PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ Արիներ



Benadad
24.03.2010, 21:54
Ինչպես պայքարել այդ աղանդավորական հոսանքի դեմ,որը ներսից է քայքայում մեր Եկեղեցին

Lion
24.03.2010, 22:04
Գուցե և քայքայում է, բայց այ այն, որ "ներսից" - երևի այնքան էլ ճիշտ չէ: Բացի այդ դա կարծես աղանդ էլ չէ...

Benadad
24.03.2010, 22:27
իսկ ինչի աղանդ չէ,որովհետև հայկական արմատներ ունի՞թե....

ministr
25.03.2010, 00:15
Հեթանոսությունը ինչ աղանդ? Քրիստոնեությունից հինա...

Vook
25.03.2010, 00:27
Հեթանոսությունը ինչ աղանդ? Քրիստոնեությունից հինա...

Նախ քրիստոնեությունը ունի նախաբան, որը տանում է ընդուպ աշխարհի արաում։ Հետո, աղանդը ժամանակագրության չափման միավոր չէ, որ ով ավելի հին լինի, ուրեմն ավելի անաղանդ լինի։

ministr
25.03.2010, 00:29
Եկեք մի հատ սկզբից ձևակերպենք թե ինչ ասել է աղանդ:

Vook
25.03.2010, 00:33
Եկեք մի հատ սկզբից ձևակերպենք թե ինչ ասել է աղանդ:Սկզբի համար պետք է գտնել ճշմարտությունը։Որից հետո, նրանից ցանկացած շեղում ու խեղաթյուրում համարվում է աղանդ։

ministr
25.03.2010, 01:24
Ճշմարտությունը մեկնա նրան հասնելու ձևերը հազար ու մին.. և?

Vook
25.03.2010, 01:37
Ճշմարտությունը մեկնա նրան հասնելու ձևերը հազար ու մին.. և?:neaՀասնելու ձևն էլ ա մեկը։

Ambrosine
25.03.2010, 01:38
:neaՀասնելու ձևն էլ ա մեկը։

Նյետ!! Դա մոնիզմ է, իսկ որտե՞ղ մնաց պլուրալիզմը:think

davidus
25.03.2010, 11:28
հեթանոսությունը` աղանդ???? լավ էլի..... հիշեցնեմ, թե ոնց էին Հռոմում քրիստոնեությունը նույն կերպ աղանդ անվանում... հիմա տեղերով փոխվել են, քրիստոնեությունն է հեթանոսությունը անվանում աղանդ?? :D

Tig
25.03.2010, 11:29
Նախ քրիստոնեությունը ունի նախաբան, որը տանում է ընդուպ աշխարհի արաում։ .....

Արիականությունը նույնպես ունի նախաբան, որը տանում է ընդհուպ մինչև աշխարհի արարում ու քրիստոնեության աշխահրի արարման նախաբանը հենց այնտեղից էլ «վերցրած» է;)

ministr
25.03.2010, 11:32
:neaՀասնելու ձևն էլ ա մեկը։

Այ էդ մեկը չեղավ... ճշմարտությանը հասնելու բազմաթիվ եղանակներ կան, Բայց դա արդեն փիլիսոփայական ժանրի խոսակցությունա :)

Lion
25.03.2010, 11:47
Մի խոսքով, երևի թե ճիշտ չէ "հեթհանոսություն"-ը աղանդ համարել: Իսկ այն, որ վերջինս կարողանում է երբեմն էական հարվածներ հասցնել եկեղեցուն` հենց եկեղեցու մեղքն է, որը ինչ-որ տեղ կորցրել է հոգևոր կապը իր հավատացյալների հետ...

davidus
25.03.2010, 12:09
Մի խոսքով, երևի թե ճիշտ չէ "հեթհանոսություն"-ը աղանդ համարել: Իսկ այն, որ վերջինս կարողանում է երբեմն էական հարվածներ հասցնել եկեղեցուն` հենց եկեղեցու մեղքն է, որը ինչ-որ տեղ կորցրել է հոգևոր կապը իր հավատացյալների հետ...

Lion ջան, ոչ թե "ճիշտ չէ", այլ "կոպիտ սխալ է" հեթանոսությունը աղանդ համարելը: Այդպիսի հարուստ առասպելաբանությամբ, դիցաբանությամբ կրոնը ուղղակի չի կարող աղանդ համարվել: Ու ընդհանրապես, ասել ministr-ի, ինչ ենք հասկանում "աղանդ" ասելով: Իմ պատկերացմամբ աղանդը կրոնի ներսում ձևավորված մի ուղղություն է, որը յուրովի է մեկնաբանում այդ հավատքի շրջանակներում ընդունված կանոնները: Հիմա..... այստեղից հարց է ծագում..... հեթանոսությունը այդ որ մի կրոնի ներսում ձևավորված ուղղությունն է???

Benadad
25.03.2010, 15:24
Աղանդը այնպիսի մի մարդկանց խումբ է ,որորնց համոզմունքը հիմնված է որոշակի առաջնորդի գերազանցությաքն պատկերացման վրա ինչն անխուսափելիորեն առաջ է բերում պաշտոնական կրոնի կենտրոնական սկզբունքների ժխտում,որոնք բխում և ուսուցանվում են տարբեր ձվերով:Աղանդներին բաժանում են մի քանի խմբերի՝ արևելյան,արևմտյան, և նոր դարաշրջաի աղանդներ, աղանդների մի այլմ տարբերակ է իրենից ներկայացնոսւմ հին արևելյան ազգային ավանդույթները,որոնք դուրս մղվելով այս կամ այն կրոնի կողմից մասնակիորեն մոռացվել է ,և պահպանվելով մինչև մեր օրերը գոյատևում է ,և շարունակում է ներկայումս քրիստոենեկան եկեղեցու դեմ գործել համարվում է աղանդ, անկախ այն հանգամանքից ՝ դա ունի աղգային բնույթ թե ոչ,այնպես, որ թող հայ արիականները ՛՛մեծ՛՛ քուրմը իրեն մեջտեղից պատռի ,և ասեի թե մենք ունենք ազգային արմատներ և ազգայկին բնույթ ,նա չարաչար սխալվում է , իսկինչ մնում է ճշմարտությանը ապա Քիրստոսը ասել է «Ես եմ միամ ճանապարհը».....

Lion
25.03.2010, 15:43
է ՀԱ, բայց այդ դեպքում էլ հեթհանոսները կարող են իրենք քրիստոնեությունը աղանդ համարել...

Tig
25.03.2010, 16:17
Ժող, հիմա կարևորը հեթանոսության աղանդ կամ ոչ աղանդ լինե՞լն է, թե՞ նրա գաղափարախոսությանը գնահատական տալը և հասկանալը, թե այն մեզ ինչ է տալու կամ ինչ է վերցնելու մեզնից…

Benadad
25.03.2010, 18:15
Այո Դուք շատ ճիշտ եք, բայց ես չեմ հասկանում մեր եկեղեցու պատվավոր այրերի քաղաքականությունը՝ նրանք լռում են դրանց գործողությունների առջև, կամ մեր կառավարությունը...
մի անգամ ես առիթ ունեցել եմ հանդիպխելու մի արիականի հետ,նա նույնիսկ չգիտի թե ինչու է կոչվում արիական, և անգամ չգիտի թե ո՞վ է եղել Միհրը, պատկերացնում եք ,և դա միայն նա չե եե,այլ նրանց հոտի համարյա թե բոլոր անդամները,
Կամ էլ նրանց «մեծ քուրմին» հարցնելու լինես թե ով է ասյ կամ այն նդիցապատմական հհերոսը՞ես շատ եմ կասկածում ,որ նրանք ունեն այդքան գիտելիքներ այդ հարցերին պատասխան տալու համար

ministr
25.03.2010, 20:22
Սպասի հեսա Արիմանը գալիսա .. ով լավ չպատասխանեց սաղին սատկացնելուա :))

VisTolog
25.03.2010, 20:28
Սպասի հեսա Արիմանը գալիսա .. ով լավ չպատասխանեց սաղին սատկացնելուա :))

ու զոհաբերելու:B

Vook
25.03.2010, 20:29
Արիականությունը նույնպես ունի նախաբան, որը տանում է ընդհուպ մինչև աշխարհի արարում ու քրիստոնեության աշխահրի արարման նախաբանը հենց այնտեղից էլ «վերցրած» է;)
Դուք կներկայացնե՞ք արարչագործության արիական, ըստ ձեզ՝ օրիգինալը։ և կարո՞ղ եք ապացուցել, որ կտակարանը գրվել է հատկապես արիական հիմքի վրա այլ ոչ հակառակը։
Այլապես ես էլ կպնդեմ որ Թումանյանի ՙկիկոսի մահը՚ վերցված է Շիրազի ՙԳարնանամուտից՚։:)

Vook
25.03.2010, 20:44
Այ էդ մեկը չեղավ... ճշմարտությանը հասնելու բազմաթիվ եղանակներ կանՀարգարժան Նախարար, իսկապես՝ այլ ու խորը թեմա է, բայց եթե ճշմարտությանը հասնելու տարբեր ուղիներ կան, ուրեմն ցանկացած ճանապարհ տանում է դեպի ճշմարտություն։Որը իհարկե աբսուրդ է։;)

ministr
25.03.2010, 20:49
Հարգարժան Նախարար, իսկապես՝ այլ ու խորը թեմա է, բայց եթե ճշմարտությանը հասնելու տարբեր ուղիներ կան, ուրեմն ցանկացած ճանապարհ տանում է դեպի ճշմարտություն։Որը իհարկե աբսուրդ է։;)

Եթե դու հետևություն ես անում, որ ցանկացած ճանապարհ տանում է ճշմարտություն դա դեռ չի նշանակում որ այդպես է :)
Երևան տանող շատ ճանապարհներ կան, բայց բոլորը չէ որ տանում են Երևան :)

Vook
25.03.2010, 20:54
Երևան տանող շատ ճանապարհներ կան, բայց բոլորը չէ որ տանում են Երևան :)Հետաքրքիր է, որ քիչ առաջ ես էլ էի ուզում աշխարհաագրական օրինակ բերել, միայն թէ այս կտրվածքով՝ ցանկացաց կետից միայն մեկ ճանապարհ կա երևան հասնելու ։

Ambrosine
25.03.2010, 20:59
Այո Դուք շատ ճիշտ եք, բայց ես չեմ հասկանում մեր եկեղեցու պատվավոր այրերի քաղաքականությունը՝ նրանք լռում են դրանց գործողությունների առջև, կամ մեր կառավարությունը...
մի անգամ ես առիթ ունեցել եմ հանդիպխելու մի արիականի հետ,նա նույնիսկ չգիտի թե ինչու է կոչվում արիական, և անգամ չգիտի թե ո՞վ է եղել Միհրը, պատկերացնում եք ,և դա միայն նա չե եե,այլ նրանց հոտի համարյա թե բոլոր անդամները,
Կամ էլ նրանց «մեծ քուրմին» հարցնելու լինես թե ով է ասյ կամ այն նդիցապատմական հհերոսը՞ես շատ եմ կասկածում ,որ նրանք ունեն այդքան գիտելիքներ այդ հարցերին պատասխան տալու համար

Հեթանոսությունը մեր մասնիկն է, ինչպե՞ս ես պատկերացնում պայքարը նրա դեմ: Գառնու տաճա՞րն էլ ավիրեն: Դու թույլ կտա՞ս դա:
Կամ մենք որ քրիստոնյա ենք կոչվում, ամեն ինչ գիտե՞նք Ավետարանից: Նրանց համար ավելի դժվար է. շատ փոքր է իրենց ձեռքի տակ եղած գրականությունը: Ինչ էլ որ վերականգնել են մեր անցյալից, միայն ողջունելի է: Ամեն դեպքում նրանք չեն սպառնում մեր պետությանը, իրենց պայքարը միայն կրոնական է:

ministr
25.03.2010, 20:59
Ու էդ ոնցա ստացվում? :)) Կոնկրետ Վրաստանից մինիմում երկու ճանապարհ կա...

Vook
25.03.2010, 21:04
Ու էդ ոնցա ստացվում? :)) Կոնկրետ Վրաստանից մինիմում երկու ճանապարհ կա...Շատ պարզ։ Ուրեմն այդ երկու ճանապարհներն էլ մեկ են, նույնն են, նման են։ եթե դու գտնում ես, որ երևանն է ճշմարիտ քաղաքը, ուրեմն պիտի գնաս երևանի ճանապարհով, ուրիշ ճանապարհը, բնականաբար ուրիշ տեղ է տանելու։

ministr
25.03.2010, 21:10
Ճամփեքից ոնց նայում եմ լավ չես :)
Երևաննա ճիշտ քաղաքը ու կարող ես գաս հասնես էդ քաղաքին համ Աշտարակի ճանապարհով համ Սևանի: Ու ճանապարհն ընտրում ես ըստ քո նպատակահարմարության: Ու եթե անունը դնում ես Երևանի ճանապարհով ես գնույմ, բայց հետո ծռվում ես ուրիշ տեղ դա արդեն լրիվ ուրիշ կինոյա:


Հ.Գ. Մոդերատոր ջան, ստեղ փոխաբերական իմաստով ենք խոսում իրար հետ չիմանաս քարտեզ ենք քննարկում :)

Vook
25.03.2010, 21:26
Բարեկամս ինչպես տեսնում եմ դու էլ փոխաբերություններից լավ չես։վրաստանից կարելի է ոչ թէ երկու, այլ անթիվ բազմության ճանապարհներ ձգել դեպի երևան։Այստեղ կարևորը նպատակակետն է՝ հասնել երևան ։
Հիմա աշխարհագրությունը թողնենք անցնենք տիեզերագրության.որ ավելի պատկերավոր լինի։ Տարածության ցանկացած կետից միայն մեկ ուղիղ կա, որ տանում է դեպի կենտրոն։եթե կենտրոնի կետը ենթադրենք որպես միակ ճշմարտություն (ինչը դու ընդունեցիր՝ որ ճշմարտությունը մեկն է)կրկնվեմ՝ միայն մեկ ուղիղ կարող է այն միացնել քո կետի հետ։

ministr
25.03.2010, 21:29
Պարզվեց ֆիզիկայից էլ լավ չես :)
Ճանապարհն ու տեղափոխությունը մի խառնի իրար ;)

Vook
25.03.2010, 21:38
Պարզվեց ֆիզիկայից էլ լավ չես :)ես լավ եմ, դու լավ եղիր։

Ճանապարհն ու տեղափոխությունը մի խառնի իրար ;)Ու որ լավ լինես, կիմանաս որ տեղափոխությունը կատարվում է ճանապարհով

davidus
25.03.2010, 21:58
Vook կասես, թե մոլորության կետից դեպի ճշմարիտ կետ տանող 3 ճանապարհներից որն է ճիշտը??? :oy

http://img33.imageshack.us/img33/8760/123ucz.jpg (http://img33.imageshack.us/i/123ucz.jpg/)

ministr
25.03.2010, 22:59
ես լավ եմ, դու լավ եղիր։Ու որ լավ լինես, կիմանաս որ տեղափոխությունը կատարվում է ճանապարհով

davidus-ի տված բարդագույն խնդիրը լուծի համոզվեմ որ լավ ես :)

Հ.Գ. Համբերատար մոդերներ ու ադմիններ ջաներ, առաջարկում եմ փակել էս անկապ-աննպատակ թեման , կամ գոնե վերաձևակերպել քննարկման թեման...

Benadad
25.03.2010, 23:37
բայց ճշմարտությունը մեկն է....

Benadad
25.03.2010, 23:40
Ասեմ թե ինչու են սպառնում և հոգևոր և աշխարհիկ իշխանություններին՝
1. նրանց պնդումներըտ լսել ես՞ ,ինչ են ուզում պետությունից՞
2 Եկեղցուց՞
3. Անցյալից՞

davidus
25.03.2010, 23:42
բայց ճշմարտությունը մեկն է....

եթե դժվար չէ, կասես ինչ է նշանակում ճշմարտություն: Եթե ասես թե դա որն է, խոստանում եմ մի հատ ոչ կարճ լեկցիա կարդալ ճշմարտության ոչ միակության մասին

Benadad
25.03.2010, 23:47
301 թվականից հոտո հայաստանում կրոնական միակ ճշմարիտ դավանանքը դա առաքելական դավանանքն է ,որի հիմքը Ավետարանն , իսկ Ավետարանից դուրս յուրաքանչյուր վարդապետություն համարվում է ոչ ճշմարտացի, այնպես ,որ ճշմարտությունը մեկն է ասելով ես ի նկատի ունեմ կրոնական ճշմարչտությունը..
Ու մի բան էլ , քրիստոնեությունը իր արմ,ատներով գնում է ավելի հին ՝ միաստվածային շամանակներին ,,որը համենայ դեպս մնացել է ճշմարիտ աստվածպաշտությունից

Chuk
25.03.2010, 23:49
Մոդերատորական. Հակաժողովրդավարական թեման փակվում է: