PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի տեղեկություններ



Norton
28.03.2010, 21:44
Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները:))

9-րդ հորիզոնական

Կինը ձերբակալվում է սկաուտային հավաքի ժամանակ, որում մասնակցում էր իր տղան: Մինչ կինը նայում էր, թե ինչպես է ոստիկանը ցուցադրում թմրադեղ որոնող շան աշխատանքը.... շունը այդքան տենչալի թմրադեղը գտնում է նրա պայուսակում:pardon

8-րդ հորիզոնական

Մի երիտասարդ հրացանով մտնում է խանութ և պահանջում ամբողջ գումարը::apeape Այն բանից հետո, երբ ամբողջ գումարը հայտնվում է իր պայուսակի մեջ, հանցագործի աչքը ընկնում սեղանին դրված վիսկիի շշին և պահանջում է, որ վաճառողը այն ևս դնի գողոնի պայուսակի մեջ, սակայն ստանում է մերժում:o վաճառողը ցանակնում է համոզվել, որ գողն ունի վարորդական իրավունքներ և, որ խմիչքի չափաբաժինը թույլատրելի է նրա համար::DՀանցագործը առանց երկար մտածելու նրան է տալիս իր վարորդական իրավունքները, որը մանրամասն ուսումասիրելուց հետո վաճառողը նրան այն ետ է վերադարձնում, փաթեթավորում վիսկին և բարի ճանապարհ մաղթում հանցագործին:
Երկու ժամ անց հանցագործին բռնում են իր սեփական բնակարանում: Վաճառողը վարորդական իրավունքների վրա կարդացել էր նրա հասցեն և հաղորդել ոստիկանությանը:D

7-րդ հորիզոնական

Մի կին դիմում է ոստիկանություն հայտնելով, որ իր մեքենան գողացել են, որի մեջ է մնացել նաև բջջային հեռախոսը::( Ոստիկանը իրեն չի կորցնում, զանգնում են կնոջ համարով և հայտնում, որ ինքը թերթում տված հայտարարության համաձայն է զանգում և որ իր վաղեմի երազանքն է այդ մակնիշի մեքենա ունենալը:roll Հանդիպում են նշանակում, շարունակությունը գիտեք:pardon

6-րդ հորիզոնական

Մի ամերիկացի որոշում է բանկ թալանել:o Գնում է Bank of America և բանկի բլանկի վրա գրում՝ "Սա գողություն է, դրեք ամողջ գումարը պայուսակի մեջ:aggressive" և կանգնում հերթի մեջ, սակայն նրա մեջ կասկածներ են ընկնում, բա որ ինչ որ մեկը տեսած լինի ինչ է գրել ու ոստիկանություն զանգած լինի արդեն և այդ մտային տվայտանքների մեջ դուրս է գալիս բանկից և ուղևորվում Wells Fargo Bank, որը հանդիպակաց մայթին է գտնվում: Մտնելով բանկ, մոտենում է աշխատակցուհուն և նրան ուղղում երկտողով բլանկը:)) աշխատակցուհին հասկանալով, որ դիմացինը ինտելլեկտով առանձնակի չի փայլում , պատասխանում է, որ երկտողն ընդունել չի կարող, քանի որ այն գրված է Bank of America-ի բլանկի վրա և նա պետք է կամ արտագրի երկտողը Wells Fargo բանկի բլանկի վրա կամ վերադառնա Bank of America:))
Հանցագործը, որքան էլ որ տարօրինակ է դուրս է գալիս բանկից, իսկ աշխատակցուհին զանագահարում է ոստիկանություն: 5 րոպեից հանցագործին բռնում են, և որտեղ կլիներ նա ըստ Ձեզ?:)) Իհարկե, հակառակ մայթին գտնվող Bank of America-ի մասնաճյուղում, հերթի մեջ:D

5-րդ հորիզոնական

Մի անգլիացու մեքենա, ֆիքսվում է ավտոմատ ռադարի կողմից և արագության չարաշահման համար շուտով վարորդի հասցեյով նամակ է գալիս 40 ֆունտ շտրաֆի վերաբերյալ և նրա մեքենայի լուսանկարը: Վճարելու փոխարեն վարորդը ոստիկանություն է ուղարկում 40 ֆունտի լուսանկար: Շուտով ոստիկանությունից նոր նամակ է գալիս, կրկին լուսանկարով, բայց այս անգամ...... ձեռնաշղթաների:))
Այս լուսանկարի գեղարվեստական ազդեցությունը այնքա՜ն մեծ էր, որ վարորդը 40 ֆունտ շտրաֆը վճարում է հենց նույն օրը:))

շարունակելի...

Norton
28.03.2010, 23:30
Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները:))

շարունակելի...

շարունակությունը:))

4-րդ հորիզոնական

ԱՄՆ, Միչիգան
Թմրադեղեր թաքցնելու մեջ մեղադրվող Քրիստոֆեր Յանսենը դատարանում հայտարարում է, որ իրեն, իր հետախուզությունը եղել է անօրինական՝առանց օրդերի:
Մեղադրող կողմը հայտարարում է, որ Յանսենի վերարկուն տարօրինակ կերպով փքված էր և կասկած կար, որ տակը կարող է զենք թաքնված լինի, իսկ այդ դեպքում օրդեր հարկավոր չէ:)
"Հիմարությու՛ն:angry",-ասաց Յանսենը.
"Ես հիմա այն վերարկույով եմ ինչ խուզարկության ժամանակ, այստեղ որտե՞ղ կարելի է զենք թաքցնել:sad":
Այս խոսքերի վրա, նա հանում է վերարկուն և մեկնում դատավորին, որը և վերարկույի գրպանում գտավ կոկայինի փաթեթը:D Նիստ ընդիմջում են 5 րոպեյով, քանի որ դատավորը ծիծաղի պատճառով չէր կարողանում այն շարունակել:))

3-րդ հորիզոնական

ԱՄՆ, Օկլահոմա
Զինված գողության մեջ մեղադրվող Դենիս Նյուտոնը հրաժարվում է իր փաստաբանից և անձամբ է պաշտպանում իր շահերը դատարանում: Պետք է նշել, որ դա նրա մոտ վատ չի ստացվում, քանի դեռ մեղադրող կողմը դատարան չի հրավիրում վկային՝ մի կնոջ, որը հանդիսանում էր թալանված խանութի մենեջերը և նա ճանաչում է մեղադրյալին:
Զայրացած մեղադրյալը նրան մեղադրում է ստի մեջ:
"Ափսոս ես դատարկ գլուխդ ցրիվ չտվեցի:angry",-գոռում է նա, և ավելացնում."իհարկե, եթե այնտեղ լիենեյի:oy"
Դատարանին 20 րոպե պահաջվեց, որպեսզի որոշի, որ 30 տարին իսկը իր համար է:))

2-րդ հորիզոնական

ԱՄՆ, Դեթրոյթ
Փողոցով քայլող երիտասարդի ուշադրությունն է գրավում մի խումբ ոստիկաններ, որոնք ցույց էին տալիս ոստիկանության ձեռք բերած վերջին տեխնիկայի հնարավորությունները, որոնք տեղադրվել էին պարեկային ծառայության մեքենայի մեջ: Հետաքրքրասեր երիտասարդը հետաքրքրվում է, թե ինչպես է համակարգը աշխատում:think, որին ի պատասխան ոստիկանը նրանից վերցնում է վարորդական իրավունքները և մի քանի տվյալներ մուտքագրում համակարգիչ: Մեկ րոպե անց երիտասարդը արդեն ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայի մեջ էր, քանզի տվյալների մուտքագրումից հետո, համակարգչի էկրանին հայտնվեց տեղեկություն, որ նա 2 տարի առաջ Միսսուրի նահանգում մասնակցել է զինված գողության:))

1 հորիզոնական

ԱՄՆ, Դեթրոյթ
2 զինված գող մտնում են աուդիոձայնագրությունների խանութ և զենքերը թափահարելով, խուճապի մատնում խանութում գտնվողներին:
"Ոչ-ոք չշարժվի!!!:angry",- գոռում է գողերից մեկը, սպառնալով որ կսպանի:
Եվ, երբ իր ընկերը շարժվում է դրամարկղի կողմը, խոստման համաձայն գնդակահարում է նրան:pardon

Հաղթողը:D

Մի ամերիկացի իր համար գնում է շատ թանկարժեք սիգարներով տուփ, այնքան թանկարժեք, որ նույնիսկ ապահովագրում է այն, այդ թվում և հրդեհից: Մինչ առաջին գումարի վիճարումը ապահովագրական ընկերությանը, սիգարները արդեն վերջացած է լինում և սույն պարոնը որոշում է դիմել ընկերությանը հայտարարելով, որ սիգարները ոչնչացել են մի շարք փոքրիկ հրդեհների հետևանքով:( այստեղ պետք է հիշել, որ անգլերենում կրակ և հրդեհ բառերը ամփոփված են մեկ բառի տակ fire:
Ընկերությունը, իhարկե, հրաժարվում է գումար վճարելուց հայտարարելով, որ սիգարները օգտագործվել են ամենաբնական ճանապարհով, ուստի և վճարելու բան չկա:'
Սակայն սույն պարոնը չի հանգստանում և դիմում է դատարան: Դատարանը հիմք ընդունելով այն կետը, որ սիգարները ապահովագրված են կրակից, պարտավորեցնում է ընկերությանը վճարեկ 15.000$, "այրված" սիգարների համար:D
Սակայն սիգարասեր ամերիկացին երկար չի վայելում ստացած գումարները, շուտով իր իսկ վկայությունների հիման վրա դատական գործ է հարուցվում 24 անգամ ապահովագրված ապրանքը դիտավորյալ կերպով այրելու մեղադրանքով: Արդյունքում 24.000$ տուգանք և 24 ամիսվա բանտարկություն:D

Հ.Գ.անեկդոտ չէր, բայց հույս ունեմ զվարճալի էր:oy

Norton
31.03.2010, 14:16
Ռիկի Մարտին`I’m A Butt Pirate

Մինչ Ամստերդամը պատրաստվում է տոնական հրավառության,Երևանում փողոցներ են դուրս գալիս հազարավոր զայրացած աղջիկներ, ովքեր 90-ականների վերջում երկրպագել են իրենց կարծիքով մաչո` երգիչ Ռիկի Մարտինին: Միլիոնավոր աղջիկների սրետրի ժամանակավոր տիրակալը երեկ իր պաշտոնական կայքում խոստովանեց, որ նա նույնասեռական է, և, որ Shake Your Bon Bon երգը երգելիս նա նկատի ուներ, ոչ թե տեսահոլովակում ցույց տված աղջիկները գրավիչ ու ախորժալից տուտուզիկները, այլ իր Մեքսիկացի զուգընկերջ հետույքը:

Նախկինում երկրպագու, իսկ հիմա Հակամարտինյան հատուկ գնդի առաջատար Հռիփսիմեն խոստովանեց` «Նա սրիկայաբար խաբում էր մեզ այսքան տարիներ: Հույս էր տալիս, որ չի բացառվում, որ մի օր կգա Հայաստան, Քեռու փողոցի 15 շենքի մոտով անցնելիս, հանկարցակի կցանկանա բարձրանալ 4-րդ հարկ, կհանդիպի ինձ ու իսկույն իմ հետ կամուսնանա: Իսկ հիմա այս խոսքերը արդեն ֆանտաստիկա են թվում…» Մեկ այլ աղջիկ պատմեց, որ 15 տարեկան հասակում, նա ամեն երեկո համբուրում էր Ռիկի Մարտինի պաստառը քնելուց առաջ` «Ես հիմա մոլորված եմ…ինչա ստացվում…ես ուրեմն լեսբուհի ե՟մ:»

Այս պահին խաբված հայ աղջիկները այրում են Ռիկի Մարտինի պաստառները, CD-ները, թերթերից կտրած հոդվածները, իսկ քթի ծակ ունեցողները, փնտրում են Գևորգ ձյաձյաին` այն մարդուն, ով 90-ականներին վաճառում էր աղջիկներին Ռիկիի պաստառները: Նրանք դատական հայտ են պատրաստում, որպեսզի փոխհատուցում ստանան պաստառներ վաճառող գործարարից, ով իրենց չէր տեղեկացրեկ, որ սեքս խորհրդանիշը նախընտրում է տափակ և մազոտ կրծքեր:

Աղջիկներին միացել է նաև մեծ խումբ կարգին, ճշտով ու գաղափարով հայ տղաներ, ովքեր պատրաստվում են երգչին հրավիրել ՏԷՑ-ի կրուգ զրույցի, քանի որ ժամանակին նրանք ինքնամոռաց տժժում էին Livin’ La Vida Loca երգի տակ: «Մեզնից շատերը էդ երգը առավոտից իրգուն մաշնի մեջ քոքում էին, գնում էինք աղջիկ կպցնելու էդ երգը միացրաց, նույնիսկ մեր օջախում էինք էդ երգը միացրել, որտեղ իմ մայրը, հայրը, քուրը ու իրա երեխեքը լսում էին էդ երգը, հիմա սենց սաղի առաջ Ռիկի Մարտինը ինձ վիրավորել ա, ու մինչև իրա պատասխանը չտամ ես քուչա չեմ կարող մտնել», – բողոքեց Գնել անունով երիտասարդը: Մոտակա օրերս Ռիկի Մարիտինից տուժած քյարթուները ստեղծելու են իրենց հասարակական կազմակերպությունը, որը հույս ունի դրամաշնորհներ ստանալ միջազգային կազմակերպություններից առավելագույնս հեշտացնելու իրենց նմանների ապաքինման ընթացքը: «Եթե Ռիկի Մարտինը չգա ՏԷՑ-ի կրուգ զրույցի մենք ստիպված ենք սեփական միջոցներով տոմսի փող հավաքել և ԱՄՆ ուղարկել մեր պաշտոնական ներկայացուցիչ Մամուռիկին, ով լավագույն ձևով կբացատրի Ռիկի Մարտինին ինչը ինչից հետո է, այնուհետև լավ կցբխի նրան: Մենք նաև նախատեսում ենք նրա նույնասեռական լինելու մասին հայտնել իր հորը և իր թախամասում բնակվող մնացած տղամարդ աստղերին:»

Իսկ հայ երգիչ Էմին Դավիդովը հայտարարեց, որ նա ոչ միայն «տենց էլ գիտեր», այլ նաև գրազ էր եկել Մայքլ Քոթանջյանի հետ, որ Ռիկի Մարտինը իր թմից է: Երգիչը պատրաստվում է իր գրազով տարած վարդագույն առջուկի անունը դնել Ռիկի:

armcomedy.com
:D:D

Ուլուանա
01.04.2010, 03:11
Մոդերատորական։ Այս թեման ստեղծվել է «Անեկդոտներ» թեմայից տեղափոխված զվարճալի տեղեկություններ ներկայացնող գրառումների հիման վրա։

Հայկօ
02.04.2010, 16:21
Ճապոնացի գիտնականները կարողացել են շների գլխներին կպցրած տեսխցիկների օգնությամբ ամեն ինչ իմանալ շների կյանքի բոլոր մանրամասների մասին: Նրանք պարզել են, որ շներն իրենց կյանքի 90%-ը անցկացնում են՝ փորձելով պոկել տեսախցիկն իրենց գլխից: Մնացած 10%-ի ընթացքում նրանք փախչում են գիտնականներից, որոնք փորձում են փոխել տեսաժապավենները:

Հայկօ
02.04.2010, 16:42
Համաշխարհային նոր ռեկորդ. դալտոնիզմով տառապող Վարդանը կարողացել է հավաքել ռուբիկ-կուբիկը ընդամենը տասը վայրկյանում:

Ռեդ
02.04.2010, 16:49
Համաշխարհային նոր ռեկորդ. դալտոնիզմով տառապող Վարդանը կարողացել է հավաքել ռուբիկ-կուբիկը ընդամենը տասը վայրկյանում:
:think Էդ էն ժամանակ ա հնարավոր, եթե էդ ռուբիկ-կուբիկն էս տեսքն ունենա՝
http://a20001.rimg.info/icon/399200056cafcbb118c7cc73de454c9e913f4f0.jpg

Հայկօ
04.04.2010, 20:36
Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ ԱՄՆ-ի բնակչության մոր մեկ երրորդը հիվանդ է պարանոյայով: Այդ մարդկանց թվում է, թե նրանց անընդհատ հետևում կամ հետապնդում են:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել ԱՄՆ-ի բնակիչների էլեկտրոնային նամակագրության և SMS-ների մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև փողոցներում ու նրանց բնակարաններում թաքցրած տեսախցիկների տեսագրությունները:

Norton
02.07.2010, 09:17
Լեզվի տեսչությունը հայաֆիկացնում է հայտնի տարբերանշանները

ArmComedy–ին հաջողվեց պարզել, թե ինչու՞ Հայաստանում դեռ չի բացվել առաջին ՄակԴոնալդսը, ի՞նչ փոփոխություններ են սպասում Apple համակարգիչների օգտագործողներին և մի շարք այլ հետաքրքրիր տեղեկություններ։ ՀՀ լեզվի տեսչությունը արդեն մի քանի տարի է աշխատում է հայտնի կազմակերպությունների տարբերանշանների հայաֆիկացման վրա։ Թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները մեզ պատմեց ՀՀԼՏ գլխավոր տեսուչ՝ մայոր Անատոլի Տեր–Մարկարովը։ «Այդ տարբերանշանները բոլորովին հայեցի չեն։ Դա մեզ շատ է մտահոգում` մենք փորձում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանի քաղաքացին իրեն իր սեփական երկրում օտար չզգա։ Դրա համար էլ մինչ օրս ՄակԴոնալդս չի բացվել Հայաստանում։ Մենք առաջարկեցինք մի քանի հայանպաստ փոփոխություններ, որոնք նրանք մերժեցին՝ օրինակ առաջարկեցինք Արարատ լեռը հիշեցնող մոտիվներ մտցնել, իսկ նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեցին և ասացին՝ ոչ։ Մեզ այդ շոտլանդական ՄակԴոնալդս ազգանունն էլ առանձնապես հայեցի չէր թվում, ցանկանում էինք դարձնել հային ավելի հարազատ բան՝ Սարգսյան օրինակ, սակայն զիջեցինք, բայց ամերիկյան կողմը միևնույնն է չի ցանկանում ողջամիտ համաձայնության գալ։»

http://i056.radikal.ru/1007/6c/82670a737361.jpg (http://www.radikal.ru)

Մեր հարցին, թե ինչպես են բրենդերի ներկայացուցիչները խնդրին մոտենում, Տեր–Մարկարովը պատասխանեց՝ «Շատերը դրական են մոտենում։ Օրինակ Apple–ի ներկայացուցիչը շատ լավ էլ հասկացավ, որ այդ կծած խնձորին հայկական շունչ է պակասում և համաձայնվեց, որ ծիրանը շատ ավելի հայեցի է»։ ArmComedy–ին կապվեց Էռնեստ Մարդոյանի հետ, ով Apple խանութի տնօրենն է Երևանում ՝ «Այո, մեր աշխատակիցները 24 ժամ աշխատում են, որպեսզի հասցնեն բոլոր նոուտբուքերի վրա փակցնել ծիրանով տարբերանշանը։ Կարծում եմ մինչև սեպտեմբեր կհայաֆիկացնենք մեր ամբողջ տեսականին։»

http://i047.radikal.ru/1007/b1/8bf196d88cff.jpg (http://www.radikal.ru)

Իսկ ՀՀԼՏ գլխավոր տեսուչ մայոր Տեր–Մարկարովը շարունակեց` «Չենք ուզում տպավորություն ստեղծվի, որ միայն ամերիկյան բրենդերն ենք փոփոխում։ Շատ լուրջ խոսակցություն ունեցանք Աերոֆլոտի հետ, առաջարկեցինք հստակեցնել իրենց տարբերանշանը։ Անհրաժեշտ է, որ հայ ուղևորը հստակ իմանա ինչի համար է նա մեկնում Ռուսաստան։ Մեր առաջարկաց տարբերակը կարծում եմ մութ անկյուններ չի թողնում։»

http://s59.radikal.ru/i163/1007/fb/5b1e6d13bd54.jpg (http://www.radikal.ru)

«Բացի կոմերցիոն կազմակերպություններից մենք բանակցություններ ենք վարում նաև օտար երկրների կառավարությունների հետ։ Վերջերս հանդիպեցինք Կանադայի վարչապետի հետ և առաջարկեցինք վերանայել իրենց դրոշը և թխկու տերևը փոխարինել խաղողի թփով։ Մենք չենք պահանջում, որ հենց այս պահին հայաֆիկացնեն իրենց դրոշը, սակայն առնվազն դեսպանատուն բացելիս պետք է հաշվի առնեն հայ ժողովրդի նախասիրությունները։» Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինը մեծ ոգևորությամբ ընդհունեց առաջարկը և հավելեց, որ նման հայանպաստ դրոշով արդեն մոտ ապագայում հնարավոր կդառնա պատվո հյուպատոսության upgrade-ը մինչև լիարժեք դեսպանատուն։

http://s003.radikal.ru/i204/1007/07/a0d88158686e.jpg (http://www.radikal.ru)
Կանադայի դրոշի հայեցի տարբերակը

«Բավականին պարզ լուծում ենք առաջարկել Google ընկերությանը։ Շատ հեշտ կլինի իրենց տարբերանշանը դարձնել հայամետ, ընդամենը մի քանի չնչին գունային փոփոխություններ մտցնելով» – պատմեց գլխավոր տեսուչը։

http://s005.radikal.ru/i210/1007/77/5da9ba949b24.jpg (http://www.radikal.ru)

«Շատ կոշտ խոսեցինք Puma ընկերության հետ։ Նախ և առաջ սպորտային հագուստը ժամանակակից հայկական տարազի ամենակարևոր տարրերից է, ուստի առավել ուշադիր և խստապահանջ պետք է լինենք հենց սպորտային հագուստ արտադրողների նկատմամբ։ Մեզ համար հասկանալի չէր ինչու հենց Puma, եթե կա շատ գեղեցիկ հայերեն «կատվառյուծ» բառը։ Երկրորդն էլ՝ բոլորովին անհասկանալի է ինչու է ցատկում տարբերանշանում պատկերված կատվառյուծը։ Ի՞նչ դրդապատճառներ նա ունի։ Որպեսզի մարդկանց բարդ իրավիճակի մեջ չգցենք, մենք առաջարկեցինք ավելացնել ավանդական քյաբաբ–խորոված–չալաղաջը, ինչի արդյունքում ակնհայտ է դառվնում կատվառյուծի ցատկի նպատակը։»

http://s52.radikal.ru/i135/1007/7d/4967bd77fc27.jpg (http://www.radikal.ru)

Գլխավոր տեսուչը գտնում է, որ լեզվի տեսչությունը օգնում է բրենդերին ադապտացվել հայկական շուկային, գտնել իրենց սպառողին։ «Louis Vuitton բրենդին մենք շատ օգնեցինք։ Այդ բրենդը հիմնականում վաճառվում է Երևանի տոնավաճառներում, ուստի մենք առաջարկեցինք ընկերությանը ըմբռնումով մոտենալ հայ սպառողին։ Նոր տարբերանշանը ոչ միայն մաշտոցյան շունչ ունի, այլ նաև հուշում է սպառողին, որտեղ կարելի է ձեռք բերել այդ ապրանքը։»

http://s49.radikal.ru/i125/1007/1a/dd982f71d55c.jpg (http://www.radikal.ru)

Իսկ մեր հարցին, թե ինչ հաջողություններ է արդեն գրանցել լեզվի տեսչությունը տարբերանշանների հայաֆիկացման գարծընթացում, Տեր–Մարկարովը հպարտորեն ցույց տվեց ահա այս նկարը և ասաց, որ նա դեռ շատ– շատ գործեր ունի։

http://i073.radikal.ru/1007/82/a94eebc865c4.jpg (http://www.radikal.ru)

www.armcomedy.com

Skeptic
13.07.2010, 19:09
Չգիտեմ՝ օֆֆթոփ ա, թե չէ, բայց տեղադրում եմ:

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը էշի վրա նստած ապարանցու հետ գործ չունի

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը էշերի հետ որեւէ առնչություն չունի: Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ պատասխանելով բավական ծիծաղելի մի հարցի. «Վերջերս Ապարանում մի երեխա ընկել է էշի տակ, որի վրա նստած է եղել մի ապարանցի, եւ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրան շտապ բուժօգնություն է ցուցաբերվել: Նման դեպքերում ի՞նչ պետք է ձեռնարկի ճանապարհային ոստիկանությունը»:

Նորիկ Սարգսյանը, անակնկալի գալով, պատասխանել է, թե դա չի մտնում իր բաժնի լիազորությունների մեջ, նաեւ դժվարացել է պատասխանել, թե ում լիազորությունների շրջանակներում են նման միջադեպերը: «Մենք չենք տոգանում էշերի վրա նստած ապարանցիներին»,- նկատել է նա:

Ծիծաղելի այդ հարցին հետեւել է հաջորդը. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ձեր շարքերից «չաղ» աշխատակիցներին հեռացնելու ուղղությամբ: Քանի որ մի քանի ամիս առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դժգոհել էր, որ ոստիկանությունում հանդիպում են չափազանց գեր աշխատակիցներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում խցկվել ծառայողական մեքենայի մեջ»:

Սպասելով, որ ծիծաղը հանդարտվի, բաժնի պետը նշել է, թե նման միջոցներ չեն ձեռնարկվելու: «Մեզ մոտ ատեստացիա արվել է, բայց այն վերաբերվել է անձի ընդհանուր զարգացվածությանը: Մենք չենք հեռացնելու մարդուն, ով ավելորդ քաշ է հավաքել»,- ասել է նա:

NEWS.am (http://news.am/arm/news/24828.html)

Norton
16.07.2010, 17:11
Twitter-ում գրանցվում է առաջին ռաբիսը

http://s43.radikal.ru/i102/1007/f9/34fda9d9dc07.jpg (http://www.radikal.ru)
ջագերը կորցնում են Twitter-ը

Twitter–ը ունեցավ «սայթ նայող»։ Երեկ երևանյան ժամով 01։30–ին Twitter սոցիալական ցանցում գրանցվեց առաջին քյառթը։ Հիշեցնենք, որ Twitter սոցիալական ցանցը ստեղծվել էր դեռ 2006 թ., սակայն մինչև 2009թ. Հայաստանից այնտեղ գրանցում էին բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և մի քանի ինտերնետամոլներ։ Մինչ դեռ ռաբիսները կենտրոնացել էին «օդնոկլասսնիկներ» կայքում։ Արդեն վերջերս նկատվեց ռաբիսների միգրացիան դեպի FaceBook սոցիալական ցանց՝ ինչը փորձագետ Արծրուն Սահակյանը բացատրեց այսպես՝ «Հասկանում եք, օդնոկլասսնիկներում եկավ մի պահ, երբ ռաբիսները աղջիկներ կպցնելուց ու բազարներ անելուց նկատեցին, որ արդեն երկրորդ«круг»–ն են անում։ Դա շատ մտահոգիչ էր նաև ռաբիս աղջիկների համար, ում փաստորեն կպցնում էին նույն տղաները։ Բնականաբար, նոր թիրախային նանարներ փնտրելով ռաբիս տղաները հայտնվեցին FaceBook–ում, որտեղ շատ աղջիկների նրանք առաջին անգամ սկսեցին կպցնել։»

Մեզ հաջողվեց գտնել Twitter–ում գրանցված առաջին ռաբիս տղայի առաջին ծլվլոցը (tweet)։ Axjkeq, ova uzum mer het gna Aghveran 5 or kaaaayf tzhzhanq. @Hopar մականունով գրանցված երիտասարդի անունը Ռուբեն Գևորգյան էր, և մեզ հետ զրույցում նա չէր թաքցնում իր ոգևորությունը՝ «Էս սայթում դեռ նայող չկա, նենց որ էս կլնեմ էս սայթի լավ տղեն, կհետևեմ, որ ոչ մեկ ավելնորդ բան չգրի։ Բացի դրանից ինձ դզեց, որ @Hopar անունը զբաղված չէր, օրինակ օդնոյում կամ վկանտակծե–ում սաղ էդ անունն էին դրել։» Մեր հարցին, արդյոք ռաբիսները կշարունակեն միգրացիան դեպի Twitter @Hopar–ը պատասխանեց՝ «եթե գրանցվեն ու ինձ պրիզնատ գան ես դեմ չեմ, բայց էս սայթն էլ պտի մի քիչ աշխատի, որ տղեքը ձգտնեն ստեղ գրանցվել։ Ծտեղեն շատ կա ստեղ, բայց օրինակ ծաղիկներ ուղարկելու հնարավորություն չկա։ Միակ դրական կողմը էն ա, որ կարելի ա Կիմ Կարդաշյանի հետ ընկերանալ՝ ասում են ճշտով ինքն ա։»

Իսկ Հայաստանաբնակ ջագերը, geek–երը և nerd–երը սկսել են ստեղծել մի նոր սոցիալական ցանց, որտեղ գրանցվելը հնարավոր կլինի միայն մի քանի հակառաբիսային հարցերին պատասխանելուց հետո։ Մասնավորապես՝ «Ինչպե՞ս կոտրել կայքը առանց root passwordը իմանալու», «Ո՞ր Tomb Raider–ում էր Լառան ավելի գեղեցիկ» և «Ո՞ր մոլորակից էր Չուբակկան»։

armcomedy.com

Miq_stdio
16.07.2010, 19:32
http://panorama.am/g_image.php?id=108427&t=b

Բադրիջան Իլհամն ու ադրբեջանական ինքնության հիմնախնդիրը

Ադրբեջանի իշխանությունները որոշել են թույլատրելի անունների ցանկ կազմել, ինչպես նաև` վերանայել ադրբեջանցիների ազգանունները: Այս որոշումները լավագույնս բացահայտում են այդ երկրի ու այնտեղ ապրող մարդկանց առջև ծառացած մարտահրավերները:

Օրերս Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Ռասիմ Ալիղուլիևը հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարության պահանջով իրենք մշակում են անունների լուսացույց (светофор): Ըստ այդմ` 2010 թվականի վերջից Ադրբեջանում կսահմանվի կարգ, որով մարդկանց անունները կդասակարգվեն երեք խմբի:

«Կանաչ» ցուցակում կընդգրկվեն այն անունները, որոնք «համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարախոսական արժեքներին» և ազատ կթույլատրվեն:

«Դեղին» ցուցակում կընդգրկվեն անցանկալի այն անունները, որոնք «բարեհունչ չեն օտար լեզուներով»: Սրանք որոշակի սահմանափակումների կենթարկվեն:

«Կարմիր» ցուցակում կընդգրկվեն արգելված անունները, որոնք «ադրբեջաներենով վիրավորական են հնչում» կամ կրում են «ադրբեջանցի ժողովրդի դեմ ագրեսիա իրականացրած անձինք»:

Այս անհեթեթությունն, ըստ Ռասիմ Ալիղուլիևի, արդեն ընթացիկ տարեվերջին, Ադրբեջանում իրավական ձևակերպումներ կստանա ու կսկսի կիրառվել:

Արդեն այսքանը միանգամայն բավարար է Ադրբեջանում իշխող անձանց հոգեկերտվածքի մասին բժշկական եզրակացություն կազմելու համար: Բայց որպեսզի առկա մտադրությունները հուշում են, որ սա շատ լուրջ մշակված քաղաքական գիծ է:

Խոսքն այն մասին է, որ Իլհամ Ալիևի աշխատակազմում զուգահեռ մշակվում է նաև ադրբեջանցիների ազգանունները վերանայելու մասին օրինագիծ: Ըստ այդմ` նախատեսվում է ռուսականացված «և», «ով» վերջավորությունների փոխարեն պարտադրաբար կիրառել ադրբեջանական վերջավորություններ` «լի», «օղլու», «գիլ»: Բայց այս հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Քանի որ Ադրբեջանում ամենուր ինքնության որոնումների մեջ են, նշված վերջավորությունների հարցում կասկածներ կան, և այժմ քննարկվում է կիրառության մեջ միասնական նոր վերջավորություն դնելու հնարավորությունը: Օրինակ Իլհամ Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչ Ալի Հասանովն այն կարծիքին է, որ քանի որ ինտերնետում ադրբեջանական տիրույթը կոչվում է «ազ» (Ադրբեջան բառի առաջին վանկը), կարելի է ազգանունների միասնական վերջավորություն ընտրել հենց «ազ»-ը:

Բնականաբար, այս դեպքում Ալի Հասանովը կդառնա Ալի Հասանազ: Իսկ եթե պարզվի, որ նրա անունը նախկինում կրել է ինչ-որ ագրեսոր, ապա նա կփոխի և օրինակի համար կընտրի վրացական Բադրի անունը` դառնալով Բադրի Հասանազ:

Բայց սա վերջը չէ: Ադրբեջանի որոշ ինտելեկտուալ շրջանակներ առաջարկում են միասնական վերջավորություն ընտրել «ջան» բառը` «Ադրբեջան» բառի վերջին վանկը: Բարեփոխումների հեղինակ Նիզամի Ջաֆարովը այս տարբերակն ընդունելի է համարել ու խոստացել է քննարկել: Եթե ընդունվի այս տարբերակը, ապա պարոն Ջաֆարովը այդուհետ կդառնա Ջաֆարջան: Բնականաբար, Հասանովն էլ` Հասանջան:

Հարց է ծագում` նոր պայմաններում ինչ անուն-ազգանուն պետք է կրի երկրի անփոփոխ լիդեր Իլհամ Ալիևը: Եթե օրինակ ընտրվի «ջան» տարբերակն ու «Ալի»-ն շարունակի մնալ անունների «կարմիր» ցուցակում, կնշանակի, որ Ալի Հասանովին ընդօրինակելով Ալիևը կարող է հանգիստ դառնալ Բադրիջան` Իլհամ Բադրիջան: Կարծում ենք` այս տարբերակը Ադրբեջանի ազգային, մշակութային ու գաղափարախոսական արժեքներին միանգամայն համապատասխան է և կարելի է արդեն իսկ ընգրկել «կանաչ» ցուցակում:

panorama.am

matlev
16.07.2010, 20:36
Բադրիջան Իլհամն ու ադրբեջանական ինքնության հիմնախնդիրը
...

Մեջբերելիս ցանկալի էր աղբյուրն (http://www.panorama.am/am/society/2010/07/15/az-names/)էլ նշել:

Սա (http://www.akumb.am/showthread.php/3305-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1?p=103549&viewfull=1#post103549) կարդալն էլ քեզ չէր խանգարի: :)

Miq_stdio
16.07.2010, 20:55
panorama.am

Երվանդ
06.08.2010, 14:37
Հայ (http://www.amr.am/574-kino.html) ֆիլմը նկարել է «Ավատար» ֆիլմի հայկական տարբերակը: Մասնագետները նշում են, որ հատուկ էֆեկտների վրա գումար չի ծախսվել: Ի դեպ նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Մեծամորի ատոմակայանի հարեւանությամբ:

---------- Ավելացվել է՝ 15:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:58 ----------

9-րդ մասիվը որոշել է միանալ Վրաստանին:D

---------- Ավելացվել է՝ 15:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:14 ----------

Կորեական հեռուստաընկերություններից մեկը գնել է «Որբերը» սերիալի ցուցադրման իրավունքը:

---------- Ավելացվել է՝ 15:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:17 ----------

Հայաստանը Ղարաբաղից անկախություն է պահանջում:

---------- Ավելացվել է՝ 15:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------

Երգչուհի ԲՆԱԿԱՆ ՋՈՒՅՍԸ ապրելու է 300-500 տարի,
այո ագռավները երկար են ապրում:

---------- Ավելացվել է՝ 15:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:25 ----------

Հայարփի Սարուխանյան և Լենդրուշ Սողոմոնյան, Վարդանուշ Մանթառլյան և Գերասիմ Բաղչագուլյան, Մերուժան Հակոբջանյան և Հայկանդուխտ Տեր-Յուզբաշյան: Դիտեք "2 ԱՍՏՂ" -6 :

---------- Ավելացվել է՝ 15:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:26 ----------

Հայաստան-Թուրքիա սահմանին բացելա:))

---------- Ավելացվել է՝ 15:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:28 ----------

Գնեք պադզեմկայի տակից 50 հատ քյաբաբ և կստանաք նվեր` մեկ հատ փափուկ շան մորթի:

---------- Ավելացվել է՝ 15:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:29 ----------

Ռուս երգիչ Բորիս Մաիսեևի տան դարպասներին գրված է ` Մուտքը հետևից:

---------- Ավելացվել է՝ 15:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:30 ----------

Կոմայգու հարևանությամբ բացվել է հոլանդական դեսպանատուն: Դեսպանատան տակը կգործեն նաև առանձնասենյակներ:

Ռուֆուս
06.08.2010, 14:41
Высако ռուսերենից թարքմանաբար հայերեն կլինի ԴՈՒՔ ՍԱՔՈՆ ԵՔ:

ՊԱՐՖՅՈւՄԵՐԸ Երևանի պադզեմկաներից մեկով անցելա խեղդվել մահացելա:

Տիգրան մեծը, եթե իմանար` հայկական բանակը 18 տարեկան է, 2րդ անգամ կմահանար:

Վալենտինի օրվա առթիվ կրկեսի դիմացի մարմնավաճառուհիները սահմանել են զեղչ` զույգերով այցելության դեպքում:

Եվա Ռիվասի Եվրատեսիլի շորը լինելու է Հրաչուհի Ութմազյանի 1-ից 10-րդ դասարանի բոլոր շորերը իրար կպցրած:

:))

---------- Ավելացվել է՝ 15:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:40 ----------

2010-ի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է միայն ծաղկաձորի ճոպանուղին:

www.amr.am

ՆանՍ
06.08.2010, 14:43
Թաթա Սիմոնյանի`Լուսակերտում գտնվող առանձնատունը գողերը թալանել էին և դրսի պատի վրա գրել.
-Տեսար?, տեսար? ինչ էղավ:D

Ռուֆուս
06.08.2010, 14:46
Եվրատեսիլի ժամանակ Եվա Ռիվասի <<հետևի>> երգողները լինելու են Ջենիֆեռ Լոպեսը և Կիմ Քարդաշյանը:

Կոմայգու հարևանությամբ բացվել է հոլանդական դեսպանատուն: Դեսպանատան տակը կգործեն նաև առանձնասենյակներ:

Արյա՜, բոց սայթ ա :)) Գնամ տեսնեմ էլ ինչ կա :D

Ուլուանա
07.08.2010, 01:54
Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեմայի վերնագիրն է «Զվարճալի տեղեկություններ» (իրականի ու հորինովիի տարբերակման հարցը առաջիկայում կհստակեցվի)։ Իսկ զվարճալի նկարների, սրամտքերի ու աֆորիզմների համար առանձին թեմաներ ունենք։ Թեման մի դարձրեք կոնկրետ կայքին նվիրված բազմազան հումորի շտեմարան։ Այսուհետև թեմայից դուրս բոլոր գրառումները տուգանվելու և ջնջվելու են։ Գրառում անելիս ուշադիր եղեք, որ համապատասխան թեմայում անեք, ինչպես նաև խուսափեք կրկնվող հումորներից։

ՆանՍ
20.08.2010, 12:42
Երեկ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես հարցում էին անցկացրել երիտասարդների շրջանում` "Ով? է Բեթհովենը" վերնագրով, ու մեծամասնությունը պատասխանել էր, որ էն կինոյի միջի շուննա:D:D:D

Հարդ
20.08.2010, 13:12
Երեկ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես հարցում էին անցկացրել երիտասարդների շրջանում` "Ով? է Բեթհովենը" վերնագրով, ու մեծամասնությունը պատասխանել էր, որ էն կինոյի միջի շուննա:D:D:D

Սա զվարճալի չի:

ՆանՍ
20.08.2010, 13:22
Սա զվարճալի չի:

Պատկերացրու երեկ ես լացակումած զվարճանում էի :cry :D

Moonwalker
20.08.2010, 13:29
Երեկ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես հարցում էին անցկացրել երիտասարդների շրջանում` "Ով? է Բեթհովենը" վերնագրով, ու մեծամասնությունը պատասխանել էր, որ էն կինոյի միջի շուննա:D:D:D

Պետք ա նշել, թե ինչպիսի երիտասարդների շրջանում՝ ԱՄԵՐԻԿԱՑԻ;)

Ուլուանա
21.08.2010, 00:47
Երեկ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես հարցում էին անցկացրել երիտասարդների շրջանում` "Ով? է Բեթհովենը" վերնագրով, ու մեծամասնությունը պատասխանել էր, որ էն կինոյի միջի շուննա:D:D:D
Իսկ երբ նաև իմացել են, որ նա երաժշտություն է գրել, հիացած ու ապշահար բացականչել են. «Ի՜նչ խելացի շուն է :o :love»։ :D

Ժունդիայի
22.08.2010, 03:46
Մեր օրերի Սուլեյման Բռնաբարը, նույն ինքը՝ թամամ աշխարհի եզդիների առաջնորդը, նույն ինքը՝ Քրմապետն Համայն Տանն Եզդիո

Ազիզ I Թամոյանը

http://s61.radikal.ru/i171/1008/87/62f415c386ea.jpg


Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրեւ բարի կատակ

Ալամ աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանը հայտնի է ոչ միայն որպես ինքնահռչակ դոկտոր-պրոֆեսոր, հարգելի մարդ ու Ղարաբաղյան պատերազմում եզդիների 5-հարյուրյակի սպարապետ, այլեւ որպես կնամոլ: Ասում են, նա գեղեցիկ սեռի կողքով անտարբեր չի կարողանում անցնել ու որտեղ հաջողացնում է, շոշափում է ձեռքի տակն ընկածի մարմնամասերը կամ եթե ձեռքի տակ կին չի հայտնվում, բավարարվում է հեռախոսով առաջարկներ անելով, հագուրդ տալով երեւակայությանը: Ազիզի՝ սեքս հեռախոսով զվարճանքի վերջին փորձը նրան հասցրել է Սպանդարյանի ոստիկանության դուռը: Զոհը եկել էր մեր խմբագրություն՝ պատմելու գլխին եկածը:

1980 թ. Արթիկում ծնված, Երեւանի Նոր Արեշ թաղամաս հարս եկած Գայանե Տաշչյանի պատմելով, Թամոյանի հետ ծանոթությունը սկսվել ու զարգացել է հետեւյալ կերպ. “Օգոստոսի 11-ին, Արշակունյաց փողոցում, մամուլի շենքի մոտ իմ ընկերուհուն պիտի հանդիպեի, ինձ մոտենում ա Ազիզ Թամոյանը, բարեւում ա, ես նայում եմ՝ անծանոթ ա, ասում եմ՝ բարեւ ձեզ, ասում ա՝ բարեւ ձեզ, հարցնում ա՝ ինչի՞ ես կանգնել էստեղ, կարող ա՞ աշխատանք ես փնտրում, ասեցի՝ այո, լավ աշխատանք լինի, չեմ հրաժարվի: Թամոյանն էլ ասեց՝ բա գիտեք, նախարարությունից մեզ հրաման ա եկել, որ ես համակարգչի գերազանց իմացությամբ աշխատող ընդունեմ”: Լավ աշխատանքի հեռանկարը չկորցնելու մտայնությամբ կինը հեռախոսի համարն է տալիս ու Թամոյանի զանգի ակնկալիքով հեռանում: Տիկնոջ պատմելով, իրեն ամենից շատ վստահություն է ներշնչել նրա պատկառելի տարիքը, այդ պատճառով անվարան համաձայնել է նրա մոտ աշխատանքի անցնել: Թամոյանն էլ զանգը չի ուշացրել: “Գնում եմ տուն, մոտ երկու ժամ անցնում ա, զանգում ա, բա՝ ո՞ւր հասար, ես էլ ասի՝ ներողություն, ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու, բա՝ Ազիզիդ հետ: Ասում եմ՝ ազիզն ո՞վ ա, բա՝ Թամոյանն ա”,-շնչահեղձ լինելով պատմում է Գայանե Տաշչյանն ու ընդմիջում՝ իրեղեն ապացույցներ ներկայացնելու համար:

“Ձայնագրությունը կա, կարող եք լսել: Ասում ա՝ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, իմ մոտ խնդիր չունես, կգաս, ամեն ինչ լավ կլինի, տաքսուդ փողն էլ կտամ, ասում եմ՝ հա, հարց չկա, մենք մի փոքր ուշ կզրուցենք, անցնում ա մի 40-45 րոպե, զանգ ա գալիս: Ու էդպես նույն օրը՝ երեք անգամ: Ես հասկացա, որ գործ ունեմ թեթեւաբարո, ոչ լուրջ, սրբություն ու տարիք չհարգող նսեմ ոչնչության հետ”,-բորբոքված՝ բառերը շարում էր տիկին Տաշչյանը, հավելելով, որ երբ հասկացել է, թե ում հետ գործ ունի, հաջորդ զանգը ստանալուն պես միացրել է հեռախոսի ձայնագրիչը: “Հասկանալով, որ սա ինձ նորից սեր ա բացատրելու, միացնում եմ իմ հեռախոսի դիկտաֆոնը (խոսելուն զուգահեռ միացնում է հեռախոսի ձայնագրությունը), ասում ա՝ ուտեմ ծիծիկներդ, խալ եղնիմ, դոշիդ եղնիմ, ոտքերիդ մեռնեմ, էսինչդ ուտեմ, էնինչդ ուտեմ , :nyamմի լավ բառ ասա՝ տրամադրությունս բարձրանա, սաղ ձայնագրած ա, ամբողջ մարմինս պարալիչի նման դողում ա, եւ ես, հասկանալով, որ արդեն բանն ինչ ա, ասեցի՝ խնդիր չկա, կգամ-կասեմ: Հետո ինքը ասում ա՝ ասա ուտեմ էսինչդ, որ ես ինձ լավ զգամ, ես էլ հասկանում եմ, թե՝ սիրտդ ուտեմ, ես էլ ասում եմ՝ հա, Ազիզ ջան, սիրտդ ուտեմ, ինքն էլ ասում ա՝ մի քիչ իջի ներքեւ: Ես խելագարված ասեցի՝ կգամ քո գրասենյակ ու ընենց բառեր կասեմ, որ ամբողջ կյանքումդ կհիշես”,-բորբոքված պատմում էր “զոհը”՝ շարունակելով, թե 15 րոպե անց ամուսնու հետ մեկնում է Թամոյանի աշխատավայր, առանց ամուսնու բարձրանում վերեւ:

Կաբինետի դուռը բացելուն պես, ըստ տիկին Գայանեի, Թամոյանը հարձակվում է վրան: “Դուռը բացելն ու ինձ վրա հարձակվելը մեկ եղավ, սկսեց թեւերս լպստել ու բարձրաձայն ցանկությունները հայտնեց… Ես նստա, ասեցի՝ կներեք, էլի, հեռախոսս անջատեմ, մեզ չխանգարեն, ու միացրի դիկտաֆոնս… Ընկել ա ձեռք ու ոտս, ասում եմ՝ հլա մի հատ հանգստացի, արի գործից խոսանք, ինքն էլ շնչակտուր, լեզուն դուրս գցած կոմպլիմենտներ ա անում՝ էս ինչ բդեր ունես, էս ինչ մաշկ ունես: Ես հազիվ ինձ զսպում եմ, Ազիզը տեղից ռեզկի բարձրացավ, սկսեց լիզել թեւս, ես էլ դուռը բացեցի ու սկսեցի գոռալ, ասեցի՝ ո՞ւմ ես ձեռք գցում, այ պոռնիկ, տականք, ասի՝ ես քո գլուխը խուզել եմ տալու, գոռացի, որ բոլորը դուրս թափվեն: Ինձ ասավ սուս՝ մատներով գումար ցույց տալով, ասի՝ 10 հազար դոլար էլ տաս, չես պրծնելու, ասավ՝ ես եզդիների նախագան եմ, ասեցի՝ դու իմ ոտերի նախագահն ես”,-պատմում էր 29-ամյա տիկինը, ընդգծելով, որ իր հետեւից ընկած Թամոյանին “քացով” տվել ու փռել է գետնին, ինչը ականատեսները ողջունել են ծափերով:

Թամոյանին գետնին փռելուց հետո ներքեւում իրեն սպասող “բանից անտեղյակ” ամուսնուն “քշել է տվել” Սպանդարյանի ոստիկանություն՝ վիրավորված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու: Այնտեղից էլ երկու օր հետո դատարան դիմելու խորհուրդ ստացել: “Էս ընթացքում անհայտ նամակներ եմ ստանում Քյարամ, Զադե, Ասկյար անուններով, որոնք առաջարկում են խոշոր չափի գումար՝ լռությունս գնելու համար”,-ասում է նա: Թեեւ տիկինը սրտի կաթիլներ ընդունելով էր պատմում դեպքի մասին՝ երբեմն ամուսնու վրա ցույց տալով Ազիզի հերոսության որոշ մանրամասներ, մենք, այնուամենայնիվ, փորձեցինք Թամոյանին էլ լսել տեղի ունեցածի վերաբերյալ: Սակայն եզդիների առաջնորդից բոլորովին այլ պատմություն լսեցինք՝ իբր Տաշչյանն է 1000 դոլարի պահանջով գնացել համայն աշխարհի եզդիների առաջնորդի դուռը եւ կնոջ, երեխաների ներկայությամբ պահանջել:

“Էդի զրպարտանք է, եկել փող է ուզել, չեմ տվել ու նման բան է արել, ես ուզում էի միջազգային կազմակերպության դիմել ու ասել, որ ազգային փոքրամասնության ղեկավարին ինչ են ուզում անեն, չարեցի: Բայց ես ջղայնացած հայհոյանք արել եմ, իսկ իր պատմածը, քուրո ջան, չեմ արել”,- հերքում էր Թամոյանը: Մեր հարցին, թե առաջարկե՞լ է համտեսել իր մարմնի որոշ հատվածներ, ասաց՝ ոչ: “Ես 80 տարեկան մարդ եմ, հիվանդ մարդ եմ, դրանք հատուկ կազմակերպել են ու դրան ուղարկել: Դատախազին էլ գրեցի: Որ եկավ իմ տուն, ասեցի՝ Ձեզ չեմ ճանաչում, ի՞նչ փող տամ: 3 րոպե ժամանակ տվեց ու սպառնաց, որ փողը չտամ, կգնա միլիցիա”,-հավաստիացնում էր Թամոյանը:

“Դրան հովանավորում են, կաշառել են ուղարկել իմ դուռը: Ես հայհոյել եմ, հետո կատակ արել, թե եթե գործ չունես, արի իմ գրասենյակ: Ինչ-որ կատակներ կարող ա ասած ըլնեմ, բայց ջղայնացած եմ եղել: Ես 80 տարեկան մարդ եմ, ինքն ա ասել 1000 դոլար տուր, սիրտդ ուտեմ, ես էլ ասի՝ 80 տարեկան մարդ եմ: Հորս գերեզման՝ դա սուտ է”,- երդում-պատառ էր ուտում Թամոյանը: Հետո ասաց. “80 տարեկան հասակում կնամոլ լինելը բա սազո՞ւմ ա՜”: Ի ցավ եզդիների առաջնորդի, տիկնոջ պատմածը հաստատող ձայնագրություններ կան, որոնք նա ներկայացրել է ոստիկանություն:

Աղբյուր hraparak.am (http://www.hraparak.am/2010/08/21/tamoyani-gaxtni-molucqe-kam-brnabarutyan-porcn-ibrev-bari-katak/)

tikopx
23.08.2010, 15:37
Բրիտանուհին սահմանել է SMS գրելու ռեկորդ
27-ամյա բրիտանուհին սահմանել է նոր ռեկորդ SMS գրելու արագության մեջ: Հավաքելով երկու նախադասություն 25.94 վայրկյանում` Մելիսա Թոմփսոնը հաղթահարել է առաջադրանքը` այսպիսով սահմանելով նոր ռեկորդ: Նախկինը պատկանում էր Ֆրանկլին Փեյջին` 35.54 վայրկյան:

Արագ SMS հավաքելու առաջնությունում Թոմփսոնը օգտագործել է Samsung Galaxy S սմարթֆոնը: Մրցույթի մասնակիցների առաջադրանքն էր ինչքան հնարավոր է արագ և բացի այդ` առանց սխալների և ջնջումների հավաքել տեքստը:

Թոմփսոնի խոսքերով` նա ունի SMS գրելու մեծ փորձ: Նա պատմել է, որ նախկինում իր բոյֆրենդին օրական ուղարկում էր 40-50 SMS հաղորդագրություն: Իսկ հիմա նրանք ապրում են միասին և կարիք չի լինում այդպիսի քանակությամբ SMS-ներ ուղարկելու, հենց այդ պատճառով էլ նա զարմացած է, որ հաղթել է:

Մոտակա ժամանակներում Թոմփսոնի ռեկորդը կգրանցվի Գիննեսի գրքում:

աղբյուր (http://pcnews.am/news/mobile/997-sms.html)

Գաղթական
26.08.2010, 00:57
“Ձայնագրությունը կա, կարող եք լսել: Ասում ա՝ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, իմ մոտ խնդիր չունես, կգաս, ամեն ինչ լավ կլինի, տաքսուդ փողն էլ կտամ, ասում եմ՝ հա, հարց չկա, մենք մի փոքր ուշ կզրուցենք, անցնում ա մի 40-45 րոպե, զանգ ա գալիս: Ու էդպես նույն օրը՝ երեք անգամ: Ես հասկացա, որ գործ ունեմ թեթեւաբարո, ոչ լուրջ, սրբություն ու տարիք չհարգող նսեմ ոչնչության հետ”,-բորբոքված՝ բառերը շարում էր տիկին Տաշչյանը, հավելելով, որ երբ հասկացել է, թե ում հետ գործ ունի, հաջորդ զանգը ստանալուն պես միացրել է հեռախոսի ձայնագրիչը: “Հասկանալով, որ սա ինձ նորից սեր ա բացատրելու, միացնում եմ իմ հեռախոսի դիկտաֆոնը (խոսելուն զուգահեռ միացնում է հեռախոսի ձայնագրությունը),


ես միայն մի բան լավ չհասկացա..
եթե ձայնագրությունն արդեն մոտն էր, էլ ի՞նչ իմաստ կար գրասենյակ գնալու ու ամուսնուն էլ հետը տանելու ու ներքևում թողնելու..
:esim

Ռուֆուս
26.08.2010, 09:28
ես միայն մի բան լավ չհասկացա..
եթե ձայնագրությունն արդեն մոտն էր, էլ ի՞նչ իմաստ կար գրասենյակ գնալու ու ամուսնուն էլ հետը տանելու ու ներքևում թողնելու..
:esim

Ինձ թվում ա, էդ կնիկը խեղճ եզդու գլխին սարքել ա: Տոն ա տվել, եզդին ոգևորվել ա, հետո էլ գլխին ա սարքել:

My World My Space
26.08.2010, 09:51
Ինձ թվում ա, էդ կնիկը խեղճ եզդու գլխին սարքել ա: Տոն ա տվել, եզդին ոգևորվել ա, հետո էլ գլխին ա սարքել:

Եթե դա իրոք տենց ա, ապա ամենաքիչը ԲՏ-ություն ա....
Եզդիներն էս հող ու ջրի համար հայերին հավասար արյուն են թափել, Նույն Թամոյանը եզդիների կամավորական ջոկատի հրամանատար ա էղել:
Էն ինչ որ մեր հայ-ազատամարտիկների հետ են անում, որոշ առումներով կարա ընդունելի լինի, բայց եզդիների նկատմամբ չի կարելի....

Ռուֆուս
26.08.2010, 10:05
Եթե դա իրոք տենց ա, ապա ամենաքիչը ԲՏ-ություն ա....
Եզդիներն էս հող ու ջրի համար հայերին հավասար արյուն են թափել, Նույն Թամոյանը եզդիների կամավորական ջոկատի հրամանատար ա էղել:
Էն ինչ որ մեր հայ-ազատամարտիկների հետ են անում, որոշ առումներով կարա ընդունելի լինի, բայց եզդիների նկատմամբ չի կարելի....

Ծանոթներիցս մեկը Թաշչյանի ընտանիքին ծանոթ ա, ասում ա իրենցից ամեն ինչ սպասելի ա:

Համ էլ նայի, ոչ մի խելքը գլխին տղամարդ, լինի եզդի, թե հայ, չի համարձակվի կնոջը էդպիսի բաներ ասի ու չվախենա հետևանքներից, եթե կինը իրեն տոն չտա: Հատատ Թաշչյանը փող պոկելու ակնկալիքով եզդու գլուխը տարել ա, եզդին ոգևորվել ա, վերջում էլ տեսել ա, որ փող չի կարողանում պոկել, գլխին ա սարքել: Իսկ դրա ամուսինը էդքան հարի՞ֆ էր, որ ոչ մի բան չի իմացել...

My World My Space
26.08.2010, 10:08
“Օգոստոսի 11-ին, Արշակունյաց փողոցում, մամուլի շենքի մոտ իմ ընկերուհուն պիտի հանդիպեի, ինձ մոտենում ա Ազիզ Թամոյանը, բարեւում ա, ես նայում եմ՝ անծանոթ ա, ասում եմ՝ բարեւ ձեզ, ասում ա՝ բարեւ ձեզ, հարցնում ա՝ ինչի՞ ես կանգնել էստեղ, կարող ա՞ աշխատանք ես փնտրում, ասեցի՝ այո, լավ աշխատանք լինի, չեմ հրաժարվի: Թամոյանն էլ ասեց՝ բա գիտեք, նախարարությունից մեզ հրաման ա եկել, որ ես համակարգչի գերազանց իմացությամբ աշխատող ընդունեմ”:
էս մասն էլ գնահատում եմ որպես ֆանտաստիկայի ժանր.....
էդ կնգա վրից էլ էրևում էր, որ ինքը համակարգչի գերազանց իմացությամբ ա.....:D

---------- Ավելացվել է՝ 11:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:06 ----------


Ծանոթներիցս մեկը Թաշչյանի ընտանիքին ծանոթ ա, ասում ա իրենցից ամեն ինչ սպասելի ա:

Համ էլ նայի, ոչ մի խելքը գլխին տղամարդ, լինի եզդի, թե հայ, չի համարձակվի կնոջը էդպիսի բաներ ասի ու չվախենա հետևանքներից, եթե կինը իրեն տոն չտա: Հատատ Թաշչյանը փող պոկելու ակնկալիքով եզդու գլուխը տարել ա, եզդին ոգևորվել ա, վերջում էլ տեսել ա, որ փող չի կարողանում պոկել, գլխին ա սարքել: Իսկ դրա ամուսինը էդքան հարի՞ֆ էր, որ ոչ մի բան չի իմացել...

ամուսնուն էլ ներքևում թողել, մենակով գնացել ա հարց պարզելու..... գժժժժժանոց.... ամուսինը կամ խիար ա, կամ հանցակից....

Ուլուանա
26.08.2010, 23:49
Ծանոթներիցս մեկը Թաշչյանի ընտանիքին ծանոթ ա, ասում ա իրենցից ամեն ինչ սպասելի ա:

Համ էլ նայի, ոչ մի խելքը գլխին տղամարդ, լինի եզդի, թե հայ, չի համարձակվի կնոջը էդպիսի բաներ ասի ու չվախենա հետևանքներից, եթե կինը իրեն տոն չտա: Հատատ Թաշչյանը փող պոկելու ակնկալիքով եզդու գլուխը տարել ա, եզդին ոգևորվել ա, վերջում էլ տեսել ա, որ փող չի կարողանում պոկել, գլխին ա սարքել: Իսկ դրա ամուսինը էդքան հարի՞ֆ էր, որ ոչ մի բան չի իմացել...


էս մասն էլ գնահատում եմ որպես ֆանտաստիկայի ժանր.....
էդ կնգա վրից էլ էրևում էր, որ ինքը համակարգչի գերազանց իմացությամբ ա.....:D

---------- Ավելացվել է՝ 11:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:06 ----------



ամուսնուն էլ ներքևում թողել, մենակով գնացել ա հարց պարզելու..... գժժժժժանոց.... ամուսինը կամ խիար ա, կամ հանցակից....
Ախր էդ կնոջ պատմածից, այսինքն՝ պահվածքից, պարզ զգացվում էր, որ հետը մի բան էն չի. ամեն դեպքում էդ նորմալ պահվածք չէր, ամենայն հավանականությամբ իրոք մեղավորն ինքն ա եղել։ Համենայնդեպս, ըստ մեջբերված տեքստի մեջ հենց իր մասին ասածներից երևում ա, որ ապուշ ձևի ա իրան պահել, ու դեռ վրդովվում էլ ա, որ տենց ա եղել։ Մի խոսքով՝ հեչ էլ բողոքելու տեղ չունի, լրիվ տեղն ա :))։

Հայկօ
26.08.2010, 23:59
Հոդվածը հստակ հեգնական երանգ ունի (29-ամյա տիկինը, «անտեղյակ» ամուսինը և այլն), պետք չի էդքան հալած յուղի տեղ ընդունել :): Որոշ լրագրողներ էլ պակաս եզդի չեն :)):

Ուլուանա
27.08.2010, 02:08
Հոդվածը հստակ հեգնական երանգ ունի (29-ամյա տիկինը, «անտեղյակ» ամուսինը և այլն), պետք չի էդքան հալած յուղի տեղ ընդունել :): Որոշ լրագրողներ էլ պակաս եզդի չեն :)):
Ճիշտն ասած՝ կարդալուց անմիջապես հետո առաջին հարցը, որ գլխումս ծագեց, էս էր. «Էս լու՞րջ էր :o :{»։ Հետո տեսա՝ բոլորը լուրջ–լուրջ գրել են, մտածեցի՝ կարող ա ինձ ա սխալ թվացել էդ ծաղրական երանգը :oy։

tikopx
15.09.2010, 18:52
Բահրեյնի հավաքականը, որը սեպտեմբերի 7-ին ընկերական հանդիպում էր անցկացրել Տոգոյի հավաքականի հետ դարձել է խարդավանքի զոհ: Խաղից հետո պարզվել է, որ Տոգոյի իսկական հավաքականի փոխարեն Բահրեյն են ժամանել անհայտ մարդիկ: Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիային խաբել է մի մարդ, ով ներկայացել է ֆուտբոլային գործակալ: Այժմ այդ մարդը եւ թիմի խաղացողները հետախուզման մեջ են: Կեղծ գործակալը ոչ մի կապ չի ունեցել Տոգոյի թիմի հետ, որը սեպտեմբերի 4-ին Աֆրիկայի առաջնության ընտրական հանդիպում է անցկացրել Բոտսվանայի հետ:


http://www.ireport.am/wp-content/uploads/2010/09/Togo-football-300x195.jpg
«Այդ թիմի ահավոր վատ խաղը մեզ զարմացրեց, սակայն մեր զարմանքն ավելի մեծ էր, երբ հասկացանք, որ կեղծ թիմի հետ գործ ունենք»,- Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչին մեջբերում է L’Equipe-ը:

Ոչ պակաս զարմացած է եղել նաեւ Տոգոյի սպորտի նախարար Քրիսթոֆ Չաոն: «Մեր երկրում ոչ մեկը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին: Մենք մանրակրկիտ հետաքննություն կանցկացնենք` մեղավորներին գտնելու համար»,- հայտարարել է նախարարը:

աղբյուր` ահա (http://www.ireport.am/2010/09/bahrain-togo-match/)

Նաիրուհի
15.09.2010, 21:00
Բահրեյնի հավաքականը, որը սեպտեմբերի 7-ին ընկերական հանդիպում էր անցկացրել Տոգոյի հավաքականի հետ դարձել է խարդավանքի զոհ: Խաղից հետո պարզվել է, որ Տոգոյի իսկական հավաքականի փոխարեն Բահրեյն են ժամանել անհայտ մարդիկ: Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիային խաբել է մի մարդ, ով ներկայացել է ֆուտբոլային գործակալ: Այժմ այդ մարդը եւ թիմի խաղացողները հետախուզման մեջ են: Կեղծ գործակալը ոչ մի կապ չի ունեցել Տոգոյի թիմի հետ, որը սեպտեմբերի 4-ին Աֆրիկայի առաջնության ընտրական հանդիպում է անցկացրել Բոտսվանայի հետ:


http://www.ireport.am/wp-content/uploads/2010/09/Togo-football-300x195.jpg
«Այդ թիմի ահավոր վատ խաղը մեզ զարմացրեց, սակայն մեր զարմանքն ավելի մեծ էր, երբ հասկացանք, որ կեղծ թիմի հետ գործ ունենք»,- Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչին մեջբերում է L’Equipe-ը:

Ոչ պակաս զարմացած է եղել նաեւ Տոգոյի սպորտի նախարար Քրիսթոֆ Չաոն: «Մեր երկրում ոչ մեկը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին: Մենք մանրակրկիտ հետաքննություն կանցկացնենք` մեղավորներին գտնելու համար»,- հայտարարել է նախարարը:

աղբյուր` ահա (http://www.ireport.am/2010/09/bahrain-togo-match/)

Աչքիս մեր հավաքականն է եղել ;)
Չեմ սիրում, որ տղերքի վրա հարձակվում են, բայց դե չգիտեի՝ ինչ հումոր անեմ, ստիպված դիմեցի մեր հին ու անդավաճան օբյեկտին :oy

VisTolog
22.09.2010, 12:33
Բրիտանուհին սխալմամբ 21 հազար մարդ է հրավիրել իր ծննդյան տարեդարձին::D

http://tert.am/g_image.php?id=100885&tmb=3

Բրիտանուհի Ռեբեկա Ջավելյուն զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է իր 15-րդ տարեդարձին հյուրեր հրավիրել Facebook–ի միջոցով և սխալմամբ հրավերը հասցեագրել է բոլոր ցանկացողներին. արդյունքում՝ ծննդյան տոնին 21 հազար մարդ է հրավիրվել։

Ինչպես հայտնում է The Telegraph–ը, Ռեբեկան հրավերի մեջ նշել է իր հասցեն ու հեռախոսահամարը, այնպես որ 15 հոգու փոխարեն հազարավոր հյուրեր ունենալու հեռանկարը շատ իրական է դարձել։
Աղջիկն արդեն չեղյալ է համարել հոկտեմբերի 7–ին նշանակած երեկույթը, սակայն Facebook–ի «հրավիրված» օգտատերերից շատերը կարող էին, այդուհանդերձ, գալ, հետևաբար ոստիկանությունը աղջկա տան մոտ պարեկային հսկողություն է սահմանել։

Tert.am (http://tert.am/am/news/2010/09/21/facebook/)

tikopx
30.09.2010, 22:26
խնդալուց չեմ հանգստանում, հայ լյոտչիկները MICROSFT FLIGHT SIMULATOR ի վրա են սովորում լօլ, իրանք սովորական մի տեղանի սամալյոտի վրա են սովորում, ես BOING եմ թռցնում ու նստցնում :ես ով են սրանք, ԱՄՈԹ
Ե ս ուրեմն կարամ հանգիստ լյոտչիկ դառնամ

Rammstein
20.11.2010, 01:20
Ես չկամ… :lol


Բրազիլացի հոգևորականը USB պորտը սատանայական է համարում եռաժանիի պատճառով

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50477&d=1290201541

Բրազիլիայի կրոնական համայնքի ղեկավարն իր հոտին արգելել է օգտվել USB համակարգչային պորտերից՝ անվանելով դրանք «սատանայի ձեռքի գործ»։

«Խաղաղություն» համայնքը գլխավորող ինքնահռչակ «առաքյալ» Ուելդեր Սալդանյան հայտարարել է, որ «USB պորտի խորհրդանիշ է համարվում եռաժանին, որով սատանան դժոխքում տանջում է հոգիները։ Այդ խորհրդանիշի կիրառումն ապացուցում է, որ նման տեխնոլոգիայից օգտվող բոլոր մարդիկ, ըստ էության, սատանայապաշտ են»։

Պահանջելով իր հետևորդներից ամբողջովին հրաժարվել USB–ով աշխատող սարքերից՝ Սալդանյան միաժամանակ առաջարկում է տվյալները փոխանցել, օրինակ, FireWire-ի, COM-ի կամ PS/2-ի միջոցով։

Ըստ նրա՝ խորհուրդ է տրվում և անգամ ցանկալի է համարվում Bluetooth տեխնոլոգիայի կիրառումը, քանի որ «երկնագույն էին մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի աչքերը». այսպես է նա մեկնաբանել Bluetooth անվանումը («երկնագույն ատամ»)։

Tert.am (http://tert.am/am/news/2010/11/19/usb/)

Jarre
20.11.2010, 01:24
Ես չկամ… :lol


Tert.am (http://tert.am/am/news/2010/11/19/usb/)

Խի՞ չկաս, մեր մոտ էլ շատ կրոնականներ (եթե հոշողությունս չի դավաճանում՝ եկեղեցին նույնպես) սոցիալական քարտերն էին սատանայական համարում....

Gayl
20.11.2010, 01:29
Խի՞ չկաս, մեր մոտ էլ շատ կրոնականներ (եթե հոշողությունս չի դավաճանում՝ եկեղեցին նույնպես) սոցիալական քարտերն էին սատանայական համարում....
Ես էլ եմ այդպիսի բան լսել, եկեղեցին սոցիալական քարտը 666 թվի հետա ամեն ինչ կապում, բայց չեմ հիշում ինչ տրամաբանությամբ:

V!k
20.11.2010, 01:31
Ես էլ եմ այդպիսի բան լսել, եկեղեցին սոցիալական քարտը 666 թվի հետա ամեն ինչ կապում, բայց չեմ հիշում ինչ տրամաբանությամբ:
եկեղեցին նրա համար էր դեմ, որ ասում էր սոցիալական քարտերով մարդկանց համարակալում են............

Gayl
20.11.2010, 01:32
խնդալուց չեմ հանգստանում, հայ լյոտչիկները MICROSFT FLIGHT SIMULATOR ի վրա են սովորում լօլ, իրանք սովորական մի տեղանի սամալյոտի վրա են սովորում, ես BOING եմ թռցնում ու նստցնում :ես ով են սրանք, ԱՄՈԹ
Ե ս ուրեմն կարամ հանգիստ լյոտչիկ դառնամ

Ուզու՞մ ես ավելի վատ բան ասեմ:Ուրեմն էն ինքնաթիռը, որով ուսանողներին թռչել են սովորեցնում կամ փչացել ա կամ էլ չեն կարողանում վարձը մուծեն ավելի ճիշտ չհասկացա կոնկրետ ինչ պատճառաբանություն բերեցին, կարճ ասած երեք տարիա ընդունելություն չկա:D:D

My World My Space
20.11.2010, 10:10
եկեղեցին նրա համար էր դեմ, որ ասում էր սոցիալական քարտերով մարդկանց համարակալում են............


մդաաաաա.... բայց պասպորտներով էլ են համարակալում..... :secret:pardon

V!k
20.11.2010, 12:06
մդաաաաա.... բայց պասպորտներով էլ են համարակալում..... :secret:pardon
դե հա,բայց լավ հիշում եմ,են ժամանակ ետ էին պատճառաբանում, բայց պասպորտ օգտագործելիս անուն ազգանունն ես հիմնականում օգտագործում թեկուզ գործարքներ անելիս ,իսկ սոցիալական քարտի դեպքում` համարը:

My World My Space
20.11.2010, 12:25
դե հա,բայց լավ հիշում եմ,են ժամանակ ետ էին պատճառաբանում, բայց պասպորտ օգտագործելիս անուն ազգանունն ես հիմնականում օգտագործում թեկուզ գործարքներ անելիս ,իսկ սոցիալական քարտի դեպքում` համարը:


նույ ձևով պասպորտի դեպքում ա, նույն անուն-ազգանունով կարա շատ մարդ լինի, իսկ իդենտիֆիկացիոն համարը մի հատ ա....:P
Ի դեպ պասպորտի համարը պակաս կարևոր չի քան անուն-ազգանունը

V!k
20.11.2010, 15:57
Նոյեմբերի 18-ին Բիլայնի կողմից Օռանժի բաժանորդներին ուղղարկվել են գովազդային բնույթի չթույլատրված սմս-ներ/Հայ-լայն ինտերնետի հետ կապված/, ինչի պատճառով Օռանժը ստիպված է եղել կասեցնել սմս հաղորդակցությունը Բիլայնի հետ
ես ել 18ին ստացա ետ սմս-ը, ու զարմացա թե ոնց ա եղել,որ Օռանժը համաձայնվել է Բիլայնից տենց սմս ուղղարկի;):D

Հարդ
17.01.2011, 00:19
Չինաստանում պետական մակարդակով հեռուստացույցներ են տեղադրվում բոլոր ամուսնական զույգերի ննջասենյակներում անխտիր:

Gayl
17.01.2011, 00:23
Չինաստանում պետական մակարդակով հեռուստացույցներ են տեղադրվում բոլոր ամուսնական զույգերի ննջասենյակներում անխտիր:

Բայց դա զվարճալի չէր:o

Հարդ
17.01.2011, 00:24
Բայց դա զվարճալի չէր:o

Իսկ դու ի՞նչ էիր հասկացել;)

Gayl
17.01.2011, 00:27
Իսկ դու ի՞նչ էիր հասկացել;)
Դե բանն էլ այն է, որ ոչինչ էլ չկա հասկանալու;)

Monk
17.01.2011, 00:45
Դե բանն էլ այն է, որ ոչինչ էլ չկա հասկանալու;)
Կա: Ամբողջ Չինաստանում չգիտեմ, բայց նահանգներից մեկում իրոք այդպիսի բան արվել է, որ չինացիներն այլ զբաղմունք ունենան ախղճորեն բազմանալուց զատ :)

Gayl
17.01.2011, 00:55
Կա: Ամբողջ Չինաստանում չգիտեմ, բայց նահանգներից մեկում իրոք այդպիսի բան արվել է, որ չինացիներն այլ զբաղմունք ունենան ախղճորեն բազմանալուց զատ :)

Մոնք ջան, նախ ես դա որպես «կատակ» ընդունեցի, իսկ այս թեմայում, եթե չեմ սխալվում տեղեկությունները իրական են, իսկ եթե դա իրականություն է ապա առավել ևս ոչ մի զվարճալի բան չեմ տեսնում: