PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս ստեղծել մուլտֆիլմեր



Freddie
31.03.2010, 11:35
Բոլորս էլ մանուկ հասակում մեզ հարց տված կլինենք, թե ինչպես են ստեղծվում այն գունավոր հրաշքները, որոնք կոչվում են մուտֆիլմ։:love

Համա թե լիրիկական ստացվեց:D
Բայց դա որպես նախաբան։

Իսկ հիմա առաջարկում եմ այս թեմայում քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են մուլտֆիլմերի ստեղծմանը։ Ուրեմն սկսեմ ես։ Հարցս այսպիսին է. ինչ ծրագրերից օգտվելով կարելի է ստեղծել նկարած մուլտ։ Այսինքն՝ սկզբից նկարվի թղթի վրա, ապա մշակվի համակարգչում։

Gago97
06.07.2010, 11:59
Ես գիտեմ որ մուլտեր հնարավոր է սարքել 3Ds MAX,Autodesk Maya,HASH ANIMATION MASTER,MindAvenue AXELedge 1.5
իսկ 2D մուլտեր կարելի է ստեղծել Anime Studio ծրագրով:
Բայց կարելի է նաև թղթի վրա նկարել պատկերները,շարժումները հետո դրանք անցկացնել կոմպ. ու Movie Maker-ով կամ ուրիշ վիդեո մոնտաժելու ծրագրով պատկերները շարել իրար հետևից և վերջ մուլտը պատրաստ է::B

Եթե ուզում ես ելիի հարց տուր կփորձեմ պատասխանել::):)

Adriano
06.07.2010, 12:19
Իրոք շատ կարևոր թեմա ես բացել, մուլտֆիլմերը շատ մեծ դեր ու նշանակություն ունեն երեխաների զարգացման գործում: Լավ որակյալ մուլտերի նկարահանումը էապես լավ ազդեցություն է թողնում թե մեծահասակների, թե փոքրերի վրա: Ճիշտն ասած միշտ փոքրուց երազել եմ լմուլտֆիլմ նկարել, իհարկե ավելի ճիշտ ասած ձայնակցել մուլտֆիլմի որևէ հերոսին, եթե պետք լինի իմ ձայնը խնդրեմ մեծ հաճույքով մեր երեխեքի համար կարող եմ մասնակցել, ձայնակցմանը:

Gago97
06.07.2010, 12:50
Եթե ուզում եք իմանալ մուլտ սարքելը շատ դժվար է:
Դրա համար պետք է
1.Սցենար
2.Հզոր համակարգիչ լի ծրագրերով
3.Այդ ծրագրերից հասկացող մարդ
Մնացացը այս բոլորի առկայության դեպքում է կարելի թվարկել:

Ռեդ
06.07.2010, 15:04
Ինչպե՞ս ստեղծել մուլտֆիլմեր
Մոտավորապես այ սենց՝

http://www.youtube.com/watch?v=1PUbrPrpCwo

Gago97
06.07.2010, 15:14
Իմ կարծիքով ես վիդեոի միջինը համակարգչով է սարքած:

Freddie
08.07.2010, 21:18
Վա՜յ, վաղուց էս թեման չէի մտել :))

Gago97 այ հենց սցենարը իմ ձեռքում կա:) Նկարել էլ գիտեմ և մի քանի հոգի էլ գիտեմ, որ նկարելու հարցում կօգնեն ինձ։ Բայց հարցը այն է, որ ես չգիտեմ քանի կադր, ինչ հաճախականությամբ նկարեմ։ Հիմա ինձ հետաքրքիր ա, թե ինչ ծրագրով կարելի է նկարել։ Անհրաժեշտ չէ ահավոր մասնագիտացված, միայն մուլտը սարքել լինի՝ հիմնականում ակցենտը դնելով նկարածի վրա։

Hda
08.07.2010, 21:27
քանի կադր, ինչ հաճախականությամբ նկարեմ։
հանկարծ չմտածե՞ս,որ խրախուսում եմ
Կարծում եմ բավականին աղոտ պատկերացում ունես թե ինչ տաժանակիր ու քանի մասնագիտություն պահանջող աշխատանք է
Պարզապես զուտ տեխնիկապես պատասխանեմ հարցիդ- հաճախականությունը դա կադրերի քանակն է վարկյանում, որը սկզբի համար գոնէ լինելու է 25կադր/վրկ

Freddie
08.07.2010, 22:27
հանկարծ չմտածե՞ս,որ խրախուսում եմ
Կարծում եմ բավականին աղոտ պատկերացում ունես թե ինչ տաժանակիր ու քանի մասնագիտություն պահանջող աշխատանք է
Պարզապես զուտ տեխնիկապես պատասխանեմ հարցիդ- հաճախականությունը դա կադրերի քանակն է վարկյանում, որը սկզբի համար գոնէ լինելու է 25կադր/վրկ

Ժող, ես վաբշե խաբար չեմ, հանգիստ եղեք :)) Այ դրա համար էլ ստեղ ձեզ եմ բզբզում։ Իսկ ի՞նչ ծրագրերով են նկարում՝ Ֆլեշ, Պրեմիր ու նման բաներից որո՞վ։ Այսինքն որով են նկարում գիտեմ։ Ուզում եմ իմանալ որի՞ց կարելի է սկսել։


Օրիակ՝ Ֆլեշը Anime Studio-ից ինչո՞վ ա տարբերվում։ Կարդացել եմ, որ ֆլեշով էլ կարելի ա նկարել։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն ա տալու։

Աթեիստ
08.07.2010, 23:13
Ինքս մի ժամանակ օգտվել եմ MOHO (http://www.lostmarble.com/moho.html) ծրագրից, սկսնակների համար շատ հարմար բան էր:
Եթե հետաքրքրի, ասա, քրեքով տարբերակ ճարեմ:

Freddie
08.07.2010, 23:19
Ինքս մի ժամանակ օգտվել եմ MOHO (http://www.lostmarble.com/moho.html) ծրագրից, սկսնակների համար շատ հարմար բան էր:
Եթե հետաքրքրի, ասա, քրեքով տարբերակ ճարեմ:

Մերսի:) Բայց իրա մեջ լինում ա աշխատել սքան արած նկարներով, որոնք ձեռքով են նկարած։ Որակի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՞:think

Աթեիստ
08.07.2010, 23:30
Մերսի:) Բայց իրա մեջ լինում ա աշխատել սքան արած նկարներով, որոնք ձեռքով են նկարած։ Որակի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՞:think

Սկան արածը գցում ես ֆոն ու դրա վրա նկարում պերսոնաժ.
Կարելի է նաև սկան արածը սարքել վեկտորային ու ai (Adobe illustrator) ֆորմատով իմպորտ անել ծրագիր:
Ստեղծված պերսոնաժների վրա սարքում ես «ոսկրային համարկարգ», որպեսզի շարժելը հեշտ լինի: Անգլերեն տեքստ տալու դեպքում բերանը համապատասխան կշարժի:
Արդյունքը կարելի է պահել և վիդեո (տարբեր ֆորմատների) և ֆլեշ (swf) ֆայլերի ձևով:

Աթեիստ
09.07.2010, 00:03
Նոր պարզեցի, որ MOHO-ն դարձել է Anime Studio:
http://avaxhome.ws/software/software_type/graphics_cad_cam/SMITHMICRO.ANIME.STUDIO.PR0.v6.html

Gago97
24.07.2010, 17:30
Մուլտ սարքելու համար ամպայման չի մուլտ սարքելու հատուկ ծրագիր:Կարելի է կադրերը նկարել թղթի վրա անցկացնել կոմպ հետո Movie Maker ծրագրով(կամ այլ ծրագրով, ուղղակի Movie Maker ծրագիրը բոլոր windows-ների մեջ կա)իսկ եթե չես ուզում շատ ժամանակ ծախսել կարող ես օգտվել MOHO ծրագրից, եթե պետք է ես կարեղ եմ տալ այդ ծրագիրը կամ Turtorial-ները, որ սովորես:
ի դեպ MOHO ծրագրի նոր տարբերակը կոչվում է Anime studio որը կշռում է 360մբ:
նար մի բան էլ սա ես ասել եմ, բայց նորից կասեմ, որ 3D մուլտեր հնարավոր է սարքել 3Ds MAX,Autodesk Maya,HASH ANIMATION MASTER,MindAvenue AXELedge 1.5 ծրագրերով
իսկ 2D մուլտեր կարելի է ստեղծել Anime Studio(MOHO) ծրագրով:

Եթե ուզում ես ելի հարց տուր կփորձեմ պատասխանել::):)

Freddie
26.07.2010, 13:44
Աթեիստ, Gago97, մերսի :)
Օկ, դե շուտով նոր հարցերով կհայտնվեմ :))