PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն 2009/10



wem
27.03.2010, 03:40
Կայացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն 2009-ը: Ցավոք :( անցյալ տարվա նման շատ էին տեխնիկական խնդիրները և ոչ այնքան հաճելի պահերը: :cry2
Կիսվեք ձեր կարծիքներով:

Ungrateful
27.03.2010, 04:36
Հենց էս թեմային եի սպասում:
Նախ, ասեմ որ բացի զզվանքից` ուրիշ ոչ մի էմոցիա չստացա...
Տեխնիկական պրոբլեմները դնենք մի կողմ: Ասեմ իմ համար լավ ու վատ դրվակները:
Սկսեմ "Լավագույն ալբոմ" մրցանակից: Ստացան Պոպոքն ու պնդուկը "մենք ենք մեր սարերը" էդ կարգի անունով ալբոմի համար:
Ալբոմը չեմ լսել, ոչ էլ ուզում եմ ու գիտեմ, որ չեմ էլ լսի: Նոմինացված եին մի քանի կատարողների ալբոմներ, որոնց մեջ ֆավորիտ էր ՀՏ Հայկոյի "Քուանշը": Էստրադայի պատմության մեջ միակ ալբոմն էր, որը էդ կարգի սկանդալային դարձավ, քննարկվում էր ամբողջ Երևանում, նաև նենց մարդկանց կողմից, որոնք Հայկոի երաժշտության սիրահար չեն:
Ու ի՞նչ... Լավագույն ալբոմը Արշակյաններին...
Կարողա աբիժնիկությունն էր պատճառը /որտև, երբ Հայկոյի առաջին ալբոմը հաղթեց 2008-ի մրցանակաբաշխության ընթացքում՝ Հայկոն ուղղակի չեր եկել ու մրցանակ չվերցրեց/…
Մի խոսքով՝ համար 1 անարդարություն:
Լավագույն տեսահոլովակ՝ Թաթա "Հոլիվուդ" ՝ չգիտեմ ինպես մեկնաբանեմ... մենակ կասեմ, որ ներկայացված էր նաև ՀՏ Հայկոյի "Անցած էտապը", որը բոլորս տեսել ենք, ով որ տեսել ա, հաստատ կասի, որ ստացված ա՝ թե տեսահոլովակը, թե երգը...
Լավագույն տեսահոլովակ՝ "հալիվուդում խոսում ենք հայերեն, լոսի կեսը հայեր են...."

Ամփոփեմ լավագույն երգչով.՝ առանց մեկնաբանությունների՝ Ռազմիկ Ամյան:

Մի քանի բան ուրախացրեց:
"Լավագույն ռոք խումբ"՝ Դորիանս
"Տարվա Հիթ" Ռեինկարնացիա - Էլի լավ ա

Շոուն, կատարումները:
Շոուն հիշեցրեց, անորակ ու անմակարդակ ինչ որ կարաոկե կլուբ... անորակ տեխնիկա, անորակ երգիչներ: Էս անգամ ստիպված եին ժիվոյ երգեն, ու նենց կարգին խայտառակ եղան սաղ:
2 կատարումով կարելի էր էդ միջոցառումը եզրափակել՝ ՀՏ Հայկոյի կատարումը "անցած էտապը"` ինչ որ Jazz Band-ի գործիքավորմամբ.../ Band-ի անվանումը չեմ հիշում :( / անթերի կատարում, անթերի Ռեփ.. և հիանալի գործիքավորում: Մեկ էլ Դորիանսի կատարումը, որը նույն պես անթերի էր:

Հարդ
27.03.2010, 08:15
Ես էլ էի էս թեմային սպասում: Նախորդս էտքան չխոսեց տեխնիկականի մասին, բայց ես ավելի կքննադատեմ դա: Ասենք մեկի անունը կարդում էին, ու միանգամից էտ մարդը հայտնվում էր ու սկսում խոսալ: Եթե տենց ա անում ստացողը, էլ պետք չի իրա երգը դնել: Ախր էտ ստացողներին, կամ ում որ կանչում են, պտի զգուշացնեն, որ անունը կարդալուն պես չհայտնվեն... ախր պետք ա իրա երգից հատված հնչի, հետո էն պարարարամը, ու նոր ինքը խոսա: Սենց ոչ երգի հատվածից էինք բան հասկանում, ոչ էլ իրա խոսացածից, որ բան չէր լսվում:
Էլ չխոսամ, որ Ռոբերտ Ամիրխանյանը մրցանակ էր տալիս, իրա երգը դրին:D, ինքն էլ որ ասեց «Էս իմ երգը խի դրին», սաղ զալը լսեց:D:
Մի խոսքով խայտառակ անկազմակերպություն, որն աններելի ա ու կապված չի մեծ ծախսերի հետ:
Իսկ լավագույն ալբոմն Ինգա-Անուշին տալն ուղղակի անհեթեթություն էր... Ես կուզեի, որ Հայկոյին տային, ինքը վերջերս ահագին որակ ա ձեռք բերել:
Մի խոսքով այդ կարևոր իրադարձությունն այս տարի ինձ համար իր նշանակությունը լրիվ կորցրեց::)

yerevanci
27.03.2010, 10:06
լավագույն երգչուհի - չգիտես խի՞ ու ի՞նչի համար, նույնիսկ ինքը էնքան անակնկալի եկավ, որ ինչ որ պիտի ասեր, սաղ խառնեց իրար՝ նշելով, որ ինքը նույնիսկ չգիտեր, որ այս անվանակարգում կա:D:D

Farfalla
27.03.2010, 10:30
Իսկ ո՞վ դառավ լավագույն երգչուհի:
Ես մենակ չեմ հասկանում, թե ինչի են ուղիղ եթերով տալիս:
մեկ էլ, ո՞վա որոշում հաղթողներին՝ ժյուրին թե հեռուստադիտողը

Հ.Գ. Էնքան լավ կլինի, որ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն էլ երբեք չանկնացվի:

ministr
27.03.2010, 11:08
Էմմա Նադեժդովնային մի բան տվին թե էլի կռիվա անելու? :)

yerevanci
27.03.2010, 12:43
Իսկ ո՞վ դառավ լավագույն երգչուհի:
Ես մենակ չեմ հասկանում, թե ինչի են ուղիղ եթերով տալիս:
մեկ էլ, ո՞վա որոշում հաղթողներին՝ ժյուրին թե հեռուստադիտողը

Հ.Գ. Էնքան լավ կլինի, որ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն էլ երբեք չանկնացվի:

Պատկերացնու՞մ ես, տարվա լավագույն երգչուհին ………… հմմմ, Լիլիթ Հովհաննիսյանն է:sulel:bad

Farfalla
27.03.2010, 12:53
Պատկերացնու՞մ ես, տարվա լավագույն երգչուհին ………… հմմմ, Լիլիթ Հովհաննիսյանն է:sulel:bad

Այ քեզ բան :o :o
Ամոթ չլինի դրանց հարցնել թե ինչ ցուցանիշներով են որոշում, թե ով պետքա ստանա էտ մրցանակը?

Նաիրուհի
27.03.2010, 13:00
Ինչպես միշտ՝ առաջին մասն ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր։ Հենց հասան փոփին, փոխեցի ալիքն ու համարյա չեմ նայել։ Միայն «Դորիանսի» մրցանակ ստանալը տես, մի-երկու խայտառակագույն կենդանիական կատարում, մեկ էլ էն վերջին երկու անվանակարգը։ Որո´տ և կայծա´կ :angry Էդ ի՞նչ էր... Չնայած, եթե անկեղծ լինենք, ո՞ւմ պիտի ճանաչեին «լավագույն երգիչ»։ Արամեի՞ն, Արման Հովհաննիսյանի՞ն... Լիլիթի զարմանքն էլ շատ խոսուն էր։ Ապրի աղջիկը, ահագին էլ անկեղծացավ...:D
Լավագույն ալբոմը չեմ տեսել, բայց ուրախ եմ, որ Արշակյաններին են տվել. դե ես անճաշակ մեռնում եմ, էդ ալբոմի գրեթե բոլոր երգերը հեռախոսիս մեջ կան, «Մենք ենք, մեր սարերը» ու «Ճանապարհը»օրը մի քանի անգամ լսում եմ։ Հ.Տ. Հայկոյի աշխատանքը շատ եմ գնահատում, բայց հաստատ ամեն օր չեմ լսի, հետևաբար՝ մրցանակն էլ նրան չէի տա։ «Ռեինկարնացիայի» համար շատ ուրախ եմ. իրոք արժանի էին։

yerevanci
27.03.2010, 13:14
Այ քեզ բան :o :o
Ամոթ չլինի դրանց հարցնել թե ինչ ցուցանիշներով են որոշում, թե ով պետքա ստանա էտ մրցանակը?

ամենահետաքրքիրն էն էր, որ դաժե Լիլիթ Հովհաննիսյանն էր «շոկի» մեջ:D

Ungrateful
27.03.2010, 14:18
մեկ էլ, ո՞վա որոշում հաղթողներին՝ ժյուրին թե հեռուստադիտողը

Եթե հեռուստադիտողը որոշեր` լրիվ այլ արցյունք կունենար էդ հավաքույտը))

Օրինակ, քվեարկությունը ըստ kamoblog.am-ի`
http://img340.imageshack.us/img340/4011/29399139.jpg

wem
27.03.2010, 23:37
Ինձ շատ զարմացրեց նաև էդ որ համերգը տեղի էր ունենում Օպեռաում և ոչ թէ Մարզահամերգաին Համալիրում: Համալիրը պահելեն ո՞ր օրվա համար: