Գալաթեա
02.04.2010, 17:25
Արս ջան, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավորում եմ:
Մաղթում եմ լավագույնը ու ծնունդիդ նվերը հանձնում եմ Ակումբցիների դատին :)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ars83-ի ՀԵՏ
Գալաթեա: Արս, Երբեևէ հարցազրույց տված կա՞ս:
ars83: Օպերայի շենքի դիմաց մի անգամ ինչ-որ լրագրողներ հարցնում էին՝ ի՞նչ է «արգելված պտուղը»: Դրանից բացի չեմ հիշում ուրիշ դեպք:
Գալաթեա: Ի՞նչ պատասխանեցիր իրենց:
ars83: Վերարտադրեցի աստվածաշնչյան տեքստը:
Գալաթեա: Համաձայն լինելո՞վ էդ տեքստին, թե՞ պարզապես գլխառադ էիր ուզում անել:
ars83: Անձամբ ես կարծում եմ, որ ալեգորիա է. մի քանի մեկնությունների եմ ծանոթ: Գլխառադով ընդհանրապես փորձում եմ երբեք չզբաղվել, բայց միշտ չի, որ հաջողվում ա:
Գալաթեա: Քեզ հետ իմ առաջին ծանոթությունը Ակումբի շախմատի առաջնության շնորհիվ էր.. Ի՞նչ ա քեզ համար շախմատ խաղալը: Ընդհանրապես կյանքում շախմատիստ ե՞ս:
ars83: Շախմատը… շատ հետաքրքիր զբաղմունք ա ինձ համար, հետաքրքիր խաղ: Այնպիսի կենսական տեղ չի զբաղեցնում, ինչ երաժշտությունն ու մաթեմատիկան, օրինակ, բայց կարևոր ա: Ամեն ինչ, ինչ որ տրամաբանության հետ կապ ունի, հետաքրքիր ա ինձ:
Կյանքում փորձում եմ լինել շախմատիստ, կարգավորել կյանքս, պլանավորել, բայց մոտս ստացվում ա, երևի, չորրորդ կարգայինի մակարդակով :D
Գալաթեա: Դասականի հանդեպ սերդ միայն երաժշտքության մեջ ա՞ երևում, թե՞ ընդհանրապես դասական մարդ ես:
ars83: Ի՞նչ ես հասկանում «դասական մարդ» ասելով: Էն որ պիտի մի տուն կառուցի, մի ծառ տնկի ու առնվազն մեկ արական սեռի ժառանգ ունենա՞:
Գալաթեա: Չէ, նկատի ունեմ դասական մտածելակերպի տեր մարդ, որոշակի օրենքներով, սահմաններով... սահմանից անցնելու դեպքում էլ էլի` սահմանների մեջ: Մի անգամ օրինակ քեզ զոռով սկավառակ տվեցի, որտեղ դասականի ֆլամենկո ոճով մշակումներ էին ու քեզ դա դուր չեկավ, ամեն ինչում ե՞ս այդպիսին:
ars83: Դուր չեկան Բախի կատարումները Լուսյեյի կատարմամբ: Բայց, օրինակ, «Սվինգլ սինգերսի» կատարումները դուր եկան… Բայց դուր գալ-չգալը երաժշտության հարցում ինձ մոտ փոփոխական բան ա: Կարող ա՝ շատ լսեմ, սկսի դուր գալ, կամ ականջս սովորի:
Իսկ կոնսերվատիզմի վերաբերյալ… այո, շատերն են նկատում, որ կոնսերվատիվ եմ: Բայց վերջերս այնքան էլ չէ: Համենայն դեպս, հետաքրքրությունը կարող է գերակշռել կոնսերվատիզմին: :)
Գալաթեա: Այսինքն իմպրովիզներին տեղ տալիս ե՞ս, եթե զգում ես որ "Оно того стоит".
ars83: Հա, երբեմն: Բացի դրանից, ես «հաստատված կարգի» (заведенный порядок) մեջ վատ բան չեմ տեսնում: Ուղղակի հինը քանդելը, առանց նորի կառուցման մանրամասն նկարագրի, պարզապես արկածախնդրության համար՝ իմ ոճը չէ:
Գալաթեա: Կպատմե՞ս քո մասնագիտության մասին: Հնարավորինս շրջանցելով մասնագիտական տերմինները :)
ars83: Իհարկե: Դիպլոմումս գրված է «Մասնագիտություն՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»: Մասնագիտացումս՝ դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկայի մի բավական երիտասարդ բնագավառ, որը բազմաթիվ կիրառություններ ունի, օրինակ՝ չիպերի նախագծման մեջ: Մի հատ խնդրի օրինակ բերեմ դիսկրետ մաթեմի բնագավառից. ենթադրենք Չուկը, Կուկը ու Անուկը ապրում են երեք մոտակա գյուղերում ու յուրաքանչյուրը պետք ա ջուր խմելու համար գնա գյուղից դուրս իրար կողք գտնվող երեք աղբյուրներից որևէ մեկը, որպեսզի ջուր հավաքի:
Ու ենթադրենք (հիպոթետիկորեն), որ իրանք իրար հետ չունեն: Հարց՝ կարելի՞ ա արդյոք, այնպես կառուցել նրանց բնակատեղիներից դեպի աղբյուրները տանող ճանապարհները, որ ամեն մեկն էլ կարողանա գնալ դրանցից ցանկացածի մոտ, բայց որպեսզի ճանապարհները չհատվեն (որ հանկարծ տուրուդմփոց չլինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ Կուկը տաքարյուն երիտասարդ ա ;) :)
Գալաթեա: Դրան լուծում կա՞ :)
ars83: Դե, Կուրատովսկին ու Պոնտրյագինը իրանց թեորեմով մեզ լրիվ զրկում են խաղաղ կյանքի հույսից, ապացուցելով, որ, ոնց էլ չլինի՝ ճանապարհները կհատվեն: Բայց դե դա՝ հարթության վրա:
Գալաթեա: Հմ...և ում ենք թռնել տալու՞ :)
ars83: Ամենաթեթևին ենք թռնել տալու, երևի (Չուկը էժան պրծավ :) ): Դա, ինչպես նշեցի, հարթության վրա, իսկ, եթե ճանապարհները շինողը հնարամիտ Երևանի քաղաքապետարանն ա, ապա էստակադա կկառուցի, ու բոլորը խաղաղ-հանգիստ կգնանա ջուր քաշելու:
Գալաթեա: Ի՞նչ ես կարծում, էդ տարբեր հարթություններում խնդիրը հարթելու պահը կյանքի ուրիշ ոլորտներում կիրառելի ա՞.. այ մարդ, էս ի՞նչ մի ազդվել ազդվեցի գրածիցդ...ասածս ինչ ա..կոնֆլիկտային մարդ ե՞ս, թե՞ հաշտվող:
ars83: Փորձը (ոչ այնքան քաղցր :) ), ցույց ա տալիս, որ կոնֆլիկտային չեմ: Բայց, որոշ դեպքերում «տափուկություն» կարող եմ անել. առերես հաշտվել, բայց կողքից իմ ուզածն անել: Համենայն դեպս, եթե ինչ-որ մեկի հետ կռվում եմ, համարյա միշտ առաջինը ես եմ հաշտվում. դա և՛ դիմացինի համար ա լավ, և՛ իմ, երկուսիս խիղճն էլ թեթևանում ա:
Գալաթեա: Մարդիկ քեզ ճանաչո՞ւմ են: Կարողանո՞ւմ ես կառավարել քեզ ճանաչելու աստտիճանը: Ինքն քեզ ճանաչո՞ւմ ես:
ars83: Կարծում եմ՝ շատ քչերն են ճանաչում: Բավական շատ են այն բաները, որոնք ոչ ոքի չեմ պատմում՝ մի մասը ավելորդ բեռ կլինի, մի ուրիշ մասը հասկանալի չի լինի (իմ կարծիքով), մի մասն էլ՝ պարզապես չեմ ուզում:
Կառավարել ինձ ճանաչելու աստիճանը… երևի հաջողվում ա, համենայն դեպս մի ազդեցիկ միջոց հաստատ կա՝ դադարում ես շփվելը կամ կտրուկ պակասեցնում շփումների քանակը :D (չշփոթե՛լ ժամանակի սղության հետ):
Ինքս ինձ ճանաչում եմ համենայն դեպս ավելի լավ, քան մնացածը :) Որոշ ինքնաբացահայտումներից խուսափում եմ, քանի որ տհաճություն կամ զզվանք են պատճառում: Սիրում եմ ինքս ինձ ուսումնասիրելը, վերլուծելը:
Գալաթեա: Իսկ դու կարողանո՞ւմ ես մարդկանց ճանաչել: Առաջին տպավորություններդ հաստատվո՞ւմ են:
ars83: Դժվար է ասել, քանի որ առաջին տպավորությունները գրեթե միշտ դրական են լինում: Ավելի ճիշտ՝ փորձում եմ անտեսել բացասական տարրերը: Իմ համոզմունքն է, որ ցանկացած մարդու մեջ լավ, բարի բան կա, ուղղակի պետք ա նկատել դա: Ու ես ինձ փորձում եմ սովորեցնել նկատել այդ լավ բաները: Ցավոք սրտի, վերջերս, ինչ-որ շատ եմ քննադատությանը տեղ տալիս, երևի ընդհանուր միջավայրն է այդպիսին:
Հետո ձգտում եմ մարդու մասին կարծիք չկազմել առաջին տեսածով (և հատկապես լսածով): "Рассматривать вещи отвлеченно, одним умом, не давая волю чувствам",- ինչպես կասեր Նիկոդիմ Սվյատոգորեցը:
շարունակելի