսկ իշխանությունը վերցնում ես, լուրջ ուժային մարմիններ չկան, որոնց որևէ մեկի կողմն անցնելը կարող է որոշիչ նշանակություն ունենալ: Փոխարենը կան անսկզբունքային սարեցի քոչվորներ, որոնց համար մեկ է թե ում կողմից են, միայն իրենց թալանելու հնարավորություն տրվի:

Բոլոր նրանց, ովքեր համեմատություններ են անցկացնում Հայաստանի ու Կիրգիստանի միջև, խորհուրդ եմ տալիս համեմատել Հայաստանը Թաիլանդի հետ, որտեղ էս պահին ընդդիմության կտրուկ գործողությունների արդյունքում նույնպես հեղափոխություն է տեղի ունենում, բայց առանց Բանգկոկը ավիրելու:

Էս պահի դրությամբ, անհայտ է թե իչ կլինի, բայց սպասվում է երկրորդ բարդ գիշերը: Անկեղծ եմ ասում, Աստված պահապան Բիշկեկին: Էս երկու օրվա մեջ ահավոր բաներ եմ տեսել, ոչ մի հեռուստատեսություն ու ինտերնետ չի կարող էտ ամեն ինչը փոխանցել:

Mephistopheles
08.04.2010, 14:40
Տրիբուն ապեր, անվտանգ ե՞ս… զգույշ եղի… հենց մոտենան սուտմեռուկ դիր…

Տրիբուն
08.04.2010, 14:45
Ուզում եմ նաև միջազգային հանրության հանրության համար հատուկ նշել :hands կամ արձանագրել այն փաստը, որ այսօր երկու ժամ անցկացրել եմ Կիրգիստանում ԵՄ ներկայացուցչությունում - Eruopean Union Delegation in Kyrgyzstan. Հայվաններ մինչև հիմա նույնիսկ էվակուցիայի պլան չունեն: Տակները արած նստել են փշալարերի հետևը: Դիրքորոշում նիխտ, հայտարարություն նիխտ, դեսպանը երկրում չի, ադմինիստրացիայի ղեկավարը իրար խառնված մենակ էս կողմ էն կողմ ա վազում, դաժե չեն իմանում ում կողմից են՝ նախկինների, թե ներկաների: Մենակ Բրյուսել e-mail են ուղարկում: Полный Бардак, ЕПеРеСеТе…

Ապեր, իսկ ինչ որ ձևով հնարավոր չի երկրից դուրս գալ… Աերոպորտները փակ են, գիտեմ… ուրիշ վարյանտ կա՞

Տրիբուն
08.04.2010, 14:45
Տրիբուն ապեր, անվտանգ ե՞ս… զգույշ եղի… հենց մոտենան սուտմեռուկ դիր…

Տանը սուտմեռուկ եմ պարապում, Մեֆ ջան :hands

Տրիբուն
08.04.2010, 14:47
Ապեր, իսկ ինչ որ ձևով հնարավոր չի երկրից դուրս գալ… Աերոպորտները փակ են, գիտեմ… ուրիշ վարյանտ կա՞

Ղազախստանի սահմանով, բայց էտ բեսերն էլ անցակետը փակել են: Եթե էս գիշեր չդզվեց, երևի չերեզ Ղազախստան դուրս գանք: Մեկը ես դեռ չեմ որոշել, թռնելու եմ, թե չէ: Լիքը կապված եմ էս երկրի հետ, չեմ ուզում վերցնեմ ու թռնեմ: Դաժե եթե էվակուցիա հայտարարեն միջազգայինների համար, կարող ա ուղարկեմ գրողի ծոցը, չիդեմ:

Mephistopheles
08.04.2010, 14:49
Ուզում եմ նաև միջազգային հանրության հանրության համար հատուկ նշել :hands կամ արձանագրել այն փաստը, որ այսօր երկու ժամ անցկացրել եմ Կիրգիստանում ԵՄ ներկայացուցչությունում - Eruopean Union Delegation in Kyrgyzstan. Հայվաններ մինչև հիմա նույնիսկ էվակուցիայի պլան չունեն: Տակները արած նստել են փշալարերի հետևը: Դիրքորոշում նիխտ, հայտարարություն նիխտ, դեսպանը երկրում չի, ադմինիստրացիայի ղեկավարը իրար խառնված մենակ էս կողմ էն կողմ ա վազում, դաժե չեն իմանում ում կողմից են՝ նախկինների, թե ներկաների: Մենակ Բրյուսել e-mail են ուղարկում: Полный Бардак, ЕПеРеСеТе…

ԱՄՆ էլնոր հայտարարեց որ էական դիրքորոշում չունի ու ամենակարևորը դեռ չեն "հաստատում" Կուրմանբեկի գահընկեց լինելը… Պուտինն էլ ասեց "ձեր խոնարհ ծառան" էս ամեն ինչի հետ կապ չունի

Mephistopheles
08.04.2010, 14:52
Ղազախստանի սահմանով, բայց էտ բեսերն էլ անցակետը փակել են: Եթե էս գիշեր չդզվեց, երևի չերեզ Ղազախստան դուրս գանք: Մեկը ես դեռ չեմ որոշել, թռնելու եմ, թե չէ: Լիքը կապված եմ էս երկրի հետ, չեմ ուզում վերցնեմ ու թռնեմ: Դաժե եթե էվակուցիա հայտարարեն միջազգայինների համար, կարող ա ուղարկեմ գրողի ծոցը, չիդեմ:

Լսել եմ սահմանը Ղազախստանի կողմից կիրգիզների խնդրանքով են փակել… ասել ա եթե կիրգիզներին շրջանցես կարող ա Բորատը չթողի

Rammer
08.04.2010, 14:59
Ղազախստանի սահմանով, բայց էտ բեսերն էլ անցակետը փակել են: Եթե էս գիշեր չդզվեց, երևի չերեզ Ղազախստան դուրս գանք: Մեկը ես դեռ չեմ որոշել, թռնելու եմ, թե չէ: Լիքը կապված եմ էս երկրի հետ, չեմ ուզում վերցնեմ ու թռնեմ: Դաժե եթե էվակուցիա հայտարարեն միջազգայինների համար, կարող ա ուղարկեմ գրողի ծոցը, չիդեմ:

Ինչ ա նշանակում կապված ես ձաձ? Որ մնաս ինչ ես անելու?

Տրիբուն
08.04.2010, 15:00
Նախագահականը

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307195

Վիշապ
08.04.2010, 15:02
Տրիբուն ախպեր, բա էս լուրերը փաստորեն տուֆտում ե՞ն…

Ղրղըզստանի «Մանաս» միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Բիշքեկից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և որի տարածքում գտնվում է ԱՄՆ ռազմական ուժերի ավիաբազան, այժմ ընդդիմության վերահսկողության տակ է։ Օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Տրիբուն
08.04.2010, 15:03
Ինչ ա նշանակում կապված ես ձաձ? Որ մնաս ինչ ես անելու?

Ի՞նչ ա նշանակում: Ահագին բան, Ռամ ջան: Կյանքիս լավագույն տարիների ահագին մասն անցնում էս երկրում, ու էս երկրի համար ահագին աշխատանք ու քրտինք եմ թափել, ու լավագույն նպատակներով: Որ մնամ, չեմ իմանում ինչ եմ անելու: հիմա էմոցիաներ են մոտս, լուրջ դեռ ոչ մի բան չեմ տածել:

Տրիբուն
08.04.2010, 15:04
Տրիբուն ախպեր, բա էս լուրերը փաստորեն տուֆտում ե՞ն…

Կիսա տուֆտում են…

Երեկ ընդամենը մի ռեյս ա իջել, Մոսկվայից, ու վերջ: Օդանավակայանն էլ լուրջ օբյեկտ ա, հո խանութ չի, որ վերցնեն վերահսկողության տակ ու ասեն, դավայ թռնում ու իջնում ենք:

Rammer
08.04.2010, 15:06
Ի՞նչ ա նշանակում: Ահագին բան, Ռամ ջան: Կյանքիս լավագույն տարիների ահագին մասն անցնում էս երկրում, ու էս երկրի համար ահագին աշխատանք ու քրտինք եմ թափել, ու լավագույն նպատակներով: Որ մնամ, չեմ իմանում ինչ եմ անելու: հիմա էմոցիաներ են մոտս, լուրջ դեռ ոչ մի բան չեմ տածել:

Ապեր արի թող իրավիճակը կհանդարտվի հետո էլի կգնաս...Հիմա մնաս դու մենակ ինչ պիտի անես, բացի նրանից որ քո անվտանգությունն ես վտանգում?

Տրիբուն
08.04.2010, 15:07
էս նկարը հատուկ դնում եմ մեր պատմաբան Լիոնի համար: Լիոնը Բիշկեկում թուրքական կոշիկների խանութների ցանց ա: Սաղ ավիրել ու թալանել են:
http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307146

Տրիբուն
08.04.2010, 15:08
Ապեր արի թող իրավիճակը կհանդարտվի հետո էլի կգնաս...Հիմա մնաս դու մենակ ինչ պիտի անես, բացի նրանից որ քո անվտանգությունն ես վտանգում?

Ապեր, տենանք պաշտոնապես միջազգայինների էվակուցիա հայտարարում են, թե չէ:

Rammer
08.04.2010, 15:08
էս նկարը հատուկ դնում եմ մեր պատմաբան Լիոնի համար: Լիոնը Բիշկեկում թուրքական կոշիկների խանութների ցանց ա: Սաղ ավիրել ու թալանել են:
[

Իսկ կարաս կոնկրետ ճշտես թե քանի հատ փղով են ավիրել: Էտ շատ կարևոր ա....

Տրիբուն
08.04.2010, 15:12
Նախագահականը արդեն պաժառ են տալիս

http://diesel.elcat.kg/uploads/monthly_04_2010/post-10303-1270716415.jpg

Տրիբուն
08.04.2010, 15:16
Չինական առևտրային կենտրոնը

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307038

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307039

Rammer
08.04.2010, 15:19
Չինական առևտրային կենտրոնը

Ձաձ քո սիրած սցենարով ա. չեռնը ոտի ա հելել:

Տրիբուն
08.04.2010, 15:20
Իսկ կարաս կոնկրետ ճշտես թե քանի հատ փղով են ավիրել: Էտ շատ կարևոր ա....

Դե ապեր, մտածի, վերլուծի.. եթե Լիոնն ա.. ուրեմն մինիմում հարյուր պիտի լինի ..

Տրիբուն
08.04.2010, 15:25
Ձաձ քո սիրած սցենարով ա. չեռնը ոտի ա հելել:

Ապեր, չինարենում «Կրիզիսը» գրվում ա երկու հիերոգլիֆով - «Ռիսկ» և «Հնարավորություն»: Հասկացա՞ր միտքս: Ցանկացած նման դեպքից հետո ցանկացած ժողովուրդ հրանավորություն ա ստանում նորովի ամեն ինչին նայել ու որոշ բաներ վերկսել զրոյից: Եթե կարողացան օգտագործել էտ հրանավորությունը, ուրեմն հալալ ա իրանց, եթե չկարողացան, ուրեմն իրանց հասնում ա: Բայց եթե դու ուզում ես հնարավորություն ունենալ, պիտի գնաս ռիսկի: Մեր դեպքում, մենք վախենում ենք գնալ ռիսկի, դրա համար էլ մենք որևէ բան դզելու հնարավորություն չենք ունենալու:

Rammer
08.04.2010, 15:30

Ձաձ դու էտեղ էդքան գործ էիր արել սաղ դրին ջարդ ու փշուր արին: Հեսա Բակիևը իրա զորքով կգա միհատ էլ մոռթ: Ապեր հել արի, առանձ էտ էլ Հայաստնում շատ քիչ խելքը գլխին մարդ կա...

Ambrosine
08.04.2010, 15:34
Իյա՞:o Տրիբու՞ն, էս ի՞նչ ա անցնում մտքովդ: Չի փախնի Ղրղըզստանը, անպայման կգաս:):

Chuk
08.04.2010, 16:22
Տրիբուն ձյա, համեմատություն չեմ ուզում անցկացնել, բայց որ նման զարգացումների Հայաստանում էլ ինչ ասես կլիներ, փաստ ա :)

Գալաթեա
08.04.2010, 16:26
Տրիբուն ձյա, նոգի վ ռուկի ու դուրս էդտեղից:
Չգամ հասնեմ հա:

Տրիբուն
08.04.2010, 16:30
Տրիբուն ձյա, նոգի վ ռուկի ու դուրս էդտեղից:
Չգամ հասնեմ հա:

Հեսա մի հատ թազա նախագահին նշանակեմ ու գամ Գալ ջան::B

Rammer
08.04.2010, 17:12
Հեսա մի հատ թազա նախագահին նշանակեմ ու գամ Գալ ջան::B

Ապեր ...ըըմմ, բանը...Իշքանով ես նշանակում որ? կամաց մարդ չլսի լի...

Rammer
08.04.2010, 17:17
Հեսա մի հատ թազա նախագահին նշանակեմ ու գամ Գալ ջան::B

Ձաձ հլը ճիշտն ասած ոնց ա լինւոմ որ դու միշտ տենց լարված հեղափոխական դեպքերի կիզակետում ես հայտնվում? Սկզբից Հայաստանում, հետո Հունաստանում, հիմա էլ Ղրղըզստանում էն էլ 2 -րդ անգամ...Մի բան կա հլը պրիզնատ արի:

Ձայնալար
08.04.2010, 17:18
Հնարավոր է քաղաքացիական պատերազմ
15:25 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղրղզըստանում տեղի ունեցած քաղաքացիական բախման արդյունքում զոհերի թիվը հասնում է 71-ի, իսկ վիրավորներինը` 500-ի: Այս մասին Երեւանում գտնվող ղրղըզստանցի իրավապաշտպան Ազիզա Աբդիրասուլովային տեղեկացրել են այսօր:

«Այն ինչ տեղի է ունենում Ղրղզըստանում, դա 2 տարի շարունակ իշխանությունների իրականացրած քաղաքականության արդյունքն է:

Ղրղզստանում կտրուկ վատացել էր մարդու իրավունքների պաշտպանությունը, ոտնահարվում էին ժողովրդավարության սկզբունքները, երկրի տնտեսությունն անկում էր ապրում, ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացել էր:Չգիտես ում են վաճառել երկրի կապը, էներգետիկան: Խոսքի ազատության մասին խոսելն ավելորդ է` փակվել են մի շարք անկախ թերթեր, ռադիոընկերություններ, բռնության են ենթարկվում լրագրողները, նույնիսկ սպանում, ազատազրկման վայրերը լցրել են քաղբանտարկյալներով»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Աբդիրասուլովան:

Այս օրերին նա գտնվում է Երեւանում FIDH-համաժողովին մասնակցելու համար: Երեւան ժամանելուց առաջ տիկին Աբդիրասուլովան մի շարք իրավապաշտպանների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել է Ղրղզըստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ եւ նրան ներկայացրել մարդու իրավունքների ոլորտում առկա խախտումները:

«Ղրղզստանը վերածվել է փակ երկրի, որի հետեւանքը մենք տեսանք ապրիլի 6-ին եւ 7- ին, որը շարունակվում է նաեւ այսօր»,- նկատում է իրավապաշտպանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ ընդդիմությունը որեւէ արյունահեղության մտադրություն չուներ. «Մեր ընդդիմությունն ապրիլի 7-ին ընդամենը ցանկանում էր խաղաղ հանրահավաք անցկացնել` երկրում առկա խնդիրները լուծելու համար: Իշխանությունները գտավ, որ ունի բավարար միջոցներ ընդդիմության խաղաղ հանրահավաքը ցրելու համար: Իշխանությունները չսպասեցին մինչեւ ապրիլի 7-ը, նրանք ապրիլի 6-ին ձերբակալեցին ընդդիմության 14 առաջնորդներին: Առանց առաջնորդների մնացած ժողովուրդը ինքնաբուխ դուրս եկավ փողոց, իսկ իշխանությունները կրակեցին անզեն ժողովրդի վրա»:

Ստեղծված իրավիճակից որպես լավագույն ելք տիկին Աբդիրասուլովան համարում է Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը եւ երկրի կառավարումը ժամանակավոր կառավարությանը հանձնելը. «Դա լավագույն, սակայն քիչ հավանական տարբերակ է: Բակիեւը ծագումով Ղրղըզստանի հարավից է եւ այսօր այնտեղ է փախել, եթե նա հրաժարական չտա եւ իր կողմնակիցներին համախմբի իր շուրջը, ապա երկրի հյուսիսի եւ հարավի միջեւ քաղաքացիական պատերազմը կլինի անխուսափելի»:

Այս պահին Ղրղզըստանում ժամանակավոր կառավարությունը ղեկավարում է ընդդիմությունից Ռոզա Օթունբաեւան, որը ժամանակավորապես նշանակել է նաեւ ուժային կառույցների ղեկավարներին:

Իրավապաշտպան Ազիզա Աբդիրասուլովան հայրենիք պատրաստվում է վերադառնալ ապրիլի 10-ին եւ նրա առաջին գործը զոհերի եւ իրավապաշտպանների հարազատների հետ հանդիպումն է լինելու:

http://www.a1plus.am/am/politics/2010/04/8/kyrgyzstan

Rammer
08.04.2010, 18:20
Բիշկեկի հրապարակում հավաքված ժողովուրդը իմանալով որ Պուտինը իր աջակցությունն է հայտնել ընդիմությոնը, սկսել են վանկարկել որ պետք է միանալ Ռուստանին:
Ազատություն ռադիոկայան:

Տենց հեղափոխություն տեսել եք? Մարդիկ հեղափոխություն են անում ազատության, անկախության համար, այս մարդիկ հեղափոխություն են անում որ կորցնեն իրենց պետությունը, իրենց անկախությունը, դառնան ռուսական գաղութ...

Ambrosine
08.04.2010, 18:39

Սեփական անկախ երկրում ճորտ լինելուց ռուսական գաղութի հարաբերական ազատ բնակիչ լինելը գերադասելի է:

Բիձա
08.04.2010, 18:41

Բա, դրանք լրիվ տուպոյ, դեբիլ, անիքնասեր, անհասկացող ազգ են, ոչ մի բանից խաբար չեն: :D
Առանց մի բան ջոկելու իրար կոտորեցին, հիմա էլ ռուսների իշմարով կդառնան ռուսական գաղութ: :D

ministr
08.04.2010, 18:43

Իբր անկախ էին?

Rammer
08.04.2010, 19:23
Սեփական անկախ երկրում ճորտ լինելուց ռուսական գաղութի հարաբերական ազատ բնակիչ լինելը գերադասելի է:

Աստղ ջան գիտես գոնե մի դեպք որ Ռուստանը որևէ մեկին ազատություն բերի?
Թող պայքարեն իրենց երկրում ճորտ չլինեն: Այս պահին լրիվ իրենց որոշելու հարցն է... Եթե հիմա միացան Ռուսաստանին ու վաղը նույն ճորտ վիճակում, իսկ այդպես էլ լինելու է, ուզեն նման հեղափոխություն անել պիտի դուրս գան ռուսական բանակի դեմ, ինչ զրկում է նույնիսկ նվազագույն շանսից հաղթելու կամ կրկին անկախանալու...
Ինձ համար անհասկանալի է...

One_Way_Ticket
08.04.2010, 19:46

Ինչքան հասկանում եմ (մասնավորապես, բայց ոչ միայն, Տրիբունի ասածներից) այդ ազգը գենետիկորեն ունակ չէ ռեալ անկախության և ինքնուրույն բարգավաճման: Մի ֆորումում կարդում էի, մի ղրղըզ ասում էր, որ իրենք բոլորն էլ հասկանում են, որ հիմա ավելի վատ են ապրում, քան խորհրդային ժամանակ:

Ambrosine
08.04.2010, 19:54

Ռամեռ ջան, Ռուսաստանն էր, որ Արլ Հայաստանը խլեց Պարսկաստանից: Դա իր համար նվաճում էր, մեզ համար՝ ազատագրում, որովհետև գոնե որպես ազգ չեն փորձել մեզ վերացնել: Իսկ հետո էլ հենց ԽՍՀՄ մաս կազմելու շնորհիվ կարողացանք գոյատևել, իսկ այժմ էլ առաջին քայլերն ենք անում՝ կայանալու համար:

Rammer
08.04.2010, 21:55
Ղրղըզները ավերում են դիվանագիտական քաղաքը

Հարյուրավոր երիտասարդ ղրղըզներ պարզապես ջարդուփշուր են անում Բիշքեկի հարավում գտնվող դիվանագիտական փոքր քաղաքը: Այդ քաղաքում են գտնվում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների նստավայրերը, ինչպես նաև Ղրղըզստանի կառավարության նախկին ղեկավար Դանիյար Ուսենովի տունը։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

«Ամբոխը ավերում է բնակելի տներ, մենք փորձում են կասեցնել նրանց գործողությունները և դուրս մղել ամբոխը դիվանագիտական քաղաքից»,- նշել է ժամանակավոր կառավարության կողմից նշանակված Բիշքեկի ռազմական պարետ Տուրատ Մադալբեկովը։ Ըստ վերջինիս՝ տուժածներ և զոհեր չկան։ Միևնույն ժամանակ, ականատեսների խոսքերով՝ քաղաքում սկսվել է կողոպուտ։
Բացի այդ, ականատեսների համաձայն՝ մարդկանց մի մեծ խումբ շրջափակել է Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության շենքը։

Նշենք, որ ապրիլի 10-ին Ղրղըզստանում հայտարարված է Ազգային սգո օր` ի հիշատակ իշխանափոխության ընթացքում զոհվածների։

Արտիստ
08.04.2010, 22:33
Ղրղըզտանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ում գտնվելու վայրը ստույգ հայտնի չէ, հայտարարությամբ է հանդես եկել: Նա հայտարարել է, թե ինքը հրաժարական չի տվել եւ չի էլ պատրաստվում:

«Ես` որպես Ղրրղըզստանի Սահմանադրության երաշխավոր, հայտարարում եմ, որ հետագա ապակայունացման դեպքում` ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ընդդիմության ղեկավարների վրա, ովքեր կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, ասել է Բակիեւը:

Աղբյուր` a1plus

Rammer
08.04.2010, 22:37
Տրիբունը դիվանագիտական քաղաքի մասին բան չի ասել չէ? Չնայած ասում էր ՄԱԿ-ի շենք ա կողքն ա?

Հայկօ
08.04.2010, 22:56
Տրիբունը դիվանագիտական քաղաքի մասին բան չի ասել չէ? Չնայած ասում էր ՄԱԿ-ի շենք ա կողքն ա?

Չէ, ոնց որ էդ քաղաքիկը չի, հենց Բիշկեկի մեջ էր ինքը... :(

Անհանգիստ եմ:

Ձայնալար
08.04.2010, 23:10
Ժող ինձ թվում ա իրավիճակը ավելի վախենալու ա թվում, երբ որ մեջը չես: Պարզ ա, որ էս պահին Բիշկեկը ամենահանգիստ քաղաքներից չի, բայց եթե չգնաս քիթդ չխոթես էն վայրերը որտեղ տվյալ պահին բույանիտ են անում, որևէ կերպ տուժելու հավանականությունն ինձ թվում ա փոքր ա:

CrusaderAM
08.04.2010, 23:20
իսկ ինձ թվումա, որ ընդեղ լրիվ բիդլոյա ժողովուրդը .. լավ է, ամեն հինգ տարի մեկ հեղափոխություն անեն .. որ ինչ? .. .չեն կարում իրանք իրանց կառավարեն .. ումա պետք ? թող խոսքի միանան Կազախստանին, բայց ամենախոխման.. կակոյ նիբուդ ղրղզ ըտենց թափով հելավ ու իրանը ասեց... էհ ..

Վիշապ
08.04.2010, 23:57
Չէ, ոնց որ էդ քաղաքիկը չի, հենց Բիշկեկի մեջ էր ինքը... :(

Անհանգիստ եմ:

Հենց կենտրոնում, Չույ պողոտայի վրա... մոտավորապես այստեղ՝ http://wikimapia.org/#lat=42.8769233&lon=74.5893788&z=16&l=0&m=s&v=9 (չնայած տալիս եմ, որ ինչ...:()

ministr
09.04.2010, 00:07
իսկ ինձ թվումա, որ ընդեղ լրիվ բիդլոյա ժողովուրդը .. լավ է, ամեն հինգ տարի մեկ հեղափոխություն անեն .. որ ինչ? .. .չեն կարում իրանք իրանց կառավարեն .. ումա պետք ? թող խոսքի միանան Կազախստանին, բայց ամենախոխման.. կակոյ նիբուդ ղրղզ ըտենց թափով հելավ ու իրանը ասեց... էհ ..

Ուկրաինացիք էլ հո սրանցից հաստատ ավելի խելոք են :) Կյանքը ցույցա տալիս որ էդ գունավոր հեղափոխությունները վերջում դառնում են սև սպիտակ հեղափոխություն.. Միայն Վրաստանում դեռ չի կայացել, չնայած հայհայա արդեն իրականություն էր դառնալու...

CrusaderAM
09.04.2010, 00:22

հա ինչ? Բայց զատո ուկրաինացիները ընտրություններով Յանուկովիչին բերեցին ... հոմ էլի հեղափոխություն չարին, բայց յանուկովիչի ընտրվելը վսյոժե ինձ համար ինչ որ զարմանակլիա թվում.. էն խեղճ ու կրակ Տիմոշենկոն վեչնո գլուխը պատովա տալիս ու ոչ մի ձև աթոռը չի վերցնում.. իսկ ինչ վերաբերումա Սաակաշվիլուն .. կարողա մի քիչ գժժական կայֆեր ունի, բայց ինքը իրա երկիրը մի այլ կարգի առաջ քաշեց դեպի միջազգային ասպարեզ.. իսկապես ահագին բան արեց Վրաստանի համար ... եթե չհաշվենք պատերազմը... :)

ministr
09.04.2010, 00:46
Դե էդքանով էլ խելոք էին, որ 4-5 տարի դիմանում էին ու 3 օրը մեկ կառավարություն փոխում: Տիմոշենկոնա խեղճ ու կրակ? :))
Իսկ Սահակաշվիլու սարքած կռիվը քիչ էր?

CrusaderAM
09.04.2010, 00:58
Դե էդքանով էլ խելոք էին, որ 4-5 տարի դիմանում էին ու 3 օրը մեկ կառավարություն փոխում: Տիմոշենկոնա խեղճ ու կրակ? :))
Իսկ Սահակաշվիլու սարքած կռիվը քիչ էր?

ՀԱ ԴԵ կառավարությունը փոխում էր լավ էր անում .. . բայց հոմ ամբողջ երկիրը չէր ավիրում .. եթե անկեղծ ասեմ .. ներքին փոփոխությունները թեկուզ և կտրուկ փոփոխությունները բավական օգտակար են հետագա զարգացումների համար, այնպես որ Յուշենկոյի վարած քաղաքականության դեմ ոչինչ չունեմ .. մարդը կարգին է կառավարեց.. հարկ եղած դեպքում չէր վախենում կտրուկ քայլերից ... կառավարությունն էլ ցրելուց, պառլամենտին էլ ցրելուց .. հալյալյա. .. էտ ապացուցումա էն մեխանիզմների մասին, որ բոլոր իշխանական մարմինները գտնվում են հավասար կարգի վրա.. ունեն միմյանց նկատմամբ հակակշիռներ ոչ թե օրինակ մեր պարագայում .. սաղ կապված են մի մարդուց և այդ մեկ մարդը .. գիտեք ովա ... հեհե...
ինչևէ ... ինչ վերաբերումա Սաակաշվիլուն .. աբխազիա մաբխազիա.. որ անկեղծ ասեմ .. ինքս անձամբ էտ պետությունները, որպես ինքնորոշվող պետություններ չեմ դիտում - ինչ որ արհեստական բաներ կա մեջը ... էնպիսի տպավորոթյունա, որ դրանք մի օր ռեֆերենդում են անելու ու մտնեն Ռուսաստանի օկրուգ դառնան .. տակ չտո ես անձամբ իրանց ջրում եմ ... հեհե.. բայց եթե խոսենք միջազգային լեզվով .. բոլոր ազգերը ունեն ինքնորնոշման իրավունք.. համ է ամենակարևորը` մենք է ունենք ՂԱՐԱԲԱՂ...

իսկ Ղրղզների մասին .. արյա լավ է.. շատ ղրղզ է դրանք :D

վայ .. Տիմոշին մոռացա գրեմ .. խեղճա բա ինչա.. մարդը տասնհինգ տարուց ավելա ձգտումա երկրի նախագահ դառնա.. մի օր ցանկությունը կկատրվի թե չէ /? :D

Elmo
09.04.2010, 01:13
Ոնց որ ասում են довели народ!
Բայց ինչ կատարվում ա արդեն շատ ցավալի ա: 75 զոհ ու ըդամենը 3 օրում ավերված ու թալանված մայրաքաղաք: Պետք չի ժողովրդին էնքան հասցնել, որ սենց քայլի գնան:

Տրիբուն ձյա քեզ պինդ պահի: Չնայած մոնղոլը մոնղոլի հետ իրար խփում ա, արանքում միշտ չինացիք են տուժում, հային բան չի պատահի:

CrusaderAM
09.04.2010, 01:31
դե իրանց համար 75-ը քիչա.. իրանց մաշտաբով նայելու դեպքում ... ասում եք.. մոնղոլ մոնղոլ .. էն մոնղոլներից ինչ կա վաբշե? իրանք է թե մի անգամ ձեն - ծպտուն են հանել միջազգային ասպարեզում, ոնց որ Ասորեստան լինեն ... վերջին լուրը որ իրանցից լսել եմ, որ կենդանիները սովից մեռել են.. մարդիկ է կենդանիներին են կերել...

Գալաթեա
09.04.2010, 02:11
Տրիբուն ձյա, հենց կարենաս, ձեն հան, կոտորվեցինք..

Տրիբուն
09.04.2010, 13:07
Բա, դրանք լրիվ տուպոյ, դեբիլ, անիքնասեր, անհասկացող ազգ են, ոչ մի բանից խաբար չեն: :D
Առանց մի բան ջոկելու իրար կոտորեցին, հիմա էլ ռուսների իշմարով կդառնան ռուսական գաղութ: :D

Խնդիրը էլի հարավ-հյուսիս հակասության դաշտում ա: Կիրգիստանի հյուսիսը միշատ շատ ռուսականացված ա եղել: Սովետի ժամանակ բնակչության 60%-ը ռուս էր: Խոսում են ռուսերեն, ապրում են ռուսների պես: Հարավը ահավոր ուզբեկա-տաջիկական ազդեցության տակ, ու հիմա հարավում շատ ակտիվ են ամեն տեսակի մոջահեդա-վահաբիտական էլեմենտները, ու երեքին նորմալ դպորցներ ուղարկելու փոխարեն սկսել են մեդրեսեներ ուղարկել: Հյուսիսի մի քիչ ավելի զարգացած բնակչությունը ահավոր վախենում ա, որ էտ տենդենցը կարող ա տարածվի ամբողջ երկորով մեկ:

Աբսուրդը Կիրգիստանի դեպքում նա էր, որ Կիրգիստանի այլընտրանքներն են կամ լինել Ռուսաստանի գաղութ (կամ գոնե ուժեղ վերահսկողության տակ), կամ վերածվել Տաջիկստանի տիպի անհասկանալի աֆղանստանապակիստանոտ երկրի: Յանկիները սկզբունքորեն դեմ չեն որ Կիրգիստանը լրիվ անջատվի ռուսներից ու վերածվի աֆղանստանոտ երկրի, քանի որ յանկիները սովոր են արդեն հենց էտ տիպի երկրներում գաղութային ռեժիմներ հաստատելուն - Համիդ Կարզայը ձեզ օրինակ: Իսկ ռուսների պետք ա իրանց հավատարիմ դիկտատորը, բայց առանց իսլամական էքստրեմիզմի:

Տրիբուն
09.04.2010, 13:14
Ինչքան հասկանում եմ (մասնավորապես, բայց ոչ միայն, Տրիբունի ասածներից) այդ ազգը գենետիկորեն ունակ չէ ռեալ անկախության և ինքնուրույն բարգավաճման: Մի ֆորումում կարդում էի, մի ղրղըզ ասում էր, որ իրենք բոլորն էլ հասկանում են, որ հիմա ավելի վատ են ապրում, քան խորհրդային ժամանակ:

Գենետիկորեն թե ոչ, չեմ իմանում, բայց հաստատ գիտեմ մի բան - Կիրգիզները մինչը սովետը կյանքներում ոչ պետություն են ունեցել, ոչ գիր գրականություն, ոչ դպրոց, ոչ էլ իմացել են քաղաքն ինչ բան ա: Հիմա էլ անկախ իրանցից պետություն ա ընկել ձեռները ու խաբար չեն դրա հետ ինչ անեն:

Տրիբուն
09.04.2010, 13:20
Տրիբունը դիվանագիտական քաղաքի մասին բան չի ասել չէ? Չնայած ասում էր ՄԱԿ-ի շենք ա կողքն ա?

ՄԱԿԻ-ի շենքը քաղաքի կենտրոնում ա, իսկ դիվանագիտական քաղաքը հարավային մասում, սարերի հովին: Ավիրել են:

Rammer
09.04.2010, 13:27
ՄԱԿԻ-ի շենքը քաղաքի կենտրոնում ա, իսկ դիվանագիտական քաղաքը հարավային մասում, սարերի հովին: Ավիրել են:

Ուր ես այ ախպեր ջան...Էլ մեռա սաղ լուրերը քրքրում եմ տենամ մի տեղ կարող ա քեզ գտնեմ :))

Տրիբուն
09.04.2010, 13:28
Տրիբուն ձյա, հենց կարենաս, ձեն հան, կոտորվեցինք..
Գալ ջան, ՁԵՆ:

Սաղ նորմալ ա: Երեկ մինչև գիշերը 10-ը մի քիչ իրար կերան, մի քիչ էլ քանդ ու քարափ արեցին: Հետո քաղաքի բնակչությունը սկսեց ինքնապաշտպանության դրուժինաներ կազմավորել, մենթերին ու սպեցնազին մի քիչ դուխ տվեցին ու դուրս եկան քաղաք միռկերին ցրելու: Իրեք ժամում ցրեցին սաղին: Ահագին զապիսներ ունեմ, հենց ժամանակ ունենամ կսկսեմ ստեղ դնել:

Мырк - Բիշքեքյան ժառգոնով՝ գեղցի, քյառթ:

CrusaderAM
09.04.2010, 13:30
Գենետիկորեն թե ոչ, չեմ իմանում, բայց հաստատ գիտեմ մի բան - Կիրգիզները մինչը սովետը կյանքներում ոչ պետություն են ունեցել, ոչ գիր գրականություն, ոչ դպրոց, ոչ էլ իմացել են քաղաքն ինչ բան ա: Հիմա էլ անկախ իրանցից պետություն ա ընկել ձեռները ու խաբար չեն դրա հետ ինչ անեն:

ՀԱՀԱՀԱ, հարյոււււււււււր տոկոս:D

Rammer
09.04.2010, 13:35
Գալ ջան, ՁԵՆ:

Սաղ նորմալ ա: Երեկ մինչև գիշերը 10-ը մի քիչ իրար կերան, մի քիչ էլ քանդ ու քարափ արեցին: Հետո քաղաքի բնակչությունը սկսեց ինքնապաշտպանության դրուժինաներ կազմավորել, մենթերին ու սպեցնազին մի քիչ դուխ տվեցին ու դուրս եկան քաղաք միռկերին ցրելու: Իրեք ժամում ցրեցին սաղին: Ահագին զապիսներ ունեմ, հենց ժամանակ ունենամ կսկսեմ ստեղ դնել:

Мырк - Բիշքեքյան ժառգոնով՝ գեղցի, քյառթ:

Ձաձ բայց գոնե Ղազախստանին միանան լավ?

Տրիբուն
09.04.2010, 13:38
ՀԱՀԱՀԱ, հարյոււււււււււր տոկոս:D

Բայց դրա հետ մեկտեղ, էնքան դուխ ունեն, որ 75 զոհով, նախնական, մենթերի ու օմոնի վրով անցան ու գրավեցին նախագահականը, դատախազությունը, պառլամենտը, քաղաքապետարանը: Վրեքները բայեվոյ պատրոններով ու սնայպերներով կրակում էին, մեկը չէր փախնում: Վերջում էլ սնայպերներից մեկին բռնեցին ու ձեռի վինտովկեն մտցրեցին համապատասխան տեղը:

CrusaderAM
09.04.2010, 13:45

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա :D:D

ՀԵՆՑ էտա էլի .. որ էշի նման քշում են ... առանց բան հասկանալու էնքան շատ են ու էնքան ոչխարոտ, որ մեկը մեռնի նույնա ինչ որ գոմում մի հատ կենդանի սատկի ..
դե լավ լավ շատ գունազարդեցի .. դե ինչ արած մեղկ են վսյո ժե էլի մարդիկ են .. բայց ԱՆՈՒՂԵՂ... իրանց մենակ մի տեղ քշես ու վսյո...

իսկական ղրզղ են :D ղրզղները ղրղզել են :D էն իրանց ՆԳ նախարարին լրիվ ղրղզցրին, խեղճի մոտ առանց էտ է տեսանելիությունը մինիմալիզացրած էր, վաաբշե տեսանելիութոյւնը հավասարացրին զրոյի

ministr
09.04.2010, 13:52
Խնդիրը էլի հարավ-հյուսիս հակասության դաշտում ա: Կիրգիստանի հյուսիսը միշատ շատ ռուսականացված ա եղել: Սովետի ժամանակ բնակչության 60%-ը ռուս էր: Խոսում են ռուսերեն, ապրում են ռուսների պես: Հարավը ահավոր ուզբեկա-տաջիկական ազդեցության տակ, ու հիմա հարավում շատ ակտիվ են ամեն տեսակի մոջահեդա-վահաբիտական էլեմենտները, ու երեքին նորմալ դպորցներ ուղարկելու փոխարեն սկսել են մեդրեսեներ ուղարկել: Հյուսիսի մի քիչ ավելի զարգացած բնակչությունը ահավոր վախենում ա, որ էտ տենդենցը կարող ա տարածվի ամբողջ երկորով մեկ:

Աբսուրդը Կիրգիստանի դեպքում նա էր, որ Կիրգիստանի այլընտրանքներն են կամ լինել Ռուսաստանի գաղութ (կամ գոնե ուժեղ վերահսկողության տակ), կամ վերածվել Տաջիկստանի տիպի անհասկանալի աֆղանստանապակիստանոտ երկրի: Յանկիները սկզբունքորեն դեմ չեն որ Կիրգիստանը լրիվ անջատվի ռուսներից ու վերածվի աֆղանստանոտ երկրի, քանի որ յանկիները սովոր են արդեն հենց էտ տիպի երկրներում գաղութային ռեժիմներ հաստատելուն - Համիդ Կարզայը ձեզ օրինակ: Իսկ ռուսների պետք ա իրանց հավատարիմ դիկտատորը, բայց առանց իսլամական էքստրեմիզմի:

Կարողա Ակաևի վրայից քաղաքական փոշին թափ տան ու հետ բերեն?

Տրիբուն
09.04.2010, 13:53
Սարերում հավաքվում են քաղաքի վրա գնալու համար
http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307595

Տրիբուն
09.04.2010, 13:53
Կարողա Ակաևի վրայից քաղաքական փոշին թափ տան ու հետ բերեն?

վարյանտիս արարիս

ministr
09.04.2010, 13:59
Համէ?

Rammer
09.04.2010, 13:59
Սարերում հավաքվում են քաղաքի վրա գնալու համար

Գալիս են քաղաքի վրա որ ինչ անեն? Էլի թալան?

CrusaderAM
09.04.2010, 14:00
Սարերում հավաքվում են քաղաքի վրա գնալու համար
http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307595

Մդա.... լրիիվ թաթարամոնղոլական արշավանքներ են սրանք, բայց ինչ որ քիչ չեն էս նկարում? ու ոնցա որ ոստիկան չկա? ու չեն խափանում իրանց պլանը/

Տրիբուն
09.04.2010, 15:22
Մոդրներին պնդրում ռուսերեն պոստերը չհանել էլի:

Էս հարցազրույց ա Ատամբաևի հետ: Սա մի տարի առաջ վարչապետ էր, Բակիևն էլ նշանակել 2007-ի միտինգներից հետո, որ ընդդիմությանը հանգստացնի: Հանգստացրեց, հետո հանեց օգտագործված ապահովիչի պես դեն նետեց:

9 апреля 2010, 13:51
CA-NEWS (KG) - Лидеры оппозиции, сформировавшие временное правительство Киргизии, объявили о роспуске парламента и переходе всех государственных функций к новой власти. Оппозиция намерена создать в стране парламентскую республику. О ситуации в стране и планах новой власти в интервью Радио Свобода говорит вице-премьер временного правительства Алмазбек Атамбаев.

- Кто сейчас контролирует ситуацию в Бишкеке?

- Ситуацию в стране контролирует временное правительство.

- Вы уверенно об этом говорите? Уже нет никаких мародеров на улицах, все спокойно?

- К этому часу - я сейчас как раз еду по городу - слава богу, уже все спокойно. Но, конечно, мы ожидаем и дальше провокаций от бандитов Бакиева, потому что вооруженные люди специально запущены в Бишкек.

- А кем они запущены в Бишкек?

- Люди стояли мирно вокруг Белого дома, скандировали призывы, чтобы ушел Бакиев - а в них стреляли! Вы знаете, что снайперами убито более 70 человек? Как вы думаете, человек, который дает такие команды на убийство безоружных людей, и люди, которые это выполняют, разве способны на какие-то разумные вещи?

- У вас есть доказательства того, что Курманбек Бакиев лично стоит за этими смертями?

- У нас есть доказательства того, что снайперы стреляли с крыши Белого дома, в котором сидел Бакиев. Как вы думаете, кто мог ими командовать?

- Формально еще президент Киргизии - или уже не президент? - заявил в интервью радио "Эхо Москвы" о том, что не собирается добровольно складывать с себя полномочия. Каковы могут быть действия оппозиции в этой связи?

- Его никто и не просит складывать полномочия. Народ Кыргызстана его считает просто убийцей и требует суда над ним. Сегодня приходили родственники погибших, несколько тысяч человек, я выходил, встречался с ними. Они требуют суда над Бакиевым.

- На ваш взгляд, такой драматический, можно даже сказать, кровавый переход власти в руки оппозиции - это легитимный процесс?

- Конечно, можно было бы и дальше молчать в тряпочку, и тогда продолжали бы убивать тех, кто честно пишет про существующий строй. Был убит спецслужбами журналист Павлюк, были десятки людей брошены в тюрьмы. Каждый народ выбирает свою судьбу. Но киргизы - это вольный народ, который уважает себя. И, конечно, я считаю, что было бы убито еще больше людей при этом режиме, если бы он дальше существовал.

- Вольный киргизский народ пять лет назад похожим способом привел к власти Курманбека Бакиева. Народ тогда ошибся?

- Народ просто обманули, украли у народа победу. Если вы поднимете обещания Курманбека Бакиева пятилетней давности, увидите, что он обещал покончить с семейным правлением - а сделал наоборот. Он обещал сделать свободной, независимой прессу, телевидение - сделал наоборот. Он обещал бороться с коррупцией - и создал самый коррумпированный режим. В этот раз, конечно же, мы сделаем так, чтобы в Кыргызстане больше невозможно было создать авторитарный режим.

- Временное правительство готово дать такие гарантии? В чем они могут заключаться?

- Теперь мы не будем проводить парламентские или президентские выборы до того, как изменим конституцию. Мы решили создать в стране парламентскую республику, при которой один человек никогда уже не сможет диктовать всей стране свою волю и страна не будет работать на одну семейку.

Կարքին կոռւմպացված տղայա: Ու էս վերջին պատասխանը սպանում ա: Պառլամենտ չեն ունենալու, նախագահ չեն ունենալու, բայց սահմանադրությունը փոխելու են: Ով ու ոնց ա փոխելու էտ սահմանդրությունը, մարդ չի իմանում: Բայց ես երեք տարվա մեջ չորս Կիրգիզական սահմանդրություն եմ տեսել:

Տրիբուն
09.04.2010, 15:24
Մդա.... լրիիվ թաթարամոնղոլական արշավանքներ են սրանք, բայց ինչ որ քիչ չեն էս նկարում? ու ոնցա որ ոստիկան չկա? ու չեն խափանում իրանց պլանը/

Սրանց խափանել չկա: Դու տեսե՞լ ես Չնգիզ Խանին խափանող :D

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307594

Հիմա ավելի շա՞տ են երևում:

Տրիբուն
09.04.2010, 15:25
Հրապարակն ա երկու ժամ առաջ: Դրոշը իջացրել են, կարող ա վրեն հաց ուտեն: :hands

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307609

Տրիբուն
09.04.2010, 15:29
Ու սրանք հանգստանալու միքտ չունեն: Դատախազության շենքը երկրորդ անգամ են պաժառ տալիս:

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307706

Գալաթեա
09.04.2010, 15:33
Լսի, այ Տրիբուն ձյա, դու ինչի՞ ես դեռ էդտեղ:

Տրիբուն
09.04.2010, 15:34
Ամենաթարմ .. ոնց որ վերջապես քաղաք զորք են մտցնում .. ում կողմից, ինչի համար, դեռ խաբար չենք ..

http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307807

Տրիբուն
09.04.2010, 15:36
Լսի, այ Տրիբուն ձյա, դու ինչի՞ ես դեռ էդտեղ:

Մինչև նոր կառռավարություն չձևավորեմ, տուն չեմ գա: :P

Տրիբուն
09.04.2010, 15:39
Կարքին էլ աավտոներ ունեն::hands Մի քսան հատ ամերիկոսներ են նվիրել, էտ ա: Սրանք հազիվ մի հինգ հազարանոց բանակ ունեն, էտ էլ որ բերեցին Բիշքեկ, ուզբեկները հարավը գրավելու են :D
http://diesel.elcat.kg/index.php?act=attach&type=post&id=1307806

Norton
09.04.2010, 15:40
Մինչև նոր կառռավարություն չձևավորեմ, տուն չեմ գա: :P

Հավաքի ստեղ շատ պետք կգա:)

Գալաթեա
09.04.2010, 15:41
Մինչև նոր կառռավարություն չձևավորեմ, տուն չեմ գա: :P

Գնել, լավ էլի...եթե կարաս դուրս արի, անհանգիստ ենք:
Մարդ էղի:

Տրիբուն
09.04.2010, 15:44
Հնարավոր ա, որ պարզվում ա, հնարավոր ա, որ չէ

Достоверная информация по поводу военной техники. Это колона движется с аэродрома Кант. часть техники будет направлена в сторону Чалдовара, там где то Российская база, а часть техники на ИК, так же для охраны военных объектов.
В ГОРОД ВОЕННАЯ ТЕХНИКА ВВЕДЕНА НЕ БУДЕТ!!!!
в Российское посольство направлены дестантники для охраны.
без паники.
PS десантники люди отмороженные , решительные и при оружии. настоятельно не рекомендую вступать в какой либо контакт с ними.

Տրիբուն
09.04.2010, 15:48
Գնել, լավ էլի...եթե կարաս դուրս արի, անհանգիստ ենք:
Մարդ էղի:

Գալ ջան, ցավ տանեմ .. ես Պակիստան ու Բիրմա եմ եղել ամենփիս վախտերը ու շատ ավելի ջահել: Էս մանր մունր կայֆեր են: էլ չասեմ Տաջիկստան, որտեղ կալաշով մոջահեդը գայիշնիկ ա աշխատում: ;)

Ընդունում եմ պատվերներ թալանած ապրանքներից, ու՞մ ինչ ա պետք - տելեվիզոր, սոտովի, կոկա-կոլա, կալբասեղեն, խալադելնիկ՝ նորմալ աշխատող վիճակում բայց մի քիչ ներկը քերված, շոր-կոշիկ՝ ռազմերներ կան: :D

Ձայնալար
09.04.2010, 15:55
Միհատ ծյուբիծեյկա էլի ախպերս, իմը մաշվել ա:

One_Way_Ticket
09.04.2010, 16:09
Գալ ջան, ցավ տանեմ .. ես Պակիստան ու Բիրմա եմ եղել ամենփիս վախտերը ու շատ ավելի ջահել: Էս մանր մունր կայֆեր են: էլ չասեմ Տաջիկստան, որտեղ կալաշով մոջահեդը գայիշնիկ ա աշխատում: ;)

Ընդունում եմ պատվերներ թալանած ապրանքներից, ու՞մ ինչ ա պետք - տելեվիզոր, սոտովի, կոկա-կոլա, կալբասեղեն, խալադելնիկ՝ նորմալ աշխատող վիճակում բայց մի քիչ ներկը քերված, շոր-կոշիկ՝ ռազմերներ կան: :D
Եթե հնարավոր է, մի քանի հատ ֆիրմա ղրղզական տելեվիզոր բեր: Հերիք եղավ ինչքան ճապոնական, գերմանական տուֆտա տեխնիկայով յոլա գնացինք:

Վիշապ
09.04.2010, 16:12
Բայց ինչ անարդար ա Աստված. էդքան վիրուս, մոլորակի էդ սիրուն անկյունում…

Տրիբուն
09.04.2010, 16:24
Բայց ինչ անարդար ա Աստված. էդքան վիրուս, մոլորակի էդ սիրուն անկյունում…

Թարսի պես, իսկականից շատ սիրուն երկիր ա:

Բիձա
09.04.2010, 16:31
Տրիբուն ջան,
Արդեն 2-րդ անգամ եմ հանդիպում, որ ընդիմություն ասածը խիստ հակահրեական է: Ճիշտ է՞
Նայի օրինակ
http://www.gazeta.ru/politics/2010/04/09_a_3349396.shtml
Երեկ էլ գրված էր, որ դրանցից մեկը մոտեցել, թղթակցին է դիմել, թե դու հրեա ես՞ սա ձեն չի հանել- ասել է թե, ռուսներին իրենք սիրում են, բայց հրեաներին սաղին կոտորել ա պետք:
Տարիօրինակ է, վրոդե հյուսիսը ռուսամետ է, բայց ինչ կապ ունեն հրեաները ղրղզական ներքին հարցերում՞

Philosopher
09.04.2010, 16:45
Ափսոս էդ երկիրն էլ, որ հորդաների ճարակ ա դառնում, մենք էլ, որ մեր էսքան խելքով էդ հորդաներից մենակ գործողությունների չիրականացածությամբ ենք ավել: Իսիկ Կուլին բարև, երկրի տերերի հետ նստող վեր կացող Այթմատովին էլ հանգստություն: Եթե ստացվի:

Բիձա
09.04.2010, 16:50
Ոնց որ թե շատ էլ լավ հասկանում են ինչ են անում:
У нового правительства огромные полномочия, диктаторские. Мы как коллективный диктатор. Мы это знаем и опасаемся: ведь такие неограниченные полномочия могут завести куда угодно.
Поэтому мы себя ограничили конкретными сроками. В течение 6 месяцев должны быть проведены новые выборы, а через 2–3 месяца принята новая конституция.
Основой станет наша концепция политического развития Киргизии, которая была одобрена в прошлом году оппозиционными силами. Киргизия будет парламентской республикой.

Главное новшество в том, что вводится ограничение на количество мест в парламенте у победившей партии. Она не может получить больше половины мандатов.
Мы хотим заложить в конституцию деятельность оппозиции. За оппозицией будут закреплены госдолжности: минимум одна треть ЦИК, одна треть Счетной палаты и посты руководителей комитетов парламента по безопасности и по бюджету. Это реальные рычаги для контроля правоохранительных органов. Мы хотим, чтобы МВД не использовали как политический ресурс. Власть не должна концентрироваться в одном органе.
- Еще пару дней назад в оппозиции были вы… А кто теперь будет оппозицией?
- Быть в оппозиции будет не только не опасно, но и почетно. Государство будет финансировать деятельность оппозиции, у них будут кабинеты, служебные машины и полномочия для контроля наших действий. Она будет очень сильной, система заставит искать компромисс.
http://www.gazeta.ru/politics/2010/04/09_a_3349405.shtml
էն տպավորությունն է, որ գործողությունները լավ էլ ծրագրավորված են եղել ու ղեկավարվել են: Ապահովության համար սկզբում առաջ է մղվել իբր անգլուխ ամբոխը, որ տապալման դեպքում լիդերները պատասխանատվությունից խուսափեն:
Համենայնդեպս դիվանագիտորեն է խոսում ու երևում է, որ հետագա անելիքի մասին արդեն լրիվ համաձայնեցված մոտեցումներ կան:

Norton
09.04.2010, 17:22
ու էս ֆոնի վրա

Ղրղըզստանն ԱՊՀ-ում առաջինն է տնտեսական աճով
http://www.tert.am/am/news/2010/04/09/kyrgyzstan/
19% տնտեսական "աճի ու բարգավաճման" ֆոնի վրա:o

Վիշապ
09.04.2010, 17:30
ու էս ֆոնի վրա

http://www.tert.am/am/news/2010/04/09/kyrgyzstan/
19% տնտեսական "աճի ու բարգավաճման" ֆոնի վրա:o

Տրիբունի արածը կլնի… Փոխանակ գա Հայաստանի գործերը առաջ տանի, ղրղզներին ա հարստացնում:beee

Norton
09.04.2010, 17:41
Տրիբունի արածը կլնի… Փոխանակ գա Հայաստանի գործերը առաջ տանի, ղրղզներին ա հարստացնում:beee

ի դեպ, գնաճն էլ ԱՊՀ ամենացածրնա 1,9%, աչքիս Ռոբը իրանց վիճակագրական ծառայության խորհրդատունա:D

Ambrosine
09.04.2010, 17:50
ու էս ֆոնի վրա

http://www.tert.am/am/news/2010/04/09/kyrgyzstan/
19% տնտեսական "աճի ու բարգավաճման" ֆոնի վրա:o

Մեր երկրում էլ ա երկնիշ թվով տնտեսական աճ;)

Վիշապ
09.04.2010, 18:15
Մեր երկրում էլ ա երկնիշ թվով տնտեսական աճ;)

էլ էր… Հետո մարտի մեկը եղավ ու ստիպված ցույց տվեցին իրական թվերը։ Հիմա հանգիստ ենք, նորմալ թվեր ենք տեսնում:)) Հեսա ղրղզներին էլ կասեն, որ տնտեսական վիճակը իրականում պալաժենի ա, ու ղրղզները կհանգստանան։ Տենց ա էլի, որ մեծ թվեր են կրակում, ապա վատ ապրողները նախանձից գրոհում են քաղաքի վրա… Պրեզիդենտը եթե չասի, որ երկիրը գժոտ վիճակում է ու զարգացման տեմպերը սուպեր են, նրան ոչ մեկ բան չի ասի:))

terev
09.04.2010, 18:18
Եթե մեր երկիրն էլ 5000 հոգի բանակ պահեր, մեր տնտեսական աճն էլ 20-ից չէր իջնի:

Բիձա
09.04.2010, 18:30
Եթե մեր երկիրն էլ 5000 հոգի բանակ պահեր, մեր տնտեսական աճն էլ 20-ից չէր իջնի:

Մեր պետությունը բացի մլիցուց ու բերետից էլի ինչ որ բան ա պահում՞::D