PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեդի Գագա/Lady Gaga

wem
23.03.2010, 17:56
Ի՞նչ կարծիքիեք Lady Gaga-ի մասին:

_DEATH_
23.03.2010, 19:15
Ի՞նչ կարծիքիեք Lady Gaga-ի մասին:

Սորթ երգչուհի ա, լավ ա երգում, բայց ամբողջ ուժով գեշ ա, շատ անդուր տեսք ունի, մի քիչ կլիպները նայում եմ հետ տալս գալիս ա:

PetrAni
23.03.2010, 21:11
Աննոռմալի մեկնա:D բայց մեկ մեկ դզումա:hands
սիրում եմ Just dance երգը:dance, մեկ էլ գժվում եմ Bad Romance երգի համար

http://www.youtube.com/watch?v=qrO4YZeyl0I

Թեկուզ սկզբունքորեն չեմ ընդունում, որ կանանց ու աղջիներին գեշ են անվանում,
բայց դե գեշ ա էլի, հո զոռով չի, չնայած` Bad Romance երգի տեսահոլովակում
մի տեղ նուրբ make-up -ովա ու սիրունիկա, բայց որ նույն տեսահոլովակի վերջում
տեսնում եմ,թե ինչ դաժանա քսված,թե իիիիինչ գեշա:o, մոռանում եմ, էտ էլ եմ մոռանում

Rhayader
23.03.2010, 21:32
Oh-oh-oh-oh-oooh!
Rah rah ah-ah-ah!
Ro mah ro-mah-mah
Gaga Ooh-la-la!

Հուզիչ տողեր են: Նամանավանդ երրորդը:

Yevuk
23.03.2010, 21:39
Երբ որ նոր էր դուրս էկել, դուրս գալիս էր: "Poker Face" երգի տակ հաճույքով պարում էի, :dance բայց հետո...բոլոր երգերը նույն ձևի էին/են ու արդեն անհետաքրքիրա: Մեկ էլ ահավոր վուլգար ա: :[ Իհարկե, վատ չի երգում, բայց էտ իրան չի արդարացնում: Հիմա տանել չեմ կարող: Հենց կլիպերից մեկը տեսնում եմ, սիրտս սկսումա խառնել: :[

EgoBrain
23.03.2010, 23:00
Էն որ արրական սեռի ներկայացուցիչները նամնատիպ "երգչուհիներին" լավ են վերաբերվում, ինչ-որ տեղ հասկանում եմ, բայց իգական սեռը ինչի համար ա հավնում??? Նախ միօրինակ երժշտություն ա/գուցե սխալվեմ, որովհետև ոչ մի անգամ նեռվերս չեն հերիքել, որ մինչև վերջ լսեմ երգերը/, ամերիկյան շոու բիզնեսում ամեն երկրորդը նմանատիպ պարզ ու պրիմիտիվ/ավելի վատ կարտահայտվեի, բայց չեմ ուզում նրա "արվեստ"-ի երկրպագուներին վիրավորեմ/ "երաժշտուրյուն" կամ ավելի ճիշտ հնչյունների համախմբություն ա մեզ ներկայացնում համեմված անճաշակությամբ, ընդ որում նա իր ողջ իմիջավ նվաստացնում ու ցածրացնում ա կնոջ կերպարը:

Ռուֆուս
23.03.2010, 23:45
Չեմ սիրում, ավելի ճիշտ ատում եմ :[

Սպիրզներն ու Հիլթոնները փոփ երաժշտության գլուխը կերան, Գագաներն ու Ke$haներն էլ վաբշե այլանդակեցին թողեցին: Տեսնենք հետո՞ ինչ են անելու...

art5041
23.03.2010, 23:51
ՇԱՏ լավնա . Երբեք չի նմանվում . Լռիվ ուրիշա ու նույնիսկ չի կրկնվում . Ես իրան սիրում եմ . Երգերնել Սաղ Ընտիր են ;)

Կարապետ
24.03.2010, 00:01
Երգերը լավն են, ինքը չէ

wem
24.03.2010, 16:48
Ես էլ չեմ սիրում Լեդի Գագաին, բայց իր էս վերջի երգը որը կոչվում է Թելեֆոն շատ լավնա, մանավադ էտ գեղեցիկ աղջիկնա շատ լավը որը կանգնած է Լեդի Գագաի հետևում երբ որ նա հեռախոսով խոսում է :love

Կարապետ
24.03.2010, 17:20
Աննոռմալի մեկնա:D բայց մեկ մեկ դզումա:hands
սիրում եմ Just dance երգը:dance, մեկ էլ գժվում եմ Bad Romance երգի համար

paparazzi-ին էլա լավը:)

_DEATH_
24.03.2010, 17:27
LoveGame-ն ա ամենաշատը դուրս եկել, վերջն ա :))

Կարապետ
24.03.2010, 17:35
Հուզիչ տողեր են: Նամանավանդ երրորդը:

Հուզվա:cry:

Ֆրեյա
24.03.2010, 17:39
Էսօր նայեցի Լաստ.ֆմ–ի չարտը, պարզվեց Լադի Գագան առաջի տեղն ա, առաջ ա անցել Beatles, Muse, Radiohead, Coldplay–ից...
Կարծում եք ինքն ա տենց ԴԵՄՔ՞ :P
Չէ, պռոստը լաստ.ֆմ–ի յուզերների ճաշակն ա ընկել :))

_DEATH_
24.03.2010, 17:48
Բայց Գագայի ինչն ա է անճաշակ չեմ հասկանում?
Շատ լավ ա երգում, ուրիշ ոչ մի փոփ երգչուհու չեմ կարում երկար լսեմ:

Լավ էլ դեմք ա, էտ իրա գեշ հալին ամբողջ ամերիկայի ամենացանկալին ա դարցել:

art5041
24.03.2010, 20:15
Իտոգում սաղ երգերը լավնեն լօլ ;)

_DEATH_
24.03.2010, 20:24
Իտոգում սաղ երգերը լավնեն լօլ ;)

Հա բա լավն են, մնում ա ինքը լավը դառնա, ինչքան քսվում ա, մեկա գեշ ա մնում: :))

Կարապետ
26.03.2010, 14:41
Ես էլ չեմ սիրում Լեդի Գագաին, բայց իր էս վերջի երգը որը կոչվում է Թելեֆոն շատ լավնա, մանավադ էտ գեղեցիկ աղջիկնա շատ լավը որը կանգնած է Լեդի Գագաի հետևում երբ որ նա հեռախոսով խոսում է :love

Այդ երգի, որ տեսահոլովկն ես նայել: Ես այսօր Viva Polska-ով նայեցի ոչ մի աղջի էլ չկար:

P.S. Այդ երգը հեռախոսի մասին չի այլ {տռուպկով(քաշովի)} հեռախոսի մասին http://armedu.do.am/images/KOLOBOK/light_skin/telephone.gif http://armedu.do.am/images/KOLOBOK/light_skin/lol.gif

_DEATH_
26.03.2010, 14:52

Էտ տեսահոլովակը մի նայի, 18+ ա :D

Կարապետ
26.03.2010, 15:03
Էտ տեսահոլովակը մի նայի, 18+ ա :D

18+ չի 50+:
Նայում եմ զզվալս գալիսա:bad

Leo Negri
26.03.2010, 15:22
Ի դեպ իրոք էրկու վերսիա կա հեռախոսային կլիպի, censored ու ոչ էդքան: Կարելիա տարբերել տեսահոլովակի կեսերում f տառով սկսվող բառի առկայությամբ:

Լավ եմ վերաբերվում, why not?
Լավա երգում, տաղանդավորա, կարա իրան ներկայացնի, ուժեղ presence ունի, բայց դե ես քիչմ ուրիշ երաժշտություն եմ լսում: Իսկ դե եթե ուզենամ ֆրիկերով տեսահոլովակներ նայեմ` Մենսոնը կա ու կա, իրա մոտ ֆրիկ լինելը ավելի սիրունա ստացվում:

AniwaR
26.03.2010, 15:30
:mda Հենց նոր դուխս հավաքեցի ու 2-րդ անգամ ականջներս 138 արեցի Bad Romance-ով: Հաճելի չի առնվազն: Առնվազն տհաճ ա: :sad Ինչի՞ պետք ա որևէ դրական կարծիքի լինեմ: Մայիսևն ավելի հետաքրքիր բեմական կերպար ունի, էն ա՝ իրանով կուրախանամ:

Կարապետ
26.03.2010, 16:23
Ի դեպ իրոք էրկու վերսիա կա հեռախոսային կլիպի, censored ու ոչ էդքան: Կարելիա տարբերել տեսահոլովակի կեսերում f տառով սկսվող բառի առկայությամբ:

Ամեն կլիպ իրա անունը ունի: օրինակ ես միայն տեսել եմ Bad Romance-ի The Frame Monster կլիպը

why not?

որովհետև զզվանքա առաջացնում:[

Leo Negri
26.03.2010, 16:30
Ամեն կլիպ իրա անունը ունի: օրինակ ես միայն տեսել եմ Bad Romance-ի The Frame Monster կլիպը

Տեսահոլովակը կոչվումա Telephone: Ամենայն հավանականությամբ քեզ դուր չի գա:

որովհետև զզվանքա առաջացնում

Շարլ Բոդլերնելա երբեմն զզվանք առաջացնում: Դա իրան պակաս տաղանդավոր չի դարձնում:

Rhayader
26.03.2010, 16:45
Լյով, Գագոն հաստատ տաղանդավոր չի:[ հասարակ պ0պսա ա, պրոդյուսերները «սլադկի պոպկա» իմիջից հոգնել, ֆրիկի իմիջին են անցել: Հերթական ուշադրություն գրավելու ձևն ա:
Կարծում եմ, բյոնսների ու ագիլյեռաների նման շատ արագ հետին պլան կանցնի ու կմոռացվի:

Ֆրեյա
26.03.2010, 16:53

Խեղճ Քրիստիկ :love Ինքը ինչ մեղք ուներ... Ես սիրում եմ Ագիլերայի երգերը
Stronger–ը կարաս երգես՞ :P

Leo Negri
26.03.2010, 16:58
Լյով, Գագոն հաստատ տաղանդավոր չի հասարակ պ0պսա ա, պրոդյուսերները «սլադկի պոպկա» իմիջից հոգնել, ֆրիկի իմիջին են անցել: Հերթական ուշադրություն գրավելու ձևն ա:
Կարծում եմ, բյոնսների ու ագիլյեռաների նման շատ արագ հետին պլան կանցնի ու կմոռացվի:

Ջանամ, մարդ պիտի գոնե միիիիի քիչ տաղանդ ունենա, որ պրոդյուսերները վրեն ուշադրություն դարձնեն ու սկսեն աշխատել մարդու տուտուզի, ձայնի և այլ բարեմասնությունների վրա - you need gold to make gold: Իսկ դե Գագան իրոք լավա երգում, սենց ասենք` որոշ բյոնսագիլյերոլոպեսներից հաստատ լավ: Այսինքն իհարկե պոպսայա, բայց լավ ու որակով պոպսա:

http://www.youtube.com/watch?v=laIr_d0hFB8

Իսկ դե արագ գնալը` թիթեռներն էլ են արագ մեռնում գնում /սկսումա մտածել աշխարհի անցողիկ բնույթի մասին/:

AniwaR
26.03.2010, 17:01
Խեղճ Քրիստիկ :love Ինքը ինչ մեղք ուներ... Ես սիրում եմ Ագիլերայի երգերը
Stronger–ը կարաս երգես՞ :P

Համաձայն եմ: Ագիլերան չափազանց տաղանդավոր ա, բայց և նույնքան հիմար: :sad

Rhayader
26.03.2010, 17:22
Խեղճ Քրիստիկ :love Ինքը ինչ մեղք ուներ... Ես սիրում եմ Ագիլերայի երգերը
Stronger–ը կարաս երգես՞ :P

Իսկ Քիսոն կարա՞ Marduk-ի «Departure from the Mortals»-ը երգի:D

Կարապետ
26.03.2010, 17:23
Տեսահոլովակը կոչվումա Telephone: Ամենայն հավանականությամբ քեզ դուր չի գա:

Telephone երգի անուննա, իսկ իմ ասածը կլիպի անուննա
նայել եմ: են խոհարարների կլիպը:

Leo Negri
26.03.2010, 17:28
Telephone երգի անուննա, իսկ իմ ասածը կլիպի անուննա

Կլիպի անուննելա: Սկզբում մեեեեծ տառերով գրումա telephone:

Ֆրեյա
26.03.2010, 17:33
Մի քանի ամիս առաջ մի հատ շեյրդ ֆոլդերից Գագոյի ալբոմը փորձեցի լսել... չստացվեց... ոնց որ Մարիոյի կամ Պակմանի համար գրած սաունդթրեքներ լինեն :))

Հիմա էլ Պապարացին եմ լսում... դե ծվծվոց ա էլի... ինչ եք ասում՝ լավ ա երգում՞՞՞ ուրեմն Ագիլերայից վատ ա հա երգում՞՞
Տո Բրիտնի Սպիրսը սրա համեմատ ծիտ ա :D

Կարապետ
26.03.2010, 17:34
Կլիպի անուննելա: Սկզբում մեեեեծ տառերով գրումա telephone:

մի հատ կարաս կլիպը ուղարկես?

Ֆրեյա
26.03.2010, 17:35
հ.գ. Կարող ա ծերացել ենք՞ :(

Rhayader
26.03.2010, 17:35
Ընդհանրապես, պ0պսայում պրոդյուսերի ուշադրությունը գրավելու համար այ թե ինչքան (http://www.mult.ru/projects/mas/mults/mult_64.html) տաղանդ ա պետք:D

Leo Negri
26.03.2010, 17:38
ոնց որ Մարիոյի

Մարիոյին չկպնել!!!!!

http://www.youtube.com/watch?v=kcKurvm_0oE

մի հատ կարաս կլիպը ուղարկես?

Խնդրեմ:

http://www.youtube.com/watch?v=EVBsypHzF3U

համար այ թե ինչքան տաղանդ ա պետք

Իսկ դու հաշվի քանի հոգիա ուզում աստղ դառնա, իրանցից քանի հոգիա պրոդյուսերների անկողին մտնում ու քանի հոգիա իրանցից աստղ դառնում:
Զզվում եմ Մասյանյաից, ի դեպ:

Rhayader
26.03.2010, 17:46
Իսկ դու նայի, թե տարբեր երկրներում էդ Գագոյի կարգի քանի Գագո կա:D
Գժվում եմ Մասյանյայի համար:
Լավ, Սաութ Պարկի Ջեննիֆեր Լոպեսի սերիան մի հատ հիշի:D hot and spicy!!! ինձ թվում ա, Գագոն դրանից ա ինքն իրան հույս տվել, որ կարա աստղ լինի:D ռազ Կարտմանի ձեռը կարա, ինքն էլ կարա:

Leo Negri
26.03.2010, 17:52
Իսկ դու նայի, թե տարբեր երկրներում էդ Գագոյի կարգի քանի Գագո կա

Շատ քիչ: Հաշվի քանի հատ Գագոյա ուզեցել ու ուզում Գագոյի տեղում լինի,ու քանիսն են Գագոյից սիրուն տուտուզով:

Գժվում եմ Մասյանյայի համար:

Ըղք: Գոնե խոխմա լիներ...

Լավ, Սաութ Պարկի Ջեննիֆեր Լոպեսի սերիան մի հատ հիշի hot and spicy!!! ինձ թվում ա, Գագոն դրանից ա ինքն իրան հույս տվել, որ կարա աստղ լինի ռազ Կարտմանի ձեռը կարա, ինքն էլ կարա:

Կարտմանի ձեռը կարա, որովհետև Կարտմանը անշուշտ Սաութ Պարկի հերոսներից ամենատաղանդավորնա: Հիշի ռոք խմբի սերիան: And he's not fat at all!
Ու մի հատ հիշացրա, քանի պռոդյուսերի հետա Կարտմանը քնել?

Ֆրեյա
26.03.2010, 17:59
Ֆոււ՜... ժող, նոր Բէդ Ռոմանսը լսեցի... էդ վաբշե... տոռմուզ ա...
ոչ էներգետիկա կա երգի մեջ, ոչ ռիթմ, ոչ հոգի... օտստօյ !!!!!!

_DEATH_
26.03.2010, 18:52
Մնացած երգերը էտքան էլ չէ, բայց էս մեկը շատ ա դուրս եկել:

http://www.youtube.com/watch?v=1mB0tP1I-14

wem
27.03.2010, 23:43
Այդ երգի, որ տեսահոլովկն ես նայել: Ես այսօր Viva Polska-ով նայեցի ոչ մի աղջի էլ չկար:

P.S. Այդ երգը հեռախոսի մասին չի այլ {տռուպկով(քաշովի)} հեռախոսի մասին http://armedu.do.am/images/KOLOBOK/light_skin/telephone.gif http://armedu.do.am/images/KOLOBOK/light_skin/lol.gif
Էդ աղջկան եմ ասում որ դեղին և երկար մազեր ունի և կանգնած է Լեդի Գագաի հետևում, երբ որ նա հեռախոսով խոսում է: Էդ աղջկա ձեռքին էլ շղթա կա:

Կարապետ
28.03.2010, 11:30
Էդ աղջկան եմ ասում որ դեղին և երկար մազեր ունի և կանգնած է Լեդի Գագաի հետևում, երբ որ նա հեռախոսով խոսում է: Էդ աղջկա ձեռքին էլ շղթա կա:

Այդ կլիպի մեջ միայն Beyonce-ի աղջիկներն են

armuk
06.04.2010, 17:36
CNN-ի հաղորդմամբ "Թելեֆոն" երգի եթերներում հայտնվելուց հետո ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՔԼԻՔ Է ԵՂԵԼ "Թելեֆոն" երգի տեսահոլովակի համար

armuk
06.04.2010, 17:39
CNN-ը հայտնեց նաև "Արդյոք Լեդի Գագան Երկրրորդ Ջեքսոնն է ????"

Leo Negri
06.04.2010, 18:03
Հատուկ Ռայադերի համար

http://www.youtube.com/watch?v=fjR78I1hCBI

AvikO
23.02.2011, 19:05
Գագան նման չէ ոչ մեկին, անում է արտասովոր և անսովոր բաներ: Կարևորը ՇաբԼոն չէ, նա միակ երգչուհին է որ պլաստիկ վիրահատություն չի արել . նա այնպես է ինչպես կա, և ամբողջ Եվրոպան և աշխարհը հասցրել է գրավել իր արտասովոր կերպարով:

Ռուֆուս
23.02.2011, 19:18

Շաբլոն չի՞ :o

Շատ կներեք, բա մի 20 տարի առաջ Մադոննան չէ՞ր, որ նույն էժանագույն տրյուկներով հանրահայտ դարձավ :) Մադոննան գոնե մեկ ու մեջ հնարավոր ա լսել, իսկ Գագան...

Հայուհի
23.02.2011, 21:29
Գագան նման չէ ոչ մեկին, անում է արտասովոր և անսովոր բաներ: Կարևորը ՇաբԼոն չէ, նա միակ երգչուհին է որ պլաստիկ վիրահատություն չի արել . նա այնպես է ինչպես կա, և ամբողջ Եվրոպան և աշխարհը հասցրել է գրավել իր արտասովոր կերպարով:

Բայց Գագան վիրահատել է իր քիթը:
Տարբերությունն ակնհայտ է:

Kuk
23.02.2011, 21:58
Ինքն իրա կերպարով իմ մոտ էժան պոռնիկի տպավորություն ա թողում: Երգերի (իմ լսած) հիմնական մասն էլ իրանցից առանձնապես բան չեն ներկայացնում, բայց դե որ կտրուկ դարձավ էս կարգի հայտնի, ու որ էս պահին համաշխարհային աստղ ա, դրա հետ արժի հաշվի նստել, ամեն դեպքում:

Yellow Raven
23.02.2011, 23:20
Գագան նման չէ ոչ մեկին, անում է արտասովոր և անսովոր բաներ: Կարևորը ՇաբԼոն չէ, նա միակ երգչուհին է որ պլաստիկ վիրահատություն չի արել . նա այնպես է ինչպես կա, և ամբողջ Եվրոպան և աշխարհը հասցրել է գրավել իր արտասովոր կերպարով:

Միակն ու անկրկնելին:B

aerosmith
24.02.2011, 08:06
Ես անձամբ փոփ երաժշտություն չեմ լսում... բայց լեդին, որ անկրկնելի ա էդ հաստատա... յուրօրինակ հագնվելու ստիլ ունի, լավա երգում(զուգահեռներ չեմ տանի հայկական էստրադա կոչված շան լափի ներկայացուցիչների որևէ մեկի հետ,բայց որ կենդանի ձայն կարողանումաերգի ու շաաաատ լավ էդ հաստատա)։ Բայց մյուս կողմից էլ իրա ոճը, երգելու ստիլը շաաաաատ հոգնեցնուղա ու մի առ ժամանակ անց հանրությունը կհոգնի իրա ստիլից, ու ինքը ստիպված հանդես կգա այլ ժանրում։

sharick
24.02.2011, 10:35
Մի տեսակ ոնց- որ մանյակ լինի , նույնիսկ լսել եմ , որ որոշել ա իրա անունով օծանելիք ստեղծի "արյան հոտով". Բայց լավա երգում , ուղղակի պետք ա իրան առանց նայելու լսել ....

Ամպ
24.02.2011, 11:23
յուրօրինակ հագնվելու ստիլ ունի,

Ըհը, միս ա հագնում :':{

որոշել ա իրա անունով օծանելիք ստեղծի "արյան հոտով".

:blin

Հայուհի
24.02.2011, 15:52
Մի տեսակ ոնց- որ մանյակ լինի , նույնիսկ լսել եմ , որ որոշել ա իրա անունով օծանելիք ստեղծի "արյան հոտով". Բայց լավա երգում , ուղղակի պետք ա իրան առանց նայելու լսել ....

"Արյան հոտը" ո՞րնա:o

sharick
24.02.2011, 17:36
"Արյան հոտը" ո՞րնա:o

ես ինչ իմանամ Հայուհի ջան , ես էլ էի ապշել , որ լսել էի

[ «Кровавый» парфюм от Леди Гага] http://www.thegoodlife.ru/print:page,1,2117-prf_lg.html

Kuk
24.02.2011, 19:39
ես ինչ իմանամ Հայուհի ջան , ես էլ էի ապշել , որ լսել էի

[ «Кровавый» парфюм от Леди Гага] http://www.thegoodlife.ru/print:page,1,2117-prf_lg.html

Ու դու դրանից ենթադրում ես, որ էդ պարֆումերիան պետքա արյան հոտ ունենա՞:D:D Երբևէ լսել ե՞ս «Արյունոտ Մերի» կոկտեյլի մասին, ասեմ, որ ոչ արյուն կա բաղադրության մեջ, ոչ էլ արյան համ ա գալիս:

Հայուհի
24.02.2011, 19:45
Ու դու դրանից ենթադրում ես, որ էդ պարֆումերիան պետքա արյան հոտ ունենա՞:D:D Երբևէ լսել ե՞ս «Արյունոտ Մերի» կոկտեյլի մասին, ասեմ, որ ոչ արյուն կա բաղադրության մեջ, ոչ էլ արյան համ ա գալիս:

Բայց էդ կոկտեյլի բախտը բերելա, իրան Գագան չի սարքել:))
Իսկ եթե լուրջ, ապա պարզա՝ ուզումա շոկային ինչ-որ բան անի, որ իբր նորամուծություն լինի, բայց դե ոչ առաջիննա, ոչ էլ վերջինը:))

Ամպ
24.02.2011, 23:04
Ու դու դրանից ենթադրում ես, որ էդ պարֆումերիան պետքա արյան հոտ ունենա՞:D:D Երբևէ լսել ե՞ս «Արյունոտ Մերի» կոկտեյլի մասին, ասեմ, որ ոչ արյուն կա բաղադրության մեջ, ոչ էլ արյան համ ա գալիս:

Kuk ջան, հենց նոր հղման մեջ կարդացի, որ էդ օծանելիքը արյան հոտ է ունենալու.

Духи не будут пахнуть, привычными нам, ароматами цветов, фруктов или смесью южных морей с запахом леса. Духи будут издавать запах… крови

Օծանելքն էլ «Monster» է կոչվելու :{ :vampir

Kuk
24.02.2011, 23:30
Kuk ջան, հենց նոր հղման մեջ կարդացի, որ էդ օծանելիքը արյան հոտ է ունենալու.

Օծանելքն էլ «Monster» է կոչվելու :{ :vampir

Սրճարանում էլ որ Արյունոտ Մերի ես պատվիրում, նույն ձև ասում են, որ արյան համ ունի:D Անկապ փիառ ա, արյան հոտը գիտե՞ս ինչ ա, էդ հոտը մարդու համար անտանելի ա, մեղմ ասած:

xDavvidx
25.02.2011, 01:09
Ես անձամբ փոփ երաժշտություն չեմ լսում... բայց լեդին, որ անկրկնելի ա էդ հաստատա... յուրօրինակ հագնվելու ստիլ ունի, լավա երգում(զուգահեռներ չեմ տանի հայկական էստրադա կոչված շան լափի ներկայացուցիչների որևէ մեկի հետ,բայց որ կենդանի ձայն կարողանումաերգի ու շաաաատ լավ էդ հաստատա)։ Բայց մյուս կողմից էլ իրա ոճը, երգելու ստիլը շաաաաատ հոգնեցնուղա ու մի առ ժամանակ անց հանրությունը կհոգնի իրա ստիլից, ու ինքը ստիպված հանդես կգա այլ ժանրում։

Ինքը շատ լավնա բոմբա, մեռնեմ ես իրա ջանին: Եթե պետքա իրա մասին ֆակտեր ասեմ հասկանաք որ մադոննան ովա որ Գագան պիտի նման լինի դրան: Ես Մադոննայի դեմ բան չունեմ ինքնելա լավը, բայց իրանք սար ու ձոր են: 2- Ինքը միսա հագել հատուկ նշանակության համար 3- իրա երգերը հեչ իրար նման չեն 4-ինքը շատ սիրունա առանց քսված: Ինտերնետում բլօգերներն ու ով ասես նյութ գրելու համար ինչ սուտ ասես գրում են: Եթե ուզումեք իրա մասին հարցեր տվեք պատասխանեմ

xDavvidx
25.02.2011, 01:17
Էսօր նայեցի Լաստ.ֆմ–ի չարտը, պարզվեց Լադի Գագան առաջի տեղն ա, առաջ ա անցել Beatles, Muse, Radiohead, Coldplay–ից...
Կարծում եք ինքն ա տենց ԴԵՄՔ՞ :P
Չէ, պռոստը լաստ.ֆմ–ի յուզերների ճաշակն ա ընկել :)) Աղջիկ ջան եթե մեկին Vogue համարումա ամենանրբագեղը ու ինքը ամեն օր խպումա ռեկորդներ իրա ֆանատների միջոցով, քո կարծիքով ուրեմն սաղ ետքանը անճաշակ են, մենակ դուես ճաշակով? գիտես վիրավորում ես

Ռուֆուս
25.02.2011, 01:20
Ինքը շատ լավնա բոմբա, մեռնեմ ես իրա ջանին: Եթե պետքա իրա մասին ֆակտեր ասեմ հասկանաք որ մադոննան ովա որ Գագան պիտի նման լինի դրան: Ես Մադոննայի դեմ բան չունեմ ինքնելա լավը, բայց իրանք սար ու ձոր են: 2- Ինքը միսա հագել հատուկ նշանակության համար 3- իրա երգերը հեչ իրար նման չեն 4-ինքը շատ սիրունա առանց քսված: Ինտերնետում բլօգերներն ու ով ասես նյութ գրելու համար ինչ սուտ ասես գրում են:

:blin

Եթե ուզումեք իրա մասին հարցեր տվեք պատասխանեմ

Չէ, շնորհակալություն:

xDavvidx
25.02.2011, 01:24
Բայց ես մենակ քեզ չէի առաջարկում, ասեմ ինքը Հայաստանի համար չի: Եթե իրա երգը I-Tunes-um մի օրվա մեջ դառելա լիդեռ 12 երկրներում ել ինչեք կռիվ անում: Մի խոսքով ինքը ամենալավնա: Եթե ստեղ կան իրա ֆանատներ գրեք անձնական, իսկ մյուսներնել տող չնեղանան ես ձեզ սիրում եմ մենակ նրա համար որ դուք հայեք ու չեմ պատրաստվում կռվեմ

Ռուֆուս
25.02.2011, 01:24
Աղջիկ ջան եթե մեկին Vogue համարումա ամենանրբագեղը ու ինքը ամեն օր խպումա ռեկորդներ իրա ֆանատների միջոցով, քո կարծիքով ուրեմն սաղ ետքանը անճաշակ են, մենակ դուես ճաշակով? գիտես վիրավորում ես

Նախ խորհուրդ կտամ մի փոքր հարգանքով վերաբերվել ֆորումի անդամներին ու չվիրավորել:

2-րդ, դու իրո՞ք կարծում ես, որ Գագան Muse-ից, Coldplay-ից, էլ չեմ ասում Beatles-ից ու Radiohead-ից տաղանդավոր ա :)

Ինչ անենք որ վերը նշված խմբերի տղաները Գագայի պես նրբագեղ չեն, մի քանիսն էլ արդեն մահացել են, բայց գոնե տաղանդավոր են: Ի գիտություն քեզ էս խմբերը բազմաթիվ ռեկորդներ են խփում ոչ թե իրենց նրբագեղությամբ ու գեղեցկությամբ, այլ երաժշտական տաղանդով: 20 տարի անց Գագան կմոռացվի, իսկ Beatles-ը արդեն 50 տարուց ավել ա լսվում ա :)

xDavvidx
25.02.2011, 01:33

Գիտես ես շատ հարգալից եմ խոսացել-1, իսկ 2 Լեդի Գագանել շատ հնարավորա լսվի էտ անհնարա շուտ գուշակել, բայց ինքը հենց երաժշտությամբա խպում ռեկորդներ
1-Youtube-um ամենաշատ դիտվող վիդեոները
2-Իրա համերգային շրժագայությունը մտնելույա ռեկորդների գիրք որպես ամենահաջողը
3-Ինքը ստացելա տարվա լավագույ ալբոմ, լավագույ սինգլ ու ելի ուրիշ մրցանակներ
4-մրցույթներին ամենաշատ մրցանակները ինքնա ստանում Grammy-3, Mtv video awards-8, American Music awards-4
5-Իրա սինգլը 24 ժամվա մեջ դառելա լիդեր էթ երկրներում
6-Այն շապիկները որի վրա կա նա, ամենաշատն է վաճառվում

Իսկ քո թվարկածներնելին ել եմ ես շատ սիրում, ու ետ արդեն ճաշակի հարցա

Հայկօ
25.02.2011, 01:35
Մի հարց էլ ես ունեմ: Չէ, երկու հարց: Ո՞վ ա Լեդի Գագան (էս հարցը ամենակարևորն ա), ու ինչու՞ ա անունը Գագա: Դոդի Գագոյի հետ ինչ-որ կապ ունի՞: Խնդրում եմ հարցիս լուրջ մոտեցում ցուցաբերել:

xDavvidx
25.02.2011, 01:37
Մի հարց էլ ես ունեմ: Չէ, երկու հարց: Ո՞վ ա Լեդի Գագան (էս հարցը ամենակարևորն ա), ու ինչու՞ ա անունը Գագա: Դոդի Գագոյի հետ ինչ-որ կապ ունի՞: Խնդրում եմ հարցիս լուրջ մոտեցում ցուցաբերել:

Դու շատ սրամիտ ես գիտես: Իսկ չես մտածել որ Լեդի գագան դոդի գագոյին դաժե չիգիտի: Լեդի երեվի գիտես ինչա նշանակում , իսկ գագա նշանակումա crazy, գժոտ:)

Հայկօ
25.02.2011, 01:41
Դու շատ սրամիտ ես գիտես: Իսկ չես մտածել որ Լեդի գագան դոդի գագոյին դաժե չիգիտի: Լեդի երեվի գիտես ինչա նշանակում , իսկ գագա նշանակումա crazy, գժոտ:)

Բա ինքը ինչ-որ երգ ունի՞:

xDavvidx
25.02.2011, 01:43
Բա ինքը ինչ-որ երգ ունի՞: Չէ գիտես չունի արտասանումա: Ունի էնել ինչքան

Bad romance
Alejandro
Video phone
Telephone
Dance in the dark
Just Dance
Love game
Vanity
Money honey
Beautiful dirty rich
Speechless
Born this way
Fashion
Wonderful
Eh, eh
Ու էլի լիքը

xDavvidx
25.02.2011, 01:45
Իրան կհարցնես, կամ կարողա ոնց որ ինքնա ասում
I'm beautiful in my way,
'Cause God makes no mistakes
I'm on the right track, baby
I was born this way

Ռուֆուս
25.02.2011, 01:54
Մի հարց էլ ես ունեմ: Չէ, երկու հարց: Ո՞վ ա Լեդի Գագան (էս հարցը ամենակարևորն ա), ու ինչու՞ ա անունը Գագա: Դոդի Գագոյի հետ ինչ-որ կապ ունի՞: Խնդրում եմ հարցիս լուրջ մոտեցում ցուցաբերել:

Queen-ի Radio Gaga երգի պատվին է անունը Gaga դրել, եթե Ֆրեդի Մերկյուրին հիմա կենդանի լիներ, իրեն գլխից կխփեր :}

Chuk
25.02.2011, 01:54
Միատոն, ձանձրալի երգեր:

Ռուֆուս
25.02.2011, 02:07
Մոդերատորական. Թեման վերաբացվում է: Խնդրում եմ հաշվի առնել, որ գտնվում եք Երաժշտություն բաժնում, որտեղ քննարկվում է երաժշտությունը, այլ ոչ թե արտիստների հագուկապն ու արտաքին տեսքը: Այսուհետ բոլոր թեմայից դուրս գրառումները կջնջվեն տուգանային միավորներով

xDavvidx
25.02.2011, 20:22
http://www.youtube.com/watch?v=25xgjMiVI-w

Aj Klik
26.02.2011, 10:57
մի երկու տարի առաջ ատում եի էս երգչուհուն,բայց որ բոլոր երգերը լսեցի հասկացա որ շատ լավնա,ինքը ուղղակի օրիգինալ բաներա անում,եթե իրան առօրյայում դիտենք այդքանել գեշ չի;)

xDavvidx
26.02.2011, 13:41
մի երկու տարի առաջ ատում եի էս երգչուհուն,բայց որ բոլոր երգերը լսեցի հասկացա որ շատ լավնա,ինքը ուղղակի օրիգինալ բաներա անում,եթե իրան առօրյայում դիտենք այդքանել գեշ չի;)
Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո Գագա 4ever. Համել Գագայի born this way երգը արդեն 2 շաբատա ինչ գտնվումա BILLBOARD 100-ի Առաջին տեղում մեկել տենց հաջողություն են ունեցել 2003 թվին, բայց Գագան էտ հաջողությանն էլ անցավ

Aj Klik
26.02.2011, 13:48
ես դեռ չճանաչած ատում էի.չէի պատկերացնի,որ կարողա մի օր սիրեի իրա երգերը:think:)

Ապե Ջան
26.02.2011, 17:14
ես դեռ չճանաչած ատում էի.չէի պատկերացնի,որ կարողա մի օր սիրեի իրա երգերը:think:)

Ոչ միայն դու, բայց այս կատարումը...

http://www.youtube.com/watch?v=qrO4YZeyl0I

Aj Klik
27.02.2011, 11:45
Ոչ միայն դու, բայց այս կատարումը...

Ուզում ես ասել այդ կատարումը լավնա թե վատը?ես որ շաաաաաատ եմ սիրում:love

Ապե Ջան
27.02.2011, 12:51
Ուզում ես ասել այդ կատարումը լավնա թե վատը?ես որ շաաաաաատ եմ սիրում:love

Չէ չէ, ասել պետք չէ, ուղղակի ընդամենը պետք է հարցնել: :D
Համաշխարհային հիթա, հլը որ լսվումա, իմ դուրնելա եկել:

anahit96
27.02.2011, 18:20
Սկանդալային երգչուհուն դժվար է պատկերացնել,որ եղել է ամաչկոտ և համեստ դպրոցական:Սակայն ինչպես խոստովանել է Լեդի Գագան,նա ոչ միշտ է եղել այսպես ինքնավստահ:Նրան շատ էին վիրավորում համադասարանցիները:«Նրանք ինձ անվանում էին «գիրուկ,ծիծաղում էին մեծ քթիս և գանգուրներիս վրա»,-հիշում է Լեդի Գագան:Դրան ի պատասխան՝ նա կենտրոնանում էր իր երաժշտության վրա և ի վերջո դարձավ աստղ:Այսօր Լեդի Գագան որոշել է օրինակ լինել անվստահ աշակերտների համար:«Ես ուզում եմ , որ 20 տարի անց նրանք ասեն՝Լեդի Գագան փոխել է իմ կյանքը»: