PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր քիմիայից և կենսաբանությունից



AniwaR
03.04.2010, 17:42
Որքան ժամանակ է, ուզում եմ մի հարց ճշտել, բայց մտածեցի, որ դրա համար առանձին թեմա բացելը մի քիչ ճոխ կլինի ու կարծում եմ՝ նմանատիպ ընդհանուր բնույթի թեմա ունենալը չէր խանգարի: :)

Այսպիսով, անցնեմ իմ հարցին.

Արդյո՞ք մարդու մարմնի ջերմաստիճանը 2 սեռերի մոտ նույնն է, թե՞ տղամարդկանց մոտ այնուամենայնիվ ինչ-որ (թեկուզ չնչին) չափով բարձր է: :think

Դատարկություն
03.04.2010, 18:02
Արդյո՞ք մարդու մարմնի ջերմաստիճանը 2 սեռերի մոտ նույնն է, թե՞ տղամարդկանց մոտ այնուամենայնիվ ինչ-որ (թեկուզ չնչին) չափով բարձր է: :think
Ինձ թվում է, պետք է տարբերվի ու էդ տարբերությունը միայն չի ընդգրկում սեռը, այլ նաև տարիքը, մարդու անհատական առանձնահատկությունները ու նույնիսկ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր եղանակներին, մարդու մարմնի ջերմաստիճանը փոխվում է: Ինչի՞ եմ կարծում, որ սեռերի մոտ տարբեր ջերմաստիճան պետք է լինի. որովհետև կանանց ու տղամարդկանց մոտ կան որոշակի առանձնահատկություններ, հենց թեկուզ մազածածկույթը, քրտնագեղձերի քանակը, մաշկի ընդհանուր մակերեսը, մաշկի հաստությունը, թոքերի ծավալը, մկանային գործունեությունը, էներգիայի օգտագործումը, ներքին օրգանների, ինչպես նաև օրգանիզմի ջերմակարգավորման այլ առանձնահատկություններ: Այսինքն, եթե շատ ճշգրիտ չափեն, յուրաքանչյուրս մի ջերմաստիճան հնարավոր է ունենանք. մեկը մյուսից աննշան կտարբերվի: Էդ ընդունված 36.6 աստիճանը, պայմանական բնույթ է կրում`

Նորածինների ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մեծահասակներինը, 37.7-38.2 աստիճան .... մեծահասակների ներքին միջավայրի ջերմաստիճանը պահպանվում է 34-35 աստիճանում...

«Մարդու Ֆիզիոլոգիա» Մինասյան, Ադամյան, Սարգսյան, 2009թ

Արևհատիկ
03.04.2010, 18:36
Ես լսել եմ, որ կանանց մամնի ջերմաստիճանը երեկոյան ժամերին համեմատաբար բարձր ա լինում, քան առավոտյան: Բայց չգիտեմ ինչքանով ա ճիշտ :think

Դատարկություն
03.04.2010, 20:51
Ես լսել եմ, որ կանանց մամնի ջերմաստիճանը երեկոյան ժամերին համեմատաբար բարձր ա լինում, քան առավոտյան: Բայց չգիտեմ ինչքանով ա ճիշտ :think
Արև ջան, դա մենակ կանանց մոտ չի, և կանանց, և տղամարդկանց մոտ էլ առավոտյան ցածրա լինում, երեկոյան էդպես 5-8ը բարձրանում` հասնում իրա պիկին ու նորից ընկնում:)

Ambrosine
10.12.2011, 23:46
Երեխեք, կարո՞ղ եք այս խնդիրները լուծել :oy`

խնդիր 1
Հաշվել լուծույթի օսմոտիկ ճնշումը 313 k-ում, եթե դրանում լուծված նյութի կոնցենտրացիան 0.98 մոլ/լ է:

խնդիր 2
333 k-ում էթանոլի գոլորշու ճնշումը 352.7 մմ. սնդ. սյուն է, իսկ մեթանոլինը 625 մմ. սնդ. սյուն: Ընդունելով, որ յուրաքանչյուր սպիրտից ըստ զանգվածի 50% պարունակող լուծույթն իդեալական է` հաշվել այդ լուծույթի վրա գտնվող գոլորշիների բաղադրությունը:

խնդիր 3
Հաշվել 1N KNO3-ի լուծույթի համարժեքային էլեկտրահաղորդականությունը, եթե դրա տեսակարար էլեկտրադիմադրությունը 12,42 Օհմ. սմ է:

laro
09.04.2012, 19:20
Խնդրում եմ ՃՇԳՐԻՏ կասե՞ք ռեակցիայի շարունակությունը. NH3+Cr2O3=N2......

Գեա
09.04.2012, 23:39
Խնդրում եմ ՃՇԳՐԻՏ կասե՞ք ռեակցիայի շարունակությունը. NH3+Cr2O3=N2......
N2 առանձին ազոտ է, թե ազոտի օքսիդ է , թե դա էլ է անհայտ?

Ուղղակի չեմ հիշում քրոմի օքսիդը, որպես օքսիդիչ այս ռեակցիայում ամոնիակը օքսիդացնում է մինչև ազոտի օքսիդ և ջուր, թե մինչև ազոտ և ջուր:
Կարծում եմ ճիշտ տարբերակը սա է`

2NH3 + 4Cr2O3 = N2O + 8CrO + 3H2O
ՀԳ Բոլոր մտքերը Մարկինն են :))

Freeman
09.04.2012, 23:43
Խնդրում եմ ՃՇԳՐԻՏ կասե՞ք ռեակցիայի շարունակությունը. NH3+Cr2O3=N2......

Իմ ասածը չեղա՞վ, թե՞ էս դրանից առաջ էիր գրել :)

laro
10.04.2012, 10:37
Իմ ասածը չեղա՞վ, թե՞ էս դրանից առաջ էիր գրել :)
Չէ Ռուբեն ջան, սա գրել էի, նոր հետո քո օգնությանը դիմել: CrO3-ով ռեակցիան գիտեմ, Cr2O3-ովը՝ չէ, ոնց հասկացա դու էլ չես հիշում, ինտերնետում էլ չկար :(

laro
10.04.2012, 10:39
N2 առանձին ազոտ է, թե ազոտի օքսիդ է , թե դա էլ է անհայտ?

Ուղղակի չեմ հիշում քրոմի օքսիդը, որպես օքսիդիչ այս ռեակցիայում ամոնիակը օքսիդացնում է մինչև ազոտի օքսիդ և ջուր, թե մինչև ազոտ և ջուր:
Կարծում եմ ճիշտ տարբերակը սա է`

2NH3 + 4Cr2O3 = N2O + 8CrO + 3H2O
ՀԳ Բոլոր մտքերը Մարկինն են :))
Չէ, կարծես թե ազոտի ստացման ռեակցիա է. Այսինքն էսպես. NH3+Cr2O3=N2+....

Ֆոտոն
14.09.2012, 16:33
Էսպիսի հարցեր ունեմ.:)
1 Այն գազը, որը մենք տանը վառում ենք մի քանի գազից է՞ բաղկացած:
2 Մեթան բաղադրության մեջ կա՞:
3 Մեթանը հեշտ է՞ այրվում:
4 Այրումից առաջացած արտանետումներն ինչքանո՞վ են վնասակար:

Freeman
14.09.2012, 18:51
Էսպիսի հարցեր ունեմ.:)
1 Այն գազը, որը մենք տանը վառում ենք մի քանի գազից է՞ բաղկացած:

Այո




2 Մեթան բաղադրության մեջ կա՞:


Ինչքան գիտեմ այո



3 Մեթանը հեշտ է՞ այրվում:

Այո




4 Այրումից առաջացած արտանետումներն ինչքանո՞վ են վնասակար:

Եթե մեթանը մինչև վերջ ա այրվում, առաջանում են ածխաթթթու գազ և ջուր, դրանցից ոչ մեկն էլ վնասակար չի, ու օդի մեջ կան:

Եթե մինչև վերջ չի այրվում, առաջանում են շմոլ գազ ու ջուր, շմոլ գազը շատ թունավոր ա ու նորմայում օգտագործվող հակագազերը իրան չեն կարում ֆիլտրեն, շմոլ գազի համար առանձին հակագազ կա ու քանի որ էդ գազ մեր հեմոգլոբինի հետ շատ ավելի արագ ա կապվում, քան թթվածինը, շատ արագ մահվան ա բերում:

Ֆոտոն
14.09.2012, 19:32
Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար: :)

laro
01.12.2012, 19:43
CH3COOC2H5 և C2H5COOCH3 էսթերները իզոմերներ կարող ենք համարել, թե նույնն են....

Դատարկություն
01.12.2012, 20:17
CH3COOC2H5 և C2H5COOCH3 էսթերները իզոմերներ կարող ենք համարել, թե նույնն են....
Նույնը չեն, իզոմեր են :)

laro
01.12.2012, 20:20
Նույնը չեն, իզոմեր են :)
Շնորհակալություն Դատարկ ջան: Իսկ կետոնների դեպքու՞մ էլ կարող եմ ռադիկալների տեղերը փոխեմ....

Դատարկություն
01.12.2012, 21:39
Շնորհակալություն Դատարկ ջան: Իսկ կետոնների դեպքու՞մ էլ կարող եմ ռադիկալների տեղերը փոխեմ....
Կարողը կարող ես, բայց էդ ժամանակ արդեն նույն բանն են լինում: Օրինակ՝ CH3-CO-C2H5-ն ու C2H5-CO-CH3-ը նույն բանն են:
Խնդրեմ Լարո ջան :)