PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Roller-ի, Yeghoyan-ի և Sophie-ի համատեղ պատմվածքը



Chuk
30.03.2010, 14:13
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Roller (http://www.akumb.am/member.php/4009-Roller)-ը սկսում է, Yeghoyan (http://www.akumb.am/member.php/21360-Yeghoyan)-ը շարունակում է, Sophie (http://www.akumb.am/member.php/23202-Sophie")-ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Roller
30.03.2010, 14:18
Ես երբեք չեմ սիրել հրաժեշտը, որովհետև վերջին պահին չգիտես` ինչ ասես: Անընդհատ ուզում ես երկարացնել խոսակցությունը, ուզում ես “մնաս բարով”-ի փոխարեն ասել “սիրում եմ քեզ”... Բառերդ չեն հերիքում, ու թվում է` Մաշտոցն այնքան քիչ տառեր է հնարել, որ քո ուզած բառն այդ տառերով չես կազմի: Ստիպված ասում ես ուղեղիդ առաջինը հասած միտքը.
- Եթե աչքերն են մարդու ամենաթաց տեղը, ուրեմն ես լրիվ չորացել եմ:
- Գուցե լավն էլ հենց դա է: Գուցե արցունքներն իզուր կլինեին: Գուցե ես...Լավ...Վատանում եմ:

Խոսափողն այնքան արագ ցած դրեց, որ “Վատանում եմ”-ից վախեցած նորից զանգեցի: Բայց... “Բաժանորդն անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս”:

Ինչո՞ւ չեմ կարողանում նրան խղճալ: Ամբողջ կյանքում ի’նձ են լքել, իսկ հիմա ստացվում է այնպես, որ ես եմ լքում... Ինչ-որ բան ինձ հուշում էր, որ նա հիմա սպասում է քաղաքային հեռախոսի մոտ, հույս ունի, որ կզանգեմ տան համարին, որ կխնդրեմ ներել ինձ:

- Էդպես էլ չզանգեցիր:
- Իսկ դու իբր սպասում էիր իմ զանգի՞ն:
- Ես քեզ սիրում եմ ու միշտ էլ սպասում եմ քո զանգին: Պարզապես էդ պահին հին սովորությանս համաձայն անջատեցի հեռախոսը: Գիտեմ` վատ սովորություն է, արդեն ասել ես ինձ, բայց... Մի լքիր ինձ:

Գլխապտույտի նման մի բան կատարվեց ու երբ աչքերս բացեցի, Անիի մեծ ու կապույտ աչքերն ուղիղ նայում էին շուրթերիս, որոնք չգիտեմ ինչու թաց էին...

Yeghoyan
30.03.2010, 18:26
-Ներիր, - նայում էի շուրթերին, ցանկանում ևս մեկ անգամ, վերջին անգամ գոնե համբուրել դրանք, բայց գիտակցում, որ դա պարտություն կնշանակի,- ներիր, բայց ես պետք է գնամ:
-Իսկ ես, իսկ մենք, մեր ապագան, համատեղ կյանքի վերաբերյալ մեր ծրագրերը,- արցունքն աչքերին, հեկեկալով խոսում էր Անին` չուզենալով բաց թողնել վերարկուս, այնքան ամուր էր պահում ձեռքերում, կարծես դա նրա վերջին հույսն էր, եթե բաց թողներ` կկորցներ: Եվ այդպես էլ կար, գուցե ենթագիտակցորեն, բայց նա զգում էր, հասկանում էր, որ դա մեր վերջին հանդիպումն էր, ես մեկնում էի անվերադարձ:
-Չեմ կարող, պետք է գնամ, - ասացի ու հետ քաշվեցի, մեջս զսպելով նրան գրկելու ու հանգստացնելու անհագ ցանկությունը:
- Հասկացիր, պարզապես այդ պահին հին սովորությանս համաձայն անջատեցի հեռախոսը: Գիտեմ, վատ սովորություն է, արդեն ասել ես ինձ, բայց... - խուսում էր նա, ու անվերջ լալիս, առաջին անգամ էի տեսնում նրան այդպիսին, այդքան խղճահար, հայտնված այդքան անելաների վիճակում:
- Պարզապես այդ պահին, հին սովորությանդ պատճառով ես ստորագրել եմ, ինձ վրա պարտավորություն է դրված, և այժմ ես պետք է գնամ, ժամանակ էլ չկա, տես ուղևորներն արդեն տեղավորվել են, ես էլ պետք է գնամ:
-Չէ, մի գնա, ներիր ինձ, մի լքիր…
-Չեմ կարող, պետք է գնամ, հանգստացիր և վերադարձիր տուն, տեսնո՞ւմ ես աշխատակիցը մեզ է մոտենում, ամենայն հավանականությամբ զգուշացնելու, որ ժամանակն է:
- Գրողի ծոցը ժամանակն էլ, աշխատակիցն էլ, հասկացիր, որ չեմ կարող առանց քեզ, որ չեմ ուզում… կիսատ մնաց նրա բառերը, երբ մեզ մոտեցած կայարանի աշխատակիցը հայտնեց, որ գնացքը շուտով կշարժվի, շտապել է պետք: Մի պահ ուզեցի թողնել ամեն ինչ ու Անիի հետ հեռանալ, գնալ մի այնպիսի քաղաք, որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչի, որտեղ չի լինի ոչինչ ու ոչ ոք, միայն ես և նա, բայց գնացքի սարսափազդու սուլոցը սթափեցրեց, արթնացրեց հաճելի երազից, թողեցի նրան հենց նույն տեղում կանգնած ու հեռացա, չփորձեցի էլ հետ նայել, երբ գնում էի դեպի գնացքը: Իսկ կայարանի աշխատակիցը շտապեցնում էր՝ առանց հասկանալու հոգուս ցավը, հասկանալի է, նա իր աշխատանքն էր կատարում, շտապել էր պետք:


* * *

-Եվ դուք այլևս չե՞ք հանդիպել, չե՞ք խոսել, կապ չի՞ եղել:
-Ոչ, չենք հանդիպել, չենք խոսացել, կապ չի եղել, շտապեցի այն օրն առանց ետ նայելու, ու այդպես էլ չիմացա թե ինչ է եղել նրա հետ, հետո ինչ է արել նա, ինչպես ու որտեղ է ապրել … մենք չէինք հանդիպել, մինչ երեկ:
- Ի՞նչ ես մտադիր անել:
-Չգիտեմ, չեմ կարողանում մտածել, նա մենակ չէր, նրա կողքին մարդ կար, տղամարդ, որ ամենայն հավանականությամբ ամուսինն էր:
- Բայց նա հանդիպում է խնդրել:
-Գիտեմ, գիտեմ, դրա համար էլ քեզանից խորհուրդ եմ ուզում, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է պետք անել:
-Իսկ դու ի՞նչ ես ցանկանում անել:
- Չգիտեմ, իսկ ամուսինը, մի՞թե նա չի սիրում իր ամուսնուն, կամ մի՞թե նա չի մոռացել ինձ, այդ դեպքում ինչի՞ է ամուսնացել, նա երջանիկ տեսք ուներ, չէի ասի թե անհաջող է ամուսնությունը:
- Ինչի՞ց ենթադրեցիր, թե ամուսինն է, հնարավոր է պարզապես ծանոթ է եղել:
-Չգիտեմ, ասա ի՞նչ է պետք անել, ես ուզում եմ տեսնել, սիրել նրան, նա հանդիպում է խնդրում, բայց ամուսնացած է, ինչպե՞ս պետք է վարվեմ ես:
- Հանդիպումն արդեն նշանակված է, մի մոռացիր, միայն թե հասկանալ է պետք, թե ինչի՞ համար է այն, իսկ դրա մասին կիմանաս, եթե գնաս: Գնա, կխոսեք, կհասկանաք, կհիշեք …
- Հիշե՞լ, - արհամարհական ժպիտ երևաց Սուրենի դեմքին, մի շարունակիր, - գոռաց ընկերոջ վրա, վերցրեց կոստյումն ու դուրս եկավ տանից:
,,Ժամը հինգն է, մինչ ութը երեք ժամ կա, կհասցնեմ մի քիչ մտածել,, - քայլում էր քաղաքի կենտրոնական փողոցի մայթերով, հիշում երեկվա պատահական հանդիպումը Անիի հետ, հիշեց տարիներ առաջ ինչպես էր թողել նրան գյուղի կայարանում ու մեկնել քաղաք աշխատանքային պայմանագրի կանոններին համաձայն, ու հետ չէր վերադարձել, բայց հետ վերադառնալու պայման չի էլ եղել: Այդ դեպքում ինչի՞ եմ ես ինձ վատ զգում, ես նրան չեմ լքել, ես նրան չեմ թողել բախտի քմահաճույքին, նա ինքն է առաջինը չպատասխանելու որոշում կայացրել, ինչի՞ եմ ինձ այսքան ճնշված զգում, իսկ հիմա նա ինքն է հանդիպում խնդրել: Տեսնես ե՞րբ է անցնելու այս երեք ժամը, ես ուզում եմ տեսնել նրան, - վճռեց Սուրենն ու քայլերն արագացրեց դեպի հանդիպման վայրը:
Արդեն այգուն էր մոտենում, նայեց ժամացույցին, բայց շուտ է, դեռ մեկ ժամ կա, կարելի է զգեստափոխվել,- ինքն իրեն խոսելով` քայլերն արագացրեց դեպի տուն, - անհրաժեշտ է շտապ տուն հասնել, զգեստափոխվել ու ժամանակին ետ գալ:

Sophie
01.04.2010, 19:09
Նա շտապով հանեց զինվորական համազգեստը ու հագավ ամենահարմար կոստյումը: Սակայն շուտով դա էլ հանեց ինքն էլ զարմանալով, թե ինչու էր հագել ու մի քանի րոպե փնտրտուքից հետո գտավ ինչ որ հարմար առօրեական բան և հագավ: Դեռ էլի ժամանակ ուներ, նայեց ժամացույցին ու սկսեց սենյակի մեջ աջ ու ձախ քայլել: Ինչ տաօրինակ է: Մինչ այժմ ինքն իր համար ապրում էր առանց Անիի արդեն 4 տարի: Ոչ մի օր չի փորձել զանգել՝ հստակ որոշելով փակել անցյալի էջերը: Սակայն հիմա անհանսգտություն ու դող է պատել իրեն: Ո՛չ, նա չի կարող ասել ճշգրիտ սիրում է այդ կին դարձած աղջկան , թե ոչ: Իսկ միգուցե պարզապես փոշի է՞ր նստել իր զգացմունքների վրա: Անիի նկարը ճանպրուկի մեջից շատ հազվադեպ է դուրս հանել, այն միշտ այնտեղ է եղել և սակայն օգտագորշվել է միշտ գրեթե պատահական՝ ինչ որ իրեր փնտրելիս: Նա նայել է նկարին ժպտացել հիշել իրենց սիրո որոշ դրվագներ ու էլի տեղը դրել խնամքով: Չէ, նա ոչ մի առանձնահատուկ հույզեր չի ունեցել բաժանումից հետո, ոչ սպանիչ կարոտ, ոչ վերադարձի ցանկություն, եթե չհաշվենք բաժանումից անմիջապես հետո 2 ծանր շաբաթները: Միգուցե ծանր կոպիտ աշխատանքն է պատճառը: Ո՛չ, պատճառն իր որոշումն էր փակել անցյալի էջերը և վերջ:
Դանդաղ քայլերով դուրս եկավ Սուրենը՝ փորձելով ամեն կերպ հանգտսացնել սրտի զարկերը մինչև կհասներ պայմանավորված վայրը: Թեև դրսում բոլորովին շոգ չէր, բայց նա կարծես շնչահեղձ լինելիս լիներ : Անընդհատ ձեռքով քաշում էր վերնաշապիկի օձիքը, որպեսզի մի քիչ հովանա և ետ մղի գարնանային «ուժեղ տոթը»:
Իսկ Անին նստած էր այգու փոքրիկ սրճարանոում և անհանգստության ոչ մի նշաններ չէր ցույց տալիս: Նրա աչքերը ժպտում էին շատ վստահ սակայն ոչ հեգնորեն: Նույն աչքերն էին կարծես խոնավ, բայց մի տեսակ փոխված կարծես վարագուրված լինեին մի թափանցիկ անբնական հանդարտությամբ :Սուրենին մի պահ թվաց, թե նա բոլորովին ուրիշ մեկի է հանդիպել : Անին շատ էր փոխվել, իսկական կին էր դարձել: Թեև նա միշտ էլ լավիկն էր եղել, բայց հիմա արտասովոր գեղեցիկ էր: Նա հագնված էր շատ նրբաճաշակ ու նորաձև: Նրա ամբողջ արտաքին տեսքից կարելի էր ենթադրել, որ բարեկեցիկ կյանք է վարում: Մի պահ Սուրենը սարսռաց , նրան թվաց որ Անին եկել է վրեժ լուծելու ծաղրելու իրեն, որ իր այս շլացուցիչ հմայքով եկել է ապացուցելու... : Նա չկարողացավ շարունակել միտքը, անջատված ու մեխանիկորեն նստեց դիմացի աթոռին :
- Ինչպե՞ս ես: Մի տեսակ հոգնած ես երևում:
Անիի խոսքերը շատ բնական էին հնչում, կարծես նրանք ամեն օր հենց այստեղ հանդիպում էին ու խոսում դեսից դենից:
- Լավ եմ, նորմալ ... դու ասա, շատ ես փոխվել:
Ի պատասխան Անին բարձր ծիծաղեց: Կարճ լռություն տիրեց, որը ուղեկցվում էր միմյանց թաքուն ուսումնասիրելով:
- Հեռախոսահամարդ վաղուց ե՞ս փոխել: Զանգահարեցի, որ մի քիչ ուշ պայմանավորվեինք այն էլ պարզվեց այլևս գոյություն չունի:
- Արդեն 2 տարի կլինի: Առաջին անգամ էի՞ր զանգում:
Անիի աչքերը սառեցին միանգամից:
- Այո, իսկ ինչու՞ ես հարցնում:
- Մտածում էի միգուցե էլի էիր զանգել ու ինձ չէիր գտել:
- Ինչու պետք է զանգեի, դու ես ինձ լքել:
Անիի խոսքերի մեջ հեգնանք չկար: Նա ուղակի արտասանում էր բառերը հստակ ու առանց էմոցիաների: Անհասկանալի էր դա Սուրենին:
- Այդ դեպքում ինչու՞ այս անգամ ցանկացար հանդիպել:
Անին չպատասխանեց հարցին, կարծես իրեն հարց չէին տվել այլ ժպտալով շարունակեց.
-Տատիկն ինչպես է :
- Լավ է: Վոլգորգրադում է, հորաքրոջս մոտ:
- Վաղուց ե՞ս տեղափոխվել Երևան:
- Մեկ տարի է արդեն: Առաջարկեցին ես էլ համաձայնվեցի այստեղ աշխատել: Գորիսում չնայած շատ ավելի հանգիստ էր ինձ համար: Ի՞սկ դու:
– Գործերս փոխեցի համալսարան, Հիմա էլ մագիստրատուրան եմ ավարտում:
- Պարզ է, ուրախ եմ քեզ համար այդ տեղական քոլեջը քեզ ոչինչ չէր տա: Վստահ եմ ամենալավ իրավաբանը կլինես Հայաստանում :
Սուրենը դեռ հուզված էր: Նա դեռ չէր հասկանում Անիի իր հետ հանդիպման պատճառը: Բայց ամենաշատը նրան հուզում էր մի հարց, որը նա անընդհատ փորձում էր տալ : Եվ մի քանի կողմնակի հարցեր, նորություններ բարեկամների և աշխատանքի մասին փոխանակելուց հետո վերջապես ասաց.
- Շատ անսպասելի էր քեզ հանդիպելը : Անի, ասա ինձ, ո՞վ էր երեկ քեզ հետ :
- Ընկերս էր:
- Պարզ է: Պատրաստվում ե՞ս ամուսնանալ:
- Սուրեն ներիր, բայց պետք է գնամ :
Նա շտապով նայեց ժամացույցին և վեր կացավ ժպտալով: Սուրենը մեծ ցանկություն ունեցավ քաշել նրան իր գիկը, սեղմել ցավ պատճառելու չափ: Ինչու է նա իրեն այսպես արհամարում: Ինչու է եկել, ինքն է եկել ու այսպես արհամարում իրեն անխոս, հեգնում տարօրինակ կերպով առանց խոսքի առանց վիարվորանքի: Բայց զգում էր, որ իրավունք չունի, այս աղջիկն այլևս իրենը չէ: Եվ ինքը փոխանակ պահանջի նրանից պատասխան, ուղակի շփոթահար կանգնել է հիմարի նման:
-Ես կուղեկցեմ քեզ:
– Չէ հարկավոր չէ, ինձ սպասում են:Լավ մնա...
Եվ իսկապես Անին նստեց փողոցում սպասող մեքենան և հեռացավ:
Նույնիսկ 3 օր հետո Սուրենին թվում էր, թե այդ հանդիպումը երազ էր: Որ ուշացած մղձավանջները եկել են վրեժ լուծելու իրենից, չէ որ նա չի տանջվել առաջ բաժանումից...
Միայն ընկերն էր հիշեցնում, որ դա իսկապես եղելություն է , չէ որ Անին հենց ընկերոջից է խնդրել հանդիպում կազմակերպել իր հետ: Սուրենը անասանելի տանջվում էր: Նա ուզում էր գտնել Անիին, փախցնել ու հավետ իր կողքին պահել: Նրա մոտ մի նոր կիրք էր բարձրացել: Նա անընդհատ հիշում էր Անիի նորոգված կերպարը և կարծես օրեցօր ավելի սիրահարվում: Անիի հին հեռախոսահամարը նույնպես գոյություն չուներ այլևս : Նա չգիտեր թե ինչ պետք է անի, ինչպես գտնի նրան, իսկ հակառակ դեպքում ինչպես ապրի առանց նրա... :
- Այո երկուսս էլ մեղավոր ենք բաժանման համար: Ես քո երեխայությունը կարող էի ներել : Դու էլ կարող էիր ինձ սպասել... եթե ես զանգեի քեզ, եթե ես պահեի քեզ մի կերպ, դու կհամակերպվեիր իմ աշխատանքի հետ, ինչքան էլ քեզ դուր չէր գալիս...
Չորս օր հետո Սուրենին կանչեցին ղեկավարությունից և ազատեցին աշխատանքից իրեն անհասկանալի պատճառով: Ազատման հրամանը ստորագրվեց միանգամից, մեկ շաբաթից նա պետք է լքեր ծառայությունը: Ղեկավարությունը գտել էր ինչ ինչ պատճառներ, որոնք բավարար էին համարվում դրա համար: Սուրենը բողոքել չէր կարող, որովհետև եթե հարցը բարձրաձայնվեր իր համար ավելի վատ կլինի բացատրեցին իրեն: Իհարկե գործընկերներն իրեն հավատում են, բայց հրամանը վերևից էր և իրենք ոչինչ անել չէին կարող:
Սուրենը վերադարձավ գյուղ: Քաղաքում նա տուն չուներ և իմաստ չուներ այնտեղ մնալն առանց աշխատանքի: Իսկ նոր աշխատանք գտնելու համար դեռ պատրաստվել է պետք : Եվ բացի այդ դա էլ հարց է կարող է նա այս ամենից հետո նորմալ աշխատանք գտնել: Նրան ժամանակ էր պետք մտքերը ժողովելու՝ ուշքի գալու համար: Ինչպե՞ս կարող էր ամենինչ այսպես միանգամից փուլ գալ: Սուրենը չէր կարողանում հավատալ եղելությանը: Ինչու՞ հայտնվեց Անին: Հիմա նա ինչպես գլխից հանի նրան, մանավանդ հիմա երբ աշխատանքն այլևս չի կարող ցրել իր անհանգիստ մտքերը: Իսկ հիմա նա վերադառնում էր գյուղ անհայտ ժամանակով:

Գյուղում ամեն ինչ նույնն էր կարծես, միայն իրենց տունն էր չափազանց հնացել: Սուրենը եռանդուն կերպով սկսեց կարգի բերել տունն ու բակը: Եթե տատիկը գնացած չլիներ տունը երբեք այսպես չէր հնանալ Գործ բավական շատ կար, սակայն Սուրենն իրեն չէր խնայում : Նա չէր ուզում պարապ մնալ, գիտակցել իր խեղճ վիճակը: Նա աշխատում էր մի տեսակ բթացած վիճակում: Սակայն երկու շաբաթում նա արդեն ավարտեց ամեն հնարավոր անելիք: Հիմա կարող էր հանգստանալ ու մտածել: Բայց Սուրենը չէր ուզում հանգստանալ, նրան ոչինչ չէր մխիթարում : Նա չգիտեր, թե հիմա ինչպիսին կլինի իր կյանքն այսուհետ: Նրա մտքից ոչ մի կերպ դուրս չէր գալիս Անին: Անգամ մի քանի ծանոթների այցելելը նրան ոչինչ չտվեց: Սուրենը սկսեց գիշերները թափառել գյուղի հին փողոցներով: Գնաց Անիենց տան մոտ: Նրանց տունը նույնպես անբնակ էր ու կարծես շատ վաղուց: Սուրենը քիչ էր մնում լաց լինի: Կոկորդի ցավը խեղդում էր նրան: Շուրջն ամեն ինչ Անիին էր հիշեցնում: Թե ծառերը, տները, դպրոցի հետնաբակը, իրենց սիրած փոքր պուրակը ամեն ինչ նույն էր մնացել... ի դժբախտություն Սուրենի: Չկար մի վայր որտեղ ազատ լիներ նա Անիի հետ կապված կպչուն հուշերից: Ահա նա վերադարձել է անցյալ ամեն ինչ նույնն է, բայց չկա Անին: Այսպես անցան շաբաթներ, բայց ոչինչ չէր փոխվում, գյուղը դեռ շնչում էր Անիի թարմ շնչով, ինչպես, որ Սուրենի ամբողջ միտքը:
Մի օր էլ Սուրենը վերջապես համարձակվեց հետաքրքրվել հարևաններից Անիի ընտանիքի մասին: Պարզվեց որ Անին իր գնալուց երեք ամիս հետո ընդունվել է համալսարան և որոշել է , ընդմիշտ հեռանալ գյուղից: Սկզբում ծնողները դեմ են եղել , բայց հետո իրենք էլ են հեռացել: Սակայն Անիի հետի պարոնի մասին նրանք ոչինչ չգիտեին, միայն ասացին, որ մեկ տարի առաջ Անիի մայրն ասել էր, որ Անիին շատ լավ ու հարմար թեկնածու է հայտնվել , բայց նա դեռ չի ուզում:
Սուրենը հիմա շատ լավ հասկանում էր, թե ինչու Անին այլևս չէր կարողացել մնալ գյուղում: Երևի ճակատագիրը հատուկ է այսպես դասավորել՝ մտածում էր նա , որ ինքը ևս զգա այդ անտանելի ծանրությունը, թե ինչ բան է ապրել անընդհատ շրջապատված սիրո հուշերով բայց առանց սիրեցյալի...

Մի ուրիշ անգամ հարց ու փորձ անելիս Սուրենը պարզեց, որ Անիի նոր ընկերը բարձրապաշտոն զինվորական է:

Roller
01.04.2010, 22:17
Վերջը տխուր էր: Պարզ զգացվեց, որ Սոֆի-ն փորձել է տղա հերոսին` Սուրենին վատ վիճակի մեջ դնել, հոգու խորքում Անի-ի փոխարեն մուռ հանելով:

Շինարար
01.04.2010, 22:30
Պատմվածքը լա՞վն էր, թե՞ վատը:8 Նախ, բավակին ամբողջական էր, ճիշտ հերթագայությամբ, ավանդական ոճով շարադրված, մի փոքր սերիալային, մի փոքր շատ սերիալային, ինչևէ, ապրեք, եթե սկսեմ սուբյեկտիվ դատել, թեման ինքնին անհետաքրքիր էր, ոչ համոզիչ, գիտես՝ բաժանվեցին, ծանր ապրումներ, չգիտեմ ինչ, գուցե ես եմ չափազանց պրոզայիկ, բայց չհավատացի ոչ Սուրենի զգացմունքներին, ոչ Անիի զգացմունքներին, Անիին չսիրեցի էլ, Սուրենին գոնե մի փոքր կարեկցեցի աշխատանքը կորցնելու համար: Վերջին մասին եմ ուզում անդրադառնալ, փաստորեն Անին ու Սուրենը բաժանվել էին Սուրենի Գորիս գործուղվելու պատճառով: Այ քեզ Անի, այ քեզ սեր, բա ինչի՞ Սուրենի հետ չմեկնեց կամ չսպասեց նրան, ասենք քոլեջը կավարտեր ու կամուսնանային, երկու-երեք տարի էր էլի, Գորիսն էլ ինչքան էլ հեռու լիներ, Հայստանի մեջ չի՞: Սոֆին շատ անարդար վերջում վարվեց Սուրենի հետ, ու հեղինակի ֆեմինիստական դիրքորոշումը հստակ զգացվում էր՝ դե ռադ եղիր, գյուղ, սրիկա, փալաս,- կարծես բացականչելիս լիներ Սոֆին: Ներեցեք, բայց էդ խեղճ տղան ի՞նչ էր արել, որ այդպես զայրացրեց ձեզ: Մի խոսքով, լավ սերիալի սյուժե կդառնար, բայց այս ամենի հետ իհարկե ուրախալի է այն ոգևորությունը, որ կա այս նախագծում, ապրեք երեքդ էլ, լավ էլ պատմվածք էիք գրել, այ քեզ բան, ինչ-որ աշխատանքի պատճառով ինչու՞ պիտի տղամարդը գնա Գորիս, թող մնար Անիի կողքին, սպասեր քոլեջը կավարտեր, կամ կտեղափոխվեր համալսարան, այնտեղ ուրիշի կսիրահարվեր, ինքն էլ կմնար էլի գյուղում, թե չէ որ Գորիս գնաց, հետո էլ մայրաքաղաք ի՞նչ փոխվեց, վերջում էլի գյուղ չգնա՞ց:)) Մի խոսքով, ապրեք, լավն էր:))

Yeghoyan
02.04.2010, 00:05
գուցե ես եմ չափազանց պրոզայիկ
չէ, դու չես չափազանց .... թեման ինքը անհետաքրքիր էր, չգիտեմ, հնարավոր է ուրիշների համար հետաքրքիր է, բայց ճիշտն ասեմ, իմ դուրը չեկավ թեմայի բովանդակությունը:oy երևի շատ ծամծմված թեմա է, դրանից է, կամ էլ ես էլ նենց ոչինչ պրոզայիկ /ինչ էլ բառ էր/ եմ, բայց թեմայի ընտրությունը առաջին հեղինակինն է և այն հարգել է պետք, ինչ էլ արել ենք ու շարունակել:
Համենայնդեպս, կարծում եմ ստացվել է շարունակել ու ավարտել այն:8

Sophie
02.04.2010, 09:58
: Սոֆին շատ անարդար վերջում վարվեց Սուրենի հետ, ու հեղինակի ֆեմինիստական դիրքորոշումը հստակ զգացվում էր՝ դե ռադ եղիր, գյուղ, սրիկա, փալաս,- կարծես բացականչելիս լիներ Սոֆին:
Շինարար ջան պատմվածքում հստակ չի ասվում, որ հենց Անին է ուղարկել գյուղ Սուրենին: Երևի դու դա էիր ուզում ասել: Էստեղ անցք է մնում կարդացողի համար ;) : Միգուցե ոչ թե Անին այլ Անիի ընկերն է դա արել առանց Անիի գիտության, ինչ իմանաս:B :
Բայց էդ Գորիսի պահով ճիշտ ես գիտես, կարելի էր ավելի հեռու տեղ ուղարկել, ասենք Ղարաբաղ կամ ասենք Ռուսաստան:8 :

Շինարար
02.04.2010, 10:03
Շինարար ջան պատմվածքում հստակ չի ասվում, որ հենց Անին է ուղարկել գյուղ Սուրենին: Երևի դու դա էիր ուզում ասել: Էստեղ անցք է մնում կարդացողի համար ;) : Միգուցե ոչ թե Անին այլ Անիի ընկերն է դա արել առանց Անիի գիտության, ինչ իմանաս:B :
Բայց էդ Գորիսի պահով ճիշտ ես գիտես, կարելի էր ավելի հեռու տեղ ուղարկել, ասենք Ղարաբաղ կամ ասենք Ռուսաստան:8 :

Չէ, Սոֆի ջան, ես նկատի ունեի, որ ոչ թե Անին ա ուղարկել, այլ դու` հեղինակը, դու ես գրել, չէ՞:))

Sophie
02.04.2010, 10:07
չէ, դու չես չափազանց .... թեման ինքը անհետաքրքիր էր, չգիտեմ, հնարավոր է ուրիշների համար հետաքրքիր է, բայց ճիշտն ասեմ, իմ դուրը չեկավ թեմայի բովանդակությունը:oy երևի շատ ծամծմված թեմա է, դրանից է, կամ էլ ես էլ նենց ոչինչ պրոզայիկ /ինչ էլ բառ էր/ եմ, բայց թեմայի ընտրությունը առաջին հեղինակինն է և այն հարգել է պետք, ինչ էլ արել ենք ու շարունակել:
Համենայնդեպս, կարծում եմ ստացվել է շարունակել ու ավարտել այն:8

Ամբողջովին համաձայն եմ : Այսպիսի թեմաներ տանել չեմ կարողանումմ, եթե ընտրության հնարավորություն լիներ չէի ցանկանա շարունակել, բայց դե ոնց ասում են պայմանը պայման է: Մեծամտություն չլինի, բայց կարծում եմ հնարավորինս չափ իմ մասով դուրս եմ եկել տակից:

Sophie
02.04.2010, 10:11
Չէ, Սոֆի ջան, ես նկատի ունեի, որ ոչ թե Անին ա ուղարկել, այլ դու` հեղինակը, դու ես գրել, չէ՞:))

Լավ Շինարար ջան, իսկ ո՞նց կարելի էր ասենք ավելի հարմար վերջաբան մտածել : Դու ո՞նց կուզենաիր որ վերջանար:
Հետո չեմ կարծում, որ դիրքորոշումս ֆեմինիստական է: Ես ամենայն բարիք եմ ցանակնում Սուրենին, ինքը երկար գյուղում չի մնա ուշքիա գալու ու լավ աշխատանք գտնի:)):

Շինարար
02.04.2010, 10:43
Լավ Շինարար ջան, իսկ ո՞նց կարելի էր ասենք ավելի հարմար վերջաբան մտածել : Դու ո՞նց կուզենաիր որ վերջանար:
Հետո չեմ կարծում, որ դիրքորոշումս ֆեմինիստական է: Ես ամենայն բարիք եմ ցանակնում Սուրենին, ինքը երկար գյուղում չի մնա ուշքիա գալու ու լավ աշխատանք գտնի:)):

Չէ, դե որ հետ ա գալու, հետո ամեն ինչ լավ ա լինելու, էլ առարկություններ չունեմ:))

Minerva
02.04.2010, 15:16
Կներեք, որ ասում եմ, բայց դուրս չեկավ։ Ավելի ճիշտ, ոչ թե դուրս չեկավ, այլ ուղղակի չկարողացա մինչև վերջ կարդալ։ Չգիտեմ՝ տրամադրված չէի, թե ուղղակի նրանից ա, որ չեմ սիրում էս ձևի պատմություններ, համենայն դեպս չկարողացա ինձ ստիպել։ Հետագայում, եթե կարդամ, ավելի մանրամասն կգրեմ կարծիքս, բաց հիմա մենակ էն կարող եմ ասել, որ միանգամից չի գրավում, համենայն դեպս՝ ոչ ինձ։

Արևհատիկ
03.04.2010, 00:31
Ես երեկ որոշեցի կարդամ: Առաջին մի քանի նախադասությունից հետո էլ չկարդացի: Մի տեսակ ոչ մի ձգող բան չկար մեջը: Հենց նոր տանջվելով կարդացի, արդեն քանի ժամ ա էս եմ կարդում: :D

Թեման դուրս չեկավ: Հաջորդ անգամ ավելի հետաքրքիր թեմա ընտրեք: Էս թեման ավելի շատ սերիալ էր հիշեցնում: ;)

Dayana
03.04.2010, 02:28
Լավ էլի ժող, ինչ դժգոհն եք բայց դուք: Հիտլերը տեղում չի, ունքերը ուղիղ չի, բագաժնիկը չի բացվում...
Էդ Սուրենին էլ պետք էր մոստից գցել :))