PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեմիս Ռուսոս/Demis Roussos



Smokie
24.03.2010, 16:52
Զարմանալի ու տարօրինակ ձայն, իմ կարծիքով եզակի այս աշխարհում: Լավ ու հաճելի երգեր, որոնց շարքում հանրահայտ «Goodbye my love goodbye»-ը, «From souvenirs to souvenirs»-ը:

Դեկադա
24.03.2010, 16:58
Զարմանալի ու տարօրինակ ձայն, իմ կարծիքով եզակի այս աշխարհում: Լավ ու հաճելի երգեր, որոնց շարքում հանրահայտ «Goodbye my love goodbye»-ը, «From souvenirs to souvenirs»-ը:

Մեծ հաճույքով լսում եմ: Ի դեպ նրան շատ են մեղադրել, որ ֆոնոգրամա չի օգտագործել, բայց դե կարեցավ ապացուցի որ
աշխարհահռչակ երգիչ է:

SSS
24.03.2010, 16:58
Smokie ջան էս ինչ հավեսի ես ընկել?չեմ հասցնում թեմաներիդ հետևից:)

Smokie
24.03.2010, 17:06
Smokie ջան էս ինչ հավեսի ես ընկել?չեմ հասցնում թեմաներիդ հետևից:)

:D Ոչինչ մի-քիչ էլ դիմացի, մի հինգից ավել կստեղծեմ էս շաբաթ ու :) . . . շարունակությունը հաջորդ շաբաթ;):

Smokie
24.03.2010, 17:41
Շատ եմ սիրում «I need you»-ն, ընտիր երգ ա, լավն են նաեւ «Midnight is the time I need,» «My reason,» «Rain and tears,» «My only faschination,» «Lonely lady or Arcadia,» «Pardona me,» երգերը:
Կա մի հայտնի ու լավ երգ, որի անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ իրա երգն ա, Mister X-ի կատարմամբ էլ եմ լսել, ուրախ երգ ա, «լա-լա-լա»-էլ է երգում:

Դեմիս Ռուսոսը սիրում է Ռուսաստանը, ռուսներին եւ եղել է այնտեղ համերգներով: Սա էլ իր մի Surprise-ը ռուսներին:

http://www.youtube.com/watch?v=W0kQ4B1PM3o

Ուլուանա
24.03.2010, 19:30
Դեմիս Ռուսոս էնքան էլ չեմ սիրում։ Երգերից շատերը դուր են գալիս ինձ, բայց ձայնը հեչ դուր չի գալիս, դրա համար էլ լսելն առանձնապես հաճելի չի ինձ համար։ Չեմ սիրում տղամարդու բարալիկ ու լացակումած ձայներ։

A.r.p.i.
24.03.2010, 19:44
Շատ եմ սիրում այս երգչին, յուրահատուկ ձայն ունի: Դեռ փոքրուց լսել եմ ու մինչև հիմա էլ շարունակում եմ լսել: Իսկ այ էս 2 երգերը ուղղակի հրաշք են:love

http://www.youtube.com/watch?v=7nZKMm-nOsc


http://www.youtube.com/watch?v=j1-Kevh_ZFQ&feature=related

Հայկօ
24.03.2010, 19:59
«L'amour c'est toi» երգն եմ միշտ սիրել:

Ambrosine
24.03.2010, 23:11
«From souvenirs to souvenirs» երգը մի ժամանակ կարող էի ասել, որ իմ ամենասիրած երգն է, այսօր չգիտեմ: Բայց կարող եմ իր ձայնասկավառակը միացնել, ամբողջ օրը իր երգերի տակ քննություններս պարապել:roll Ու ձայնասկավառակը այնքան անգամ է նորից մեկնարկում, մինչև տանը մեկը կասի՝ ուրիշ դիսկ դիր, էլի:( :))

Նաիրուհի
24.03.2010, 23:34
Ինձ այնքան էլ հաճախ չեմ պատճառում նրան լսելու հաճույքը :(
Ձայնը շա՜տ եմ սիրում... Կարծես աղբյուր լինի՝ հոսում է ազատ, կարկաչելով, մաքրելով...

PetrAni
24.03.2010, 23:36
Էէէ, շաաաաատ եմ սիրում:love Աստղի ասած երգն ու մեկ էլ Goodbye my love goodbye երգը:)
Էտ երգը ջահել վախտ սիրելիս ինձ երգել էր խնդրում, ես էլ խելոք-խելոք երգում էի:love
Ախր շաաաատ լավ բառեր են էէէէէ:love

http://www.youtube.com/watch?v=7qpDFXPAyXA&feature=related

Yevuk
24.03.2010, 23:44
Ես էլ չեմ սիրում, դե բացառությամբ մի քանի երգերի, որոնք արդեն նշվեցին: Հիշում եմ, որ փոքր էինք, ինքը Երևան էր եկել համերգով, մենք էլ ւնտանիքով գնացինք ու մի հատ էլ կասետա առանք: :)) Այդ ժամանակ երևի լավն էր ինձ համար, բայց որ մեծացա, ու փորձեցի էլի լսել, չստացվեց: :(

Smokie
25.03.2010, 09:58
http://www.youtube.com/watch?v=wi1MZ_s5E6M

«I need you»:good

Smokie
03.04.2010, 12:15
http://www.youtube.com/watch?v=v54WlDAibGU

«Midnight is the time i need you,» դժվար ա մի տեսակ Դեմիս Ռուսոսին պատկերացնել էս ոճով, ձայնն էլ ելավ չի համընկնում, բայց երգը լավն ա, լավ ա եւ էն, որ տեսել են իրան էս ձեւի:
Ակումբ իսկ կարո՞ղ եք օգնել ինձ սկզբերում նշածս երգի առումով, անունը չգիտեմ: Էն որ Mister x-ն էլ ա երգել, որի մեջ նաեւ «Լա-լա-լա» էր հնչում, ուրախ երգ էր:

Ambrosine
18.04.2010, 22:18
«Տաշիր 2010» մրցանակաբաշխությանը Դեմիս Ռուսոսին մրցանակ շնորհեցին՝ որպես հայերի շրջանում ամենահայտնի արտասահմանյան կատարող: http://forum.realmadrid.am/images/smiles/dance3.gif

Jarre
03.05.2010, 12:18
Ի դեպ, Դեմիս Ռուսոսը, եթե չեմ սխալվում երեք ալբոմ ձայնագրել է Վանգելիսի (http://www.akumb.am/showthread.php/47610-Վանգելիս) հետ։ Այ էտ գործերը ինձ շատ են դուր գալիս։ Վանգելիսը և Դեմիս Ռուսոսը զարմիկներ են։

Հետո կփորձեմ տեղադրել վիդեոներ։

Smokie
20.07.2010, 09:29
Հրաշք երգ է:good:

http://www.youtube.com/watch?v=_YMNqXsVKb4

pigmard
14.08.2010, 15:37
Ի դեպ իրան Հունաստանում հազվագյուտ մարդ ա ճանաչում չնայած ինքը հույն ա:

Smokie
28.10.2010, 10:58
Կա մի հայտնի ու լավ երգ, որի անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ իրա երգն ա, Mister X-ի կատարմամբ էլ եմ լսել, ուրախ երգ ա, «լա-լա-լա»-էլ է երգում:

Գտաաաաաա վերջապես:yahoo
Հրաշք երգ ա::)

http://www.youtube.com/watch?v=L5FAgtWMGj4

Jarre
11.11.2010, 17:54
Ի դեպ, Դեմիս Ռուսոսը, եթե չեմ սխալվում երեք ալբոմ ձայնագրել է Վանգելիսի (http://www.akumb.am/showthread.php/47610-Վանգելիս) հետ։ Այ էտ գործերը ինձ շատ են դուր գալիս։ Վանգելիսը և Դեմիս Ռուսոսը զարմիկներ են։

Հետո կփորձեմ տեղադրել վիդեոներ։

Կատարեմ վաղեմի խոստումս

Aphrodite's Child-ի վախտերով.... (Vangelis-ը մուրուքովն ա)

http://www.youtube.com/watch?v=ZNCu5QGWJII


http://www.youtube.com/watch?v=iUnKkNDp51o


http://www.youtube.com/watch?v=C1Gb_GBgaSQ


Եթե հետաքրքրվողներ լինեն նորերը կտեղադրեմ։ Ուղղակի չեմ ուզում անկապ ծանրաբեռնեմ էջը :beee

Smokie
26.01.2015, 18:36
Վերջ: Ռուսոսն էլ մահացավ:cry

http://youtu.be/WWk6y5di3dQ

Sambitbaba
27.01.2015, 12:01
Ափսո՜ս...:(:(:(

Pozitiv
28.01.2015, 20:53
Ամեն մարդ երաժիշտ չի դառնում երաժիշտ ծնվում են: