PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստուդիայի ձայնագրությու՞ն, թե՞ կենդանի կատարում



Ռուֆուս
25.03.2010, 11:12
Հետաքրքիր է, ձեզ ավելի շատ դուր են գալիս երգերի կենդանի կատարումնե՞րը, թե՞ ստուդիայի ձայնագրությունները:

Ես գրեթե միշտ ստուդիայի ձայնագրությունների կողմից եմ, որովհետև գործիքավորումը ավելի լավ որակի է, երգչի ձայնը մաքուր, առանց ֆալշերի, ընդհանուր առմամբ ավելի հաճելի է լսվում: Չնայած որոշ կենդանի կատարումներ ավելի լավ են ստացվում, քան նույն երգի ալբոմային տարբերակները:

Եկեք նաև քննարկենք լավագույն կենդանի կատարումները:

ministr
25.03.2010, 11:24
Եթե մարդու համերգին նստած եմ ինչ ստուդիայի ձայնագրություն??
Իսկ եթե տանը իմ համար լսում եմ, ապա համերգի կատարումներն ահավոր չեմ սիրում:

Ռուֆուս
25.03.2010, 11:27
Եթե մարդու համերգին նստած եմ ինչ ստուդիայի ձայնագրություն??

Ես էլ եմ նույն կարծիքի: Համ էլ կենդանի կատարումները առանց վիդեոյի ահավոր անհետաքրքիր են: Համերգ-ֆիլմեր շատ եմ սիրում, բայց համերգ-ֆիլմերի սաունդթրեքները առանց վիդեոյի չեն լսվում:

Ձայնալար
25.03.2010, 11:50
Եթե մարդու համերգին նստած եմ ինչ ստուդիայի ձայնագրություն??
Իսկ եթե տանը իմ համար լսում եմ, ապա համերգի կատարումներն ահավոր չեմ սիրում:


Ես էլ եմ նույն կարծիքի: Համ էլ կենդանի կատարումները առանց վիդեոյի ահավոր անհետաքրքիր են: Համերգ-ֆիլմեր շատ եմ սիրում, բայց համերգ-ֆիլմերի սաունդթրեքները առանց վիդեոյի չեն լսվում:

+1 .

Ֆրեյա
25.03.2010, 12:19
Ամենից առաջ՝ նախընտրում եմ կենդանիկատարումներ... եթե նույնիսկ մի երևելի խումբ չի, մեկ է՝ եթե հնարավորություն կա կենդանի կատարմամբ բան լսելու, գնում եմ համերգին :) բացի Յան Գիլանից :(
Հա, հետո, ուրեմն... Ռուֆուսի հարցադրումից հասկանում եմ, թե ինչ ա ուզում, որ պատասխանենք :P
Սկզբից, դե բնակնաբար, ցանկալի է լսել ստուդիայի ձայնագրությունը։ Այն ավելի հեշտ ըմբռնելի ու "մաքուր" է լինում։ Սկզբից ճիշտ/հասարակ ձևն ես լսում կատարման։ Հետո, եթե արդեն զգում ես որ բավական ծանոթացել ես երգի, հիշում ես մեղեդին, կարելի է սկսել եքսպերիմենտները ու տարբեր համերգների ձայնագրություններ լսել։ :love

Ուշքս գնում ա որոշ երաժիշտների/խմբերի իմպրովիզների ու լայվերի համար։
Իմ համար N1 ա Զեմֆիրան։ Ես իրա ոչ մի համերգի երկու նմանատիպ կատարում չեմ լսել։ Ինքը միշտ փոխած ա երգում երգը ու միշտ ավելի հավես ձևերով :love Հաճախ ուրիշ գործիքներով նվագողներ ա հրավիրում, որոնք որ հիմնական ձայնագրությունում ընդգրկված չեն եղել։
Մնացածի հավեսը չունեմ.. Հեսա կասեք՝ Փինք Ֆլոյդ... Իրանց սաղ երգերն էլ լայվ են, հետո.. հա...

Կան երաժիշտներ, ում լայվը ընդհանրապես չի լսվում, որովհետև երաժշտությունը հիմնականում կոմպով մշակված ա, իսկ իմաստը որն ա համերգասրահում դնել նույն ապարատուրաները նույն ձայները հանել...
Էն դեպքերում երբ ոկալը կամ ռեալ գործիքներով նվագելը քիչ նշանակալի ա ընդհանուտ երաժշտությամ նեջ, լայվի իմաստը կորում ա։

Ձեզ էլ եմ տողում մտածելու տեղ :P Գրեք մեծն ռոք գիտարիստների ու նրանց իմպրովիզների մասին... հոգնում եմ արդեն դրանցից :B

Հա, մեկ էլ Ստինգի լայվերն եմ սիրում։ Ինքը որպես երգիչ 0 ա, բայց որ երգերը աղավաղծ երգում ա, լերիվ ուրիշ ձև, դուրս գալիս ա :))

Հա, մեկ էլ գժվում եմ Doors–ի մի քանի լայվերի համար։ The End մեկ էլ Roadhouse Blues լայվերը վերրրջն են... Roadhouse Blues–ի մեջ մի տեղ կա վերջում, որ իրանից հնարած բառեր ա մռթմռթում քթի տակ, էդ վաբշե սպանություն ա... :love

One_Way_Ticket
25.03.2010, 13:41
Հիշում եմ Էննիո Մորրիկոնեի համերգին "A fistful of dynamite"-ի կատարումը: Ինձ պարզապես հրաշք թված, ձայնագրության հետ անհամեմատելի էր: Ուրիշ հարթությունից էր:
Բայց իհարկե միշտ չէ, որ այդպես է լինում:

Rhayader
25.03.2010, 14:13
Իհարկե, ամենից հաճախ ստուդիային ձայնագրություններն ավելի մաքուր, ավելի «ուտվող են», բայց որոշ խմբերի լայվեր ուրիշ են: Կուզեի առանձնացնել Deep Purple խմբի «Made in Japan» լայվը:love
Կամ, օրինակ, Focus խումբը, որի ստուդիային ձայնագրությունները երբեք չեն համեմատվի կենդանի համերգների էներգետիկայի հետ: Սթինգին էլ միայն լայվ լսելուց ես զգում, թե ինչքան ջազ կա նրա երաժշտության մեջ:
Ջազն էլ ցանկալի է լսել միայն լայվ, տեսնել այդ ամենը, զգալ, թե ինչպես է երաժշտությունը ծնվում:love Տերյե Ռիպդելի ու Տրիլոկ Գուրտուի համատեղ համերգը նայեք, կհասկանաք:

_DEATH_
25.03.2010, 14:23
Հիշում եմ Էննիո Մորրիկոնեի համերգին "A fistful of dynamite"-ի կատարումը: Ինձ պարզապես հրաշք թված, ձայնագրության հետ անհամեմատելի էր: Ուրիշ հարթությունից էր:
Բայց իհարկե միշտ չէ, որ այդպես է լինում:

Ես էլ եմ ուզում :this

Ennio Morricone :sulel

Ֆրեյա
25.03.2010, 14:53
Վայյյ՜... ոնց եմ ուզում մի հատ տենց որևէ երաժշտի լայվ համերգի գնալ, ոչ մեր երկրում...
Մեր մոտ "սաչոկություն" են անում, "գեղ" են գալիս, գեղավարի համերգներ են տալիս...

հ.գ. օֆ, թե խի Գիլանի չուզեցի գնալլլլ... :cry աբուշ

Մյուզ եմ ուզում :cry

Yellow Raven
25.03.2010, 15:04
Made In Japan-ի համար գժվում եմ:love
Ընդհանրապես ասած, ստուդիայում արված ձայնագրությունները(հատկապես վերջին տեխնոլոգիաներով) շատ ավելի մաքուր են արված ու երաժշտական գործիքների ձայնն էլ ավելի լավ է լսվում: Բայց դե լայվ էլ կա, լայվ էլ: Dire Straits-ի Brothers In Arms-ի լայվ կատարման համար խելքս իմս չի, այնինչ ստուդիային տաբերակը չի տալիս նույն էմոցիաները:)

AniwaR
25.03.2010, 15:11
Ես էլ եմ նույն կարծիքի: Համ էլ կենդանի կատարումները առանց վիդեոյի ահավոր անհետաքրքիր են: Համերգ-ֆիլմեր շատ եմ սիրում, բայց համերգ-ֆիլմերի սաունդթրեքները առանց վիդեոյի չեն լսվում:

-1 Երևակայության գիրկն ընկելու դրանից լավ միջոց չկա: Ես, որ տրամադրված եմ լսում, սկսում եմ պատկերացնել կատարողին, թե ինչպես են մատները սահում կիթառի լարերի վրայով, մարմնի, դեմքի մկանների լարումը, միմիկայի շարժը, էն ուժը, որով խփում է հարվածայիններին, հոգնած ու քրտնած վիճակը, իսկ եթե ինչ-որ էկզոտիկ գործիքներ են հնչում՝ առավել ևս. ասենք Ուոթերսին գոնգը խփելուց: :roll Ասեմ ավելին. գժվում եմ անորակ, բան չջոգվող բուտլեգների համար. էսօր քնիցս վեր եմ թռել Փինք Ֆլոյդի համերգի ժամանակ (73 թվի բուտլեգ էր) ֆանատի գոռոցից::D Դրանց ժամանակ հաճախ լսում ես ձայնագրման սարքի կողքին եղած մարդկանց քննարկումները, ահավոր հետաքրքիր են հատկապես թյունինգի պահերը. հաճախ լսում ես աղոտ խոսակցություններ, երբ, ասենք, գուշակում են, թե հաջորդը որն է լինելու... "oh! did u get?? i think they gonna play "echoes" now"... Ու 30-40 տարով ժամանակի մեջ հետ ես ճանապարհորդում, հայտնվում ես իրենց կողքին ու սկսում ես համերգը վայելել: :roll Սիրում եմ կամ «սիրում» եմ նաև ամբոխի սուլոցն ու գոռոցը լսել: Ասենք, հնչում են Echoes-ի կախարդական արձագանքները, ու էդ պահին ինչ-որ մի ապուշ վայնասունն ա գցել ստադիոնով մեկ: Սկսում ես պատկերացնել երաժիշտների վիճակը, :( հասկանում ես, որ միշտ չի յուղումեղրի նման, հաճախ ինչքան ծանր ու նյարդային բան է այդ ամենը, ասում ես՝ դիմացի, հեսա կպրծնի... Սկսում եմ կռիվ տալ էդ գոռգոռացողի հետ, թե սուս մնա, ձենդ կտրի:diablo (էս քաղաքավարի արտահայտված էլի), ու ինչքան ես ուրախանում, երբ նույն ռեակցիան երբեմն լսվում է կողքից (հավանաբար հենց ձայնագրողի կողմից): :) yah, it's a long way to the top if you wanna rock 'n' roll... Էլ չեմ ասում ինչ գանձեր կարելի է գտնել դրանցում::love Օրինակ՝ լսում ես նույն «Echoes»-ի խմոր տարբերակը՝ «The Return of the Sons of Nothing»-ը՝ ալբատրոսյան բառերի փոխարեն ինչ-որ տիեզերական պատկերներ, ու սկսում ես խմբին ավելի լավ ճանաչել (կոնկրետ էս դեպքում՝ մարդիկ իրենց ռեպուտացիայի համար են անհանգստանում, մենք space rock լինել չենք ուզում, փոխե՛լ բառերը)...

Օ՜ֆֆ, ոշմ, էսքան երկար գրում եմ, մթամ կարդացողն ով ա::D (Հետո էլ ասում են՝ լուրջ գրառումներ չեմ անում:blin): Միով բանիվ՝ 2-ն էլ սիրում եմ: Ամբողջ կյանքդ միայն ստուդիական ձայնագրություններ լսելը երևի թե նման է ամբողջ կյանքում նույն դիրքով սեքս անելուն::D

Ռուֆուս
25.03.2010, 15:29
Վելվետ, նենց հավես նկարագրեցիր, որ հավեսս տվեց, բայց դե մեկ ա, չսիրեցի լայվերն ու բութլեգերը:

Հիմնականում պատճառներից մեկն էլ այն է, որ շատ երգիչներ ու խմբեր լայվերի ժամանակ մի տեսակ անտրամադիր ու անհավես են երգում ու նվագում, ոնց որ թե էս մի երգն էլ նվագենք, գնանք բեմի հետևում ուռռենք: Կամ էլ մի երկու անգամ էլ ծնգծնգցնենք, փողերս հավեքնեք, գնանք խմենք: Բայց երբ որ ի սրտե տժժցնում են, արդեն քո հավեսն էլ ա տալիս, ուզում ես հետները տժժաս: :jagi

AniwaR
25.03.2010, 15:42
Հիմնականում պատճառներից մեկն էլ այն է, որ շատ երգիչներ ու խմբեր լայվերի ժամանակ մի տեսակ անտրամադիր ու անհավես են երգում ու նվագում, ոնց որ թե էս մի երգն էլ նվագենք, գնանք բեմի հետևում ուռռենք: Կամ էլ մի երկու անգամ էլ ծնգծնգցնենք, փողերս հավեքնեք, գնանք խմենք: Բայց երբ որ ի սրտե տժժցնում են, արդեն քո հավեսն էլ ա տալիս, ուզում ես հետները տժժաս: :jagi

Դե շտապեմ քեզ հիասթափեցնել:goblin, որ նույնը կարող է պատահել նաև ստուդիական ձայնագրությունների ժամանակ: Էդիկ հատկապես զգացվում է, էսպես կոչենք, ստուդիական բուտլեգների վրա, երբ որ զանազան-զարմանազան outtake-ներ են լինում ձայնագրման պրոցեսից: Երբեմն իսկապես մեղքդ գալիս են էդ խեղճ երաժիշտները, թե՝ «Աաա՜, բալին, 138 արիք թողիք, արդեն որերորդ անգամն ա՝ չի հաջողվում, ամեն անգամ մեկդ մի բան էն չի անում:angry...»: Կամ էլ ասենք, ինչքանո՞վ ա Syd Barrett-ը իր սոլոների ձայնագրման ժամանակ տրամադիր: :// Չգիտեմ, տարբեր ա միշտ... Ու լավ ա, որ տարբեր ա: :love

Rammstein
25.03.2010, 17:05
Լայվերը լսելուց էդքան հաճույք չեմ ստանում, բայց այ դիտելուց լրիվ ուրիշ է։ Ես որ նոր էի սկսում Ռամշտայն լսել, մի անգամ խանութից Live aus Berlin համերգային ալբոմը առա, հետո բերեցի լսեցի, ասեցի «է՞ս ինչ ա…» :esim։ Բայց երբ որ համերգը DVD-ով նայեցի, տեսա որ չէ` «էս ինչ» չի։
Իհարկե կան լայվեր, որոնք կարելի ա միայն լսել ու հաճույք ստանալ։ Օրինակ էն օրը last.fm-ով SOAD-ի Science-ն էր, լսեցի, հաճույքից մեռա, հատկապես մեջտեղի մասում. էն որ սկսում ա «Ես իմ անուշ Հայաստանի» երգել… :))

Հիմա անհամբեր սպասում եմ Ռամշտայնի հերթական DVD-ին, որ LIFAD-ի տուռը մի հատ մարդավարի տեսնեմ, թե չէ բուտլեգներով հնարավոր չի բան հասկանալ։ Իհարկե դեռ ոչինչ հայտնի չի DVD-ից, հայտնի չի նույնիսկ` լինելու ա՞, թե՞ չէ։ :(

Մի բան էլ ասեմ, ցանկացած երգի կենդանի կատարումը լսելուց առաջ իմ խորին համոզմամբ պարտադիր ա ստուդիո տարբերակը լսած լինել։ Շատ հնարավոր ա մի անգամից լայվ լսողը այնտեղի իմպրովիզները-բաները չընկալի, որովհետեւ վերջիններս կառուցվում են հենց ստուդիո վերսիայի վրա (կամ երբեմն դեմոյի հիման վրա)։

ministr
25.03.2010, 17:28
Իհարկե, ամենից հաճախ ստուդիային ձայնագրություններն ավելի մաքուր, ավելի «ուտվող են», բայց որոշ խմբերի լայվեր ուրիշ են: Կուզեի առանձնացնել Deep Purple խմբի «Made in Japan» լայվը:love
Կամ, օրինակ, Focus խումբը, որի ստուդիային ձայնագրությունները երբեք չեն համեմատվի կենդանի համերգների էներգետիկայի հետ: Սթինգին էլ միայն լայվ լսելուց ես զգում, թե ինչքան ջազ կա նրա երաժշտության մեջ:
Ջազն էլ ցանկալի է լսել միայն լայվ, տեսնել այդ ամենը, զգալ, թե ինչպես է երաժշտությունը ծնվում:love Տերյե Ռիպդելի ու Տրիլոկ Գուրտուի համատեղ համերգը նայեք, կհասկանաք:

Ես էլ ուզում էի ասել ձուկիկ ու փղիկ, բայց հետո փոշմանեցի :D
Ավելի լուրջ, օրինակ Made in Japan-ում Գիլանի ճղճղոցները հասկանալու համար պետքա տեսնել.. թե չէ CD-ով ճղճղոցներ լսել այն դեպքում, երբ չգիտես թե ինչն ինչոցա լրիվ անկապա: Այսինքն live-ը հենց նրանովա հետաքրքիր, որ տեսնում էլ էս.. Իսկ եթե մի բաղադրիչը հանում ես, ապա դա արդեն ծայրահող ճաշակի հարցա, որովհետև նույնիսկ տվյալ երգչի կամ խմբի եկրպագուն կարողա ընդհանրապես չկարողանա լսել համերգի միայն աուդիո տարբերակը:

Rhayader
25.03.2010, 18:31
Ես էլ ուզում էի ասել ձուկիկ ու փղիկ, բայց հետո փոշմանեցի :D
Ավելի լուրջ, օրինակ Made in Japan-ում Գիլանի ճղճղոցները հասկանալու համար պետքա տեսնել.. թե չէ CD-ով ճղճղոցներ լսել այն դեպքում, երբ չգիտես թե ինչն ինչոցա լրիվ անկապա:

Ես դեռ ոչ մի անգամ այդ համերգը վիդեոյով չեմ տեսել: Բայց լայվեր լսելուն վաղուցվանից եմ սովոր:

ministr
25.03.2010, 18:55
Ես դեռ ոչ մի անգամ այդ համերգը վիդեոյով չեմ տեսել: Բայց լայվեր լսելուն վաղուցվանից եմ սովոր:

Տորենտով էս վերջերս քաշել էի.. վերջնա...

Pherion
28.03.2010, 20:42
Իհարկե գրեթե միշտ նախընտրում եմ ստուդիայում ձայնագրածները, որովհետև ավելի լավա թե երգչի ձայնը, թե գործիքավորումը, թե հնչողությունը: Բայց այնուամենայնիվ կան այնպիսի երգեր, որոնց լայֆ կատարումը ոչնչի հետ չեմ փոխի, օրինակ էս վերջում Eric Clapton-Layla երգի լայֆ տարբերակը լսեցի, աննկարագրելի զգացողություններ էին մոտս...

StrangeLittleGirl
18.04.2010, 09:29
Ինձ համար ամենակարևորը ձայնագրության որակն է: Եթե համերգային ձայնագրությունը որակյալ է, մեծ հաճույքով կլսեմ: Դե համաձայն եմ, որ համերգայինին վիդեո էլ է պետք, բայց առանց դրա էլ հաճախ լսվում է: Ամեն դեպքում, եթե պետք է ընտրեմ ստուդիայի անկենդան կամ համերգային կենդանի տարբերակը, եթե երկու տարբերակները նույնիսկ գործիքավորմամբ նույնն են, կընտրեմ անկենդանը: Բայց երբեմն լինում են համերգային տարբերակներ, որոնք շատ ավելի լավն են, քան ստուդիայինը՝ վերամշակման շնորհիվ: Եկեք նաև չմոռանանք, որ կան բազմաթիվ երգեր, որոնց ստուդիայի տարբերակներն ուղղակի գոյություն չունեն:

Rhayader
18.04.2010, 10:20
Եկեք նաև չմոռանանք, որ կան բազմաթիվ երգեր, որոնց ստուդիայի տարբերակներն ուղղակի գոյություն չունեն:

Բրավո:yes

Magic-Mushroom
18.04.2010, 11:41
Ես շատ եմ սիրում լայվ լսել ջազ երաժշտությունը,հիշում եմ վերջին անգամ օպերայում լայվ լսեցի Գարի Քյոսայանի ու Էլյան Գիպսի համերգը,մինչեւ հիմա չեմ մոոացել թե ինչպես էի պարում:D:hands

Smokie
04.03.2014, 16:21
Ես էլ եմ միանշանակ ստուդիական ձայնագրության կողմնակից:) Համ որակյալ ա, համ անաղմուկ: Սկզբից համոզվում եմ, որ դահլիճի աղմուկ-բան չկա, նոր քաշում եմ ուզածս երգը: Ասենք պատկերացրեք ալբոմի երգեր ես քաշել մի տեղից, դասավորել ճիշտ հերթականությամբ ու հանկարծ պարզվում ա երգերից մեկը, կամ երկուսը ուզածդ չեն::D

Մի խոսքով, եթե համերգային ձայնագրություն, ապա համերգային ալբոմով:)) Վերջիվերջո քիչ չեն որակյալ համերգները:roll