PDA

Դիտել ողջ տարբերակը : Շերլոկ Հոլմս / Sherlock Holmes (2009)



Հայկօ
31.03.2010, 01:01
Շերլոկ Հոլմս


ԱՄՆ, 2009

Ռեժիսյոր` Գայ Ռիչի
Դերասաններ` Ռոբերտ Դաունի կրտսեր, Ջուդ Լոու, Ռեյչըլ ՄակԱդամս, Մարկ Սթրոնգ և ուրիշներ
IMDB-ի գնահատականը` 7.6/10 (http://www.imdb.com/title/tt0988045/) (66 043 ձայն)
Ժանրը` դետեկտիվ, էքշն, թրիլլեր, դրամա, արկածային
Պաշտոնական սայթը` http://sherlock-holmes-movie.warnerbros.com/



http://s42.radikal.ru/i097/1003/2d/9774d70dc15d.jpg


Շատերն են այս ֆիլմը համեմատում սովետական դասական «Հոլմսի» հետ, շատերն են վրդովված վեր ցատկում. «ինչպե՜ս կարելի է»: Եվ սակայն՝ Գայ Ռիչիի «Հոլմսը» նախ և առաջ պարզապես հրաշալի ֆիլմ է (առանց որևէ համեմատությունների), և երկրորդ՝ այն լրիվ ուրիշ հարթության վրա է, քան սովետական սերիալը:


http://i077.radikal.ru/1003/df/79237aee1c2d.jpg


Գայ Ռիչին, անշուշտ, Գայ Ռիչի չէր լինի, եթե «հավատարիմ» էկրանավորում նկարեր՝ կուրորեն հետևելով գրական բնօրինակին: Բայց մյուս կողմից՝ նրա ստեղծած ֆիլմը ծաղրանմանակում էլ չի, ինչպես շատերն էին ենթադրում պրեմիերայից առաջ: Ռիչիի «Հոլմսը» գրքային դասական կերպարների վերաիմաստավորումն է՝ ըստ պոստմոդեռնիստական հոսանքի սկզբունքների և հենց իր՝ Գայի անկրկնելի անհատական ոճի: Բայց զգացվում է, որ նույնիսկ այս յուրօրինակ մեկնաբանությունը հագեցած է բնօրինակի նկատմամբ հարգանքով և մեծ համակրանքով է լցված Հոլմսի ու Վաթսոնի կերպարների հանդեպ (չնայած Կոնան Դոյլի ստեղծագործություններից ֆիլմում կերպարներից բացի ուրիշ ոչ մի բան չի էլ մնացել. ֆիլմի սյուժեն զրոյից է հորինված):


http://i018.radikal.ru/1003/03/ce773b682ba7.jpg


Էքստրավագանտ դետեկտիվի դերը Ռիչին վստահել է Ռոբերտ Դաունի-կրտսերին, իսկ նրա լավագույն ընկերոջ ու օգնականի կերպարը մարմնավորել է Ջուդ Լոուն: Եվ չնայած՝ հանդիսատեսների մեծ մասը ի սկզբանե կասկածանքով է վերաբերվում նրանց (մի՞թե սրանք են Հոլմսն ու Վաթսոնը), չնայած Լիվանով-Սոլոմին զույգի հետ անխուսափելի համեմատություններին՝ չի կարելի չընդունել, որ ֆիլմի ամենագլխավոր արժանիքներից մեկը հենց այս դուետն է: Ընդ որում՝ Լոուն իր բեղիկներով ու կլոր գլխարկով այնքա՜ն արժանահավատ տեսք ունի, որ նրա Վաթսոնին վարժվում ես ֆիլմի առաջին իսկ կադրերից: Դաունի-կրտսերի Հոլմսին վարժվելը մի քիչ ավելի դժվար է, սակայն դրա փոխարեն՝ այն ավելի հետաքրքիր ու անսպասելի պերսոնաժ է:


http://i032.radikal.ru/1003/d6/ced1e95d2ee2.jpg


Սառնարյուն, արիստոկրատիզմով լեցուն, ինքնավստահ հետախույզի փոխարեն մեզ հրամցնում են նևրաստենիկ, կիսախենթ-կիսամոլագար մի կերպարի, ծայրահեղ աստիճանի հակահասարակական մի մարդու, ով անընդհատ ձգտում է կտրվել իրականությունից՝ փակվելով իր սենյակում (ու թաղվելով ամենաբազմապիսի հնոտիների լեռների տակ) ու իրեն նվիրելով, օրինակ, խենթ գիտափորձերին: Նա մերթ ուսումնասիրում է ջութակի ձայնի ազդեցությունը ապակյա տարայում փակված ճանճերի վրա, մերթ հետաքրքրության համար կախում է ինքն իրեն առաստաղից, մերթ էլ Վաթսոնի շնիկի վրա զանազան դեղեր ու անէսթետիկներ է փորձարկում: Անհանգիստ աչքերը, թափթփված արտաքինն ու գզգզված մազերը ամբողջացնում են Հոլմսի այս նոր կերպարը:


http://s003.radikal.ru/i204/1003/9e/d12725b4c732.jpg


Ի դեպ՝ ֆիլմում անչափ հետաքրքիր կերպով է ներկայացված Հոլմսի սերը ջութակի հանդեպ: Ռիչիի Շերլոկ Հոլմսը պարզապես մատներով ծնգծնգացնում է ջութակի լարերը՝ քաոսային հնչյուններ քամելով գործիքից. հին ու բարի Անգլիան հիշեցնող ոչ մի նոստալգիկ մեղեդի այս ֆիլմում չկա: Դե, մեր մեջ ասած, այստեղ «հին ու բարի Անգլիա» էլ չկա. Գայ Ռիչին Լոնդոնը ցույց է տվել որպես տարբեր թափթփուկների, գողերի, ավազակների ու մարդասպանների հավաքատեղի, ինչպես նաև՝ սև մոգության հետ խաղացող քաղաքական ավանտյուրիստների թատերաբեմ:


http://i072.radikal.ru/1003/50/273d4f1130df.jpg


Բնականաբար՝ այս ամենը չէր կարող ազդեցություն չունենալ ֆիլմի ժանրի վրա: Դասական անգլիական դետեկտիվի տարրեր այստեղ գրեթե չկան (դանդաղ, ոչ մի լուրջ բան չխոստացող սկիզբ, ինտրիգի անշտապ զարգացում, լավ քողարկված չարագործներ, որոնք սկզբում անմեղ ու բարի մարդիկ են թվում…): Փոխարենը շատ են կռիվներն ու կրակոցները, հոլիվուդյան բլոկբաստերների ոգով էքշն-տեսարանները, զուտ գայռիչիական յուրահատուկ հումորը (հնարավորության դեպքում անպայման նայեք անգլերեն լեզվով) և խճճված լավ-սթորին (ասենք՝ այստեղ նույնպես Ռիչին, քմծիծաղը դեմքին, «խաբում» է հանդիսատեսին ու չի արդարացնում նրանց ակնկալիքները՝ ձախողելով երկար սպասված համբույրը լոնդոնյան գեղեցիկ պանորամայի ֆոնի վրայի):


http://s06.radikal.ru/i179/1003/9d/622c1bde0977.jpg


Այսպիսով՝ նոր «Շերլոկը» վառ ու օրիգինալ ֆիլմ է, բայց, անշուշտ, ճաշակին ընկեր չկա. hնարավոր է, որ այն ձեզ դուր չգա: Ինչ ինչ, բայց Գայ Ռիչիի ֆիլմերը երբեք էլ լայն մասսաների համար նախատեսված չեն եղել: Ավելին՝ այս կինոնկարը կարող է հիասթափեցնել Ռիչիի ստեղծագործության անգամ ամենամոլի երկրպագուներին, ովքեր պաշտում են «Մեծ խաղադրույքը» և «Խաղաթղթեր, փողեր և երկու հրացանափողը»: «Շերլոկ Հոլմսում» ռեժիսյորը հրաժարվել է ֆիլմի սյուժեն գույնզգույն խճանկարի նման կտոր-կտոր հավաքելու իր յուրահատուկ ոճից: Այստեղ բացակայում է այն կիսաաբսուրդ-կիսագլխապատառ մթնոլորտը, որը հիացնում է վերոհիշյալ երկու կինոնկարներում, ինչպես նաև «Ռոքնռոլլերում»: Ճիշտն ասած՝ «Շերլոկ Հոլմսը» շատ ավելի հոլիվուդային է ստացվել, քան Գայ Ռիչիի մյուս բոլոր ֆիլմերը (չնայած ֆիլմի գործողության վայրին ու էքսցենտրիկությանը): Եվ այնուամենայնիվ՝ վստահաբար կարելի է ասել, որ «Շերլոկ Հոլմսը» Գայ Ռիչիի երկրորդ լուրջ հաջողությունն է Մադոննայից բաժանվելուց հետո:

Sagittarius
31.03.2010, 01:25
Դուրս շատ ա եկել այս ֆիլմը, կյանքում չէի մտածի, որ Հոլմսին կարելի է այսպես ներկայացնել՝ ամերիկյան ձեռագրով անգլիական հումոր, չեմ իմանում ում ոնց, բայց իմ դուրը եկել է այդ մոտեցումը:)
Դերասաներն էլ լրիվ իրանց արդահարացնում են, ԻՄՀՕ

Աթեիստ
31.03.2010, 08:32
Դուրս շատ ա եկել այս ֆիլմը, կյանքում չէի մտածի, որ Հոլմսին կարելի է այսպես ներկայացնել՝ ամերիկյան ձեռագրով անգլիական հումոր, չեմ իմանում ում ոնց, բայց իմ դուրը եկել է այդ մոտեցումը:)
Դերասաներն էլ լրիվ իրանց արդահարացնում են, ԻՄՀՕ

Ինքս դեռ չեմ դիտել, բայց կարդալով Էքսլերի կարծիքը և հետո էլ լսելով ընկերոջս հասկացա, որ նույն հաջողությամբ ֆիլմը կարող էր կոչվել «Լոռեցի Սաքոն», մեկ ա ոչ մի կապ անվան հետ չունի։

Chuk
31.03.2010, 08:49
Ֆիլմը դասական իմաստով դեդեկտիվ չի: Որքան որ հիշեցի Արթուր Կոնան Դոյլի գործերը, գիրքը դրանցից որևէ մեկի էկրանավորումը կամ սինթեզն էլ չի: Ու չնայած սրան նայվում է մեծ հետաքրքրությամբ, իմ գնահատմամբ՝ հիանալի ֆիլմ է:

Ինչ վերաբերվում է Հոլմսի կերպարին, ապա ես չգիտեմ, թե Հոլմսին ով ոնց է պատկերացնում, բայց ըստ իս գրքի կերպարին ամենամոտը հենց սա է (մինչ այժմ տեսածս տարբերակներից): Ու ընդհանրապես իսկապես հրաշալի կերպար է ստեղծվել Հոլմսի՝ այդ էքսցենտրիկ մարդու համար: Ֆիլմը բացի ամեն ինչից շատ սիրուն է նկարահանված: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել:

Leo Negri
31.03.2010, 14:37
Փայլուն ֆիլմա: Քոնան Դոյլական ատմոսֆերան պահպանվածա անթերի` Լիվանովական Հոլմսի սիրահարներին խորհուրդ կտամ Քոնան Դոյլի մոտ մի հատ փորփրել նայել, թե քանի տարեկան էր Հոլմսը Վաթսոնի հետ հանդիպման պահին, ինչ հաճախությամբ էր կոկաին օգտագործում, ինչ հաճախությամբ էր գնում բոքս կպնում, ինչքան լավ գիտեր մարտարվեստ ու հենց ինչ մարտարվեստ էր դա, ինչ հոբբիներ ուներ ու էլի ահագին նման բաներ, իսկ սովետական Վաթսոնի սիրահարներին մի պահ հարց տալ, արդյոք սովետական փափլիկ Վաթսոնը իրոք նմանա Աֆգան անցած վետերանի:
Ֆիլմում ահագին դուր էկավ մարտական դրվագների խորեոգրաֆիան - ուղղակի փայլունա: Երաժշտությունը սպանումա: Լորդ Բլեքվուդը նենցա վառում, որ ակամա ուզում ես, որ հաղթի: Իսկ դե սյուժեն` ինձ թվումա Քոնան Դոյլին նոր սյուժեն դուր կգար:
Ի դեպ, ֆիլմը վատ չէր լինի նայել անգլերենով` ռուս թարգմանիչները զուտ անգլիական կատակների մեծ մասը չեն կարողացել թարգմանել:



ովքեր պաշտում են «Մեծ խաղադրույքը»

Թարգմանվածա զարհուրելի սխալ` ռուս թարգմանիչները երբեմն զարմացնում են պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ: Snatch բառը, նամանավանդ անգլիական գողական ժարգոնով, լրիվ ուրիշ բանա նշանակում:

Հայկօ
31.03.2010, 18:54
Վերևի գրածը օբյեկտիվության հավակնություններ ուներ. սուբյեկտիվորեն՝ էս կինոն ինձ ահավոր շատ դուր ա եկել, բոլոր առումներով շատ որակյալ կինո ա: Էսթետիկական հարցերի, գեղարվեստական կողմի, բնագրին հավատարմության, դերասանների ընտրության մասին կարելի ա երկար խոսել, ճաշակին ընկեր չկա, բայց որ որակյալ ա՝ փաստ ա: Տաղանդավոր թիմի ստեղծած թանկ ու շատ հղկված նախագիծ ա:

Հոլմսի կերպարի մասին վերևում գրված կարծիքների հետ լրիվ համաձայն եմ. Ռոբերտ Դաունի կրտսերը շատ ավելի Հոլմս ա, քան թե Լիվանովը: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ որպես պուճուր ժամանակ Շերլոկ Հոլմսի մասին գրված ամեն ինչ կռծած ու երազում Բեյքեր-սթրիթը տեսած մարդ :):

Անհամբերագույնս սպասում եմ Մորիարտիի հայտնվելուն :love:

Հայկօ
31.03.2010, 19:03
Ինքս դեռ չեմ դիտել, բայց կարդալով Էքսլերի կարծիքը և հետո էլ լսելով ընկերոջս հասկացա, որ նույն հաջողությամբ ֆիլմը կարող էր կոչվել «Լոռեցի Սաքոն», մեկ ա ոչ մի կապ անվան հետ չունի։

Չէ-էհ ;): Հոլմս ձյան՝ ընդեղ դրած: Եթե, մանավանդ, գրքերը կարդացել ես, ամեն ինչ ահավոր հարազատ ու ծանոթ ա լինում. էդքան ասում են, բայց ոնց որ համարյա բառ առ բառ ծաղկաքաղ լինի տարբեր պատմվածքներից ու վիպակներից: Դեդուկտիվ մեթոդ, լաբիրինթոս բնակարան, ջութակ, Բեյքեր-սթրիթ, հանցագործ Լոնդոն, Թեմզա, լորդեր, ոստիկաններ, ճոռոմ գաղտնիքներ, Վաթսոն, վեցկրականի ատրճանակ, կերպարանափոխություններ... Գայ Ռիչիից ավելի լոնդոնցի չլինենք, էլի :): Իրանից ավելի համապատասխանող ռեժիսյոր էս կինոյի համար դժվար ա գտնելը: Ես քանի գնում համոզվում եմ, որ էդ մարդը ուղղակի ի վիճակի չի վատ կինո նկարելու: Ընդ որում՝ ավելի ու ավելի լավ ա նկարում: Գագաթնակետը, իհարկե, հլը որ «Ռևոլվերն» ա, բայց «Հոլմսն» էլ ա նույն շարքից:

Sagittarius
31.03.2010, 20:10
Ֆիլմը դասական իմաստով դեդեկտիվ չի: Որքան որ հիշեցի Արթուր Կոնան Դոյլի գործերը, գիրքը դրանցից որևէ մեկի էկրանավորումը կամ սինթեզն էլ չի: Ու չնայած սրան նայվում է մեծ հետաքրքրությամբ, իմ գնահատմամբ՝ հիանալի ֆիլմ է:

Ինչ վերաբերվում է Հոլմսի կերպարին, ապա ես չգիտեմ, թե Հոլմսին ով ոնց է պատկերացնում, բայց ըստ իս գրքի կերպարին ամենամոտը հենց սա է (մինչ այժմ տեսածս տարբերակներից): Ու ընդհանրապես իսկապես հրաշալի կերպար է ստեղծվել Հոլմսի՝ այդ էքսցենտրիկ մարդու համար: Ֆիլմը բացի ամեն ինչից շատ սիրուն է նկարահանված: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել:

Լավ, ամեն ինչ պարզ ա, ավելի տեղեկացված մարդկանց գրառումները կարդալով, ինձ պարզ դարձավ, որ ինձ մոտ արմատավորված էին Հոլմսի մասին սխալ պատկերացումներ, :)
կյանքումս Հոլմսի գրեքերից որևէ մեկը չեմ կարդացել, բայց չգիտեմ ինչի մոտս այնպիսի պատկերացում էր, որ Հոլմսը գորշ «չոպռնի» անգլիացի ա:oy

Դե եթե տենց հրաշալի կերպար ա, ուրեմն շուտ պետք է սխալս ուղղեմ և կարդամ:)

Kita
31.03.2010, 23:35
Գնացինք, նայեցինք:) Ոնց դուրս եկավ, հատկապես Վատսոնի կերպարը Ջուդ Լոի կատարմամբ, լավն էր էլի, Վատսոնը մոտս երբեք տենց չի պատկերացվել:))))
Ու կարևորը, երևի Գայ Րիչի կինոների գլխավոր մասերից մեկը` երաժշտությունը, մի տեսակ Բռեգվիչյան, ման գամ, քաշեմ:love
Մի խոսքով նայեք, շատ հավեսն էր:)))))

Հայկօ
31.03.2010, 23:44
Արյաաաա՜, ո՜նց էի մոռացել երաժշտությունը... :love

Հանս Ցիմմերն ա կոմպոզիտորը. էս մարդը տաղանդ ա: Վայելեք :).

Hans Zimmer - I Never Woke up in Handcuffs Before


http://www.youtube.com/watch?v=q-d5irupurA

Kita
31.03.2010, 23:57
Արյաաաա՜, ո՜նց էի մոռացել երաժշտությունը... :love

Հանս Ցիմմերն ա կոմպոզիտորը. էս մարդը տաղանդ ա: Վայելեք :).

Hans Zimmer - I Never Woke up in Handcuffs Before


http://www.youtube.com/watch?v=q-d5irupurA

Որ ասում եմ:love Արտակարգ:love

Հ.Գ. ՄԻ բան չասեմ:beee

Leo Negri
01.04.2010, 00:52
Բա հլը էս կռվի տեսարանը: Նենց թունդա, կինոթատրոնում քիչ էր մնում վեր թռնեի /լինքով գնացեք յութուբի վրա, ստեղ չի բացում/:


http://www.youtube.com/watch?v=60Lj-jteoc4&feature=player_embedded

2009 թվին հանած կինոներից մենակ մեկում եմ ավելի գեղեցիկ խորեոգրաֆիա տեսել, էն էլ կինոն չինական էր, իրանք սովոր են սիրուն կռիվներ հանել:

Կռվի սկզբում հնչող իռլանդական երգը էսա


http://www.youtube.com/watch?v=RWCV5wpMJJM

Ֆիլմին սիրահարվելու համար մենակ էս երգը հերիք կլիներ, ով գիտի:

Սերխիո
02.04.2010, 23:29
Միշտ նկատել էի թեմայի վերնագիրը , բայց չէի կարդում , բայց երեկ կարդացի , այսինքն չկարդացի , հասա մինչև այտեղ, ուր գրված էր` Գայ Ռիչի... ու քանի որ ես <<Կառտի, ձենգի , դվա ստվալա>> ու <<Բալշոյ Կուշի>> ամենամոլի երկրպագուներից եմ (Բրեդ Փիթը վերջինում իսպալնյատ ա անում) , միանգամից դեպի մոտական վարձույթը գնացի, քանի չէին փակվել...
Տպավորությունը ցնցող էր , սիրեցի ես էս կինոն:love

Հ.Գ.
Ես ու Անին մի 3 անգամ համոզվում էինք, որ Էնդի Գարսիյան ա մոգի դերասանը , բայց հետո հետ համոզվում ...Վերջնական կարծիք` ինքը չի:)

Leo Negri
02.04.2010, 23:44
Վերջնական կարծիք` ինքը չի

Ինքը չի: Մարք Սթրոնգնա, Գայ Րիչիի Րոքնրոլլայում փայլուն խաղումա Արչիի դերը:


Բրեդ Փիթը վերջինում իսպալնյատ ա անում

Ասում են խաղալույա Հոլմսի երկրորդ մասում: Մորիարթիի դերը:

Սերխիո
02.04.2010, 23:51
Ինքը չի: Մարք Սթրոնգնա, Գայ Րիչիի Րոքնրոլլայում փայլուն խաղումա Արչիի դերը: :կարողա ետ դերում ակնոցներ ա կրում ,ու քիլլեր ա ?




Ասում են խաղալույա Հոլմսի երկրորդ մասում: Մորիարթիի դերը:
Զգացվում էր , որ շարունակելի ա,իսկ Բրեդին չէի ուզենա բացասական դերում տենայի , մի քիչ իրան չի սազում...

Հ.Գ.
Հոլմսի կերպարը մի քիչ նման էր Կարիբյան ծովահենների Ջեկ Վարաբեյի կերպարին... Ցինիկ, խիզախ, արկածախնդիր, հնարամիտ...

Leo Negri
03.04.2010, 00:00
կարողա ետ դերում ակնոցներ ա կրում ,ու քիլլեր ա ?


Sorter մականվամբ ակնոցավոր քիլլերի դերում վառռռռումա Րիչիի հանած Րեվոլվեր ֆիլմում:


http://www.youtube.com/watch?v=DMSPWsYdk6A&feature=related

Րոքնրոլլայում խաղումա լոնդոնյան կրիմինալ հեղինակության աջ ձեռքի դերը:


Զգացվում էր , որ շարունակելի ա,իսկ Բրեդին չէի ուզենա բացասական դերում տենայի , մի քիչ իրան չի սազում...


Դեհ, Րիչիի գլխավորությամբ վստահ եմ, շատ ուժեղ կերպար կստացվի:


Ցինիկ, խիզախ, արկածախնդիր, հնարամիտ...

Շատ, շատ լավ Հոլմսա ստացվել Րիչիի մոտ:

Սերխիո
03.04.2010, 00:03
Ակնոցավոր քիլլերի դերում վառռռռումա Րիչիի հանած Րեվոլվեր ֆիլմում: Րոքնրոլլայում խաղումա լոնդոնյան կրիմինալ հեղինակության աջ ձեռքի դերը:

Հա~, ճիշտ ես , ուրեմն խառնեցի:oy

Սերխիո
03.04.2010, 00:05
իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը Վան Հելսինգի դերասանն էր ?

Leo Negri
03.04.2010, 00:12
Չք, Վան Հելսինգը Հյու Ջեքմաննա, էլի շատ լավ դերասանա:

Սերխիո
03.04.2010, 00:17
Մեկել ինչը զարմացրեց, որ չկար էս ֆիմում Վինի Ջոնսը, ասենք Վաթսոնի դերում :))
կամ Ջեյսոն Սթեթխեմը

Leo Negri
03.04.2010, 00:24
Էհ` մարդ հույս ունենա որ Վիննի Ջոնսը գոնե էլի կխաղա Րիչիի մոտ: Ախր փայլուն դերասանա, է:

http://cinemasights.files.wordpress.com/2009/11/lockstock2smokingbarrels-bigc.jpg

Elmo
03.04.2010, 00:45
Եթե էլի մեկին հետաքրքրում ա կռվի տեսարանի երգը՝ the rocky road to dublin – the dubliners
Իմ մոտ ինքը ռինգտոն ա :)

Heqim
03.04.2010, 15:13
Ֆիլմը դուրս էկավ: Նայել եմ կինոթատրունում, բայց վստահ եմ ինչպես նշվեց ռուսական կրկնօրինակումը լավ խալտուռայա անում: Արդեն քաշել էի անգլ. տարբերակը, բայց ուզւոմ էի կինոթատրոնում նայելուց հետո նայել: Ինչ վերաբերվում ա սովետական տարբերակին, կարծում եմ Քոնան Դոյլի տարբերակը որ շատ վաղուց կարդացել եմ ավելի մռայլա ու ավելի կենդանի: Ռուսների "Լեոպոլդյան" մոտեցումը լրիվ ուրիշ Հոլմսա: Ռիչիի մոտ ավելի մոտա Դոյլին, համաձայն եմ էդ կարծիքի հետ: Էլ չեմ ասում, որ հեչ էլ պարտադիր չի կուրորեն հետևել գրական հիմքին, մոտիվները կինոյում լրիվ նորմալ են ընկալվում: Ռեժիսորի երկրորդ ֆիլմնա որ դուրս էկավ: Առաջինը "Ռեվոլվեռն" էր:

Հայկօ
04.04.2010, 23:29
Այստեղից (http://forum.hellywood.ru/showthread.php?t=2625) կարող եք քաշել շատ լավ որակի BDRip-ը:


Տևողությունը՝ 02:08:24
Թարգմանությունը՝ պրոֆեսիոնալ դուբլյաժ + օրիգինալ անգլերենը (առանձին)
Սուբտիտրեր՝ ռուսերեն, անգլերեն, .srt

Ֆորմատը՝ AVI
Որակը՝ BDRip (աղբյուրը՝ Blu-ray Remux/1080p/)
Վիդեո՝ 720x400 (1.80:1), 23.976 fps, XviD build 50 ~2041 kbps avg, 0.29 bit/pixel
Աուդիո #1՝ 48 kHz, AC3 Dolby Digital, 3/2 (L,C,R,l,r) + LFE ch, ~384.00 kbps avg
Աուդիո #2՝ 48 kHz, AC3 Dolby Digital, 3/2 (L,C,R,l,r) + LFE ch, ~448.00 kbps avg

Չափսը՝ 2234.03Mb (~ 1/2 DVD5)

Hellywood (http://forum.hellywood.ru/)

Minerva
05.04.2010, 19:24
Ժող, կարո՞ղ ա իմանաք` մեր մոտ կինոթատրոններում դեռ գնում ա, թե՞ շատ եմ ուշացել: :(

Ռուֆուս
13.04.2010, 00:13
Ես էլ նայեցի՝ անգլերեն տարբերակը: Հումորը բավականին լավն էր, չնայած մեկ մեկ տափականում էր: Իսկ ընդհանուր տպավորություններս - եսիմ :crazy Ժամանցային ֆիլմ էր, բավականությամբ նայեցի, բայց «հետոյի» համար ոչ մի բան չթողեց :) (Միգուցե իմ սպասելիքներն էին ուրիշ...)

Հա, Շերլոքն էլ Ինդիանա Ջոնսին էր հիշեցնում: :)

art5041
13.04.2010, 16:09
Ճիշտնասած իմ դուրը եկավ այս Կինոն . :hands