PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոյ Բյուկենեն/Roy Buchanan



AniwaR
04.04.2010, 22:12
Roy "the greatest" Buchanan. էսքան բարդ տեխնիկայով ու էսքան մաքուր, էսքան նորարար, էսքան յուրահատուկ, օրիգինալ ու միաժամանակ նվագածի մեջ էսքան հոգի, զգացմունքներ ու սեր դնող մարդ: Հա՜, ուզում եմ քեզ նման լինել, ուզում եմ երբևէ ինչ էլ անեմ, գոնե մի քիչ քո նվագածի նման ստացվի: Ո՜նց եմ սիրում աչքերիդ թախիծն ու երբեմն-երբեմն դեմքիդ հայտնվող ներողամիտ, մոխրագույն ժպիտը: Թող էս թեման լինի քեզ իմ սիրո խոստովանությունը, Մե՛ծ Մարդ ու Ուսուցիչ, ինչքան էլ չհասկացված մնաս, միևնուն է՝ չես մոռացվելու:


http://www.youtube.com/watch?v=EI18-BeVzMI


http://www.youtube.com/watch?v=ToFoHHXdBoM


http://www.youtube.com/watch?v=deeBQZ8Aklc

Հա, հենց ըսենց :beee, բա՛: :sad :'

AniwaR
18.04.2010, 19:43
Էսօր մոտս երաժշտական շոկ էր Բյուկենենի Live from Austin 1976 համերգը նայելուց հետո::o:o:love:love Նախորդ գրառմանս մեջ տեղադրած վերջին՝ "The Messiah Will Come Again"-ը հենց այդ համերգից է: Դեմքագույն ա էս մարդը: Չգիտես՝ հիանաս, ապշես, ակնապիշ նայես, քարացած լսես՝ աշխատելով ոչ մի նոտա բաց չթողնել, թե՞ երբեմն պարզապես ժպտաս, ծիծաղես կամ էլ տխրես, հուզվես ու լաց լինես::love Սրտիկ ա է Տելեքաստերի պապան::love

AniwaR
18.04.2010, 19:59
Սրանք rocker.am-ում իմ արած գրառումներն են Բյուկենենի մասին: Չնայած, որ փորձն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, որ ես ցնդածի պես միայն մենախոսում եմ «Բյուկենեն» թեմաներում, այնուամենայնիվ կուզենամ այդ գրառումներից որոշները տեղադրել նաև այստեղ: Մեկ էլ տեսար՝ մեկին հետաքրքրեց: :)


http://www.guitarmadesimple.com/guitar-heroes/images/roy_buchanan.jpg
1988 թվականի օգոստոսի 14-ին Բյուկենենին ձերբակալում են հասարակական վայրում հարբած երևալու պատճառով: Հաջորդ օրը խուց մտնելով՝ ոստիկանը նրան գտնում է սեփական վերնաշապիկով կախված: Ինքնասպանություն... (չնայած Բյուկենենի հարազատները դեմ էին այդ վարկածին): Անգնահատելի մի տաղանդ. ի՞նչը ստիպեց... Անգերազանցելի և անօրինակ տեխնիկա, բլյուզը ռոքին կապող կամուրջ, մեծ նորարար, անտաղանդ երգիչ ու հանճարեղ կիթառահար, որ երգում էր՝ մատներով կիթառը լացացնելով, խորունկ հոգի, խորաթափանց աչքեր, կամակոր և տարօրինակ մի մարդ, որ երևի կյանքում ինչ ծանր խնդիրներ ասես չուներ, քահանայի որդի և ԱՆՀԱՅՏ երաժիշտ...

Ճանաչե՛ք մեծերին.

Roy Buchanan - Roy Buchanan 1972

http://www.spirit-of-rock.com/les%20goupes/R/Roy%20Buchanan/Roy%20Buchanan/Roy%20Buchanan.jpg

1. Sweet dreams
2. I am a lonesome fugitive
3. Cajun
4. John's blues
5. Haunted house
6. Pete's blues
7. The messiah will come again
8. Hey good lookin'

Download .mp3 in .rar archive 75 mb:


http://www.4shared.com/file/101775960/a4993f74/1972_Roy_Buchanan.html

Rest in blues, the greatest unknown guitar genius!


Ուզում եմ ներբեռնելու համար տեղադրել Բյուկենենի՝ իմ ամենասիրելի ալբոմներից մեկը, որը մի տեսակ ավելի է առանձնանում մյուս ալբոմներից ու քիչ մը վերերկրային է :): Լսելուց զգում ես, որ իրոք մենակ չես. մի այլ մենակ մարդու (կամ այլ էակի, հմմ՞) հետ ես... էհհհ:(


Roy Buchanan - You're Not Alone 1978

http://img11.nnm.ru/c/9/e/1/1/c9e11a6b3dd683198b92011114789c66_full.jpg

Tracklist:

The Opening... Miles From Earth
Turn to Stone
Fly... Night Bird
1841 Shuffle
Down by the River
Supernova
You're Not Alone

Download from rapidshare.com
.mp3 256 kb/s in .rar archive 74 mb


http://rapidshare.com/files/100904070/RBC8.rar

Միքո
20.04.2010, 17:12
http://www.youtube.com/watch?v=ToFoHHXdBoM




հիշեցի՜. անցած շաբաթ էս համերգից հատվածներ էի նայում/լսում, սկզբից ներվայնացա/էլի պապիների են դրել մտածեցի/, բայց դե վատ չէր, ես կասեի լավ էր :))

AniwaR
20.04.2010, 20:56
հիշեցի՜. անցած շաբաթ էս համերգից հատվածներ էի նայում/լսում, սկզբից ներվայնացա/էլի պապիների են դրել մտածեցի/, բայց դե վատ չէր, ես կասեի լավ էր :))

Որտե՞ղ էիր նայում:

Միքո
20.04.2010, 20:59
Որտե՞ղ էիր նայում:

էն որ քեզ կանչում էի :P բայց չեմ հիշում, հենց էտ օրն էր, թե նախորդ :think