PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնանք արյուն հանձնելու



Artgeo
30.03.2010, 22:35
Ժող, առաջարկում եմ մի օր հավաքվենք գնանք արյուն հանձնելու։

Rhayader
30.03.2010, 22:36
Միանում եմ, եթե կամավոր ու անվճար արյուն հանձնելու մասին է խոսքը:

Artgeo
30.03.2010, 22:44
Միանում եմ, եթե կամավոր ու անվճար արյուն հանձնելու մասին է խոսքը:
Փողով հանձնելու մտադրություն ունենայի, սուս ու փուս կգնայի կհանձնեի։ :D Պարզապես տեղը չգիտեմ, համ էլ վախում եմ։

Իսկ եթե լուրջ, առաջարկում եմ հավաքվել, ով տեղյակ է թող գրի ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս։ Ասենք կա՞ն սահմանափակումներ արյուն հանձնողի վրա, թե կան, ինչ տիպի և այլն։
Մեկ էլ ես էիմ արյան խումբը չգիտեմ, այնտեղ կասե՞ն։ Հաստատ գիտեմ, որ մեկ ամիս առաջ մատից արյուն եմ հանձնել անալիզի, լրիվ նորմալ ա եղել։ Հեմոգլոբինս որ նույնիսկ բարձր :D

Մանուլ
30.03.2010, 22:44
Ես էլ կգամ, եթե քաշի համար արգելք չկա :)):

Rhayader
30.03.2010, 22:46
Ես ինֆորմացիա կտամ, ծանոթ ունեմ, ով հանձնում է:

Norton
30.03.2010, 22:48
Կարծեմ Կիևյանի վրայա, արյան բանկը:

Ֆոտոն
30.03.2010, 22:51
Կշռի առումով սահմանափակում չգիտեմ, բայց արյունը կաթիլներով չեն հանձնում, այլ 100 գրամով երևի ու ավել: Իմ ունեցած արյան քանակի վրա դա էապես կազդի, կարծում եմ: Մեկ էլ արյուն հանձնելուց հետո ինչ-որ բան են տալիս ուտելու, չեմ հիշում ինչ, բայց ես չեմ սիրում էդ:
Եթե գամ, միայն գոտեպնդելու ու ընկերական ոգու համար: :)

AniwaR
30.03.2010, 22:54
Կարծեմ Կիևյանի վրայա, արյան բանկը:

Ինքն ա:

Artgeo
30.03.2010, 22:58
Կշռի առումով սահմանափակում չգիտեմ, բայց արյունը կաթիլներով չեն հանձնում, այլ 100 գրամով երևի ու ավել: Իմ ունեցած արյան քանակի վրա դա էապես կազդի, կարծում եմ: Մեկ էլ արյուն հանձնելուց հետո ինչ-որ բան են տալիս ուտելու, չեմ հիշում ինչ, բայց ես չեմ սիրում էդ:
Եթե գամ, միայն գոտեպնդելու ու ընկերական ոգու համար: :)
ԽՍՀՄ - ի ժամանակ շոկոլադ էին տալիս :nyam

Rhayader
30.03.2010, 23:02
Մի հատն այնտեղ է: Ի միջի այլոց, նախորոք է պետք զգուշացնել, մի քանի օր հետո՝ հանձնել: Հանձնելուց առաջ 6 օրվա ընթացքում՝ ոչ մի ծխել, խմել կամ այլ բաներ:

Hda
30.03.2010, 23:08
Մեկ էլ ես էիմ արյան խումբը չգիտեմ, այնտեղ կասե՞ն։ ...
Իսկ դու հարցը էտպես էլ դիր,ասա, որ ուզում ես այրանդ խումբը նշվի անձնագրում: Կարողա էլ սխալ ուղղություն եմ ցույց տալիս.արդեմ կասկածեցի մերոնցից ամեն ինչ հնարավորա, էտ վախտ կարողա մուծումներ անել տան,իսկ որ պարզապես ասես եկել ես բարեգործական նպատակով արյուն տալու,պիտի հարցնեն ինչ՞ կարգես: Լրիվ խառնվեց, ընենց երկրում ենք, որ հիվանդանալու իրավունք էլ նույնիսկ չունենք,տակից կարողա դուրս չգանք:

Artgeo
30.03.2010, 23:10
Մի հատն այնտեղ է: Ի միջի այլոց, նախորոք է պետք զգուշացնել, մի քանի օր հետո՝ հանձնել: Հանձնելուց առաջ 6 օրվա ընթացքում՝ ոչ մի ծխել, խմել կամ այլ բաներ:
Ծխե՞լ։ Լո՞ւրջ։

Մանուլ
30.03.2010, 23:12
Բայց իրենք պիտի իմանան, թե որ կարգի արյուն են վերցնում, չէ՞ :': Ես էլ չգիտեմ իմ արյան կարգը...

Norton
30.03.2010, 23:14
Բայց իրենք պիտի իմանան, թե որ կարգի արյուն են վերցնում, չէ՞ :': Ես էլ չգիտեմ իմ արյան կարգը...

Ոչ միայն, այլ նաև որակը: Պետքա ստուգեն արդյոք որևէ հիվանդություն չունի հանձնողը:

Լուսիանա
30.03.2010, 23:15
ԽՍՀՄ - ի ժամանակ շոկոլադ էին տալիս :nyam

կարծեմ, հիմա էլ են շոկոլադ տալիս:)

բայց բոլորը չի, որ կարան արյուն տան (խոսքը առողջ մարդկանց մասին ա, իհարկե) օրինակ` գիտեմ, որ դեղնախտով երբևէ հիվանդացած մարդը չի կարող արյուն տալ...

Ռեդ
30.03.2010, 23:16
կարծեմ, հիմա էլ են շոկոլադ տալիս:)
Ես էլ եմ գալիս «ռազվոր ըդենցա»: :nyam

Ձայնալար
30.03.2010, 23:19
Արյուն վերցնելուց սպիդախառը բոլոր անալիզները պետք է որ անեն: Իսկ արյան խումբ պարզելը մի քանի րոպեի պատմություն ա:

Artgeo
30.03.2010, 23:21
Դոնոր է դառնում 1000-ից մեկը
17:48 | Մարտ 03, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սակավարյունությամբ տառապող հիվանդների համար նրանց հարազատները դոնորներ ստիպված են գտնել իրենց միջոցներով:

Նրանք կամ ամեն օր արյուն են հանձնում, կամ այն գնում ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ից:

Այստեղ «Ա1+»-ին տեղեկացրին, որ անվճար բուժօգնության և սպասարկման ցանկում ընդգրկված հիվանդներին արյան բաղադրամասերի հատկացումն իրականացվում է հիվանդների հարազատների` անվարձահատույց հանձնած արյան դիմաց:

Եթե նրանք արյուն հանձնել չեն ցանկանում կամ այդ նրանց հակացուցված է, ապա արյան բաղադրամասերը տրամադրվում են փոխհատուցման սկզբունքով` վճարովի դոնորներից արյուն վերցնելու նպատակով:

Արյան մեկ պարկի գինն այսօր 10 000 դրամ է: Արտակարգ դեպքերում միայն հիվանդին արյունը տրամադրվում է կենտրոնի պաշարներից, որը ձևավորված է անհատույց կամավոր դոնորներից հավաքագրված արյան հաշվին:

«Հայաստանում այսօր չկան բավարար քանակությամբ արյան պաշարներ, որոնք անհրաժեշտ են հիվանդ մարդկանց անվճար տրամադրելու համար: Իսկ այդ 10 հազար դրամը ոչ թե արյան, այլ մեր մշտական դոնորներից փոխհատուցմամբ գնված արյան հետազոտության, արյան պարկի /այն արժե 3000 դրամ/ արժեքն է»,-«Ա1+»-ին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

Ըստ նրա` արյան հիվանդությունների ստացիոնար բուժման համար կենտրոնին տարեկան պետբյուջեից տրամադրվում է շուրջ 135 միլիոն դրամ: Այս գումարը հիմնականում ծախսվում է հիվանդներին դեղորայքով ապահովելու համար:

«Պետությունն այսօր միջոցներ է տրամադրում ինֆեկցիաների հանդեպ արյան հետազոտման, աշխատուժի և տեխնիկական ապահովման համար», -նշեց Սմբատ Դաղբաշյանը:

Պրոֆեսորի կարծիքով` արյան պաշարներով լիարժեք ապահովված լինելու համար յուրաքանչյուր 1000 մարդուց գոնե 20-ը պետք է կամավոր արյուն հանձնի:

«Մինչդեռ այսօր Հայաստանում 1000-ից 1-ը կամ 2-ն են արյուն հանձնում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կամավոր անվարձահատույց են տրամադրում արյունը, սակայն նրանց թիվն այսօր Հայաստանում ընդամենը 5 տոկոս է ընդհանուր դոնորների թվում: Այս դոնորներից հավաքագրված արյան տոկոսը ՀՀ-ում կազմում է ընդամենը 4.8 տոկոս: 40 տոկոս են կազմում փոխհատուցմամբ արյուն տվողները»,- տեղեկացրեց նա:

Նկատենք, որ արյունը այսօր խիստ անհրաժեշտ է հատկապես արյան հիվանդություններով տառապողներին: Հայաստանում այսօր նրանց թիվը մոտ 2200 է, որոնցից 480-ը երեխաներն են:

http://www.a1plus.am/am/social/2010/03/3/blood

Աթեիստ
30.03.2010, 23:23
1000 ներողություն, իսկ փողը փորներդ կծակի՞։

Kuk
30.03.2010, 23:28
1000 ներողություն, իսկ փողը փորներդ կծակի՞։

Չէ, չի ծակի, ուղղակի լավ կլինի, որ գնա պետության բյուջեից հիվանդանոցին հատկացված փողերն ուտողների գրպանները:

Աթեիստ
30.03.2010, 23:31
Արյան մեկ պարկի գինն այսօր 10 000 դրամ է: Արտակարգ դեպքերում միայն հիվանդին արյունը տրամադրվում է կենտրոնի պաշարներից, որը ձևավորված է անհատույց կամավոր դոնորներից հավաքագրված արյան հաշվին:

Այսինքն դուք անվարձահատույց տալիս եք, իսկ նրանք ծախում են։ Թե արտակարգ դեպքերի դեպքում ինչքան է մեր բժշկությունն «անվճար», կարծում եմ գաղտնիք չի։

Whyspher Whisper
30.03.2010, 23:32
Ես էլ կգամ, եթե քաշի համար արգելք չկա :)):

Քաշը հաստատ հաշվի են առնում: Ինչքան գիտեմ, կա երկու տարբերակ. 1. 50 կգ-ից քիչ կշռող մարդկանց չի կարելի, կամ էլ 2. հաշվարկում են ինչ-որ հարաբերությունները /~հասակ:քաշ/: Արյան խումբն էլ անպայման ասում են:
Իմիջիայլոց, կարդացել եմ, որ դեռահասներին /14-16տարեկանում հաստատ/ նույնիսկ օգտակար է արյուն հանձնելը: Ըստ երևույթին, այդ տարիքում օրգանիզմը սովորում է հեշտությամբ վերականգնվել, այդ թվում և լրացնել արյան քանակը:

Լուսաբեր
30.03.2010, 23:33
Համարյա ամեն բան կապված արյուն հանձնելու հետ պարզել եմ հենց մեր ընկերներից մեկից, որը մի ամիս առաջ է վերջին անգամ հանձնել:
Ուրեմն. Հանձնումը կատարվում է հետևյալ կերպ- Կիևյանի վրա կա «Վիոլա» արյան բանկ, Կիևյան կամրջից դեպի բարկամություն բարձրանալիս 100մետր վերև դեպի ձախ…Սպիտակ պաստառին կարմիր տառերով գրված է «Վիոլա» էտեղ է իրականացվում: Գնում եք մատից արյուն են վերցնում, իմանալու ձեր արյան խումբը, իմանում են տեղում մի քանի րոպեից պատասխանում են ձեզ արդյոք իրենց հարկավոր է տվյալ արյան խմբից, թե չէ: Ցանկալիա անձնագրի առկայություն ամեն դեպքում տվյալները վերցվում են, որ անհրաժեշտության դեպքում զանգահարեն ու գնաք արդեն արյուն հանձնելու:
Երբ անհրաժեշտ եղավ երկու օր շուտ կզանգեն ու օր կպայմանավորվեն, որ գնաք ձեռքի երակից նմուշ վերցնելու, դա անհրաժեշտա որպեսզի ստուգվի ամեն ինչ կարգինա թե չէ/ մատից վերցնելու դեպքում խոր ուսումնասիրություն չի կատարվում/: Եթե ամեն բան նորմալ եղավ կզանգեն ու առավոտյան գնում եք արդեն արյուն հանձնելու, առանց հաց ուտելու, կարաք միայն սուրճ խմեք: Արյունը հանձնելու ընթացքում իրենք արդեն տեսնում են ինչքան կարող են վերցնել:վերջացնելուց հետո 10ր պարկում եք էնտեղ: Վերջում ոչինչ չեն տա ուտելու, քանի որ դրա տեղը 450գ փոխարեն պարտադիր տալիս են 8500դրամ փող, դրանով կարող եք ինչ ուզում եք առնել ու ուտել :))
Ծխելու մասին բան չկա: Ոնց-որ թե չի արգելվում: :think

Artgeo
30.03.2010, 23:36
Կներեք, լիքը ռուսերեն տերմին կա, հայերեն չեմ կարող թարգմանել

Перечень противопоказаний: абсолютные противопоказания (отвод от донорства независимо от давности заболевания и результатов лечения):

* СПИД, носительство ВИЧ-инфекции
* сифилис, врожденный или приобретенный
* вирусные гепатиты (положительные реакции на маркеры вирусных гепатитов В и С)
* туберкулез, все формы
* бруцеллез
* сыпной тиф
* туляремия
* лепра
* эхинококкоз
* токсоплазмоз
* трипаносомоз
* филяриатоз
* ришта
* лейшманиоз
* злокачественные новообразования
* болезни крови
* органические заболевания ЦНС
* полное отсутствие слуха и речи
* психические заболевания
* наркомания, алкоголизм
* гипертоническая болезнь II - III ст.
* ишемическая болезнь сердца
* атеросклероз, атеросклеротический кардиосклероз
* облитерирующий эндартериит, неспецифический аортоартериит, рецидивирующий тромбофлебит
* эндокардит, миокардит
* порок сердца
* бронхиальная астма
* бронхоэктатическая болезнь, эмфизема легких, обструктивный бронхит, диффузный пневмосклероз в стадии декомпенсации
* ахилический гастрит
* язвенная болезнь желудка и двенадцатиперстной кишки
* хронические заболевания печени, в том числе токсической природы и неясной этиологии
* калькулезный холецистит с повторяющимися приступами и явлениями холангита
* цирроз печени
* диффузные заболевания соединительной ткани
* лучевая болезнь
* болезни эндокринной системы в случае выраженного нарушения функции и обмена веществ
* озена
* прочие острые и хронические тяжелые гнойно-воспалительные заболевания ЛОР-органов
* остаточные явления увеита
* высокая миопия (6 диоптрий и более)
* трахома
* полная слепота
* распространенные заболевания кожи воспалительного и инфекционного характера
* генерализованный псориаз, эритродермия, экзема, пиодермия, сикоз, красная волчанка, пузырчатые дерматозы
* грибковые поражения кожи (микроспория, трихофития, фавус, эпидермофития) и внутренних органов (глубокие микозы)
* остеомиелит острый и хронический
* оперативное вмешательство по поводу резекции органа (желудок, почка, желчный пузырь, селезенка, яичники, матка и пр.) и трансплантация органов и тканей.

Рекомендации донору:

1. Не следует сдавать кровь после работы в ночную смену.
2. За 48 часов до кроводачи необходимо воздержаться от употребления спиртных напитков, жирной и молочной пищи, семечек, шоколада, яиц, масла, лекарственных препаратов.
3. Сдача крови возможна не ранее, чем через две недели после окончания приема антибиотиков и через три дня после приема анальгетиков и салицилатов (аспирин).
4. В день кроводачи следует ограничиться легким завтраком (каша, овощи, сладкий чай с хлебом).
5. Перед кроводачей нельзя курить.

Մանուլ
30.03.2010, 23:38
Չէ, չի ծակի, ուղղակի լավ կլինի, որ գնա պետության բյուջեից հիվանդանոցին հատկացված փողերն ուտողների գրպանները:

Իմ մտքով էլ նոր էդ անցավ: Ի՞նչ իմանանք, որ մեր անվճար հանձնած արյունը իրենք չեն վաճառում :think:

Ձայնալար
30.03.2010, 23:45
Անվճար հետազոտվելու ձև ա էլի :)

Հայկօ
30.03.2010, 23:45
Իմ բախտից ե՞ն սենց թեմաներ բացվում: Հենց էսօր հանձնել եմ: Բոլորովին կամավոր ու բոլորովին անվճար :(: Բայց չհարցնեք :D:

Artgeo
30.03.2010, 23:46
Իմ բախտից ե՞ն սենց թեմաներ բացվում: Հենց էսօր հանձնել եմ: Բոլորովին կամավոր ու բոլորովին անվճար :(: Բայց չհարցնեք :D:
Նպատակը չէ, բայց ընթացքը հարցնելու եմ։ Պատմի։

Ձայնալար
30.03.2010, 23:47
Մենակ զգուշացնեմ, որ 450 գրամ արյունը այնքան էլ քիչ չի: Պետք ա դրանից հետո ձեզ լավ նայեք, որ շուտ վերականգնվեք: Ֆիզիկական աշխատանք, շատ հոգնել , գոնե առաջի մի շաբաթում չի կարելի:

Ռուֆուս
30.03.2010, 23:49
Մենակ զգուշացնեմ, որ 450 գրամ արյունը այնքան էլ քիչ չի: Պետք ա դրանից հետո ձեզ լավ նայեք, որ շուտ վերականգնվեք: Ֆիզիկական աշխատանք, շատ հոգնել , գոնե առաջի մի շաբաթում չի կարելի:

Իսկ հնարավոր չի՞ ավելի քիչ հանձնել, օրինակ դրա կեսը: Ես առանց էդ էլ սակավարյունություն ունեմ...

Rhayader
30.03.2010, 23:51
Ծխե՞լ։ Լո՞ւրջ։

Համոզված չեմ, բայց աչքիդ տակ ունեցիր;) ես էլ եմ նույն օրի, հավատա ինձ:

Chuk
30.03.2010, 23:51
Իսկ հնարավոր չի՞ ավելի քիչ հանձնել, օրինակ դրա կեսը: Ես առանց էդ էլ սակավարյունություն ունեմ...

Եթե սակավարյունություն ունես, ինչի՞ ես հանձնում:

Artgeo
30.03.2010, 23:52
Կարճ ասած, հիմնական պայմանները սրանք են


Նորմալ սնունդ, նախօրեին մեծ քանակությամբ ածղաջրեր, ոչ մի յուղային, ժարիտ, կծու ու նման բաներ, չի կարելի ձու, ծխեցրած, կաթնային սնունդ, կարագ
Շատ քանակությամբ ջուր
Քաղցր թեյ, մուրաբա, հաց, սուխարի, կաշա, գրեչկա, մակարոն առանց կարագի, հյութեր, կոմպոտներ, բանջարեղեն, մրգեր բացի բանանից անհրաժեշտ են
Ոչ մի ալկոհոլային խմիչք 48 ժամ մինչև արյուն հանձնելը
Ոչ մի ասպիրին, անալգին և դրանք պարունակող դեղեր 72 ժամ մինչև արյուն հանձնելը
Ոչ մի սիգարետ մի ժամ մինչև արյուն հանձնելը
Պարտադիր նորմալ քուն արյան հանձնելու օրվա նախորդ գիշերը

Ռուֆուս
30.03.2010, 23:53
Եթե սակավարյունություն ունես, ինչի՞ ես հանձնում:

Ուրիշներին օգնելու համար :)

Rhayader
30.03.2010, 23:54
Իմ մտքով էլ նոր էդ անցավ: Ի՞նչ իմանանք, որ մեր անվճար հանձնած արյունը իրենք չեն վաճառում :think:

Թող վաճառեն, իրենց խղճի վրա լինի: Ավելի լավ է, քան հիվանդ երեխային ասեն՝ յոխ, արյուն չկա:

Chuk
30.03.2010, 23:55
Ուրիշներին օգնելու համար :)

Հայկ, եթե կրիտիկական վիճակ լինի, հասկանում եմ: Բայց սեփական առողջության հաշվին (վերջին հաշվով).. իհարկե շատ մարդասիրական է, բայց միշտ չի, որ արդարացված:

Լուսաբեր
30.03.2010, 23:55
Ուրիշներին օգնելու համար :)

Հետո ստիպված կլինեն քեզ օգնել :))
Քեզնից հաստատ չեն վերցնի, եթե սակավարյունություն ունես :)

Ձայնալար
30.03.2010, 23:55
Իսկ հնարավոր չի՞ ավելի քիչ հանձնել, օրինակ դրա կեսը: Ես առանց էդ էլ սակավարյունություն ունեմ...

Եթե սակավարյունություն ունես, մի հանձնի ;)

My World My Space
31.03.2010, 00:02
շատ լավ բան եք որոշել, սիրով կմիանամ, բայց միայն մի դեպքում, եթե կոնկրետ մարդ կա, որին էդ պահին կարամ օգնեմ, թե չէ, երբ որ ինձ էր արյուն պետք, բժիշկները սպասեցին էնքան, մինչև գտան հարազատներիս ու երկու լիտրի փողը պոկեցին.... նոր միայն դուրս գրվեց անհրաժեշտ չէ, է, կենսական արյունը......

ministr
31.03.2010, 00:06
Մենակ զգուշացնեմ, որ 450 գրամ արյունը այնքան էլ քիչ չի: Պետք ա դրանից հետո ձեզ լավ նայեք, որ շուտ վերականգնվեք: Ֆիզիկական աշխատանք, շատ հոգնել , գոնե առաջի մի շաբաթում չի կարելի:

Գումարած դրան մտավոր աշխատանքի վրա կարգին կազդի, սաղ կխառնես իրար, հետո մուրազի ձեռից չես պրծնի :))

My World My Space
31.03.2010, 00:08
շատ լավ բան եք որոշել, սիրով կմիանամ, բայց միայն մի դեպքում, եթե կոնկրետ մարդ կա, որին էդ պահին կարամ օգնեմ, թե չէ, երբ որ ինձ էր արյուն պետք, բժիշկները սպասեցին էնքան, մինչև գտան հարազատներիս ու երկու լիտրի փողը պոկեցին.... նոր միայն դուրս գրվեց անհրաժեշտ չէ, է, կենսական արյունը......

պարզապես էնքան աբիդնի ա, որ կարան նստեն ու սպասեն, սպասեն էնքան մինչև որ մի հարազատ հայտնվի, որ էտ մի քանի հարյուր հազարը տա: պարզապես պոտք ա հասկանալ, որ ցանակացած ծնող իրա էրեխու համար իրան էլ կծախի, որ էդ մի քանի հայուր հազարը` իրա էրեխի "փրկագինը" տա....

Հայկօ
31.03.2010, 00:09
Նպատակը չէ, բայց ընթացքը հարցնելու եմ։ Պատմի։

Ռետինե սնամեջ խողովակով արմունկիցս վերև թևս ձիգ կապեց, սպիրտով թե ինչով ախտազերծեց, ասեղը մտցրեց արմունկի ծալքի վրա գտնվող երակի մեջ ու... Ի պաշլո-պայեխալո: Շատ չեմ հանձնել էդքան :): Ոչ մի բան չեմ զգացել, մանավանդ՝ ցավ-մավ: Արյան տեսքից կյանքում չեմ վախեցել, բուժքույրի հետ կատակ-մատակով հանձնեցի դուրս եկա: Բայց ինչքան համոզեցի շոկոլադ չտվեց :angry: Հետո սաղ օրը աշխատել եմ ու հլը սաղ եմ :):

Երկնային
31.03.2010, 00:27
Ընկերներիցս մեկը հենս էսօր գնացել հանձնել ա, ես էլ էի ուզում գնայ հետը, ասեց, որ ես գիժ եմ :D հետո որ լուրջ մտածեցի, հասկացա, որ եթե արյուն հանձնեմ, կարողա դրանից հետո էլ չապրեմ :D
բայց եթե գնաք, կարամ որպես պոդդերժկա ու շոկոլադ ուտող գամ :oy

Artgeo
31.03.2010, 00:31
Ռետինե սնամեջ խողովակով արմունկիցս վերև թևս ձիգ կապեց, սպիրտով թե ինչով ախտազերծեց, ասեղը մտցրեց արմունկի ծալքի վրա գտնվող երակի մեջ ու... Ի պաշլո-պայեխալո: Շատ չեմ հանձնել էդքան :): Ոչ մի բան չեմ զգացել, մանավանդ՝ ցավ-մավ: Արյան տեսքից կյանքում չեմ վախեցել, բուժքույրի հետ կատակ-մատակով հանձնեցի դուրս եկա: Բայց ինչքան համոզեցի շոկոլադ չտվեց :angry: Հետո սաղ օրը աշխատել եմ ու հլը սաղ եմ :):
Սպասի, գնացել ես տենց միանգամից, առանց ստուգվելու, անցյալդ պատմելու և այլն և այլնի հանգիստ հանձնել ու եկե՞լ

Բա ի՞նչ են ուրիշները խոսում։

Երկնային
31.03.2010, 00:32
Սպասի, գնացել ես տենց միանգամից, առանց ստուգվելու, անցյալդ պատմելու և այլն և այլնի հանգիստ հանձնել ու եկե՞լ

Բա ի՞նչ են ուրիշները խոսում։

չէ, անպայման ստուգում են սաղ

Հայկօ
31.03.2010, 00:37
Սպասի, գնացել ես տենց միանգամից, առանց ստուգվելու, անցյալդ պատմելու և այլն և այլնի հանգիստ հանձնել ու եկե՞լ

Բա ի՞նչ են ուրիշները խոսում։

Ասեցի էլ՝ մի հարցրու :angry:

Hda
31.03.2010, 00:39
Սպասի, գնացել ես տենց միանգամից, առանց ստուգվելու, անցյալդ պատմելու և այլն և այլնի հանգիստ հանձնել ու եկե՞լ

Բա ի՞նչ են ուրիշները խոսում։

Artgeo ջան չջոկեցիր,մարդը սկզբից էլ ասեց մի հարցրա,ինքը ըն բուժքրոջ համարա գնացել::D
Բռնվեցիր::D

Ձայնալար
31.03.2010, 09:39
Լավ, որ այդպես անկեղծ խոսակցություն գնաց, ես էլ եմ երկու անգամ արյուն հանձնել :))) Եթե արյան տեսքից ասեղից եսիմ ինչից վաղենալու բզիկներ չունեք, նույնիսկ հաճելի ա :)) Պառկում ես քո համար, արյունը հոսում ա, նույնիսկ հանգստացնում ա մի տեսակ: Ինձ որ մնար կքնեի, էն էլ բուժքույրը ասեց չի կարելի, բզբզում էր, որ չքնեմ ու անընդհատ որպիսությունս էր հարցնում: Ընդ որում հանձնել եմ 2 անգամ, մոտ մի շաբաթ անդմիջումով: Առաջի հանձնելուց հետո ուժերս լրիվ տեղն էին, բացարձակապես ինքնազգացողությանս վրա չէր անդրադարձել: Երկրորդ անգամվանից հետո միքիչ սակավարյունության ախտանիշներ կային՝ աչքերի առաջ սևանալ և այլն:

Rhayader
31.03.2010, 09:48
Ժող, որ գնաք, մի հատ զանգ տվեք:

Ֆրեյա
31.03.2010, 10:27
Ժող, որ գնաք, մի հատ զանգ տվեք:

Սոֆ... լավ էլի... պետք չի... :))
Քո արյունը ում մեջ լցնեն դառնալու ա մանիակ :))

Մանուլ
31.03.2010, 15:23
Երկրորդ անգամվանից հետո միքիչ սակավարյունության ախտանիշներ կային՝ աչքերի առաջ սևանալ և այլն:
Իմ աչքերի առաջ հիմա էլ ա մեկ-մեկ սևանում, կարող ա՞ ես էլ սակավարյունություն ունեմ :think:

Ձայնալար
31.03.2010, 15:27
Արագ պպզի վեր կաց, եթե սևանա, դա սակավարյունության ախտանիշներից ա:

Artgeo
31.03.2010, 15:37
Իմ աչքերի առաջ հիմա էլ ա մեկ-մեկ սևանում, կարող ա՞ ես էլ սակավարյունություն ունեմ :think:
Իմը օրինակ ճնշման հետ կապված ա տենց լինում։ Կամ մեկ-մեկ նենց հավեսով գլուխս ֆռռում ա… ոչ մի կառուսել չի հասնի դրան։

Hda
31.03.2010, 16:28
Իմը օրինակ ճնշման հետ կապված ա տենց լինում։ Կամ մեկ-մեկ նենց հավեսով գլուխս ֆռռում ա… ոչ մի կառուսել չի հասնի դրան։

ջահել եք, չան տեղ չեք դնում:Ժամանակ գտեք հետազոտվեք, ըտենց մի թողեք որ հետո չասեք իզուր չլսեցինք:Առողջության հետ կապվաց հարցերը կատակ չեն սիրւմ:Ցանկացաց հիվանդություն անհամեմատ հեչտ կանղարգելվում է,քան բուԺվում: Առողջ ապրեք:

Artgeo
31.03.2010, 16:36
Զանգեցի Կիևյանի մոտի տեղը, ասին առավոտյան սոված փորին համեցեք։

Մնաց որոշենք երբ ենք գնում։

Մանուլ
31.03.2010, 18:30
Արագ պպզի վեր կաց, եթե սևանա, դա սակավարյունության ախտանիշներից ա:

Չէ, չսևացավ... Չնայած սենյակը մութ էր, կարող ա սևացել ա, չեմ իմացել :D:
Էս վերջերս հազվադեպ ա սևանում, բայց 1-2 տարի առաջ շատ հաճախ էր լինում: Ասում էին` վատ սնվելուց ա, չգիտեմ...

Artgeo
31.03.2010, 21:06
ջահել եք, չան տեղ չեք դնում:Ժամանակ գտեք հետազոտվեք, ըտենց մի թողեք որ հետո չասեք իզուր չլսեցինք:Առողջության հետ կապվաց հարցերը կատակ չեն սիրւմ:Ցանկացաց հիվանդություն անհամեմատ հեչտ կանղարգելվում է,քան բուԺվում: Առողջ ապրեք:
Ո՞վ ասեց, որ չենք հետազոտվում։ Ճնշումս 13 տարեկանից ով չափում ա շշմում ա, 140/100 ի վրայա սովորաբար։ Մոտավորապես 15-16 տարեկանում առաջին անգամ հետազոտվեցի, ամեն ինչ հրաշալի էր, բացի ճնշումից։ Դեղեր-մեղեր նշանակեցին, բժիշկ են էլի, դեղերից բացի ուրիշ ի՞նչ պիտի անեին։ Դեղերը սկսեցի խմել ու… Սկսեցի ինձ անընդհատ վատ զգալ :D Դադարեցրի խմելը, նորից ինձ լավ էի զգում։ Մի երկու ամիս առաջ, էս խոզի գրիպի հետ կապված մաման վախեցել էր, գնացինք պոլիկլինիկա, ստուգեցին, լրիվ նորմալ էր, ճնշումս չափին ու… Էլի սկսվեց էդ հիմարությունը, բայց էս անգամ ժամանակին ամեն ինչ դադարեցրի։ :) Որ մորաքույրս 13 տարեկանում չչափեր, չէինք էլ իմանա, որ «նորմայից» դուրս ա ճնշումս։


ԺՈՂ, Ե՞ՐԲ ԳՆԱՆՔ ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

Rhayader
31.03.2010, 21:21
Չէ, չսևացավ... Չնայած սենյակը մութ էր, կարող ա սևացել ա, չեմ իմացել :D:
Էս վերջերս հազվադեպ ա սևանում, բայց 1-2 տարի առաջ շատ հաճախ էր լինում: Ասում էին` վատ սնվելուց ա, չգիտեմ...

Դու էլ ինչ ես դրանից պատմություն սարքել:angry տարիքային ու լրիվ բնական երևույթ ա:

Մանուլ
31.03.2010, 21:24
Դու էլ ինչ ես դրանից պատմություն սարքել:angry տարիքային ու լրիվ բնական երևույթ ա:
Ես ինչ ինձ հիշում եմ, տենց ա, տարիքային չի :}: Բայց դե բան չկա երևի... :think Պատմություն չեմ սարքում, մտածեցի` կարող ա ես էլ սակավարյութնություն ունեմ :angry :D

Hda
31.03.2010, 22:10
Ո՞վ ասեց, որ չենք հետազոտվում։ Ճնշումս 13 տարեկանից ով չափում ա շշմում ա, 140/100 ի վրայա սովորաբար։ Մոտավորապես 15-16 տարեկանում առաջին անգամ հետազոտվեցի, ամեն ինչ հրաշալի էր, բացի ճնշումից։ Դեղեր-մեղեր նշանակեցին, բժիշկ են էլի, դեղերից բացի ուրիշ ի՞նչ պիտի անեին։ Դեղերը սկսեցի խմել ու… Սկսեցի ինձ անընդհատ վատ զգալ :D Դադարեցրի խմելը, նորից ինձ լավ էի զգում։ Մի երկու ամիս առաջ, էս խոզի գրիպի հետ կապված մաման վախեցել էր, գնացինք պոլիկլինիկա, ստուգեցին, լրիվ նորմալ էր, ճնշումս չափին ու… Էլի սկսվեց էդ հիմարությունը, բայց էս անգամ ժամանակին ամեն ինչ դադարեցրի։ :) Որ մորաքույրս 13 տարեկանում չչափեր, չէինք էլ իմանա, որ «նորմայից» դուրս ա ճնշումս։


ԺՈՂ, Ե՞ՐԲ ԳՆԱՆՔ ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Ավելի լավ:
Կարեևորը սեփական յուրահատկությունը իմանալն ու բժշկին էլ զգուշացնելն է:Կասկածելի բժիշկ ա եղել,իմանալով որ 13 տարեկանից ըտենցա մոտդ դեղերա նշանակել:Հաստատ էն տարիքում չես,որ դեղի կարիք լինի:Իսկ 13 ում մանկական հետաքրրություն էր,որ մորաքույրդ չափեց՞,թե անհրաժեշտություն առաջացավ:Հո շատ չէիր ծխում՞:D
Քանի անգամ ,որ արյուն տվել եմ,միաժամանակ կոմպլեկս հետազոտություն եմ անցել,ուստի չգիտեմ միայն արյուն տալուց ճնշում չափում են թե չէ:Կարող ես պահանջել ու եթե համոզես մի հատ էլ տալուց հետո,կնկատես ինչքան իջաց կլինի:
հ.գ
մոռացա ասեմ շաաաատ մեծ ասեղով են ծակում ու շաաաաատ ցավումա:D

Artgeo
01.04.2010, 04:52
Իսկ 13 ում մանկական հետաքրրություն էր,որ մորաքույրդ չափեց՞,թե անհրաժեշտություն առաջացավ:Հո շատ չէիր ծխում՞:D
Մինչև 18 տարեկան ընդհանրապես չեմ էլ փորձել, ոչ մի հատիկ։ Հարևանուհին էր եկել, իր ճնշումը չափելու, ես էլ «յազվա» կպա ու գլխիս զորով սարքեցի…

Ժող, թեմայից լրիվ շեղվել ենք։ Առաջարկում եմ գրել,
ո՞վ հաստատ կգա ու ե՞րբ գնանք։

einnA
30.08.2010, 14:43
Ես գալիս եմ, ամեն օր բացի շաբաթ կիրակի օրերից պատրաստ եմ:
Արյանս խումբը չեմ իմանում բայց, հույսով եմ կիմանամ ;)

ՆանՍ
30.08.2010, 14:50
Ես էլ կգամ, բայց մենակ կիրակի;)