PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի 2-րդ համատեղ պատմվածքը



Chuk
30.03.2010, 13:29
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)ն սկսում է, impression (http://www.akumb.am/member.php/5134-impression)-ը շարունակում է, SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS")-ը ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Գալաթեա
01.04.2010, 01:40
Մոր ուղարկած ամենամսյա շնորհակալական նամակը ինչպես միշտ ժամանեց ամսվա նախավերջին օրը: Հատուկ նայեց. կետադրությունն անգամ նույնն էր: Ինչպես միշտ:
Փոքրիկ կղզու ափին գտնվող երկհարկանի տան պատշգամբում նստած փորձում էր հարյուրերորդ անգամ համոզած լիներ իրեն, որ իր անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած գործարքը բոլորին երջանկացնելու համար էր:
Մոր մոտ վերանում էին ֆինանսական խնդիրները: Վատառողջ եղբայրն ազատվում էր անտեր լինելու պատճառով բանակ տարվելու վտանգից: Քույրը սկսում էր զբաղվել իր սիրած աշխատանքով` հագուստի դիզայնով:
Ջերրին… Ջերրին ստանում էր իրեն, իսկ ինքը երջանկանում էր նրանով, որ մնացած բոլորը երջանիկ են:

Բելլան ու Ջերալդը հանդիպեցին էկո կինոփառատոնի ավարտին նվիրված ֆուրշետի ժամանակ, որտեղ Բելլան, խմիչքներ մատուցելով, այդ ամսվա հոսանքի գումարն էր փորձում աշխատել: Մինչև հիմա էլ չէր հասկանում` այդ ամեն ինչ տեսած, անպարկեշտության աստիճան հարուստ մարդուն իր ի՞նչը դուր եկավ:
Ողջ կյանքում խեղճ ապրած, իր աղքատիկ հագուկապի պատճաոով շրջապատի անխնա ծաղրը կերած աղջիկը այդպես էլ չսովորեց հավատալ, որ ինքն իսկապես գեղեցիկ է: Տանը նույնպես անտարբեր էին: Առաջին տեղում հացի խնդիրն էր:
Ու չէր հավատում Ջերալդին, որ հետևից ընկած սեր էր խոստովանում: Կարծում էր, որ ուզածն այն է, ինչ մնացած բոլորինը, որոնք հեշտ հաղթանակ էին փնտրում:
Հետո ամեն ինչ կատարվեց վախեցնող արագությամբ: Ընկերուհիներց մեկը մորը հասցրել էր Ջերրիի մասին` ներառյալ արտասահմանցու ամուսնության առաջարկը:
Պարզվեց, որ եթե Ջերալդին կարողանում էր դիմակայել, մորը` անհնար էր:

Բելլան վեր կացավ ու իջավ ներքև` ափին զբոսնելու: Օվկիանոսն այնքան էլ իր անվանը չէր համապատասխանում այդ պահին, անհանգիստ էր:
Ու հանկարծ նա տեսավ կոտրված շիշը…
Առաջին երկուսը երբ գտավ, համարեց, որ դա ինչ-որ մեկի հիմար կատակն է.. թեև շշի միջից գտած նամակները սարսուռ առաջացնելու չափ գեղեցիկ էին:

… Օվկիանոսին նայելիս ալեբախության շշուկները սրտիցս եմ լսում… ամեն մի ալիքը հիշողություն է … կյանքս է… ձեռքերիս դողն է… մթության մեջ տարրալուծված ժպիտներն են...
Ես փախա բոլորից… գտա այս փոքր կղզին.. դատարկ... դատարկ... ինչպես ես...
Միայն մտքերս են մնացել…
Օվկիանոսը կպահի…
Ընկերս է...
Սիրելիս է...
Հեռվի անհունում միայն մի կղզի է երևում:
Եթե այնտեղի ափին մեկը կանգնի ու նայի այս կողմ, հայացքս կզգա...

Բելլան ողջ մարմնով փշաքաղվեց:
Երեկոյան, երբ Ջերրին գոլֆի խաղադաշտից վերադարձել, նորություններն էր նայում, մտավ հյուրասենյակ, նստեց նրա կողքին:
Մտքերով դեռ իր դարակում խնամքով պահած երեք նամակների հետ էր:

Հանկարծ նորություններով խոսող կնոջ մեցցո-սոպրանոն գրավեց ուշադրությունը:
- Խաղաղ օվկիանոսի փոքր, անմարդաբնակ կղզիներից մեկի մոտ խարիսխ գցած ձկնորսական նավը ափին ուշագնաց ընկած մի երիտասարդ տղամարդ է հայտնաբերել: Նրա մոտ չի եղել անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ: Միայն պայուսակ, որում գտել են մի քանի շիշ ջուր և թղթի գրոտած կտորներ:

Բելլան շունչը պահած լսում էր:

Քիչ անց, առանց հասկանալու թե ինչ է անում, իր սենյակում գրում էր իրենց կղզու վրա գտնվող հիվանդանոցի հասցեն ու անունը, ուր, ըստ մեցցո-սոպրանոյի, հասցրել էին չհաստատված անձի անգիտակից մարմինը: