PDA

Դիտել ողջ տարբերակը : «Աննա», նոր սերիալ Հ1-ի եթերում

yerevanci
31.03.2010, 21:30
Հայաստանի Առաջին ալիքը երկուշաբթի օրվանից սկսել է ցուցադրել նոր սերիալ «Աննա»: Ես անոնսները չեմ տեսել, բայց ասում են որ մինչ այդ բավականին շատ գովազդել են ֆիլմը: Այսօր նայեցի, ու բովանդակալիցա, թեման շատ դուրս եկավ, միայն ուզում եմ հավատալ, որ մնացած սերիալների նման անիմաստ ու անհետաքրքիր չի դառնա:

Meme
31.03.2010, 21:38
Ասեմ որ շաատ եմ հավանել ֆիլմը,այն զգացմունքային է,և ինձ թվում է որ անգամ քարից սիրտ ունեցող մարդկանց վրա կազդի,նաև կհալեցնի սառցե սիրտ ունեցող մարդոկանց սրտի սառույցը,այն սովորեցնում է գնահատել ծնողների չարչարանքը,և սեր է սերմանում դեպի ծնողը,նաև խղճահարություն է սովորեցնում մարդկանց,ինձ թվում է շարունակությունը նույնպես հետաքրքիր է լինելու:)

Marine-24
31.03.2010, 21:47
Ինձ թվում է վերջապես մեր հայերը սկսել են ավելի լավ ֆիլմեր նկարահանել, քան էժանագին արտասահմանյան սերյալներն են ու ավելի հաճույքով էս հեռուստացույցի առաջ նստում:Աննա ֆիլմը մեր կյանքի իրականությանը մոտ ֆիլմ է երեվում, եթե այսպես շարունակվի, ուրեմն լավ ֆիլմ է, խորհուրդ տանք բոլորն էլ դիտեն:

yerevanci
01.04.2010, 08:22

Հատկապես երեկվա սերիայում ֆիդայիի այցը տուն. շատ տպավորիչ ու հիանալի դերասանական խաղ էր, իսկ ընդհանրապես ֆիլմը ավելի շատ մեր անցյալի մասինա, իրադարձությունները կատարվումա պատերազմական տարիների ժամանակ

armuk
02.04.2010, 03:27
մի քիչ սերիալի մասին կպատմեք????

Marco
02.04.2010, 17:21
Լավ ա նկարահանված, օպերատորի, լուսավորողի աշխատանքը բավական պրոֆեսիոնալ է, երեխաները լավն են, հատկապես՝ տղան, աղջկա մոր դերակատարուհին սխալ է ընտրված, տատն ու պապը՝ ոչինչ… Առաջին սերիան եմ նայել, էլ չեմ նայի՝ ինչու՞..վերդիկտ. հավես չունեմ ռեժիմով ամեն օր տրամադրությունս փչացնելու, սերիալը չի կարող մաքուր տրագեդիա լինել, սա ինչ ա՝ նոր քաղաքականություն ա՞՝ ամեն օր նեգատիվի դոզա ներարկել հեռուստադիտողի հոգու մեջ, կարելի ա կարծել՝ առանց դրա մեր կյանքը համընդհանուր տոն-ուրախություն ա… Հասկացանք, իսկապես՝ ցավոտ թեմաներ են բարձրացվում, բայց խոսքս մատուցվող նյութի մասին չի, այլ ձևի:

Mariam1556
02.04.2010, 21:52
Դե գիտեք կան լուրջ թեմաներով սերիալներ և կատակերգական.Յուրաքանչյուր մարդ ըստ իր ցանկության կարող է ընտրել այն ինչ իրեն դուր ե գալիս:Բացի այդ չեմ պատկերացնում մի սերիալ որը բախկացած կլինի միայն ուրախ երջանիկ և առանց պրոբլեմի սերիաներից.Բա ինտրիգան...

Ինձ "Աննա" հեռուստասերիալը դուր եկավ,կերպարները եվ թեման շատ լավ են ընտրված:Տեսնենք ինչ կստացվի...

armuk
04.04.2010, 14:41
ի՞նչ է պատմությունը:

Lion
04.04.2010, 18:59
Հենց նոր այդ սերիալն էի նայում, չդիմացա, լքեցի սենյակը: Կարծում եմ տափակ, տաղտկալի, ռեժիսորական անտաղանդ աշխատանքի, դերասանական անտաղանադ խաղի մի հավաքածու է, ուրիշ ոչինչ: Նայում-նայում ես, սյուժեն չի զարգանում, տափակ, անիմաստ երկխոսություններ: Մյուս կողմից էլ` անխիղճ կերպով շահագործվում է մադկային գլխավոր ողբերգություններից մեկը` որդեկորույս մայր, կին, երեխա թեման. այդպես վարվում են միայն անտաղանդ ռեժիսորները, որոնք ասելու բան չունեն: Սերիալը ստեղծում է տխրության, անիմաստ թախիծի, բարոյալքման ու անկման տրամադրություն: Կարծես ուզում են այնպես անել, որ այլևս և ոչ մի մայր իր որդուն պատերազմ չուղարկի: Էն էլ ես օրերով, երբ պետք է նկարել ու քարոզել, հաղթած, վերադարձած ու երջանիկ հայ զինվորի ու ընտանիքի կերպար...

Թույլ էր ու անտաղանդ` թող կտրուկ հնչի, բայց սա է իմ կարծիքը...

Minerva
05.04.2010, 22:04
Կտրականապես հրաժարվում եմ նայել մի ծրագիր, որի ստեղծմանն իր մասնակցությունն է ունեցել «Որբերի» «ստեղծագործական» կազմը: :bad

Շինարար
05.04.2010, 22:23
Հենց նոր այդ սերիալն էի նայում, չդիմացա, լքեցի սենյակը: Կարծում եմ տափակ, տաղտկալի, ռեժիսորական անտաղանդ աշխատանքի, դերասանական անտաղանադ խաղի մի հավաքածու է, ուրիշ ոչինչ: Նայում-նայում ես, սյուժեն չի զարգանում, տափակ, անիմաստ երկխոսություններ: Մյուս կողմից էլ` անխիղճ կերպով շահագործվում է մադկային գլխավոր ողբերգություններից մեկը` որդեկորույս մայր, կին, երեխա թեման. այդպես վարվում են միայն անտաղանդ ռեժիսորները, որոնք ասելու բան չունեն: Լիոն ջան, սենյակը լքելու փոխարեն ալիքը փոխեիր:)) Իսկ ընդհանրապես սերիալի առաջ էնպիսի պայմաններ ես դնում, քո տունը շինվի, սերիալը այո պիտի լինի որդեկորույս մոր, դժբախտ սիրո, կյանքի դժվարությունների, պայքարի մասին ու անպայման երջանիկ, թեկուզ անիրական ավարտ ունենա, թե չէ ինչ սերիալ…
Սերիալը ստեղծում է տխրության, անիմաստ թախիծի, բարոյալքման ու անկման տրամադրություն: Մարդիկ, ավելի հաճախ սենտիմետալ են, մանավանդ սերիալ նայող մարդը ուզում է նաև տխրել, լացել ու սիրելի հերոսների հետ երազել :))
Կարծես ուզում են այնպես անել, որ այլևս և ոչ մի մայր իր որդուն պատերազմ չուղարկի: Վա՞տ է, բա այնպես անեն, որ մայրերն իրենց որդիներին պատերազմ ուղարկե՞ն: Աստված տա, որ երբեք ոչ մի մայր իր որդուն պատերազմ չուղարկի
Էն էլ ես օրերով, երբ պետք է նկարել ու քարոզել, հաղթած, վերադարձած ու երջանիկ հայ զինվորի ու ընտանիքի կերպար...Փաստորեն իրականությունն են նկարում, բայց դժգոհում ես, թե՞ ուզում էիր, որ այդպես նկարեն, որ հիմա էլ քննադատես, թե անիրական բաներ են նկարում:

Թույլ էր ու անտաղանդ` թող կտրուկ հնչի, բայց սա է իմ կարծիքը...Տաղանդավոր սերիալը ո՞րն է, միայն խնդրում եմ մեկ սերիայի համար մեկ միլիոն դոլարանոց բյուջեով սերիալների օրինակներ չբերես:))
Հ. Գ. Պատկերացում անգամ չունեմ, թե դա ինչ սերիալ ա, չեմ նայել, չեմ պատրաստվում նայել, ուղղակի քո գրառումներին, գիտես, բարեկամաբար հետևում եմ, կարդացի ու հետդ չհամաձայնեցի, ես կարծես կտրուկ չեմ եղել, չէ՞;)

Farfalla
06.04.2010, 10:12
Սերիալը չեմ դիտել ու չեմ էլ դիտի, միայն գովազդն եմ տեսել ու դա արդեն հերիք էր բացասական կարծիք կազմելու համար: Հերթական տրագիկ սերալը: Ես մենակ չեմ հասկանում, թե ինչի են բոլոր հայկական սերիալների երեխաները էդքան տանջված ու դժբախտ: Ամբողջ շեշտը դնում են երեխայի տառապանքի վրա:

Փիսիկ
24.04.2010, 08:40
ես նայում եմ :) ու ինձ և նյարդայնացնում ա, և դուր ա գալիս... վերջապես մի բան գտանք մամայիս հետ, որ նայում ենք ու միասին հիշողություններ բացում, թեման համարյա թե շաաատ մոտ է ու հարազատ, ցավոք... ինչ ուզում եք ասեք, ինձ դուր է գալիս :(

Փիսիկ
24.04.2010, 08:41
մոռացա վերը նշեմ, ես դերասաններին լավ չեմ ճանաչում :( կխնդրեի մեկն ասենք, ամեն անվան հետ գոնե ցույց տար մարդուն... մերսի :)

Gayl
24.04.2010, 08:44
Մի սերիա նայեցի, Հ1 ը աշխատումա լացակումած սերիալներ ցույց տա, որ նստեն նայեն:

Elmo
27.04.2010, 10:40
Սերիալը չեմ դիտել ու չեմ էլ դիտի, միայն գովազդն եմ տեսել ու դա արդեն հերիք էր բացասական կարծիք կազմելու համար: Հերթական տրագիկ սերալը: Ես մենակ չեմ հասկանում, թե ինչի են բոլոր հայկական սերիալների երեխաները էդքան տանջված ու դժբախտ: Ամբողջ շեշտը դնում են երեխայի տառապանքի վրա:

Դէ ժողովրդի վիճակը վատ ա, իրանք էլ սերիալում ավելի վատ ապրող մարդկանց են ցույց տալիս, որ ժողովուրդը փառք տա, որ ինքը էդքան վատ չի, ինչքան սերիալի մեջինները:

einnA
27.04.2010, 10:53
Ես շատ եմ հավանել, փորձում եմ բաց չթողնել: Ավելի շատ կյանքից վերցրած ու մեզ բոլորիս մոտ պատկերներն են կապում ինձ այդ սերիալի հետ:
Իսկ soundtrack-ը շատ լավն է, բառերը իսկապես ազդու են...
ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացվեն վարդեր ՍԵՎ ԹԵՐԹԵՐՈՎ ...

Farfalla
27.04.2010, 11:05
Դէ ժողովրդի վիճակը վատ ա, իրանք էլ սերիալում ավելի վատ ապրող մարդկանց են ցույց տալիս, որ ժողովուրդը փառք տա, որ ինքը էդքան վատ չի, ինչքան սերիալի մեջինները:

Վատ ապրող մարդկանց թող էլի ցույց տան, բայց ոչ երեխաների: Մեր ոչ մի սերիալում ուրախ, անհոգ երեխա չկա, բոլորը երեխեքը են տեսքը ունեն, ասես ամբողջ աշխարհի բեռը իրանց ուսերինա:

Lion
27.04.2010, 16:01
Լիոն ջան, սենյակը լքելու փոխարեն ալիքը փոխեիր:)) Իսկ ընդհանրապես սերիալի առաջ էնպիսի պայմաններ ես դնում, քո տունը շինվի, սերիալը այո պիտի լինի որդեկորույս մոր, դժբախտ սիրո, կյանքի դժվարությունների, պայքարի մասին ու անպայման երջանիկ, թեկուզ անիրական ավարտ ունենա, թե չէ ինչ սերիալ… Մարդիկ, ավելի հաճախ սենտիմետալ են, մանավանդ սերիալ նայող մարդը ուզում է նաև տխրել, լացել ու սիրելի հերոսների հետ երազել :))

Հա, բայց, Շինարար ջան, խոսքը Հ1-ով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունով ցուցադրվող սերիալի մասին է:

Վա՞տ է, բա այնպես անեն, որ մայրերն իրենց որդիներին պատերազմ ուղարկե՞ն: Աստված տա, որ երբեք ոչ մի մայր իր որդուն պատերազմ չուղարկիՓաստորեն իրականությունն են նկարում, բայց դժգոհում ես, թե՞ ուզում էիր, որ այդպես նկարեն, որ հիմա էլ քննադատես, թե անիրական բաներ են նկարում:

Վատ է: մեզ նման պատերազմի շեմին կանգնած երկրի համար նման բաները վտանգավոր են...

Տաղանդավոր սերիալը ո՞րն է, միայն խնդրում եմ մեկ սերիայի համար մեկ միլիոն դոլարանոց բյուջեով սերիալների օրինակներ չբերես:))

Փոքր բյուջեով ու տաղանդավոր? Խնդրեմ - "Փշրված լապտերների փողոցները", "Ազգային անվտանգության գործակալը", "Սպեցնազ", "Որոգայթ" (ինչ ուզում են ասեն, սա ևս համարում եմ ձեռքբերում, հատկապես երաժշտական ձևավորման, ռեժիսորական ու օպերատորական աշխատանքի տեսակետից) և այլն:

Շինարար
27.04.2010, 16:48
Հա, բայց, Շինարար ջան, խոսքը Հ1-ով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունով ցուցադրվող սերիալի մասին է:

Ճիշտն ասած Հ1-ի հետ կապը չհասկացա, եթե Հ1-ով է վա՞տ է, եթե ոչ՝ լա՞վ: Սերիալ է, հո Հայլուրը չենք քննարկում: Էս վերջերս ի միջի այլոց որոշ սերիաներից հատվածներ նայել եմ, ինձ բավարարում է: Ի դեպ, «Որբեր»-ի առաջին մասն էլ էի հավանում: Համենայն դեպս բրազիլական ախմախություններից շատ ավելի լավն է:

Վատ է: մեզ նման պատերազմի շեմին կանգնած երկրի համար նման բաները վտանգավոր են...

Փոքր պետությունների մայրերը մայր լինելու իրավունք չունե՞ն: Շատ եմ հավանել Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», որտեղ մայրը, երբ որդին պատերազմ է գնում, ասում է՝ ես հայրնասեր եչմ, սարսռալու էր ու ճշմարտացի… Սերիալների թեման էն տեղը չի, որ էդ կինոյից խոսենք, բայց այդ ֆիլմն էլ հենց այդ դրվագի համար քննադատվել է: Ոչ մի սերիալ, ոչ մի լուրջ ֆիլմ, ոչ մի հանճարեղ ստեղծագործություն չի կարող պետության համար անհրաժեշտ տիպի մայր դաստիարակել, եթե իհարկե դաստիարակելու ու քարոզելու նպատակ ունեցող ստեղծագործության համար թույլատրելի լիներ հանճարեղ մակդիրը կիրառել, այնպես որ վտանգավորության առումով մի փոքր չափազանցնում ես: Վտանգավոր է ուղեղների լվացումը, ու ահա եթե մի փոքրիկ բանում, մի ստից սերիալում մի չնչին չափով պակաս է ուղեղ լվացվում, արդեն հրաշալի է, արդեն ամեն ինչ չի, որ անհուսալի վիճակում է:

Փոքր բյուջեով ու տաղանդավոր? Խնդրեմ - "Փշրված լապտերների փողոցները", "Ազգային անվտանգության գործակալը", "Սպեցնազ", "Որոգայթ" (ինչ ուզում են ասեն, սա ևս համարում եմ ձեռքբերում, հատկապես երաժշտական ձևավորման, ռեժիսորական ու օպերատորական աշխատանքի տեսակետից) և այլն:
Նշածդ սերիալներից ոչ մեկը չեմ նայել, բայց «Աննայի» մասին կարող եմ ասել, զերծ մնալով տաղանդավոր պիտակը օգտագործելուց, առայժմ ինձ դուր է գալիս, ինչը չի նշանակում, որ պատրաստվում եմ ժամանակս վատնել` հետևելով այդ սերիալի հետգա զարգացմանը:

Lion
21.06.2010, 22:28
Հենց նոր այդ սերիալն էի նայում, չդիմացա, լքեցի սենյակը: Կարծում եմ տափակ, տաղտկալի, ռեժիսորական անտաղանդ աշխատանքի, դերասանական անտաղանադ խաղի մի հավաքածու է, ուրիշ ոչինչ: Նայում-նայում ես, սյուժեն չի զարգանում, տափակ, անիմաստ երկխոսություններ: Մյուս կողմից էլ` անխիղճ կերպով շահագործվում է մադկային գլխավոր ողբերգություններից մեկը` որդեկորույս մայր, կին, երեխա թեման. այդպես վարվում են միայն անտաղանդ ռեժիսորները, որոնք ասելու բան չունեն: Սերիալը ստեղծում է տխրության, անիմաստ թախիծի, բարոյալքման ու անկման տրամադրություն: Կարծես ուզում են այնպես անել, որ այլևս և ոչ մի մայր իր որդուն պատերազմ չուղարկի: Էն էլ ես օրերով, երբ պետք է նկարել ու քարոզել, հաղթած, վերադարձած ու երջանիկ հայ զինվորի ու ընտանիքի կերպար...

Թույլ էր ու անտաղանդ` թող կտրուկ հնչի, բայց սա է իմ կարծիքը...

Հազիվ դիմացա, որ կոմպին հասնեմ ու արտահայտվեմ: Ժողովուրդ ջան, նախապես կներեք բոլոր նրանցից, ում այս սերիալը դուր է գալիս, բայց պիտի ասեմ, կներեք, էլի, կրկին...

Անտաղանդ եզի ծնունդ, անիմաստ լուցուկոծ և կիկոսիմահություն, ռեժիսորական սադիզմ ու մի քոռ դանակ, որով ամեն երեկո մորթում են առանց էդ էլ ճնշված և հուսահատված էս մեր ժողովրդին:

Կեցցե ակումբը, որ հնարավորություն տվեց արտահայտվել, թե չէ կպայթեի: Զարմանալի է, բաց և ոչ մի այլ հայկական "հեռուստաարտադրանքից" ես այս աստիճան զզվանք չէի զգացել...

Ապե Ջան
22.06.2010, 08:08
Խնդրեմ (http://letitbit.net/download/96879.96c7f6341acb9c7f6d0dd3226/_07__Arame___Vayri_Varter.mp3.html) ժողովուրդ ջան, Աննա հեռուստասերիալի, Արամեի՝ Վայրի վարդեր կատարումը, ի դեպ շաաատ լավ որակով: Վայելե՜ք: :)

ՆանՍ
22.06.2010, 09:22
Ինչ ասեմ, տնեցիք,որ էտ են նայում, ես էլ ստիպված նայում ես ու արդեն անկախ քեզանից հետոն էլ ես սկսում նայել:Երևի, որ հնդկական կինոյի նման լացկանություն կա մեջը, դրա համար էլ մի թեթև ձգումա:Չեք հիշում? Էէէէէէէէէէն տարիներին ինչքան էինք հնդկական նայում::cry
Էս սերիալի մեջ մենակ մի հոգու խաղն ա ինձ դուր էկել, էն Վարդանի, որ Աննային փախցրել էր ու հիմա գժանոցում ա:Ինքն ա ամենալավը ըտեղ լացացրել: Կուզենայի,որ վերջում հենց էդ տղու հետ Աննան ամուսնանար ու ասպետավարի փրկեր Վարդանիկին` կյանքի վերադարձնելով:

Reh32
07.07.2010, 22:04
է դարդերս իրար տվեցիք. Ամեն օր կռվում եմ մերոնց հետ, ճար չկա նայում են. էս ինչ բանա, ես կգժվեմ էս Աննայի ու Էն հանուն սիրոյի ձեռը. Էտքան զզվելի բան ովա տեսել? Այ քեզ կրակն ընկնել. Լավա գոնե իմ սենյակում ձեները չի լսվում. Աննան էլի մի քիչ ոչինչ, բա էն հանուն սիրոն որ չեն նայում? վխք վխք վխքքք.
Վերջը մտածում եմ էտ հ1 ը կորցնեմ, տելեվիզորից, ինչ անեմ. նեռվերս ամեն օր էս սերիալի ժամերին խախտվում ա իրար.
Ախր ինչքան կարելի ա էտ խղճահարության վրա սերիալ նկարել. Խի պտի մենք մեկին անընդհատ խղճանք որ նայենք? ուրիշ ձև չգիտեն մեր կիսագրագետ սցենարիստները? ախր էնքան էլ երկար ա սերիաների քանակը.
Երեկ էլ պատահաբար տեսա թե մի խումբ պարապ կանայք ինչպես էին Հ1 ով գովաբանում Կյանքի կարուսելը. Մի կնոջ խոսքերից.(մոտավորապես)
-ես շատ եմ սիրում կյանքի կարուսելը, բոլոր իրադարձությունները վերցված են կյանքից, ես ամեն օր բաց չեմ թողնում.
Մի զզվելի տապակություն էլ էտա.
Կներեք թեմայից պարբերաբար շեղվելու համար, բայց հոգուս ա հասել.

Lion
08.07.2010, 15:36
Ախր ինչքան կարելի ա էտ խղճահարության վրա սերիալ նկարել. Խի պտի մենք մեկին անընդհատ խղճանք որ նայենք? ուրիշ ձև չգիտեն մեր կիսագրագետ սցենարիստները? ախր էնքան էլ երկար ա սերիաների քանակը.

Ռեժիսոր-սցենարիստի դասական անտաղանդության օրինակ - այլ կերպ չունեն հանդիսատեսի վրա ազդելու, դիշովի խղճահարության վրա են խաղում: Անտանելի անասունությունա, ու ցավն էնա, որ էս էլ գրեթե. "Ամեն օր կռվում եմ մերոնց հետ, ճար չկա նայում են"... բայց դեռ չեմ գժվել:

Դրա փոխարեն թազա խաղ եմ հորինել, որից գոնե մի օգուտ կլինի, երբ ես նստած կլինեմ էդ եզության դեմը. ուրեմն, հենց էդ ապուշությունը սկսվումա, ինքս ինձ պայման եմ դնում, որ մինչև սերիայի վերջը ոչ մի բառ կամ շարժում ընդդեմ չեմ ասելու: Ինքնատիրապետումս եմ, էլի զագրացնում... գնոե էդ հիմարությունից մի օգուտ լինի...

Հա, ու մեկ էլ - էն "բարի, հասկացող ու զգայուն" օլիգարխի, ինչպես նաև նրա "մշտապես դժբախտ կնոջ" կերպարը ոչ միայն աբսուրդության աստիճան անիրական է, այլ նաև անտանելի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմը նկարել են նրա համար, որ մենք խղճանք օլիգարխնեչն, յաըմ, տեսեք-տեսեք, էլի, ժողովուրդ, իրանք էլ են դժբախտ...

Lion
17.10.2010, 20:05
Աբսուրդի հերթական արտահայտությունը - օլիգարխի քարտուղարուհին "դու"-ով ու ընենց տնավարիա իր շեֆի հետ խոսում, քիչա մնում ասի. "Արա, հոպ, հեյ - հլը մի հատ կոֆե դիր": Իսկ էդ ոչ իրական օլիգարխն էլ խոսելիս... կարծես ամաչում է իր այդ քարտուղարուհու դեմքին նայել?!

JoKer777
22.10.2010, 19:04
Ապուշություն է., ոնց որ մարդուն զոմբի անի.... ընդամենը մի սերիա եմ նայել, ու հերիք էր եզրակացությանս համար։

Lion
22.10.2010, 20:18
Գիտեք, թե որն է այս սերիալի տարբերությունը մյուս ապուշ սերիալներից? Մյուսները ուղղակի նկարել են սովորական, ոչ պրոֆեսիոնալ ռեծիսորները, իսկ սա նկարել են պրոֆեսիոնալները... որոնք կարծես նպատակ են դրել նկարել անտաղանդություն: Այս սերիալը պրոֆեսիոնալ անտաղանդություն է... իր հղկված դիալոգներով, "վռոդե" սյուժետային բարդությամբ ու "բազմաշերտությամբ":

Meme
22.10.2010, 20:25
Սկիզբը հետաքրիր էր,ու հավեսով էինք նայում,բայց հիմա,արդեն հիմարություն են դարձրել:(

Lion
22.10.2010, 21:12
Տո սկիզբն էլ մի բան չէր - էն անտաղանդ դիալոգները, մոր "պաթոսը", որ որդուն պատերազմ չէր թողնում, մի բանկա մածունի համար կով կթելը - սա ոչ այլ ինչ է, քան զուտ "ռեժիսորական տեխնիկայի", այսինքն ստանդարտ տրյուկների հաշվին որևէ բան նկարել: Այսինքն, զուտ տեխնիկայի հիման վրա, տեխնիկական պրիոմներով, բան են նկարել: Էն ֆիլմեր են, է, լինում, որոնց սյուժեները կարծես մանր անեկդոտների հավաքածու լինեն - Կարգին սերիալի պես - սա տենց մի բանա, բայց... հավակնում է լրջության:

StrangeLittleGirl
22.10.2010, 22:02
Չգիտեմ ինչու հանկարծ էս թեմայում հայտնվեցի... Անկեղծ ասած, զարմացա էդքան շատ դրական կարծիքներ լսելուց: Լավ էլի... Մյուսներից չտարբերվող հերթական ախմախ սերիալն է: Մեկ էլ ինձ բացել ա էն, որ Աննան իրա մամայի աղջիկը չի: Դե լավ էլի: Բրազիլական սերիալներում կարա տենց բան լինի, բայց Երևանը փոքր քաղաք ա: Էդ 2 րոպեում իմանալու բան էր: Ուֆ, մի խոսքով, իմ բանը չի: Ախր որ ասում են լացացնել-տրամադրության վրա ազդել... Տենց բան էլ չկա: Ոչ մի զգացմունք չի առաջացնում, եթե ես ու եղբայրս չենք որոշում մի հատ սևակ անել սերիալը:

aerosmith
23.10.2010, 11:44
Տանել չեմ կարում եդ սերիալը: :[ Քանի որ հերթական սերիալներից մեկնա որը էլի նկարագրումա ողբ , լաց , տառապանք: Չնայած ոնց նկատում եմ հայերին ես թեմատիկան շատա դուր գալիս, դա զգացվում ա մեծ մասի նախընտրած երգերի ու ֆիլների ժանրերից: Հերիքա տառապեք ժողովուրդ ջան: Անառանց այն էլ շատ ենք տեսել վիշտ, դառնություն ու տառապանք: Ժամանակն եկել ա որ մի քիչ էլ ուրախանանք: Ժամանակնա որ տներից լսվեն ծիծաղի ձայներ, այլ ոչ թե լռություն, որն շատ հաճախ ուղեկցվումա արցունքներով որի պատճառներից մեկը էդ ախմախ սերիալներն են դառնում:
Մի խոսքով հենց իրա տխուր սյուժեի համար տանել չեմ կարում: Ինչ մեղքս թաքցնեմ հեռուստաալիքիc էլ em զզվում( չնայած դա առիթ չի կարա հանդիսանա որ չնայեմ իմ սիրած հաղորդումը կամ էլ ֆիլմը):

Lion
29.10.2010, 22:06
Էսօրվա սերիան զգլխեց ամեն ինչ - գլխավոր հերոսուհին` ի պաշտոնե "հրեշտակը", ինչ-որ անիմաստ ու ծանր խոսակցություն էր վարում իր հերթական սիրու հետ, անհույս վշտի մեջ գտնվող մեծահարուստ կինը սգավորի շորով մոմ էր վառում ու սգում էր, վերջում էլ մեկին արնլվիկ արեցին ու նրա ենթադրյալ ընկերուհին` ի պաշտոնե "շրջապատի աղջիկը", հիստերիկի պես մեկուկես րոպե ոռնում էր...

Դե գնա ու դիմացիր, հայ ժողովուրդ... :(

*e}|{uka*
29.10.2010, 22:15
Քո օրն էլ օր չի: :(

Lion
29.10.2010, 22:21
Ու ամենահետաքրքիրը գիտես որնա - մարդ չգիտի, էլի, ծիծաղի, թե լա - "Աննա"-ի ու "Բանակում"-ի արանքում, ալիքները շուռ տալիս, հանդիպեցի էն մյուս սադիզմին - "Հեղնար աղբյուր", առը հա! :) Էս վերջերս կարդացի, ահագին ծիծաղեցի (մտքումս), փորձեցի վիճարկել, բայց... ասում են, հայերը դաժե անալգին չեն խմում, որ ատամի ցավը երկար զգան:D

Լուսաբեր
29.10.2010, 22:22
Lion ջան, բայց լավ էլ աչկիս նայում ես հաա :))
Ավելի լավա մի շուն պահի, երեկոյան ժամերին, որ սերիալը սկսվումա ստիպված էլա դուրս կտանես ման տալու ու կազատես գլուխդ :unsure

Lion
29.10.2010, 22:26
Ախր, Լուս ջան, սաղ օրը դուրսն եմ լինում, ամոթելա ասել - տնեցիքին կարոտում եմ, ուզում եմ գոնե երեկոյան մի քանի ժամը իրենց հետ անցկացնել: Իսկ իրենք նայում են` հավաքված ճաշասենյակում: Ու ես ստիպված, հանուն նրա, որ իրենց հետ լինեմ, ստիպված եմ լինում ներկա լինել ճաշասենյակում ու դիմանալ "Աննա"-ի համատիեզերական վշտին - այ Վշտիկյան, դե արի ու մի ասա:

Ի դեպ, որևէ մեկը կարող է ասել - էս կիկոսիմահությունը երբ է վերջանալու?

*e}|{uka*
29.10.2010, 22:27
«Հեղնար աղբյուրը» կայֆ կինո ա:) Ու ինքը հաստատ ինչ որ կարգի "բազմակարճամետրաժ" նովելլների արանքում չի կարա լինի: :))

*e}|{uka*
29.10.2010, 22:28
Ախր, Լուս ջան, սաղ օրը դուրսն եմ լինում, ամոթելա ասել - տնեցիքին կարոտում եմ, ուզում եմ գոնե երեկոյան մի քանի ժամը իրենց հետ անցկացնել: Իսկ իրենք նայում են` հավաքված ճաշասենյակում: Ու ես ստիպված, հանուն նրա, որ իրենց հետ լինեմ, ստիպված եմ լինում ներկա լինել ճաշասենյակում ու դիմանալ "Աննա"-ի համատիեզերական վշտին - այ Վշտիկյան, դե արի ու մի ասա:

Ի դեպ, որևէ մեկը կարող է ասել - էս կիկոսիմահությունը երբ է վերջանալու?

Ես ելք գտա վշտալի իրավիճակից՝ քեզ փոքրիկ հեռուստացույց ա պետք:

Lion
29.10.2010, 22:29
Չեմ վիճարկում, բայց դե... ծանրա, էլի: Հասկանում ես, կարծես ամեն ինչ անեն, որ մեր ժողովուրդը կամ անհույս սգա, կամ էլ ապուշ կերպով ծիծաղի: Ի դեպ, "Հեղնար"-ը ինչքան էլ լավը լինի, արդեն զզվացրելա... էնքան են ցույց տվել:

Շինարար
29.10.2010, 22:29
Էսօրվա սերիան զգլխեց ամեն ինչ - գլխավոր հերոսուհին` ի պաշտոնե "հրեշտակը", ինչ-որ անիմաստ ու ծանր խոսակցություն էր վարում իր հերթական սիրու հետ, անհույս վշտի մեջ գտնվող մեծահարուստ կինը սգավորի շորով մոմ էր վառում ու սգում էր, վերջում էլ մեկին արնլվիկ արեցին ու նրա ենթադրյալ ընկերուհին` ի պաշտոնե "շրջապատի աղջիկը", հիստերիկի պես մեկուկես րոպե ոռնում էր...

Դե գնա ու դիմացիր, հայ ժողովուրդ... :(
Լիոն ջան, դու մեր պատմությունը լավ գիտես, հրի ու սրի միջով ենք անցել, խի սենց բաների՞ ենք դիմացել…

Lion
29.10.2010, 22:36
Հետաքրքիր է նաև Աննայի կերպարը - կարծես թե հաստիքային "հրեշտակ" է, բայց, ինչքան հասցրել եմ նկատել, արդեն մի քանի ընկերներ փոխել է, վատ չի սկսում աղջիկը:) Էն մեկն էլ կա, է, կարճ մազերով "կախարդական ու ցանկություններ կատարող ֆեյա" - վռոդե կյանքով տանջված, աբրած ու տեսած աղջիկա էլի (ապե), բայց էդ կերպարը իր իսկ արհեստականությամբ ուղղակի զզվանք է հարուցում - շատ-շատ մեկի ... է եղել, էլի:

Բա էն մյուսը, Աննայի ոչ ֆիզիոլոգիական մերը, որ "Կարգին հաղորդում"-ում միշտ թեթևաբարո կնոջ դեր է կատարում - ոնց տանջվումա, ձայների երանգը փոխումա, չի կարում էլի, չի կարում... պարկեշտություն ու համեստություն խաղա: Նյարդացնումա նաև էն, որ 25-26 տարեկան ջահելներին դրել են, որ 8-9-րդ դասարանցիների դերեր խաղան... օֆֆֆֆ :(

aerosmith
30.10.2010, 08:20
Lion ջան կարդում եմ փոստերդ ու ոնց եեեեմ ես քեզ հասկանուուուում, արդեն զզվել եմ էդ անկապ ու անմիտ, ողբ տարածող սերիալներից, ուղղակի հայերի կենցաղի մեջ մտածա ոնցոր տխուուուուր ու սգալի երաժշտությունը ու երգերը, այնպես էլ սերիալները։ Հայերը լուրջ ֆիլմ, կամ սերիալ համարում են այն որտեղ քարոզվում է ողբ, լաց, տառապանք։ Կամ են մյուս ախմախությունը՝ "Վերադարձ" անվանումով։ Էդ ինչ ախմախությունա՞՞ չեն կարում մի հատ որկով կատակերգական նովել նկարեն՞՞ թե էդ մենակ Շանթի մոտա "ստացվում"??

Արևածագ
30.10.2010, 10:09
Ժողովուրդ, ես էլ չգիտեմ, ինչու՞ եմ մտել այս թեման: Մի երկու կադր տեսել եմ «Աննայից»: Այն պատճառով, որ «Հայսուտից» անմիջապես հետո է սկսվում: Յուրաքանչյուր հաջորդ հերոսը Իմփրեշնի գրածն է միտս գցում. «Էս ո՞վ էր...»: Մի հարց եմ ուզում տալ, որովհետև Աննային եմ ճանաչում, մեկ էլ իր շիկամազ ընկերուուն: Նրանց ընկերությունն ինչի՞ վրա է հիմնված: Միշտ ինձ համոզում եմ, թե՝ մի հինգ րոպե նայիր, միգուցե գլխի ընկնես, չի' ստացվում:

Lion
30.10.2010, 14:31
Հեսա ասեմ - ուրեմն, համաձայն ռեժիսորի, թե սցենարիստի խիստ առողջ երևակայության, քանի որ "Կախարդական ֆեյա"-ին ժամանակին իբր տանջել են, իբր հրի ու ջրի միջով է անցել ու դիմացել է (և նույնիսկ հարստացել), բայց կորցրել է երիտասարդ թրթիռը ու հավատը մարդկության նկատմամբ (բաաա...), ուրեմն, համաձայն այս մարդկանց երևակայության թռիչքի - ինքը Աննային հովանավորելով փորձում է այնպես անել, որ Աննան այն ամենը չտեսնի, ինչն իբր ինքն է տեսել: Ու մեկ էլ իբր - Աննան իր "հավատի վերադարձն է մարդկության նկատմամբ", իր չապրած "մաքրությունն ու ես"-ը :) Դե իսկ Աննան էլ, համեստա աղջիկա էլի, չունևոր, իբր այս համեստ աղջիկը այդ միջոցով հասու է լինում այլ կյանքի բարիքների, ձեռք է բերում փորձ, կյանք է հասկանում: Երևի այդ "կախարդական փերու" ազդեցության տակ է այդքան շուտ-շուտ ընկերներին փոխում, տենց դատարկ ու անիմաստ զրույցներ վարում ամեն պատահածի հետ: Երևի... էլի :)

Chilly
30.10.2010, 15:13
Որպես ֆիլմերից շատ լավ հասկացող մարդ, կասեմ իմ կարծիքը… Հիանալի սերիալ է, իրական, շատ ուժեղ, մարդկային զգացմունքները միահյուսվել են արտակարգ ռեժիսուրայի ու փայլուն դերասանական խաղի հետ… Աշխատում եմ ոչ մի սերիա բաց չթողնել, իսկ դուրըս եկած սերիաները անպայման երկրորդ անգամ դիտում եմ հաջորդ օրը ցերեկով... Եթե վիձյոմագնիտոֆոն ունենաի, անպայման կձայնագրեի բոլոր սերիաները, հետագայում պարբերաբար վերանայելու համար…

Lion
30.10.2010, 15:55
Իսկ գուցե ինչ-որ մեկն այնուհանդերձ ասի, երբ է այդ սերիալը վերջանալու?

Mark Pauler
30.10.2010, 16:34

:D:D:D
Ես քեզ 2 հատ վիձիօ կտամ - մենակ նույնիսկ կատակով էտ սերիալների գովքը մի արա, թե չէ կարողա ստեղ քեզ լուրջ ընդունեն ու ....
Հ.Գ
Հ1-ի ղեկավարությունը, որ իմանա սենց գովում ու գովազդում ես, կարողա ավելի լուրջ տեխնիկա նվիրի քան ՎԻՁԻՕՆ::D

Mark Pauler
30.10.2010, 16:39
Իսկ գուցե ինչ-որ մեկն այնուհանդերձ ասի, երբ է այդ սերիալը վերջանալու?

Եթե գովազդատուները, սենց ակտիվ մնան, աչքիս մինչև սաղ գլխավոր հերոսների դերասանները իրանց բնական մահով չգնան , էս սերիալը հա կլինի.....

Hakob9110
30.10.2010, 18:15
Իսկ գուցե ինչ-որ մեկն այնուհանդերձ ասի, երբ է այդ սերիալը վերջանալու?

Հ1-ով ասել են մինչև տարվա վերջ լինելու է:

Լեո
30.10.2010, 18:19
Իսկ գուցե ինչ-որ մեկն այնուհանդերձ ասի, երբ է այդ սերիալը վերջանալու?

Լիոն ջան, լավ կլինի էդ սերիալը չվերջանա, այլապես Հ1-ը իր սովորության համաձայն մեկ այլ, ավելի զզվելի սերիալ կցուցադրի:

Lion
17.11.2010, 08:53
Վերջին օրերին սերիալը կարծես թե վերջնական գերեզմանոցի է վերածվել - տոտալ լացուկոծ է ու արդեն այն աստիճանի են հասել, որ ավելի շատ լաց են լինում, քան խոսում: Բայց ինչ տաղանդ են, է, ռեժիսորն ու սցենարիստը??!! Չէէէ, ինձ մի պահ թվաց, թե իրենք չեն կարող դրանից ավել... էդա, պատալոկնա: Բայց հասցրիիին, տեղրքը, հասցրրրին: Գործին տվեցին վերին մակարդակ, բարձրացրիին մի հատ վերիին, սուպերնոտայի աստիճանի հանեցին սուգուշիվանը :8

Հայոց կիկիոսիմահության գագաթնակետ, զգլխիչ սուգ... չէէէ, էլ չեմ դիմանում, գնամ թաշկինակի հետևից...:8

Հ.Գ.

Էսօր ականջովս ընկավ, մեկը մյուսին ասում էր. "Վայթե էդ աղջկա հերը կախվի...": Ինչքան հասկացա, շեֆին "դու"-ով դիմող քարտուղարուհու հոր մասին էր խոսքը: Կարողա կախվի...հը??!! :P

einnA
17.11.2010, 10:38
Lion աչքիս դու ոչ մի սերիալ բաց չես թողնում, հըն? :think

Շինարար
17.11.2010, 15:38
Էսօր ականջովս ընկավ, մեկը մյուսին ասում էր. "Վայթե էդ աղջկա հերը կախվի...": Ինչքան հասկացա, շեֆին "դու"-ով դիմող քարտուղարուհու հոր մասին էր խոսքը: Կարողա կախվի...հը??!! :P

«Շեֆին դու-ով դիմելու մասին». ի դեպ, տարածված երևույթ է, շատ ավելի քիչ եմ հանդիպել Դուք-ով տարբերակը:)

paniaG
17.11.2010, 16:51
«Շեֆին դու-ով դիմելու մասին». ի դեպ, տարածված երևույթ է, շատ ավելի քիչ եմ հանդիպել Դուք-ով տարբերակը:)

Քարտուղարուհի չեմ,բայց միակն եմ անձնակազմում,որ «դուք»-ով եմ դիմում ՇԵՖԻՆ,ի օգուտ ինձ կարծում եմ:
Տանը նայում են ու որ ուշ ժամի չցուցադրեն կգնամ տանից, որ չլսեմ նույնիսկ:[

Lion
18.11.2010, 19:06
Արդեն ասել եմ, երբեմն ստիպված եմ լինում ԼՍԵԼ էդ սերիալը :) Իսկ շեֆին, ի դեպ, "Դու"-ով են դիմում երևի մասնավոր ոլորտում - պետական հիմնարկներում "Դուք" է...

Lion
10.12.2010, 17:39
Հանճարեղության վերջին... զկռտոցը - սերիալում արդեն "հոգի են կանչում"... Մարդկանց տարելա...:think

einnA
10.12.2010, 17:40
Lion աչքիս դու ոչ մի սերիալ բաց չես թողնում, հըն? :think

հըն? :think

Ըհն :) Հա, ի դեպ, վերջերս իմացել եմ, որ ռեժիսորը կինա...

տարվել ես :))

Lion
10.12.2010, 17:45
Ըհն :) Հա, ի դեպ, վերջերս իմացել եմ, որ ռեժիսորը կինա...

yerevanci
10.12.2010, 21:35
Ըհն :) Հա, ի դեպ, վերջերս իմացել եմ, որ ռեժիսորը կինա...

Լիօն էտ դու կինոն տեղը տեղին էլ նայում ես, բայց ասում ես լավը չի, բա որ լավը չի խի՞ ես էտքան տեղեկություն հավաքում

Կարապետ
10.12.2010, 21:35
Ես չգիտեմ ինչ անտիվիրուս գցեմ հեռուստացույցի մեջ որ եդ սերիալը ցույց չտա:cry2

1. եթե սերիալը երկարումա 80-100 սերիայից ուրեմն անկախ ամեն ինչից, ախմախությունա:
2. ինչով է ֆիլմը տարբերվում սերիալից. իր հավաքական մտքի մեջ ավելի լուրջ իմաստ պարունակելով և դեպքերը «հավայի» չկերակարացնելով և այդ դեպքում 1,5-2 ժամը արժի ավելին քան 1000 սերիա Աննա-ն:

Հուսով եմ իմ կարծիքով ոչ ոքի չվիրավորեցի

Կարապետ
10.12.2010, 21:38
Լիօն էտ դու կինոն տեղը տեղին էլ նայում ես, բայց ասում ես լավը չի, բա որ լավը չի խի՞ ես էտքան տեղեկություն հավաքում

որ զգույշանա:)
անտիվիրուսնելա վիրուսի մասին շատ-շատ ինֆորմացիա համավքում

yerevanci
10.12.2010, 21:40
որ զգույշանա:)
անտիվիրուսնելա վիրուսի մասին շատ-շատ ինֆորմացիա համավքում

հա, բայց որ կարդում եմ գրառումները, ոնց հասկանում եմ բոլոր սերիաները նայումա, բայց ասումա ախմախությունա

Կարապետ
10.12.2010, 21:43
հա, բայց որ կարդում եմ գրառումները, ոնց հասկանում եմ բոլոր սերիաները նայումա, բայց ասումա ախմախությունա

բայց ասումա ախմախությունա
ճիշտա ասում.

մնացածը չգիտեմ...

yerevanci
10.12.2010, 21:46

ճիշտա ասում

հա համաձայն եմ, որ ախմախությունա, բայց էտ դեպքում մի լավ ու հեշտ տարբերակ կա, ուղղակի չես նայում ու վերջ

Կարապետ
10.12.2010, 21:51
հա համաձայն եմ, որ ախմախությունա, բայց էտ դեպքում մի լավ ու հեշտ տարբերակ կա, ուղղակի չես նայում ու վերջ

...
բայց ինչի Հանրային հեռուստատեսությունը իրեն կենտրոնացնի դրա վրա?
ես տղա չեմ ճանանչում, որ եդ սերիալնա նայում. ավելին չի զզվում + դրա soundtrack երգողից:[

Իմ կարծիքով ես էդ սերիալի համար 5 գրառումը պիտի չանցնեմ...

Հուսով եմ իմ կարծիքով ոչ ոքի չվիրավորեցի

yerevanci
10.12.2010, 21:58
...
բայց ինչի Հանրային հեռուստատեսությունը իրեն կենտրոնացնի դրա վրա?
ես տղա չեմ ճանանչում, որ եդ սերիալնա նայում. ավելին չի զզվում + դրա soundtrack երգողից:[
Իմ կարծիքով ես էդ սերիալի համար 5 գրառումը պիտի չանցնեմ...
Հուսով եմ իմ կարծիքով ոչ ոքի չվիրավորեցի

դե հիմա թող նկարեն, ու ով էլ ուզումա, թող նայի, լավա, քանի ալիք կա, ու էտ ժամին կարող ես հաստատ մի այլ բան գտնել նայելու

ՆանՍ
11.12.2010, 11:23
դե հիմա թող նկարեն, ու ով էլ ուզումա, թող նայի, լավա, քանի ալիք կա, ու էտ ժամին կարող ես հաստատ մի այլ բան գտնել նայելու

Էդ ժամին "Վերադարձ"-ն ա , գցի 7-ը :D

Lion
29.12.2010, 22:21
որ զգույշանա:)
անտիվիրուսնելա վիրուսի մասին շատ-շատ ինֆորմացիա համավքում

Էս սերիալը էնքան վատնա... որ էն սիրուն, սիմպատիչնի մարդն էլ ՎՇՏԻՑ մորուք պահեց ու սպիտակեց:
Էս սերիալը էնքան վատնա... որ սերիալի պաշտոնական "հրեշտակ"-ը 4 հատ ընկեր փոխեց ու տղերքի ջիփերից դուրս չի գալիս:
Էս սերիալը էնքան վատնա... որ սկսում էս օլիգարխներին խղճալ ("մեղա քեզ տեր աստված",- կասեր օղօրմածիկ տատս):
Էս սերիալը էնքան վատնա... որ որոշել են ամանորյա օրերին ցույց չտալ, որ տրամադրություն չփչացնեն:
Էս սերիալը էնքան վատնա... որ ջիփով տղեն ատումա իրա ընկերուհուն բռնաբարած սեփական հորը, բայց նույն էդ հոր փողերով առած ջիփնա քշում:

Ու վերջապես -

Էս սերիալը էնքան վատնա... որ դաժե հանրայինինինա... էդ շատ:

Դաաա... տխուրա, գրողը տանի...:think

Valentina
29.12.2010, 22:28

Lion ջան քիչ մնաց, ամսի 31-ին քեզ Ամանորյա անակնկալա սպասվում: :hands կպրծնի Աննան :D

Շինարար
29.12.2010, 22:40
Lion ջան քիչ մնաց, ամսի 31-ին քեզ Ամանորյա անակնկալա սպասվում: :hands կպրծնի Աննան :D

Իսկ հունվարի 3-ից կսկսվի «Աննա2»-ը:)) լուրջ:P

Moonwalker
29.12.2010, 22:47
Իսկ հունվարի 3-ից կսկսվի «Աննա2»-ը:)) լուրջ:P

Շին լո՞ւրջ ես ասում::o
Ինձ հեսա միկրոինֆարկտ կխփի, ասա կատակ էր էլի::bl

Շինարար
29.12.2010, 22:57
Շին լո՞ւրջ ես ասում::o
Ինձ հեսա միկրոինֆարկտ կխփի, ասա կատակ էր էլի::bl

2-րդ սեզոն կա, հեռուստածրագրով հունվարի 3-ից ա սկսվում, ներիր, ես անմասն եմ մեղքից:))

Moonwalker
29.12.2010, 23:03
2-րդ սեզոն կա, հեռուստածրագրով հունվարի 3-ից ա սկսվում, ներիր, ես անմասն եմ մեղքից:))

http://7or.am/hy/news/2010-12-29/21479/
Հա էլի, ողբամ ես իմ բախտը, դժոխային չարչարանքներիս ավարտը հետաձգվում է անորոշ ժամկետով:cry
Թե ասա, ա՛յ տատի, ինչ ես գտել էդ «կինոյում»::angry

Valentina
29.12.2010, 23:05
2-րդ սեզոն կա, հեռուստածրագրով հունվարի 3-ից ա սկսվում, ներիր, ես անմասն եմ մեղքից:))

լաաաաաաաավ էլի,ես էլ ուրախացել էի… Դու մի ասա պրծում չկա:angry
Բայց ինչ անամոթությունա տոն օրով սերիալ են ցույց տալիս, ու հպարտ հպարտ էլ ռեկլամում են

StrangeLittleGirl
30.12.2010, 01:37
Աննա (լացելով): Իսկ ո՞վ է իմ իսկական մայրը:
Ալլա (լացելով): Բալես, էդ մասին կիմանաս հաջորդ սերիայում:

Աննա (լացելով): Ես չգիտեի դրա մասին:
Ինչ-որ մեկը (լացելով): Ո՞նց: Չգիտեի՞ր, որ ձուն թանկացել ա:

Աննա (լացելով): Իսկ Մարիաննա՞ն:
Ալլա (լացելով): Ո՞նց: Կարա՞գն էլ ա թանկացել:

StrangeLittleGirl
30.12.2010, 01:58
Ստեղից. (http://7or.am/hy/news/2010-12-29/21479/)

Մեկնաբանելով սերիալի փիլիսոփայությունը՝ նա նաև նշել է, որ այն սովորական մարդու մասին էր, ով զերծ չէ սխալներից.

Կյանքից ա :լուրջ դեմք

Lion
30.12.2010, 14:04
Ախր մարդ չգիտի էլ, ինչ ցանկանա հարգարժան Ելենա Արշակյանին: Մի կողմից, իհարկե, արվեստագետին պետք է ցանկանալ նորանոր ստեղծագործական հաջողություններ, բայց մյուս կողմից էլ, եթե դա պետք է լինի "Աննա-2" մեգակիկոսիմահության ու սուգուշիվանի տեսքով... մի տեսակ չի ստացվում, էլի, ստեղծագործական հաջողություն ցանկանալը:(

VisTolog
30.12.2010, 16:45
ժող, ախր սրա նման սերիալների մասին նույնիսկ թեմա պետք չի բացել…:))

Jarre
30.12.2010, 16:57
ժող, ախր սրա նման սերիալների մասին նույնիսկ թեմա պետք չի բացել…:))

Անհայրենասերի մեկը :beee

Փոխանակ գովես քո հայրենականը, գովազդես այն, ցույց տաս դրա գերակայությունը ասում ես, թե պետք չի թեմա բացել։ Խի՞ ձեր պաբեգների ու լոսթերի համար պետք ա բացել, իսկ մեր հայրենականի համար ո՞չ :angry

StrangeLittleGirl
30.12.2010, 18:01
ժող, ախր սրա նման սերիալների մասին նույնիսկ թեմա պետք չի բացել…:))

Վիստ, էս սերիալները որ չլինեին, ձանձրույթից կմեռնեինք: Ի՞նչ վատ ա ամեն օր ծիծաղի մի 15 րոպեանոց դոզա (դրանից երկար նայել չի լինում :D)

aerosmith
30.12.2010, 20:06
Արա ջաաաաաաաաանննն պրծնումա. բաաաաայց տեղը սկսումա մեկ այլ սերիալ կարծեմ "Հրեշտակների քաղաք" անունով։
Ընենց տպավորությունա, որ հ1-ը եդ երեխաների սեփականաշնորհելա :D ։ Պատկերացրեք կնախընտրեի, որ հ1-ն էլ ալմ-ի բախտին արժանանար, միայն իրա անասուն սերալների ու հաղորդումների համար։

VisTolog
30.12.2010, 20:10

Կամաց-կամաց էմոյական սերիալներ են հանում::think

Կարապետ
30.12.2010, 22:33
ժող, ախր սրա նման սերիալների մասին նույնիսկ թեմա պետք չի բացել…:))

Աչքս մտար:))

Կարապետ
30.12.2010, 22:34
Էս մեշոկությունը որ պրածավ՝ բանկետ եմ կազմակերպելու:))

AMzone
31.12.2010, 03:35
արա լավ էլի,.... նադայել եմ եղել ետ սերիալներից, կամ պտի տելիկը ջարդեմ, կամ տատուս խփել տամ. որ չտենամ ետ սերիալները.
որ ալիքը բռնում ես սերիալա, ու սաղ սերիալներում նույն դերասանները, չէս հասկանում որ սերիալնա.

StrangeLittleGirl
31.12.2010, 17:15
Էս տոն օրով սաղ ալիքներով երգ ու պար ա գնում, Հ1-ով՝ Աննա :[

VisTolog
31.12.2010, 17:31
Էս տոն օրով սաղ ալիքներով երգ ու պար ա գնում, Հ1-ով՝ Աննա :[
Հ1-ը ջանասիրաբար շարունակումա իրա վարկանիշը «բարձրացնել»::D

StrangeLittleGirl
31.12.2010, 17:33
Հ1-ը ջանասիրաբար շարունակումա իրա վարկանիշը «բարձրացնել»::D

Ու պատկերացրու, բարձրացնում ա :[ թե ինչ մասսայի հաշվին, էդ երևի իրանց համար մեկ ա

sharick
31.12.2010, 17:52
Էս տոն օրով սաղ ալիքներով երգ ու պար ա գնում, Հ1-ով՝ Աննա :[

Ամսի 31-ին ժամը տասին Աննայի վերջին սերիան:D լավ ա , որ ժամը տասներկուսին չեն որոշել վերջին սերիան ցուցադրեն:D

StrangeLittleGirl
31.12.2010, 18:11
Ամսի 31-ին ժամը տասին Աննայի վերջին սերիան:D լավ ա , որ ժամը տասներկուսին չեն որոշել վերջին սերիան ցուցադրեն:D

Տարին ավարտենք զռռալով :D

Կարապետ
31.12.2010, 18:32
Տարին ավարտենք զռռալով :D

ջան խոսքերդ սրտիցսա:))

Lion
31.12.2010, 20:42
Էս տոն օրով սաղ ալիքներով երգ ու պար ա գնում, Հ1-ով՝ Աննա :[

"Աննա"` հավերժ ողբական, "Աննա"` ողբանք միասին...

StrangeLittleGirl
31.12.2010, 21:22
40 րոպեից վերջին սերիան կսկսվի: Անձեռոցիկները տրամադրվում են անվճար (ամանորյա նվեր): :))

Norton
31.12.2010, 22:50
Բոլորիդ շնորհավորում եմ հունվարից Աննա-2:bux:

Moonwalker
31.12.2010, 22:52
Բոլորիդ շնորհավորում եմ հունվարից Աննա-2:bux:

Չեն էլ թողնում հանգստանանք տնաշենները ամսի 3-ից էլի:{
«Լավ» բաները չեն ավարտվում::))
Փա՛ռք հայ սերիալ արտադրողին::jagi

My World My Space
31.12.2010, 22:55
40 րոպեից վերջին սերիան կսկսվի: Անձեռոցիկները տրամադրվում են անվճար (ամանորյա նվեր): :))

անձեռցիկները պահի մյուս նոր տարվա համար :D վսյո յեշչո տոլկո նաչինայետա

VisTolog
31.12.2010, 22:58
Վերջին կես ժամը ստիպված նայում էի ու արդեն լացս գալիս էր::D

Լավա վերջացավ:

tikopx
31.12.2010, 22:59
դու գոնե գիտես, որ 2-նա լինելու:)

VisTolog
31.12.2010, 23:02
դու գոնե գիտես, որ 2-նա լինելու:)

Հա գիտեմ::)

StrangeLittleGirl
31.12.2010, 23:03
Ո՞նց պրծավ: Ես կողքի սենյակում մազերս էի սարքում: Մենակ զռռոցի ձայներ էին հասնում էնտեղ :D

VisTolog
31.12.2010, 23:05
Ո՞նց պրծավ: Ես կողքի սենյակում մազերս էի սարքում: Մենակ զռռոցի ձայներ էին հասնում էնտեղ :D
Դե ժող, հենց լացի ձայն լսեք, ուրեմն Աննանա լացում, չվախենաք::D:D

Moonwalker
31.12.2010, 23:06
Ո՞նց պրծավ: Ես կողքի սենյակում մազերս էի սարքում: Մենակ զռռոցի ձայներ էին հասնում էնտեղ
:D

Կախման կետերով....
Շարունակությունը ամսի 3-ից::angry
Բայց զգում եք էս սերիալը վերջերս ինչ քննարկումներ ա բարձրացնում: Էդքան արժի՞ խի::think

Farfalla
31.12.2010, 23:07
Թու, մոռացա նայեմ:cry:cry
Աննան վերջը ում հետ ամուսնացավ?

VisTolog
31.12.2010, 23:10
Թու, մոռացա նայեմ:cry:cry
Աննան վերջը ում հետ ամուսնացավ?

խի էդ լացկանին ուզող էլ կա՞ր::think

Farfalla
31.12.2010, 23:12
խի էդ լացկանին ուզող էլ կա՞ր::think

Էն էլ ինչքան, սերիալի սաղ տղաները իրան էին ուզում :D

AMzone
01.01.2011, 06:06
ժողովուրդ ջան... միհատ համար գտեք, սաղովի զնագենք, ասենք. այ **** զորովա. ետ տխմար ու անասուն անիմաստ սերիալը.
ռադ արեք. լավ չէր հին ժամանակները... ՌԵՔՍ էինք նայում.. հմի կյանքի հուշատետր, մարդկային կեղծիք, կյանքի գին. վաղը չէ մյուս օրը. էսօր կա վաղւ չի լինի. ու տենց անիմաստ անննպատակ, բայց չնայած մի նպատակ կա. ՓՈՂ»»»»»».

Կարապետ
05.01.2011, 12:27

Ես քանի անգամ «վատ» խոսքերով համեմված նամակներ եմ ուղարկել դրանց մեյլին. ու գիտե՞ք ինչ են պատասխանում

դա մեծամասնության կարծիքը չէ, կան շատ շատ մարդիք որոնք սիրում և դիտում են:angry

Lion
09.01.2011, 12:10
Հ1-ի Ամանորյա նվերը մազոխիստներին ("Հաստիքային հրեշտակ" 2-ի կատարմամբ) -

Ամեն ինչ շարունակվում է...

:)

Rammstein
09.01.2011, 18:29
Ժող, եթե էդքան ներվայնանում եք, էդ Հ1-ը հանեք ձեր հեռուստացույցի ալիքների ցուցակից :)): Ես մեր մոտ արդեն շատ վաղուց էդ ալիքը ուղարկել եմ ցուցակի վերջերը: Էս Աննա ա, ինչ ա, 5 վայրկյան էլ չեմ նայել ու ընդհանրապես էս տարի մեր տանը դեռ Հ1 նայելու բացումը չի արվել (չհաշված ալիքները փոխելուց վրայով անցնելը), որովհետեւ ամենատխմար, ամենատափակ, ամենատապոռ ալիքն ա… :[

Է՜խ, ավելի լավ էր ԱԼՄ-ի տեղը Հ1-ին եթերից զրկեին: :crazy

AMzone
10.01.2011, 21:50
Չարենցավանում 18-ամյա պատանին ինքնասպան է եղել անպատասխան սիրո պատճառով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի հոդվածի հատկանիշներով (ինքնասպանություն):

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 9-ի, ժամը 21-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 20 շենքի բնակարաններից մեկում, նախամուտքի գազատար մետաղե խողովակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 18-ամյա Ռաֆիկ Գեւորգի Թորոսյանը: Չարենցավանցիները թղթակցի հետ զրույցում հայտնում էին, որ պատանին ինքնասպան է եղել, քանի որ սիրած աղջիկը մերժել է նրան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
սա էլ սերիալների արդյունքը.

Gayl
10.01.2011, 21:52
սա էլ սերիալների արդյունքը.

Մենակ, թե չասես, որ Ռոմեոն ու իրա Ջուլիետան սերիալից են մեռել:D

My World My Space
10.01.2011, 23:13
առաջարկում եմ մոդերներին թեմայի վերնագիրը դարձնել` "Մեր հին ծանոթ Աննան դեռ երկար կզզվացնի մեզ Հ1-ի եթերում", կամ նմանատիպ մի այլ բան

AMzone
10.01.2011, 23:42
Մենակ, թե չասես, որ Ռոմեոն ու իրա Ջուլիետան սերիալից են մեռել:D

հավատա սերիալները բացասական արդյունք տալիս են, ես չէմ նայում ինձ վրա չի ազդում, բայց որ սերիալի մոլլերի հետ շփվես կզգաս, ամեն ինչ կթողեն, ինչա թե սերիալը նայեն.

Մանուլ
11.01.2011, 16:45
հավատա սերիալները բացասական արդյունք տալիս են, ես չէմ նայում ինձ վրա չի ազդում, բայց որ սերիալի մոլլերի հետ շփվես կզգաս, ամեն ինչ կթողեն, ինչա թե սերիալը նայեն.

Ուղղակի կախվածություն ա: Եթե ինչ-որ բանից կախվածություն ունես, ամեն ինչ էլ կթողես դրա համար:

Համ էլ սերիալները դրական ազդեցություն էլ են ունենում: Օրինակ` արգենտինական սերիալներից լիքը իսպաներեն բառեր էի սովորել :D:

anahit96
11.01.2011, 16:57
Համ էլ սերիալները դրական ազդեցություն էլ են ունենում: Օրինակ` արգենտինական սերիալներից լիքը իսպաներեն բառեր էի սովորել :D:

Հայկական սերիալներից էլ <<լավ հայկական բառեր>> կարելիա սովորել:

Մանուլ
11.01.2011, 17:03
Հայկական սերիալներից էլ <<լավ հայկական բառեր>> կարելիա սովորել:

Իհարկե, եթե ընդունակ ես, ամեն ինչ էլ կսովորես :pardon:

paniaG
11.01.2011, 18:35
Ուղղակի կախվածություն ա: Եթե ինչ-որ բանից կախվածություն ունես, ամեն ինչ էլ կթողես դրա համար:

Ուղղակի մարդիք շատ են սիրում ուրիշի կյանքի մեջ քիթը մտցնել ու քանի որ սերիալը ուրիշների կյանքի ընթացք է, թեպետ հորինված, մեկա ուշադրությունա գրավում,սովորությունա էլի, իրանց պրոբլեմները թողում ընկնում ուրիշներինի հետևից:

Արամ
12.01.2011, 03:23
Հաջորդ տարի Արմենիան բոլորիս նվեր է պատրաստել՝ Աննա 3 и Узник АзкабАННА:
http://img94.imageshack.us/img94/1117/annapoter.jpg
by me:)

Jerry
22.01.2011, 20:59
ժող կարողա Նարեկի իսկական Անուն ազգանունը իմանաք?

Hakob9110
22.01.2011, 22:55
էտ սերիալը նեռվերիս վրա ազդում ա:Դեռ մի 700 ապուշ սերիա էլ ցույց կտան:Յուրաքանչյուր ամերիկյան սերիալի 1 սերիան "Աննա"-ի բոլոր սերաներից լավնա:
P.S. Արփինե Իսրայելյանն ու Անի Երանյանը գեշ են::D

Ambrosine
23.01.2011, 02:25
Սա էն սերիա՞լն է, որ ինչքան հեռուստացույցի կողքով անցնում ես, ողբի ձայն ա գալիս :тхинк

Lion
23.01.2011, 11:46
Հա, Աստղ ջան, ինչքան բացասական, դժբախտ երևույթ կա, այդ սերիալումա հավաքված, սկսված թունավոր հղիությունից, վերջացրած կրիմինալով ու հոր կողմից որդու հարսնացուին բռնբարելով...

Երվանդ
23.01.2011, 12:34
... ու հոր կողմից որդու հարսնացուին բռնբարելով...

Փաստորեն դա էրոտիկ սերիալ ա:))

Lion
23.01.2011, 16:00
Դե, էդ տեսարանը պատմում են, դա ցույց չեն տվել... էլի;) Ուղղակի մեր "հաստիքային հրեշտակի" ընտրյալը, եթե չեմ սխալվում, նման մի փաստից խորը հոգեկան տրավմա է ապրել, ինչը, իհարկե, նրան դույզն իսկ չի խանգարել նույն այդ հոր գնաց X5-ով ֆռֆռալ - հարսնացու էր... էլի...

Kuk
23.01.2011, 16:01

Էս թազա X5-երից ա՞:

Lion
23.01.2011, 16:12
Հա:) Դե, որ հներից լիներ, երևի կարելի էր, էլի, հորից մի քիչ նեղանալ - ախր հեչ սիրուն չի վարվել, էլի: Բայց դե նորերից էր ու մեր այս "հանճարեղ" սերիալի տառապալից հերոսն իհարկե ոչ մի շանս չուներ դիմադրելու...:cry

Jerry
23.01.2011, 17:27
Անունը իմացող չկա?

V!k
23.01.2011, 21:27
Անունը իմացող չկա?
ու՞մ անունը:)

Jerry
24.01.2011, 12:41
Նարեկի

Անահիտ
24.01.2011, 16:29
հրաչ քեշիշյանը երեխեքին կեղծամա հյուսել ու տուն-տունիկ են խաղում…

A.r.p.i.
24.01.2011, 18:00
հրաչ քեշիշյանը երեխեքին կեղծամա հյուսել ու տուն-տունիկ են խաղում…

Հրաչ Քեշիշյանը ինչ կապ ունի? Էհ , Անահիտ ջան, ցավով պիտի ասեմ, բայց էդ աննորմալ սերիալի ռեժիսորը կինա:secret

Freeman
24.01.2011, 22:23
Հրաչ Քեշիշյանը ինչ կապ ունի? Էհ , Անահիտ ջան, ցավով պիտի ասեմ, բայց էդ աննորմալ սերիալի ռեժիսորը կինա:secret

Իսկ քեշիշյանն օրիորդ ա՞

Farfalla
24.01.2011, 23:30
Էսօր նեռվերս անջատեցի ու 20 րոպե նայեցի :{
Ավելի արհեստական, անիմաստ ու անհաջող սերիալ պատկերացնել հնարավոր չի:blin
Տիխի ուժս :scare:D

davidus
24.01.2011, 23:43
Էս սերիալը ավելի շատ ա վնաս տալիս, քան ռուսալեզու դպրոցները...

A.r.p.i.
25.01.2011, 12:11
Իսկ քեշիշյանն օրիորդ ա՞
Այդ ինչն էր, որ քեզ թյուրիմացության մեջ գցեց?:)) Հարգելիս , խոսքը ռեժիսորի կարգավիճակի մասին չէր, այլ սեռի:

Անահիտ
25.01.2011, 12:16
Հարգելիս , խոսքը ռեժիսորի կարգավիճակի մասին չէր, այլ սեռի:

ՄԵԾՆ ռեժիսորի, կխնդրեի

Kuk
25.01.2011, 12:30
Իսկ քեշիշյանն օրիորդ ա՞

Դու սեռական պատկանելիությունը նկատի ունե՞ս, թե՞ սեռական կողմնորոշումը:

Freeman
25.01.2011, 20:08
Դու սեռական պատկանելիությունը նկատի ունե՞ս, թե՞ սեռական կողմնորոշումը:

2-ն էլ հետաքրքիրա:))

Հարդ
25.01.2011, 20:12
«Աննան» հայկական սերիալների մեջ նույն բանն ա, ինչ Կարապետիչը քաղաքական գործիչների մեջ:

VisTolog
25.01.2011, 20:16
Էս թեման էնքա՜ն վատնա, որ մենակ պարապ ժամանակ ես ուզում մտնես մի բան գրես ու դուրս գաս::D

Freeman
25.01.2011, 20:28
Էս թեման էնքա՜ն վատնա, որ մենակ պարապ ժամանակ ես ուզում մտնես մի բան գրես ու դուրս գաս::D

Ես էլ եմ տենց անում:)) (հեսա 2-ով կտուգանվենք)

Loretta
30.01.2011, 21:59
Հենց սկզբից ասեմ, որ հիմար ֆիլմ է, անգրագետ ռեժիսորական աշխատանք, պրիմիտիվ, սենտեմենտալ սյուժե , ի դեպ անկապակցված, ես համոզված եմ, որ ռեժիսորի ձեռքի տակ չկա ֆիլմի ավարտուն սցենարը, ֆիլմը նկարվում է մի քանի սերիալների սցենարի հիման վրա, ու դա շատ ակնհայտ զռռում է: Եվ չծավալվելու համար եզրափակեմ խոսքս ` ասելով, որ ամենամեց պռավալը այս ֆիլմի Որբեր-ի անձնակազմով նոր տվայտանք նկարելն է, մի խոսքով , նողկանք եմ ապրում........
Իմ Վարպետ Ալբերտ Յավուրյանն , դասերի ժամանակ հաչախ էր ասում .
ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՏԸ ՈՉ ԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆ Է ԱՅԼ ՊՈՒԼՏԸ....

Sophie
01.03.2011, 18:21
Ես սերյալներ միշտ էլ չեմ սիրել: Բայց հայկական սերյալները մի այլ կատեգորյաի ապուշություն են: Որ բարեկամի տանը պատահական չեն միացնում ու ես էլ ստիպված եմ լինում նայել որևէ սերիա քիչա մնում ինֆակտ ստանամ: Լուրջ եմ ասում ցխկվելս գալիսա դրանց դանդաղ, անբնական խաղից ու ապուշ ու միանման սյուժեից: Ոնցոր էս ժողովրդին լրիվ դրած լինեն մտավոր հետամնացների տեղ: Ես ուղակի ապշում եմ էտ նայողների վրա:

eduard30
02.03.2011, 23:30
Sophie երևի այտպես էլ կա:)

Hakob9110
03.03.2011, 22:01
Ես սերյալներ միշտ էլ չեմ սիրել: Բայց հայկական սերյալները մի այլ կատեգորյաի ապուշություն են: Որ բարեկամի տանը պատահական չեն միացնում ու ես էլ ստիպված եմ լինում նայել որևէ սերիա քիչա մնում ինֆակտ ստանամ: Լուրջ եմ ասում ցխկվելս գալիսա դրանց դանդաղ, անբնական խաղից ու ապուշ ու միանման սյուժեից: Ոնցոր էս ժողովրդին լրիվ դրած լինեն մտավոր հետամնացների տեղ: Ես ուղակի ապշում եմ էտ նայողների վրա:

Ես էլ եմ զարմանում նայողների վրա,ինչի՞ են էդ ապուշությունը նայում:Ախր աշխարհում գոյություն ունեն "Prison Break","Supernatural","Castle" և այլ ընտիր բաներ:

Markiza
15.03.2011, 23:04
հերիք չի? էդ ողբը էկրաններից լցվի մեր տները, մառազմատիկ սերիալ է, մյուսներին չզիջող, բայց զարմանալիորեն` նայվող; Ոնց որ մազոխիստ լինեն մարդիկ` կարոտ են լաց ու կոծի, ողբի;Ապշում եմ ուղղակի, միթե մեր` հարկատուներիս փողերով սնվող հանրայինը պետք է էդ աղբը ամեն երեկո լցնի մեր ուղեղը; միթե հնարավոր չի էդ փողով ստեղծել լրագրողական հետաքննչական ռեպորտաժներ, կամ փաստավավերագրական ֆիլմեր, կամ թեկուԶ ՀԵՏԱՔՐԻՔՐ ՀՐԱՏԱՊ ԹՈՓ ՇՈՈՒՆԵՐ: իսկապես որ էդպիսի դեպքերում հեռուստացույցի պուլտն արագ օգնության է հասնում, փրկում է նաեւ կաբելային հ/տեսությունը; ՄԻշտ հետաքրիքր նայելու բան կա;

Chilly
15.03.2011, 23:24
Աննային բան չասեք, երբևէ մարդկային մտքի ստեղծած ամենաարժեքավոր սերիալն է, բազմիցս ասել եմ ու կասեմ այս թեմայում :love Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! Աաաաաաաննննաաաաաաա նախագահ!!! :goblin

Maverick
16.03.2011, 15:02
ճիշտա ասում Չիլին, Աննային բան չասեք...
Ես ոչ մի սերիա բաց չեմ թողնում, շատ հետաքրքիր սերիալա, դերասանական կազմն էլ շատ լավնա :beee

VisTolog
16.03.2011, 15:07
Ես էլ եմ զարմանում նայողների վրա,ինչի՞ են էդ ապուշությունը նայում:Ախր աշխարհում գոյություն ունեն "Prison Break","Supernatural","Castle" և այլ ընտիր բաներ:

Մարդիկ սովոր են հայկական սերիալների պարզունակությանը… էնքան են սովոր, որ բարդ սյուժեով սերիալներ ընդունակ չեն նայել:
Ինչի՞ ավել լարվածություն ունենալ ինչ-որ ամերիկյան սերիալի պատճառով, եթե կարելիա հանգիստ նստել ու Աննայի ողբը նայել…:D

ՆանՍ
16.03.2011, 15:12
ճիշտա ասում Չիլին, Աննային բան չասեք...

Կուզենայի?ր " Աննայի" միջի Վարդանը լինեիր, որ ավելի շատ մոտ լինեիր էդ սերիալին:B:D

Maverick
16.03.2011, 15:16
Կուզենայի?ր " Աննայի" միջի Վարդանը լինեիր, որ ավելի շատ մոտ լինեիր էդ սերիալին:B:D

հա :oy :D

Elmo
16.03.2011, 16:46
Գերադասում եմ ամսեկան 20$ կաբելային հեռուստաընկերությանը փող տամ, որ հայկական ոչ մի ալիք չնայեմ։ Զզվելի ա։ Որ ալիքը շուռ ես տալիս ողբ, լաց, դժբախտություն, ստորություն, խաբեություն։
Էդ Աննա կոչեցյալը նկարագրածս երևույթների գագաթնակետն ա։
Առաջ օրինակ կային որբերը, որբերը2 էլի մի քանի նման բաներ ասենք աբստրակտ իմաստով էլի ստրուկները, կզածները, ստորները, նվաստնեը և այլն։
Ֆիլմերը մասնագիտանում էին կոնկրետ տեսակի ողբի ու լացուկոծի վրա։ Հիմա մի հատ գերունիվերսալ տարբերակ են մտածել՝ ԱՆՆԱ

Ո՞վ ա Աննան, չգիտեմ, բայց ելնելով տենդենցից կարամ ենթադրեմ, որ աննան ամենախղճահարույց կերպարն ա։ Ինքը երևի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկի աղջիկ ա, որը հաշմանդամ ա ու մասնակցել ա 2 համաշխարհային պատերազմների։ Իրա ամուսինը իրան թողել ա, ինքը մի քանի երեխա ունի, դատված ա ու մի հատ էլ գործ ա վրեն սարքած, դասարանում իրան սաղ նվաստացնում են, աշխատանքի տեղը՝ ստորացնում։ Ինքը մի աչքանի ա ու մի ձեռանի խորթ մեր ունի, մի քանի տան ծառայա ու երկրորդ սմեն զուգարան ա մաքրում բերդերում։

Այ տենց ողբալի կերպար են սարքում, որ մենք մեզ արքա զգանք; Էդ ա էդ սերիալների իմաստը։

Լուսաբեր
16.03.2011, 17:06
Իսկ ես էտ սերիալի մեջ ոչ մի ողբերգական բան չեմ տեսել... երբ տխուր կամ ցավալի բանա լինում նայողը իրենից անկախ հուզվումա, ասենք ինչպես հնդկական ֆիլմերի ամենապրիմիտիվ դրվագներում(ու հլա հնդկականին ձեռ ենք առնում :)) ), իսկ "Աննա"ի մեջ ոչ մի նման բան տեղի չի ունենում, իրենք իրենց համար մի բանը հազար անգամ ասում կրկնում են ( 3 անգամիցա ի դեպ ամեն մեկի համար, մինչև տեղա հասնում ), իրենք լացում, իրենք տխրում ու ողբում են, էտքան բան:

Elmo
16.03.2011, 17:17

Լուս ջան որ մամաս մեր տուն ա գալիս ու էդ սերիալը միացնում ա ենթագիտակցությունս էլ ա տրաքում գիտակցությանս հետ միասին։
մի քանի բառով պատմե՞մ ֆոնում ինչեր եմ լսում եբ էդ աննան ա մացրած լինում։
Ողբ ողբ, ողբ, ողբ, լաց, ողբ, սորություն, լաց, լաց, լաց, ողբ, ողբ, լաց, ողբ, անարդարություն, անհավասարություն, ողբ, անարդարություն, ծաղր, ծաղր, ողբ, ախքատություն, ախքատություն գովաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաազդ, մեծ գովաաաաաաաաաաաաաաաաաաաաաաազդ ու տառերը գրում ա, հետո նորից գովաաաաաաաաաաաաաաաաաաաաազդ։ Ու Հայլուր, որը չնայած երկրի ողբալի վիճակին պատմում ա թե գինեգործ Ռոլան պապիկը քանի լիտր գինի ա թերել ու Բրուտ Սիփան պապիկը քանի հատ դուռ ա սարքել։ Վերջում էլ ցույց ա տալիս, որ ԱՄՆ-ում ծունիկը 6 հատ ձագ ա ունեցել, իսկ Ռուսաստանում ոստիկանը էլեկտրական հենասյան վրաից աքաղաք ա իջեցրել ու փրկել նրա կյանքը։

Լուսաբեր
16.03.2011, 17:27
Լուս ջան որ մամաս մեր տուն ա գալիս ու էդ սերիալը միացնում ա ենթագիտակցությունս էլ ա տրաքում գիտակցությանս հետ միասին։
մի քանի բառով պատմե՞մ ֆոնում ինչեր եմ լսում եբ էդ աննան ա մացրած լինում։

Դու ֆոնում լսում ես, իսկ ես ամեն օր նայում :)))) Ու իմ ասածն էլ էնա, որ մարդ չի կարա էտ ապուշագույն սերիալից ազդվի, են աստիճան, որ իրենց իբր թե ողբը հուզի հանդիսատեսին, որովհետև իրականում, իրենք ապուշի դեմքով հույզ են ուզում ներկայացնեն, որը կարա մենակ ծիծաղելի լինի, բայց հուզել... շատ են հեռու: Ողբն էլ պետքա նենց նկարած լինի, որ նայողը հուզվի: Ոնց կարա մարդ "Գիքոր"ի հոր ողբը նայի ու չհուզվի, իսկ սրանք դրել 500 սերիա ուզում են լացացնեն, բայց մարդիկ քմծիծաղում են:

Sophie
16.03.2011, 19:00
Մարդիկ սովոր են հայկական սերիալների պարզունակությանը… էնքան են սովոր, որ բարդ սյուժեով սերիալներ ընդունակ չեն նայել:
Ինչի՞ ավել լարվածություն ունենալ ինչ-որ ամերիկյան սերիալի պատճառով, եթե կարելիա հանգիստ նստել ու Աննայի ողբը նայել…:D
Հանգի՞ստ:o էտ էշությունը ես չեմ կարա հանգիստ նայեմ էտ էնքան նեռվերի վրա ազդող ու բութա որ դրան հանգիստ նայողը առնվազն պետքա անջատած լինի բոլոր զգայարանները բացի տեսողությունից ու լսողությունից:

Կարապետ
16.03.2011, 20:37
Խորհուրդ կտամ նման ֆորումում այսպիսի հավ թեմաներից չզրուցեք և չծանրաբեռնեք ֆորումի աշխատանքըhttp://hightech.am/images/smilies/getImage.gif

Ապե Ջան
06.09.2011, 11:34
«Աննա» սերիալը` «Աղբ եթերից»

http://i.imgur.com/MDAi4.jpg

Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:

Փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար:

«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Աննա» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.

http://www.youtube.com/watch?v=O7HkFJh5zrw&feature=player_embedded

Լragir.am

Հ.Գ Էս ինչ բոցեր են անում: :Դ

Lion
06.09.2011, 16:44
Ջան, վաղուց էր պետք: Բայց ես մի բանի վրա եմ զարմանում, պիտի մրցույթ անեին, որ նոր պարզեին, որ էս զիբիլա???

John
06.09.2011, 17:19
Ջան, վաղուց էր պետք: Բայց ես մի բանի վրա եմ զարմանում, պիտի մրցույթ անեին, որ նոր պարզեին, որ էս զիբիլա???
Էդ մրցույթի միտքը էն չի, որ պարզեին էս աղբ ա... իմասն էն ա, որ ԱՂԲ լինելու մասին գրում են... խոսվում է ու սիմվոլիկ 100 դրամը ամենակայֆն ա... էս նախաձեռնության )))

Lion
07.09.2011, 20:04
Չէ, կարծում եմ իմաստը ուրիշ է - պարզեին, թե, այնուհանդերմ, որնա աղբերի աղբը :)

Hakob9110
11.09.2011, 12:51
Մարդիկ սովոր են հայկական սերիալների պարզունակությանը… էնքան են սովոր, որ բարդ սյուժեով սերիալներ ընդունակ չեն նայել:
Ինչի՞ ավել լարվածություն ունենալ ինչ-որ ամերիկյան սերիալի պատճառով, եթե կարելիա հանգիստ նստել ու Աննայի ողբը նայել…:D

Սյուժեն բարդ չի,ժողովուրդն ա ուղեղից թույլ:

Գեա
11.09.2011, 13:27
Սյուժեն բարդ չի,ժողովուրդն ա ուղեղից թույլ:
լսեք, մի բան գրելուց առաջ մի քիչ մտածեք, նոր գրեք: ի վերջո լավն է , վատն է , զիբիլ է , աղբ է, ինչ որ է, նայում են մարդիկ. մեր շրջապատի, մեր կողքին, մեր հետ ապրող մարդիկ`մեր տատիկները, պապիկները, մայրիկները, տարեց մորաքույրերն ու հորաքույրերը, այդ թվում նաև ձերոնք,և ով է ձեզ թույլ տվել մարդկանց վիրավորել: Չեք նայում մի նայեք: Իսկ հատկապես տարեցները նայում են , որովհետև ժամանցի այլ ձև չունեն, ու ստիպված են վերցնել այն , ինչ առաջարկվում է:Ոչ ոք ձեզ թույլ չի տվել մի ամբողջ սերնդի ուղեղից թույլ անվանել:Մանավանդ, որ այդ սերունդը իր կարդացած լինելու աստիճանով ու կրթվածությամբ մի քանի գլուխ բարձր է կանգնած այսօրվա շատ վայ ճաշակ ունեցող ջահելներից: Ավելի լավ կլիներ Ձեր բողոքները ուղղեիք հեռուստաընկերություններին, ու այնտեղ աշխատող ձեր տարեկից անգրագետ ու անճաշակ սցենարիստներին ու ռեժիսորներին ու նրանց մեղադրեիք ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, ոչ թե ժողովորդին մարազմատիկիության մեջ մեղադրեիք:

Գեա
11.09.2011, 13:28
...

Hakob9110
11.09.2011, 14:28

Ես ամերիկյան սերիալները չհասկացողների հետ եմ:

Գեա
11.09.2011, 14:33
Ես ամերիկյան սերիալները չհասկացողների հետ եմ:
ես շատ լավ հասկացել եմ, ինչ ի նկատի ունեք. ու եթե էդ ձեր կարծիքով բարձարվեստ ամերիկյան սերիալները տատիկ պապիկ , հայրիկ մայրիկները, հորքուր , մորքուրները, քեռի -հոպարները չեն նայում ուրեմն դառնում են ուղեղից հիվանդ? Համ էլ հարց է ծագում , թե էդ ինֆորմացիան որտեղից, թե չեն նայում? սոց հարցում եք արել??կոնկրետ ես էլ կարող եմ պնդել ,որ իմ շրջապատում նայում են , հիմա ինչի կարելի է հանգել սրանից???

Hakob9110
11.09.2011, 15:39

Ես չհասկացող ու չնայողների հետ եմ,կամ որ նայում են ու չեն հասկանում:

Hakob9110
11.09.2011, 15:56
Աննա նայողները հաստատ ամերիկյան սերիալ չեն նայում:

Լուսաբեր
11.09.2011, 16:47
Աննա նայողները հաստատ ամերիկյան սերիալ չեն նայում:
Ամերիկաան սերիալը որնա՞, Սանտա Բարբառա՞:unsure

Hakob9110
11.09.2011, 16:52
Ամերիկաան սերիալը որնա՞, Սանտա Բարբառա՞:unsure

Օրինակ` Supernatural,Lost:Santa Barbara-ն էլ ա ամերիկյան:))

Գեա
11.09.2011, 18:06
Աննա նայողները հաստատ ամերիկյան սերիալ չեն նայում:
այսինքն ով որ ամերիկյան սերիալ է նայում բարձր արվեստի հետ է շփվում ու վերջ ճաշակ ունի, ով որ չի նայում մարազմատիկ է???:o
ՀԳՈղբամ զքեզ Հայոց աշխարհ,

Hakob9110
11.09.2011, 18:41
այսինքն ով որ ամերիկյան սերիալ է նայում բարձր արվեստի հետ է շփվում ու վերջ ճաշակ ունի, ով որ չի նայում մարազմատիկ է???:o
ՀԳՈղբամ զքեզ Հայոց աշխարհ,

Ես նման բան չեմ ասել:

Գեա
11.09.2011, 20:28
Աննա նայողները հաստատ ամերիկյան սերիալ չեն նայում:

Սյուժեն բարդ չի,ժողովուրդն ա ուղեղից թույլ:

Ես ամերիկյան սերիալները չհասկացողների հետ եմ:

Ես չհասկացող ու չնայողների հետ եմ,կամ որ նայում են ու չեն հասկանում:

Օրինակ` Supernatural,Lost:Santa Barbara-ն էլ ա ամերիկյան:))

Ես նման բան չեմ ասել:
Առանց քոմենտների

Hakob9110
11.09.2011, 20:45
Առանց քոմենտների

Բայց էս գրածներս չի նշանակում թե չնայողներին մարազմատիկ եմ անվանում:

Գեա
11.09.2011, 20:52
Բայց էս գրածներս չի նշանակում թե չնայողներին մարազմատիկ եմ անվանում:
փաստորեն բացատրել է պետք, որ "ուղեղից թույլ" ժողովրդական ֆոլկլորը հենց այդ իմաստն ունի
ես այլևս օֆթոփելու հավես ու ցանկություն չունեմ, միայն ասեմ , հուսով եմ սխալդ հասկացել ես...ու նաև կարծում եմ , որ մյուս անգամ վիրավորական բնույթի գրառումդ մոդերների աչքից չի վրիպի...

Hakob9110
11.09.2011, 21:21
փաստորեն բացատրել է պետք, որ "ուղեղից թույլ" ժողովրդական ֆոլկլորը հենց այդ իմաստն ունի

Ես արդեն գրել եմ թե ում եմ ի նկատի ունեցել:

Valentina
11.09.2011, 22:14
Ժողովուրդ պետք չի վիճել, մի նամակ ենք ուղարկում Հ1, որ Աննայի ժամերը շատացնեն, կրկնությունները քչություն են անում:

Լեո
12.09.2011, 13:31
Լսել եմ՝ հեռուստադիտողների մի խումբ Հ1 «աղբի չեկ» են ուղարկել և 100 դրամի հաշիվ, որպեսզի Հ1-ը «Աննա»-ի համար վճարի աղբի կուտակված վճարը:

Moonwalker
12.09.2011, 13:35
Լսել եմ՝ հեռուստադիտողների մի խումբ Հ1 «աղբի չեկ» են ուղարկել և 100 դրամի հաշիվ, որպեսզի Հ1-ը «Աննա»-ի համար վճարի աղբի կուտակված վճարը:

Ճիշտ ես լսել: (http://www.akumb.am/showthread.php/52882-%C2%AB%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1%C2%BB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC-%D5%801-%D5%AB-%D5%A5%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2284648&viewfull=1#post2284648) :))

VisTolog
11.11.2011, 12:27
Էնքան նավսին, խեղճը վթարվեց::D

Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Կոմիտաս 50 շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ապրեսովը, վարելով «Մազդա» մակնիշի 15 ՍԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ավելի քան 100 մետր գլորվել Նուբարաշենի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող ձորը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արթուր Ապրեսովը աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Աննա» հեռուստասերիալի պրոդյուսեր:

Ապրեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

http://news.armeniatv.com/2011/11/վթարի-է-ենթարկվել-«աննա»-սերիալի-պրոդ/

romanista
12.11.2011, 01:54
էս թեմայի անունը պտի փոխվի ու դրվի` "Աննա", զզվցրած սերիալ Հ1-ի եթերում" )))))

Valentina
06.01.2012, 22:31
Ասում են նոր սերիալ ա սկսելու՝ "Գեներալի աղջիկ Աննան" :D

Lion
06.01.2012, 23:01
Իսկ ճիշտ է, որ սերիալը վերջանում է?

Valentina
06.01.2012, 23:04
Իսկ ճիշտ է, որ սերիալը վերջանում է?

Ո՜նց, վերջին սերիան չես նայել? :)) Էսօր էր, ոչինչ հլը կրկնեն :D

Rammstein
07.01.2012, 00:13
Իսկ ճիշտ է, որ սերիալը վերջանում է?

Եթե նույնիսկ վերջացավ, ի՞նչ օգուտ: հ1-ը տաղանդ ունի անտաղանդ սերալներ նկարելու, վախենում էս մի հատ նոր Աննասուն սերիալ չնկարե՞ն:

Lion
07.01.2012, 12:38
Ո՜նց, վերջին սերիան չես նայել? :)) Էսօր էր, ոչինչ հլը կրկնեն :D

Փառք աստծո, մի ապուշությունից պրծանք :)

Գեա
07.01.2012, 12:42
Փառք աստծո, մի ապուշությունից պրծանք :)
Հատուկ այս թեմա եմ մտել, որ Լիոնին շնորհավորեմ, Լիոն ջան աչքդ լույս Աննան վերջացավ::D

armuk
16.01.2012, 23:00
Թեմա չկա "Գեներալի Աղջկա" համար, այստեղ եմ գրեւմ:
Ոնց է աղջիկը հայտնվում նոր ընտանիքի մոտ ու դառնում երկորյակ՞՞՞՞

John
16.01.2012, 23:10
փակեք էլի էս թեման, ախպոր պես, ու գեներալի աղջկա մասին էլ թեմա մի բացեք՝ «հարցրու այստեղ»-ով յոլա գնացեք մի կերպ