PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. SSS-ի, Chilly-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը



Chuk
31.03.2010, 16:12
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS)-ը սկսում է, Chilly (http://www.akumb.am/member.php/2933-Chilly)-ն շարունակում է, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)-ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

SSS
02.04.2010, 11:25
Բժիշկը ձեռքը տարավ դեպի զանգի կոճակը...Դուռը բացվեց.մայրն էր,ոչինչ չասաց...Ներս մտավ...

_Սենյակում է?,-կինը գլխով արեց և երեսը թեքեց մի կողմ ...

Բժիշկը մոտեցավ դռանը...տագնապի ահավոր զգացում ուներ.մեղավոր էր արդյոք?...

Հինգ ամիս առաջ լիարժեք վստահությամբ նա առաջին անգամ հրեց նույն դուռն ու մտավ ներս...(Հիվանդության պատմությունը կարդացել էր'հոգեկան խանգարում'իրեն բնորոշ ախտորոշումներով...)Նրանք կանգնել էին դեմ դիմաց... տասնութ ամյա գեղեցկուհի էր.այնպիսին ,որ երբևէ չէր հանդիպել իր կյանքում:Կանգնած էր սենյակի կենտրոնում և խոշոր աչքերը հառել էր վրան,հայացքը ոչինչ չէր ասում,կամ ասում էր...գոտկատեղին հասնող շագանակագույն մազերը գզգզված էին...նայում էր նրան և մտածում ,որ տեսնում է անթերին բոլոր անթերիների միջից...Կազմվածքի մասին դժվար էր խոսելը,քանի որ երկար պարանոցին հաջորդում էր լայն երկար գիշերանոցը....
Նրանց առաջին կոնտակտը ստացվեց 4 րդ թե 5 րդ սեանսի ժամանակ:Խոսում էր բժիշկը ,երբ հանկարծ աղջիկը ընդհատեց նրան.
_Ես մի գաղտնիք ունեմ,-աչքերում կայծեր էին բոցկլտում:"Վերջապես" խորհրդանշող մի հոգոց հանեց բժիշկն ու ոչինչ չասաց,աղջիկը վազեց դեպի պահարանը և այնտեղից թղթերի մի կույտ հանեց ու պարզեց բժշկին...Դրանց վրա սև մատիտով դիմանկարներ էին պատկերված և մի անհասկանալի բնապատկեր...Աղջիկն աչքերը չռած բժշկին էր նայում:_Դրանք իմ ընկերներն են,սուս,ոչ ոքի չասես,-նա սկսեց ծիծաղել...անշաչժ խոսքերի տակից ինչ որ շունչ էր բարձրանում և վազում բժշկի մարմնով...
_Ճանաչում ես նրանց?,-աղջիկը գլխով դրական շարժում արեց,-իսկ որտեղ ես տեսել?
_Ոչ մի տեղ...տեսնելու համար աչքեր պետք չեն,ես նրանց հոգով եմ ընկալում,այ այստեղով,- ձեռքը տարավ դեպի սիրտը:
_Իսկ սա?-երկար լռությունից հետ բժիշկը պարզեց բնանկարը,
_Սա? սա մաքրության գագաթնակետն է,-նա վեր թռավ ու սկսեց խաղալ մազերի հետ'սենյակի մի ծայրից մյուսը վեզելով,_չէ սա լույսի կենտրոնն է,ես այնտեղ եմ ապրում,ես այնտեղ երջանիկ եմ...խնդրում եմ մի գողացիր այն ինձանից...
Դա եղավ այն ճակատագրական օրը,որ խանգարեց բժշկի քունը...օրեցօր նա սկսում էր սիրել այդ պատկերված դեմքերը,երազել այն աշխարհը,որի մասին աղջիկն էր պատմում...Մի անգամ աղջիկը մոտեցավ բժշկին համբուրեց ձեռքերն ու դրանք տարբեր կողմեր պարզեց..."Ինչ ես անում "ի պատասխանը եղավ" պարզած ձեռքերը սկիզբն են ազատության..."... "բուժում եմ նրան,թե ինքս եմ խենթանում?"...իսկ ինչպես չխենթանալ,երբ նրա աչքերին նայելով կարող ես մաքրությունը զգալ,անջատվել քեզանից և դառնալ այն ինչ ուզում ես...Փոխվել էր նա,այլ կրպ էր ընկալում աշխարհը,սիրում էր կյանքը...Բայց...
Եկավ այդ օրը...սովորականից շուտ եկավ և առանց դուռը թակելու մտավ ներս...Աղջիկը նոր էր դուրս եկել լոգարանից և ամբողջովին մերկ կանգնած էր հայելու առաջ...
Այդ ինչ զգացում այդքան ուժ ունի,որ կարող է մարդուն գերի պահել ,որ ուժն է մեզնից մի անձայն ճիչ արձակում և ստիպում խլանալ դրա ձայնից...Եվ այդ պահին,թախիծն ու անկշտությունը խտացած աչքերում'շոյում էր հրաշքն այդ...Աստվա'ծ իմ,դատավճիռ կայացրու'...
Բժիշկը դուրս թռավ սենյակից.անվերադարձ...անվերադարձ...անվերադարձ....


3 շաբաթ էր անցել այս դեպքից,երբ հեռախոսը զանգեց.
_Խնդրում եմ հասեք,աղջկաս մոտ նոպա է...

Եվ ահա նա կանգնած էր դռան առաջ...

Chilly
07.04.2010, 10:47
Վարանում էր...
Մտնե՞լ թե ոչ, աղջկա մերկ մարմինն այս ամբողջ ընթացքում նրա աչքերի դիմացից չէր հեռացել, աղջիկը տիրել էր նրան, աղջիկը ստրկացրել էր նրան:
_ Բժիշկ, հիմա ի՞նչ է լինելու, _ մայրն էր, աչքերը երկար լացելուց կարմրել էին, _ ի՞նչ պետք է լինի բալիկիս...
Լուռ, առանց մի բառ ասելու նա բացեց դուռը...
Աղջիկը պառկած էր... Նրա մարմնով դող անցավ... Ոչինչ էլ չէր փոխվել, ասես շանթահար կանգնել ու նույնիսկ չէր էլ նկատում աղջկա մոր հարցական հայացքը, որ աստիճանաբար հուսահատականի էր վերածվում` բժշկի շփոթությունը սխալ հասկանալով:
Դրությունը փրկեց ներս մտած բուժքույրը, աղջկա արթնանալուն դեռ երկու ժամ կար, ասես արթնացածի պես մեկ-երկու կարգադրություն տվեց բուժքրոջը, թփթփացրեց մոր ուսին` ինչ-որ բան փնթփնթալով, որ լավ կլինի ամեն ինչ, ու դուրս եկավ, ասես փախչում էր...
Կաբինետում վաղուց չէր եղել, վերցրեց աղջկա հիվանդության պատմությունը, վերջին երկու շաբաթվա տեսաձայնագրությունն ու փակվեց կաբինետում...
Աղջիկը բոլորին մերժում էր, ոչ մի միջամտություն չէր օգնում, երկու ուժեղ տղամարդ հազիվ էին զսպում նրան ու միայն ուժեղ դեղերի ներարկումն էր օգնում, այն էլ բավական կարճ ժամանակով...
Արթնացավ...
Իր աշխատասենյակի դռնից մինչև աղջկա պալատը մի շնչով անցավ, վազում էր, ասես հանդիպման...
Աղջիկը կանգնած էր, դեռ մի փոքր շշմած, բժշկին տեսնելով` կարծես շանթահար եղավ, վազեց դեպի նա, ու... ապտակեց...
Ձեռքի շարժումով կանգնեցրեց աղջկան զսպել շտապող բուժքրոջը. ուզում էր շարունակությունը զգալ...
Աղջկա հարվածները թուլացան, գլուխը դրել էր բժշկի ուսին, արցունքները հորդում էին, բուժքրոջ և աղջկա մոր շշմած հայացքների ներքո գրկեց աղջկան, հանգիստ, առանց ավելորդությունների աղջիկը ենթարկվեց, դրեց անկողնուն...
Աղջիկը քնած էր... խաղաղ, ասես նորածին լիներ...

Գալաթեա
20.04.2010, 15:12
- Հենց արթնանա՝ ինձ տեղեկացրեք, - առանց բուժքրոջը նայելու ասաց ու դուրս եկավ:

Լուսինեն չտեսնող հայացքը հառել էր շատրվանի այսուայնկողմ ցայտող ջրի բարակ շիթերին:
- Պատմիր, Լուսինե, խնդրում եմ, - փափուկ ձայնով դիմեց աղջկան, - այն գիշերվա մասին պատմիր:
Լուսինեն նայեց բժշկին, խորը ներս քաշեց սիգարետի ծուխն ու ասաց:
- Ես խնդրում էի իրեն, որ հետս տուն գա, չմնա այնտեղ: Արդեն ժամը մեկն էր գիշերվա: Բայց Մերին ուզում էր պարել: Ասում էր, որ ոնց որ պետք է նշելու է ուսումնական տարվա ավարտը: Ինձ արդեն տանից զանգում էին, չէի կարող մնալ, - Լուսինեի ձայնը դողում էր:
- Հանգիստ, Լուսինե, - բժիշկը փորձեց բռնել աղջկա ձեռքը բայց նա հետ քաշեց այն:
- Այդ տղան...այդ... հրեշը ինձ հենց սկզբից անհանգստացնում էր..շատ ուշադիր էր նայում Մերիին.. չգիտեի ինչ անել.. վախենում էի, բայց նա ինձ տուն ուղարկեց, ասաց, որ անմիջապես դուրս կգա ու տաքսի կնստի.. չգիտեմ հետո ինչ էր եղել... նա այդպես էլ չպատմեց ինձ...որևէ մեկին...
- Ինչո՞ւ ընտանիքը ոստիկանության չդիմեց:
- Մայրը չէր ցանկացել...չէր ուզում իմանային, վախենում էր՝ աղջիկը խայտառակվեր հարևանների մոտ:
- Որևէ մեկը փորձե՞ց գտնել այդ սրիկային:
- Մերիի հին ընկերներից մեկը...գտել էր...հետո երեք ամիս բուժվում էր, ներքին արյունահոսությամբ գտել էին փողոցում շպրտած, դեմքն անճանաչելիության աստիճան սխկած, - Լուսինեի ձեռքը վերածվեց բռունքի, աչքերը լցվեցին արցունքով, որոնք նա գերագույն ճիգով զսպեց իրեն ու նայեց բժշկի աչքերին:
Վերջինս խեղդված ձայնով հարցրեց.
- Իր այս վիճակը ե՞րբ սկսվեց, Լուսինե:
- Այդ դեպքից մոտ մի ամիս հետո, - աղջիկն արդեն հանգիստ էր, հայացքը սառած էր:

Մերին կիսանստել էր անկողնին և ժպտալով նայում էր ձեռքի փոքրիկ հայելուն՝ ինքն իրեն աչքով անելով:
Նայեց ներս մտած բժշկին և ժպիտն ավելի լուսավոր դառավ:
- Ես նման եմ նոկտյուրնի, չէ՞: Շոպենի նոկտյուրնի, - հարցրեց:
Բժիշկը նստեց անկողնու վրա, Մերիի ձեռքն առավ իր երկու ձեռքերի մեջ:
- Ներիր, ներիր... ես չեմ կարողանա քեզ օգնել... ներիր, խնդրում եմ....
- Ես քեզ կոգնեմ, - նորից աչքով արեց Մերին՝ բարձի տակից հանելով տարօրինակ բնապատկերով մաշված թուղթը,- արի հետս...արի այստեղ... արի...այնքան լավ է այստեղ...
Մերիի ժպիտը տաք էր:
Արևի պես տաք: