PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապրիլի 1… կատակի, ծիծաղի կամ խաբելու օր

yerevanci
01.04.2010, 07:53
Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոնելու են ծիծաղի...խաբելու օրը... Այդ օրը բոլորը խաբում են մեկը մյուսին ..ոչ ոք իրավունք չունի նեղանալու... Եկեք խորհուրդներ տվեք.. ինչպե՞ս խաբենք մարդկանց որ հավեսով լինի... քանի՞ մարդու եք խաբել, ինչպե՞ս... Սկսեմ ինձանից...
Ամենահիշարժաններից մեկը. ընկերներիցս մեկը` Արմենը տան վարձի գումարը տալու նպատակով մյուս ընկերոջիցս` Դավիթից կլորիկ գումար էր վերցրել, մինչև որ տանից գումարը տեղ հասներ: Ապրիլի 1-ի առավոտյան զանգահարում եմ Արմենին ու ասում, որ այդ գումարը շտապ պետք է Դավիթին, պարզապես ինքը չի ուզում այդ մասին անձամբ քեզ ասել: Դե արի ու շտապ 35000 դրամ ճարի, հիմա որտեղի՞ց ճարի, որ պարտքը վերադարձնի: Արմենը մի քանի իր ընկերներից քիչ-քիչ գումարներով հավաքում է 30000 դրամ ու արդեն երեկոյան «վախեցած» զանգահարում ինձ: Ու հենց այդտեղ հեռախոսը պատասխանում է Դավիթը ու ասում Շնորհավոր Ապրիլի 1:)

ՀԳ: Ասեմ որ 20 րդ դարի ամենահայտնի կատակը դա BBC -ի արած հայտարարությունն էր այն մասին, որ Շվեցարիայում շնորհիվ ձմեռային բարենպաստ եղանակի գյուղացիները ստացել են ..Մակարոնի առատ բերք...
Հայտարարությունը շատ բուռն արձագանք է գտնում Անգլիայում...հեռուստատեսության հեռախոսները պայթում են զանգերի տարափից...բոլորը խնդրում են բացատրել, թե ինչպես անել Մակարոն աճեցնելու համար...

Հաճախ ժպտացեք

Դեկադա
01.04.2010, 08:09
:D Լավ օրա: Անկեղծ ասած չեմ խաբել, էտ իմ մոտ էտքան էլ լավ չի ստացվում: Բայց ինձ մի անգամ են լավ խաբել... էնպես էի հավատացել... ու խաբողն էլ քույրս էր: Առավոտ կանուխ զանգեց ու ուրախացած ասեց, որ եղբայրս տոմսերը վերցրել է գալիս է: Ուրախությանս չափ ու սահման չկար: Ամբողջ օրը հրճվելով ման եկա... որ երեկոյան չասեցին ապրիլի 1-ն ա, ոնց որ սառը ջուրը լցնեն գլխիս: Քիչ էր մնում սպանեի քրոջս...:)

Իսկ ծանոթներիս հետ կատարված ամենահիշարժան ապրիլմեկյան դեպքը կապված է հարեւանուհուս հետ: Փողոցով անցնելու էտ խեղճը 5000 դրամանոց է տեսնում: Կռանում ա որ վերցնի տեսնում ա փոխը գնաց: Մտածում ա՝ քամի է, նորից ա ձեռքը մեկնում վերցնելու տեսնում ա էս փոխը գնում ա: Մեկ էլ կողքի ծիծաղների վրա գլուխը բարձրացնում ա ու ի՞նչ տեսնի... երեխեքը էտ 5000-ից թել են կապել ու քաշ են տալիս...:D

Ժպտացեք, ժպիտը գեղեցկացնում է ձեզ...:)

Ռուֆուս
01.04.2010, 09:20
Իսկ ես էսօր գործընկերոջս կոմպի էկրանը 180 աստիճանով շուռ եմ տվել :)) Հլը թող գործի գա, տեսնենք ինչ ռեակցիա կտա :D

Elmo
01.04.2010, 09:46
ես էլ մեր հիմնարկի ժողովրդին արդեն հավատացրել եմ, որ երեկ հայտարարել են, որ Մերգելյան ինստիտուտում միջուկային զենք են ստեղծել ու հայաստանը արդեն միջուկային դերժավա ա դառել: Արդեն քննարկում են, թե ումից ինչ ենք պահանջելու միջուկային զենքի սպառնալիքի տակ: Հետ տվեք մեր հողերը :goblin:goblin

Արևածագ
01.04.2010, 10:03
Երկու տարի առաջ խելքիս փչեց վարորդական իրավունքի տոմս հանել: Ծանոթներիս տեղեկացրել էի այդ մասին, դասընթացների համար պահանջվող գումարն էլ ձեռքիս, հայտարարություններն էի թերթում, փնտրում էի, թե ո՞ր ավտոդպրոցում համեմատաբար էժան գնով սույն գործը գլուխ կբերեմ:
Նախորդ տարվա ապրիլի մեկն էր: Ծանոթներիցս մեկը՝ կոչենք Կարեն, զանգեց, թե .«Շուտ արա, բա դու չգիտե՞ս, որ ԴՕՕՍԱՖ- ի ավտոդպրոցում մարտի 21ից մինչև ապրիլի 1ը դիմողների համար 30 % ի զեղչ կա...»: Երեկոյան ժամը չորսն է, հիմնարկներն էլ մինչև հինգն են աշխատում: Խառնվեցի իրար, չգիտեմ՝ զանգեմ- տաքսի կանչե՞մ, շորերս հագնե՞մ, հարկավոր թղթերի կոպիաները հանեմ, մի խոսքով՝ ինձ կորցրել եմ. Զեղչը, որ մոտ 4000 ռուբլի է կազմում, զեռքիցս թռնում է...Վերջը, մի կերպ հավաքվեցի, չորս անց քսան տաքսին եկավ, նստեցի տաքսին ու...ուղեղս պայծառացավ:Տաքսին շարժվեց, որոշեցի զանգել Կարենին: Սա հեռախոսը վերցրեց ու սկսեց հռհռալ...:D
Այս դեպքը չէի մոռացել: Վարորդականի դասերին մի երկու անգամ գնացի, Կարենի միջնորդությամբ տոմսը հանեցի, բայց դե կարգին քշել չէի կարողանում, ամուսինս նստում էր կողքիս, մեր թաղում խեղճի ներվերի հաշվին մի երկու շրջան գծում էի: Ամուսինս շա՜տ «շնորհակալ» էր Կարենից: Մի երկու անգամ ասաց. «Տոմսը տվել ես, արի , հետը նստի, քշել սովորեցրու»: Նա էլ թե՝« Շառներդ քաշեք, ինֆարկտ տարած մարդ եմ, թողեք մի երկու տարի էլ ապրեմ»:
Նոր ավտո էինք առել: Բնական է, որ ինձ էդ ավտոյին մոտ գնալ չէր կարելի: Ես «07» ը կարող էի «ջարդել», էն էլ չէի քշում: Անցյալ տարվա ապրիլի մեկն էր.Բարեբախտաբար, ամուսինս գործուղման մեջ էր: Տնից զանգեցի Կարենին ու լացակումած ձայնով ասում եմ.
-Կարեն ջան, շուտ արի –հասի, Թելմանի փողոցի վրա ավտոն խփել եմ...
Կարենի ծնկները թուլանում են.
-Որ՞ն ես խփե...
-Թազա՜ն ,-կլկլացնում եմ ես:
-Լավ, հեսա գալիս եմ, մի լաց...
Տաս րոպե անց զանգում է.
-Փողոցի ո՞ ր մասում ես, հասնում եմ ծերին...
-Հենց հասնես վերջը, աջ պավառոտի վրա մի մեծ ռեկլամի շիտ կա..
-Հա,հետո՞...
-Վրան գրած ա՝ ապրիլի մեկդ շնորհավոր, դրա տակն եմ...:P
Այս առավոտի հաշվով՝ դեռ ոչ- ոքի ենք...

ministr
01.04.2010, 10:09
Google-ն էլ ա ղժժացել :)

http://www.google.com/tisp/install.html

Ինտերնետ կանալիզացիայից :) Մեր FastClick-ի ուժեղ ձևնա :))

SSS
01.04.2010, 10:10
Հենց նոր գոծընկերոջս հետ զանգեցինք տնօրենիս ու ասացինք,որ Իտալիայից նամակ է եկել ժամը 17:00 ին հյուրեր ունենք:Պետք է շտապ մի բան անել..Տնօրենս էլ ,թե.
_Վայ,կոստ չունեմ,գնամ առնեմ...
Երևի սա իմ վերջին աշխատանքային օրն է

Chuk
01.04.2010, 10:22
Առաջիկայում մոդերատորների նոր նշանակումներ էլ են լինելու, մասնավորապես այն բաժիններում, որոնք մոդերատոր չունեն, հետևաբար եթե նոր թեկնածություններ ունեք, խնդրում եմ ինձ տեղեկացրեք այդ թեկնածությունների մասին անհատական նամակով: Իսկ մինչ այդ ուրախ եմ տեղեկացնել ևս մեկ նոր մոդերատորի մասին: Հաշվի առնելով, որ Վարպետը ակումբ պրակտիկորեն չի մտնում, Կրոն բաժնում մնացել է միայն մեկ մոդերատոր՝ Monk-ը ու կար երկրորդ մոդերատոր նշանակելու անհրաժեշտություն: Կար խնդիր, որ մոդերատորը լինի այլ կրոնական հայացքների կրող, քան է Monk-ը: Ղեկավար կազմում քննարկումների արդյունքում, ի դեպ քննարկումները բավական բուռն էին ու դժվար, կատարեցինք ոչ հեշտ որոշում, այս բաժնի մոդերատոր ընտրությունը կատարելով փոքր-ինչ պրովոկացիոն, լրիվ հակառակ կրոնական հայացքներ ունեցող մարդու: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Rhayader-ը այսուհետ կրոն բաժնի համամոդերատոր է :)

Rhayader-ին մաղթում եմ համբերություն, տոկուն նյարդեր, անաչառություն: Հուսով եմ, որ մոդերավորելիս էմոցիոնալ ամեն ինչը մի կողմ կդնի:

Ֆրեյա
01.04.2010, 10:32

Չուկի ապրիլմեկյան կատակն էր, շնորհավոր ! :D

Ռուֆուս
01.04.2010, 10:34
Չուկի ապրիլմեկյան կատակն էր, շնորհավոր ! :D

Էէէ, Ան, կատակն ինչի՞ սենց շուտ փչացրիր :( Թողնեիր մարդիկ մի հատ լավ շոկի մեջ ընկնեին նոր կասեինք :D

Chuk
01.04.2010, 10:35
Չուկի ապրիլմեկյան կատակն էր, շնորհավոր ! :D

Կատակի բան չկար Անի ջան, բայց մեղքն իմն ա, պիտի համբերեի, վաղը դնեի հայտարարությունը. գրառումիցդ հետո հասկացա, որ մարդիկ կատակ են հասկանալու, բայց լրիվ լուրջ ա: Ընդհանրապես էքսցենտրիկ որոշումներ կատարելուց ես լավ եմ ու պիտի որ իմանայիր դա :)
Վստահ եմ, որ էս նշանակումը բալանս կբերի «Կրոն» բաժնում:

Rhayader
01.04.2010, 10:36
:D Ինչ լավ ա, որ ես սկեպտիցիզմի ապրիլմեկյան պաշարով զինված մտա էս թեման:D

Ֆրեյա
01.04.2010, 10:37
Կատակի բան չկար Անի ջան, բայց մեղքն իմն ա, պիտի համբերեի, վաղը դնեի հայտարարությունը. գրառումիցդ հետո հասկացա, որ մարդիկ կատակ են հասկանալու, բայց լրիվ լուրջ ա: Ընդհանրապես էքսցենտրիկ որոշումներ կատարելուց ես լավ եմ ու պիտի որ իմանայիր դա :)
Վստահ եմ, որ էս նշանակումը բալանս կբերի «Կրոն» բաժնում:

Հա, եթե լուրջ ա, ես մեծ հաճույքով կսկսեմ նորից կարդալ կրոն բաժինը... թե չէ հիմա մի տեսակ իդիլիա ա տիրում... բոլորը բոլորի հետ համաձայն են :)

Rhayader
01.04.2010, 10:39
Առաջիկայում մոդերատորների նոր նշանակումներ էլ են լինելու, մասնավորապես այն բաժիններում, որոնք մոդերատոր չունեն, հետևաբար եթե նոր թեկնածություններ ունեք, խնդրում եմ ինձ տեղեկացրեք այդ թեկնածությունների մասին անհատական նամակով: Իսկ մինչ այդ ուրախ եմ տեղեկացնել ևս մեկ նոր մոդերատորի մասին: Հաշվի առնելով, որ Վարպետը ակումբ պրակտիկորեն չի մտնում, Կրոն բաժնում մնացել է միայն մեկ մոդերատոր՝ Monk-ը ու կար երկրորդ մոդերատոր նշանակելու անհրաժեշտություն: Կար խնդիր, որ մոդերատորը լինի այլ կրոնական հայացքների կրող, քան է Monk-ը: Ղեկավար կազմում քննարկումների արդյունքում, ի դեպ քննարկումները բավական բուռն էին ու դժվար, կատարեցինք ոչ հեշտ որոշում, այս բաժնի մոդերատոր ընտրությունը կատարելով փոքր-ինչ պրովոկացիոն, լրիվ հակառակ կրոնական հայացքներ ունեցող մարդու: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Rhayader-ը այսուհետ կրոն բաժնի համամոդերատոր է :)

Rhayader-ին մաղթում եմ համբերություն, տոկուն նյարդեր, անաչառություն: Հուսով եմ, որ մոդերավորելիս էմոցիոնալ ամեն ինչը մի կողմ կդնի:

Նայի է, լեզուն չի գնացել «ղեկավար կազմը նրան համարել է լավ թեկնածու» կարգի սուտ ասի:D

Chuk
01.04.2010, 10:41
Նայի է, լեզուն չի գնացել «ղեկավար կազմը նրան համարել է լավ թեկնածու» կարգի սուտ ասի:D

Իրականում բոլորը չէ, բայց սա ստեղի խոսակցություն չի Սոֆ :)
Քննարկումները կարող ես ինքդ կարդալ ու պիտի խոստովանեմ, որ հիմնական պնդողը ես եմ եղել:
Բայց կրկնում եմ, դա արդեն էստեղ չէ, տեղափոխվիր «Ղեկավարման Գրասենյակ (http://www.akumb.am/forumdisplay.php/49-Ղեկավարման-գրասենյակ)» բաժին :)

Ռուֆուս
01.04.2010, 10:42
Հեսա Ակումբի Ղեկավար կազմում փղերի երկրորդ հեղափոխությունն ա լինելու: Մեծ մասը հրաժարական կտա ու դուրս կգա, նենց որ պոտենցիալ մոդերատորներ, պատրաստվեք :D

Լուսաբեր
01.04.2010, 10:48
Կներեք էլի :oy բա ինչի գլխավոր էջում կրոն բաժնի մոդերատորների մոտ Ռայադերի անունը չի ավելացել, բայց մնացածինը արդեն կա ըստ բաժինների? ))))

Chuk
01.04.2010, 10:54
Լուսաբեր ջան, իմ մեղքով էր: Ես մոռացել էի, որ իրան մինչ այդ «Կրոն» բաժնից արգելափակած ենք եղել, ու արգելափակումից չէինք հանել, դրա համար անունը ոչ էդտեղ էր ավելացել, որ էլ ակումբի ղեկավարների ցանկում (http://www.akumb.am/showgroups.php): Հիմա երկու տեղում էլ արդեն կա:

Ռուֆուս
01.04.2010, 10:54
Ա չյոմ ռե՞չ: Ուշադիր նայի :)

http://www.akumb.am/showgroups.php

Artgeo
01.04.2010, 11:13
Ա1 + հեռուստաալիքը հայտնվել է Ինտելսատ 547 ի վրա
http://a1plus.am/img/header/logo/start.jpg

Intelsat 547 E11
3475 H 27500 ազատ եթեր

http://img191.imageshack.us/img191/9418/post811267793603.jpg (http://img191.imageshack.us/i/post811267793603.jpg/)

Rammstein
01.04.2010, 11:16
Առաջիկայում մոդերատորների նոր նշանակումներ էլ են լինելու, մասնավորապես այն բաժիններում, որոնք մոդերատոր չունեն, հետևաբար եթե նոր թեկնածություններ ունեք, խնդրում եմ ինձ տեղեկացրեք այդ թեկնածությունների մասին անհատական նամակով: Իսկ մինչ այդ ուրախ եմ տեղեկացնել ևս մեկ նոր մոդերատորի մասին: Հաշվի առնելով, որ Վարպետը ակումբ պրակտիկորեն չի մտնում, Կրոն բաժնում մնացել է միայն մեկ մոդերատոր՝ Monk-ը ու կար երկրորդ մոդերատոր նշանակելու անհրաժեշտություն: Կար խնդիր, որ մոդերատորը լինի այլ կրոնական հայացքների կրող, քան է Monk-ը: Ղեկավար կազմում քննարկումների արդյունքում, ի դեպ քննարկումները բավական բուռն էին ու դժվար, կատարեցինք ոչ հեշտ որոշում, այս բաժնի մոդերատոր ընտրությունը կատարելով փոքր-ինչ պրովոկացիոն, լրիվ հակառակ կրոնական հայացքներ ունեցող մարդու: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Rhayader-ը այսուհետ կրոն բաժնի համամոդերատոր է :)

Rhayader-ին մաղթում եմ համբերություն, տոկուն նյարդեր, անաչառություն: Հուսով եմ, որ մոդերավորելիս էմոցիոնալ ամեն ինչը մի կողմ կդնի:

Դե ես էլ հետաքրքիր առաջարկ ունեմ, ուզես չուզես պիտի ընդունես. :beee ադմինիստրատորի թեկնածություն եմ դնում bari hoki-ի վրա (հենց արգելափակումից դուրս եկավ)։

Չո՞ւկ, էս ի՞նչ ես անում… :angry Աչքիցս ընկար, Արտակ ձյա։ :angry :goblin

Rhayader
01.04.2010, 11:21
Դե ես էլ հետաքրքիր առաջարկ ունեմ, ուզես չուզես պիտի ընդունես. :beee ադմինիստրատորի թեկնածություն եմ դնում bari hoki-ի վրա (հենց արգելափակումից դուրս եկավ)։

Միանում եմ: Լրիվ կողմ եմ bari hoki-ի ենթադրյալ բարեհոկի ու ներողամիտ օդմիմությանը::love

Chuk
01.04.2010, 11:29
Դե ես էլ հետաքրքիր առաջարկ ունեմ, ուզես չուզես պիտի ընդունես. :beee ադմինիստրատորի թեկնածություն եմ դնում bari hoki-ի վրա (հենց արգելափակումից դուրս եկավ)։

Չո՞ւկ, էս ի՞նչ ես անում… :angry Աչքիցս ընկար, Արտակ ձյա։ :angry :goblin

Մի համեմատիր, լա՞վ:
Ուրեմն բացատրեմ ընտրությանս պատճառը: Անկախ բոլոր վերաբերմունքներից, պիտի խոստովանենք, որ
ա) Ռայադերը կրոնական հարցերում լավ ինֆորմացված է, շատ լավ ուսումնասիրել է տարբեր կրոններ
բ) Ինքն այդ թեմաների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, ինչը նշանակում է, որ կարող է կազմակերպվել հետաքրքիր ու բազմակողմանի քննարկումներ, բաժինն ակտիվ պահել
գ) Թերություն է իր կրոնական ագրեսիվությունը (ինչի համար էլ մինչ այս բաժնից արգելափակվել է), բայց կարծում եմ, որ մոդերատորական պատասխանատվությունը նրան առավել հանդուրժող կդարձնիշ
դ) Ռայադերն այլ ֆորումներում ունեցել է մոդերատորի փորձ, այս գործն իր համար նորություն չէ

Այլ կերպ ասած, եթե կրոնական ագրեսիվությունը հանում ենք, տակը մնում է լավ մոդերատոր, լավ ընտրություն: Իսկ դա արդեն հուսով եմ, որ կլինի:

Տրիբուն
01.04.2010, 11:43
Ա1 + հեռուստաալիքը հայտնվել է Ինտելսատ 547 ի վրա
http://a1plus.am/img/header/logo/start.jpg

Intelsat 547 E11
3475 H 27500 ազատ եթեր

http://img191.imageshack.us/img191/9418/post811267793603.jpg (http://img191.imageshack.us/i/post811267793603.jpg/)

Քարտեզի իմաստը չեմ հասկանում… Հիմա Ա-մեկ-պլյուս նայելու համար Ֆիջի պիտի գնա՞նք, թե՞ կարանք ամեն տեղ սպուտնիկով բռնենք:

Վիշապ
01.04.2010, 11:44
Հեյ, ձեր մեջ Ֆիջիից, Մատաուտուից, կամ Տոնգայից մարդ կա՞, մի հատ նայեք բռնում ա, թե չե, փլիզ, շտապ պետք ա… :8

Dayana
01.04.2010, 11:48
Google-ն էլ ա ղժժացել :)

http://www.google.com/tisp/install.html

Ինտերնետ կանալիզացիայից :) Մեր FastClick-ի ուժեղ ձևնա :))
Դու մի խոսա հա՞ :beee ինձ մի տոննա սուտ փչեցիր :cry

Ձայնալար
01.04.2010, 11:55
Արտ, էդ քարտեզի վրա ինչ երևում ա մենակ ըտե՞ղ ա լինելու նայել :scare

Աչքիս ապրիլմեկյան կուտ կերա հենց նոր :unsure

a1+ ում բան գրած չի :angry

Dayana
01.04.2010, 12:00
Հեսա Ակումբի Ղեկավար կազմում փղերի երկրորդ հեղափոխությունն ա լինելու: Մեծ մասը հրաժարական կտա ու դուրս կգա, նենց որ պոտենցիալ մոդերատորներ, պատրաստվեք :D
Փիզս Աստղի ձեռքին ա, նենց որ հաշվի առեք :roll Էդ Փիղն Աստղի համար ահագին "վայեվատ" ա արել :))

Rammstein
01.04.2010, 12:05
Մի համեմատիր, լա՞վ:
Ուրեմն բացատրեմ ընտրությանս պատճառը: Անկախ բոլոր վերաբերմունքներից, պիտի խոստովանենք, որ
ա) Ռայադերը կրոնական հարցերում լավ ինֆորմացված է, շատ լավ ուսումնասիրել է տարբեր կրոններ
բ) Ինքն այդ թեմաների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, ինչը նշանակում է, որ կարող է կազմակերպվել հետաքրքիր ու բազմակողմանի քննարկումներ, բաժինն ակտիվ պահել
գ) Թերություն է իր կրոնական ագրեսիվությունը (ինչի համար էլ մինչ այս բաժնից արգելափակվել է), բայց կարծում եմ, որ մոդերատորական պատասխանատվությունը նրան առավել հանդուրժող կդարձնիշ
դ) Ռայադերն այլ ֆորումներում ունեցել է մոդերատորի փորձ, այս գործն իր համար նորություն չէ

Այլ կերպ ասած, եթե կրոնական ագրեսիվությունը հանում ենք, տակը մնում է լավ մոդերատոր, լավ ընտրություն: Իսկ դա արդեն հուսով եմ, որ կլինի:

Չուկ, դու չուկչա ես… :angry

yerevanci
01.04.2010, 12:23
http://www.home-edu.ru/user/f/00000006/vitamin4/pict/pict_april1/005.gif http://s61.radikal.ru/i173/0903/9c/9ae08d21ffad.gif

Երկնային
01.04.2010, 12:45
Իսկ ես մի տեսակ դաժան եմ համարում մարդկանց խաբելը ու չեմ խաբում :oy :D

Artgeo
01.04.2010, 12:54
Արտ, էդ քարտեզի վրա ինչ երևում ա մենակ ըտե՞ղ ա լինելու նայել :scare

Աչքիս ապրիլմեկյան կուտ կերա հենց նոր :unsure

a1+ ում բան գրած չի :angry

Տեստային ա դեռ, փորձարկումներ են գնում։

Ariadna
01.04.2010, 13:02
Իսկ ես մի տեսակ դաժան եմ համարում մարդկանց խաբելը ու չեմ խաբում :oy :D

Ես էլ ճիշտն ասած մանկուց պայթում եմ ապրիլմեկյան կատակներից :D Մեր ընտանիքում հումորը օրով չի :beee

Chuk
01.04.2010, 13:19
Չուկ, դու չուկչա ես… :angry

Ավետ, խնդրում եմ լուրջ մոտեցում, կրակը չեմ ընկել, որ էս օրով եմ հայտարարությունը տվել:

Ռուֆուս
01.04.2010, 13:21
Ժողովուրդ, չեք հասկանու՞մ, որ ձեր Ռայադերատյաց գրառումներով վիրավորում եք Ռայադերին: :(

Rammstein
01.04.2010, 13:25
Ավետ, խնդրում եմ լուրջ մոտեցում, կրակը չեմ ընկել, որ էս օրով եմ հայտարարությունը տվել:

Արտակ, ես չեմ կարա լուրջ մոտենամ, էս օրը ոչ մի կապ չունի, չեմ կարա լուրջ մոտենամ քո նման մադկանց, որվեքր «արդարություն-արդարություն» են խաղում, բայց կարող են նման մեծամտություն ցուցաբերել, ու հաշվի չնստել ոչ մեկի կարծիքի հետ։ :esim

Chuk
01.04.2010, 13:26

Պահանջում եմ կոռեկտ արտահայտվել:

Ֆրեյա
01.04.2010, 13:28
Ժողովուրդ, չեք հասկանու՞մ, որ ձեր Ռայադերատյաց գրառումներով վիրավորում եք Ռայադերին: :(

Չուկ, դու չուկչա ես… ես կասեի՝ ավելի շուտ Չուկին են վիրավորում, ընդ որում՝ ուղղակիորեն :D

Արևածագ
01.04.2010, 13:28
Այս մի դեպքն էլ 2004 ին է եղել:Մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում: Լավ չեմ հիշում, կարծեմ Պետդումայի ընտրությունները նոր էին ավարտվել, մեր ընտրատարածքի թեկնածուն էլ էր անցել: Նա «Եդինայա Ռոսսիան» էր ներկայացնում: Ընտրությունների նախորդ ամսին նամակ էինք գրել, երեխաների ձեռքի աշխատանքներն էլ կցել, որով մանկապարտեզի միջին խմբի խաղասենյակի համար նոր կահույք էինք խնդրում:
Ապրիլի մեկին վարիչն առավոտյան ասաց. «Գնում եմ ժողկրթբաժին, թե հարցնող լինի՝ տեղս ասեք»:
Մի երկու ժամ անց զանգեց, թե՝՝ «...Աղջիկնե'ր, դեպուտատը կահույքը տալիս է: Դուրս եկեք, մանկապարտեզի դարպասները բացեք, խաղասենյակից էլ հին սեղան- աթոռները հանեք, տարեք միջանցքի վերջում դարսեք: Հիմա մեքենան կգա...»:
Ի՜նչ եռուզեռ սկսվեց: Մի' ենք ուրախացել, հո կպած չենք դատարկում խաղասենյակը: Րոպեն մեկ էլ լուսամուտից նայում ենք՝ բեռնատարը երևու՞մ է, թե ՝չէ: Լավ էր, քնի ժամ էր: Սենյակը դատարկեցինք, հիմա էլ դուրս ենք եկել, բաց դարպասների մեջտեղը կանգնել, սպասում ենք:
Վարիչը նորից զանգեց. « Ի՞նչ եք անում...»: Մենք էլ .«Սպասում ենք»:
-Դե լավ է, որ սպասում եք, հիմա ամեն մեկիդ մի «губозакаточный станок» կճամփեմ...
Իսկ դեպուտատն էլ, բնականաբար, մոռացավ մեզ էլ, մեր կահույքն էլ...

Ֆրեյա
01.04.2010, 13:31
Արտակ, ես չեմ կարա լուրջ մոտենամ, էս օրը ոչ մի կապ չունի, չեմ կարա լուրջ մոտենամ քո նման մադկանց, որվեքր «արդարություն-արդարություն» են խաղում, բայց կարող են նման մեծամտություն ցուցաբերել, ու հաշվի չնստել ոչ մեկի կարծիքի հետ։ :esim

Ram, մի հատ հաշվի շնորհակալություն հայտնածների քանակը։ մեծամասնությունը կողմ ա, ինչի մասին ա խոսքը :P

Ռուֆուս
01.04.2010, 13:36
Ram, մի հատ հաշվի շնորհակալություն հայտնածների քանակը։ մեծամասնությունը կողմ ա, ինչի մասին ա խոսքը :P

Այ քեզ բան, համ էլ ի՞նչ կարևոր ա, որ ղեկավար կազմը ամեն մի մանրուքի համար հաշվի առնի մեծամասնության կարծիքը: Որոշ հարցերում ղեկավար կազմը իր ուժերով էլ կարող ա որոշում կայացնել:

Katka
01.04.2010, 13:37
Այ քեզ բան, համ էլ ի՞նչ կարևոր ա, որ ղեկավար կազմը ամեն մի մանրուքի համար հաշվի առնի մեծամասնության կարծիքը: Որոշ հարցերում ղեկավար կազմը իր ուժերով էլ կարող ա որոշում կայացնել:
:think

Artgeo
01.04.2010, 13:41
Այ քեզ բան, համ էլ ի՞նչ կարևոր ա, որ ղեկավար կազմը ամեն մի մանրուքի համար հաշվի առնի մեծամասնության կարծիքը:
Rhayader - մանրուք է, բայց հաճելի է…

Artgeo
01.04.2010, 13:42
:think

Ուխ, առաջ ընկար :angry

Լուսաբեր
01.04.2010, 13:49
Երևի թե ես թեման էլ դարձնեք փակ Չուկ ու միայն տեղադրես նորությունները:
Թե չէ ով ինչ ուզում գրումա, մարդիկ, եթե որոշել են, էսինչը լինի մոդեր ուրեմն նախապես քննարկվելա, էնտեղ էլ են չհամաձայնվողներ եղել: Բայց եթե ընտրվելա ուրեմն արժանիքներ ունի տվյալ ակումբցին: Ու հաշվի են առնված մեծամասնության կարծիքը: Համ էլ հասարակ ակումբցու համար ինչ տարբերություն ? մեզ համար կարևորա տվյալ բաժնից մեզնից քիչ թե շատ գլուխ հանող մարդ լինի, դե էտպես էլ ընտրել են:

Ֆրեյա
01.04.2010, 13:50
Ուղղակի պարզ չի թե մարդիկ ինչ կոնկրետ արգումենտներ ունեն Ռայադերի մոդեր լինելու դեմ.... Վախենում եք ինչ անի՞ հոգի կանչի կրոն բաժնում ու էդ հոգին էլ չգնա՞ :))

Աշխարհը միաբեւեռ չի, ամեն տեղ կա չար (Rhayader):)) ու բարի (Monk) իսկ որտեղ մնում ա մի բևեռը, կամ վերածվում ա դժոխքի, կամ էլ Կրոն բաժնի նման հոգնած բաժնի...

Katka
01.04.2010, 13:52
Թե ինչի եմ սիրում ակումբը չեմ էլ հասկանում:

Հ.Գ. Ամոթ է:)

Katka
01.04.2010, 13:53
Ուխ, առաջ ընկար :angry

Մի գոռա:oy

Լուսաբեր
01.04.2010, 13:57
Թե ինչի եմ սիրում ակումբը չեմ էլ հասկանում:

Հ.Գ. Ամոթ է:)

Որովհետև մտնում ես հետաքրքիր մարդկանց գրառումները կարդալու, նրանց հետ քննարկումներ անցկացնելու, այլ ոչ թե իմանալու ով որ բաժնի մոդեր է:

լավ, վերջ, բարով խերով ղեկավարես քո բաժինը Ռայադեր

Monk
01.04.2010, 14:04
Ուղղակի պարզ չի թե մարդիկ ինչ կոնկրետ արգումենտներ ունեն Ռայադերի մոդեր լինելու դեմ.... Վախենում եք ինչ անի՞ հոգի կանչի կրոն բաժնում ու էդ հոգին էլ չգնա՞ :))

Աշխարհը միաբեւեռ չի, ամեն տեղ կա չար (Rhayader):)) ու բարի (Monk) իսկ որտեղ մնում ա մի բևեռը, կամ վերածվում ա դժոխքի, կամ էլ Կրոն բաժնի նման հոգնած բաժնի...
Օհօ, շնորհակալություն կոմպլիմենտի համար, չգիտեի, որ էդքան բարի ու հոգնած դեմք եմ :D
Ես բարի չեմ :angry :oy
Ոչինչ, մի ամիս արձակուրդ կվերցնեմ, Ռայադերը մի լավ տոկի կտա բոլորին, որ հետո բալանսը հեշտ լինի վերականգնել ;):D

Արևածագ
01.04.2010, 14:33
Ես հիացած եմ մոդերատորների աշխատանքով: Մարդիկ իրենց նյարդերն ու ժամանակը ծախսում են ուրիշների ու, նաև իմ գրած, հաճախ՝ աղբը կարդալու, խմբագրելու համար, «մաքրում» են, որ ֆորումը չդառնա «ավգյան ախոռները», որ շատերս հաճույքով բացենք ֆորումի դուռը:
Իսկ որ մարդիկ կամավոր հանձն են առնում նման պարտականությունը, նրանց խորին շնորհակալությունս եմ հայտնում: :hi
Ըստ իս՝ Ռայադերը շատ արժեքավոր բաներ կարող է անել այն ժամանակում, որ պիտի ֆորումում ծախսի: Բայց եթե համաձայնում է՝ իրեն էլ շնորհակալություն:

Rammstein
01.04.2010, 15:17
Պահանջում եմ կոռեկտ արտահայտվել:

Ես կոռեկտ եմ հարգելիս, ու պահանջում եմ, որ ադմինիստրացիան էլ կոռեկտ լինի մոդերաների ընտրության մեջ։

Ram, մի հատ հաշվի շնորհակալություն հայտնածների քանակը։ մեծամասնությունը կողմ ա, ինչի մասին ա խոսքը :P

Ֆրեյա, թող կողմ լինեն, բան չունեմ… Ես իմ կարծիքն եմ գրում։

Rhayader
01.04.2010, 15:51
Ես կոռեկտ եմ հարգելիս, ու պահանջում եմ, որ ադմինիստրացիան էլ կոռեկտ լինի մոդերաների ընտրության մեջ։

Մոդերատորական. (իմ բաժինը չի, բայց չդիմացա) Ռամշտայն, Ակումբի կանոնադրությունը ոչ մի տեղ չի նշում, որ մոդերատորի նշանակման համար պատասխանատու է անդամների կամ կոնկրետ անդամի առաջ: Ինչևէ, այն ուղղակիորեն ֆիքսում է բաժնի մոդերատորի լիազորություններն ու վերջիններիս սահմանափակումները, այն է՝

Ենթախումբ 2. Ակումբի մոդերատորներ
Տեխնիկական լիազորությունները: Կարող են ընթերցել գոյություն ունեցող թեմաներն ու գրառումները, դիտել հարցումների արդյունքները, կատարել որոնում, նայել կցորդները, բացել թեմաներ ու հարցումներ, փոխել իրենց ստեղծած կամ իրենց ղեկավարած բաժնում ստեղծված թեմաների վերնագրերը, տեղափոխել, փակել, ջնջել կամ կցել իրենց ղեկավարած բաժնում ստեղծված թեմաները, կատարել գրառումներ, խմբագրել կամ ջնջել իրենց կատարած կամ իրենց ղեկավարած բաժնում կատարված գրառումները, կցել իրենց ղեկավարած բաժնում կատարված գրառումները, մասնակցել հարցումներին, տեղադրել կցորդներ, օգտվել անհատական նամակագրության համակարգից, նայել ակտիվ անդամների ցանկը, նայել ակումբում գրանցված անդամների ցանկը, նայել ակումբի անդամների անձնագրերը, իրենց ղեկավարած բաժնում անդամներին դիտողություններ կատարել, օգտագործել օրացույցը, ունեն անձնագիր և կարող են խմբագրել դրա տվյալները, կարող են ունենալ ավատար, անձնագրի լուսանկար, ստորագրություն, հատուկ կարգավիճակ, կարող են ստանալ և տալ վարկանիշներ, կարող են ակումբից հեռացնել գրանցված անդամներին:
Աղբյուր՝ Կանոնադրություն, Գլուխ 4 («ԴԱՐ» ակումբի այցելուների դասակարգումը և նրանց տեխնիկական լիազորությունները) (http://www.akumb.am/rules.php#rule13)

Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.

փակել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում,
ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է ակումբի կանոնների խախտում,
համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
ակումբից հեռացնել գրանցված անդամներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:

Աղբյուր՝ Կանոնադրություն, Գլուխ 6 («ԴԱՐ» ակումբի անդամների իրավունքներն ու պարտականությունները) (http://www.akumb.am/rules.php#rule21)
Ինչպես նաև՝

Ակումբի մոդերատորները պարտավոր են այն բաժնում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորներն ու ադմինիստրատորները բոլոր բաժիններում, իրենց հնարավորությունների սահմանում հետևել, որ ակումբի կանոնադրության խախտումներ չլինեն, իսկ այդ խախտումների առկայության դեպքում օրենքի և իրավունքների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:

Ակումբի մոդերատորները, սուպերմոդերատորները և ադմինիստրատորները պարտավոր են լինել անաչառ, չչարաշահեն իրենց պաշտոնն ու հավելյալ տեխնիկական լիազորությունները:
Աղբյուր՝ Կանոնադրություն, Գլուխ 5 («ԴԱՐ» ակումբի կանոնները) (http://www.akumb.am/rules.php#rule17)

Այսուհետ որպես անհատ ու «Դար» ակումբի մասնակից, պահանջում եմ զերծ մնալ իմ ու այլ ակումբցիների նկատմամբ անհիմն կերպով կամ կասկածելի հիմնավորումներով ուղղակիորեն կամ անուղղակիորեն վիրավորական արտահայտվելուց: Քո այս թեմայի վիրավորական գրառումների մասին պատշաճ կարգով կտեղեկացվի ու համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն:
Հարգանքներով՝
Բ. Պողոսյան:

Chuk
01.04.2010, 15:57
Rammstein
Մոդերատորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ոչ կոռեկտ արտահայտվելու, նոր մոդերատորների մասին տեղեկացման թեման ծաղրուծանակ դարձնելու համար մեկ շաբաթով արգելափակվել է:

Chuk
01.04.2010, 15:59
Ղեկավար կազմը շարունակում է պահպանել սեփական հայեցողությամբ մոդերատոր նշանակելու իրավունքը, ես շարունակում եմ պահպանել ցանկացած հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Այդ հարցի քննարկումը դադարեցրեք, նշանակումն արդեն արված է: Իսկ կոնկրետ Ավետը իր գործողությունների համար արգելափակվեց (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=1972671&viewfull=1#post1972671):

Dayana
01.04.2010, 16:03

Ես բողոքում եմ: Ռամշտեյնի հետ նաև ինձ արգելափակեք, ես դեմ եմ Ակումբցու ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելու դեմ :angry

Ձայնալար
01.04.2010, 16:06
Էն ա մարդիկ արդեն հացադուլ (http://www.akumb.am/showthread.php/4049-%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/page7) են սկսում

Rhayader
01.04.2010, 16:07
Ես բողոքում եմ: Ռամշտեյնի հետ նաև ինձ արգելափակեք, ես դեմ եմ Ակումբցու ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելու դեմ :angry

Ակումբցու ազատ արտահայտման իրավունքը սահմանափակվում է Կանոնադրությամբ (http://www.akumb.am/rules.php), մասնավորապես՝ չեն ողջունվում այլ ակումբցիների, նամանավանդ ադմինիստրացիայի նկատմամբ վիրավորական կամ հրամայական տոնով արված գրառումներն, անհիմն տեղը «քյալա տալն» ու այլ նմանատիպ երևույթներ:

Ֆրեյա
01.04.2010, 16:09
Ես բողոքում եմ: Ռամշտեյնի հետ նաև ինձ արգելափակեք, ես դեմ եմ Ակումբցու ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելու դեմ :angry
Դայու՜շ... :) Հո Ժաննա Դ՝Արկը չես...

Եթե բացի էս թեմայից ուրիշ բան չի արել, իսկականից որ, ինչի արգելափակեցիր որ՞ :oy

Chuk
01.04.2010, 16:11
Ժող, կողմնակի քննարկումները թարգեք:
Ավետին արգելափակել հենց էս թեմայում արածների, մասնավորապես զգուշացումներն անտեսելու համար:

Chuk
01.04.2010, 16:27
Մոդերատորական. Վերջին՝ թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Մնացեք թեմայի սահմաններում: Հոգնեցի արդեն:

Ռեդ
01.04.2010, 16:27
Rhayader, շնորհավոր նոր աթոռդ: :)) Բարով կառավարես:
Կրոնի բաժին առանձնապես շատ չեմ մտնում, չգիտեմ՝ ով ինչքան ինչ գիտի ու ով էր մինչ այս կառավարում: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ Ռայադերի ինֆորմացվածությունը կրոնից էնքան շատ ա, որ իրեն թույլ կտա կրոնի բաժին կառավարել: Չեմ հասկանում, թե ոմանք խի են կտրականապես դեմ, բայց ոնց տեսնում եմ, մեծամասնությունը համաձայն ա, որ Ռայադերը կառավարի, ես էլ իրանց հետ: :))

Norton
01.04.2010, 16:40
Ուաու, հետաքրքիր փոփոխություններն են:
Անձամբ իմ իրավունքը լիներ, ես Ռայադերին մոդեր չէի նշանակի, բայց եթե մեր ղեկավարման գրասենյակում քննարկումներից հետո այս որոշման են հանգել, ապա միայն ողջունում եմ: Չեմ կասկածում, որ նա կրոն բաժնի համար լավ մոդեր կլինի, համենայն դեպս համապատասխան գիտելիքները, որ հաստատ կան, մնում է իր ծայրահեղական ու ագրեսիվ գրառումները պակասեցնի, ինձ թվումա մոդերատորությունը պարտավորեցնում է դրան:)

Chuk
01.04.2010, 16:44
Մոդերատորական. Եվս 6 թեմայից դուրս գրառումներ ջնջվել են: Հաջորդ անգամ արդեն կտուգանվեն: Նորից կրկնելու դեպքում կարգելափակվեն: Իմ ժամանակն անսպառ չի բարեկամներս, հարգանք ունեցեք ու մի շեղվեք թեմայից:

Երվանդ
01.04.2010, 16:46
Ռայադերի հետ հարց ունեցողներին հարց՝ ինչ կապ ունի ինքը մոդեր կլինի թե սովորական անդամ, անձնական նամակագրությամբ ժամո արեք գնացեք տեսեք:)), անիմաստ քննարկում ա:pardon

Ռուֆուս
01.04.2010, 17:08
Հլը տեսեք Վիքիպեդիայում ինչ ա կատարվում en.wikipedia.org :))

Today's featured article - Wife Selling (http://en.wikipedia.org/wiki/Wife_selling)

Նորություններում՝

A Japanese multinational conglomerate (headquarters pictured) investigates how some of its customers were accidentally sent back in time to the year 1999.
The Mystery Monkey of Tampa Bay evades authorities in St. Petersburg.
The Russian Federation shrinks the country in time after a much-discussed Presidential decree.
A member of the Rothschild banking family of England heads for the Great Pacific Garbage Patch on a boat made from 12,000 plastic bottles.
If you are reading this, the latest record-breaking experiments at CERN's Large Hadron Collider have not yet caused the end of the world as we know it.

Ու մնացած ամեն ինչն էլ ա փոխած :D

Hda
01.04.2010, 17:09
Ես բողոքում եմ: Ռամշտեյնի հետ նաև ինձ արգելափակեք, ես դեմ եմ Ակումբցու ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելու դեմ :angry

Իսկ ինքնարգելափակման տարբերակ չկա՞
Ամոթ չէք անում՞, հին գվարդիայով դրել իրար ուտում եք:ջահելները ինչ սովորեն ձեզնից:
Chuk ջան կներես բայց լրիվ մեղքը քոննա ես կաչայի:էսենց տհաճությամբ կարդացաց չկաի:
Վայթե ես էլ ինքնափակվեմ:think

davidus
01.04.2010, 17:10
Ժողովուրդ, էս ինչի եք խառնվել իրար..... ոնց Չուկն ա մեկ-մեկ քաղաքականության բաժնում ասում` դուրներս չեկավ, կփոխենք... :D

հնարավորություն տանք, թող մարդը դրսևորի իրեն որպես մոդերատոր: դուրներդ չի գա, բողոքեք, որ գահընկեց անեն :)

Հ.Գ. չգիտեմ ինչի, բայց ինձ թվումա, որ շատ էլ լավ մոդերություն ա անելու :pardon

Hda
01.04.2010, 17:23
Ես հիացած եմ մոդերատորների աշխատանքով: Մարդիկ իրենց նյարդերն ու ժամանակը ծախսում են ուրիշների ու, նաև իմ գրած, հաճախ՝ աղբը կարդալու, խմբագրելու համար, «մաքրում» են, որ ֆորումը չդառնա «ավգյան ախոռները», որ շատերս հաճույքով բացենք ֆորումի դուռը:
Իսկ որ մարդիկ կամավոր հանձն են առնում նման պարտականությունը, նրանց խորին շնորհակալությունս եմ հայտնում: :hi
Ըստ իս՝ Ռայադերը շատ արժեքավոր բաներ կարող է անել այն ժամանակում, որ պիտի ֆորումում ծախսի: Բայց եթե համաձայնում է՝ իրեն էլ շնորհակալություն:

Դրա համար էլ անդամությունը պիտի փողով լինի,էտ մարդկանց էլ ռոճիկ տալ ու մի լավ էլ պահանջել,որ իրանց դյուքանի նման չվերաբերվեն ակումբին,ու ամենանորեկի կարցիքի հետ էլ հաչվի նստեն:
Ռայադերը ինչ մոդեր 2 խոսքից 3-ը ծիծիկա լինելու, հետո էլ նեղնում էք ,որ Rammstein ըտենց բանա ասել:

Lion
01.04.2010, 17:25
Rhayader, շնորհավոր նոր աթոռդ: :)) Բարով կառավարես:
Կրոնի բաժին առանձնապես շատ չեմ մտնում, չգիտեմ՝ ով ինչքան ինչ գիտի ու ով էր մինչ այս կառավարում: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ Ռայադերի ինֆորմացվածությունը կրոնից էնքան շատ ա, որ իրեն թույլ կտա կրոնի բաժին կառավարել: Չեմ հասկանում, թե ոմանք խի են կտրականապես դեմ, բայց ոնց տեսնում եմ, մեծամասնությունը համաձայն ա, որ Ռայադերը կառավարի, ես էլ իրանց հետ: :))

Ես ուրախ եմ, որ Rhayader-ը մոդեռատոր է դարձել, քանի բավականին բարձր կարծիք ունեմ նրա լայնախոհության և մարդկային հատկանիշների մասին: Ապեր, բարով կառավարես :)

Շինարար
01.04.2010, 17:26
Դրա համար էլ անդամությունը պիտի փողով լինի,էտ մարդկանց էլ ռոճիկ տալ ու մի լավ էլ պահանջել,որ իրանց դյուքանի նման չվերաբերվեն ակումբին,ու ամենանորեկի կարցիքի հետ էլ հաչվի նստեն:
Ռայադերը ինչ մոդեր 2 խոսքից 3-ը ծիծիկա լինելու, հետո էլ նեղնում էք ,որ Rammstein ըտենց բանա ասել:

Ծիծիկներից գոնե մի բողոքեք, Ռայադերի գործունեության լավագույն կողմը ակումբում ծիծիկագովերգությունն ա:))

One_Way_Ticket
01.04.2010, 17:27
Նենց էլ վիճում են, մեկը մտածի բարձր աշխատավարձով պաշտոն է մոդեռությունը:
Մարդը համաձայնվել է առանց որևէ շահ ունենալու օգնել ակումբին, որ քննարկումները ավելի հանգիստ և հաճելի մթնոլորտում ընթանան, փոխանակ շնորհակալություն հայտնենք, քննարկում ենք արժանի էր թե չէ:

Եթե որևէ մեկը ուզում է մոդեռ դառնալ, որպեսզի իրեն լավ զգա ինտերնետում ուրիշների նկատմամբ իշխանություն ունենալուց, ապա
1. Alt-F4
2. Զանգ տաքսի սերվիս:
3. Այցելություն հոգեբանին:

Իսկ Ռայադերը հաստատ այդպիսի մարդկանցից չէ:

Երվանդ
01.04.2010, 17:39
Մնացիր դու Լիոն ջան, մեռա Չուկին համոզելով որ քեզ պատմությունում նշանակի մոդեր, ոնց որ թե ստացվում ա;)

Ժունդիայի
01.04.2010, 17:46
Ես ուրախ եմ, որ Rhayader-ը մոդեռատոր է դարձել, քանի բավականին բարձր կարծիք ունեմ նրա լայնախոհության և մարդկային հատկանիշների մասին: Ապեր, բարով կառավարես :)

Առաջին անգամ եմ տեսնում Չուկը Լիոնին շնորհակալություն հայտնելիս:B, ճիշտ եմ, թե՞...........:D

Chuk
01.04.2010, 17:49
Առաջին անգամ եմ տեսնում Չուկը Լիոնին շնորհակալություն հայտնելիս:B, ճիշտ եմ, թե՞...........:D

Չէ, ճիշտ չես: Բայց որ բացատրես, թե գրառումդ էս թեմայի հետ ի՞նչ կապ ունի, չեմ տուգանի:

Ժունդիայի
01.04.2010, 17:52
Չէ, ճիշտ չես: Բայց որ բացատրես, թե գրառումդ էս թեմայի հետ ի՞նչ կապ ունի, չեմ տուգանի:

Մտածեցի ապրիլմեկյան կատակա :D

VisTolog
01.04.2010, 18:06
Անձամբ ես երկու ձեռքով կողմ եմ Rhayader-ի մոդերությանը կրոն բաժնում: :love:))
Իսկ թե ինչի, արդեն Չուկը գրել է::)

kyahi
01.04.2010, 18:06
Ճիշտն ասած դեռ չեմ հասկացել էս վեճի կամ դրա նման բանի պատճառը:Ակումբում այդ պաշտոնը հետագայում լուրջ պետքա՞:
Գիտեք հետաքրքիրը ինչն է, որ այնուամենայնիվ մենք բոլորս ցույց ենք տալիս, որ իսկական բողոքական ազգ ենք, ովքեր նման չնչին/իմ կարծիքով/ հարցի շուրջ կարող են այսքան անիմաստ վիճաբանություն ծավալել:Բա որ լուրջ պաշտոնի կռիվ լիներ երևի հիմա Մատենադարանում ցույց կլիներ:D Փորձեք մի փոքր զիճող լինել ու կզգաք, որ ամեն ինչ լավ կընթաթնա ու անիմաստ նեռվեր չեն քայքայվի:
Շնորհավորում եմ բոլոր նոր նշանակված մոդերատորներին::hands

Hda
01.04.2010, 18:36
Անձամբ ես երկու ձեռքով կողմ եմ Rhayader-ի մոդերությանը կրոն բաժնում: :love:))
Իսկ թե ինչի, արդեն Չուկը գրել է::)

Ինչու՞,ինչ-որ բան դեռ կարելի է փոխել՞,որ ասում ես կողմ եմ:Որքան հասկացա անվերապահ որոշվել է արդեն:Ես էլ ասեմ կողմ չեմ Rammstein-ի նկատմամբ նման վերաբերմունքին,բան կփոխվի դրանից՞: Փոխանակ մի բաժին էլ ետ տղին տաք դնում փակում էք,հույս ունենալով կանցնի կգնա:Ում ասածը դուրներդ չի գալիս կուլտուրական ֆուկ եք անում: Հա լավ մեկ,երկու...... հետո՞... Էլմոն լիներ կասեր «ըտենց չի մնա»

Արևածագ
01.04.2010, 18:37
Չուկը վայ թե որոշել է ակումբի վերջը տա: Նորօրյա Տարաս Բուլբա .« Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կսպանեմ...»: Մի քիչ խորը մտածելու դեպքում՝ Ռայադերին «Կրոն» բաժնում նշանակելը բենզինի բաքը վառած լուցկի գցելու նման է: :bux:

Hda
01.04.2010, 18:50
Մի քիչ խորը մտածելու դեպքում՝ Ռայադերին «Կրոն» բաժնում նշանակելը բենզինի բաքը վառած լուցկի գցելու նման է: :bux:

բա էս գրելուց #237 արեւածագ ջան արևածաղիկ էիր չռթում:Այ ըսենց անհաստատուն էք դրա համար էլ ինչ ուզում անում են:Գոնե դատարկ լիներ էտ բեզինի բաքը մի քանի հոգի էլ մեջը դնեինք, տրաքացնել տակ տրաքացնել:Լուցկին ինձնից:

Dayana
01.04.2010, 18:52
Ժող, մի հատ թեմայից դուրս գրառում անեմ էլի: Մտածեք վաղվա օրվա մասին էլի :)

Hda
01.04.2010, 18:54
Ժող, մի հատ թեմայից դուրս գրառում անեմ էլի: Մտածեք վաղվա օրվա մասին էլի :)

Կակ ռազ մտածում էնք,հակառակ դեպքում թքած կունենայի:

VisTolog
01.04.2010, 18:58
Ինչու՞,ինչ-որ բան դեռ կարելի է փոխել՞,որ ասում ես կողմ եմ:Որքան հասկացա անվերապահ որոշվել է արդեն:Ես էլ ասեմ կողմ չեմ Rammstein-ի նկատմամբ նման վերաբերմունքին,բան կփոխվի դրանից՞: Փոխանակ մի բաժին էլ ետ տղին տաք դնում փակում էք,հույս ունենալով կանցնի կգնա:Ում ասածը դուրներդ չի գալիս կուլտուրական ֆուկ եք անում: Հա լավ մեկ,երկու...... հետո՞... Էլմոն լիներ կասեր «ըտենց չի մնա»

իսկ ես փոփոխությու՞ն եմ ուզում: Կողմ եմ, ասում եմ կողմ եմ: Անվերապահորեն որոշվել է, ես էլ ուրախ եմ, որ տենցա որոշվել: Համ էլ, էտ երբվանի՞ց են բաժինները բաժանվել անդամներին, որ ասում ես «Փոխանակ մի բաժին էլ ետ տղին տաք...»:

«ըտենց չի մնա» :))

Hda
01.04.2010, 19:03
«ըտենց չի մնա» :))
Համոզված եմ,որ յուրաքնչյուրս յուրովի ենք նայում այս հարցին,բայց կարծում եմ միակ հարցն է առայժմ, որ համաձայնեմ հետդ: Վաղը կարողա արդեն ըտենց չլինի:

Agni
01.04.2010, 19:53
Իմ չսիրած տոնն է, որովհետև մեզ մոտ հումորի տոն չի նշվում, այլ դաժանաբար խաբեության օր:o... ես էլ չեմ կարողանում խաբել ու սաղ օրը լարված եմ լինում, որ հանկարծ հիմարաբար չխաբվեմ:)

Մանուլ
01.04.2010, 21:07
Բայց ինձ մի անգամ են լավ խաբել... էնպես էի հավատացել... ու խաբողն էլ քույրս էր: Առավոտ կանուխ զանգեց ու ուրախացած ասեց, որ եղբայրս տոմսերը վերցրել է գալիս է: Ուրախությանս չափ ու սահման չկար: Ամբողջ օրը հրճվելով ման եկա... որ երեկոյան չասեցին ապրիլի 1-ն ա, ոնց որ սառը ջուրը լցնեն գլխիս: Քիչ էր մնում սպանեի քրոջս...:)
Բայց նմանատիպ կատակներն իսկապես դաժան են: Կարծում եմ, որ ավելի լավ ա մարդուն ինչ-որ վատ լուրով խաբել: Երբ պարզվի, որ սուտ էր, միայն կուրախանա :)): Իսկ եթե նախօրոք ուրախանում ես, հետո հասկանում ես, որ իզուր էր էդ ուրախությունդ, շատ վատ ես զգում...

unknown
01.04.2010, 21:36
Այսօր ախպերս մի լավ կատակ արեց:DԴասի էի մեկել հորեխբորս փոքր տղեն զանգեց թե.
- Ան դասի ես չէ
- Հա ի՞նչա եղել
- Ձեր ինստիտուտի դեմն եմ,դուրս արի ուզում եմ քեզ տենամ
Եսել թափով դասախոսից հարցնում եմ ու 4 հարկից իջնում եմ ինստիտուտի հայաթ,կողերս նայում եմ մարդիկ գնում գալիս են,զանգում եմ ախպորս
-Ուր ես քեզ չեմ տենում
-ոնց չես տենում քեզ ձեռով եմ անում
Էլի կոքերս եմ նայում,ու մեկել տենամ ախպորս կողքից հորքուրիս տղեն ասումա.
-Անուշ եսօր ապրիլի մեկնա
:angryԵտ րոպեին որ կողքս լինեին 2-ին կսպանեի:DԲայց եսօր ամբողջ օրը պատմում ծիծաղում էինք:)

Chuk
01.04.2010, 23:21
Մոդերատորական. «Բարով կառավարեք նոր մոդերատորներ» թեմայից Rhayader-ի՝ «Կրոն» բաժնում մոդերատոր նշանակման մասին գրառումն ու արձագանքները, ինչպես նաև Rammstein-ի արգելափակման մասին «Ակումբից հեռացված անդամներ» թեմայում գրառումը տեղափոխվել են այս թեմա:

Rammstein
01.04.2010, 23:23
Հա-հա-հա-հա-հա :diablo… Հանգուցյալները դուրս են գալիս գերեզմանից…
vBulletin-ի պատնեշները ոչնչացված են, արգելափակված զոմբիները ներխուժում են…

Ես վերադառնում եմ ժամանակից շուտ։

http://www.freeimagehosting.net/uploads/330b3d1a29.jpg

Ռուֆուս
01.04.2010, 23:23
Բայց լավն էր :D

Ես չէի սպասում, որ էդքան շատ մարդ սա լուրջ կընդուներ, փաստորեն լուրջ էին ընդունել :D

Chuk
01.04.2010, 23:26
Հա-հա-հա-հա-հա :diablo… Հանգուցյալները դուրս են գալիս գերեզմանից…
vBulletin-ի պատնեշները ոչնչացված են, արգելափակված զոմբիները ներխուժում են…

Ես վերադառնում եմ ժամանակից շուտ։

http://www.freeimagehosting.net/uploads/330b3d1a29.jpg

Շնորհակալ եմ ինքնաարգելափակման համար :)

Սերխիո
01.04.2010, 23:31
Աստղի պահն էլ էր կատակ ?

Մանուլ
01.04.2010, 23:32
Աստղի պահն էլ էր կատակ ?
Էդ գրել էր, որ հաջորդ հայտարարությանն էլ հավատայինք :)):

Chuk
01.04.2010, 23:33
Աստղի պահն էլ էր կատակ ?

Եթե Աստղի պահը կատակ լիներ, դա էլ կտեղափոխեի այս թեմա :)

Հայկօ
01.04.2010, 23:47
Էս ի՜նչ մի խրախճել եք խրախճել :(:

Դարք
02.04.2010, 00:00
Էս ի՜նչ մի խրախճել եք խրախճել :(:
Չուկ անկրկնելի էր մի հատ մեծ respect

Artgeo
02.04.2010, 09:11
Արտ, էդ քարտեզի վրա ինչ երևում ա մենակ ըտե՞ղ ա լինելու նայել :scare

Աչքիս ապրիլմեկյան կուտ կերա հենց նոր :unsure

a1+ ում բան գրած չի :angry

Բանից պարզվեց Ֆիջիում հայեր չկան, տեստերը դադարեցված են։

Հ.Գ. Հուսով եմ ոչ մեկ Ֆիջի չի գնացել ապրելու գոյություն չունեցող արբանյակից անկապ պարամետրերով Ա1+ բռնելու…

Dayana
02.04.2010, 09:23
Ժող, մի հատ թեմայից դուրս գրառում անեմ էլի: Մտածեք վաղվա օրվա մասին էլի :)

Կակ ռազ մտածում էնք,հակառակ դեպքում թքած կունենայի:

Հուսով եմ հիմա նորից կմտածեք արդեն երեկվա օրվա մասին, ու ամեն ինչին կնայեք ոչ մեկ ուղղությամբ :)

Hda
02.04.2010, 09:31
Ես չէի սպասում, որ էդքան շատ մարդ սա լուրջ կընդուներ, փաստորեն լուրջ էին ընդունել :D
Ռուֆուս ջան,իսկ իմանալու ձև կա՞ ,թե քանիսն են լուրջ ընդունել,բացի անկեղծ ինքնախոստովանումից:

-Ժող, մի հատ թեմայից դուրս գրառում անեմ էլի: Մտածեք վաղվա օրվա մասին էլի
-Կակ ռազ մտածում էնք,հակառակ դեպքում թքած կունենայի:

-«ըտենց չի մնա»
-Վաղը կարողա արդեն ըտենց չլինի:

Էսօր վաղնա չէ՞,արդեմ կարամ հանգիստ սրանք :D:D:D շարեմ :D:D:D

Hda
02.04.2010, 10:12
Կակ ռազ մտածում էնք,հակառակ դեպքում թքած կունենայի:

Հուսով եմ հիմա նորից կմտածեք արդեն երեկվա օրվա մասին, ու ամեն ինչին կնայեք ոչ մեկ ուղղությամբ :)
Dayana -ջան ամենինչ պարզ է,չէ՞.պարզապես ինձնից 7-8 րոպե արագ ես տպում,մտովի փոխիր հերթականությունը:
Ինքնախոստովանեմ, գլխի էի ընկել ու ու մասնակցում էի խաղին մի կերպ ինձ զսպելով:D

Dayana
02.04.2010, 10:19
Ժող, մի հատ թեմայից դուրս գրառում անեմ էլի: Մտածեք վաղվա օրվա մասին էլի :)

Dayana -ջան ամենինչ պարզ է,չէ՞.պարզապես ինձնից 7-8 րոպե արագ ես տպում,մտովի փոխիր հերթականությունը:
Ինքնախոստովանեմ, գլխի էի ընկել ու ու մասնակցում էի խաղին մի կերպ ինձ զսպելով:D

հա՞ :unsure :think :esim

Լուսաբեր
02.04.2010, 10:30
Իսկ ես նենց լուրջ էի ընդունել Ռայադերի մոդերությունը :beee

Chuk
02.04.2010, 10:34
Ճիշտն ասած Rhаyader-ն իսկապես մոդերատոր նշանակվել է, ու նրա անունը մոդերատորների ցանկում դեռ առկա է, իսկ Rhayader-ը՝ ոչ :oy

Hda
02.04.2010, 10:34
հա՞ :unsure :think :esim

Չեմ համոզում,անկեղծ ինքնախոստովանում եմ պարզապես.....

Ֆրեյա
02.04.2010, 10:46
Ամոթ ձեզ... ավելին որ չասեմ... ըստ իս՝ առաջին դասարանցու մակարդակի կատակ էր...

էլ չեմ ասում, որ որոշ մարդիկ ոնց աչքիցս ընկան իրենց փայլուն "դերասանական" տաղանդի ու կեղծության համար... թոււււ՜...

Rhayader
02.04.2010, 10:47
Իրականում մի կողմից շատ անհամ կատակ էր, առավոտվանից արդեն գիտեի, թե ինչ սցենարով է ընթանալու, ընդհուպ մինչև վերջին մանրամասները: Ու շատ անքաղաքավարի էր՝ կարելի էր գոնե զգուշացնել:(
Իսկ հիմա բացատրեմ մեխանիզմը. գրանցվում է երկրորդ նույն նիկով անդամ, տառերից մեկը գրվում է, ասենք, ռուսերեն, իսկ իմ նիկի հետ դա կարելի է աննկատ անել. Rhayader ու Rhayadеr նիկերն իրականում տարբեր են, որովհետև առաջին դեպքում գրված է անգլերեն «e», երկրորդ դեպքում՝ ռուսերեն «е»: Surprise.am-ի ժամանակներով այդ տեխնիկայից հաճախ էր օգտվում ոմն Շատ հարուստ տղա, որի ով լինելն այդպես էլ չկարողացանք պարզել: Համենայն դեպս, ֆորումի գլխացավանքներից էր:
Նույնը կարելի է անել նաև Rammstein-ի նիկի հետ, ընդհանրապես, ես ունեմ հնարավոր փոխարկումների լրիվ աղյուսակը յունիքոդի համար:
Այսպիսով, կեղծ Rhayadеr-ի վրա դնում ենք օրիգինալի ավատարը, ստորագրությունն ու կարգավիճակը: Գրառումների քանակն ու ռեպը կարելի է թվային արժեքների տեսքով նշանակել օդմինական ղեկավարման վահանակից: Ունեցանք մեր կլոնին: Կլոնին նշանակում ենք Կրոն բաժնի մոդեր, կարիք չկա նույնիսկ օրիգինալին ապաարգելափակել բաժնից: Այս մասին հայտարարում ենք համապատասխան թեմայում: Հետո, որ հանկարծ բոլորը չմտնեն պարզապես շնորհավորեն, թեժացնում ենք կրքերը. հրապարակ է գալիս երկրորդ կլոն, որը հայտնի տարաձայնություններ ունի Rhayader-ի հետ, նամանավանդ կրոնական թեմաներով, որը սկսում է կոպտորեն հակաճառել, «վիրավորում» է Չուկին ու արգելափակվում: Այդ ընթացքում մի քանի հոգի պալիտ են անում խաղը, բայց նրանց գրառումները թափով ջնջվում են (ոչ այնքան թափով, եթե ես հասցնում եմ դրանց մի մասը կարդալ ու գրողներին ՊՄ անել, որ շուխուր չանեն):
Ինչպես ասում են՝ Элементарно, Ватсон: Մենակ Ռամշտայնի հարցում էի սխալվել. կարծում էի՝ ուրիշ մարդ է հակադրվելու, թե ով՝ էական չի: Չնայած այդ դեպքում առանց այդ էլ տգեղ կատակը շատ ավելի տգեղ շրջապտույտ կստանար:

Chuk
02.04.2010, 10:49
Ֆրեյա, Սոֆ, ձեր տոնն էլ շնորհավոր :love

Ֆրեյա
02.04.2010, 10:56
Ֆրեյա, Սոֆ, ձեր տոնն էլ շնորհավոր :love

Տոնը երեկ էր, Չուկ, :) իսկ էսօր ՝ պախմելիան ա
Քո տոնն էլ շնորհավոր :)

հ.գ. ի դեպ, անգլերեն այս օրը ոչ թե Կատակի օր է կոչվում, այլ Fools Day :)) Օֆ... չեմ սիրում էս օրը... երևի հումորի զգացում չունեմ

Լուսաբեր
02.04.2010, 10:56
Անցյալ տարի ինչքան հիշում եմ, ամեն բան կարդում էինք իբր մեզ են գրել, ես տարի էլ սենց :sad, տեսնեմ մյուս տարի ինչ եք մտածելու :beee
բայց լավ էր, ես որ երեկ ոգևորված ասում եմ էսօր չեմ խաբվել, դու մի ասա.... :beee
Էսօր առավոտից էլ մանթո եմ :cry2:D

Chuk
02.04.2010, 10:58
Տոնը երեկ էր, Չուկ, :) իսկ էսօր ՝ պախմելիան ա
Քո տոնն էլ շնորհավոր :)

հ.գ. ի դեպ, անգլերեն այս օրը ոչ թե Կատակի օր է կոչվում, այլ Fools Day :)) Օֆ... չեմ սիրում էս օրը... երևի հումորի զգացում չունեմ

Հումորի զգացում ունես Անի ջան :)
Ուղակի արված հումորն էր տափակ ու անտանելի, զզվել, գաղջ, անմարդկային, տգեղ ու սարսափելի :(

Rammstein
02.04.2010, 10:58
Նույնը կարելի է անել նաև Rammstein-ի նիկի հետ

Բայց չի արվել։ :)
Ուրիշ Ռամշտայն չի ստեղծվել, ես իմ ավատարն ու ստորագրությունն էի հանել, կարգավիճակս էլ դրել էի «Արգելափակված», Չուկն էլ նեցն էր արել, որ լինեմ արտաքինից արգելափակված (մականունս որոշ տեղերում իտալիկ երեւա)։

Բայց լավ էր, շնորհավոր մարտի 32 (չնայած` էսօր արդեն 33-ն ա :oy)։ :))

Chuk
02.04.2010, 11:01
Հետո, որ հանկարծ բոլորը չմտնեն պարզապես շնորհավորեն, թեժացնում ենք կրքերը. հրապարակ է գալիս երկրորդ կլոն, որը հայտնի տարաձայնություններ ունի Rhayader-ի հետ...
Այ էստեղ սխալվեցիր, Վատսոն :))
Կատակը նախապես ոչ մեկի հետ համաձայնեցված, պայմանավորված չի եղել: Թեմայում շատերը մտել են խաղի մեջ (այդ թվում դու, Ավետը, ով հենց սկզբից գիտեր, որ կատակ է): Մնացածը ինքնաբուխ զարգացում էր, նախապես չպլանավորած, արգելափակումն էլ առաջարկվել է ոչ իմ կողմից :)

Ռուֆուս
02.04.2010, 11:06
Բոլորիդ ապրիլի մեկը շնորհավո՜ր: :))

Երեկ ոչ ոք ինֆարկտ չստացավ, ոչ ոք չարգելափակվեց, ոչ ոք լաց չեղավ, ուրեմն ամեն ինչ նորմալ ա :))

Անուն էլ մի դրեք, կարգին սպոնտան հումոր էր :) Թեթև տարեք, ժողովուրդ: :)

Dayana
02.04.2010, 11:42
Իրականում մի կողմից շատ անհամ կատակ էր, առավոտվանից արդեն գիտեի, թե ինչ սցենարով է ընթանալու, ընդհուպ մինչև վերջին մանրամասները: Ու շատ անքաղաքավարի էր՝ կարելի էր գոնե զգուշացնել:(
Իսկ հիմա բացատրեմ մեխանիզմը. գրանցվում է երկրորդ նույն նիկով անդամ, տառերից մեկը գրվում է, ասենք, ռուսերեն, իսկ իմ նիկի հետ դա կարելի է աննկատ անել. Rhayader ու Rhayadеr նիկերն իրականում տարբեր են, որովհետև առաջին դեպքում գրված է անգլերեն «e», երկրորդ դեպքում՝ ռուսերեն «е»: Surprise.am-ի ժամանակներով այդ տեխնիկայից հաճախ էր օգտվում ոմն Շատ հարուստ տղա, որի ով լինելն այդպես էլ չկարողացանք պարզել: Համենայն դեպս, ֆորումի գլխացավանքներից էր:
Նույնը կարելի է անել նաև Rammstein-ի նիկի հետ, ընդհանրապես, ես ունեմ հնարավոր փոխարկումների լրիվ աղյուսակը յունիքոդի համար:
Այսպիսով, կեղծ Rhayadеr-ի վրա դնում ենք օրիգինալի ավատարը, ստորագրությունն ու կարգավիճակը: Գրառումների քանակն ու ռեպը կարելի է թվային արժեքների տեսքով նշանակել օդմինական ղեկավարման վահանակից: Ունեցանք մեր կլոնին: Կլոնին նշանակում ենք Կրոն բաժնի մոդեր, կարիք չկա նույնիսկ օրիգինալին ապաարգելափակել բաժնից: Այս մասին հայտարարում ենք համապատասխան թեմայում: Հետո, որ հանկարծ բոլորը չմտնեն պարզապես շնորհավորեն, թեժացնում ենք կրքերը. հրապարակ է գալիս երկրորդ կլոն, որը հայտնի տարաձայնություններ ունի Rhayader-ի հետ, նամանավանդ կրոնական թեմաներով, որը սկսում է կոպտորեն հակաճառել, «վիրավորում» է Չուկին ու արգելափակվում: Այդ ընթացքում մի քանի հոգի պալիտ են անում խաղը, բայց նրանց գրառումները թափով ջնջվում են (ոչ այնքան թափով, եթե ես հասցնում եմ դրանց մի մասը կարդալ ու գրողներին ՊՄ անել, որ շուխուր չանեն):
Ինչպես ասում են՝ Элементарно, Ватсон: Մենակ Ռամշտայնի հարցում էի սխալվել. կարծում էի՝ ուրիշ մարդ է հակադրվելու, թե ով՝ էական չի: Չնայած այդ դեպքում առանց այդ էլ տգեղ կատակը շատ ավելի տգեղ շրջապտույտ կստանար:

Էհ Սոֆ, Ռամշը չէր արգելափակվել, ար արգելափակվեր, իտալիկ կդառնար, նենց որ նույն նիկն էր :))

Rammstein
02.04.2010, 12:07
Էհ Սոֆ, Ռամշը չէր արգելափակվել, ար արգելափակվեր, իտալիկ կդառնար, նենց որ նույն նիկն էր :))

Չէր արգելափակվել, բայց իտալիկ դառել էր, Չուկի աշխատանքն էր։
Հիմա նորից հայ եմ դառել։ :)

Իսկ ով որ չի նկատել, vBulletin 4-ում արգելափակվածների մականունները իտալիկ են դառնում միայն շնորհակալությունների մեջ, մնացած տեղերում սովորական ա։ Ըհը, խնդրեմ նայեք (http://www.akumb.am/showthread.php/51085-Շինարարություն-վերանորոգում-Հարցեր-առաջարկներ-կարծիքներ)։

Երվանդ
02.04.2010, 12:17
Փաստորեն մի 10 օր առաջ որ ասում էիր սենց բան եմ մտածել, էս օրվա համար էիր անում:o:angry:D, Սոֆին հենց սկզբից կզգուշացնեի ես, չնայած ինքը միշտ ասել է որ իրա համար մոդեր շմոդեր կարևոր չի, նենց որ չէր կարա երևի ծանր տաներ, ես ուզում էի Սոֆին որպես մոդեր տեսնեի :angry:angry, կարծում էի ինքը լավ մոդեր կլինի ու սպասում էի որ տենամ ճիշտ եմ թե չէ:angry

Ձայնալար
02.04.2010, 16:50
Առաջարկում եմ քվեարկությամբ պարզել Ռայադերի մոդերության դեմ բողոքողներն են շատ, թե ապրիլմեկյան կատակի. ըստ այդմ կարող ա գրառումները հետ տեղափոխվեն համապատասխան բաժին :D:D:D

Ռուֆուս
01.04.2013, 15:52
Ինձ բռնացրի այն բանի վրա, որ խուսափում եմ գրել դառնալ (դարնա՞լ) բառը։ կարճ ասած, լրիվ խառնվել ա իրար։

Դառնալ - դարնալ, ո՞րն ա ճիշտ։

Ճիշտը դարնալն է, դառնալը քաղքենի ռսախոսների նորամուծությունն է (օրինակ Առմեն-Արմեն, Առտուռ-Արթուր) և այլն: Համ էլ Վահե-91-ը ճիշտ բան ասեց, проверочное слово դարձել:

Rammstein
01.04.2013, 16:00
Րուֆուսը ճիշտ ա ասում: Ու ընդհանրապես, «Ռ» տառը լրիվ րուսերենից ա եկել: Ռ-ով հայերեն երկու բառ կա, Ռաֆֆի ու Ռամշտայն:

Ռուֆուս
01.04.2013, 16:04
րուսախոս կրիս :beee

Ուլուանա
01.04.2013, 16:34
Մոդերատորական. վերջին երեք գրառումները տեղափոխվել են «Զանազան լեզվական հարցեր» թեմայից։

Վահե-91
01.04.2013, 17:24
:' Խի՞ եք իմ սիրած թեմայում խրախճում::sad

ապրիլի 1-ն ա, թող հանգիստ խրախճենք :))

John
01.04.2013, 19:33
Րուֆուսը ճիշտ ա ասում: Ու ընդհանրապես, «Ռ» տառը լրիվ րուսերենից ա եկել: Ռ-ով հայերեն երկու բառ կա, Ռաֆֆի ու Ռամշտայն:

ընդգծված մասը Ր-ով Է գրվում ;) միայն Ռամշտեյնն է Ռ-ով :D