PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ խաղեր խորհուրդ կտայիք

Էջեր : [1] 2

Okamigo
22.03.2010, 22:20
Այս թեմայում կարող եք խորհուրդ տալ խաղեր,սկսեմ ես
narutimate accel 2,3
Call of duty 4
Rome Total WAR

Հայկօ
22.03.2010, 22:53
Կարծում եմ՝ թեման կարող է հետաքրքիր ու օգտակար դառնալ, սակայն կուզենայի մի բան ընդգծել.

Մոդերատորական. ինչ-որ խաղ խորհուրդ տալիս պարտադիր պայման է նշելը, թե հատկապես ինչու՞ եք ընտրել այդ մի խաղը, ի՞նչ առավելություններ ու լավ կողմեր ունի այն ձեզ համար, ինչու՞ և ու՞մ խորհուրդ կտայիք խաղալ այդ խաղը և այլն և այլն, ինչպես նաև ցանկալի է, որ ընդհանուր գծերով ներկայացնեք այն:

Ինչպես նաև գերադասելի է և խրախուսելի, եթե ձեր՝ խաղի նկարագրության մեջ լինեն սքրինշոթներ, վիդեոներ և, ընդհանուր առմամբ, հնարավորինս շատ տեղեկություններ տվյալ խաղի մասին: Կարող եք նշել ժանրը, գրել մի քանի այլ խաղերի վերնագրեր, որոնք, ձեր կարծիքով, նման են այդ խաղին: Աշխատեք առավելագույնս օգտակար լինել այն մարդու համար, ով, գուցե, կկարդա ձեր նկարագրությունն ու կցանկանա խաղալ ձեր նշած խաղը:

Մաղթում եմ բարի խորհուրդներ :):

tikopx
22.03.2010, 22:59
unreal turament 2004 сетевая-Ինտեռնետով,Internet-online
http://img.gamespot.com/gamespot/images/2004/news/03/31/ut2004_screen001.jpg
բոլորնել ճանաչում են այս խաղը,բայց այն ժամանակ online չեինք խաղում, քանի որ ինտեռնետ չկար, իսկ հիմա փորձեք` չեք փոշմանի:մանավանդ դրոշակ տանեոցին:)

Okamigo
22.03.2010, 23:03
Հայկօ երբ ես այս թեման ստեղծեցի,ես հատուկ ոչ մի պայման չստեղծեցի,եթե ես եմ ստեղծել թեման,չեմ կարծում որ մոդերատորը իրավունք ունի փոխել իմաստը,եթե այն իհարկե չի խախտում ֆոռումի օրենքները,տպավորություն է որ ոչ թե ես եմ ստեղծել,այլ դու,ևս մեկ անգամ կրկնեմ,թող եթե ուզում են ուղղակի անունները նշեն

Հայկօ
22.03.2010, 23:27
Call of duty 4

Օրինակ՝ այսպես: COD IV-ը հատկապես կհետաքրքրի լարված, «կինոյանման» շութերների սիրահարներին, ովքեր սիրում եմ խրվել խաղի մեջ ու մոնիտորից չկտրվել այնքան ժամանակ, քանի դեռ էկրանի վրա չեն հայտնվել «The End» բառերը: Գրաֆիկական առումով այս խաղը, իհարկե, անթերի չէ, բայց, մեր մեջ ասած, մի քիչ լղոզված տեքստուրաները ձեզ հաստատ չեն անհանգստացնի այն ժամանակ, երբ դուք ուղղաթիռից գնդակոծելիս կլինեք թշնամու տեխնիկան (պայթում են՝ էլ դու սուս. պայթյունների՝ իմ տեսած լավագույն իրականացումներից մեկը), գրոհով գրավելիս կլինեք հակառակորդի զբաղեցրած տները, տոտալ քիմմաքրում իրականացնելիս կլիենք փոթորկի մեջ ընկած նավի վրա (ուղղաթիռի վեցփողանի գնդացիրը երբեմն կարող է հրաշնքեր գործել), կամ անտառում անհավասար մարտում փոխհրաձգության մեջ կլիենք ադրբեջանցի (այո այո) գրոհայինների հետ: Որպես դեսերտ մնում է Պրիպյատի ստելս-աշխարհը՝ խաղերի պատմության մեջ թերևս ամենալարված լևելներից մեկը: Անիմացիան անթերի է, վերջակետ: Ձայները՝ նույնպես. փորձեք անշարժ մնալ, երբ ձեր գլխի վրայով անսպասելիորեն կսլանան գերձայնային կործանիչները, և կհասկանաք: Խաղի միակ թերությունը դրա տևողությունն է՝ մոտ վեց-յոթ ժամ լավագույն դեպքում: Սակայն այն, որ դրանք խաղերի վրա ծախսած ձեր լավագույն վեց-յոթ ժամերից կլինեն, հաստատ է:

http://s52.radikal.ru/i135/1003/ac/0735eb6d5aae.jpg

http://s40.radikal.ru/i088/1003/85/8388520f9b5e.jpg

http://i051.radikal.ru/1003/37/16e38920b6a5.jpg

http://s52.radikal.ru/i138/1003/ee/63a41464e58e.jpg

http://s55.radikal.ru/i148/1003/56/3b1c65d5d8d2.jpg

http://s39.radikal.ru/i083/1003/58/fb87925b72ac.jpg

Հայկօ
22.03.2010, 23:59
Հայկօ երբ ես այս թեման ստեղծեցի,ես հատուկ ոչ մի պայման չստեղծեցի,եթե ես եմ ստեղծել թեման,չեմ կարծում որ մոդերատորը իրավունք ունի փոխել իմաստը,եթե այն իհարկե չի խախտում ֆոռումի օրենքները,տպավորություն է որ ոչ թե ես եմ ստեղծել,այլ դու,ևս մեկ անգամ կրկնեմ,թող եթե ուզում են ուղղակի անունները նշեն

Թեմայի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են քեզ, Okamigo ջան ;): Բայց ես էլ պիտի հետևեմ, որ թեմաները լինեն ինչքան հնարավոր է հետաքրքիր, իմաստալից ու դիպուկ: Ահա այս տիպի գրառումը՝ ...

narutimate accel 2,3
Call of duty 4
Rome Total WAR
...ինձ՝ շարքային գեյմերիս, ոչ մի բան չի ասում. եթե վերնագրերը ծանոթ են, ապա ես ոչ մեկի խորհրդի կարիքը չունեմ՝ դրանք խաղալու կամ չխաղալու համար, իսկ եթե վերնագրերը անծանոթ են, ապա դրանք այսպես թե այնպես ինձ ոչ մի բան չեն ասի, հետևաբար՝ խորհուրդը անիմաստ կլինի: Հարց է առաջանում, չէ՞. ինչու՞ պիտի ես խաղամ հենց այդ խաղերը: Ինչո՞վ կարող են դրանք ինձ հետաքրքրել: Եթե ես գրեմ «խաղացեք system shock» ու վերջ, ինչ-որ մեկը, դու, օրինակ, կհետևե՞ս իմ խորհրդին: Իսկ եթե գրեմ «խաղացեք դա, որովհետև հենց այդ խաղն է BioShock-ի պապան ու ընդհանրապես լավագույն դասական RPG-Shooter-ներից է, միջին ռեյտինգը՝ 95/100», գուցե ինչ-որ մեկը հետարքրքվի:

Եվ, ի վերջո, իմ ընտրությունը հետևյալների մեջ էր. կա՛մ թեման փակել՝ որպես հստակ ձևակերպում չունեցող և հստակ նպատակ չհետապնդող թեմա, կա՛մ էլ փորձել մի փոքր վերաձևակերպել քո առաջին գրառումը՝ թեմային ավելի կոնկրետ ուղղվածություն հաղորդելու համար: Կարծում եմ՝ թեմայի անհրաժեշտությունը կա, այդ պատճառով էլ ընտրեցի երկրորդը: Ինչպես նաև կարծում եմ, որ այս թեմայում ինչ-որ մեկը կարող է ուղղակի մտնել ու խնդրել, որ իրեն խորհուրդ տան ինչ-ինչ պայմանները բավարարող խաղ, այս դեպքում արդեն նկարագրությունից խուսափել չի լինի:

Okamigo
23.03.2010, 00:10
Իսկ ինչ rome total war չեք խաղացել?իսկապես շատ լավ ստռատեգիա է

Sagittarius
23.03.2010, 02:01
Իսկ ինչ rome total war չեք խաղացել?իսկապես շատ լավ ստռատեգիա է

total warի ողջ շարքը ընդհանրապես հրաշք ա, բոլոր ստրատեգիայի սիրահարնեին խորհուրդ կտամ....
իմ խաղացած լավագույն ստրատեգիան ա, ճիշտ ա վերջինը չեմ խաղացել՝ տասնութերորդ դարի մասին, բայց համոզված եմ որ էլի լավն ա լինելու....
իմ խաղացած միակ ստրատեգիան ա, որ կա խելքը գլխին ռեալ քարտեզ, իսկ մարտական ռեժիմը, և քաղաքների գրավումը էլ չեմ ասում, մարտերը պաուզայով էի վարում, որպեսզի տեսնեի զորքերի բոլոր գործողությունները մանրամասնությամբ, իսկ երբ ծանր հեծելազորիդ ջոկատը ֆլանգից մխրճվում ա հակառակորդի նետաձիգների ջոկատի մեջ, դա լրիվ վերջն ա:goblin ես դրվակը Միդիվլից ա.

այլ խաղերից շատ ա տպավորվել Syberia՝ն, որը հիանալի սյուժե ունի, և խորհուրդ կտամ քվեստերի սիրահարներին, շաաատ հետաքրքիր խաղ է:love

նաև Ֆարենհեյթը, որը ինձ ամբողջովին կլանել էր, և խաղալիս ես ինձ ամբողջովին գլխավոր հերոսի դերում էի պատկերացնում

Սամվել
23.03.2010, 03:26
Gears Of War

Տակտիկական Շութր.

Շատ հետաքրքիր դինամիկ մարտեր, խելացի ու ճարպիկ թշնամիներ...

Company Of Heroes.

RTS (Real Time Strategy) Ռեալ ժամանակային ստրատեգիա..

Լավագույն ստրատեգիաներից մեկը ..

Նմանատիպ խաղեր . . . Generals, Down of War

2րդ Համաշխարհային պատերազմի թեմատիկա. Շատ մեծ քանակի տակտիկական գործողություններ ծավալելու հնարավորություններով հիանալի ստրատեգիա:

LoK®
23.03.2010, 04:05
այլ խաղերից շատ ա տպավորվել Syberia՝ն, որը հիանալի սյուժե ունի, և խորհուրդ կտամ քվեստերի սիրահարներին, շաաատ հետաքրքիր խաղ է:love

նաև Ֆարենհեյթը, որը ինձ ամբողջովին կլանել էր, և խաղալիս ես ինձ ամբողջովին գլխավոր հերոսի դերում էի պատկերացնում
Բա երաժշտությունը :love Երկուսի երաժշտությունն էլ շատ եմ հավանել, խորհուրդ կտամ լսել :)

Իսկ խաղերից, շութերների սիրահարներին խորհուրդ եմ տալիս Half-Life 2 ու իրա 2 էպիզոդները (երբ որ շարունակությունը դուրս գա, էտ էլ եմ խորհուրդ տալիս :) ):
Հետաքրքիր զարգացումներով սյուժե ունի, տեղ-տեղ հումորային դիալոգներ:
Կրակելու "առիթ" խաղում շատ կա, զոմբիների, այլմոլորակային զինվորների, մրջնառյուծների և այլնի տեսքով: Իսկ այ մրջնառյուծի էգին հանդիպելուց ստիպված կլինեք մի քանի պահունակ, նույնիսկ մի քանի զենքերի պահունակներ դատարկել իրա հախից գալու համար:
Զենքերը շատ չեն, բայց լրիվ հերիք են, ծայրահեղ դեպքում "մանտիրովկեն" կա ու կա :))

http://www.gamerevolution.com/images/misc/image/freeman-pwn-master-chief.jpgնկարը սքրինշոթ չի :))

Խաղին մի քիչ ծանոթանալու համար նայեք էս ռեվյուները, գեյմփլեյից ահագին հատվածներ կա:

http://www.youtube.com/watch?v=lEgVwKHHuyY

http://www.youtube.com/watch?v=_4-hUX_kTs0

Firegirl777
23.03.2010, 09:47
Իհարկե հասկանումեմ, որ հիմա մեծ տարածում են գտել այսպես կոչված ստրելյալկաները, բայց ես ավելի խաղաղ խաղերի կողմնակից եմ, վերջերս խաղացել եմ հետաքրքիր տրամաբանական խաղ грибная эра, խորհուրդ կտաի փորձել

Adriano
23.03.2010, 13:11
Ժող ջան ես շատ շատ եմ հավանում Rise of Nations-ը ի դեպ ժող ով ունի իմ վերսիան էդ խաղի կարանք ինտերնետով խաղաղանք, մաքսիմում 8 հոգով, ես վերսիաս կգրեմ ով ուզումա կարա ինտերնետից քաշի ու խաղանք: Հաջորդ խաղը, որ սիրում եմ դա Rainbow6-նա շատ-շատ լավ խաղա, կարող եք փորձել:

Sagittarius
23.03.2010, 17:33

ո՞ր վերսիան ա, ես լեպտոպիս վրա ունեմ, ձևը ասա, մտնենք խաղանք

Adriano
24.03.2010, 17:32
Ուրեմն Rise of Nations: throns and Patriots versian 03.02.12.0800: Հենց էս վերսիայի խաղը ինստոլ անեք կարանք խաղանք, դրա համար պետք է միջինից բարձր որակի ինտերնետ ասենք հայ լայն օրինակ ու մնացածը արդեն կասեմ, ժող ջան դե հավաքվեք ես մինիմում երեք հոգի ունեմ, մնացելա 5 հոգի հավաքվենք խաղանք, բայց բոլոր ցանկացողները 8 մարդու շրջանակում կարան ներկայանան:

Հայկօ
24.03.2010, 18:53
Ժող ջան ես շատ շատ եմ հավանում Rise of Nations-ը

Ընտիր խաղ ա: Ոնց որ zoom արած Civilization լինի :)):

davidus
24.03.2010, 19:19
Ընտիր խաղ ա: Ոնց որ zoom արած Civilization լինի :)):

Civilization-ը մի ուրիշ մակարդակի խաղ ա :love :love
վերջինը որ խաղում էի, 4-րդն էր... դրանից հետո ուրիշ դուրս չի եկել, չէ?

Ապե Ջան
24.03.2010, 19:22
ախպերս ոնցա՞՞՞
բռատ մի հատ լավ գոնկա ասեք քաշեմ խաղամ
Need For Speed-ի կարգի բանեմ ուզում:

Հայկօ
24.03.2010, 19:38
Civilization-ը մի ուրիշ մակարդակի խաղ ա :love :love
վերջինը որ խաղում էի, 4-րդն էր... դրանից հետո ուրիշ դուրս չի եկել, չէ?

Մենակ add-on-ներ են: Ստեղից (http://rutor.org/torrent/30334/civilization-iv-polnoe-sobranie-2009-pc-ot-r.g-igromany) կարող ես բոլորը իրար հետ քաշել, օրիգինալն էլ հետը՝ 3.11Gb: Հինգերորդ խաղի մասին գիտությանը դեռ ոչինչ հայտնի չէ՝ պուճուրիկ տրեյլերից բացի (http://www.akumb.am/showthread.php/51540-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D6%80%D5%A5%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80?p=1966092&viewfull=1#post1966092) ;):

Մի քանի սքրիշոթներ (http://www.ag.ru/screenshots/sid_meiers_civilization_5)

davidus
24.03.2010, 20:23

էս ինչ լավնաաա :love զգում եք առաջընթացը?? կուբիկներին սոտկաներն են փոխարինել... քաղաքի ազդեցության գոտին էլ սիմետրիկ (հավասարաչափ) չէ: Կարճ ասած սեկաս ա :))

Հ.Գ. վիկինգներիս հանեմ ծով, авианосец-ներս խոդ տամ ու սկսեմ ստելզներով վարել հեռավոր քաղաքները :love

davidus
24.03.2010, 20:27
ախպերս ոնցա՞՞՞
բռատ մի հատ լավ գոնկա ասեք քաշեմ խաղամ
Need For Speed-ի կարգի բանեմ ուզում:

ապեր ով ինչ ուզումա ասի, ինձ համար Need For Speed-ից էն կողմ գոնկա չկա... դրանից լավ էլ բան չեմ կարա ասեմ..... էս վերջինը շատ լավն ա Need for Speed Shift :)

art5041
24.03.2010, 20:31
եթե խաղ ապա իրոքից խորուրդ եմ տալիս խաղալ GodOfWar 3 , Ես կասեի սա խաղերի պապանա .
իսկ եթե սիրումեք MMORPG ապա խաղացեք, Mu Online . www.unitedmu.com
Կամ եվս հետաքիքիր ժամանցակին խաղ . http://www.jamlegend.com/ Լավնա Մտեք Փորձեք.

BOBO
24.03.2010, 21:35
ախպերս ոնցա՞՞՞
բռատ մի հատ լավ գոնկա ասեք քաշեմ խաղամ
Need For Speed-ի կարգի բանեմ ուզում:

Colin McRae DiRT 2, nfs-ին 10 տակ ծալած ունի

davidus
24.03.2010, 22:03
Colin McRae DiRT 2, nfs-ին 10 տակ ծալած ունի

նոր վիդեոները youtube-ում նայեցի: Հա, գրաֆիկան շատ լավն ա, բաաայց..... նայում ես, որց որ մեքենայի անիվները գետնին չկպնեն: Ահավոր անբնական ա: Սենց բան nfs-ում վերջին անգամ porsche-ների մեջ ա եղել... գոնկի հաճույքը ոչ թե խաղի գրաֆիկան ա, այլ մեքենայի վարելը...... իսկ nfs խաղալիս ցանկացած մեքենա "զգում" ես... էդ տեսակետից, nfs-ին հլը հասնող չի եղել.... ֆիզիկան շատ լավն ա

BOBO
24.03.2010, 22:20

nfs-ից մոստ վոնթիդնա լավը դրանից հետո մեկել շիֆտ եմ խաղացել ինձ դուր չի գալի, իսկ dirt-ը շատ լավնա

davidus
25.03.2010, 11:18
nfs-ից մոստ վոնթիդնա լավը դրանից հետո մեկել շիֆտ եմ խաղացել ինձ դուր չի գալի, իսկ dirt-ը շատ լավնա

էս վերջին շարքի մեջ միակ "աղբը" undercover-ն ա.... իսկ pro street-ն ու shift-ը լրիվ ուրիշ են, պրոֆեսիանալ գոնկաների "կայֆ" ես ստանում....
ես, որպես ստաժավոր քշող, առաջին անգամ որ shift-ը սկսեցի խաղալ, էնպիսի տպավորություն էր, որ ընդհանրապես առաջին անգամ եմ գոնկա քշում.... ահավոր բարդ ա քշելը... իսկ եթե օգնող բոլոր համակարգերը անջատում ես (abs, traction control և այլն) քշելը մեքենայի հետ իսկական պայքարի է վերածվում: Ու հենց էդ էլ դուրս գալիս ա :love

Life
25.03.2010, 16:42
իսկ pro street-ն ու shift-ը լրիվ ուրիշ են

shift-ի հետ համաձայն եմ բայց pro street-ը լրիվ:[:[

Armen.181
26.03.2010, 09:06
ախպերս ոնցա՞՞՞
բռատ մի հատ լավ գոնկա ասեք քաշեմ խաղամ
Need For Speed-ի կարգի բանեմ ուզում:

Շատ լավ գոնկա ա կասեի որ Need For Speed-ից մի գլուխ լավն ա Burnout Paradise: The Ultimate Box (http://rustorka.com/forum/viewtopic.php?t=17774)

Hayk Avetisyan
27.03.2010, 15:47
Փախուստ բանտի ֆանատների աչքը լուս, 3d խաղնա դուս էկէլ սայա (http://vse-besplatno.biz/games/12521-prison-break-the-conspiracy-2010engmulti5.html)

Rammstein
27.03.2010, 16:14
Փախուստ բանտի ֆանատների աչքը լուս, 3d խաղնա դուս էկէլ սայա (http://vse-besplatno.biz/games/12521-prison-break-the-conspiracy-2010engmulti5.html)

http://www.akumb.am/showthread.php/52515-Փախուստ-Բանտից-Prison-Break

Արծիվ
11.04.2010, 09:15
Մի միայն FIFA WORLD CUP 2010 :clap:good

http://www.youtube.com/watch?v=FcOizn9OIsA"]http://www.youtube.com/watch?v=FcOizn9OIsA

terev
26.04.2010, 21:21
Հարգելի գեյմերներ, ինչ՞ խաղեր խորհուրդ կտաք քաշեմ :
Ցանկալի է «գոնկա» ու «կռիվ» խաղեր և լինի լավ գրաֆիկայով: Խաղացվելու է «սուպեր» կոմպով ու Full HD մոնիտորով:
Եթե դժվար չի տաիք նաև տոռենտ հղում, կամ եթե հայկական զոնայում կա, ավելի լավ:

Նախապես մերսիներ:

Okamigo
26.04.2010, 21:45

PointBlank

Հայկօ
26.04.2010, 21:50
Մոդերատորական. հարգելի Okamigo և հարգելի բոլոր ակումբցիներ, որևէ խաղ խորհուրդ տալիս նշեք նաև խաղի ժանրը, առանձնահատկությունները, հենց այդ խաղը խորհուրդ տալու պատճառը և այլն: Ցանկալի է տեսակետը հիմնավորել տարբեր համեմատություններով, սքրիշոթներով և/կամ վիդեոներով: Պարզապես վերնագիր ասելը տվյալ դեպքում հավասարազոր է ոչինչ չասելուն:

BOBO
26.04.2010, 21:54
Հարգելի գեյմերներ, ինչ՞ խաղեր խորհուրդ կտաք քաշեմ :
Ցանկալի է «գոնկա» ու «կռիվ» խաղեր և լինի լավ գրաֆիկայով: Խաղացվելու է «սուպեր» կոմպով ու Full HD մոնիտորով:
Եթե դժվար չի տաիք նաև տոռենտ հղում, կամ եթե հայկական զոնայում կա, ավելի լավ:

Նախապես մերսիներ:

Colin Mcrae: Dirt 2 http://rustorka.com/forum/viewtopic.php?t=22707
Call of Duty: Modern Warfare 1 & 2 http://rustorka.com/forum/viewtopic.php?t=11502 , http://rustorka.com/forum/viewtopic.php?t=18208 ( http://rustorka.com/forum/viewtopic.php?t=17506 )
Assassin Creed 2 http://rustorka.com/forum/viewtopic.php?t=25397
GTA IV http://rustorka.com/forum/viewtopic.php?p=468560
The Saboteur http://rustorka.com/forum/viewtopic.php?t=19520

մեկե էս http://www.akumb.am/showthread.php/53500-Tom-Clancy-s-Splinter-Cell-Conviction

BOBO
26.04.2010, 22:26
Հենա լիները տվելեմ սաղ գրածա

Արամ
03.05.2010, 10:33
PointBlank

Չէ խորհուրդ չէի տա....հա ասենք հետաքրքիրա խաղալը, բայց դվիժոկը զիբիլա...քցելու բանա...

Okamigo
03.05.2010, 12:47
Չէ խորհուրդ չէի տա....հա ասենք հետաքրքիրա խաղալը, բայց դվիժոկը զիբիլա...քցելու բանա...

Դվիժոկի պահը չհասկացա,կարող ես մանրամասնել?

Հինատա
04.05.2010, 10:39
Okamigo ես շատ մարդկանց գիտեմ ովքեր խաղացել են ու շատ գոհ են մնացել,ես անձամբ PointBlank խաղը չեմ խաղացել,բայց խաղացել եմ rome total war խաղը որը ինչպես դու ասացիր շատ լավ ստրատեգիա է
http://geeksyndicate.files.wordpress.com/2009/05/pointblank.jpg
http://www.gameguru.in/images/rome-total-war-1.jpg

Freeman
24.06.2010, 20:09
Half life ,շուտեր առաջին դեմքից,առաջինի գրաֆիկան ենքան էլ լավը չի,բայց մյուսներն էդ կողմով էլ են լավը,ամենաշատը եդ խաղն ինձ դուր ա գալիս սցենարի համար
silent hill,painkiller ,շատ վախենալու չեն, բայց թույլ ներվեր ունեցողներին խորհուրդ չեմ տալիս

Հայկօ
24.06.2010, 20:39

Painkiller-ը (որ ընդհանրապես էլ վախենալու չի ;)) հատկապես խորհուրդ կտամ էն մարդկանց, ովքեր հոգնել են ամեն տեսակի next-gen զիբիլներից, հազարումի QTE-ներից, բլթ դիալոգներից, խղճի վրա չնստող բարդ ընտրություններից (սպանե՞լ, թե՞ ոչ), ժանրերի խաչասերումից ու կոնսոլային հիվանդություններից: Եթե զտարյուն, «հին դպրոցի» շութեր եք ուզում, որը ձեր ուղեղը չի ծանրաբեռնում տիեզերքի հերթական փրկությամբ, գլխավոր հերոսի տվայտանքներով ու ֆլեշբեք աղջկեքով, ապա Painkiller-ը ձեր խաղն է (լավ ռեկլամ ստացվեց :D): Հավսար զգա՜ստ, էս քեզ գնդացիր, էս քեզ հրացան, էս էլ քեզ ցցանետ (այո այո :love), գնա ու բնաջնջիր դժոխքի 90706269416 ծնունդների: Որպես դեսերտ՝ մեկը մյուսից լավը «բոսսեր» :):

Խաղն այսօր արդեն կարելի է հին համարել, բայց գրաֆիկական առումով շատ լավն է և, ամենակարևորը, թեթև-սահուն խաղացվում է նույնիսկ արդեն հնացած կոմպերի վրա:

Հայկօ
14.09.2010, 02:11
ուշադրություն չէի դարձրել գրածին, էլ մեկն էլ անցեմ եմ, ուրիշ բան խորհուրդ տուր խաղամ:)

Ի՞նչ ժանրի:

Հայկօ
15.09.2010, 23:48
Շնորհակալ եմ:

Շատ հզոր գրաֆիկայով խաղեր խորհուրդ կասեք մի քանի հատ, քաշեք հլը էս I7 - ը փորձարկենք իրա վիդեոկարտայով:

Ի՞նչ վիդեոքարտ ա:

Ապե Ջան
15.09.2010, 23:52
Ի՞նչ վիդեոքարտ ա:

աաա, դժվար հարց էր, հենց հիմա կոմպի դիմաց չեմ ու չեմ կարող ասել էս պահին, բայց գիտեմ որ շաաատ հզոր վերջին մոդելի:

Դա վաղը կարող եմ ճշտել, բայց ի՞նչ խաղ լինի պետքա աշխատացնի, քանի որ միայն վիդեոին 600 $ գումար է տրամադրվել:

Հայկօ
15.09.2010, 23:56
Գինը երբեք չի կարող չափանիշ լինել:

Crysis
Crysis Warhead
Dead Space
DIRT 2
S.T.A.L.K.E.R: Call of Pripyat
Far Cry 2
World in Conflict
Call of Duty: Modern Warfare II
Mass Effect
Mass Effect 2
BioShock
BioShock 2

Բոլորն էլ շատ սիրուն խաղեր են:

Ապե Ջան
15.09.2010, 23:57
Crysis
Crysis Warhead
Dead Space
DIRT 2
S.T.A.L.K.E.R: Call of Pripyat
Far Cry 2
World in Conflict
Call of Duty: Modern Warfare II
Mass Effect
Mass Effect 2
BioShock
BioShock 2

Բոլորն էլ շատ սիրուն խաղեր են:

Շնորհակալ եմ, փորձեմ տեղադրել ու վերջին գրաֆիկայով տանջել:

Adriano
16.09.2010, 15:51
Ինչպիսի հետաքրքիր խաղեր խորհուրդ կտայիք տիեզերքի վերաբերյալ?

Magic-Mushroom
17.11.2010, 02:40
Adriano ես խորհուրդ կտամ mass effect 1,2,dead space

իսկ մյուսներին:o

Amnesia-The-Dark-Descent 2010
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/8/86/Amnesia-The-Dark-Descent-.jpg

Խաղը չեմ պատմի որ հետաքրքիր լինի,ասեմ շատ հետաքրքիր հոգեբանական հորրոր է,իրոք շատ սարսափելի ու գերազանց ատմասֆերայով լի,ասեմ ես խաղի մեջ մտել էի շկաֆի մեջ,մկնիկով 2 ձեռքով կես ժամ դուռը պահել էի,խորհուրդ եմ տալիս խաղալ գիշերը մթության մեջ եւ ականջակալներով;)

Magic-Mushroom
08.12.2010, 00:15
Սիրելի սարսափ խաղեր սիրողներ վերջապես դուրս է եկել ամենասարսափելի խաղերից մեկը՝որը հիմնված է իրական պատմության վրա ու ասեմ բավականին ստացված խաղ է,բոլորին խորհուրդ եմ տալիս խաղալ,եթե ուզում եք բարձրանա ձեր ադրենալինի մակարդակը,խոսքը Fatal Frame II խաղի մասին է:
http://i13.fastpic.ru/big/2010/1207/5d/380f69a6cfed95af5e35fca612a65a5d.jpg

http://www.youtube.com/watch?v=9czbIFtje3o&feature=player_embedded#!

Կարող եք կարդալ Այստեղ (http://letitbit-files.net/31727-fatal-frame-ii-2010rus.html)

Altair
14.01.2011, 20:27
Մի միայն FIFA WORLD CUP 2010 :clap:good

http://www.youtube.com/watch?v=FcOizn9OIsA"]http://www.youtube.com/watch?v=FcOizn9OIsA

PC-ուրդից կարամ քաշեմ:

BOBO
14.01.2011, 22:41
PC-ուրդից կարամ քաշեմ:

չկա

Armen.181
15.01.2011, 00:37
ժող մի խաղ խորուրդ տվեք նոց որ «Tomb Raider» նման լինի կամ ել «Prince of Persia»,Ասսասինը խաղացել եմ

Հայկօ
15.01.2011, 18:19
ժող մի խաղ խորուրդ տվեք նոց որ «Tomb Raider» նման լինի կամ ել «Prince of Persia»,Ասսասինը խաղացել եմ

Tomb Raider-ներն ու Prince of Persia-ները շատ են, AC-էլ երկու հատ կա, դու որո՞նք ես խաղացել:

Armen.181
15.01.2011, 20:57
Tomb Raider-ներն ու Prince of Persia-ները շատ են, AC-էլ երկու հատ կա, դու որո՞նք ես խաղացել:

2003 թ-ից հելաց խաղերը սաղ ել խաղացել եմ,դրանցից հին Tomb Raider-ները շատ թուլ էին, ես վերջի խաղը որը քիչ թե շատ նման եր այդ ժանրին «Tron: Legacy»-ի էր

Հայկօ
15.01.2011, 22:08
2003 թ-ից հելաց խաղերը սաղ ել խաղացել եմ,դրանցից հին Tomb Raider-ները շատ թուլ էին, ես վերջի խաղը որը քիչ թե շատ նման եր այդ ժանրին «Tron: Legacy»-ի էր

Ափսոս :)): Ուրիշ լավը չկա :): Եթե ուղղակի 3-րդ դեմքից լավ խաղեր ես ուզում, կարող ես սրանք խաղալ (եթե հլը չես խաղացել).

Batman: Arkham Asylum - «Բեթմեն» բառից մի վախեցիր. ընտիր խաղ ա՝ մշակված, սիրուն, հետաքրքիր. 2010-ի ամենալավ խաղերից ա:
Dead Space - Սարսափ ա: Գորձ ա:

Tom Clancy's Splinter Cell
Tom Clancy's Splinter Cell: Pandora Tomorrow
Tom Clancy's Splinter Cell: Chaos Theory
Tom Clancy's Splinter Cell: Double Agent
Tom Clancy's Splinter Cell: Conviction

Hitman-ների շարքն էլ ա շատ լավը:

Freeman
26.01.2011, 19:35
James Cameron's Avatar: The Game
թրեյլերը՝
http://www.youtube.com/watch?v=eyCzeXYID7Q

Ժանրը՝ շուտեր 3-րդ դեմքից,RPG-ի տարրերով
Արտադրող՝Ubisoft Entertainment
Խորհուրդ եմ տալիս խաղալ այն մարդկանց,ում դուր է եկել Պանդորա մոլորակը,գրաֆիկան բավականաչափ նման է ֆիլմին,սցենարը՝այնքան էլ չէ:
Չնայած որ սցենարը լավը չէր(ինչպես և ֆիլմինը)բավականին գեղեցիկ է,հատկապես երբ էն թռչուններից ես քշում:))
Խաղացողը ինքն է ընտրում լինել նավի ցեղի կողմից,թե մարդկանց,առաջադրանքների կատարման համար տրվում են միավորներ(xp),որոնցից կախված բացվում են նոր զենքեր և հնարավորություններ,
Magnet-հղումը՝ (magnet:?xt=urn:btih:62ca2e45912d1ba7c395843b7136604f65747bd2&dn=James+Cameron%27s+Avatar%3A+The+Game+%282009%29+PC&tr=http%3A%2F%2Ftracker1.torrentino.com%2Fannounce&tr=http%3A%2F%2Fdenis.stalker.h3q.com%3A6969%2Fannounce&tr=http%3A%2F%2Fretracker.local%2Fannounce)տոռռենտի համար
ՏԵղեկություններ տվյալ տոռռենտի մասին
Լեզուն՝eng, rus ​
Դեղ՝օֆֆլայն ակտիվացիա քեյգենով,որն առկա է
Պահանջները՝
Պռոցը՝3 Ghz Intel® Pentium® D 830 AMD Athlon™ 64 X2 3800+ or better
Օպեր.հիշողությունը(ОЗУ)՝1 GB Windows XP / 2 GB Windows Vista, Windows 7
Վիդեոկարտա՝NVidia™ 6800 or ATI™ X1650 or better 256 MB DirectX® 10.0–compliant video card or DirectX® 9.0c
Վերսիա՝1.01
Ռասպակովկայի համար անհրաժեշտ է 1Գբ օպ.հիշ.
սիիդերի և պիիրերի թիվը փոփոխվում է
սիիդեր՝մոտ30
պիիրեր՝մոտ75

Armtechnology
15.02.2011, 15:45
Pirates of the Caribbean: At the world's end Շատ լավ խաղ է::hands:hands:hands Իրադարձությունները կատարվում են ֆիլմի 2-րդ, 3-րդ սերիաներում: Խաղի սյուշեն նույն ֆիլմի սյուժեն է: Ջեք Սփարրոուի Ուիլլ Թերների Էլիզաբեթ Սուոնի և այլ հերոսների կերպարներով կարող եք խաղալ:
Seadogs 1-ը, Seadogs 2-ը, Seadogs 3-ը,(Корсары 1, 2, 3) սրանք էլ են շատ լավը: Լավ գրաֆիկայով, սցենարով խաղ է: Ամենալավ խաղացողն էլ չի հոգնի/համենայնդեպս 1 գոնե 1 շաբաթ կպած կխաղա/::):):)
Եվ ամենալավ ծովահենական(пиратский) խաղը Seadogs 4 կամ Pirates of the burning sea: Ինտերնետային խաղ է: Այս խաղում իրական մարդկանց հետ ես խաղում: Ոնցոր Մեդալը համակարչային սրահում/կամպյուտռանոցում էլի/ սետեվոյ: Խաղի գրաֆիկան շատ լավն է: Սցենարն էլ: Քո ուզած հերոսին ես ընտրում ու խաղում:

Ֆոտոն
15.02.2011, 16:31
Ժող, քրոմի դատարկ փեղկ բացելիս մի քանի խաղեր կան, դրանց նման խաղեր եմ ուզում, որ առանց ինտերնետի խաղամ, ի՞նչ խորհուրդ կտաք: :)

erexa
19.02.2011, 03:09
Եթե սիրում եք մտածել և տրամաբանել խորհուրդ կտամ խաղալ http://www.deathball.net/notpron/
Փոքր ինչ բացատրություն. ուշադիր նայել կայքի ամբողջ էջը:
Ուշադրություն դարձնել յուրաքանչյուր հարկի (level) բացատրությանը: Բացատրությունը կարող եք գտնել webpage-ի ամենավերևի ձախ կողմում, որտեղ գտնվում է ինտերնետի լոգոն :
Ուշադրություն դարձնել նաև յուրաքանչյուր հարկի լինկին:
Ուշադիր նայել նկարներին և որոշ հարկերում պետք է օգտվել նաև page source - ից (սեղմել մկնիկի աջ կոճակին և սեղմել view page source ի վրա)
որոշ հարկերում պետք է գրել (username և password-ը, որոնք կարող եք գտնել վերևում նշված բացատրություններից և գուգլից:
Իսկ խաղր ավելի լավ հասկանալու համար խորհուրդ կտամ օգտվել Mozilla Firefox browser-ից:
Հույսով եմ կհաջողվի ձեզ բարձրանալ 147-րդ հարկ: Դե ինչ մաղթում եմ ձեզ հաջողություն: :)

AMzone
26.02.2011, 12:37
Prison Break - The Conspiracy
Wheelman
Need for Speed Hot Pursuit

մեկը մեկից լավնա :hands

Altair
26.02.2011, 19:39
Prison Break - The Conspiracy
Wheelman
Need for Speed Hot Pursuit

մեկը մեկից լավնա :hands

Ախպեր բա ուրդի՞ց քաշեմ (տոռենտ) Wheelman-ը:

tikopx
04.03.2011, 00:21
Battlefield: Bad Company 2 ովա խաղացել, ինչ կասեք, արժի, ուզում եմ քաշեմ, գրաֆիկան կհասնի են BulletStorm -ին:

Հայկօ
04.03.2011, 00:26
Battlefield: Bad Company 2 ովա խաղացել, ինչ կասեք, արժի, ուզում եմ քաշեմ, գրաֆիկան կհասնի են BulletStorm -ին:

Ահավոր ուժեղ գովում են (http://www.ag.ru/reviews/battlefield_bad_company_2): Գրաֆիկայի համար սքրինշոթներ ու վիդեոներ նայի, դու գնահատի: Քաշի, հետո մեզ էլ խորհուրդ կտաս ;):

Albus
04.03.2011, 01:01
Ահավոր ուժեղ գովում են (http://www.ag.ru/reviews/battlefield_bad_company_2): Գրաֆիկայի համար սքրինշոթներ ու վիդեոներ նայի, դու գնահատի: Քաշի, հետո մեզ էլ խորհուրդ կտաս ;):

Ես խորհուրդ եմ տալիս: Հիմնական առավելությունն իմ համար նա էր, որ կառույցները մնացած խաղերի նման անկոտրելի չեն, օրինակ՝ դու թաքնվել ես տան հետևում, իսկ մի քանի վայրկյան հետո թշնամիդ տան չորս պատից երեքը վերացնումա, ու պետքա նոր թաքստոց փնտրես:

Հայկօ
04.03.2011, 01:05

Նորմալ սինգլ կա՞: Էդ սերիան ավելի շատ հայտնի ա որպես մուլտիփլեերային խաղ:

tikopx
04.03.2011, 18:01
Ահավոր ուժեղ գովում են (http://www.ag.ru/reviews/battlefield_bad_company_2): Գրաֆիկայի համար սքրինշոթներ ու վիդեոներ նայի, դու գնահատի: Քաշի, հետո մեզ էլ խորհուրդ կտաս ;):

եսի մի անգամ արդեն պրծել էի, լօլ մոռացել էի, նոր ինստալլ արի նոր հիշա, հիմա եսի ձև կա ինտերնետով խաղամ՞, գրանցվա, հիմա սերիալա ուզում, որ մտնեմ սերվեր:(

