PDA

Դիտել ողջ տարբերակը : Անտիպ-Անանուն



Whyspher Whisper
29.03.2010, 01:32
Չգիտեմ որն է ավելի մեծ հիմարություն. մտածել, որ կա աշխատանքից բացի ավելի կարևոր բան, թե՞ էդպես չմտածելը:

Rhayader
29.03.2010, 01:46
Առաջինը))) վերջապես դու էլ որոշեցիր բլոգվել:

Whyspher Whisper
31.03.2010, 00:42
Չգիտեի ինչ անեմ, որոշեցի:)
Ախր կարող է երկրորրդն էլ հիմարություն լինել. եթե գիտես, որ անում ես մի բան, որը հաստատ օգտակար է, գիտես, որ ինչքան շատ փորձ ձեռքբերես, էնքան ավելի լավ կանես էն, ինչ համարում ես "կյանքի գործ" /մի քիչ շատ պաթետիկ ստացվեց:)/: Մանավանդ, երբ հասկանում ես, որ մի բան հազիվ մինչև վերջ հասցրել ես, սովորել ես ու ոնց որ ավելի մեծ ազդեցություն է թողել վրադ, քան սպասում էիր:
Մյուս կողմից էլ, ախր հո չի կարելի էդքան սահմանափակ լինել, որ մի բանով սահմանափկվել: Դա թույլ է տալիս ավելի շուտ սոցիալապես ընդունելի արդյունքի հասնել: Բայց ինչ-որ բան չի թողնում, չգիտեմ ինչի, տարբեր բաներով զբաղվելը ավելի հետաքրքիր է, կամ էլ երևի սովորություն է դարձել:

Rhayader
31.03.2010, 00:47
Ուրեմն արա, ինչ կամենում ես;)

Whyspher Whisper
31.03.2010, 01:14
Ուրեմն արա, ինչ կամենում ես;)

Շնորհակալություն)) Հենց էդպես էլ անում եմ: :)
"Կամենալը" շատ լավ բառ է. իրոք, համ ցանկությունն է պետք, համ կամք: Բայց էստեղ էլ բացատրության երկու տարբերակ կարող են լինել. 1. կամքը /որն ուղիղ կապված է գործելու հետ/ բնականոն կերպով առաջանում է միայն իրական ցանկության առկայության դեպքում, կամ էլ 2. կամենալ, հենց նշանակում է գիտակցաբար ցանկանալ հասնել որևէ բանի: Ինչ ես կարծում, ո՞րն է ավելի ճիշտ:

Rhayader
31.03.2010, 09:08
Իրական կամքը, այն, ինչ քո իսկական էությունն է պահանջում անել)

Whyspher Whisper
04.04.2010, 00:09
*Отрицаие материи – признак слепоты. /ինքնահիշեցում:)/

Whyspher Whisper
11.06.2010, 10:34
Աուտենտիկությունը` կեցության ձևի բնութագիր է, երբ մենք ինքներս ենք ընտրություն կատարում, երբ մեր կյանքը իսկական է, ոչ կեղծ, երբ մենք ունենք արիություն ուղիղ նայելու նրան, ինչ տագնապ է առաջացնում և փոխազդելու դրա հետ: /Բաուլսից/