PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը

Adriano
03.04.2010, 11:19
Հարգելի ակումբցիներ այսօր հայկական թերթերի և ընդհանրապես ՀՀ քաղաքական շրջանակների առաջին նորությունը, կարելի է ասել թեժ նորությունը, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ`Տիգրան Սարգսյանի ինսուլտ ստանալու մասին է: Ըստ Հայկական ժամանակի վարչապետին մի կերպ հասցրել են հիվանդանոց պարզվել է, որ ՀՀ վարչապետը ստացել է ուղեղի կատված: Եվ ահա բնական հարց է առաջանում էդ ինչից եղավ: Չլինի թե որոշել են փոխել վարչապետին: Ինչպես եք մեկնաբանում այս ուշագրավ նորություը? Ընդհանրապես թվում է թե մեր մոտ վարչապետը այնքան էլ կարևոր ֆիգուրա չէ, բայց արի ու տես այդքան էլ այդպես չէ:

Դարք
03.04.2010, 12:04
քաղաքականությունից հեռու մարդ եմ,բայց պարզից էլ պարզ է, որ քոչարյանա նստելու վարչապետի պաշտոնին

Adriano
03.04.2010, 12:05
քաղաքականությունից հեռու մարդ եմ,բայց պարզից էլ պարզ է, որ քոչարյանա նստելու վարչապետի պաշտոնին

Մի պահ ես էլ տենց մտածեցի, բայց հետո հասկացա, որ դա շատ պրիմիտիվ քայլ կլինի սերյանտական կլանի կողմից, դու այդպես չես կարծում?

Դարք
03.04.2010, 12:08
Մի պահ ես էլ տենց մտածեցի, բայց հետո հասկացա, որ դա շատ պրիմիտիվ քայլ կլինի սերյանտական կլանի կողմից, դու այդպես չես կարծում?

իսկ իրանք բացի պրիմիտիվից ուրիշ ձև կարում են մտածեն,կամ իրանց կլանից մեկին կդնեն, որ մեծացնեն,աճեցնեն մինչև մյուս նախագահական ընտրոևթյուններ,ուրիշ տարբերակ բացառվում է,

davidus
03.04.2010, 12:26
Հարգելի ակումբցիներ այսօր հայկական թերթերի և ընդհանրապես ՀՀ քաղաքական շրջանակների առաջին նորությունը, կարելի է ասել թեժ նորությունը, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ`Տիգրան Սարգսյանի ինսուլտ ստանալու մասին է: Ըստ Հայկական ժամանակի վարչապետին մի կերպ հասցրել են հիվանդանոց պարզվել է, որ ՀՀ վարչապետը ստացել է ուղեղի կատված: Եվ ահա բնական հարց է առաջանում էդ ինչից եղավ: Չլինի թե որոշել են փոխել վարչապետին: Ինչպես եք մեկնաբանում այս ուշագրավ նորություը? Ընդհանրապես թվում է թե մեր մոտ վարչապետը այնքան էլ կարևոր ֆիգուրա չէ, բայց արի ու տես այդքան էլ այդպես չէ:

մի հատ հղում կտաս???

Chuk
03.04.2010, 12:35
Ըստ Հայկական ժամանակի վարչապետին մի կերպ հասցրել են հիվանդանոց պարզվել է, որ ՀՀ վարչապետը ստացել է ուղեղի կատված: Եվ ահա բնական հարց է առաջանում էդ ինչից եղավ:
Հայկական ժամանակում ինչ-որ չնկատեցի «մի կերպ հասցնելու» մասին հատված, իսկ կաթվածի մասին գրված էր, որ նման տեղեկատվություն են ստացել, սակայն պաշտոնապես չի հաստատվել: Ավելին, վարչապետի մամլո խոսնակը հերքել է այդ լուրը, իսկ առողջապահության նախարությունը ասել, որ ճնշումն է բարձրացել: Սա պաշտոնական կողմի մասին:

Ոչ պաշտոնական լուրերի շրջանակում թերթը տեղեկացրել է, որ մոտ 40 րոպե հիվանդանոցում է եղել Սերժ Սարգսյանը, նրա գնալուց հետո հիվանդանոցում են շարունակել մնալ այլ պաշտոնյաներ: Առնվազն տարօրինակ է պաշտոնական վարկածի (ճնշումի բարձրացում) այս այցելությունները ու մնում է երկու վարկած.
1. որ վարչապետը շատ լուրջ առողջական խնդիր ունի,
2. որ բեմականացում է, որը հող է նախապատրաստում վարչապետի փոխվելու համար:

Ես բնական եմ համարում, որ Սարգսյան-Քոչարյան սիամական զույգը նախապատրաստի Քոչարյանի՝ որպես վարչապետ վերդարձը: Բայց թե դա որքանով կհաջողի՝ հարց է:

Վիշապ
03.04.2010, 12:40
Ժամանակից շուտ եք թոշակի ուղարկում վարչապետին: Քուանշ եմ տալիս էստեղի բոլոր վարկածներին:P

Chuk
03.04.2010, 12:43
Ժամանակից շուտ եք թոշակի ուղարկում վարչապետին: Քուանշ եմ տալիս էստեղի բոլոր վարկածներին:P

Հաստա՞տ բոլոր:
Օրինակ էն վարկածը, որ լուրջ առողջական խնդիր ունի, որը պարտադիր չի, որ նշանակի, որ ինքը թոշակի ա գնալու:

Վիշապ
03.04.2010, 12:59
Հաստա՞տ բոլոր:
Օրինակ էն վարկածը, որ լուրջ առողջական խնդիր ունի, որը պարտադիր չի, որ նշանակի, որ ինքը թոշակի ա գնալու:

Լու՞րջ, թե՞ շատ լուրջ: Լուրջ առողջական խնդիրը ենթադրում է անաշխատունակություն ու ամենաքիչը արձակուրդ գնալու պահանջ: Պաշտոնապես հերքել են, և ես պաշտոնապեսին չհավատալու ոչ մի դրդապատճառ չունեմ: Որոշ թերթերին կուրորեն հավատալու պատճառներ ևս չունեմ: Եթե լուրջ պրոբլեմ է, ապա թաքցնելը նույնն է թե վարչապետին դնել Կիմ Իր Սեն-ի տեղը, իսկ եթե վարչապետին փոխելու կարիք կա, ապա պաշտոնապես կասեին որ օրինակ լուրջ առողջական պրոբլեմ ունի, ոչ թե հակառակը:

Okamigo
03.04.2010, 13:03
Ինչ էլ լինի,մեկա ես դեմ եմ Քոչարյանի վարչապետ լինելուն,շատ դեմ եմ

Chuk
04.04.2010, 00:12
Լու՞րջ, թե՞ շատ լուրջ: Լուրջ առողջական խնդիրը ենթադրում է անաշխատունակություն ու ամենաքիչը արձակուրդ գնալու պահանջ: Պաշտոնապես հերքել են, և ես պաշտոնապեսին չհավատալու ոչ մի դրդապատճառ չունեմ: Որոշ թերթերին կուրորեն հավատալու պատճառներ ևս չունեմ: Եթե լուրջ պրոբլեմ է, ապա թաքցնելը նույնն է թե վարչապետին դնել Կիմ Իր Սեն-ի տեղը, իսկ եթե վարչապետին փոխելու կարիք կա, ապա պաշտոնապես կասեին որ օրինակ լուրջ առողջական պրոբլեմ ունի, ոչ թե հակառակը:

Լուրջը էն ա, որ ճնշում բարձրանալը չի:
Ես չեմ կարծում, որ դու էնքան միամիտ կարող ես լինել, որ կարծես, թե ճնշում բարձրանալու համար պիտի էդքան մարդ էնտեղ հավաքվեր:
Չեմ ուզում քո հակաքարոզչականությանը կուլ գնամ, թերթերին մի կողմ դնենք: Թերթը գրել ա փաստեր ու գրել ա վարկածներ: Նայում ենք փաստերը: Հարց: Հավատու՞մ ես, որ ճնշումը բարձրանալու համար Տիգրան Սարգսյանին տարել են էդտեղ ու էդքան պաշտոնյա հավաքվել ա, Սերժն էլ հետները:

Չի կարելի էլի էս աստիճանի: Արդեն ծիծաղս էլ չի գալիս:

Վիշապ
04.04.2010, 00:44

Չուկ ջան, իսկ ո՞վ է ասում, որ Սերժն ու էդքան պաշտոնյան էնտեղ են եղել: Էլի նույն թերթը չի ասու՞մ:))

ministr
04.04.2010, 01:02
Ամեն դեպքում հավատս չի գալիս, որ Քոչարյանը կարողա դառնա վարչապետ: Նե վերյու:
Որպես "միջին վերսիա" հնարավոր եմ համարում Արմեն Գևորգյանի նշանակումը` բերված ցուցակից:

davidus
04.04.2010, 01:06
Ամեն դեպքում հավատս չի գալիս, որ Քոչարյանը կարողա դառնա վարչապետ: Նե վերյու:
Որպես "միջին վերսիա" հնարավոր եմ համարում Արմեն Գևորգյանի նշանակումը` բերված ցուցակից:

Դավ ջան լավ էլի... հազիվ տեղականի ոլորտը մի քիչ շարժել ենք, իրան որ տարածքայինի նախարարի պաշտոնից հանեն, մի հատ ապուշ նշանակեն, էս մեր համայնքները էլի մի 2-3 տարի հետ են ընկնելու... սա գոնե մի քիչ հետևողական ա....

Ծառուկյանին եմ ուզում տեսնել վարչապետի "գահին" :love

ministr
04.04.2010, 01:08

Դրա համար էլ կարողա նշանակեն որ ընդհանուր հետևի :)

Hda
04.04.2010, 08:37
ամեն դեպքում լրիվ լուրջ ասեմ---իմ վրա հույս չդնեք.

yerevanci
04.04.2010, 08:51
Հարգելի ակումբցիներ այսօր հայկական թերթերի և ընդհանրապես ՀՀ քաղաքական շրջանակների առաջին նորությունը, կարելի է ասել թեժ նորությունը, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ`Տիգրան Սարգսյանի ինսուլտ ստանալու մասին է: Ըստ Հայկական ժամանակի վարչապետին մի կերպ հասցրել են հիվանդանոց պարզվել է, որ ՀՀ վարչապետը ստացել է ուղեղի կատված: Եվ ահա բնական հարց է առաջանում էդ ինչից եղավ: Չլինի թե որոշել են փոխել վարչապետին: Ինչպես եք մեկնաբանում այս ուշագրավ նորություը? Ընդհանրապես թվում է թե մեր մոտ վարչապետը այնքան էլ կարևոր ֆիգուրա չէ, բայց արի ու տես այդքան էլ այդպես չէ:

Երեկ մեր վարչապետը իր տիկնոջ հետ մասնակցում էր Ճրագալույցի պատարագին ու շատ առողջ տեսք ուներ

Adriano
04.04.2010, 09:02
Երեկ մեր վարչապետը իր տիկնոջ հետ մասնակցում էր Ճրագալույցի պատարագին ու շատ առողջ տեսք ուներ

Ուրեմն անկախ նրանից թե այս թեման բացելու առիթը ինչը եղավ, թեման մնում է արդիական, ըստ ինձ: Բոլոր այդ ձևերը հնարավոր է ինչ-որ բան քողարկելու համար են, իսկ նոր վարչապետի որոնումները իմ կարծիքով դեռ կշարունակվեն:

Chuk
04.04.2010, 17:06
Չուկ ջան, իսկ ո՞վ է ասում, որ Սերժն ու էդքան պաշտոնյան էնտեղ են եղել: Էլի նույն թերթը չի ասու՞մ:))

Ու դու արդեն պատրաստ ես չհավատալ թերթի բոլոր գրածներին ու հավատալ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՐԵՐԻՆ :))
Վերջն ես Վիշ ;)
Նույնիսկ նկարներ կան:

Տրիբուն
05.04.2010, 12:17
Ծառուկյանը պիտի դառնա, որ հասկանք թե ինչ խորը քաքի մեջ ենք: Սերոժ՝ նախագահ, Մուկ՝ ԱԺ նախագահ, Ինտելեկտուալ Գագո՝ վարչապետ: Գժական տրիո ա: Մնում ա Լֆիկը դառնա ֆինանսների նախարար ու սաղ կընկնի իրա տեղը:

ChildOfTheSky
05.04.2010, 15:03
Հարցման տարբերակները լավ ընտրված չեն. կարելի էր այդքան բազմության մեջ ընդգրկել ավելի հավանական թեկնածուներ: Ինքս կարծում եմ, որ հաջորդ վարչապետ նշանակվելու է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ըստ ինձ հասած տեղեկություններ, որոնք շատ ռեալ են թվում, սերժը կփորձի ժամանակի ընթացքում հանձնել իշխանությունը մեկին, ով նաև ընդունելի կլինի ընդդիմության համար, ինքն էլ ձեռքերը կլվա քոչարյանի հերոսություններից ու հանգիստ կյանքի կանցնի իր ունեցվածքով հանդերձ:

davidus
05.04.2010, 15:07
Ծառուկյանը պիտի դառնա, որ հասկանք թե ինչ խորը քաքի մեջ ենք: Սերոժ՝ նախագահ, Մուկ՝ ԱԺ նախագահ, Ինտելեկտուալ Գագո՝ վարչապետ: Գժական տրիո ա: Մնում ա Լֆիկը դառնա ֆինանսների նախարար ու սաղ կընկնի իրա տեղը:

:nono :nono Սամոն առանց էն էլ Հայաստանի "չինացու" անուն ա հանել...
Նրան ավելի լավա արդյունաբերության նախարար դնեն, որ սկսենց պլաստմասսայից ձու կամ կարագ ուտել...

Adriano
08.04.2010, 18:44
Ինչպես տեսանք սերժանտական ռեժիմի հրաշագեղ, հրեշտակային, ինչ ասեմ ազգի նվիրյալ համարվող վարչապետը առողջացավ ու վերադարձավ աշխատանքի սակայն, ես կարծում եմ շուտով լուրջ փոփոխություններ են սպասվում և վարչապետի տեղը թափուր է մնալու, իսկ դրա մասին մտածելու տեղիք է տվել մեր հաջորդ հրաշալիքներից մեկի, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի ամենահավանական թեկնածու Ռ. Քոչարյանի ելույթը, ահա այն, ինչ եք մտածում էս ինչիա սենց ոգևորվել?

Ռոբերտ Քոչարյան. «Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | ԱՊՐԻԼԻ 8, 2010 AT 18:32
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:
Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:
Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:
Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ „պռաշլյակները“ (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:
P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:

Աղբյուրը:http://ankakh.com/2010/04/29497/

ministr
08.04.2010, 18:58
Առաջին ու երկրորդը իրար կոկորդ են կրծում, իսկ երրորդը քահ-քահ ծիծաղումա... այ քեզ բաան

kyahi
08.04.2010, 19:36
Միշտ խուսափել եմ գրառում կատարել այս թեմայում, որովհետև հիմնականում գրառումները ընդիմական են եղել…Բայց այնուամենայնիվ ես չեմ հասկանում մի բան ի՞նչ է մեր կառավարությունը արել այնպես, որ բոլորը դժգոհ են, միթե՞ բոլորս լավ քաղաքական գործիչներ ենք ու շատ լավ ենք հասկանում քաղաքականությունից…Իմ կարծիքով նախագահ լինելը շատ դժվար և ոչ շնորակալ գործ է ու այս պահին մեր նախագահը դեռ չի արել մի բան որից ես սկսեմ ատել նրա վարած քաղաքականությունը, ճիշտ է ավելի հավակնում է Ռոբերտ Քոչարյանին, բայց ասել ,որ Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է սխալ կլիներ…Հասկանում եմ, որ շատերին դուր չի գալիս մեր նախագահը, բայց միթե՞ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նախընտրենք ոմն լևոն կոչեցյալը դառնա մեր երկրի ղեկավար ու իր ֆաշիստական գաղափարները առաջ տանի, չնայած մեծ հաճույքով այդ բանին ականատես կլինեյի , որ մի լավ տեսնեյի թե այդ անիմաստ ցույցերին գնացող մարդիկ նույն խանդավառությամբ կնայեին իրենց ղեկավարին, չնայած իմ ասածը երբեք չի կարող տեղի ունենալ, որովհետև դա կլինի կատարյալ ապսուրդ…
Իսկ ի՞նչ վերաբերվում է վարչապետի ընտրությանը կամ նոր վարչապետ նշանակելուն շատ կցանկանայի, որ մեր վարչապետը մնար, որովհետև շատ լավ կառավարիչ է, ճիշտ է լիդեր չէ, բայց նորմալ կառավարիչ է, բայց եթե նա չլինի կողմ եմ Քոչարյանին, չեմ կարծում, որ Ծառուկյանը կդառնա վարչապետ դա ուղղակի կլիներ անհեթեթություն…

Chuk
08.04.2010, 22:13
Kyahi, ես քո հետ լրիվ համաձայն եմ: Եթե մենք ինքներս քաղաքական գործիչ չենք, ապա ինչպե՞ս կարող ենք եզրահանգումներ անել: Միայն մի հարց է մնում. այդ դեպքում ինքդ Լևոնի մասին ինչպե՞ս ես եզրահանգումներ անում :))

kyahi
08.04.2010, 22:54

Նույն հարցը կարող եմ տալ քեզ, բայց չեմ սիրում հարցին հարցով պատասխանել:
Լևոնը այն եզակի դեպքերից է, որի մասին կարելի է ասել նա չհաջողված քաղաքական գործիչ էր և ընդհանրապես լիդեր չէր ու չի էլ կարա լինի…Բավական է նայել այդ մարդու ծախվող աչքերին ու կհասկանաք, որ նախ նրան կառավարում են և երկրորդ նա ինձ տականքի է հիշեցնում…Եթե դուք կարծում եք, որ այդ մարդը կարող է լինել մեր երկրի նախագահ կամ թեկուզ պատգամավոր, ապա ես ձեր հետ չեմ համաձայնվի մի պարզ պատճառով, այդ մարդու ղեկավարած տարիներին ես լսել եմ այս խոսքերը"Հեսա էս մի բանը անենք, հետո մի բան կանենք" ըստ իս սա լիդերի խոսք չէ,քանի որ լիդերը գիտի իր յուրաքանչյուր հաջորդ քայլը, իսկ մարդ ինչքան էլ ուզի դառնա լիդեր չի կարող ` լիդեր ծնվում են…իմ ասածները միայն շատ չնչին բաներ էին…Հուսով եմ պատասխանեցի հարցին, ոչ թե իբրև լավ քաղաքագետ,ինչպես շատերը իրենց մասին կարծում են, այլ իբրև իմ երկրի քաղաքացի

Gayl
08.04.2010, 23:01

Եթե չեմ սխալվում, Վանոն ա այդպես ասել:think
Որ այդպիսի թևավոր խոսքեր եք ասում նախագահների վրով մտքիս միշտ «ալբանացի եմ» արտահայտությունն է գալիս:D Եթե Սերժի և Քոչարյանի վատ նախագահ լինելու մասին չեք լսել, կարող եմ պատմել, չնայած պատմելով սխալ կլինի, սեփական ազգին գնդակահարողը արդարացում և ներում չունի:

kyahi
08.04.2010, 23:05

Այդ երկուսի միջև տարբերություն չեմ տեսնում:
Իսկ ինչ վերաբերվում ա քո վերջին մտքին ես կասեմ, որ դուք ինձ ցուց տվեք ապացույցներ:
Իսկ մարտի մեկի դեպքերը միթե՞ եղբայրասպանություն չէր, մեղք չէին մեր երիտասարդ զինվորները, երբ իրենց վրա քար էին նետում կամ քաղաքը մեղք չէր, որ ամեն տեսակի նառկաման ավիրեց ու թալանեց…
Իսկ միջազգայինն լրատվամիջոցներով մեր երկրի պատկերը պատռելը եղբայրասպանություն չէ՞

Chuk
08.04.2010, 23:08
Նույն հարցը կարող եմ տալ քեզ, բայց չեմ սիրում հարցին հարցով պատասխանել:ի
Չես կարող նույն հարցը ինձ տալ, որովհետև ես քո կարծիքը չեմ կիսում :))
Ոչ միայն չեմ կարծում, այլև գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն իրավունք վերապահի գնահատել երկրի քաղաքական վիճակը, վերլուծել, կարծիք հայտնել, պետք եկած դեպքում բողոքել, ընդվզել և այլն:

Իսկ գրառմանդ հաջորդ (չմեջբերածս) հատվածը ցույց է տալիս, որ քո դատողությունները ոչ թե վերլուծությունների, այլ զգացմունքների դաշտից է, ինչը նշանակում է, որ դրան արձագանքելու կարիք չունեմ:

Իմ գրառման ողջ իմաստն էր. մի ասա մի բան, որին ինքդ հակասում ես ;)

kyahi
08.04.2010, 23:16

Իսկ եթե հարկ չկա բողոքե՞լ, իսկ ինձ թվում է, որ ես բավական պարզ եմ արտահայտվել ու այնքան էլ դեբիլ չեմ, որ եզրակացնեմ, որ դու իմ կարծիքին ես…
Իմ գրառման մեջ չկար զգացմունք , այլ կար գիտակցում այն բանի, որ նա չի կարող լինել մեր երկրի ղեկավար, երևի վատ եմ արտահայտվում ու լավ չես հասկանում ինչ եմ ուզում ասել…
Ես ինքս ինձ չեմ հակասում, ես ասում եմ իմ կարծիքը հարցի շուրջ քանի որ ինչպես նշել ես յուր. իրավունք ունի կարծիք հայտնի ու բողոքի:
Ի դեպ դու էլ ես քեզ հակասում, ասում ես, որ ինձ հետ համաձայն ես, բայց երկրորդ գռարման մեջ համաձայն չես, եթե իհարկե սխալ չեմ նկատել

Chuk
08.04.2010, 23:22
Հա, ես քեզ չեմ հասկանում :cry

Gayl
08.04.2010, 23:25
Այդ երկուսի միջև տարբերություն չեմ տեսնում:
Իսկ ինչ վերաբերվում ա քո վերջին մտքին ես կասեմ, որ դուք ինձ ցուց տվեք ապացույցներ:
Իսկ մարտի մեկի դեպքերը միթե՞ եղբայրասպանություն չէր, մեղք չէին մեր երիտասարդ զինվորները, երբ իրենց վրա քար էին նետում կամ քաղաքը մեղք չէր, որ ամեն տեսակի նառկաման ավիրեց ու թալանեց…
Իսկ միջազգայինն լրատվամիջոցներով մեր երկրի պատկերը պատռելը եղբայրասպանություն չէ՞
40 րոպեից ինետս կարագանա քեզ նամակով լինքերը կուղարկեմ, եթե ուզես դու ինքդ էլ կարաս մտնես գտնես, միայն ցանկություն է պետք;)
Ամոթ էն անձնավորությանը, ով ցելով զինվորի վրա քար ա շպրտել:
մեր երկրի պատկերը պատռելը ես չասացի,դու ասացիր;), այո լավ բան չէ, որովհետև ոչ թե օտարը այլ մենք պետք է պատժենք:

armuk
08.04.2010, 23:57
Հասմիկ Պողոսյան :love

Mephistopheles
09.04.2010, 06:30
Ալվարդ Պետրոսյան

Լեռնցի
09.04.2010, 09:40
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:

Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:

Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:

Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ „պռաշլյակները“ (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):

Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:

P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:

Մովսես
13.04.2010, 03:46
կտեսնեք Ռոբոն ետ կգա ;)