PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ սրտում…



Nare-M
04.04.2010, 21:29
Թափվում է ձյունը, որն ասես լոկ
Իմ՝վառված-հանգած սիրո մոխիրն է։
Եվ ո՞վ է տեսել,
Որ հանգած մոխիրն կարող է
Այդպես այրել…
Ամեն մի փաթիլ՝ մի հիշողություն,
Որ ծանր իջնում է իմ սրտի վրա։
Եվ ո՞վ է տեսել,
Որ փաթիլը ձյան կարող է այդպես ծակծկել…

Քամին խաղում է փաիլների հետ,
Դյութելով նրանց խելագար պարում։
Չեն հասկանում փաթիլները այդ,
Որ դա սիրո մի հրաշք պար չէ,
Որ դա լոկ մի խաղ է շատ հին,
Եվ կարծես քամու սիրելի՛ խաղն է.
Խելագար պարում դյութել ոլորի,
Հետո անտես, անհետ չքանալ…

Nare-M
04.04.2010, 22:03
Նորից գարուն, ու նորից արև՝
Երկնքում պայլող զվարթ ու պայծառ,
Բայց սիրտս չի զգում հմայքը գարնան.
Քեզ եմ կորցրել նրա գալուստով։

Դու վախենում էիր ցուրտ ձմեռվանից.
Կարծելով թե նա մեզ կբաժանի,
Այն ինչ միասին էինք ձմռան ցրտերում,
Այդ գարունն էր, որ մեզ բաժանեց։

Հիմա հեռու ես, սիրտդ (ո՞վ գիտե)
Գտել է գուցե մի նոր երազանք,
Ու կոխքիդ ուրիշին տեսնելու մտքից
Սիրտս կծկվում, լացել է ուզում։

Բայց արցունքները քեզ հետ չեն բերի,
Ու սրտիս ձայնը էլ քեզ չի հասնի։
Կանցնեն օրերը, կփոխեն իրար
Գարուն ու ամառ, աշուն ու ձմեռ:

Գուցե մի օր էլ, սիրտս (ո՞վ գիտե)
Ինքն էլ կգտնի մի նոր երեզանք,
Եվ այդժամ արդեն սիրտս կսկսի
Նորից հրճվել գարնան գալուստով...

Nare-M
06.04.2010, 23:48
Հոգիս դեպ քեզ է ձգտում,
Ու սիրտս քեզ է կարոտում,
Ինչու՞ չեմ կարող քեզ մոռանալ
Ու քեզնից առհավետ հեռանալ։

Հիշում եմ քեզ, ու արցունքները
Գծում են անհետ ուղղիներ,
Ախ, եթե նրանք գծեին
Դեպ քեզ բերող ճամփաներ…

Բայց նրանք հոսում են անձայն,
"Կորցրել ես",–շշնջում միայն,
Եվ իզուր ես, սիրտ իմ, դու շարունակ
Կարոտում ու սպասում նրան…

unknown
07.04.2010, 18:49
Նորից գարուն, ու նորից արև՝
Երկնքում պայլող զվարթ ու պայծառ,
Բայց սիրտս չի զգում հմայքը գարնան.
Քեզ եմ կորցրել նրա գալուստով։

Դու վախենում էիր ցուրտ ձմեռվանից.
Կարծելով թե նա մեզ կբաժանի,
Այն ինչ միասին էինք ձմռան ցրտերում,
Այդ գարունն էր, որ մեզ բաժանեց։

Հիմա հեռու ես, սիրտդ (ո՞վ գիտե)
Գտել է գուցե մի նոր երազանք,
Ու կոխքիդ ուրիշին տեսնելու մտքից
Սիրտս կծկվում, լացել է ուզում։

Բայց արցունքները քեզ հետ չեն բերի,
Ու սրտիս ձայնը էլ քեզ չի հասնի։
Կանցնեն օրերը, կփոխեն իրար
Գարուն ու ամառ, աշուն ու ձմեռ:

Գուցե մի օր էլ, սիրտս (ո՞վ գիտե)
Ինքն էլ կգտնի մի նոր երեզանք,
Եվ այդժամ արդեն սիրտս կսկսի
Նորից հրճվել գարնան գալուստով...

Ես մեկը ամենից շատ դուրս եկավ,ինձ շատ հոգեհարազատ էր:)

Nare-M
09.04.2010, 00:13
Այսօր արդեն յոթ ամիս է, ինչ քեզ չեմ տեսել։ ՄԻանշանակ ոչինչ ասել չեմ կարող. լինում են պահեր երբ թվում է թե սարափելի ոչինչ չկա, որ կմոռանամ քեզ և որ նույնիսկ արդեն եմ մոռացել։ Բայց և լինում են պահեր, երբ սիրտս կծկվում է, սեղմվում, թվում է թե օդը չի բավականացնում… Այդպիսի պահերին այպես եմ ուզում տեսնել քեզ, կողքիդ լինել…
Ես վերադարձել էի հայրենիք երկու տարվա ընդմիջումից հետո, հարազատներիս տեսակցության ու հանգստանալու համար։ Օրերը արագ անցան։ Մնացել էր մոտ տաս օր, երբ դու որոշեցիր մոտենալ ինձ։ Ամբողջ օրվա ընթացքում դու ուշադրության նշաններ էիր ցույց տալիս, իսկ երեկոյան եկար ինձ ուղեկցելու։ Դու խոստովանեցիր, որ անտարբեր չես իմ նկատմամբ ու առաջարկեցիր ավելի հաճախակի հանդիպենք, որպեսզի ավելի մոտիկից իրար ճանաչենք։ Բայց ես հրաժարվեցի, իսկ երբ դու ուզում էիր համոզել, ես շտապեցի տուն։ Հաջրդ օրերին, ամեն օր երեկոյան դու գալիս էիր ինձ ուղեկցելու և ամեն անգամ երկար բացատրում, փորձում էիր ինձ համոզել, որ համաձայնեմ քեզ հետ, բայց անօգուտ… Ես շարունակ համառում էի– "Ուղղակի չինչ չեմ ուզում փոխել իմ կյանքում…"։ Իմ այս պատասխանը քեզ ամենից ավելի էր "բարակցնում"։ Դու համոզվաց ես որ պատահական ոչինչ չի լինում, իսկ իմ "ուղղակին" ունի իր պատճառը, բայց ուրիշ ոչինչ ես ասել չէի կարողանում. ես ինքս էլ չգիտեի… Չնայած դրան, քեզ հետ հաճելի էր, հետաքրքիր, չգիտեմ ինչեու, բայց քեզ վստահում էի… Նույնիսկ լինում էին պահեր, երբ ուզում էի դրական պատասխան տալ քեզ, բայց ինչ–որ բան թույլ չեր տալիս…
Անցան նաև այդ վերջին օրերը։ Ես մեկնեցի այդպես էլ չփոխելով պատասխանս. ես համոզված էի, շուտով կմոռանամ քեզ, իսկ այդ ամենը կդառնան ուղղակի ինչ–որ հեռավոր հուշեր… Բայց անցնում էին օրերը, իսկ ես քեզ չէի մոռանում։ Իմ մոտ դեռ մնում էր քո հեռախոսահամարը, թերևս դա նշան էր, որ քեզ չեմ մոռանա… Եվ ես ի վերջո գրեցի քեզ։ Սկսեցինք շփվել։ Իմացա որ դու բանակում ես։ Մեր հիմնական շփումը ինետով էր, բայց քանի որ դու բանակում էիր, հաճախ կայք մտնել չէիր կարող։ Ամեն անգամ կայք մտնելով, մեկ միտք էր գլխումս պտտվում–"Երանի կայքում լիներ…երանի կայքում լիներ…"։ Բայց զգացունքներիս մասին հաստատ ոչինչ չէի կարող ասել։ Անընդհատ ինքս ինձ նույն հարցն էի տալիս.– "Սի՞րում եմ նրան, թե ոչ", բայց պատասխան չէի գտնում… Որոշեցի այդ մասին էլ չմտածել–ինչ լինելու է, թող լինի։ Դու կաիր իմ կյանքում, մենք միասին էինք, ինձ դա դուր էր գալիս, իսկ ուրիշ ոչինչ ես չէի ուզում… բայց ոչ, ուզում էի–քեզ տեսնել, քեզ լսել, որ դու լինեիր իմ կողքին…
Բայց… այդ բայցը, որ ամեն ինչ փոխեց… Ես իմացա մի բան, որը ամեն ինչ փոխում էր. մենք միասին լինել չէինք կարող… Չգիտեի ինչպես վարվել, եթե ասեի քեզ, դա կնշանակեր վերջ ամեն ինչի, իսկ ես դա չէի ուզում, բայց և չասել չէի կարող… Մի քանի օր ձգձգեցի, չգիտեի ինչպես ասել, գիտեի, քեզ համար ել դժվար կլիներ… Բայց երբ դու սկսեցիր համառել, որպեսզի ես ասեմ իմ զգացմոնքների մասին, ես որոշեցի ասել քեզ, որ մենք… բարեկամներ ենք… Ճիշտ է,շատ մոտ չէ, բայց բավականին, որ չկարողանանք միասին լինել… Բայց դու ասեցիր որ մեզ ոչինչ չի կարող խանգարել։ Ինձ դա սարսափեցրեց. ինչպես կարող ես այդպես ասել… Այդ պահին ես այլ ելք չգտա ու ասեցի որ քո հանդեպ ոչ–մի զգացմունք չունեմ… Այդ կարդալով դու գրեցիր, որ ինչ եղել է եղել, մոռանամ քեզ… Ներսումս ինչ–որ բան կարծես կտրվեց, ես ոչինչ չգտա ասելու միայն խոստացա, որ այլևս չեմ անհանգստացնի քեզ… Այդպես էլ վարվեցի։
Հիմա քեզ կայքում չեմ տեսնում, արդեն մեկ ամիս է ինչ չենք խոսել իրար հետ։ Ամեն րոպե քո մասինեմ մտածում, ուզում եմ քեզ տեսնել, գոնե խոսել քեզ հետ… Իսկ ինչպես ես դու։ Այն միտքը, որ քեզ ցավ եմ պատճառել, թեկուզ իմ կամքից անկախ, սիրտս կտորների է բաժանում։ Դու այդես էլ չիմացար, որ քեզ շատ եմ կարոտում, որ ամեն րոպե քո մասին եմ մտածում, ուզում եմ քեզ տեսնել…Երբեմն իմ այս մտքերը ինձ սարսափեցնում են. ինչպես կարուղ եմ ես այս մասին մտածել, չէ որ մենք… "Արգելված պտուղը քաղցր է"…– մտքումս հնչում են հայտնի խոսքերը. միգուցե պատճառը դրանո՞ւմ է… Բայց ոչ, չէ որ, նոր չեն այս ցանկություններն ու զգացմունքներն իմ մոտ… Չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում… Ձեռքերս ցած եմ իջեցնում. կորցրել եմ ինքս ինձնից գլուխ հանելու հույսը ու կարծես աչդեն չեմ էլ փորձում։ Ուղղակի շարունակում եմ եմ ապրել… սպսելով հրաշքի…

Nare-M
11.04.2010, 17:34
Սիրում էի անձրևը,
Բայց հիմա արդեն ատում եմ նրան.
Այն ամեն անգամ քեզ է հիշեցնում։

Սիրում էի երեկոն,
Բայց հիմա արդեն ատում եմ նրան.
Երեկոյան հովը քո բույն է բերում։

Սիրում էի աստղերը,
Բայց հիմա արդեն աում եմ նևանց.
Աչքերդ են հիշեցնում աստղերի փայլը…

Ամեն ինչ սիրելի դարձավ ատելի,
Ամեն ինչ կյանքում քեզ է հիշեցնում,
Ի՞նչպես կարող եմ մոռանալ ես քեզ.
Ամբողջ աշխարհն է լցվել քեզանով…

Nare-M
14.04.2010, 23:09
Կասեմ ես քեզ մնաս բարով
ՈՒ կգնամ անվերադարձ,
Կայրեմ կամուրջն ինձ քեզ կապող,
ՈՒ չի լինի էլ վերադարձ։

Հիշողության անծիր ծովում
Մեր հուշերի փքրիկ նավակն
Կխորտակեմ՝ չափսոսալով
Որ կսուզվի նա խոր հատակն։

Անծիր ծովի խորքերն անհաս
Պեղումների ես չեմ սուզվի,
Այլ կսուրամ դեպի երկինք,
Դեպի արևն, նոր երազանք…

Nare-M
17.04.2010, 21:17
Անձրև՜…անձրև՜… այսօր վերջապես անձրև եկավ… Ինչքա՜ն եմ ես սիրում անձրև… Թեև լինում են պահեր, երբ թվում է թե ատում եմ նրան (այն ամեն անգամ քեզ է հիշեցնում, իսկ այդ հիշողությունները երբեմն ցավ են պատճառում, ստիպում են սրտիս անզորությունից կծկվել…) բայց ոչ այս անգամ. այսօր նա միայն ժպիտ առաջ բերեց շուրթերիս։ Հիշեցի մեր այն միակ հանդիպում, երբ որոշեցինք չխոսել զգացմունքների մասին (ամեն անգամ խոսակցությունը այս թեմայով սկսվում ու ավարտվում էր նույն կերպ), այլ ուղղակի խոսել… Խոսեցինք խառը թեմաներից, կատակեցինք… Հի՞շում ես ինչ պատասխեցի քո այն հարցին,թե ինչպիսին կցանկանային տեսնել իմ ընկերոջը։ Ես, ինչպես միշտ սկսեցի կատակել–"Բարձրահասակ, սև երկար գանգուր մազերով…":)։ Իսկ քո մազերը բաց գույն էն ու կարճ կտրած…
Սիրոմ եմ զբոսնել անձրևի տակ, առանց անձրևանոցի, որպեսզի անվերջ զգամ կաթիլների հաճելի սառնությունը դեմքիս վրա։ Նրանք հանգստացնում են փոտորկված հոգիս, անդորրություն բերում և… քեզ հիշեցնում…
Հի՞շում ես ինչպես ընկանք անձրևի տակ։ Կանգնած խոսում էինք, երբ այն սկսվեց։ Սկզբից կամաց, հետզհետե ավելի ու ավելի արագ սկսեց թափվել ցած. ստիպված էինք ներս մտնել… Բայց այսօր ես ոչ մի տեղ չէի շտապում, այլ ուղղակի դանդաղ քայլում էի, դեմքս պարզում երկինք, որպեսզի դեմքիս զգայի անձրևի կաթիլների հաճելի սառնությունը…
Իսկ դու անձրև չես սիրում, չգիտեմ ինչու…բայց դա ոչինչ, կարևոր չէ. ես երկուսիս փեխարեն կսիրեմ անձրևը… Այս ի՞նչ եմ ասում–երկուսիս փոխարե՞ն, ի՞նչպես կարող եմ, չէ որ չկա ՄԵՆՔ, կա միայն ԵՍ ու ԴՈՒ, մեր ճամփաները ընթանում եմ զուգահեռ ուղիներով, իսկ բոլորս 1լ գիտենք–"Զուգահեռ ուղիները չեն հատվում…"
…Բայց ոչ, չեմ ուզում այդ մասին մտածել, ընդհանրապես ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել։ Միայն ուզում եմ, որ նաձրև գա, որպեսզի քայլեմ նրա սառը կաթիլների տակ, որոնք անդորրություն են բերում, հանգստացնում փոտփրկված հոգիս…ու քեզ հիշեցնում…

Nare-M
19.04.2010, 00:22
Չեմ հասկանում թե ինչպես եմ ինձ զգում. լա՞վ են, թե՞ վատ։ Ոչ լավ եմ, ոչ էլ վատ, մի տեսակ անդորրությունն է ներսումս, կամ էլ նույնիսկ դատարկություն… Չնայած, եթե վատ չեմ, ուրեմն կարելի է ենթադրել, որ լավ եմ…Երևի… Սիրտս էլ, քիչ–քիչ, կարծես, հրաժեշտ է տալիս անցյալին, բայց դժկամությամբ… բայց իրեն հարցնողն ո՞վ է… Ասում են սրտին չես հրամայի. ճիշտ է, բայց լինում է այնպես, որ ստիպված է անել այն ինչ իրենից պահանջում են, և կարևոր չէ, ուզու՞մ է, չի՞ ուզում, կամ հենց ինքը, սրտի տերը ուզո՞ւմ է արդյոք… Վանդակն ընկած թռչնիկի նման անվերջ թևերտ ես թափահարում, բողոքում, բայց ի՞նչ օգուտ, ախր այդ ձև միայն թևերտ ես վնասում, ո՞ւմ ինչ ես անում, քեզ վատ… Թակարդն ես ընկել ու չես կարող դուրս գալ… Ուրիշի օգնությունն էլ չես ընդունում… Ով որ օգնության ձեռք է մեկնում, բացում վանդակի դռնակը, սկասում ես կտցահարել, վիրավորել քեզ օգնող ցանկացողին… Բայց ինչո՞ւ, չէ որ նա ընդամենը օգնել է ուզում, իսկ դու…Հետո նա գնում է, իսկ դու նորից մնում ես մենակ. դու ու քո պակ վանդակը, որտեղից երևում է կպուտակ երկինք… Ինչ լավ էր, չէ՞ այնտեղ– թռչում էիր ազատ, բարձր–բարձր… իսկ հիմա՞… հիմա անզորությունից թևերտ ես թափահարում, որոնք բախվելով վանդակի պատերին միայն վնասվում են…
Բայց դու շարունակում ես համառել, կարծես դրանով ուզում ես ասել,–"Չե՞ք թողում իմ ուզածը անել, շատ լավ, ես էլ ձեր ասացը չեմ անի…"։ Խռովե՞լ ես ինձանից…էհ, ինչ արաց, կհամբերեմ–"Համբերությունը կյանք է"… Միայն թե, եթե չես ընդունում ուրիշի օգնությունը, մի ընդունիր, բայց թե գոնե թևերտ այդպես մի թափահարիր, ախր կվնասվեն, հետո էլ արդեն թռչել չես կարողանա… Իսկ ազատությունը առանց թևերի ի՞նչ ես անելու… կամ ընդհանրապես դա ազատությո՞ւն կլինի, արդյոք…

Nare-M
07.05.2010, 22:06
Անցնում են օրերը, կյանքը շարունակում է հոսել իր հունով։ Ամեն ինչ նախկինի նման, ամեն ինչ ընթանում է հանդարտ, առանց կտրուկ փոփոխությունների. նույն դեմքերը, նույն մարդիկ, վաղուց ծամծմված թեմաների, որոնցից արդեն հոգնել եմ, բայց և չեմ կարող խուսափել…ամեն ինչ նույնն է, այնպես ինչպես…հիշողությունները քո մասին… Անընդհատ դու ես իմ մտքերում, անընդհատ իմ մտքերում վերակենդանացնում եմ քո կերպարը… Ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժեշտ տալ անցյալին։ Ու կարծես թե, չեմ էլ փորձում. քո մասին մտածելը դարձել է կարծես սովորական առօրյա երևույթ, ինչպես ասենք առավոտյան արթնանալը, քայլելը և նույնիսկ շնչելը… Երևի վատն էլ այն է, որ չեմ էլ փորձում քեզ մոռանալ, որ քո մասին մտածելիս չեմ փորձում մտքերս մեկ այլ ուղղությամբ շեղել… այո, դա է վատը…
Հետաքրքիր է, իսկ դու մտածո՞ւմ ես իմ մասին, հի՞շում ես ինձ, գոնե երբենմ… Բայց ոչ, պետք չէ, մի հիշիր, դա իզուր ժամանակի կորուստ է… Մոռացիր ինձ ինչքան հնարավոր է շուտ. չեմ ուզում, որ քեզ համար դժվար, ծանր լինի… Հի՞շում ես ինչ ասեցիր ինձ, երբ իմացանք, որ մենք միասին լինել չենք կարող. "Ինչ եղել է եղել, մոռացիր ինձ, այդպես ավելի լավ կլինի քեզ համար ու դա քո մոտ կստացվի…"։ "…դա քո մոտ կստացվի…"–այս տողերից սիրտս մի տեսակ կծկվեց, կարծես ինչ որ բան ծակծկեր… Գիտեմ, դու դա ինձ ցավ պատճառելու համար չասեցիր, ուղղակի ես քեզ ասել էի, որ քո հանդեպ ոչ–մի զգացմունքներ չունեմ… Բայց այս մասին չէ որ ուզում էի ասել, այլ այն որ, հիմա էլ ես եմ քեզ ասում, որ դու էլ ինձ մոռանաս, այդպես ավելի լավ կլինի… Դժվար է, գիտեմ (եթե իհարկե, չես ստել քո զգացմունքների մասին… ոչ,ես այսպես չպետք է մտածեմ ), բայց թե կյանքը միշտ էլ լի է դժվարություններով, ու նրանց հանդիպելիս մենք չպիտի հուսահատվենք, այլ ընդհակառակը, պիտի պայքարենք ու շարունակենք ապրել, պիտի ձգտենք երջանիկ լինել… Ինչ հեշտ է, չէ՞ ասելը…
Կյանքը շարունակում է հոսել իր հունով։ Հայտնվում են նոր դեմքեր, նոր մարդիկ, բայց նրանց իմ կյանք թողել չեմ կարողանում, ուր մնաց թե բացեմ սրտիս դռները… հիշողությունները քո մասին ամուր կողպել են սրտիս դռները… Ու ես շարունակում եմ ապրել, անվերջ մտքումս կրկնելով. "Պիտի մոռանամ նրան"… Իսկ մեկ ուրիշ ձայն, ներսումս անընդհատ կրկնում է սիրելի երգի տողերը.
"Տարիներ հեո մենք կհանդիպենք,
Իմ սիրտը դրան երկար կսպասի…"

Nare-M
07.05.2010, 23:12
Անցել են արդեն երկար ամիսներ
Հանդիպումից մեր վերջին,
Երբ վերջին անգամ դու ինձ գրկեցիր
Ու քո կրծքին դու ինձ սեղմեցիր։

Այնպես ամուր էիր ինձ դու գրկել,
Կարծես ասում էիր. "Չեմ տա ուրիշի",
Կարծես ուզում էիր էլ բաց չթողնել,
Որ երբեք–երբեք մենք չբաժանվենք։

Բայց բաժանվեցինք ու արդեն, ահա,
Երկար ամիսներ չենք տեսել իրար,
Մոռանալ չենք կարող ես՝ քեզ ու դու՝ ինձ
Բայց և չենք կարող լինել միասին…

Մեր հուշերում միայն մեզ այցի կգա
Ամառային այն մեղմ երեկոն,
Երբ վերջին անգամ դու ինձ գրկեցիր
Ու ամուր–ամուր կրծքիդ սեղմեցիր…

Nare-M
08.05.2010, 12:40
Մեղսագործ սիրտս նորից քեզ հիշեց,
Խենթացնող բույրդ կրկին պարուրեց
Անվերջ քեզ ձգտող էությունը իմ։
Ուրվականային շարժումները քո
Գծագրում են մեր անցյալը հին,
Եվ ցնորք դարձած իրողությունն այս
Տանում է հեռու–հեռու մի աշխարհ,
Այն աշխարհը հին, մե՛ր աշխարհը հին,
Ուր միասին էինք, և կար միայն "ՄԵՆՔ",
Ուր սավառնում էինք աստղերից էլ վեր,
Մեկ մեկու տալով սերը մեր սրտի
Եվ խոստումներ հավերժ իրար սիրելու…
Եվ ես խենթ լուսնոտ գալիս եմ դեպ քեզ,
Հավատալով, որ հետ ես եկել…
Փորձում եմ հպել ձեռքս շուրթերիդ
Եվ զգալ այրող համբյուրը նրանց…
Բայց չքանում ես հանկարծ դու անդարձ,
Իսկ ես սթավում եմ, ինչպես մի լուսնոտ,
Երբ արևը փոխում է լուսնին։
Մեղսագործ սիրտս ճչում է անզոր
Եվ աևձագանքվում արցունքի տեսքով…

Nare-M
30.06.2010, 23:27
Ահա և վերջ՝ ամեն ինչին ու ընդմիշտ...
Երկար ժանամակ չեինք խոսել իրար հետ, ուզում էի գրել, բայց չէի համարձակվում, չէի ուզում քեզ խանգարել, անհանգստացնել։ Մտածում էի. եթե չես գրում, ուրեմն չես ուզում, կամ էլ որոշել ես մեռանալ... Բայց և այնպես չդիմացա, գրեցի։ Դու էլ էիր ուզում, որ գրենք իրար, բայց ոչ որպես ուղղակի ընկերներ, կամ էլ թեկուզ բարեկամներ. դու ինձ այդպիսին ընդհանրապես չես ընդունում... Մի քիչ խոսեցինք։ Դու հասկացար, որ ինձ համար էլ դժվար է քեզ մոռանալ և առաջարկեցիր ամեն ինչ նորից սկսել… Ինչա՜ն էի ուզում համաձայնել...բայց ասեցի, որ մենք չենք կարող… Երևի քեզ այս ամենը հոգնեցրել էր, դրա համար էլ դու ինձ դրեցիր ընտրության առաջ. կամ համաձայնում եմ ամեն ինչ նորից սկսելուն, կամ էլ… ընդմիշտ իրար հրաժեշտ ենք տալիս… Չէի սպասում, որ դու այդպիսի քայլ կանես։ Ես պատրաստ էի բաց չթողնել ոչ–մի առիթ, միայն թե գոնե մի քիչ խոսել քեզ հետ, իսկ հիմա… հիմա ես կորցնում էի քեզ հետ շփվելու ամեն հնարավորություն… Անհուսությունից հայտարարեցի, որ քո այդ քայլը ցույց է տալիս, որ քո զգացմունքները անկեղծ չեն, որ դու ձանձրացել ես ինձանից և ուղղակի ուզում ես, որ քեզ հանգիստ թողնեմ։ Դու ասեցիր թե ես գժվել եմ)… Ինչևէ, ես պիտի ինչ–որ պատասխան տաի։ Խենթությունս չբավականացրեց, իրատեսությունը հաղթեց– հրաժարվեցի։ Դու ընդունեցիր իմ պատասխանը՝ առանց որևէ բառ ասելու…
Առաջին մի քանի օրը դժվար անցան. ամեն րոպե քեզ էի հիշում, քո մասին էի մտածում ու արտասվում… Հետո որոշեցի, որ այսպես չի կարելի, անցա իմ սիրելի գործին. ինքս ինձ համոզելու, որ սարսափելի ոչինչ չկա, ամեն ինչ կանցնի, ժամանակը կբուժի բոլոր վերքերը, ժամանակը կօգնի, ժանամակը… մինչև որ մի տեղ կարդացի – "Ամեն ինչ մեր ձեռքերում է"։ Եվ իսկապես, այդ ժամանակի վրա չէ որ պիտի հուսամ, ես ինքս պիտի ամեն ինչ ամեն քեզ մոռանալու համար… Այդպես էլ վարվեցի. ամեն անգամ քեզ հիշելիս, փոխում էի մտքերիս ընթացքը, փորձում էի չմտածել քո մասին… Բայց թե, երևի այս բանաձևը ինձ համար չէ, չի ստացվում։ Այո, քո մասին չէի մտածում, բայց հանկարծ սիրտս նվաղում, կծկվում է, աչքերս արցունքներով են լցվում, անհուսությունից ու հուսահատությունից կուչ եմ գալիս…
Հիշում եմ քեզ, ու արցունքները
Գծում են անհետ ուղղիներ,
Ախ, եթե նրանք գծեին
Դեպ քեզ բերող ճամփաներ…
Եթե…
Երևի անհույս մարդ եմ. գիտե՞ս ինչի մասին եմ մտածում հիմա - մի քանի օրից քո ծննդյան օրն է, ամբողջ սրտով ուզում եմ շնորհավորել, բայց ճի՞շտ կլինի արդյոք… Չէ, ես անուղղելի եմ։ Երևի այստեղ են ասել. – "Ես այնքան երկար էի մտաածում թե ինչպես քեզ մոռանամ, որ մոռացա թե ինչու էի որոշել քեզ մոռանալ"…
Բայց և այնպես շաունակում եմ ինքս ինձ ու իմ սրտին համոզել, որ ամեն ինչ կանցնի–կգնա.
Ժամն է արդեն իմ սրտին
Քեզ մոռոնոլ սովորել.
"Մնաս բարյավ… բայց ինձ հիշել
Չմոռանաս, իմ անգին…"

Nare-M
31.07.2010, 17:22
Այդպես էլ բաժանվեցինք՝ իրար չհասկանալով,
Դեռ չգտած՝ իրար ընդմիշտ կորցնելով,
Ափսոսոանքի խոսքերն են շուրթերիցս կախ,
Բայց իզուր է, արդեն ուշ է, ափսոսանքը անօգուտ է։

Դու հեռացար՝ մտածելով, թե լավ կլինի ինձ համար,
Չհասկացար, որ իմ սիրտը բաբախում է լոկ քեզ համար,
Սրտիս սերը գաղտնի պահած ընդունեցի որոշումդ,
Եվ արցունքի երկու կաթիլ դրոշմեցին բաժանումը։

Ժամանակն էլ ամենաբույժ անդարձ կանցնի–կգնա,
Ու մի օր էլ ես կհիշեմ օրերն անցած այն ամռան.
Դու այդպես էլ չիմացար, թե ինչքան էի քեզ սիրում,
Որ քո հանդեպ սերը իմ լուռ դեռ ապրում է իմ սրտում…

Nare-M
02.08.2010, 23:48
Կարծես թե սկսում եմ քիչ–քիչ ինքս ինձ հասկանալ։ Ես վախենում եմ… Վախենում եմ ամեն մի նորից, փոփոխությունից… Ամբողջ հոգով ուզում եմ որ կյանքումս ինչ–որ բան փոխվի, բայց երբ գալիս է այդ նորը՝ փախչում եմ։ Գտնում եմ մի պատճառ, պատրվակ ու փախչում եմ… Ես վախենում եմ սխալվելուց։ Վախենում եմ, որ իմ այդ սխալով ցավ կպատճառեմ հարազատներիս և, ամենասարսապելին, որ նրանք կհիասթափվեն ինձանից…
Հիմա մտածում եմ. եթե չլիներ այն պատճառը, որ մեզ բաժանեց, ես ի՞նչ կանեի։ Արդյոք վախի պատճառով նույն կերպ չէ՞ր դասավորվի ամեն ինչ, ուղղակի այլ պատճառներով, անհայտ նույնիսկ ինձ…
Ես լի եմ հակասություններով, կարող եմ լինել ահավոր ձանձրալի։ Կարող է հանկարծ ինչ–որ պատճառով տրամադրությունս ընկնի, այդ ժամանակ իմ կողքին գտնվողը կարող է չդիմանալ. իմ ներքին հակասություններով կարող եմ ահավոր ձանձրացնել մարդկանց։ Հետաքրքիրն այն է, որ իմ այդ բացասական լիցքը ուղղում եմ դեպի այն մարդը, ում որ ավելի շատ եմ սիրում, ում կողքին որ ավելի շատ եմ ուզում լինել… Ուրիշի մոտ կարող եմ ինձ զսպել, իսկ այ հոգուս հարազատ մարդու մոտ… Այդ պատճառով, երևի, կողքից, մարդկանց թվում է, թե ես անհոգ մարդ եմ, ոչ–մի բանի մասին չեմ մտածում, ես ու իմ աշխարհը… Այո, ոչ–մի բանի մասին չեմ մտածում, ուղղակի մտքումս անընդհատ ինչ–որ բան եմ վերլուծում, քննարկում, և ամեն անգամ տարբեր եզրակացության գալիս…
Բայց ես միշտ չեմ այսպիսի տաղտկալի ու ձանձրալի։ Հաճախ կարող եմ ուրախ խոսել–ծիծաղել… Նայում եմ պատուհանից դուրս ու մտածում, թե ի՝նչ հրաշալի է… Հետո հիշում եմ իմ տխուր պահերի մտքերը ու ինքս ինձ կիսահանդիմանական ժպիտում. – "Չէ, իսկ իսկապես հիմար եմ, իսկ կյանքը… կյանքը հրաշք է"…:oy Իսկապես ես հակասություններով լի մարդ եմ։
Երբեմն էլ ներքին վերլուծությունից հետո, գալիս եմ այն եզրակացությունից, որ ես էությամբ միայնակ մարդ եմ, ես միշտ մենակ կմնամ… Չէ, ես ուզում եմ, որ կողքիս լինի մեկը, ով կհասկանա ինձ, կես խոսքից, նույնիսկ առանց խոսքերի… Բայց ճանաչելով ինձ, իմանալով որ ես դժվար մարդ եմ… Ավելի լավ է, ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա, ապրել այսօրվա օրով… Այո, սա նշանակում է, թե սկսել եմ ինքս ինձ հասկանալ… Հասկանում եմ, այն էլ ինչպես… Խենթ եմ ես… Կամ էլ նույնիսկ գիժ…:pardon

Nare-M
04.08.2010, 21:41
Սիրում եմ քայլել, մենակ, երաժշտություն լսելով: Քայլել երկար, առանց դադարի: Երբենմ, այդպիսի զբոսանքների ժամանակ, նայում եմ անցորդներին: Այնքան հետաքրքիր է: Ոմանք քայլում են արագ, երևի ինչ-որ տեղ են շտապում: Ոմանք քայլում են հոնքերը կիտած.- "Չմոտենա՛ս, կստանաս"- կարծես, ասում է նրանց հայացքը… Մյուսներն էլ, հակառակ նրանց, քայլում են ուրախ ժպիտը շուրթերին: Նրանց նայելիս, անկախ ինձանից, ես ինքս էլ եմ ժպտում… Հանդիպում են և այնպիսինները, ովքեր քայլում են հանդարտ, շուրջբոլորը ուսումնասիրելով. երևի նրանք էլ ինձ պես են, իրենց մտքերում իրենք էլ նույն եզրակացությունների են գալիս: Կարծես թե, ես մենակ չեմ այսպիսին, ինձ նմաններ էլ կան, հնարավոր է, ինչ կա:):
Լինում է նաև, երբ քայլում եմ մտամփոփ (կամ մտացիր:oy), շուրջբոլորս ոչինչ չեմ նկատում: Այդպիսի պահերի քո մասին եմ մտածում: Երբեմն, այդ հուշերը թախծով են պարուրում ինձ… Բայց ավելի հաճախ ժպտում եմ՝ հիշելով ամեն լավը, որ եղել է մեր միջև: Չէ՞ որ, լավը ավելի շատ էր, քան վատը: Կասեմ ավելին, ես վատ ոչինչ չեմ հիշում: Դու առաջինն էիր, ում հետ քայլել եմ երեկոյան անմարդ փողոցով, ում հայացքից շիկնել եմ ու թաքցրել աչքերս, բայց և ուզել եմ, որ անվերջ նայես ինձ… Առաջինն էիր, ում պատրաստ էի պատմել սրտիս բոլոր հույզերը, պատմել այն գաղտնիքները, որոնք միշտ պահել եմ սրտիս խորքերում ու երբեք ոչ-մեկի չեմ պատմել… Դու առաջինն էիր… Հիմա էլ, ուզում եմ կիսել քեզ հետ բոլոր երեզանքներս, պատմել, թե ինչ եմ մտածում, ինչ եմ ուզում, նաև լսել քո երեզանքների ու հույզերի մասին… Ուզում եմ, բայց… Գոյություն ունի ամենակարող ԲԱՅՑ-ը, ինչպես նաև -

"Հիմա հեռու ես, ու սիրտդ (ո՞վ գիտե),
Գտել է գուցե մի նոր երազանք"…
Հնարավոր է, չէ՞ որ, անհնարին ոչինչ չկա…


Ներիր, եթե անարդար եմ քո նկատմամբ...

Nare-M
05.08.2010, 19:39
˙·•●♥ღ ღ♥●•·˙


Աղմկոտ քաղաք,
Պատահական անցորդներ,
Հայացքների հանդիպում
մեկ վայրկյան՝
Հավերժություն տևող…
Մեկ վայրկյան տևող -
Ողջ կյանքը փոխող,
Մեկ վայրկյան՝ իր մեջ
Հրաշք ամփոփող,
Հրաշք, որ կյանքում
Իրար հանդիպեցին,
Այս խենթ աշխարհում
Գտան իրարու:


Խաղաղ երեկո,
Անմարդ փողոցներ,
Միլիոնավոր աչուկներ
Երկնքից փայլող:
Դեմ դիմաց կանգնած
Երջանիկ մի զույգ,
Բերկրանքով լցված
Սիրահար աչքեր,
Եվ խոստումներ՝ հավերժ
Իրար սիրելու,
Այս խենթ աշխարհում
Իրար չկորցնելու…
˙·•●♥ღ ღ♥●•·˙

Nare-M
08.08.2010, 16:34
Ահա և լրացավ մեկ տարին, ինչ քեզ չեմ տեսել… Մեկ տարի…

Մեկ տարին անցավ ինչպես մեկ վայրկյան,
Իր հետ տանելով հուշեր թանկագին,
Մեկ տարին ձգվաեց՝ դառնալով մեկ դար,
Թողնելով հեռվում դեմքը այն անգին:

Տարին վայրկյան դարձած՝ թռչնի պես չվեց,
Տարին դար դարձած՝ իմ սիրտը փշրեց,
Տարին վայրկյան դարձած, իսկ վայրկյանը՝ դար,
Խլեց իմ սերը ու տարավ հեռու…

Շատ բան կուզեի ասել, բայց…

Nare-M
17.08.2010, 23:11
Ուզում եմ գարուն լինի, ու դու էլ կողքիս լինես: Խոստացար ինձ "կարմիր ծաղիկ մը գարունի", բայց հեռացար՝ "մոռացիր ինձ" ասելով"...
Ժամանակը բուժում է բոլոր վերքերը" - սուտ է, չի բուժում: "Բայց դա եթե սուտ չէ, Ապա բարություն է, Որ ծնվել է միայն խեղճությունից"... Չի բուժում, ոչինչ չի անցնում, ամեն անգամ քեզ հիշելիս (այսինքն՝ ամեն րոպե), սիրտս բողոքի է դուրս գալիս բաժանման դեմ ու անվերջ քեզ կանչում: Բայց զուր. - "Կարոտիդ կանչը չի հասնի նրան…":
Շուտով կմոռանաս ինձ, եթե արդեն չես մոռացել, ու այնպես, "Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս"…
Ինչու՞ կատարվեց այց ամենը, ինչու այսպե՛ս պատահեց… Համոզված էի, որ երբեք ոչ-մի զգացմունք չեմ տածելու քո հանդեպ, իսկ հիմա…"Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը", ու օդը ինձ չի հերիքում, կարծես խեղդվում եմ…
Այնպես կուզեի ասել քեզ.- "Ուր էլ տանի ճամփաս՝ վստահ կքայլեմ քեզ հետ, իմ սեր", բայց լոկ շշնջում եմ. - "Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ"…
"Պատահաբար ես պատահում կյանքում, - Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս"… Բայց սիրտս հավատում է, որ "…կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում"... Հավատում է, որ կստանամ քո խոստացած "կարմիր ծաղիկ մը գարունի"…

Մտքերի անիմաստ շարան... Խենթ երազներ...

Nare-M
22.08.2010, 15:43
Այս վերջերս հետաքրքիր բան հետս կատարվում : Չնայած նրան, որ անչափ շատ եմ սիրում աշուն՝ ոսկեզօծ ծառեր, ոտքեերի տակ խշխշացող տերևներ, և թեկուզ հենց այդ աշնանային մթլկած երկինքը ու թափվող մելամաղձոտ անձրևը, որը երբեմն թախծով է պարուրում, երբեմն էլ, ինչու՞ չէ, նաև բարձրացնում է տրամադրությունս… Սիրում եմ աշունը, բայց… բայց հիմա գարուն եմ ուզում… Չգիտեմ ինչու…
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Ուզում եմ… Հասկացա, հոգու՛ս գարունն եմ ուզում: Ուզում եմ, որ հոգումս ուրախությունը փայլփլի ինչպես գարնանային արևը՝ կապուտակ երկնքում…
Դրսում էլ, չնայած ամառ է, բայց իսկը աշնան եղանակ է: Պատուհանից երևում են մթնած երկինքը ու քամուց օրորվող ծառերը: Նաև ցուրտ է:
Կուզեի հիմա կանգնել մի բարձր տեղ, ու ինչքան ուժերս կհերիքեին, գոռայի, կարևոր չէ թէ ինչ, ուղղակի գոռայի: Միգուցե, հոգուս փոթորիկը հանդարտվի…
Գարուն եմ ուզու՜մ… Գարուն… ու… իզուր, ավելորդ է, անօգուտ…

Nare-M
26.08.2010, 00:39
Անձրև… :loveՈ՜նց եմ սիրում ես անձրև: Երբ քայլում ես անձրևի տակ, իսկ կաթիլներն անվերջ թափվում են ցած, բարձրացնում ես դեմքդ, ու սառը կաթիլները թափվում են երեսիդ, այդ սառնությունից անսահման թարմություն ես զգում: Խուրը շնչում ես, որ այդ թարմությունը սղորսկի ամբողջ մարմնովդ մեկ, արթնացնի մարմնիդ ամեն մի մասնիկը… Ավելորդ մտքերը անձրևի հետ հոսւմ-գնում են, ու դու, կարծես դառնում ես նոր մարդ…
Պատրաստ եմ ժամերով այդպես քայլել, ուրախանալով թափվող կաթիլների համար, ինչպես փոքրիկ երեխան՝ որին իր սիրելի խաղալիքն են տվել: Հետո ի՞նչ որ անցորդները ինձ նայում են, այնպես, որ կարծես խելագար լինեմ: Թող մտածեն: Կարևորն այն է, որ ես ինձ լավ եմ զգում::roll
Իսկ երբ անձրևը շատ ուժեղ է լինում, կամ դրսում ցուրտ է, այնպես որ զբոսել չի լինում, սիրում եմ նստել տանը, փաթաթվել տաք շորերի մեջ ու հանդարտ երաժշտություն լսել: Քիչ-քիչ երաժշտությունը, կարծես ձուլվում է անձրևի ձայնին ու հյուսվում է մի հեքիաթ՝ իմ երազանքներով, հույզերով ու հույսերով կազմված…:love
Դու էլ հայտնվում ես իմ մտքերում: Հիշեցնում անցած օրերը: Ափսոս, որ դրանք լոկ հուշեր են՝ անցած ու անվերադարձ… Բայց այսօր չեմ ուզում տխրել: Չհիշել քեզ չեմ կարող, ճիշտ է, բայց այսօր միայն միասին անցկացրած ուրախ ու հաճելի պահերը կհիշեմ ու կժպտամ… Կժպտամ, որ դա եղել է, որ կարող եմ հիշել այդ ամենը…
Գուցե մի օր էլ, այդ նույն ժպիտը շուրթերիս հայտնվի, ոչ թե անցյալի հուշերից, այլ նրա համար, ինչը որ կա այդ պահին… Չէ՞ որ, հեքիաթը նրանով է հեքիաթ, որ լավ ու ուրախ ավարտ է ունենում: Ես հավատում եմ, որ անձրևի մեղեդուց հյուսված իմ հեքիաթն էլ, ոչ, ավարտ չէ, այլ՝ լավ ու ուրախ շարունակություն կունենա…


http://www.youtube.com/watch?v=hHvUosPqigI

Nare-M
07.09.2010, 22:25
Նորից սկսվեց… Երկու օր առաջ էր այսպես: Սկսվեց շատ հանդարտ, նույնիսկ՝ մեղմ: Ինչ-որ անհանգստություն սկսեց հուզել սիրտս: Սկզբում դա հաճելի էր, կարծես ահա-ահա կկատարվի այն, ինչին այդքան երկար սպասել ես: Բայց սպասման ժամերը սկսում են երկարել: Այդ հաճելի անհանգստությունը կամաց-կամաց վերածվում է անհանգիստ սպասման, երբ սպասում ես, սպասում, բայց ոչինչ տեղի չի ունենում: Սպասումը վերածվում է տանջող հավերժության: Ներսումս ամեն ինչ տակնուվրա էր լինում, ոչինչ անել չէի կարողանում, բայց տեղումս էլ չէի կարողանում նստել: Ուղղակի սենյակի մեկ անկյունից մյուս էի գնում-գալիս…
Ինչո՞ւ նորից հայտնվեցիր: ինչո՞ւ նորից հիշեցրիր քո մասին… Բայց չէ, քո մասին ինձ հիշեցնելու կարիք չկա. ես դեռ քեզ չեմ մոռցաել… Ինչո՞ւ ինձ հասկացնել տվեցիր, որ դու էլ ինձ չես մոռացել, որ դեռ հիշում ես ինձ: Ախր, ես համակերպվել էի այն մտքի հետ, որ կորցրել եմ քեզ, որ կորցրել ենք իրար ընդմիշտ ու անդարձ: Ուղղակի այդ քո մասին հուշերն են, որ դեռ շարունակում են հետապնդել ինձ: Կամ էլ, այդ ես ուղղակի նրանց բաց չեմ թողել… Բայց դա չէ կարևորը, այլ այն, որ հիմա նորից ներսումս հույս է ծագել, նորից սիրտս անհանգիստ բաբախում է անհայտ ակնկալիքից: Ինչի՞ եմ սպասում, ի՞նչ եմ ուզում: Դեռ երեկ, ես վախենում էի: Վախենում էի, որ կասես այն, ինչին ես սպասում եմ: Չէ՞ որ, ի պատասխան դրան, ես չեմ կարողանա ասել այն, ինչ ես ուզում եմ: Իսկ ասել հակառակը…դժվար մեկ անգամ ևս կրկնել հակառկը… Բայց այսօր արդեն վախենլու բան չկա. դու նորից անհետացար, անձայն՝ ինչպես որ հայտնվել էիր: Ինձ թողնելով անորոշության մեջ. ինչո՞ւ նորից հայտնվեցիր, ին՞չ էիր ուզում դրանով ասել...
Էհ, դու խենթ իմ սիրտ, դեռ երկա՞ր ես իրականությունը թողած՝ հրաշքների սպասելու:

Nare-M
16.09.2010, 21:24
Երբ ներսումս ամեն ինչ տակնուվրա է լինում, զգացմունքներս թղթին հանձնելով եմ հանգստանում։ Բայց երբեք չեմ կարողանում ասել այն, ինչ–որ ուզում եմ, զգում եմ։ Ամեն անգամ նույնն եմ կրկնում։ Արդյունքում՝ ինչ–որ պարզունակ նախադասությունների կապակցություն... Բայց և այնպես, ներսիս փոթորիկը հանդարտվում է...

Այնպես եմ ուզում քեզ տեսնել կողքիս,
Աչքերիդ նայել երկար ու անթարթ,
Լսել քո ձայնը՝ հոգի պոթորկող
Եվ կյանքում ոչինչ այլևս չուզել։

Լինել քո կողքին, լսել քո ձայնը,
Տեսնել աչքերիդ փայլը հրակեզ,
Եվ կյանքը կդառնա հրաշք մի անվերջ,
Կյանքից ուզելու ոչինչ չի մնա...

Nare-M
30.09.2010, 20:05
Կարոտից սիրտս անհույս ճմլվել
Ուզում է պոկվել ու քեզ հասնել,
Գեթ վերջին անգամ ուզում է տեսնել,
Ապրելու համար նոր ուժ հավաքել։

Անզորությունից սիրտս քարացել,
Բյուր բեկորների է նա փշրվել,
Ինչպես աստղեր՝ մթնում սփռվել
Ու անկարող են խավարը ցրել։

Խավարը այդ հոգիս է պատել,
Ու հույսը վերջին իր մեջ խեղդել,
Բեկորները բյուր՝ փոշու վերածվել,
Մութ պափաստանում անհետ չքացել։

Nare-M
03.10.2010, 10:15
Դու ասում ես, թե սիրում ես ինձ
Եվ ուզում ես, որ քեզ հավատամ.
–Ես ուզում եմ, սակայն կասկածը,
Անգութ կասկածը սիրտս է ծվատում։

Դու ասում ես, թե չես մոռանա ինձ,
Որ կմնամ քո սրտում հավետ.
–Սակայն ի՞նչպես հավատամ, ասա՛,
Եթե անկեղծ չես լինում ինձ հետ։

Դու ասում ես... սակայն, ոչ, լռիր,
Ոչինչ մի ասա, աչքերիս նայիր,
–Աչքերդ կասեն խոսքերից էլ լավ,
Սի՞րում ես արդյոք, թե խաղում ինձ հետ…

Nare-M
03.10.2010, 13:19
Ի՞նչ է սա – ինչ–որ ՆՈ՞Ր բանի սկիզբ, թե ուղղակի ՎԱՐՋԻ սկիզբ…

Nare-M
12.10.2010, 00:03
Գիտեմ, սա խելագարություն է, անմտություն, բայց… Երբ նեսումդ տիրում է երանելի մի անդորր, երբ նրա խոսքերը սիրտդ հաճելի հույզերով է պարուրում ու դեմքիդ ժպիտը անկարող ես թաքցնել…այդ պահին դադարում ես մտածել մեկ այլ բանի, ինչ–որ արգելքների մասին, միայն ուզում ես, որ դա անվերջ շարունակվի… Կարծես ուսերիդ թևեր են հայտնվել, միայն թափահարել է պետք. կպոկվես երկրից ու կթռչես վեր, անվերջ վեր… «Ինչքան շատ բարձրանաս, այնքան ցավոտ կլինի ընկնելը»… Բայց չէ, միևնույն է, ինչ ուզում է թող լինի, դա ինձ այլևս չի հուզում. կա այս պահը, կա ՆԱ, էլ ոչինչ պետք չէ, կապրեմ այս պահով, իսկ հետո… Ի՞նչ կլինի հետո՝ չգիտեմ… իսկ միգուցե գիտե՞մ, գիտեմ ուղղակի չե՞մ ուզում խոստովանել, երևի… Ո՛չ, ո՛չ, չեմ ուզում այդ մասին մտածել. ինչ լինելու է, թող լինի։ Թող որ ես անմիտ եմ, խելագար, բայց թե միևնույն է, երջանիկ խելագար...

50011

Nare-M
26.10.2010, 19:34
Այսօր մի բան հասկացա. ես իմ աշխարհը սահմանափակել եմ քեզանով։ Իմ մտքերը ամբողջությամբ քո շուրջն են պտտվում։ Ուրախ եմ, թե տխուր՝ դու ես պատճառը։ Մնացած ամեն ինչ երկրորդական են դառձել։ Սա լավ չէ։ Այո, երբ սիրում ես, պիտի հոգուդ ու սրտիդ ամեն մի մասնիկով սիրես, բայց թե սա արդեն կախվածության է նմանվում, իսկ ես այդ երևույթը չեմ սիրում, չեմ ընդունում, իսկ հիմա… Ի՞նչ կլինի, եթե հանկարծ կյանքի հերթական քմահաճույքներից մեկը լինի մեզ բաժանելը։ Իմ աշխարհը փուլ կգա։ Չէ, չեմ ասում թե կյանքը կավարտվի, չէ, ես այդպիսի ծայրահեղություններն էլ չեմ ընդունում. կյանքը կշարունակի հոսել իր հունով. ուղղակի, ինձ համար, համենայն դեպս առժամանակ, կյանքը կկորցնի իր իմաստը։ Առօրյան կդառնա սովորության համաձայն արվուղ գործողությունների մի շղթա։ Ու դա ինձ մոտ երկար կտևի, ես ինձ գիտեմ։ Ստիպված պիտի նորից սկսեմ կառուցել իմ աշխարհը, գտնել նոր հենարան, իսկ դա… դա ինձ համար ամենադժվարն է։ Այս աշխարհի կառուցումն էլ ինձ համար շատ դժվար էր։ Ավելի ճիշտ, դժվար էր հավատալ նրա գոյությանը։ Իսկ վերականգնել խորտակված ՀԱՎԱՏԸ…
Բայց, այս ի՞նչի մասին եմ մտածում։ Ահա թե ինչի է բերում քեզ հետ երկեր ժամանակ չխոսելը. խելագար մտքերն են սկսում ինձ այցի գալ։ Երևի իսկապես, որ խելագարվում եմ։:} Աշխարհի կործանումը հետաձգվում է անորոշ ժամանակով։:)) Հիմա, հոգիս… թե՞ սիրտս, չէ, ամբողջ էությունս է պարուրված մի անվերջանալի երանությամբ… :love
Այսօր թերթում էի օրագրիս էջերը։ Հանդիպեցի մի քանի ամիս առաջ կատարած գրառմանս. – «Բախտի ճամփեքն հպարտ կանցնեմ, բայց թե քայլով ես մոլոր…»։ Հիմա ուզում եմ հերքել, ժխտել ամեն մի բառը. մոլոր չէ՝ հաստատուն, վստահ քայլելով, քեզ հետ, քո կողքին…


http://www.youtube.com/watch?v=9b0hgrFt2M8

Nare-M
31.10.2010, 16:55
Բայց ինչքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար. ինչ–որ բառ, արտահայտություն, կամ, նույնիսկ հայացք կամ ժպիտ, ու… աշխարհը քեզ է պատկանում, ամեն ինչ լավ է, հրաշալի, ամեն ինչ իր տեղում է։ Պարուրվում ես անսահման երանությամբ ու էլ ոչինչ չես ուզում… Իսկ այդ երջանկությունդ կրկնապատկվում է, երբ հասկանում ես, որ քո նույնանման արարքը Նրան էլ է երջանկացնում։ Ի՜նչ հրաշալի է զգալ, որ դու ինքդ էլ կարող ես երջանկություն պարգևել…


Сапожник починяет нам ботинки,
А плотник - табуретку и крыльцо,
Но только у волшебника в починке
Светлеет ваше сердце и лицо!


Какая тонкая работа -
Счастливым сделать хоть кого-то,
Цветок удачи принести,
От одиночества спасти,
А самому потом тихонечко уйти...


(Юнна Мориц)

Nare-M
06.01.2011, 00:30
..."Աշխարհի կործանումը հետաձգվում է անորոշ ժամանակով։:))"
Հետաձգվում է, ու մնում է միայն սպասել։ Չէ, չէ, կործանմանը չէ, այլ… նոր հանդիպման։:love Հեռու ենք իրարից ու չգիտեմ, թե երբ կկարողանանք հանդիպել։ Այս միտքը մի քիչ սարսափեցնում է ինձ։ Ի՞նչ է սպասվում մեզ։ Ո՞վ գիտի։
Ո՞ւր ես հիմա, ի՞նչ ես անում։ Այսինքն… ի՞նչ հիմար հարց, ինչ պիտի անի, այն էլ այս ժամին, հայրենիքին ծառայող զինվորը։ Զինվոր… Լավ, գոնե ես էլ հիմա Հայաստանում լինեի, այդ դեպքում այդքան հեռու չէինք լինի, ու հանդիպելու հավանականությունն էլ մեծ կլիներ… բայց – բայց… Սպասել, սպասել ու նորից սպասել։ Չէ, միևնույն է, ինչքան էլ սպասեմ, տխուր է այսպես, իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու լինել։:(
Ժամանաաաաակ:aaa, շուտ անցիր։
Ես կասպասեմ, ինչքան պետք է, կսպասեմ, մենակ թե գա այդ օրը…:love


http://www.youtube.com/watch?v=LafBNBUDLHE

Nare-M
12.01.2011, 10:55
Ինչո՞ւ է կյանք այսքան դաժան ու անարդար։ Մի մարդ, որ իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին, իր կյանքը թողած օգնել ու սատար է կանգնել հարազատներին, ամեն ինչ արել է, որ ոչ–ոք ոչ մի բանի կարիք չունենա: Կողմնակի մարդիկ էլ, դիմելով նրա օգնությանը, հաստատ համոզված են եղել որ կօգնի, անպայման կօգնի։ Ու հիմա նա ծանր հիվանդ է, իսկ բժիշկները հուսադրող ոչինչ չեն ասում… Ո՞ւր է այդ "արդարություն" կոչվածը։ Ո՞ւր ես դու, Աստվա՛ծ։

Nare-M
28.01.2011, 22:24
Եթե հրաշքներ կան կյանքում, ապա դրանք բժշկներն են գործում… Երանի, գոնե այս մեկը երկար տևի…

Nare-M
29.01.2011, 16:16
Ոչինչ չեմ հասկանում… Վերջին երկու տարվա ընթացքում այնքան փոփոխություններ տեղի ունեցան, իսկ հիմա ամեն ինչ նույնն է, կարծես ոչինչ էլ չի եղել։ Միայն թե, ես այլևս այն չեմ…
Ոնց որ էն, "Американские горки" կոչված, ատրակցիոններից նստած լինեմ. մեծ արագությամբ աջ–ձախ, վերև–ներքև տանել–բերելուց հետո, նորից եկավ կանգնեց իր տեղը։ Իջնում եմ պինդ հողի վրա ու ոչինչ, ամեն ինչ նույնն է, իր տեղում, միայն թե վախահիացմունքախառը զգացմունքներն դեռևս չեն անցել, ու մեկ էլ, մի տեսակ, կարծես, շշմած լինեմ։ Իրարամերժ զգացմունքներն ու ցանկություններն էլ մյուս կողմից։ Չգիտեմ որն անտեսեմ, որին հետևեմ… Ստեղծվում է այն տպավուրությունը, որ երբ հետդ ինչ–որ լավ բան է կատարվում, ու եթե ուզում ես, որ ուրախությունը երկար տևի, պիտի միանգամից շատ չուրախանաս, այլ սահմանես ուրախության քո օրական չափաբաժինը ու ամեն օր ուրախանաս սահմանածին համաձայն… Երևի...


Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...


Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...


Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Ամեն ինչ անցողիկ է, բայց կրկնվելու հնարավորություն ունի։

Nare-M
02.02.2011, 15:48
Իմ ցնորքների ցնորված ցնորքում
Փնտրում եմ անվեջ սիրտն ու հոգին իմ էության… ©

Nare-M
12.02.2011, 00:00
***
Ձուլվել եմ ուզում գիշերվա մթին,
Խավարին հանձնել հույզերս տխուր,
Պատմել հուշերս թափառող քամուն,
Գուցե տանի նրան ինձանից մի լուր:

Փարվել եմ ուզում գիշերվա հովին
Ու թևեր առնել խենթ քամիներից,
Հմայված լուսնով՝ պոկվել երկնքից
Ու գնալ-հասնել փայլող աստղերին:

Գուցե այնտեղից՝ աստղերի մոտից,
Կկարողանամ քեզ նորից տեսնել,
Դու իմ հոգյակ՝ հեռու-հեռավոր,
Գուցե մեղմանա կարոտս անմար…

Nare-M
13.02.2011, 23:46
Նորից…
Ամեն ինչ խառն է, անորոշ, անհասկանալի: Չգիտես ինչ անել, ինչպես վարվալ: Խելգարության է նման. ոչինչ անել չես կարող, ուրիշ ոչինչի մասին մտածել չես կարող, անվերջ մտացիր: Ինչ-որ բան պիտի անես և եթե նույն պահին չանես՝ կմոռանաս: Ուրիշներին լսել ընդհանրապես չես ուզում: Բողոքները, քեզ չհետաքրքրող պատմությունները, իսկը նյարդերի կծիկ են դարձնում, ու հազիվ ես քեզ զսպում, որ չընդհատես, չկոպտես, չթողնես փախնես: Միայն մի բան ես մտածում, մեկ բանի մասին երազում՝ մենակ մնալ, մեն-մենակ… Հետո քիչ-քիչ հանդարտվում ես, հարմարվում իրավիճակի հետ, նույնիսկ սկսում ես նորից հանգիստ ընդունել անվերջ բողոքներն: Նորից ամեն ինչ լավ է, առաջվա նման:
Մինչև որ… Ինչո՞ւ է ամեն անգամ նույնը կրկնվում: Ինչո՞ւ չեմ կարողանում դաս քաղել եղածից, որ ամեն անգամ ընկնում եմ նույն պատմության մեջ: Երևի ճիշտ էիր, երբ ասեցի թե շատ եմ միամիտ… ամեն անգամ հավատում եմ: Ուղղակի, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի մարդիկ խաբեն նման հարցում… Չեմ հասկանում ու չեմ ընդունում: Երբեք էլ չեմ ընդունի:Թող որ լինեմ միամիտ ու դյուրահավատ:
Ու մեկ էլ, միևնույն է, չեմ հավատում թե ամեն ինչ սուտ էր… ուղղակի դեռևս պատճառը չեմ կարղանում հասկանալ… Այսքանը… միայն այսքանը…

Nare-M
16.02.2011, 18:25
Հուսահատության պահե՞ր։
Ինչպե՜ս չէ.
Լինում են, լինո՜ւմ,
Նույնիսկ ավելի՛, քան հարկավոր է։
Պ. Սևակ

Սպասման ժամերը հոսում են դանդաղ,
Ձգելով սրտիս լարերը հատ-հատ,
Ու նրանց վրա ծորում է համառ
Մեղեդին այն լուռ, հոգի կեղեքող:

Սիրտս նվաղում, փաղչել է ուզում
Այդ լուռ ու անվերջ մեղեդուց համառ,
Կեղեքված հոգիս բողոքում է լուռ
Անվերջ ձգվող ժամերից անսպառ:

Բողոքի անհույս ճիչ են արձակում՝
Սիրտս ու հոգիս ցավից ծանրացած,
Մեղեդու ձայնից, ցավից կորացած՝
Սրտիս լարերեը պոկվում են հատ-հատ…



Հ.Գ. Մարդ էլ քննությունից առաջ, լսարանում նստաց, բանաստեղծություն կամ դրան նմանվող մի բան գրի::)) Այն էլ այսպիսի: Ախր տխուր էլ չէի::esim

Nare-M
21.02.2011, 17:22
Այսօր չգիտեմ ինչու, մեծ ցամկություն մոտս առաջացավ հին նկարներս նայելու: Հերթով նայելով հասա 7-րդ դասարանում նկարված մի նկարի: Մի քանի դասընկերներով ենք, Էջմիածնի բակի նստարաներից մեկին նստած: Էքսկուրսիայի էինք գնացել: Իմ ամենասիրելի նակրներից է:
Կողքիս նստած տղան…:love Տարեսկզբին հասկացել էի, որ նա ինձ շատ ավելի է դուր գալիս, քան թե ցանկացած այլ տղա::oy
Բայց ինչ հետաքրքիր էր այդ ամենը: Հիմա, երբ հիշում եմ, չեմ կարողանում ժպիտս պահել::)
Հետաքրքիրն այն էր, որ, չնայած իմ զգացմունքներին՝ չէի սպասում թե նա փոխադարձորեն կպատասխանի, ինձ դա այդքան էլ չէր հուզում: Ես գրքեր էի կարդում, ու հենց հանդիպում էի ինչ-որ հետաքրքիր պատմվածքների, բանաստեղցություների՝ տանում էի դպրոց, իրեն ցույց տալու: Ինքն էլ միշտ մեծ ուրախությամբ վերցնում էր ու ասում, որ եթե էլի գտեմ այդպիսի բաներ, անպայման բերեմ իրեն: Հա, ասեմ, որ ինքն էլ էր սիրահարված, մեր զուգահեռ դասարանի աղջիկներից մեկին: Բայց դա ինձ չէր հուզում, չէր տխրեցնում::esim Նույնիսկ սեղանի վրա նկարազարդել էինք: Ինքը այդ աղջկա անվան առաջին տառն էր գրել, ես էլ Տերյանի բանսատեղցություններից մեկ-երկու հատ արտագրել, վարդ էի նկարել: Սիրուն էր ստացվել::)) Բայց թե հետո ուսուցիչները բարկացան ու սեղանը մաքրեցինք::(
Բա որ տանը թխած կարկանդակներ կամ տորթ էի բերում::D Դասամիջոցին՝ դեռ չհասցրած գիրք-տետր պայուսակիս մեջ տեղադրել՝ նա կանգնած էր դեմս, ձեռքը պարզած ու խորամանկ ժպիտը դեմքին. - "Նա՞ր, տուր"…
Հետո, 7-րդ դասարանը ավարտելուց հետո, նրանք ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան: Տխրել էի, բայց ի՞նչ արած: Այդպես էլ նրա հետ կապը կտվեց: Բայց չէի մոռանում նրան, միշտ հիշում էի ու մտածում հանդիպման մասին…
Դպրոցն ավարտելուց հետո ես էլ եկա Ռուսաստան: Անցած տարի առաջին անգամ գրանցվեցի սոցիալական ցանցերից մեկում: Գտա նրան: Շատ էի ուրախացել: Չէ, նախկին զգացմունքները այլևս չկաին, ուղղակի ուրախ էի նորից նրա տեսնելու, հետը խոսելու համար::) Նույնիսկ այդ գիշեր երազումս նրան էի տեսել: Այնքան էր տպավորվել այն, որ բանաստեղծություն գրեցի::oy


Այս գիշեր նորից դու էիր հյուր եկել,
Քո ներկայությունից էի այս գիշեր արբել,
Բայց թախծում էր իմ սիրտը տրտում-
Չէ որ սպասվում էր մի նոր բաժանում:
Այս անգամ արդեն ես էի հեռանում,
Եվ բաժանումից սիրտս էր ցավում,
Քանզի չէի հավատում էլ նոր հանդիպման,
Քանզի շատ մեծ էր ուժը անջատման:
Թախծում էր դրսում երկինքը մթին,
Թափվում էր անձրևը կրկին ու կրկին,
Կանգնած միասին նայում էինք երկար,
Թափվող անձրևին տխուր-միալար:
Անցավ գիշերը,և երազն անցավ
Ակնկալիքից սիրտս մի պահ քարացավ.
Պատել է նրան մի քաղցր հուզում.
Մի՞թե սպասվում էմի նոր հանդիպում…

…:love

Nare-M
22.02.2011, 20:33
Կենդանի զարթուցիչներ

Դպրոց գնալու ժանամակ ես երբեք զարթուցիչ չեմ օգտագործել: Համ ես էի միշտ, սովորության համաձայն, ժամանակին արթնանաում, համ էլ մայրս էր ամեն անգամ աշխատանքի գնալուց առաջ ձայն տալիս ու նոր գնում:
Բայց մի քանի անգամ եղել է, որ քնել եմ մնացել: Այստեղ է, որ օգնության են հասել կենդանի զարթուցիչները::)
Մի անգամ, մայրս սովորականի նման, առավոտյան ձայն տվեց, թե վեր կենալու ժամանակն է ու ինքը գնաց աշխատանքի: Ես էլ, նայեցի ժամացույցի, մտածեցի մի 5 րոպե էլ պառկեմ ու նոր վեր կենամ: 5 րոպեն դարձավ կես ժամ, իսկ ես դեռ քնած եմ: Մեկ էլ արթնանամ կատվի ձայնից, որը շատ մոտ էր հնչում: Նայեմ՝ մեր կատուն է (:love): Մայրս առավոտյան, տանից դուրս գալուց առաջ միշտ կատվին դուրս էր անում (սովորություն ուներ՝ երբ սոված էր լինում, ու տանը մարդ չկար, ինքն էր իր գլխի ճարը տեսնում, նույնիսկ սովորել էր սառնարանի դուռը բացել ու այնտեղից իրեն դուր եկած տանել:))): Ես էլ, որ վեր էի կենում, իմ հետ մտնում էր խոհանոց: Այդ օրն էլ, երևի տեսել է, որ սովորական ժամն անցել է, իսկ ինքը դեռ սոված է, եկել էր պահանջելու իր բաժինը::sad :))
Մի անգամ նորից իմ 5 րոպեն երկարել էր: Այս անգամ արթնացա ինչ-որ տարօրինակ աղմուկից: Երբ մի փոքր ուշադիր լսեցի, հասկացա, որ դա ճնճղուկների ձայնն է: Ձմռան սկսվելուն պես, սովորություն էի դարձրել, ամեն առավոտ խոհանոց մտնելիս, առաջին արածս դա հացի կտորներ լցնելն էր բակի մի անկյունում՝ ճնճղուկների համար: Այդ օրն էլ նրանք իրենց ժամին ձեն-ձենի տված՝ եկել էին նախաճաշելու::)
Հա ասեմ, որ մեր կատուն այդ ժամանակ որոշել էր տատիկիս տուն հյուր գնալ՝ երևի միօրինակությունից հոգնել էր::))

Հ.Գ.Երկու դեպքերում էլ, ճիշտ ժամանակին են արթնացրել, ևս մի 5 րոպե, ու հաստատ կուշանայի դասից::))

Nare-M
01.03.2011, 16:41
Գարո՜ւն…:love Վերջապես գարուն է: Ինչքա՜ն եմ սպասել այս գրանանը: Դեռ ամառը չէր վերջացել՝ ես գարնան մասին էի երազում: Չգիտեմ ինչն է պատճառը: Ինչ-որ սպասումներ կան, հաճելի հուզում է ներսումս տիրում: Թվում է՝ այս գարնանը ինչ-որ բան տեղի կունենա, շատ կարևոր, որը ամբողջությամբ կփոխի իմ կյանքը: Իսկ եթե ոչ ամբողջությամբ՝ գոնե ինչ-որ բան փոխվելու է: Թե ինչքանով է այս զգացողությունս ճիշտ՝ շուտով կիմանամ: Իսկ հիմա… Առավոտից արթնացել եմ հրաշալի տրամադրությամբ, դրսում արևն է ուրախ շողշողում. հետո ի՞նչ որ դեռ ցուրտ է, շուրջբոլորը ձյուն, բայց գարուն է, չէ՞, գարնան առաջին օրը…:love

…Հիմա կողքիս չես, հեռու ենք իրարից: Երկար ժամանակ է, ինչ լռություն է: Չգիտեմ ինչու, ինչն է պատճառը… Բայց թե, ոչինչ, չեմ չարանում քո վրա. ամեն ինչ էլ կյանքում հնարավոր է: Հետագայում էլ, եթե երբևէ հանդիպենք՝ չեմ հարցնի թե ինչն էր պատճառը. կբարևեմ ու կժպտամ՝ կարծես ոչինչ էլ չի եղել: Ու հուսով եմ, որ երբեք չես զղջա:
Բայց թե, վերջ՝ այսօր այս մասին այլևս չեմ մտածելու: Որոշել եմ, որ ամբողջ օրը ուրախ եմ լինելու. չէ՞ որ, գարուն է::)
Հա, մեկ էլ անհամբեր սպասելու եմ յասամանների ծաղկելուն: Ախր շա՜տ եմ սիրում այդ ծաղիկը: Հենց ծաղկեն՝ առաջին փունջը մայրիկիս եմ նվիրելու, ինչպես առաջ էի անում::roll
Շա՜տ եմ սիրում ծաղիկներ նվիրել…:flower

Գարո՜ւն, բարով ես եկել…:love

Nare-M
04.03.2011, 00:34
Երբե´ք մի´ կիրառիր ես քեզ սիրում եմ բանաձևը, եթե նա քեզ ընդհանրապես չի հետաքրքրում: Երբե´ք մի´ խոսիր զգացմունքների մասին, եթե նրանք քո մեջ չկան: Չփորձե´ս երբևիցե դիպչել նրան, եթե ունակ չես պոկելու նրա սիրտը: Երբե´ք մի´ նայիր այն մեկի աչքերի մեջ, եթե չես ցանկանում, որ դրանք քո պատճառով արցունք թափեն մի օր: Ամենա դաժան բանը, որ կարող ես անել կյանքում, այն է, երբ թույլ ես տալիս մեկին սիրահարվել քեզ, երբ դու պատրաստ չես փոխհատուցելու միևնույն զգացմունքը:
Կանգ առ ու հարցրու քեզ. «այս ի՞նչ եմ անում»:

Այս ի՞նչ եմ անում...

Ինչո՞ւ այս ամենը հասկանալով ու ընդունելով հանդերձ՝ կրկնում եմ նույն սխալը: Ինձ ասում են, թե պիտի կոպիտ լինեմ: Ես էլ մտածում եմ թե, եթե մեկը ինձ վատություն չի արել, ինչո՞ւ կոպտեմ: Ու չեմ կոպտում: Ամեն ինչ ձգձգվում է, բարդանում: Վերջում՝ «Հալալ է քեզ, լավ էլ խաղում ես»: Իսկ ես ոչինչ ասել չեմ կարող, ոչ մի արդարացում չեմ գտնում. մեղավոր եմ: Իսկ թոթովանքս, թե.- «Ներիր, չէի ուզում, որ այդպես ստացվի», նրան այդպես էլ չի հասնում. անիմաստ է, ոչինչ չի փոխի, նա չի ընդունի:
Փոխվել է պետք:
Մեծանալ…

Nare-M
12.03.2011, 16:46
Առավոտից տրամադրությունս հիանալի է: Ընկերոջս հետ խոսեցի: Ասեց, որ իր կյանքում հաճելի ու ուրախ փոփոխություններ են տեղի ունեցել: Անմիջապես տրամադրությունս բարձրացավ, ու մինչև հիմա ժպիտը դեմքիցս չի իջնում::)
Իր հետ սոցցանցերից մեկում ծանոթացանք: Անմիջապես մտերմացանք: Հետաքրքիր մարդ է, հրաշալի ընկեր: Ու հիմա էլ, երբ իմացա, որ իր կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել դեպի լավը՝ շատ եմ ուրախացել: Հուսով եմ, ամեն ինչ շատ լավ կդասավորվի, արժանի է դրան::)
Ուրախ եմ, որ իր նման ընկեր ունեմ, որ կա իմ կյանքում::oy
Բայց ինչ լավ է, ու կյանքումդ կան մարդիկ, որոնց երջանկությունն ու հաջողությունները քեզ էլ են ուրախացնում::love

Nare-M
17.03.2011, 23:38
Տխրությունն անծիր
Տիրել է սիրտս,
Տագնապով անանց
Տրտում շրջում եմ.
Տանջանքը անմար
Տեսիլքների է վերածվում…

Էֆ, հիվանդ լինելն էլ մի բան չէ. սկսում ես անիմաստ տխրել, անցյալի ստվերներն էլ մյուս կողմից են քեզ պատում, ու ինչեր ասես, որ մտքովդ չեն անցնում::cry2

Հ.Գ. Այսօր մի անսահման կարոտ զգացի քո հանդեպ, քեզ տեսնելու անմար ցանկություն: Իսկ ես կարծում էի, թե անցնում է…

Հ.Հ.Գ.Եղբորս կամակորության վրա ծիծաղեցի՝ ես հիվանդացա: Հիմա մտածում եմ՝ չսկսե՞մ ես էլ կամակորություն անել::think Գնամ փորձեմ, տեսնեմ ինչ դուրս կգա::oy:))

Nare-M
02.04.2011, 00:47
…Ուզում էի շատ բան գրել, բայց հիմա չէ: Չեմ ուզում մի փոքր անգամ մթագնել ուրախությունս: Միգուցե հետո ասեմ, բայց հիմա չէ:
Հիմա… հիմա վերջապես ինձ է վերադարձել այն անվերջանալի երանելիության զգացողությունը: Նորից ամեն ինչ նախկինի նման է… բայց չէ, նախկինի նման չէ, ավելի լավ է: Իսկ ես կարծում էի, թե ամեն ինչ վերջացած է… Ու քիչ էր մնում, իմ պատճառով ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, իրոք ամեն ինչ վերջանար… Չէ՛, չէ՛, չեմ ուզում անգամ այդ մասին մտածել. կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ իր տեղում:
Իսկ նախազգացողությունս ինձ չդավաճանեց. իսկապես, այս գարունը ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել::roll





Ուզում եմ… Հասկացա, հոգու՛ս գարունն եմ ուզում: Ուզում եմ, որ հոգումս ուրախությունը փայլփլի ինչպես գարնանային արևը՝ կապուտակ երկնքում…


Ահա և նա՝ հոգուս գարունը…:love

Nare-M
07.04.2011, 23:40
Ի՞նչն այն չէ: Ի՞նչն է անորոշությամբ լցրել ներսս ու թույլ չի տալիս լիասիրտ ուրախանալ: Ինչո՞ւ: Չէ՞ որ, կտարվեց այն, ինչին այդքան սպասում էի, ինչին հավատում էի ու ինչի մասին երազում, իսկ հիմա… Մի՞թե վերջին իրադարձությունները անհետևանք չանցան, ու իմ անվերջ փորձերը տվել են իրենց արրդյունքները, ու հիմա էլ, ամեն ինչ վերածվել է լոկ ինքնաներշնչանքի, ինքնախաբեության…
Այնպես կուզեի քեզ պատմել կասկածներիս մասին, բայց չեմ համարձակվում: Ու ամենավատն այն է, որ չգիտեմ ինչից եմ վախենում… Ինչո՞ւ, Ինչո՞ւ այդպես վարվեցիր, որ հիմա էլ… Ի՞նչ անեմ…:cry2

Nare-M
18.04.2011, 23:04
Գարնան բո՞ւյրից եմ արբել,
Թե՞ սերն է ինձ արբեցրել,
Այս ա՞րևն է ջերմ փայլում,
Թե՞ բառերդ են ջերմացնում:

Ցուրտ ձմեռ, տխուր մտքեր՝
Անցան անհետ, էլ չկան,
Հիմա՝ գարուն, ուրախ օրեր,
Ու դու՝ հեռվում, բայց կողքիս:

Ու անձրևը, որ չես սիրում,
Բայց, որը սիրտս քեզ կապեց,
Ու դու գի՞տես, այդ օրվանից,
Անձրև էլ շատ եմ սիրում:



Կամ այսպես, կամ էլ…

Nare-M
30.04.2011, 11:53
Բայց… բայց ախր… ախր անարդար է այսպես: Ես հույս ունեի, հավատո՛ւմ էի, թե այս ամառ կհանդիպենք, իսկ հիմա… Հիմա, ինչ-որ հիմար հանգամանքներ, որոնց պատճառով չեմ կաորղանա գալ…:cry2 Իսկ ես սպասում էի… Դու էլ էիր սպասում… չէ, այսինքն, դու հիմա էլ ես սպասում. դեռ չեմ ասել, որ չեմ գալու… Չգիտեմ էլ, թե ինչպես եմ ասելու, չգիտեմ, թե դո՛ւ ինչպես ես ընդունելու… Լացս գալիս է…
Երեկ ինտերնետում մի տեսահոլովակ գտա: Իմ հայրենի քաղաքն էր… Իմ ծննդավայրը::roll Սկզբում ուղղաթիռով է բարձրից նկարահանված, հետո, արդեն քաղաքի տարբեր հատվածներ: Ինչքան է փոխվել… Գտա մեր տունը, մեր փողոցը::love Ինչքա՜ն եմ կարոտել, ինչքա՜ն կուզեի հայտնվեի հիմա այնտեղ… Մեր փողոցը, այստեղ է անցել մանկությունս ու պատանեկությունս: Ու… այստեղ էր, որ առաջին անգամ մենք հանդիպեցինք… Հիշում ես, չէ՞: Այդ օրերը… Ու գիտե՞ս, մեկ տարի իննը ամիս է անցել այն օրից, երբ առաջին անգամ ինձ հայտնեցիր զգացմունքներիդ մասին…:oy Իսկ հիմա մեր նոր հանդիպմանը պետք է սպասել ևս մեկ տարի… հա, ու երկու-երեք ամիս…:cry2
Սովորել էի ու ինձ համար սովորություն դարձրել, ամեն ինչում լավը, բարին, դրականը գտնելն ու տեսնելը: Բայց հիմա՛, ա՛յս դեպքում, որտեղի՞ց այդ լավն ու դրականը գտնեմ: Ինչպե՛՞ս ինձ համոզեմ, որ սարսափելի ոչինչ չկա::(
Երեկվանից մի երգ եմ լսում: Նրա բառերն եմ մտքումս կրկնում ու ուզում եմ հավատալ, որ հենց այդպես էլ կա.


И разлуки и заносы - не беда,
Только слаще от мороза ягода.
Кисть рябины, кисть рябины,
Все желанья исполнимы меж людьми,
Да будет Год любви!



http://www.youtube.com/watch?v=6YiN0uOGEmI

Nare-M
03.05.2011, 23:05
И тишина... (© «Անորսալի վրիժառունները»):
Էհ, արի ու բան հասկացիր::think Երևի այս կյանք կոչվածը, որոշել է խաղեր խաղալ գլխիս: Կամ էլ՝ որոշել է փոձել ինձ՝ իմանալու համար, դաս կառնե՞մ ես, թե՞ չէ:esim: Միևնույն է, անօգուտ է. այս սխալը ես պատրաստ եմ կրկին ու կրկին անգամ կրկնել… Այս ինչե՞ր եմ ասում… Չէ, հաստատ գժվել եմ, կամ էլ, ինչպես սիրում է ասել մայրս՝ խելքս հացի հետ կերել եմ::}:)) Էֆ, ի՞նչ անեմ է… Ախր…
Չէ՛, լռություն չէ ներսումս. «Համատարած Ճի՜չ է: Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց…» (ինչպես կասեր Սևակը): Երևի… Չէ, իրոքից այդպես է, ու այնքան համատարած, որ միաձուլվում, լուծվում է ներսումս անվերջ կրկնվող հարցերին, որ մի պահ թվում է, թե համատարած լռությունն է: Ինչե՞՛ր եմ գրում է: Իսկը դատարկացնդաբանություն (© երևի Chuk):
Լավ, բա հիմա ի՞նչ է ստացվում՝ վե՞րջ: Չգիտեմ…:esim

Պատասխան եմ ուզում :aaa

Հ.Գ. Այսօր անձրև էր գալիս:love

Հ.Հ.Գ. Չէ՛, հաստատ գժվել եմ :D:

Nare-M
12.05.2011, 00:04
Իսկ անջրպետը հաղթահարել անզոր եղանք…
Չնայած՝ սկզբից էլ դա պարզ էր (համենայն դեպս ինձ համար), ուղղակի ներկան այքան էր գլխապտույտ առաջացնելու չափ հաճելի, որ հետոն չէր հետաքրքրում: Բայց թե ամեն ինչն էլ իր վերջն ունի. առավոտը բացվեց, ու ծաղկափոշու մեջ թաթախված բզեզը ստիված էր հեռանալ մանուշակից… իր հետ տանելով նրա արբեցուցիչ բույրը…

Աշխարհս չկործանվեց, ուղղակի Հավատը մի փոքր ընկրկեց, բայց Հույսը, ինչպես միշտ, նրան մենակ չթողեց:

Կյանքը շարունակվում է::)

Nare-M
19.05.2011, 23:44
Դեռ դպրոցում էի սովորում, երբ ձեռքս մի գիրք ընկավ՝ «Դպրոցական տարիներ» վերնագրով (հեղինակին չեմ հիշում): Վերնագրից պարզ է, որ գիրքը՝ դպրոցի, աշակաերտների, ուսուցիչների, ու նրանց միջև եղած, հաճախ՝ ոչ այնքան հարթ, փխհարաբերությունների մասին էր:
Մի անգամ, գրականության ուսուցչուհին 10-րդ դասարանի աշակերտներին հանձնարարում է շարադրություն գրել: Առաջարկված թեմաներից մեկը՝ «Ի՞նչ է երջանկությունը»: Տղաներից մեկը (դասարանի չար ու ծույլ աշակերտներից մեկը), ամբողջ դասաժամին չարչարվում է, բայց մեկ նախադասությունից բացի, ոչինչ չի կարողանում գրել: Նա գրել էր. - «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են» և վերջ:
Այդպե՞ս է որ:
Ինձ համար շատ կարևոր է հասկացված լինելը, ու երբ իմ կատարած որևէ արարք, կամ ասածս խոսքը դիմացինը չի հասկանում, կամ սխալ է հասկանում՝ ես ներքին անհարմարություն եմ զգում, կարծես փշերի վրա լինեմ: Թվում է, պիտի անպայման այնպես անեմ, որ ինձ հասկանա, ու միչև չբացատրեմ՝ չեմ հանգստանա: Սկսվում են իմ բացատրությունները, թե ինչո՞ւ այսպես ասեցի կամ արեցի: Ու դա կապ չունի, դիմացինս հարազատներիցս է, ընկերներիցս, թե կողմնակի մարդ: Արդյունքում ստացվում է այնպես, որ ես արդարանում եմ: Թե ո՞ր մեղքիս համար՝ ինքս էլ չգիտեմ:esim: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ ինձ մեղավոր զգում՝ չէ՞ որ, սխալ չեմ եղել, մեղավոր չեմ: Բայց սա դեռ ոչինչ. գոնե հետո ներքին հանգստություն եմ զգում: Երբենմ այնպես է լինում, երբ իմ՝ հասկացված լինելու ցանկությունը ընդունվում է որպես զղջում, կամ ներողության խնդրանք (թե ինչի՞ համար ներողություն:esim): Արդյունքում՝ ամեն ինչ բարդանում է, վերածվում է տհաճ խոսակցության, ու ես սկսում եմ, իսկապես զղջալ, բայց թե արդեն հասկացված լինելու փորձերի համար: Թե ասա քո ինչի՞ն է պետք դա: Ասենք ու մեկն էլ քեզ չհասկացավ, ի՞նչ է, աշխարհը կործանվե՞ց::fool
Սա էլ երջանկությո՞ւն է…
Բայց չէ, սպասիր… դե իհա՛րկե, երջանկություն է, երբ ստիպված չես տալ երկար-բարակ բացատրություններ՝ առանց դրա էլ՝ հասկանում են… Ուր է, թե միշտ այդպես լիներ…

«Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են…»

Nare-M
09.06.2011, 21:35
Դատարկություն,
Ու լռություն
Ու թախիծ՝
Թախիծն համառ:

Ու բաժանվել.
Էլ չտեսնել,
Իրար կորցնել.
Անդարձ, անհետ:

Ու հեռանալ,
Ետ չնայել,
Մտքից հանել,
Ընդմիշտ ջնջել:

Ու մոռանալ…
Ու մոռանա՞լ.
Գեթ չհիշե՛լ,
Գեթ… չհիշել…




Կարոտում եմ…((((

Nare-M
14.07.2011, 00:55
***
Ես դեռ շարունակում եմ քեզ սիրել, ավաղ…


-Ասա՛, դու ո՞վ ես, որտեղի՞ց, ի՞նչ ես այսպես լուռ հառաչում:
-Ես հեռացել եմ ինձանից և ինձ արդեն չեմ ճանաչում:
-Իսկ ի՞նչ ես կորցրել աստեղ, ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
-Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում…:sulel


http://www.youtube.com/watch?v=SynRm3QFSPo

.........Գիտե՞ս, ամեն ինչ փոքր-ինչ ավեի դժվար է, քան ինքս ինձ փորձում եմ հավատացնել: Քեզ հիշեցնող այնքա՜ն բաներ կան, որոնք ես սիրում եմ, որ կամա-ակամա մտքերս դեպ քեզ են գալիս: Բայց փորձում եմ սովորել նորից երազել…

........Դու լավատեսությանս ի պատասխան ժպտացիր՝ անվանելով այն «վարդագույն ակնոցների» հետևանք, իսկ ես կածում եմ, որ առանց դրանց էլ, ես կյանքը գունավոր եմ տեսնում:

........Անցյալի համար չեմ զղջում, բայց հրաժեշտ եմ տալիս նրան ու քայլում առաջ:

Nare-M
11.08.2011, 00:15
Հոգնել եմ մտածկոտությունից. ուզում եմ, որ ամեն մի քայլը կատարելիս երկար-բարակ չմտածել՝ թե ճի՞շտ կլինի արդյոք, անելուց հետո էլ չմտածեմ՝ ճի՞շտ արեցի արդյոք…

Հոգնել եմ ինքնամփոփ լինելուց. ուզում եմ ունակ լինել զգացմունքներս ազատորեն արտահայտել, չկաշկանդվել, չզսպել ինքս ինձ, երբ մոտս ցանկություն է առաջանում հարազատներիս գրկել ու ասել թե ինչքան եմ իրենց սիրում…

Հոգնել եմ վախենալուց. ուզում եմ համարձակորեն առաջ քայլել, փորձել, սխալվել, բայց չհուսահատվե՛լ, նորից փորձել ու շարունակել առաջ գնալ…

Ուզում եմ քիչ խենթ լինել…

Nare-M
21.08.2011, 23:27
..........Երբեք չեմ սիրել ընտրություն կատարել, այնպիսի ընտրություն, որից կախված է հետագան: Վերածվում եմ կասկածների բնի: Չեմ սիրում, բայց միշտ հաջողեցնում եմ ընտրության առաջ կանգնել: Սիրում եմ ինքս ինձ համար դժվարություններ ստեղծել: Դե ինչպե՞ս կլիներ առանց դրա, հանգիստ ապրելը հո հետաքրքիր չէ, առանց սուր զգացողությունների ինչպե՞ս կարելի է… Իսկ արդյունքում՝ կանգնել եմ փակուղու առաջ: Ասում են, ցանկացած դրությունից կա առնվազն երկու ելք: Իսկ իմ դեպքում դրանք ամբողջ երեքն են՝ բախտ եմ ասե, է՛: Բայց ցավը նրանում է, որ ինձ համար հենց ընտրություն կատարելու փաստն է փակուղի: Իսկ ընտրություն կատարել պետք է. երկար այսպես շարունակել չի կարելի: Մեկ-մեկ ուզում եմ այնպես անել, որ իմ փոխարեն ընտրություն կատարեն, բայց թե դա արդեն ստորություն կլինի. սեփական սխալները ուրիշի վզին փաթաթել ու ստիպել, որ նա ընտրությունը կատարի… հույսով եմ դրան չեմ հասնի: Բայց թե ինչի՞ց եմ բողոքում, որ. իմ ուզածն էլ հենց սա չէ՞ր.



Հոգնել եմ վախենալուց. ուզում եմ համարձակորեն առաջ քայլել, փորձել, սխալվել, բայց չհուսահատվե՛լ, նորից փորձել ու շարունակել առաջ գնալ…

Դե ուրեմն՝ առա՛ջ: Միայն թե այնպիսի սխալ չանես, որն ուղղել, եթե ոչ անհնար, ապա գոնե շատ դժվար ու ցավոտ չի լինի, և ոչ միայն քո համար…


Համ էլ, աշխարհի վերջը չի, չէ՞. ընդամենը օրվա վերջն է: Իսկ երբ լույսը բացվի, բարին էլ հետը կգա… ասում են…

Nare-M
29.08.2011, 20:27
Որոշումը պիտի կայացնեմ: Մինչև վաղը: Ձգել այլևս հնարավոր չէ: Սիրտս երկու մասերի է բաժանվում: Մեկն էլ դանակը վերցրել է սիրտս կտեր-կտոր է անում… Ի՞նչ անեմ, ախր, ո՞րը ընտրեմ: Այնպես կուզեի, որ աչքերս փակեմ-բացեմ, ու պարզվի, որ սա ուղղակի երազ է, մի անմիտ երազ… Բայց թե… Վատն այն է, որ գրեթե համոզված եմ՝ որն էլ ընտրեմ, հետո չեմ զղջալու, ուղղակի ափսոսանք է մնալու մեջս, որ ա՛յս ձևով ամեն ինչ ստացվեց: Այ, եթե այս «գրեթեն» կարողանար ինչ-որ բան փոխել…
…Երևի ընտրեմ «ոսկե միջինը»: Շատ դժվար է սրան «ոսկե» անվանել, բայց եթե չգիտեմ որ մեկը՝ ավելի լավ է՝ ոչ մեկը… Գիտեմ, ափսոսալու եմ, զղջալու… Բայց թե… Նորից ու նորից՝ «բայց»…
Երկրորդ վատ կողմը այս ամենի մեջն այն է, որ այդպես էլ չսովորեցի ինքս ինձ հասկանալ, իմ ցանկություններից գլուխ հանել…
Հույսով եմ, որ սա վերջին անգամն է, որ այլևս ես ինքս ինձ այսպիսի իրադրության առջև չեմ կանգնեցնի…

Իսկ դանակով սիրտս կտոր-կտոր անողը ինչ-որ մեկը չէ՝ ես ինքս եմ…

Nare-M
15.09.2011, 23:36
Միայն դու ես ընդունակ այնպես անել, որ տրամադրությունս այնքան բարձրանա, որ օրեր շարունակ ժպտացող հոգով շրջեմ: Ու հակառակին էլ, միայն դու ես ընդունակ…


Ե՞րբ ես կորցնելու կարևորությունդ ինձ համար…

Nare-M
02.10.2011, 19:47
* * *
Հետաքրքիր է, ինչո՞ւ է այսօրը ինձ համար այսքան բախտորոշ:
Գիտե՞ս ինչ հիշեցի. քրիստոնեության տարածման ժամանակ ժողովրդի մեջ շատ խոր արմատացում գտած հեթանոսական տոները մոռացության մատնելու համար դրանք վերածում էին քրիստոնեական տոնի: Հեշտ միջոց է, չէ՞. մարդիկ, ինչպես և սովորություն են ունեցել դարեր շարունակ նշել տոնը, նույնությամբ էլ շարունակում էին նշել, միայն թե անունն էր արդեն ուրիշ: Լավ միջոց է…


Հոկտեմբերի 2, էլ ի՞նչ անակնկալներ ես ինձ մատուցելու:

Nare-M
07.10.2011, 00:43
Քայլում եմ աշնան պուրակով: Շուրջբոլորս դեղնած ծառերն են: Նրանց կատարները այքա՜ն պայծառն են շողում, որ կարծես արևն հենցն ի՛նքն է իջել այնտեղ ու ուրախ ժպտում է՝ միլլիոնավոր տերև-շողերով: Հանկարծ շողերից մեկը անձայն պոկվեց ճյուղից ու օդում հանդարտ պտույտներ գործելով՝ կամացուկ պառկեց հազարավոր ընկեր-շողերի կողքին: Նայեցի նրանց, ու թվաց թե քայլում արևե գորգի վրայով… Վերցնում եմ շողերից մեկն ու դնում օրագրիս թերթերի արանքում. ուզում եմ ձմռան ցրտերին արևից մի մասնիկ ունենալ մոտս՝ որ ջերմացնի ցուտր օրերը…


Թերթում եմ հիշողությանս էջերը, ա՛յն էջերը, որոնք, արդեն, պետք է դարակի խոր ու հեռավոր անկյունում պահել: Թերթելով հասնում եմ այն այնքա՜ն թանկ էջին: Այս էջը ամեն անգամ միայն ժպիտ է բերում շուրթերիս… Չէ՛, այս մեկը չի արժանանա մյուսների բախտին: Սա էլ մի ջերմ ժպիտ է, որն կպահեմ սրտումս՝ տխուր օրերս ժպիտով լցնելու համար…



Համարձակորեն քայլում եմ առաջ: Չե՛մ վախենում տխրությունից ու ցրտից. մի աշխարհ ժպիտ ունեմ սրտումս պահած, ու մի կտոր արև՝ ձեռքերումս…

Nare-M
11.10.2011, 00:08
Քիչ առաջ ընկերուհիս ինձ նոստալգիայի մեջ գցեց…:roll
10-րդ դասարան, Վերջին զանգ, քննություններ... Ուրախություն, հուզմունք, սպասումներ ու անհանգստություն. քննություններն ինպե՞ս ենք հանձնելու: Բայց ես ավելի շատ ոչ-թե քննությունների համար էի ահնանգստանում, այլ, որ ուսումս շարունակելու համար պիտի մեկնեի Ռուսաստան:

...


Կողքիս նստած տղան…:love Տարեսկզբին հասկացել էի, որ նա ինձ շատ ավելի է դուր գալիս, քան թե ցանկացած այլ տղա::oy

…Չգիտեմ ինչպես, բայց դասընկերուհիներիցս մեկը իմացել էր դասընկերոջս հանդեպ տածած զգացմունքներիս մասին (չնայած այն բանին, որ նա արդեն 3 տարի էր, ինչ հեռու էր մեզանից, բայց չէի մոռացել:oy): Ես սովորություն ունեի ինձ դուր եկած բանաստեղծությունները արտագրել հատուկ դրա համար առանձնացրած տետրի մեջ, որտեղ էլ,ես՝ իմ անտաղանդ օրով, նաև նկարներ էի խզբզում: Քանի որ, դասընկերս էլ էր սիրում նման բաներ՝ ընկերուհիս առաջարկեց, որ ես այդպիսի մի տետր կազմեմ հատուկ նրա համար. գնալիս կտայի իրեն, իսկ ինքն էլ, հետագայում կփոխանցեր հասցեատիրոջը՝ երբ վերջինս գար Հայաստան: Ու ես՝ գիժս, համաձայնեցի: Պատճառը, երևի մեկնելուս հետ կապված հուզմունքն էր, ու անհույս ռոմանտիկ լինելս:oy: Բայց, ընկերուհիս առաջարկեց ոչ-թե այստեղից-այնտեղից բանաստեղցություններ արտագրեմ, այլ 7-րդ դասարանում իմ գրած «պատմվածքը»՝ քիչ ձևափոխած ( պատմվածքը շատ բարձր գնահատական էր գրածիս համար, իսկ ուսուցչուհիս, ընդհանրապես, այն անվանել էր «հնդկական կինո»:D): Ինչևէ, գրեցի: Հիշում եմ, որ գրելու ընթացքում, տետրի թերթերի արանքում անմոռուկի նրբիկ թերթիկներից էի դրել, իսկ վերջում՝ չորացրածս սպիտակ վարդը…:oy Ու մեկնելուս նախորդ օրը այդ տետրը տվեցի ընկերուհուս…
Հիմա, արդեն, անցել է 4 տարի, դե ու 5-6 ամիս: Ես բոլորովին մոռացել էի այն տետրիս մասին: Ու այսօր ընկերուհիս ինձ անակնկալ մատուծեց. այդ տետրիս առաջին էջը՝ չորացած վարդի հետ միասին, նկարել է, ու նկարը սոցցանցի իր էջում տեղադրել… Այնքան մեծ էր հուզմունքս, որ, նույնիսկ, սկզբում ձեռքես դողում էին: (Տետրը դեռ չի հասել հասցեատիրոջը, ու հույսով եմ, ես հասցեատերից շուտ կհասնեմ Հայաստան):
Խենթ ու գիժ օրեր…:love


Սա էլ, այն տետրը.:oy:love
53131

Nare-M
20.10.2011, 23:45
Հեռացար կյանքիցս…
Գիտե՛մ, այդպես էր պետք, այլ կերպ հնարավոր չէր. չեմ հանդիմանում, չեմ մեղադրում, հասկանում եմ ու միայն երջանկություն եմ քեզ մաղթում… Բայց ախր սրտիցս ինչո՞՛ւ մոռացար հեռանալ…


Ե՞րբ ես հեռանալու. էլ չեմ կարող այսպես…

Nare-M
01.11.2011, 22:20
Շատ եմ սիրում անմոռուկներ: Այնքա՜ն նրբիկ են նրանց մանրիկ ծաղիկները: Ամեն անգամ ամենայն զգուշությամբ էի նրանց կպնում, որ թերթիկները չթափվեին: Դնում էի ջրով լի բաժակի մեջ ու բաժակն էլ դնում էի դիմացս: Նստում ու երկար նայում էի նրանց կապույտ աչուկներին: Ինչքա՜ն սիրուն են…:love
53284 53285 53287

53286 Երանի այս զատիկների տեղը լինեի:love


Ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ հանկարծ անմոռուկներին հիշեցի…


А на том берегу - незабудки цветут....



ՀԳ Ուզում եմ նորից բուրմունքից արբեցած բզեզ լինել…

Nare-M
31.01.2012, 22:48
***

Ուղղակի....

http://farm8.staticflickr.com/7141/6796797333_606fecdd8c.jpg (http://www.flickr.com/photos/69423101@N02/6796797333/)


Տխուր է... կարոտում եմ…

Ներիր, ոչինչ չեմ կարողնում անել…

Չէ, չմտածես, ամեն ինչ կարգին է, ուղղակի պահ է, չկարողացա չարտահատվել...Բայց կանցնի...

Nare-M
16.02.2012, 01:01
Կյանքումս առաջին անգամ այսպիսի համառություն ցուցաբերեցի ու հասա ուզածիս: Թե ինչքանով էի ճիշտ, ու ինչպես հետագայում ամեն ինչ կդասավորվի՝ չգիտեմ ու չեմ էլ ուզում գուշակությունների ու կանխատեսությունների ճահիճը խրվել՝ ժամանակը ցույց կտա, իսկ հիմա՝ ուրախ եմ, շատ ուրախ…




Էս է որ կա, ճիշտ ես ասում, թասըդ բե՛ր.
Էս էլ կանցնի հանց երազում, թասըդ բե՛ր.
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն՝ ըսպասում, թասըդ բե՛ր:

Վերջապես սովորել եմ ներկայով ապրել. սա էլ իմ փոքրիկ (թերևս՝ այդքան էլ փոքրիկ չէ) հաղթանակներից մեկն է:

:love

Nare-M
22.03.2012, 19:45
Գիտե՞ս, այնքան լավ է այսպես: Չէ, չեմ ասում թե, երջանկությունից անվերջ ճախրում եմ (հեռավորությունն այնուամենայնիվ իր գործն անում է), բայց թե ներսումս հանգիստ է, անդորր: Սիրտս էլ սկսել է հանգիստ բաբախել: Գիտե՞ս առաջ ինչպես էր. կարծես ինչ-որ մեկը սիրտս բռունցքի մեջ առած՝ սեղմում է ու ոչ-մի րոպե բաց չի թողնում, իսկ հիմի՝ թեթևություն եմ զգում, կարող եմ ազատ շնչել…

Nare-M
29.01.2013, 23:59
Մի քանի ամիս է, ակումբ չէի մտել, իսկ օրագրի վերջին գրառումիցս, ընհանրապես, թվում է թե մի ամբողջ կյանք է անցել: Ինչքա՛ն բան է փոխվել, ինչքա՜ն բաներ են եղել… Այդքան սպասված այց հայրենիք, այդքան երազած հանդիպում, անասելի երջանիկ օրեր ու… կրկին անջատում, կրկին տանջող հեռավորոթյուն…
Իմ գալը ու քո՝ քաղաքից մեկնելը համընկան: Երկու շաբաթվա սպասում, ու հույսս բոլորովին կորցրել էի թե կկարողանանք հանդիպել: Ու մի երեկո, հանկարծ, այդքան սպասված, բայց և անսպասելի մի զանգ. դու եկել ես, դու ասյտեղ ես, մեր տան մոտ, ինձ ես սապսում… Այն որ ասում են. - «Ինձանից առաջ սիրտս է վազում», հենց այդ պահն էր… Եվ ահա, մենք կանգնած ենք դեմ-դիմաց, ու հավատս չի գալիս, որ վերջապես հանդիպեցինք... Նայում ես ինձ ջերմությամբ ու քնքշանով լի հայացքով ու ժպտում: Իսկ իմ ներսում ուրախության ու հուզմունքի փոթորիկն է բարձրանում, սիրտս այնպես արագ է բաբախում, որ թվում է, ահա մի քիչ էլ, ու տեղից կպոկվի… Հետո, գորովալից աչքերով ինձն նայելով, շշնջում ես. «Ինչքա՜ն էի կարոտել…»: Այդ պահին, կածես, ամբողջ աշխարհը, չէ, ամբողջ տիեզերքը ինձ նվիրեցին, ու այլևս ոչինչ պետք չէր ասել. այդ երկու բառով ամեն ինչ ասեցիր. այնքա՜ն էի երջանիկ…
Հետո, մի քանի անսահման երջանիկ օրեր, որոնք, իհարկե, շուտ անցան, ու հետո…անջատում, այդ չարաբաստիկ անջատումը…
Հիմա կրկին հեռու ենք, կրկին հազարավոր կիլոմետրեր են մեզ բաժանում: Իսկ ներսումս, մի կողմից՝ անսահման ուրախություն, որ վերջապես քեզ տեսա, մյուս կողմից՝ անսահման տխրություն ու թախիծ, որ կրկին հեռու ենք, ու չգիտեմ, թե որն է ավելի մեծ:
Գիտե՞ս ինչ հարց է նորից վերջին մի քանի օրերի ընթացքոմ գլխումս պտտվում. այդ մե՞նք ենք այնքան համառ, որ անվերջ ճակատագրին դեմ ենք գնում (եթե կա էլի, այդ «ճակատագիր» կչվածը), թե՞, սա ճակատագրի յուրօրինակ փորձություն է, որ երեք տարի շարունակ փորձում է ու փորձում մեզ: Կարծես ձայնապնակ լինի, որ մոռացել են անջատել և որը վնասվել է ու անընդհատ նույնն է կրկնում… Ինչքա՞ն է դեռ շարունակվելու…
Բայց այս պահին հոգումս մի տեսակ անդորր է, հանդարտություն, իսկ գխումս մեկ միտք է միայն պտտվում. այնքա՜ն էր հաճելի կողքիդ գտնվելը…