PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանճարների փոսը....



My World My Space
26.03.2010, 23:38
Հանճարների փոսը

(Կամ, հանճար չեն ծնվում, հանճար դառնում են անճարությունից)



Գործող անձինք
1. Վիպասան
2. Կարո
3. մատուցողուհի
4. Կարոյի կինը




Մութ բեմ: Լուսավորված մի հատվածում` սեղանի շուրջ նստած են երկուսը, սեղանին և հատակին թափված են օղու շշեր:
- Խմում ես՞:
- Եսի՞մ, լյարդս ոնց որ ցավում ա:
- Կարո՞ղ ա քար ունես:
-Շա՞տ գիտեմ, քա՞ր ա, փե՞տ ա, թե՞ ալյումին…
-Հիմա ի՞նչ ես ասում….
-Ի՞նչ ասեմ... ինչ ա՞…
-Մորքուրիս արաղը` մաքուր թութ.....
-Գուդ, վերի գուդ... գութ... գութ....սեր... հավատ... մկրտություն... ,- քնում է, մի քանի վայրկյան անց վեր է թռչում, – Վա՜խ, բա էս ո՞նց կլինի, տարա՜վ, տարավ է՜, էդ..... Բրոդսկին... Իոսիֆ չեղածը: Ախր նա իմ դեմ բացարձակ զրո է, հլա վայ թե մինուս, բայց տարավ է՜, - մղկտալով գլուխը խփում է սեղանին,- միլիո՜նս տարավ.... մրցանա՜կս:
- Այ տղա դու հո ոսկե ցլիկը չե՞ս:
-Ե՞ս.... ես եզ եմ, եզ.... թե ինչի եմ ապրում....
- Ճիշտ ես ասում, արի քեզ մորթենք: - Ձեռքը նրա վզին է դնում Վիպասանը,- հենց քեզնով էլ քելեխդ կտանք: Մենակ արաղի հարցը պիտի դու լուծես: Փող ունե՞ս, դասական մոզի:
- Հինգ հարյուր:
- Առ էս հինգն էլ, մի հատ պատվիրի:
Սեղանին է մոտենում մատուցողուհին, նստում նրանց կողքին:
-Էս ի՞նչ ա, առիթ կա՞….
-Առի՞թ.... Փառք Աստծու, մեռնող կա, վերցրեք, խմենք, ապրի մեռնողը, ապրողներին էլ հազար ողորմի.....
- Քույր իմ նազելի,- գզգզված գլուխը կողքին նստած տիկնոջ գիրկն է դնում Վիպասանը,- դու իմ մուսան ես....
-Ենթադրենք,- ծխախոտը նրա ականջին է թափ տալիս կիսահարբած մուսան,- դու էլ իմ մոխրամանը...
-Էսօր հետս պիտի գաս… էս ականջս խի՞ ծանրացավ... լավ օրի չեմ, ախչի, վեպս ոնց որ կիսատ ա մնում:
-Էսօր չեմ կարա, ուրիշի եմ խոսք տվել, խեղճը պոեմի վերնագիրն ա փնտրում...
-Բա ես խեղճ չե՞մ... հա՞, չգաս` կսպանեմ...
- Վա՜յ, այ տղա՞, որ գամ, իսկի չես վերջացնի.....
-Կվերջացնեմ,- խաղաղվում է վիպասանը,- ես էդ բանը... էն իքը, շուտ եմ վերջացնում... և թող օրհնվեն մարմնակազմիկ մասերը քո բոլոր,- խաչակնքում է կնոջ կրծքերը ու կիսամրափելով մռլտում,- ամմմմեն...
Կինը հեռանում է, մնում են երկուսով:
-Լսի, ախպեր, էս Ծուռն ու՞ր ա.....
- Ծուռը խփնվել ա: Պոեմը գրելուց իրան ներշնչել էր, թե էրեխայ ա ունենալու:
- Վայ, վայ, մեղա քեզ տեր աստված, ումի՞ց:
- Իրանից: Տանը պառկած գոռում էր, թե տարեք հիվանդանոց, ժամանակն ա , էլ չեմ դիմանում:
- Բա հետո՞:
- Էլ ինչ հետո, տարանք, քնաբեր սրսկեցինք, քնացրինք, հետո համոզեցինք, թե էն ոնց են ասում, վիժել ա….
- Վախ, վա՜խ, ափսոս էրեխեն, հո տղա չէ՞ր:
-Բա ինչ էր : Երկու շաբաթ ա` խելքի չի գալիս, ասում ա` հորս անունն էի դրել:
-Հա , Ծուռը երեխու գիժ ա, արի հոտնկայս խմենք երեխի ողորմաթասը...
Սեղանին է մոտենում մի կին:
- Կարո ջան, բա քո երեխան, ուշ է, չես գա՞` գնանք:
-Դուք ով եք մադամ, Ձեզ ինչ որ չեմ հիշում:
-Կինդ եմ, գնանք, հա....
-Ի բաց հինե՜ն, ծառա չարագործ,- մռնչում է Կարոն,- դուք իմ կինը լինել չեք կարող:
-Չե՞ս հավատում, հեսա անձնագիրդ, տե՛ս...
-Իմ անձնագիրը, մադա՛մ, ֆրանսիական դեսպանատանն է, դա հայկական է, կեղծված: Ես փարիզեցի եմ, մադամ, սիլ վու պլե, կորե՛ք աչքիցս:
-Կարո ջան, երեխան...
-Էտեղ երեխա չկա... մադամ, ես հանճար եմ, ինձ Վիյոնն էր հավանում, մադա՛մ, Բոդլերը:
-Ես էլ եմ հավանում, Կարո ջան, մաման էլ.....
-Մաման...մաման....լա պտիտ մաման, ո՞ւմ մաման....
-Իմ մաման, Կարո ջան, քո զոքանչը....
-Զոքա՛նչ.... լա զոքա՜նչ..... ես հլա ձեր հետ ուրիշ լեզվով եմ խոսելու: Իմ բանաստեղծությունները ինչո՞ւ չի կարդում ձեր մաման...
-Կարդում է, Կարո ջան, բայց ինչ անի, որ չի հասկանում.....
-Հասկանո՞ւմ... Այո, ինձ միայն Փարիզում են հասկանում, ինձ միայն այնտեղ կարող են կարդալ: Հլա թող տպվեմ, իսկի չեմ թողնելու, որ թարգմանեն:
-Ճիշտ ա, Կարո ջան, քո գրածները ոնց որ բնագիր Բոդլեր....
-Բոդլեր.... Ադլեր.... Մադլեն.... Մադլենս ապրում է Փարիզում, մադա՛մ, Փարիզում:
Կարոն կնոջ հետ հեռանում է, մնում է Վիպասանը, որը սկսում է ինքն իրեն խոսել:
- Տասն ու հինգ հազար տարի առաջ, ասեմ` իմանաք, Քրիստոսի լուսապայծառ ծննդից առաջ, վերջերս իմ թղթերի մեջ պատահաբար հայտնաբերեցի, որ հայոց նավասարդ ամսին նաիրական մատյան այրուձին պետք է որ մեր կողմերում արածելիս լինի:Մեր իշխանական կողմերումը, ասեմ իմացած ըլեք, դեռ Մովսես Կաղանկատվեցի քերթիչն է վկայում, ամառ-ձմեռ խոտը ժողովրդից անպակաս ա եղել: Լուսահոգի Նոյը, ողորմի իրան ու իմ աղուհացավոր պապերին, էդ էլ դեռ գրելու եմ, թե չմոռանամ, խաղողի որթը, որ տնկել է բնիկ հայեցի չքնաղ, առնական ու պատվելի գավառում, նաև ստացել է մեր առյուծի կաթ քարահունջա օղին, (զկրտում է), մորքուրիս արաղը... Իսկ մեր էն Մխիթարը, ասեմ` էս էլ իմանաք, Գոշը, մեր կողմերի մասին հատուկ օրենք պիտի գրած ունենա: Էս ա որ Ֆրիկին անցնեմ քրքրելու, կհանեմ, կբերեմ կտեսնեք ձեր աչքով....



Վարագույր…..


Խմբագրումը` Շինարարի

CactuSoul
27.03.2010, 00:10
Ընենց… չգիտեմ, հավես էր:)):

Whyspher Whisper
27.03.2010, 00:45
Նույնիսկ շա~~~տ հավես էր:) Բա էդ մարդը Փարիզում չլիներ, հաստատ հանճար կհամարեին)))))))))))))

KiLa
27.03.2010, 02:01
Ինձ շատ դուր եկավ: Հատկապես շատ ստացված էր երկխոսությունը:

Rhayader
27.03.2010, 02:15
Նույնիսկ շա~~~տ հավես էր:) Բա էդ մարդը Փարիզում չլիներ, հաստատ հանճար կհամարեին)))))))))))))

Փարիզում հանճար համարվելու համար նրան կպակասեր սիֆիլիսը:P

Շինարար
27.03.2010, 02:56
Վորլդ ջան, ինչը ինձ դուր չի եկելի մասով առանձին ասել եմ, իսկ այստեղ ասեմ, որ հավես էր, ապրես, բայց ահավոր խառն ես հա:))

Արևածագ
27.03.2010, 11:17
My World My Space, դու՞ էլ չէ, կարծե՞մ լոռեցի ես... Ախր էդ լոռեցիներդ ի՞նչ առանձնահատուկ բանջար եք ուտում, որ վերջիվերջո վերածվում եք հանճարի::think

Շինարար
27.03.2010, 11:22
My World My Space, դու՞ էլ չէ, կարծե՞մ լոռեցի ես... Ախր էդ լոռեցիներդ ի՞նչ առանձնահատուկ բանջար եք ուտում, որ վերջիվերջո վերածվում եք հանճարի::think

Արևածագ ջան, Վորլդը դեռ շատ բանջար տի ուտի, որ լոռեցի դառնա, չնայած դժվար էլ թե օգնի:))

Արևածագ
27.03.2010, 11:36
Արևածագ ջան, Վորլդը դեռ շատ բանջար տի ուտի, որ լոռեցի դառնա, չնայած դժվար էլ թե օգնի:))

Վա՜յ, լոռեցի չի՞... Հոր ապուպապերն էլ Լոռու հետ ոչ մի կապ չունե՞ն...Մի լավ ստուգեք, ոնց էլ չլինի, մի թել կլինի...;)

My World My Space
28.03.2010, 13:43
Սա առաջին ու միակ արձակի փորձն ա: :) էս էլ պատահական եմ գրել, ծանոթներիցս մեկը, որ թատերականում էր սովորում, մի 3-5 րոպեանոց հումորային բան էր ուզում, կուրսայինի համար պիտի բեմադրեին, դե եսի՞մ, ստացվեց էլի......:oy
Հետո էլ երբևէ չեմ փորձել, ու մտածում եմ, որ չեմ էլ փորձի......
Շնորհակալություն արձագանքների համար......:hi

My World My Space
15.05.2010, 17:37
Սա առաջին ու միակ արձակի փորձն ա: :) էս էլ պատահական եմ գրել, ծանոթներիցս մեկը, որ թատերականում էր սովորում, մի 3-5 րոպեանոց հումորային բան էր ուզում, կուրսայինի համար պիտի բեմադրեին, դե եսի՞մ, ստացվեց էլի......:oy
Հետո էլ երբևէ չեմ փորձել, ու մտածում եմ, որ չեմ էլ փորձի......
Շնորհակալություն արձագանքների համար......:hi

Փաստորեն, փորձեցի.....:), հլա ո՜ւր եք, էնքան եմ ձեզ տանջելո՜ւ.......:P

Ռոմանս երթուղային տքասու մասին (http://www.akumb.am/showthread.php/54045-%D5%8C%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BD-%D5%A5%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A1%D6%84%D5%BD%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2004232#post2004232), էս հլը սկիզբն ա սպասեք նոր զարգացումների :hi

My World My Space
16.05.2010, 01:30
է՜հ, անճարը կերել է բանջար, դառել է հանճար.......:)