Դիտել ողջ տարբերակը : Խաղային նորություններ
ARMbrain
31.05.2013, 19:50
Ubisoft-ը Far Cry 4 խաղը կթողարկի 2014 թվի սկզբին
http://s018.radikal.ru/i501/1305/77/52457b5e6860.jpg
Համացանցում հայտնվել են տեղեկություններ Ubisoft ընկերության պլաների մասին, Far Cry 4 խաղային շարքից, որ Far Cry4-ը կթողարկվի 2014 թվի առաջին եռամսյակում:
Այս տեղեկության աղբյուրը kaysee անունով մի օգտագործող է, որը համացանցում վասատկել է մեծ համբավ, այն ժամանակ ճիշտ ասելով թե երբ է դուրս գալու Assassin's Creed IV: Black Flag խաղը:
kaysee-ը խոստացել է որ Ubisoft-ը կթողարկի Far Cry-ի HD տարբերակը, և հիմա ասում է որ Ubisoft-ը արդեն իսկ աշխատում է Far Cry 4 խաղի պատրաստման վրա:
Two-Face
31.05.2013, 20:48
Թողարկման է հայտարվել Black Talons RTS-ը
http://i.imgur.com/VyWJKM3.png
Camel 101 ընկերությունը հայտնել է, որ մշակման մեջ է գտնվում Black Talons գիտաֆանտաստիկ ստրատեգիան:
Թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն այն պետք է թողարկվի բացառապես PC պլատֆորմի համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/7dPAVXs.jpg (http://imgur.com/7dPAVXs)
http://i.imgur.com/Dq8XznA.jpg (http://imgur.com/Dq8XznA)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=fXUsg9Kk3sI
Two-Face
31.05.2013, 21:21
Rise Of The Triad-ի համակարգային պահանջները
http://i.imgur.com/IUmOZCx.jpg
Interceptor Entertainment-ը հրապարակել է Rise Of Triad «հին դպրոցի» շութերի ռիմեյքի համակարգային պահանջները: Այն չի ապահովելու Directx11 ռեժիմը, և ուստի հզոր գրաֆիկական ակնկալիքներ պետք չէ սպասել:
Rise Of The Triad-ը կթողարկվի այս տարվա ամռանը բացառապես PC պլատֆորմի համար:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows XP 32-bit
Պրոցեսոր՝ 2.4 GHz Dual Core Processor
Վիդեոքարտ՝ ATI Radeon HD 3870 / NVIDIA 8800 GT
Օպերատիվ հիշողություն՝ 2 GB RAM
Կոշտ սկավառակ` 5 GB
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows 7 64-bit
Պրոցեսոր՝ 2.4 GHz Quad Core Processor
Վիդեոքարտ՝ AMD Radeon HD 6950 / NVIDIA GeForce GTX 560
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM
Կոշտ սկավառակ` 8 GB
Թրեյլերը.
https://www.youtube.com/watch?v=m0u3uHr5mzM
Two-Face
31.05.2013, 21:40
Թողարկման է հայտարարվել Warhammer 40K: Armageddon-ը
http://i.imgur.com/BsstDFl.jpg
Slitherine և Games Workshop ընկերությունները այսօր թողարկման են հայտարարել Warhammer 40K: Armageddon Turn Based Strategy խաղը: THQ-ից այս նախագծի հեղինակային իրավունքները նրանք գնեցին այս տարի:
Հայտնի է, որ Armageddon-ում կլինեն 35 տարբեր սցենարներ, 100-ից ավելի զինված միավորումներ, նոր համացանցային ռեժիմ և այլն: Warhammer 40K: Armageddon-ը կթողարկվի 2014-ի սկզբին IOS և PC պլատֆորմների համար:
Two-Face
31.05.2013, 21:58
Double Fine-ը թողարկման է հայտարարել իր հաջորդ նախագիծը
http://i.imgur.com/Q9ikDW0.jpg
Double Fine ընկերությունը թողարկման է հայտարարել Massive Chalice ստրատեգիան: Այն ներշնչվել է այնպիսի նախագծերից, որոնցից են X-Com-ը, Final Fantasy-ն, ինչպես նաև Game Of Thrones-ը: Double Fine-ը գեյմերներից խնդրում է 725.000 դոլլար հաջորդ 27 օրերի ընթացքում, սակայն արդեն հավաքել է (http://www.kickstarter.com/projects/doublefine/double-fines-massive-chalice) 540.000$-ից ավել գումար: Massive Chalice կթողարկվի մյուս տարվա սեպտեմբերին բացառապես PC Պլատֆորմի համար
Two-Face
31.05.2013, 22:06
The Evil Within-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/1w6iXFl.jpg
Bethesda ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ իր սարսափ խաղից՝ The Evil Within-ից:
Այն մշակվում է սարսափ խաղերի վետերան Շինջի Միկամիի կողմից, և պետք է թողարկվի մյուս տարվա ընթացքում ներկա սերնդի, հաջորդ սերնդի կցորդ համակարգերի և PC-ի համար:
http://i.imgur.com/vUO8rPI.jpg (http://imgur.com/vUO8rPI)
http://i.imgur.com/xkNS0CK.jpg (http://imgur.com/xkNS0CK)
http://i.imgur.com/POjGdSx.jpg (http://imgur.com/POjGdSx)
http://i.imgur.com/qnuGfr0.jpg (http://imgur.com/qnuGfr0)
http://i.imgur.com/gesHmRy.jpg (http://imgur.com/gesHmRy)
Two-Face
31.05.2013, 22:25
Wolfenstein: The New Order-ի նոր սքրինշոթներն ու գեյմփլեյը
http://i.imgur.com/wOtOzF7.jpg
Bethesda ընկերությունը թողարկել է նոր սքրինշոթներ Return To The Castle Wolfenstein-ի սիքվելից՝ The New Order-ից:
id Tech 5 շարժիչով մշակվող այս շութերը կթողարկվի այս տարվա վերջում PC-ի և տարբեր սերնդի կցորդ համակարգերի համար:
http://i.imgur.com/Zg1mOci.jpg (http://imgur.com/Zg1mOci)
http://i.imgur.com/ipy7jOa.jpg (http://imgur.com/ipy7jOa)
http://i.imgur.com/qwcX0oE.jpg (http://imgur.com/qwcX0oE)
http://i.imgur.com/DXMjmsH.jpg (http://imgur.com/DXMjmsH)
http://i.imgur.com/52sW15N.jpg (http://imgur.com/52sW15N)
http://i.imgur.com/uVYNvrq.jpg (http://imgur.com/uVYNvrq)
Գեյմփլեյը.
http://www.youtube.com/watch?v=1uPTp1va8uw
Two-Face
06.06.2013, 23:58
Amnesia: A Machine For Pigs-ի թողարկման ամսաթիվը հետաձգվել է
http://i.imgur.com/24t0V2e.jpg
Frictional Games ընկերությունը հայտնել է, որ Amnesia-ի սիքվելի չի թողարկվի այս տարվա ամռանը: Ըստ հեղինակների՝ իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր սարսափ խաղը «փայլեցնելու» և բարելավվելու համար:
Այսպիսով, Amnesia: A Machine For Pigs-ը կթողարկվի այս տարվա ընթացքում կամ մյուս տարվա սկզբին:
Amnesia: A Machine For Pigs-ի թողարկման ամսաթիվը հետաձգվել է
Համաձայն եմ սպասել ինչքան պետք ա մենակ առաջինի նման որակով խաղ սարքեն։
Two-Face
07.06.2013, 00:14
Թողարկման է հայտարվել Halo: Spartan Assault-ը
http://i.imgur.com/MYxe00T.jpg
Microsoft ընկերությունը թողարկման է հայտարարել Halo: Spartan Assault խաղը: Սակայն սա ավանդական Halo չէ, այլ սփինօֆֆ է:
Այս top down շութերը կթողարկվի բացառապես Windows 8-ի և Windows Phone-ի համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/Kt7HiwG.jpg (http://imgur.com/Kt7HiwG)
http://i.imgur.com/s3atSv5.jpg (http://imgur.com/s3atSv5)
http://i.imgur.com/3noq2Wq.jpg (http://imgur.com/3noq2Wq)
http://i.imgur.com/tmqZwOp.jpg (http://imgur.com/tmqZwOp)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=kx-MZVSajRs
Two-Face
07.06.2013, 00:31
Castlevania: Lords of Shadow Ultimate Edition-ը կթողարկվի PC-ի համար
http://i.imgur.com/oeyfyoj.png (http://imgur.com/oeyfyoj)
Konami ընկերությունը հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում Castlevania: Lords of Shadow-ի PC տարբերակը:
Համակարգչային տարբերակը խոստանում է նոր բարելավված HD գրաֆիկա, նոր սյուժե, բարելավված կռվի համակարգ, յուրահատուկ զենքեր և այլն: Այս էքշն-սլեշերը կթողարկվի այս տարվա օգոստոսի 27-ին:
Առաջին PC սքրինշոթները.
http://i.imgur.com/IMCMYMU.jpg (http://imgur.com/IMCMYMU)
http://i.imgur.com/v3q2mo8.jpg (http://imgur.com/v3q2mo8)
http://i.imgur.com/AzszjFd.jpg (http://imgur.com/AzszjFd)
http://i.imgur.com/4r4QprC.jpg (http://imgur.com/4r4QprC)
http://i.imgur.com/Z0gXArF.jpg (http://imgur.com/Z0gXArF)
Թրեյլերը.
https://www.youtube.com/watch?v=0y8F0dQM1DI
Two-Face
07.06.2013, 00:43
Watch Dogs-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/4M9Jyht.jpg
Թուրքական Watch Dogs-ի երկրպագուների էջն (https://www.facebook.com/wdogstr) ամենայն հավանականությամբ կոտրել է Ubisoft-ի կայքերից մեկը և այդ պատճառով համացանց է արտահոսել Watch Dogs էքշնի նոր սքրինշոթները:
Հիշեցնեմ, որ այն կթողարկվի այս տարվա նոյեմբերի 22-ին PC, Xbox360, PS3, PS4 և Xbox One պլատֆորմների համար:
http://i.imgur.com/tu4Sse0.jpg (http://imgur.com/tu4Sse0)
http://i.imgur.com/UMqqQje.png (http://imgur.com/UMqqQje)
Two-Face
07.06.2013, 23:37
NBA 2K14-ը կթողարկվի նաև PC-ի համար
http://i.imgur.com/ftWj0Ea.jpg
2K Games ընկերությունն այսօր հայտնել է, որ բասկետբոլի սիմուլյատոր NBA 2K14-ը կթողարկվի նաև PC պլատֆորմի համար:
Այն կարելի է նախապես պատվիրել այստեղից (https://store.2k.com/Product.aspx?pSKU=GAME-NBA2K14&vSKU=2K-7-10425-41296-7): NBA 2K14-ն կթողարկվի այս տարվա հոկտեմբերի 4-ին:
http://www.youtube.com/watch?v=KiQEqZ-QuUo
Two-Face
07.06.2013, 23:52
Sherlock Holmes: Crimes & Punishments-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/ZH9UBbS.jpg
Focus Home Interactive-ը հրապարակել է նոր սքրինշոթներ հայտնի խուզարկու Շերլոք Հոլմսի նոր արկածների մասին պատմվող խաղից:
Unreal Engine 3 շարժիչով մշակվող այս էքշնը կթողարկվի այս տարվա ընթացքում Xbox360, PS3 և PC պլատֆորմների համար:
http://i.imgur.com/z7koY4W.jpg (http://imgur.com/z7koY4W)
http://i.imgur.com/m2hZMnm.jpg (http://imgur.com/m2hZMnm)
http://i.imgur.com/zmuqr19.jpg (http://imgur.com/zmuqr19)
http://i.imgur.com/Bfwg6S9.jpg (http://imgur.com/Bfwg6S9)
Two-Face
08.06.2013, 00:08
Unreal Engine 4-ով մշակվող Daylight-ի թողարկման ամսաթիվը և ավելին
http://i.imgur.com/RX1FlAB.jpg
ATLUS ընկերությունն այսօր հայտնել է իր հոգեբանական թրիլլեր Daylight-ի թողարկման ամսաթիվը: Zombie Studios-ի կողմից մշակվող այս նախագիծը պետք է թողարկվի մյուս տարվա սկզբին բացառապես PC և PS4 պլատֆորմների համար:
Բացի այսքան նորություններից, խաղի հեղինակները թողարկել են նաև նոր թրեյլեր E3-ի կապակցությամբ:
Նոր թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=DkSzNtB3Ui8
Two-Face
08.06.2013, 00:15
ArmA 3-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/mWojQxZ.jpg
Bohemia Interactive ընկերությունը գալիք E3 ցուցահանդեսի առթիվ հրապարակել է նոր սքրինշոթներ ռազմական սիմուլյատորից՝ ArmA 3-ի ալֆա տարբերակից:
Այն պետք է թողարկվի այս տարվա վերջին բացառապես PC պլատֆորմի համար:
http://i.imgur.com/U0JYRLO.jpg (http://imgur.com/U0JYRLO)
http://i.imgur.com/ckfWm4O.jpg (http://imgur.com/ckfWm4O)
http://i.imgur.com/6M9ugPf.jpg (http://imgur.com/6M9ugPf)
http://i.imgur.com/R3GdwcE.jpg (http://imgur.com/R3GdwcE)
http://i.imgur.com/c3tdUe8.jpg (http://imgur.com/c3tdUe8)
Two-Face
08.06.2013, 00:31
Պաշտոնապես հաստատվել է Metal Gear Rising: Revengeance-ի PC տարբերակը
http://i.imgur.com/zb1NP0i.jpg
Konami Digital Entertainment-ն այսօր հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում MGR: Revengeance-ի PC տարբերակը: Այն տարածվելու է բացառապես թվային տարբերակով և կթողարկվի «շուտով»:
Էքշնի հեղինակները խոստանում են նոր ոճի սլեշեր, բարելավված գրաֆիկա, սահուն 60 FPS ժամանակակից PC-ների համար և այլն: Ճշգրիտ թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ է:
Two-Face
08.06.2013, 00:51
Serious Sam-ի նոր խա՞ղը
http://i.imgur.com/OaVe82g.jpg (http://imgur.com/OaVe82g)
Ինչպես գիտեք, The Humble Bundle-ը ամեն շաբաթ բավականին ցածր գներով վաճառում է տարբեր PC խաղեր բարեգործության համար: Այս շաբաթ այս ճակատագրին արժանացան Serious Sam խաղերի հավաքածուն (http://www.humblebundle.com/weekly): Սակայն բացի խաղերից, գեյմերները նկատել են մի արտ, որում երևում է Լուրջ Սեմի նոր նախագիծը : Croateam ընկերությունը հաստատել է այդ լուրը և հայտարարել, որ Humble Bundle-ի ամբողջ հասույթը կգնա նոր ստեղծման վրա:
Այս նախագծին օգնելու համար կարելի է գնել Serious Sam խաղային շարքը, վճարելով քո ուզած գումարը:
Two-Face
14.07.2013, 12:25
Ուշադրություն. Գրվող նորությունները լինելու են հունիսի 10 ամսաթվից սկսած մինչև այժմյան ժամանակը
Հայտնի են դարձել Saints Row: IV-ի համակարգային պահանջները
http://i.imgur.com/uzUdTT6.jpg
Deep Silver ընկերությունը հրապարակել է Saints Row խաղային շարքի չորրորդ մասի համակարգային պահանջները:
Այն կթողարկվի այս տարվա օգոստոսի 23-ին PC, Xbox360 և PS3 պլատֆորմների համար:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista
Պրոցեսոր՝ Intel Core i5 / AMD Phenom II X4
Վիդեոքարտ՝ ցանկացած՝ 1GB Video RAM-ով
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM
Կոշտ սկավառակ` 10 GB
DirectX-ի տարբերակ՝ 11
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows 7
Պրոցեսոր՝ Intel Core 2 Quad Q9300 / AMD Phenom 9850
Վիդեոքարտ՝ Radeon HD 5850 / GeForce GTX 260 GTS
Օպերատիվ հիշողություն՝ 8 GB RAM
Կոշտ սկավառակ` 10 GB
DirectX-ի տարբերակ՝ 11
Two-Face
14.07.2013, 12:39
Թողարկման է հայտարարվել TitanFall շութերը
http://i.imgur.com/ThVRREb.jpg
Respawn Entertainment ընկերությունը E3 ցուցահանդեսում թողարկման է հայտարարել TitanFall համացանցային շութերը: Այս նախագծում խաղի հեղինակները առաջարկում են գեյմերներին մարտնչել ահռելի և հզոր ռոբոտների դեմ:
Խաղացողները կարող են նաև կառավարել մարտային ռոբոտներով և ոչնչացնել թշնամիներին: Այն պետք է թողարկվի մյուս տարվա սկզբին Xbox One, Xbox 360 և PC պլատֆորմների համար:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=goe6IB1DLZU
Գեյմփլեյը.
http://www.youtube.com/watch?v=z5sqPxbLmIU
Two-Face
14.07.2013, 13:20
Dragon Age 3: Inquisition-ի թրեյլերն ու առաջին սքրինշոթները
http://i.imgur.com/RXSQWZb.jpg
Electronic Arts-ը հրապարակել է նոր սքրինշոթներ և թողարկել նոր թրեյլեր Dragon Age 3 RPG-ից:
Frostbyte 3 շարժիչով մշակվող այս խաղը կթողարկվի մյուս տարվա աշնանը Xbox One, Playstation 4 և PC պլատֆորմների համար:
http://i.imgur.com/z8odF9D.jpg (http://imgur.com/z8odF9D)
http://i.imgur.com/HUvEurX.jpg (http://imgur.com/HUvEurX)
http://i.imgur.com/pNQcnDC.jpg (http://imgur.com/pNQcnDC)
http://i.imgur.com/vbRiwad.jpg (http://imgur.com/vbRiwad)
http://www.youtube.com/watch?v=rh8v3Et4tGE
Two-Face
14.07.2013, 13:47
Թողարկման է հայտարարվել Mirror’s Edge 2-ը
http://i.imgur.com/WjCV2V8.jpg
DICE-ը թողարկման է հայտարարել Mirror’s Edge-ի սիքվելը: Սակայն այն ավելի ճիշտ կլինի անվանել պրիքվել, քանի որ խաղի իրադարձությունները ծավալվում են առաջին մասից տարիներ առաջ:
Mirror’s Edge 2-ը պետք է թողարկվի Xbox One, Playstation 4 և PC պլատֆորմների համար: Թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ է:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/OR8mAvy.jpg (http://imgur.com/OR8mAvy)
http://i.imgur.com/nSqTMl1.jpg (http://imgur.com/nSqTMl1)
http://i.imgur.com/726Uzu9.jpg (http://imgur.com/726Uzu9)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=u6PXba8X6N8
Two-Face
14.07.2013, 19:54
Սարսափ խաղ Outlast-ը շուտով կթողարկվի PC-ի համար
http://i.imgur.com/IlXOwA6.jpg
Red Barrels ընկերությունը հայտնել է, որ սարսափ խաղ Outlast-ը կթողարկվի PC պլատֆորմի համար այս ամռան վերջին: Այն կթողարկվի նաև Playstation 4 պլատֆորմի համար:
Outlast-ում գեյմերները կհայտնվեն լրագրող Մայլս Ուպշուրի դերում, ով հայտնվում է մի լքված շինության մեջ, որտեղ կատարվել փորձարկումներ մարդկանց վրա:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=4x3oJQ6uUA8
Գեյմփլեյը.
https://www.youtube.com/watch?v=FIRzgsdJv3c
Two-Face
14.07.2013, 20:10
Lords Of The Fallen-ի առաջին սքրինշոթները
http://i.imgur.com/QRc5EPB.jpg
City Interactive ընկերությունը հրապարակել է առաջին սքրինշոթները իր էքշն-RPG-ից՝ Lords Of The Fallen-ից:
Այն մշակվում է մրցանակների արժանացած Թոմաս Գոպի՝ Witcher 2-ի նախկին ավագ արտադրողի կողմից և կթողարկվի մյուս տարվա ընթացքում հաջորդ սերնդի կցորդ համակարգերի և PC-ի համար:
http://i.imgur.com/EOnoQMh.jpg (http://imgur.com/EOnoQMh)
http://i.imgur.com/FlmLycz.jpg (http://imgur.com/FlmLycz)
http://i.imgur.com/2Zc6HcN.jpg (http://imgur.com/2Zc6HcN)
Two-Face
14.07.2013, 20:25
Թողարկման է հայտարարվել Mad Max խաղը
http://i.imgur.com/wfYFNH9.jpg
Just Cause խաղային շարքի հեղինակ Avalanche Studios ընկերությունը թողարկման է հայտարարել Mad Max էքշնը: Այս նախագծում գեյմերները կհայտնվեն հետապոկալիպսային աշխարհում, և որտեղ բոլորի նպատակը միայն մի բան է. ողջ մնալ:
Mad Max-ը կթողարկվի մյուս տարվա ընթացքում PC, X360, PS3, Xbox One և PS4 պլատֆորմների համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/gBquNvK.jpg (http://imgur.com/gBquNvK)
http://i.imgur.com/zrHr5uR.jpg (http://imgur.com/zrHr5uR)
http://i.imgur.com/gv2xcJH.jpg (http://imgur.com/gv2xcJH)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=VBpDO45cJms
Two-Face
14.07.2013, 20:50
Թողարկման է հայտարարվել Alien Rage շութերը
http://i.imgur.com/EWuMuQz.jpg
City Interactive ընկերությունը թողարկման է հայտարարել Alien Rage համացանցային շութերը:
Այն կթողարկվի այս տարվա սեպտեմբերի 27-ին PC, Xbox360 և Playstation 3 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/xrYPwJa.jpg (http://imgur.com/xrYPwJa)
http://i.imgur.com/2pr8kzr.jpg (http://imgur.com/2pr8kzr)
http://i.imgur.com/7VXCLur.jpg (http://imgur.com/7VXCLur)
http://i.imgur.com/WGIHhtC.jpg (http://imgur.com/WGIHhtC)
http://i.imgur.com/FCnnCVI.jpg (http://imgur.com/FCnnCVI)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=fLEvX5N_fyU
Two-Face
20.07.2013, 16:50
Թողարկման է հայտարարվել Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 3-ի PC տարբերակը
http://i.imgur.com/hFNq4o4.jpg
Namco Bandai ընկերությունը հայտնել է, որ Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 3 Full Burst-ը կթողարկվի այս տարվա վերջին նաև PC պլատֆորմի համար:
Այն կպարունակի բոլոր հավելումները, և կթողարկվի նաև կցորդ համակարգերի համար:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=LDzMknyb6ac
Two-Face
20.07.2013, 17:01
Pro Evolution Soccer 2014-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/QjDIVKY.jpg
Konami ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ իրենց ֆուտբոլային սիմուլյատորից՝ PES 2014-ից:
Այն կթողարկվի այս տարվա վերջին PS3, Xbox360 և PC պլատֆորմների համար:
http://i.imgur.com/ENWgzmt.jpg (http://imgur.com/ENWgzmt)
http://i.imgur.com/pwfq0uf.jpg (http://imgur.com/pwfq0uf)
http://i.imgur.com/S1xAb5O.jpg (http://imgur.com/S1xAb5O)
Թրեյլերը.
https://www.youtube.com/watch?v=foGfXQ73jHw
Two-Face
20.07.2013, 17:54
Survarium-ի նոր սքրինշոթները և ավելին
http://i.imgur.com/yJ0siog.jpg
Vostok Games ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ իրենց հետապոկալիպսային MMOFPS-ից՝ Survarium-ից: S.T.A.L.K.E.R-ի այս «սիքվելը» կթողարկվի այս տարվա վերջին բացառապես PC պլատֆորմի համար:
Նոր սքրինշոթները.
http://i.imgur.com/W0YoNzu.jpg (http://imgur.com/W0YoNzu)
http://i.imgur.com/4QFB5Dy.jpg (http://imgur.com/4QFB5Dy)
http://i.imgur.com/yNhV5Kn.jpg (http://imgur.com/yNhV5Kn)
http://i.imgur.com/iDBdqTv.jpg (http://imgur.com/iDBdqTv)
http://i.imgur.com/uMiSCMo.jpg (http://imgur.com/uMiSCMo)
http://i.imgur.com/9y0ILRu.jpg (http://imgur.com/9y0ILRu)
http://i.imgur.com/0PXI02c.jpg (http://imgur.com/0PXI02c)
http://i.imgur.com/8etvV5k.jpg (http://imgur.com/8etvV5k)
«Հեղինակների օրագիրը».
http://www.youtube.com/watch?v=SV8IlFnEk6Q
Two-Face
05.08.2013, 23:23
PC-ի համար թողարկման է հայտարարվել Deadly Premonition: The Director’s Cut-ը
http://i.imgur.com/LG5WAVm.jpg
Rising Star Games ընկերությունը թողարկման է հայտարարել Deadly Premonition: The Director’s Cut-ը PC պլատֆորմի համար:
Այս հոգեբանական սարսափ խաղի համակարգչային տարբերակը կթողարկվի Steam-ում, և կունենա բարելավված գրաֆիկա, հավելյալ գեյմփլեյ, մշակված մարտական համակարգ և այլն:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=dASjh04bT9M
Two-Face
05.08.2013, 23:56
Castlevania: Lords of Shadow 2-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/q21GnU1.jpg
Konami ընկերությունը հրապարակել է սքրինշոթների մի նոր ընտրանի Castlevania: Lords of Shadow-ի սիքվելից:
Այն պետք է թողարկվի այս տարվա ձմռանը PC, X360 և PS3 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/SqSDkgo.jpg (http://imgur.com/SqSDkgo)
http://i.imgur.com/G3LssR0.jpg (http://imgur.com/G3LssR0)
http://i.imgur.com/YEkegru.jpg (http://imgur.com/YEkegru)
http://i.imgur.com/ehZ7MUg.jpg (http://imgur.com/ehZ7MUg)
Two-Face
09.08.2013, 18:56
Թողարկման է հայտարարվել F.E.A.R Online շութերը
http://i.imgur.com/CQ3B6wL.jpg
Aeria Games ընկերությունը թողարկման է հայտարարել իր հանրաճանաչ սարսափ շութերի համացանցային տարբերակը: Այս նախագծի իրադարձությունները կծավալվեն F.E.A.R 2: Project Origin-ի դեպքերի ժամանակ:
F.E.A.R Online-ը կթողարկվի PC-ի համար և կլինի պայմանականորեն անվճար:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=E31k-ud1KvE
Two-Face
09.08.2013, 19:14
Հայտնի է դարձել սարսափ խաղ Outlast-ի թողարկման ամսաթիվը
http://i.imgur.com/OA4awqT.jpg
Red Barrels ընկերությունը հայտնել է, որ UE 3 շարժիչով մշակվող իր սարսափ Outlast-ի PC տարբերակը կթողարկվի այս տարվա սեպտեմբերի 4-ին և կարժենա 15$:
Outlast-ում գեյմերները կհայտնվեն լրագրոր Մայլս Ուպշուրի դերում, ով ներխուժելով մի լքված շենք, հայտնաբերում է ամենասարսափելի արարածներին: Այս սարսափի PS4 տարբերակի թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ է:
Նոր սքրինշոթները.
http://i.imgur.com/WIjzJQF.jpg (http://imgur.com/WIjzJQF)
http://i.imgur.com/TZwBLnU.jpg (http://imgur.com/TZwBLnU)
http://i.imgur.com/r1dUul0.jpg (http://imgur.com/r1dUul0)
Դեմո տարբերակի գեյմփլեյը.
https://www.youtube.com/watch?v=FIRzgsdJv3c
Two-Face
09.08.2013, 19:27
State of Decay-ի PC տարբերակը կթողարկվի այս տարվա վերջին
http://i.imgur.com/A9mfgro.jpg
Undead Labs ընկերությունը իր թվիթերի էջում գրել է, որ իր բաց խաղային աշխարհով զոմբի խաղի PC տարբերակը կհայտնվի այս տարվա վերջում: Համակարգչային տարբերակը կունենա բազմաթիվ նոր կոնտենտներ և յուրահատկություններ, որոնցից են բարելավված գրաֆիկան, ավելի բարձր կադրի փոփոխականություն, մեծ մոնիտորների համագործակցության ռեժիմ և նույնիսկ հնարավոր «ավազաման»:
State Of Decay-ը արդեն թողարկվել է Xbox360-ի համար և երկու շաբաթում վաճառվել կես միլլիոնից ավել անգամ: Այն նաև արժանացել է քննադատների բարձր վարկանիշներին:
Թրեյլերը.
https://www.youtube.com/watch?v=d5bSy1dSQHQ
Two-Face
09.08.2013, 19:51
Total War: Rome II-ի համակարգային պահանջները և ավելին
http://i.imgur.com/HUT88Mc.jpg
Creative Assembly ընկերությունը հրապարակել է իր պատմա-մարտավարական խաղի՝ Rome: Total War-ի սիքվելի համակարգային պահանջները: Այս PC էքսկլյուզիվը կթողարկվի այս տարվա սեպտեմբերի 3-ին:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows XP
Պրոցեսոր՝ 2 GHz Intel Dual Core
Վիդեոքարտ՝ 512MB
Օպերատիվ հիշողություն՝ 2 GB RAM
Կոշտ սկավառակ` 35 GB
DirectX-ի տարբերակ՝ 9.0c
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows 7, Windows 8
Պրոցեսոր՝ Intel Core i5
Վիդեոքարտ՝ 1024 MB
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM
Կոշտ սկավառակ` 35 GB
DirectX-ի տարբերակ՝ 11
«Նեղոսի ճակատամարտ» գեյմփլեյը.
http://www.youtube.com/watch?v=e27MtFbxK4k
Two-Face
09.08.2013, 20:16
Grand Theft Auto V-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/d5pMudF.jpg
Rockstar ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ GTA 5 խաղից: PC տարբերակի մասին դեռևս նորություններ չկան, սակայն վերջերս Rockstar-ի պաշտոնական կայքում աշխատանքի հայտարարություն էր տրված, որտեղ պահանջվում էր PC խաղերի ստեղծող-մասնագետ: Մեզ մնում է միայն համբերել և սպասել համակարգչային տարբերակի հայտարարման օրվանը:
http://i.imgur.com/ZNbt6nl.jpg (http://imgur.com/ZNbt6nl)
http://i.imgur.com/Fw04Dly.jpg (http://imgur.com/Fw04Dly)
http://i.imgur.com/a2piYHo.jpg (http://imgur.com/a2piYHo)
http://i.imgur.com/YrtiRQn.jpg (http://imgur.com/YrtiRQn)
http://i.imgur.com/DaodLz0.jpg (http://imgur.com/DaodLz0)
Two-Face
09.08.2013, 20:38
Թողարկման է հայտարարվել Rayman Legends-ի PC տարբերակը
http://i.imgur.com/psKfpLU.jpg
Ուրախ լուր պլատֆորմերների սիրահարների համար: Ubisoft ընկերությունը թողարկման է հայտարարել Ռեյմենի նոր արկածների մասին պատմող պլատֆորմերի PC տարբերակը: Մրցանակներ շահած արվեստագետների և դիզայներների թիմը նույնպես վերադարձել է, որպիսզի կատարելագործի UbiArt շարժիչը մինչև հաջորդ մակարդակ:
Rayman: Legends-ը կթողարկվի օգոստոսի 29-ին Wii U, Xbox 360, PS3, PS VITA և իհարկե PC պլատֆորմների համար: Այն կարելի է նախապես պատվիրել (http://store.steampowered.com/app/242550/) Steam թվային խանութից:
«Վագրի աչք» թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=HtAXSpBM8XI
Two-Face
09.08.2013, 21:01
Թողարկման են հայտարարվել Bioshock: Infinite-ի առաջին հավելումները
http://i.imgur.com/Md6jhu9.jpg
Irrational Games և 2K Games ընկերությունները պաշտոնապես թողարկման են հայտարարել լեգենդար Bioshock: Infinite խաղի առաջին հավելումները «Թաղում ծովում» և «Բախում երկնքում» անվանումներով: «Թաղում ծովում» DLC-ում գեյմերները կվերադառնան հանրաճանաչ Rapture City ստորջրյա քաղաք, որտեղ նրանք կրկին կհայտնվեն Բուքեր ԴեՎիտի դերում:
Ըստ խաղի հեղինակների՝ այս հավելումում գեյմփլեյը ձևափոխվել է, որպիսզի խաղացողին տրվի օրիգինալ Bioshock-ի և Infinite-ի մարտական համակարգերի համադրության լավագույն յուրահատկությունները: Այս հավելումում գեյմերները կհանդիպեն բազմաթիվ «ծանոթների», ինչպես նաև առաջին անգամ կկարողանան խաղալ նաև Էլիզաբեթով: Այն կթողարկվի այս տարվա վերջում:
Իսկ երկրորդ հավելումը պարզապես թշնամիների խմբերի հետ մարտնչելու սիրահարների համար է:
«Թաղում ծովում» թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=Mv3FhE6_TK0
«Բախում երկնքում» թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=o9VjrvOVb9o
Two-Face
10.08.2013, 22:36
Թողարկման է հայտարարվել Dead Island: Epidemic-ը
http://i.imgur.com/Kteem1T.jpg
Deep Silver ընկերությունը թողարկման է հայտարարել պայմանականորեն անվճար Dead Island: Epidemic խաղը:
Այս F2P նախագծում գեյմերները կբաժանվեն երեք խմբի և կպայքարեն միմյանց դեմ: Զոմբի խաղի հեղինակները խոստացել են բացահայտել մնացած մանրամասները Gamescom 2013-ում:
Two-Face
10.08.2013, 22:53
Թողարկման է հայտարարվել War Of Vikings-ը
http://i.imgur.com/TpBPwli.jpg
Paradox Interactive ընկերությունը թողարկման է հայտարարել War Of Vikings համացանցային էքշնը: Այս նախագծի մարտական համակարգը նմանվելու է War Of Roses-ին:
War of the Vikings-ը գեյմերներին կտանի արյունոտ վիկինգների դար, որտեղ պետք է մարտնչել Անգլիայի վրա հարձակվող նորվեգացի մարտիկների, կամ պաշտպանվող սաքսոնների կողմից:
Այս 64 հոգանոց համացանցային էքշնը կթողարկվի մյուս տարվա սկզբին բացառապես PC պլատֆորմի համար:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=5SCDhF2d3AE
Two-Face
10.08.2013, 23:12
Թողարկման է հայտարարվել EverQuest Next-ը
http://i.imgur.com/3JVsX81.jpg
Sony Online Entertainment ընկերությունը պաշտոնապես թողարկման է հայտարարել հաջորդ սերնդի MMORPG EverQuest-ը:
Թեկուզ խաղի հեղինակները դեռևս չեն բացահայտել համացանցային խաղի տվյալները, սակայն արդեն մեր դատին են հանձնվել առաջին սքրինշոթները և գեյմփլեյը:
EverQuest Next-ը պետք է թողարկվի մյուս տարվա ընթացքում PC և PS4 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/9W25bjS.jpg (http://imgur.com/9W25bjS)
http://i.imgur.com/I85FLGq.jpg (http://imgur.com/I85FLGq)
http://i.imgur.com/hX32mxz.jpg (http://imgur.com/hX32mxz)
Խաղային շարժիչի դեմոները.
http://www.youtube.com/watch?v=fwrf2W9FnPA
http://www.youtube.com/watch?v=fJ4uiOL2e_M
Two-Face
10.08.2013, 23:30
Wolfenstein: The New Order-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/yTGKGrK.jpg
Bethesda ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթների ընտրանի Wolfenstein: The New Order շութերից:
Թողարկման ամսաթվի հետաձգման պատճառով այն կթողարկվի մյուս տարվա ընթացքում PS4, Xbox One, PS3, X360 և PC պլատֆորմների համար:
http://i.imgur.com/OXrtC5L.jpg (http://imgur.com/OXrtC5L)
http://i.imgur.com/Vu1apcG.jpg (http://imgur.com/Vu1apcG)
http://i.imgur.com/TxLhEZ5.jpg (http://imgur.com/TxLhEZ5)
http://i.imgur.com/w0u4hKu.jpg (http://imgur.com/w0u4hKu)
http://i.imgur.com/YyX89XC.jpg (http://imgur.com/YyX89XC)
http://i.imgur.com/p1pzcjT.jpg (http://imgur.com/p1pzcjT)
Գեյմփլեյը.
https://www.youtube.com/watch?v=9WHIKcKP_CI
Թողարկման է հայտարարվել War Of Vikings-ը
Ոնց-որ արժի սպասել Վիկինգների ոռի մասին խաղին :think
Two-Face
10.08.2013, 23:37
Ոնց-որ արժի սպասել Վիկինգների ոռի մասին խաղին :think
Ի՞նչի ստիպեցիր դրա մասին մտածեմ:
http://i.imgur.com/vQEbCQo.png
Ի՞նչի ստիպեցիր դրա մասին մտածեմ:
Մեղքս քավեմ
http://youtu.be/UNCAoLNjWPE
Two-Face
10.08.2013, 23:55
Մեղքս քավեմ
http://youtu.be/UNCAoLNjWPE
Բայց շատ լավ ֆան մեյդ ա ի միջի այլոց: :))
Տենաս էս Գեյբը հմի ի՞նչ ա վաբշե մտածում:
Բայց շատ լավ ֆան մեյդ ա ի միջի այլոց: :))
Տենաս էս Գեյբը հմի ի՞նչ ա վաբշե մտածում:
Այ էս ուրիշ ռեակցիա ա :))
Գեյբը հուսով եմ մենակ սթիմի զեղչերի մասին չի մտածում :)
Two-Face
11.08.2013, 00:02
Real big pic
Նկարի չափը...
http://i.imgur.com/4xWloEU.png
Two-Face
11.08.2013, 00:06
Այ էս ուրիշ ռեակցիա ա :))
Գեյբը հուսով եմ մենակ սթիմի զեղչերի մասին չի մտածում :)
Գեյբը գոնե էտ Սթիմի լեվելների ու սմայլերի տեղը մի հատ նորմալ բան ասեր HL3-ի մասին: :cry2
Նկարի չափը...
http://i.imgur.com/4xWloEU.png
Հետո փոքրացրել էի :))
Two-Face
19.08.2013, 00:03
Project Eternity-ի նոր սքրինշոթը
http://i.imgur.com/eIqlgmS.jpg
Obsidian Entertainment ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթ իր «հին դպրոցի RPG» Project Eternity-ից: Միայն այս սքինշոթին նայելով արդեն զգացվում է Icewind Tale-ի ու Baldur's Gate-ի շունչը:
Project Eternity-ն կթողարկվի մյուս տարվա ընթացքում բացառապես PC պլատֆորմի համար:
http://i.imgur.com/UdiYqZZ.jpg (http://imgur.com/UdiYqZZ)
Two-Face
19.08.2013, 00:22
Mortal Kombat 9-ի PC տարբերակի վաճառքը բավականին բարձր է
http://i.imgur.com/JVOPSX3.jpg
Հիշու՞մ եք, երբ Mortal Kombat խաղի համահեղինակ Էդ Բունը ամբողջովին բացասական էր տրամադրված PC գեյմերների նկատմանբ և կտրականապես մերժում էր Mortal Kombat-ի համակարգչային տարբերակի ստեղծման ասեկոսեները: Մոտ մի շաբաթ առաջ Էդն անձամբ իր թվիթերով հայտնեց (https://twitter.com/noobde/status/365588308920762369), որ MK9-ի համակարգչային տարբերակի վաճառքը բավականաչափ գերազանցել է իր, Warner Bros և NetherRealm Studios ընկերությունների ակնկալիքներից: Սա շատ ուրախալի լուր է մեզ համար, քանի որ շատ հնարավոր է, որ ուրիշ ֆայթինգներ էլ հայտնվեն մեր սիրելի պլատֆորմի համար: Համենայն դեպս իմ կարծիքով դա միայն ժամանակի հարց է:
Two-Face
17.09.2013, 23:21
Թողարկման է հայտարարվել Civilization Online-ը
http://i.imgur.com/e4zo9Sn.gif
http://i.imgur.com/Ud1Pqfz.jpg
2K Games ընկերությունը թողարկման է հայտարարել Civilization MMO-ն: Խաղի հեղինակները խոստանում են տալ գեյմերներին հնարավորություն կառուցել իրենց կայսրությունը քարե դարից մինչև հեռավոր ապագա:
CryEngine 3-ով մշակվող այս համացանցային ստրատեգիան կթողարկվի բացառապես PC պլատֆորմի համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/9Xrk1Cj.jpg (http://imgur.com/9Xrk1Cj)
http://i.imgur.com/735pN2O.jpg (http://imgur.com/735pN2O)
http://i.imgur.com/L0HgMbq.jpg (http://imgur.com/L0HgMbq)
http://i.imgur.com/nqcc7ll.jpg (http://imgur.com/nqcc7ll)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=SXOCjuGhb94
Two-Face
17.09.2013, 23:41
Murdered: Soul Suspect-ի նոր սքրինշոթներն ու գեյմփլեյը
http://i.imgur.com/8FZvxRx.jpg
Square Enix ընկերությունը հրապարակել է նոր տվյալներ իր Murdered: Soul Suspect դետեկտիվ-էքշնից:
Այս խաղում գեյմերները պետք է բացահայտեն իրենց իսկ մարդասպանին: Այն պետք է թողարկվի մյուս տարվա սկզբին PC, Xbox360 և PS3 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/HzHlscS.jpg
http://i.imgur.com/iAX78V2.jpg
http://www.youtube.com/watch?v=6WZ-bkVviwg
Two-Face
17.09.2013, 23:53
Թողարկման է Tropico 5-ը
http://i.imgur.com/VvVqONZ.png
Kalypso Media ընկերությունը թողարկման է հայտարարել Tropico ստրատեգիական խաղային շարքի հինգերորդ մասը:
Այս մասում մենք նույնպես կկարողանանք ստանձնել Էլ Պռեզիդենտոյի դերը և կառավարել Տռոպիկո կղզիները սկսած 19-րդ դարից:
Այն կթողարկվի մյուս տարվա ընթացքում PC և Xbox360 պլատֆորմների համար:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=1dY2S5uKKT0
Two-Face
18.09.2013, 00:10
Թողարկման է հայտարարվել Tom Clancy’s The Division-ի PC տարբերակը
http://i.imgur.com/2YkNQwf.jpg
Ubisoft ընկերությունը, PC գեյմերներին երկարատև «տանջելուց» հետո վերջապես հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում The Division-ի PC տարբերակը:
Այս խոստումնալից և պարզապես հիանալի տեսք ունեցող հաջորդ սերդնի համացանցային էքշնը պետք է թողարկվի մյուս տարվա սկզբին Playstation 4, Xbox One և իհարկե PC պլատֆորմների համար:
PC տարբերակի թողարկման թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=3F-Xu1S9wv0
Two-Face
20.09.2013, 21:59
F.E.A.R Online-ի առաջին սքրինշոթները
http://i.imgur.com/jjB5PUZ.jpg
Aeria Games ընկերությունը հրապարակել է իր պայմանականորեն անվճար օնլայն շութերի առաջին սքրինշոթները: F.E.A.R Online-ը կթողարկվի բացառապես PC պլատֆորմի համար:
http://i.imgur.com/BPguvhq.jpg (http://imgur.com/BPguvhq)
http://i.imgur.com/YnC0mES.jpg (http://imgur.com/YnC0mES)
http://i.imgur.com/P2VCBFY.jpg (http://imgur.com/P2VCBFY)
Two-Face
20.09.2013, 22:17
Pro Evolution Soccer 14-ի համակարգային պահանջները
http://i.imgur.com/7AtVCbC.jpg
Konami ընկերությունը հրապարակել է PES 14 ֆուտբոլային սիմուլյատորի համակարգչային պահանջները:
FOX Engine-ով մշակվող այս խաղը համագործակցելու է միայն DirectX9-ի հետ, ուստի գրաֆիկական տեսակետից այն չի փայլի: PES 2014-ը կթողարկվի այսօր PS3, Xbox360, PC և մնացած կցորդ համակարգերի վրա:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows XP
Պրոցեսոր՝ Pentium D 820 2.8GHz, Athlon LE-1640
Վիդեոքարտ՝ GeForce 510, Radeon HD 5450 512MB
Օպերատիվ հիշողություն՝ 1 GB RAM
Կոշտ սկավառակ` 10 GB
DirectX-ի տարբերակ՝ 9.0c
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Win Xp, Vista, Windows 7, Windows 8
Պրոցեսոր՝ Core 2 Duo E7400 2.80GHz, Athlon II X2 255
Վիդեոքարտ՝ GeForce GT 440, Radeon HD 5550 1024MB
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM
Կոշտ սկավառակ` 15 GB
DirectX-ի տարբերակ՝ 9.0c
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=foGfXQ73jHw
Two-Face
20.09.2013, 22:37
Թողարկման է հայտարարվել Bound by Flame RPG-ն
http://i.imgur.com/himBlqe.jpg
Of Orcs And Men-ի հեղինակներ Spiders և Focus Home Interactive ընկերությունները թողարկման են հայտարարել իրենց նոր RPG-ն՝ Bound By Flame-ը: Այս խաղում գեյմերները կհայտնվեն վարձկան մարդասպանի դերում, ով դիվահար է եղել չար դևի կողմից, և հիմա պետք է ընտրություն կատարի բարի ու չար ուժերի միջև: Այն կթողարկվի PC, Xbox360, PS3, PS4 պլատֆորմների համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/fWHLovN.jpg (http://imgur.com/fWHLovN)
http://i.imgur.com/yuCcO8N.jpg (http://imgur.com/yuCcO8N)
http://i.imgur.com/vegb7S3.jpg (http://imgur.com/vegb7S3)
http://i.imgur.com/wMeFTXn.jpg (http://imgur.com/wMeFTXn)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=-niu1jpXNM8
Two-Face
20.09.2013, 22:51
Dying Light-ի նոր սքրինշոթներն ու գեյմփլեյը
http://i.imgur.com/GuIYPhM.jpg
Warner Bros ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ Dying Light զոմբի էքշնից: Այն կթողարկվի մյուս տարվա ընթացքում PC, Xbox One, PS4, PS3 և Xbox360 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/rIQK2Kx.jpg (http://imgur.com/rIQK2Kx)
http://i.imgur.com/4bjxmJz.jpg (http://imgur.com/4bjxmJz)
http://i.imgur.com/nJtQU7b.jpg (http://imgur.com/nJtQU7b)
http://i.imgur.com/hXX4DLj.jpg (http://imgur.com/hXX4DLj)
http://i.imgur.com/uhN7JOk.jpg (http://imgur.com/uhN7JOk)
Նոր գեյմփլեյը.
http://www.youtube.com/watch?v=J2TSCZqcjR0
Two-Face
20.09.2013, 23:10
Հայտնի են դարձել Battlefield 4-ի համակարգային պահանջները
http://i.imgur.com/BRxBQnx.jpg
DICE ընկերությունը պաշտոնապես հրապարակել է Battlefield 4 շութերի PC տարբերակի համակարգային պահանջները:
Ըստ այս տվյալների, PC գեյմերներին պետք կգա առնվազն 4Gb հիշողություն, Dual Core պրոցեսսոր և Windows XP-ից բարձր օպերացիոն համակարգ:
Battlefield 4-ը կթողարկվի այս տարվա հոկտեմբերի 29-ին PC և տարբեր սերդնի կցորդ համակարգերի համար:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista
Պրոցեսոր՝ Intel Core 2 Duo 2.4Ghz / AMD Athlon X2 2.8Ghz
Վիդեոքարտ՝ Nvidia Geforce 8800 GT / AMD Radeon HD 3870
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM
Կոշտ սկավառակ` 30 GB
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows 8
Պրոցեսոր՝ Intel Quad Core / AMD Six core CPU
Վիդեոքարտ՝ Nvidia Geforce GTX 660 / AMD Radeon HD 7870
Օպերատիվ հիշողություն՝ 8 GB RAM
Կոշտ սկավառակ` 35 GB
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=ZD9fWUUeL00
էսօր CoD: Ghosts PC տարբերակը հելավ, խաղալու համար 64 բիթ Win 7/8 ա պետք մեկ էլ DX11 ապահովող վիդեոքարտ:(
սրանից զրկվեցինք փաստորեն
Two-Face
10.01.2014, 00:56
Թողարկման է հայտարարվել No Man's Sky գիտաֆանտաստիկ խաղը
http://i.imgur.com/8S2MsJ1.jpg
Hello Games ընկերությունը հայտնել է, որ մշակում է No Man's Sky գիտաֆանտաստիկ խաղը: Այն կլինի բաց խաղային աշխարհով և գեյմերներին կընձեռնի հնարավորություն ուսումնասիրել «տիեզերքի ամեն մի ատոմ»:
Մնացած տեղեկությունները, պլատֆորմները և թողարկման ամսաթիվը հայտնի կդառնա մի փոքր ուշ:
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=RRpDn5qPp3s
Two-Face
10.01.2014, 01:11
Թողարկման է հայտարարվել Star Wars: Attack Squadrons համացանցային շութերը
http://i.imgur.com/StTAgdN.png
Lucas Arts & Disney ընկերությունները թողարկման են հայտարարել նոր F2P շութեր, Star Wars: Attack Squadrons անվանմամբ: Այս խաղում գեյմերները կհայտնվեն «Աստղային պատերազմեր» ֆիլմի տարբեր վայրերում և կմարտնչեն իրար դեմ 16 հոգանոց oդային մարտերում:
Բետա թեսթավորմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել նախագծի պաշտոնական կայքում (http://www.starwarsattacksquadrons.com/):
Սքրինշոթները.
http://i.imgur.com/eGzfhs9.jpg
http://i.imgur.com/SI7MWLB.jpg
http://i.imgur.com/nvrzIR3.jpg
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=fN0D8TU_TVE
Two-Face
21.01.2014, 20:30
Թողարկման է հայտարարվել Aliens: Isolation-ը
http://i.imgur.com/0iNrRb5.jpg
SEGA ընկերությունը պաշտոնապես թողարկման է հայտարարել Alien: Isolation սարսափ խաղը: Նրա իրադարձությունները կծավալվեն Էլլեն Ռիփլիի դստեր՝ Ամանդայի շուրջ:
Այն կթողարկվի այս տարվա ընթացքում PS4, Xbox One, Xbox 360, PS3 և PC պլատֆորմների համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/Pvrl1Kt.jpg
http://i.imgur.com/xwabdJC.jpg
http://i.imgur.com/eWlmpwB.jpg
http://i.imgur.com/7lRJUM2.jpg
http://i.imgur.com/rsFDAtu.jpg
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=meNE4CPtnCo
Two-Face
21.01.2014, 20:40
Castlevania: Lords of Shadow 2-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/V0xUQY2.jpg
Konami ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ իր Castlevania: Lords of Shadow-ի խոստումնալից և սպասված սիքվելից: Այն պետք է թողարկվի փետրվարի 28-ին Xbox 360, PC և PS3 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/xWHyL1Y.jpg (http://imgur.com/xWHyL1Y)
http://i.imgur.com/Jm6drPt.jpg (http://imgur.com/Jm6drPt)
http://i.imgur.com/9LEIfBO.jpg (http://imgur.com/9LEIfBO)
http://i.imgur.com/iHR2WPw.jpg (http://imgur.com/iHR2WPw)
http://i.imgur.com/4p8IWlG.jpg (http://imgur.com/4p8IWlG)
Two-Face
21.01.2014, 21:01
Հայտնի են դարձել Theif 4-ի համակարգային պահանջները
http://i.imgur.com/JgPm1xM.jpg
EIDOS Montreal ընկերությունը հրապարակել է Theif խաղային շարքի սպասված չորրորդ մասի PC տարբերակի պահանջները: Այն կթողարկվի այս փետրվարի 28-ին նոր և հին սերնդի կցորդ համակարգերի և PC-ի համար:
Նվազագույն համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista
Պրոցեսոր՝ dual core CPU
Վիդեոքարտ՝ AMD Radeon 4800 / Nvidia GTS 250
Օպերատիվ հիշողություն՝ 4 GB
Կոշտ սկավառակ` 20 GB
DirectX-ի տարբերակ՝ 10
Խորհուրդ տրվող համակարգային պահանջները.
Օպերացիոն համակարգ՝ Windows 7 կամ 8
Պրոցեսոր՝ AMD FX 8000 / Intel i7 Quad Core CPU
Վիդեոքարտ՝ AMD Radeon HD R9 / Nvidia GTX 660
Օպերատիվ հիշողություն՝ 6-8 GB RAM
Կոշտ սկավառակ` 20 GB
DirectX-ի տարբերակ՝ 11
Two-Face
28.01.2014, 19:53
Թողարկման է հայտարարվել Call of Cthulhu խաղը
http://i.imgur.com/LjTXQJK.jpg
Focus Home Interactive ընկերությունը վերջերս հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում նոր Call of Cthulhu-ն հաջորդ սերնդի կցորդ համակարգերի և PC-ի համար:
Մնացած տվյալները դեռևս անհայտ են, բայց հեղինակները թողարկել են խաղի գեղարվեստական աշխատանքները:
http://i.imgur.com/bLB854l.jpg
http://i.imgur.com/O50Wfq7.jpg
http://i.imgur.com/Xh7b8uY.jpg
Two-Face
28.01.2014, 20:05
Resident Evil 4 Ultimate HD Edition-ը շուտով հասանելի կլինի PC գեյմերներին
http://i.imgur.com/G84YnPy.jpg
Capcom ընկերությունը հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում Resident Evil 4-ի HD տարբերակը:
Այն կարելի է նախապես պատվիրել Steam թվային խանութից (http://store.steampowered.com/app/254700/): Ultimate HD Edition-ում կլինի բարելավված HD գրաֆիկա, 60+ հաճախականություն, Steam Achievement-ներ և այլն: Ultimate HD Edition-ը կթողարկվի փետրվարի 28-ին:
Սքրինշոթները.
http://i.imgur.com/auLkbzL.jpg (http://imgur.com/auLkbzL)
http://i.imgur.com/YAtQHEp.jpg (http://imgur.com/YAtQHEp)
http://i.imgur.com/FEoJZSw.jpg (http://imgur.com/FEoJZSw)
http://i.imgur.com/JDQD8sK.jpg (http://imgur.com/JDQD8sK)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=3waXAcZibpI
Two-Face
28.01.2014, 20:14
Tom Clancy’s The Division-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/h9y6djG.jpg
Ubisoft ընկերությունը հրապարակել է նոր սքրինշոթներ իր սպասված, հաջորդ սերնդի The Division խաղից:
Այս հիանալի գրաֆիկայով հետապոկալիպսային խաղը պետք է թողարկվի այս տարվա ընթացքում PC, Xbox One և PS4 պլատֆորմների համար:
http://i.imgur.com/hyNlbdF.jpg (http://imgur.com/hyNlbdF)
http://i.imgur.com/TE7IbgC.jpg (http://imgur.com/TE7IbgC)
http://i.imgur.com/Sd8LXFc.jpg (http://imgur.com/Sd8LXFc)
Two-Face
28.01.2014, 20:36
Kingdom Come: Deliverance-ը իդեալական միջնադարյան RPG է
http://i.imgur.com/PaYPluq.jpg
Warhorse Studios ընկերությունը գեյմերներին է ներկայացրել իր նախագիծը՝ CryEngine 3 հզոր շարժիչով մշակվող միջնադարյան խաղը, որը չի պարունակի կախարդանքներ և տարրեր ֆենթեզի ժանրից: Փոխարենը, այն կլինի բավականին պատմականորեն ճշգրիտ, իրատեսական մի RPG, որի իրդարձությունները կծավալվեն 15-րդ դարի Եվրոպայում: Նախագծի հեղինակները գեյմերներից խնդրում էին 300.000 £, սակայն արդեն հավաքվել է կես միլիոնից ավել գումար, մինչդեռ Kickstarter-ի ավարտին դեռևս 23 օր կա: Ըստ նախնական տվյալների, այն կթողարկվի 2015-ին PC-ի և նոր սերնդի կցորդ համակարգերի համար:
Առաջին սքրինշոթները.
http://i.imgur.com/tQm0jeg.jpg (http://imgur.com/tQm0jeg)
http://i.imgur.com/skkEuEt.jpg (http://imgur.com/skkEuEt)
http://i.imgur.com/QZrfWGS.jpg (http://imgur.com/QZrfWGS)
http://i.imgur.com/gkyAAmU.jpg (http://imgur.com/gkyAAmU)
http://i.imgur.com/quKxhGV.jpg (http://imgur.com/quKxhGV)
http://i.imgur.com/6D9UVdz.jpg (http://imgur.com/6D9UVdz)
Թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=_D48PCFshHg
Two-Face
28.01.2014, 20:42
Thief-ի նոր սքրինշոթները
http://i.imgur.com/iqFTwPF.jpg
Square Enix ընկերությունը հրապարակել է սքրինշոթների մի նոր ընտրանի Thief խաղային շարքի չորրորդ մասից: Այն կթողարկվի մյուս ամիս PC-ի և կցորդ համակարգերի վրա:
http://i.imgur.com/N4NfJIQ.jpg (http://imgur.com/N4NfJIQ)
http://i.imgur.com/WCkj846.jpg (http://imgur.com/WCkj846)
http://i.imgur.com/vfBrjNT.jpg (http://imgur.com/vfBrjNT)
http://i.imgur.com/JyDGDJj.jpg (http://imgur.com/JyDGDJj)
http://i.imgur.com/ziPxeF0.jpg (http://imgur.com/ziPxeF0)
http://i.imgur.com/96UAupy.jpg (http://imgur.com/96UAupy)
Two-Face
10.06.2014, 11:53
Վերջապես թողարկման է հայտարարվել GTA V-ի PC տարբերակը, հաջորդ սերնդի քոնսոլների հետ միասին:
https://www.youtube.com/watch?v=3DBrG2YjqQA
Sagittarius
11.07.2014, 03:01
Արյա էս ինչ գժանոց լավն ա: Վերջը արեցին, Ասսասինը ֆրանսիական հեղափոխության շրջանում՝ լավագույն «սեթինգը», որ կարելի ա պատկերացնել՝ :love
https://www.youtube.com/watch?v=xzCEdSKMkdU
հ.գ. կատարյալ երջանկության համար մնաց «սամուրայ/նինձյայական» Ճապոնիան: :))
Արյա էս ինչ գժանոց լավն ա: Վերջը արեցին, Ասսասինը ֆրանսիական հեղափոխության շրջանում՝ լավագույն «սեթինգը», որ կարելի ա պատկերացնել՝ :love
https://www.youtube.com/watch?v=xzCEdSKMkdU
հ.գ. կատարյալ երջանկության համար մնաց «սամուրայ/նինձյայական» Ճապոնիան: :))
Շատ լավն ա երևում Sagi ջան ... Տեսնես որ պլատֆորմների վրա կլինի, ավելի շուտ PS3-ի վրա կլինի, թե? մենակ PS4-ի: Գումարվեց ամենասպասված խաղերի ցանկին:
Աչքիս էս անգամ էլ Բաստիլն ենք գրավելու :goblin :D
Բայց սաունդը "Hunger Games"-ի սաունդն ա "Lorde - Everybody Wants to Rule the World" (https://www.youtube.com/watch?v=Q0NIM4uSNXw): Չգիտեմ հնարավոր ա՞, որ էդ լինի օֆիցիալ սաունդնը ... ամեն դեպքում սազում ա խաղին:
Sagittarius
12.07.2014, 00:38
Շատ լավն ա երևում Sagi ջան ... Տեսնես որ պլատֆորմների վրա կլինի, ավելի շուտ PS3-ի վրա կլինի, թե? մենակ PS4-ի: Գումարվեց ամենասպասված խաղերի ցանկին:
Աչքիս էս անգամ էլ Բաստիլն ենք գրավելու :goblin :D
մենակ PS4, Xbox One :( ու PC
Վազգեն1997
13.04.2015, 21:21
https://youtu.be/qoytS3930aY
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4980866
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4983918
Էս արդեն PC-ի համար կա՞
rutracker -ում բլոկի տակա վոնցվոր չի քաշում:
http://www.skidows.net/games/torrent-igry-pc/torrent-igry-action/5729-gta-5-grand-theft-auto-v-2012-pc-eng-rus-repack.html
http://s.4pda.to/7gVpuovSn04GQyTo8kSWqqRw6OShyrYAAKxq.jpg
This is the Police
https://www.youtube.com/watch?v=Odv3y374-88
Մի-քիչ առաջ 4pda-ում տեսա, դզեց))
Խաղը կարելի ա համարել ոստիկանապետի սիմուլյատոր` կառավարում ես ոստիկաններին, ուղարկում ես հանցագործ բռնելու, նարկոտիկ ես վաճառում, կաշառք վերցնում, միտինգ ճնշում, մի խոսքով, ոնց-որ միշտ: Կարծում եմ հետաքրքիր կլինի:
keyboard
22.08.2016, 20:57
http://s.4pda.to/7gVpuovSn04GQyTo8kSWqqRw6OShyrYAAKxq.jpg
This is the Police
https://www.youtube.com/watch?v=Odv3y374-88
Մի-քիչ առաջ 4pda-ում տեսա, դզեց))
Խաղը կարելի ա համարել ոստիկանապետի սիմուլյատոր` կառավարում ես ոստիկաններին, ուղարկում ես հանցագործ բռնելու, նարկոտիկ ես վաճառում, կաշառք վերցնում, միտինգ ճնշում, մի խոսքով, ոնց-որ միշտ: Կարծում եմ հետաքրքիր կլինի:
Կարճ ասած ժամանակավոր դառնում ես գասպարյան վովա կամ երանոսյան լյովա։
Իսկ խաղ չկա՞ որ ժողովրդին կզնես, քցես կամ ասենք ազգային ժողովի սիմուլյատոր գալուսոիդներով հագեցած։
Կարճ ասած ժամանակավոր դառնում ես գասպարյան վովա կամ երանոսյան լյովա։
Իսկ խաղ չկա՞ որ ժողովրդին կզնես, քցես կամ ասենք ազգային ժողովի սիմուլյատոր գալուսոիդներով հագեցած։
Էդ հենա լիքը մարդիկ ժիվոյ խաղում են:
Արյա էս ինչ գժանոց լավն ա: Վերջը արեցին, Ասսասինը ֆրանսիական հեղափոխության շրջանում՝ լավագույն «սեթինգը», որ կարելի ա պատկերացնել՝ :love
https://www.youtube.com/watch?v=xzCEdSKMkdU
հ.գ. կատարյալ երջանկության համար մնաց «սամուրայ/նինձյայական» Ճապոնիան: :))
Ախպեր, ես էլ գիտեմ էսի կինոյի (http://www.imdb.com/title/tt2094766/) մասին ա :oy Ինչպիսի դասական հարված ․․․
Mass Effect Andromeda
21.03.2017
Շատ քիչ մնաց: Երրորդը մինիմում երեք անգամ խաղացել եմ, ամեն անգամ նոր լուծուներ տալով սցենարների տարբերությունները տեսնելու համար:
Ստեղ վերապրածները տիեզերքում նոր տուն են փնտրում: Ոնց հասկանում եմ ջունգլիներ են սպասվում: Ոչ ցիտադել կլինի, ոչ խորհուրդ ոչ էլ ալիանս: Ամենաշատն էս խաղին եմ սպասել բայց վախենում եմ հիասթափվել: Նորմալ զարգացրած կերպարներ չեն երևում դեռ ու ոչ էլ դրամատիկ սյուժե: Բայց մարտերն ահագին զարգացրել են աչքիս: Լիքը նոր հնարավորություններ ու հմտություններ են ավելացրել:
Շեփարդ բնականաբար չկա, իսկ հիմիկվա գլխավորը մի տեսակ չհիշվող էր:
Մի խոսքով իջել ա էն, ինչի համար պաշտում եմ էս խաղը: Բայց հուսամ սխալված կլինեմ, որտովհետև շաատ շատ եմ սպասել սրան:
հ.գ. ոնց որ 60 fps - ով ա լինելու: Էդ գժական կլնի:
հ.գ. դե արի ու առանց Էշլի Ուիլիամսի ME պատկերացրու :(
https://www.youtube.com/watch?v=-8ufVix0q4k
Էսօրվա կարևոր նորությունը
Shadowmatic-ն անդրոիդի համար արդեն անվճար հասանելի է Google Play (https://play.google.com/store/apps/details?id=com.triadastudio.shadowmatic)-ում
http://a2.mzstatic.com/us/r30/Purple71/v4/38/0b/59/380b59dd-5c51-50be-c29c-c046ed2b48d5/screen520x924.jpeg
Էսօրվա կարևոր նորությունը
Shadowmatic-ն անդրոիդի համար արդեն անվճար հասանելի է Google Play (https://play.google.com/store/apps/details?id=com.triadastudio.shadowmatic)-ում
Իսկ ես App Store-ից 2.99 դոլարով եմ գնել: Անարդար ա... :sorry
Լրիվ տարբերակը ստեղ էլ էդքան, երեկ առա։
Sent from my P8000 using Tapatalk
Mass Effect Andromeda
21.03.2017
Շատ քիչ մնաց: Երրորդը մինիմում երեք անգամ խաղացել եմ, ամեն անգամ նոր լուծուներ տալով սցենարների տարբերությունները տեսնելու համար:
Ստեղ վերապրածները տիեզերքում նոր տուն են փնտրում: Ոնց հասկանում եմ ջունգլիներ են սպասվում: Ոչ ցիտադել կլինի, ոչ խորհուրդ ոչ էլ ալիանս: Ամենաշատն էս խաղին եմ սպասել բայց վախենում եմ հիասթափվել: Նորմալ զարգացրած կերպարներ չեն երևում դեռ ու ոչ էլ դրամատիկ սյուժե: Բայց մարտերն ահագին զարգացրել են աչքիս: Լիքը նոր հնարավորություններ ու հմտություններ են ավելացրել:
Շեփարդ բնականաբար չկա, իսկ հիմիկվա գլխավորը մի տեսակ չհիշվող էր:
Մի խոսքով իջել ա էն, ինչի համար պաշտում եմ էս խաղը: Բայց հուսամ սխալված կլինեմ, որտովհետև շաատ շատ եմ սպասել սրան:
հ.գ. ոնց որ 60 fps - ով ա լինելու: Էդ գժական կլնի:
հ.գ. դե արի ու առանց Էշլի Ուիլիամսի ME պատկերացրու :(
Ինձ համար ամենաազդեցիկը 2-րդն էր ու հարուստ կերպարներով, որոնց ֆոնին Էշը՝ տեղից էլ ոչ այնքան, խամրում ա, օրինակ ասենք՝ Ջեքը։ Սաունդթրեքներն էլ վերջն էին։ Երրորդը ոնց որ մի առանձնահատուկ բան չուներ մեջը, ուղղակի իներցիայով, հա, տեսնենք բա ինչ եղան էդ ռիփըրները, ու Շեփարդը։
Ինչ վերաբերվում ա անդրոմեդային, հա սպասում կա, բայց չեմ կասկածում որ մնացածների թափը կունենա՝ սյուժետի պահով, հլը որ պարզ չի ինչ ինչոց ա, բայց հետաքրքրիր կարա լինի, հենց ասենք հետազոտելու պրոցեսը, որի վրա էդքան շեշտը դնում են, + խելքը գլխին գեյմփլեյ, բազմազան ու մտածված լոկացիաներ։
Sagittarius
09.03.2017, 00:09
Mass Effect-ը լրիվ պապայություն ա:
Էշլին լրիվ ներվերի դեղ էր: Թալի, Լիարա, այ իրանք կյանք էին: Գարրուսն էլ Միլքի Ուեյի լավագույն բրոն էր:
Տրամաբանությունը հուշում ա, որ Անդրոմեդան սպասելիքներս չի արդարացնի, բայց որ գոնե եթե ME 2 կեսի չափ լինի, ելի գոհ կլինեմ:
ME 3 իրականում վատը չէր, վերջնամասը համը հանեց ուղղակի:
Sagittarius
09.03.2017, 00:17
Mass Effect Andromeda
21.03.2017
Շատ քիչ մնաց: Երրորդը մինիմում երեք անգամ խաղացել եմ, ամեն անգամ նոր լուծուներ տալով սցենարների տարբերությունները տեսնելու համար:
Ստեղ վերապրածները տիեզերքում նոր տուն են փնտրում: Ոնց հասկանում եմ ջունգլիներ են սպասվում: Ոչ ցիտադել կլինի, ոչ խորհուրդ ոչ էլ ալիանս: Ամենաշատն էս խաղին եմ սպասել բայց վախենում եմ հիասթափվել: Նորմալ զարգացրած կերպարներ չեն երևում դեռ ու ոչ էլ դրամատիկ սյուժե: Բայց մարտերն ահագին զարգացրել են աչքիս: Լիքը նոր հնարավորություններ ու հմտություններ են ավելացրել:
Շեփարդ բնականաբար չկա, իսկ հիմիկվա գլխավորը մի տեսակ չհիշվող էր:
Մի խոսքով իջել ա էն, ինչի համար պաշտում եմ էս խաղը: Բայց հուսամ սխալված կլինեմ, որտովհետև շաատ շատ եմ սպասել սրան:
հ.գ. ոնց որ 60 fps - ով ա լինելու: Էդ գժական կլնի:
հ.գ. դե արի ու առանց Էշլի Ուիլիամսի ME պատկերացրու :(
https://www.youtube.com/watch?v=-8ufVix0q4k
Էտքան էլ տենց չի. Անդրոմեդան բնակեցված ա «Քեթթ»-երի կողմից: Դրանց մասին դեռ շատ տեղեկություն չկա, բայց հայտնի ա, որ որոշ չափի զարգացած հասարակություն արդեն ունեն:
Mass Effect-ը լրիվ պապայություն ա:
Էշլին լրիվ ներվերի դեղ էր: Թալի, Լիարա, այ իրանք կյանք էին: Գարրուսն էլ Միլքի Ուեյի լավագույն բրոն էր:
Տրամաբանությունը հուշում ա, որ Անդրոմեդան սպասելիքներս չի արդարացնի, բայց որ գոնե եթե ME 2 կեսի չափ լինի, ելի գոհ կլինեմ:
ME 3 իրականում վատը չէր, վերջնամասը համը հանեց ուղղակի:
Ո՞ր վերջամասը :դ
Sagittarius
09.03.2017, 00:34
Ո՞ր վերջամասը :դ
կապույտ, կարմիր, կանաչը: :)) Ըստ էության նույն ք*ք էին, սալյուտի գույներն էին տարբեր մենակ
http://i3.kym-cdn.com/photos/images/original/000/267/935/715.jpg
Թող ես ռաբիզ լինեմ, բայց Էշլին ու Իլյուզիվ Մենը կյանք էին :beee
Սաունդթրեքերը բոմբ են լրիվ: Պապկաներով ունեմ քաշած: