PDA

Դիտել ողջ տարբերակը : Սևանա լճի ո՞ր հատվածն է առավել գեղատեսիլ



One_Way_Ticket
02.04.2010, 23:31
Հայցում եմ ձեր խորհուրդը: Նպատակն է պարզապես զբոսնել, լուսանկարել:
Ու՞ր գնալ և ինչ տրանսպորտով:
Կանխավ շնորհակալ եմ:

Լեո
03.04.2010, 10:27
Մինչև լճի մակարդակի բարձրացումը շատ գեղեցիկ տեսարաններ կային մեր կողմերում (Մարտունիում), քանի որ լիճը այնտեղ շրջապատված է գեղեցիկ անտառով, և բացի այն էլ լճի հայելին (հարթ մակերևույթը) շատ ավելի լայն է ու շատ ավելի տպավորիչ, քան Սևան քաղաքի կողմից նայելիս: Վերջին մի քանի տարում լճի մակերևույթի բարձրացումից հետո ափի երկայնքով շատ հատվածներում ավազն ամբողջությանբ ջրի տակ է անցել, իսկ ջուրը արդեն հասել է անտառին: Բայց ամեն դեպքում դեռ կան գեղեցիկ տեղեր: Բացի այդ էլ, ջրի բարձր մակարդակը իր հետ նոր գեղեցիկ տեսարաններ է բերել: Ամեն դեպքում կարող ես քեզ համար հետաքրքիր ինչ-որ նոր բան գտնել Սևանա լճի հետ կապված:
Մարտունի կարելի է գնալ և՛ Աբովյանի ավտոկայանից (Երևան-Սևան ավտոմայրուղու սկզբնամասում), և՛ Կիլիկիայի ավտոկայանից (ծովակալ Իսակովի պողոտա) Վարդենիսի կամ Մարտունու երթուղային տաքսիներով: Ուղեվարձը առաջին ավտոկայանից 1200 դրամ է, երկրորդից՝ 1500:

yerevanci
03.04.2010, 11:36
մտի այստեղ http://www.akumb.am/showthread.php/52802-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8
լուսանկարները իմն են

Ռուֆուս
03.04.2010, 15:28
Արտանիշի թերակղզին են շատ գովում (գտնվում է Շորժայի մոտերքում, էն մասում, որտեղ Մեծ և Փոքր Սևանները միանում են իրար): Անձամբ չեմ եղել, կողքով եմ անցել: Կարծեմ ինչ-որ արգելանոց է համարվում:

yerevanci
03.04.2010, 17:08
Արտանիշի թերակղզին են շատ գովում (գտնվում է Շորժայի մոտերքում, էն մասում, որտեղ Մեծ և Փոքր Սևանները միանում են իրար): Անձամբ չեմ եղել, կողքով եմ անցել: Կարծեմ ինչ-որ արգելանոց է համարվում:

Գեղեցիկ վայրա, բայց որպես լողափ հարմար չի, բայց այ Շորժայի հատվածը բավական լավ լողափա, արգելոց չի, փոխարենը Նորատուս փերակղզու վրա կան շատ խաչքարեր, դու երևի դրա հետ ես

One_Way_Ticket
03.04.2010, 23:27
Google Earth-ով որ նայում եմ, առավել մաքուրը լճի հյուսիսային մասն է:

Rhayader
04.04.2010, 20:07
Արտանիշի թերակղզին են շատ գովում (գտնվում է Շորժայի մոտերքում, էն մասում, որտեղ Մեծ և Փոքր Սևանները միանում են իրար): Անձամբ չեմ եղել, կողքով եմ անցել: Կարծեմ ինչ-որ արգելանոց է համարվում:

Արգելանոց այնտեղ չեմ հիշում, բայց Աղդանիշից Շորժա գյուղ ու ավելի ներքև, մինչև հանգստյան տներ շատ լավ տեղեր են. փշատերև անտառ, ջրի խորությունը բավականին նորմալ է (չնայած մի 100-150 մետրից կտրուկ խորանում է):

Sagittarius
04.04.2010, 20:16
Չնայած Սևանի ափին շատ վայրեր չեմ եղել, բայց իմ եղած վայրերից ամենաշատը տպավորվել է Այրիվանքը

Ահա և մի նկար այդ վայրից.

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=44651

ցավոք, այս նկարում վանքը չի երևում

nune'
04.04.2010, 22:14
Իրականում ես Սևանի բոլոր հատվածներն էլ սիրում եմ,խենթանալ կարելիա, ախր շատ սիրունա..հիմա չեմ կարող ասել դա որտեղ էր կոնկրետ, բայց Շորժայից լավ հեռու, Ախթամար հանգստյան գոտուց մի քանի հարյուր մետր այն կողմ..հրաշք էր,մարդիկ, հրաշք:

yerevanci
05.04.2010, 09:42
Չնայած Սևանի ափին շատ վայրեր չեմ եղել, բայց իմ եղած վայրերից ամենաշատը տպավորվել է Այրիվանքը

Ես աշխատանքիս բնույթից ելնելով շատ անգամ եմ եղել Սևանում, մի քանի անգամ էլ ամբողջ շուրջը պտտվել եմ, ամեն ափ իր յուրօրինակ գեղեցկությունն ունի, օրինակ, արևելյան ափում Արտանիշ թերակղզուց հարավ դեպի Վարդենիս, ճիշտա լողափ չկա, բայց ճանապարհը անցնումա լճի ու բարձր ժայռերի արանքով, շատ գեղեցիկ տեսարանա, դրանից հետո արդեն Վարդենիս քաղաքի մոտ էլի որպես լողափ լիճը չի ծառայում, բայց տեսարանը մի այլ գեղեցկություն ունի ափին ամբողջը ապլիպիխայի թփեր են, Վարդենիս - Մարտունի խճուղուց լիճն, ըստ ինձ, ամենագեղեցիկն է, ափին փշատերև ծառերի յուրօրինակ դասավորությունը ստեղծում է մի անմոռանալի տեսարան, Մարտունու հատվածում է, որ ամնենալավ նկատվում է լճի վերջին տարիների բարձրացումը, մոտավորապես 1,5 մետր, սակայն այստեղ ափերն ամբողջապես ճահճապատ են, Մարտունուց - Գավառ տեղ - տեղ ալեբախման հետևանքով ճանապարհնա քանդվել, այժմ էլ նորնա կառուցվում, հատկապես Գավառի հատվածում, դե թերակղզու մասին գրեթե բոլորս գիտենք, իսկ այ թերակղզուց մինչև Շորժա ճանապարհինա գտնվում ամենախորը տեղամասը, ի դեպ ափին բավականին մոտ:

One_Way_Ticket
06.04.2010, 16:25
Ժող, իսկ սենց մի դեբիլ հարց: Մայրամուտը դիտելու/լուսանկարելու համար երևի արևելյան ափը պիտի գնամ, չէ՞:

Rhayader
06.04.2010, 19:37
Հա, բայց Փոքր Սևանի արևելյան կողմը, եթե ուզում ես որ արևը մայր մտնի թերակղզու կամ ջրի մակերևույթի ֆոնի վրա:

AniwaR
06.04.2010, 22:51
Կյանքում Սևանա լիճը չեմ տեսել: :cry2

Կներեք օֆթոպի համար: :cry2

yerevanci
07.04.2010, 18:15
Ժող, իսկ սենց մի դեբիլ հարց: Մայրամուտը դիտելու/լուսանկարելու համար երևի արևելյան ափը պիտի գնամ, չէ՞:

Բնականաբար, բայց ընենց տեղ պիտի ընտրես, որ լեռներ շատ չլինեն, որովհետև էֆեկտը կմնա լեռների ետևում

yerevanci
16.04.2011, 11:34
Google Earth-ով որ նայում եմ, առավել մաքուրը լճի հյուսիսային մասն է:

Պատճառն, ըստ ինձ, ոչ թե մաքրությունն է, այլ այն, որ այդ հատվածում լիճն ավելի խորն է և ստանում է կապտականաչավուն երանգ, որը հարավային կապտավուն երանգից տարբերվում է, սա իմ կարծիքն է