PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալիս ին Չեյնս/Alice in Chains



Rammstein
06.04.2010, 10:17
Alice in Chains-ը ամերիկյան ռոկ խումբ է Սիեթլից։ Այն ստեղծվել է կիթառահար Ջերի Քանթրելի եւ վոկալիստ Լեյն Սթեյլիի կողմից 1987 թ.։ Դրանից հետո խմբին միացան Ջերիի ընկերներ` բասիստ Մայք Ստարը եւ թմբկահար Շոն Կիննին։

Չնայած, որ Alice in Chains-ը երբեք պաշտոնապես չի հայտարարել իր լուծարման մասին, 1997-2005 թթ. խումբը ոչ մի գործունեություն չի ծավալել։

Վոկալիստ Լեյն Սթեյլիի մահը մեծ հարված էր խմբի եւ նրա երկրպագուների համար։ Նրա մարմինը 2002 թ. ապրիլի 19-ին հայտնաբերվեց իր տանը։ Բժշկական քննությունը ցույց տվեց, որ նա մահացել է ապրիլի 5-ին, թմրանյութերի չարաշահման հետեւանքով։


Ձայնադարան.
1. Facelift (1990)
2. Dirt (1992)
3. Alice in Chains (1995)
4. Black Gives Way to Blue (2009)

Վերջին ալբոմում վոկալիստն է Ուիլիամ ԴյուՎալը։

Տեղեկույթի աղբյուր` Wikipedia


Ինձ հետաքրքիր է` շատերն ե՞ն ծանոթ էս խմբին։ Ամենաշատ ինձ դուր են եկել Them Bones, Daown in a Hole, Rooster, Junkhead, Angry Chair երգերը, բոլորը Dirt ալբոմից եմ ասում, որովհետեւ մյուսները դեռ լրիվ չեմ լսել։
Ով ցանկություն կունենա լսելու, ասեմ` երգերի մեծ մասը կարող եք բեռնել zaycev.net (http://zaycev.net/search.html?query_search=Alice+in+CHains&place=&order=) կայքից, musicfond.com-ից չբեռնեք, բոլոր երգերի անունները խառնած են։

Ամբողջական դիսկոգրաֆիային ծանոթանալ կարելի է այստեղ (անգլերեն) (http://en.wikipedia.org/wiki/Alice_in_Chains_discography)։


Մոռացա ասեմ, որ խմբի երգերից երկուսն օգտագործվել են Doom 2 համակարգչային (1995 թվականի) խաղում։ Them bones եւ Angry Chair երգերն օգտագործվել են համապատասխանաբար որպես 23 եւ 25-րդ աշխարհների երաժշտություններ։ Հենց այս ձեւով էլ ես ծանոթացել եմ Alice in Chains-ին, ժամանակին էդ խաղը շատ էի խաղում։ :)

StrangeLittleGirl
18.04.2010, 09:30
Եկա ասելու, որ իրանց շատ եմ սիրում :)

Ռուֆուս
06.12.2011, 19:19
Տարօրինակ ա, որ էս թեման հոդված եմ դարձրել, Ռամշին վարկանիշել եմ ու շնորհակալալել ու չեմ գրառել :)) Լավ, փորձեմ սխալս ուղղել :)

Էս վերջերս ամերիկյան գրանջը մի այլ ձևի հոգեհարազատ ա դարձել, ամբողջ օրը կարելի ա ասել գրանջ եմ լսում ու անընդհատ մտածում եմ, թե գրանջի Սուրբ Չորրորդությունից (Alice In Chains, Nirvana, Pearl Jam, Soundgarden) ամենաշատը որ խմբին եմ սիրում: Ու ինչքան մտածում եմ, տենց էլ չեմ կարողանում կողմնորոշվել, օր կա Alice-ն ա հոգեհարազատ, օր կա Nirvana, օր կա Pearl-ը, շատ հաճախ էլ Soundgarden-ին եմ կարոտում: Դե ինչ-որ տեղ համաձայն եմ, որ Alice In Chains ավելի շուտ heavy metal ա, քան գրանջ, բայց ամեն դեպքում մյուս երեք գրանջ խմբերի հետ նմանություններ շատ կան: Ինչ վերաբերվում է վոկալիստներին, Alice In Chains-ի Լեյն Ստեյլին ոչ Նիրվանայի Քըրտ Քոբեյնի էներգետիկան ունի, ոչ Soundgarden-ի Քրիս Քորնելի չափից դուրս լայն դիապազոնը (կասկածողները թող լսեն Soundgarden-ի Jesus Christ Pose երգը ու համոզվեն), ոչ էլ Pearl Jam-ի Էդի Ուեդերի գեղեցկագույն բարիտոնն ու շատ գրագետ երգեցողությունը, փոխարենը Լեյն Ստեյլին ամենազգացմունքայինն ա ու ամեն երգում զգում ես իր տրամադրությունն ու ցավը: Իսկ Լեյնի ու Ջերրիի երկձայն հարմոնիաները շատ շատ գեղեցիկ են :love

Մի խոսքով, վայելեք ամենասիրածս երգերը.

Would?

http://www.youtube.com/watch?v=p3Pxh8FZr58

Down In A Hole

http://www.youtube.com/watch?v=-v67LpSz6Ck

Rooster

http://www.youtube.com/watch?v=5gHiR1xeOSs

Love, Hate, Love

http://www.youtube.com/watch?v=cdAbbjU3sgE

Ինչ վերաբերվում է Ուիլյամ Դուվալին, ապա էլի դուրս գալիս են, Alice In Chains-ի սաունդը կա, բայց էլ առաջվանը չի: Ուիլյամը հրաշալի ձայնային տվյալներ ունի, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ Լեյնից էլ լավ է երգում, պարզապես առանց Լեյնի Alice In Chains-ը էլ նույնը չի: Ես իրենց տեղը լինեի, խմբի անունը կփոխեի :)