Albus
06.03.2011, 14:14
Նորմալ սինգլ կա՞: Էդ սերիան ավելի շատ հայտնի ա որպես մուլտիփլեերային խաղ:

Հա վատը չի, սյուժետային մասը CoD-ին չի հասնի, բայց հետաքրքիրա խաղացվում, իրա հիմնական ֆիշկեն էքշն մասնա:

Artyom
06.03.2011, 15:26
եսի մի անգամ արդեն պրծել էի, լօլ մոռացել էի, նոր ինստալլ արի նոր հիշա, հիմա եսի ձև կա ինտերնետով խաղամ՞, գրանցվա, հիմա սերիալա ուզում, որ մտնեմ սերվեր:(
Թարսի պես չկա: Ես մուլտիփլեերի սիրահար եմ: Որ լիներ, ես էլ կխաղայի…:baby:D

tikopx
06.03.2011, 18:29
Թարսի պես չկա: Ես մուլտիփլեերի սիրահար եմ: Որ լիներ, ես էլ կխաղայի…:baby:D

իսկ որ սերվեր դնենք, ինչ կասես՞ ,կլինի մեր սերվերին առանց սերիալի կպնել, կարանք դնենք, եթե հավաքվենք մի քանիսով, bit.am ի վրա, արդեն մի քանի սերվեր կա մեր մոտ, ուզում ենք լայնացնենք խաղերի ցանկը

Artyom
06.03.2011, 20:40
իսկ որ սերվեր դնենք, ինչ կասես՞ ,կլինի մեր սերվերին առանց սերիալի կպնել, կարանք դնենք, եթե հավաքվենք մի քանիսով, bit.am ի վրա, արդեն մի քանի սերվեր կա մեր մոտ, ուզում ենք լայնացնենք խաղերի ցանկը
Չէ, չի լինի, սերվերների ցուցակը բերելու համար էլա սերիալ կոդ ուզում…:cry

Hakob9110
07.03.2011, 14:00
Հարց հետաքրքրության համար.եթե Ռուսաստանից պատվիրեմ 1699 ռուբլիանոց խաղ(22600 դրամ),մինչև Հայաստան հասնելը ինչքա՞ն կարժենա ինձ վրա խաղը:

tikopx
07.03.2011, 15:36
միգուցե և չարժենա, քանի որ նոր օրենք կա ինչ որ, հետաքրքրվի, իմ իմանալով բան չեն ուզի:

stepanyanarg
08.03.2011, 21:49
Ժողովուրդ ինչ խաղ խորհուրդ կտակ,բայց ոչհնադարյան…

կոմպս ԱՄԴ ատլոն էքսպի 1,7 գհց
վիդեոն 64 մբ hercules 3d prophet 4500 tv out
ram 512 mb
վինչնել 40 գեգ

Հայկօ
08.03.2011, 21:57
Ժողովուրդ ինչ խաղ խորհուրդ կտակ,բայց ոչհնադարյան…

կոմպս ԱՄԴ ատլոն էքսպի 1,7 գհց
վիդեոն 64 մբ hercules 3d prophet 4500 tv out
ram 512 mb
վինչնել 40 գեգ

Կարդա ստեղ (http://www.akumb.am/showthread.php/49819-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2?p=1931892&viewfull=1#post1931892):

Հայկօ
08.03.2011, 21:59
Մոդերատորական. վերջին երկու գրառումները «Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php/8310-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD)» թեմայից տեղափոխվել են այստեղ: stepanyanarg, խորհուրդ եմ տալիս օգտվել որոնման համակարգից (http://www.akumb.am/search.php):

Artyom
09.03.2011, 15:21
Ժողովուրդ ինչ խաղ խորհուրդ կտակ,բայց ոչհնադարյան…

կոմպս ԱՄԴ ատլոն էքսպի 1,7 գհց
վիդեոն 64 մբ hercules 3d prophet 4500 tv out
ram 512 mb
վինչնել 40 գեգ
Տենց կոմպով դժվար թե ժամանակակից խաղեր խաղաս::mda

stepanyanarg
13.03.2011, 00:41
օրինակ F.E.A.R կգնա՞ գոնե մինիմումով

Հայկօ
13.03.2011, 00:53
օրինակ F.E.A.R կգնա՞ գոնե մինիմումով

Ոչ մի դեպքում: Քո վիդեոքարտը շեյդերներ (shaders) ոնց որ թե ընդհանրապես չի հասկանում. արդեն շատ հին ա: F.E.A.R.-ի համար նվազագույնը shaders 1.1 մշակող վիդեոքարտ ա պետք: Քոնը էդ խաղը ուղղակի չի բացի: Քիչ հավանական ա, որ սխալվում եմ:

Եթե սիրում ես խաղեր խաղալ, ինչքան հնարավոր ա շուտ ազատվի էդ կոմպիցդ ու նոր բան ճարի:

stepanyanarg
13.03.2011, 11:01

բայց ընենց ծրագիր կա վոր ետ 1.1 շեյյդերի էմուլացիան անում ա վիդեոքարտի համար,ետ ծրագրի անունը 3d analyzer,պռոցեսսորնա վիդեոքարտի ետ ֆունկցիան անում.

Հայկօ
13.03.2011, 20:07
բայց ընենց ծրագիր կա վոր ետ 1.1 շեյյդերի էմուլացիան անում ա վիդեոքարտի համար,ետ ծրագրի անունը 3d analyzer,պռոցեսսորնա վիդեոքարտի ետ ֆունկցիան անում.

Ճիշտ ես ասում, կա տենց բան: Բայց քո CPU-ն, առավել ևս, չափազանց թույլ ա F.E.A.R.-ի համար: Նորից խորհուրդ տամ. եթե ուզում ես քիչ թե շատ նոր խաղեր խաղալ, իզուր տեղը քեզ մի տանջիր. կա՛մ նոր կոմպ ա պետք, կա՛մ էլ պետք ա համակերպվես, որ համեմատաբար նոր խաղեր չես կարողանալու խաղալ:

Խաղային կոմպի կյանքի տևողությունը կարող ա լինել մաքսիմում 2-3 տարի: Այսինքն՝ եթե դու հիմա շատ լավ կոմպ հավաքես, մի երեք տարի հետո ստեղծվելիք խաղերը արդեն շատ ծանր են լինելու քո կոմպի համար: Իսկ քո էսօրվա կոմպը, ոնց նայում եմ, մի 7-8 տարվա կոմպ ա: Այսինքն՝ հինգ-վեց տարվա հնության խաղերը գուցե դեռ կբացի, բայց ոչ ավել (shader-ների պահը դեռ չեմ ասում):

stepanyanarg
13.03.2011, 20:30
էսօր քաշեցի քցեցի 4.34 գեգ,ինստալլ արեցի,միացնում եմ միանումա,ձենը կա մաուսը կա, բայց էկրանը սև ա.կարողա ես հարցին ինչ-որ լուծում ըլնի.

stepanyanarg
13.03.2011, 20:35
հա մեկել մոռացա ասեմ,F.E.A.R նել նոր խաղերից չի,2005 թվի խաղ ա.իմ կոմպը շատ հանգիստ բացում ա Hidden and dangerous 2 sabre squadron որ իրա գրաֆիկայով շատ քիչ ա զիջում F.E.A.R ին

Հայկօ
13.03.2011, 21:41
հա մեկել մոռացա ասեմ,F.E.A.R նել նոր խաղերից չի,2005 թվի խաղ ա.իմ կոմպը շատ հանգիստ բացում ա Hidden and dangerous 2 sabre squadron որ իրա գրաֆիկայով շատ քիչ ա զիջում F.E.A.R ին

Որպես երկու խաղերն էլ խաղացած մարդ ասեմ. H&D2-ը ահավոր շատ զիջում ա F.E.A.R.-ին իր գրաֆիկայով: Պլյուս՝ F.E.A.R.-ը հայտնի էր էն բանով, որ իր դուրս գալու ժամանակ համարյա ոչ մի կոմպ չէր կարողանում մաքսիմալ գրաֆիկական կարգավորումներով էդ խաղը քաշել: Ես խաղացել եմ GeForce 7900GT-ով, նորմալ էր: Բայց իմ նշած ու քո վիդեոքարտերի արանքում սարեր ու ձորեր են:

էսօր քաշեցի քցեցի 4.34 գեգ,ինստալլ արեցի,միացնում եմ միանումա,ձենը կա մաուսը կա, բայց էկրանը սև ա.կարողա ես հարցին ինչ-որ լուծում ըլնի.

Հազիվ թե: stepanyanarg, լիքը լավ խաղեր կան, որ կարելի ա քո կոմպով հիմա խաղալ, մի քանիսը նախորդ գրառումներիս մեջ նշել էի, ավելի լավ ա՝ դրանց ուղղությամբ մտածի, ոչ թե կոկրետ խաղ ընտրի ու տառապի էդ խաղի ձեռը ;): F.E.A.R.-ի խնդիրը հազիվ թե ինչ-որ լուծում ունենա քո դեպքում, կոմպդ շատ հին ա:

Painkiller քաշի փորձի, պիտի որ ստացվի :)): Ես նոթբուկով, 32 Mb-անոց GF4-ով խաղացել եմ:

stepanyanarg
14.03.2011, 15:48
էտ Painkiller-ը նայեցի պենտիում մեկի խաղ էր,հեչ դուրս չեկավ:Եթե կարելի ա մի հատ H&D2 ի կարքի նոռմալ խաղ կառաջարկե՞ս,բացի մեդալից:

stepanyanarg
14.03.2011, 15:58
իսկ գոնե Half-Life 2 -ը կբացի՞:(

Հայկօ
14.03.2011, 18:58
էտ Painkiller-ը նայեցի պենտիում մեկի խաղ էր,հեչ դուրս չեկավ:Եթե կարելի ա մի հատ H&D2 ի կարքի նոռմալ խաղ կառաջարկե՞ս,բացի մեդալից:

Հետաքրքիր ա՝ ո՞նց ես նայել :): Եթե ոճը դուրս չի գալիս, տենց էլ ասա, բայց Painkiller-ը P1-ական խաղ համարելը արդեն հանցագործություն ա, հազար ներողություն: Էդ ոճի մեջ դրանից լավ խաղ մեկ էլ էս տարվա Bulletstorm-ն ա (նույն ստուդիայինը, ի դեպ), ուրիշ հավասար բան չկա: Ընդ որում՝ գրաֆիկան էլ ա շատ լավը՝ նույնիսկ էսօրվա համար, գեյմփլեյը ուղղակի գժանոց ա, իսկ աշխարհների դիզայնին մենակ նախանձել կարելի ա:

Half-Life 2-ը կարող ա մինիմումով քաշի: Ու ընդհանրապես՝ ինտերնետդ ի՞նչ արագություն ունի: Քաշի փորձի՝ կխաղացվի, թե չէ, եթե չէ՝ ջնջի: Ստեղ քեզ կարող ենք ասել երևի մենակ էն, ինչ ես արդեն ասել եմ, այսինքն՝ որ կոմպդ շատ հին ա, որ շատ բարձր խաղային պահանջներ դնել չես կարող, որ հին խաղերի մեջ էլ լիքը շեդևրներ կան, եթե սովորես հին գրաֆիկայի վրա աչք փակել (իսկ դու ուրիշ ընտրություն ուղղակի չունես), էդքանը: Շատ դժվար ա ասել՝ ինչը ոնց կլինի ինչ-որ կամայական կոմպի վրա: Պլյուս՝ ինձ համար նորմալ խաղալը նշանակում ա բացարձակապես առանց կախելու ու մաքսիմում գրաֆիկայով, իսկ քեզ համար դա կարող ա նշանակի «էնքան որ բացի». չգիտենք, չէ՞:

Ամենալավ խորհուրդը, որ կարող եմ տալ, էս ա. եթե դու սիրում ես խաղեր խաղալ, շատ լուրջ մտածի կոմպդ փոխելու մասին: Եթե չես կարող փոխել, բայց մեկ ա՝ սիրում ես խաղալ, ուրեմն ընդունիր, որ քո կոմպը էդ ա, ու իր համեստ հնարավորություններից շատ ուղղակի չի կարող քաշել:

stepanyanarg
14.03.2011, 19:29
Հետաքրքիր ա՝ ո՞նց ես նայել :): Եթե ոճը դուրս չի գալիս, տենց էլ ասա, բայց Painkiller-ը P1-ական խաղ համարելը արդեն հանցագործություն ա, հազար ներողություն: Էդ ոճի մեջ դրանից լավ խաղ մեկ էլ էս տարվա Bulletstorm-ն ա (նույն ստուդիայինը, ի դեպ), ուրիշ հավասար բան չկա: Ընդ որում՝ գրաֆիկան էլ ա շատ լավը՝ նույնիսկ էսօրվա համար, գեյմփլեյը ուղղակի գժանոց ա, իսկ աշխարհների դիզայնին մենակ նախանձել կարելի ա:

հարևան թեմայի քո խոսքերիցա :) Painkiller - Հին քյառթու:D կրակոցիների նման կրակոցի:
Իսկ ինձ ետձևի բաներ դուր չի գալիս.գօօգլով նայեցի վոնցոր 5 տարեկան երեխու խաղ ըլներ.ինտեռնետըս հայ լայն 1024կբ ա .հիմայել քաշում եմ Sniper elite-ը.տենամ կբացի թէ չէ.

Արամ
14.03.2011, 19:31
Ակումբցիներ ջան, մի խնդրանք ունեմ, մի հատ կայֆ, ցանկալի է օնլայն, բայց ոչ պարտադիր, խաղ ասեք, որ նեթբուքիս վրա տարիներով խաղամ :)

Հայկօ
14.03.2011, 19:47
հարևան թեմայի քո խոսքերիցա :) Painkiller - Հին քյառթու:D կրակոցիների նման կրակոցի:
Իսկ ինձ ետձևի բաներ դուր չի գալիս.գօօգլով նայեցի վոնցոր 5 տարեկան երեխու խաղ ըլներ.ինտեռնետըս հայ լայն 1024կբ ա .հիմայել քաշում եմ Sniper elite-ը.տենամ կբացի թէ չէ.

Քյաթռուն ստեղ գովեստ ա :): Հինը՝ առավել ևս: Հիմա էլ տենց բաներ չեն սարքում: Քյառթուն էն ա, որ ոչ ոչ չի ասում «Օ՜, սերժանտ Ջոն, տեռորիստներ-քաղաքականություն-ատոմային զենք, նախագահը-ամերիկան-բլա-բլա-բլա, դու պետք է փրկես աշխարհը»: Քեզ ասում են. «Առ քեզ, ախպեր ջան, վեցփողանի գնդացիր, ու վազքով մարշ՝ ինչքան հնարավոր ա ցավոտ կերպով բնաջնջելու դժոխքի 136,457,763 ծնունդներին, քեզ բարի ժամանց»: Ու ամեն ինչ աշխատում ա, որ խաղացողը ինքը ստեղծի իր կայֆը, ոչ թե դու էնքան որ էկրանի դեմը նստած սիրուն կինո նայես: Բայց դե ճաշակին ընկեր չկա. եթե քեզ CoD-ի նման բաներն են դուր գալիս, ուրեմն CoD2-ից էս կողմ ոչ մի բան խաղալու շանս չունես, ափսոս:

Artyom
14.03.2011, 19:54
Ակումբցիներ ջան, մի խնդրանք ունեմ, մի հատ կայֆ, ցանկալի է օնլայն, բայց ոչ պարտադիր, խաղ ասեք, որ նեթբուքիս վրա տարիներով խաղամ :)
Իսկ ի՞նչ պարամետրերով նեթբուքա::think

stepanyanarg
14.03.2011, 20:00
Հայկօ ջան սկի CoD2-ը չի բացում:Որ բացեր էլ խի էի ըստե քո զահլեն տանում.Բայց լավա FlatOut -ը բացեց,մի քիչ կքշեմ մինչև Sniper elite-ը կքաշի.

Արամ
14.03.2011, 20:07
Իսկ ի՞նչ պարամետրերով նեթբուքա::think
1 գբ ռամ, 256 վիդ, բայց ռամի հաշվին… Ինտել Ատոմ պրոց…

Արամ
15.03.2011, 23:31
Ակումբցիներ ջան, մի խնդրանք ունեմ, մի հատ կայֆ, ցանկալի է օնլայն, բայց ոչ պարտադիր, խաղ ասեք, որ նեթբուքիս վրա տարիներով խաղամ :)

1 գբ ռամ, 256 վիդ, բայց ռամի հաշվին… Ինտել Ատոմ պրոց…
Ոչ մեկ չգիտի ՞

Artyom
16.03.2011, 20:04
Ոչ մեկ չգիտի ՞
Քո նեթբուքի (չնայած ցանկացած նեթբուքի, որովհետև այն նախատեսված չի խաղերի համար) ամենաթույլ օղակը վիդեոքարտնա: Onboard վիդեոքարտի համար շատ դժվարա վստահ նշել ինչ-որ լավ խաղ, որ նորմալ կբացի: Շատ խաղեր (անգամ շատ թույլ պարամետրերով) չեն աշխատում onboard վիդեոքարտով: Կարող ես փորձել շութեռներից` CoD 2, Code of honor 3, Serious sam 2, Far Cry, Postal 2, The Thing, F.E.A.R., Just Cause, ռեյսինգներից պիտի որ NFS Most Wanted-ը, Flatout-ը բացի, սիմուլյատորներից` Fifa 2008: Tomb Raider Legend-ն էլ կարողա լինի: Օնլայն խաղերից կարաս փորձես Crossfire (ես ինքս չեմ խաղացել), CS (գրաֆիկան էդքան էլ լավը չի), Battlefield 2:

Armen.181
18.03.2011, 17:06
Ինչ ժամանակակից պատերազմային ստրատեգաներ խորհուրդ կտաք, նման Command & Conquer: Generals-ին, գրաֆիկան լավը լինի

Հայկօ
18.03.2011, 19:21
Ինչ ժամանակակից պատերազմային ստրատեգաներ խորհուրդ կտաք, նման Command & Conquer: Generals-ին, գրաֆիկան լավը լինի

Command & Conquer 3: Tiberium Wars
Command & Conquer 4: Tiberian Twilight
Company of Heroes
World in Conflict
Universe at War: Earth Assault
Warhammer 40.000: Dawn of War 2

Վերջինը մի՜ քիչ տարբեր խաղ ա ու որոշ RPG տարրեր ա պարունակում: Իմ կարծիքով՝ դրանք մենակ հետաքրքրացնում են խաղը, բայց ճաշակին ընկեր չկա:

Էս ցուցակից անպայման հարկավոր ա խաղալ Company of Heroes-ը ու World in Conflict-ը, դրանցից լավ բան մինչև հիմա չի ստեղծվել ստրատեգիաների աշխարհում: Մնացածը՝ ըստ ճաշակի:

tikopx
18.03.2011, 19:45
ես ել դեռ չեմ խաղացել, բայց շատ են գովում,սաղ սպասելիքները անցելա, հեսա 1 ժամից կխաղամ ու կասեմ ոնցեր, բայց ելի եմ ասում շատ են գովում ՝ homefront

Artyom
18.03.2011, 20:40
Ինչ ժամանակակից պատերազմային ստրատեգաներ խորհուրդ կտաք, նման Command & Conquer: Generals-ին, գրաֆիկան լավը լինի
Napoleon: Total War
Ես ինքս չեմ խաղացել, բայց լսել եմ որ լավնա...;)

Armen.181
18.03.2011, 21:02
Napoleon: Total War
Ես ինքս չեմ խաղացել, բայց լսել եմ որ լավնա...;)

Անունը ասում ա որ խաղը 18-19-րդ դարին է վերաբերվում

Artyom
18.03.2011, 22:00
ես ել դեռ չեմ խաղացել, բայց շատ են գովում,սաղ սպասելիքները անցելա, հեսա 1 ժամից կխաղամ ու կասեմ ոնցեր, բայց ելի եմ ասում շատ են գովում ՝ homefront
Խաղացի՞ր… Ինչ կասես, լավնա՞…:baby

tikopx
18.03.2011, 22:09
Խաղացի՞ր… Ինչ կասես, լավնա՞…:baby

լօլ սենց անասուն խաղ մեկել Կոնտր ստրայկի 1-ին վերսիան էի խաղացել,դե ով խաղացելա արդեն պատկերացրիք ինչ հիմարությունա:( իզուր քաշեցի ետքան

davidus
18.03.2011, 22:18
Էս ցուցակից անպայման հարկավոր ա խաղալ Company of Heroes-ը ու World in Conflict-ը, դրանցից լավ բան մինչև հիմա չի ստեղծվել ստրատեգիաների աշխարհում: Մնացածը՝ ըստ ճաշակի:

Սրանց մասին չէի էլ լսել։ :oy Հետաքրքիր ա, էս խաղերի մեջ շեշտը ավելի շատ գեղեցիկ տեսարանների ու գրաֆիկայի վրա է դրած, թե իսկականից մտածելու խաղեր են։

Հայկօ
18.03.2011, 23:37
Սրանց մասին չէի էլ լսել։ :oy Հետաքրքիր ա, էս խաղերի մեջ շեշտը ավելի շատ գեղեցիկ տեսարանների ու գրաֆիկայի վրա է դրած, թե իսկականից մտածելու խաղեր են։

Ստեղ արդեն հարկավոր ա տարբերակել ստրատեգիան ու RTS-ը :): Եթե ստրատեգիայի մեջ ամենակարևորը մի քանի քայլ առաջ մտածելն ու պլանավորելն են, RTS-ում ինչքան մտածելն ա կարևոր, ուղիղ էդքան էլ (եթե ոչ ավել)՝ շուտ կողմնորոշվելու ունակությունը, իրավիճակը ճիշտ գնահատել կարողանալն ու մանավանդ՝ ճարպիկ ձեռքերը :): Company of Heroes-ը ու World in Conflict-ը ուղղակի ընտիր RTS-ներ են, ժանրի լավագույն ներկայացուցիչներից: Նույնիսկ ես, որ ստրատեգիաներից ավելի շատ մենակ գոնկաներն են ատում, դրանք մեծ հաճույքով խաղացել եմ: Սյուժեները հետաքրքիր են, կամպանիաները՝ բազմազան, գեյմփլեյը՝ կլանող ու շատ հարմար, իսկ գրաֆիկաները էնքան լավն են, որ նույնիսկ հիմա ամեն կոմպ չի, որ կձգի:

Artyom
19.03.2011, 21:45
2 օր առաջ քաշեցի call of duty modern warfare 2-ի մուլտիփլեեր տարբերակը իրա crack արած սերվերով, շատ լավնա, արտակարգ գրաֆիկայով, խորհուրդ կտամ մուլտիփլեերի սիրահարները քաշեն խաղան::hands

tikopx
19.03.2011, 21:47
2 օր առաջ քաշեցի call of duty modern warfare 2-ի մուլտիփլեեր տարբերակը իրա crack արած սերվերով, շատ լավնա, արտակարգ գրաֆիկայով, խորհուրդ կտամ մուլտիփլեերի սիրահարները քաշեն խաղան::hands

կոնկրետ լինկ կտաս, նորմալ խաղում ես MULTI ն ՞

Artyom
19.03.2011, 21:57
կոնկրետ լինկ կտաս, նորմալ խաղում ես MULTI ն ՞
Նորմալ լինում ա խաղալ: Եթե չկարողանաս միանաս, ձև կասեմ կլինի::ok
Լինկը` http://zalil.ru/30700891

Artyom
27.03.2011, 11:24
Երեկ Crysis 2-ը քաշեցի, շատ լավ խաղ ա::B Beta տարբերակում եղած բոլոր թերությունները վերացվել են: Խորհուրդ կտամ դուք էլ փորձեք:

Artyom
01.04.2011, 15:35
Nfs shift 2 - խորհուրդ չեմ տա խաղաք, կառավարումը շատ վատն ա....:[

Universe
01.04.2011, 15:36
Solitaire:bravo

AMzone
01.04.2011, 16:09
Ցանցային խաղ Point Blank
http://pointblank.ru/

tikopx
01.04.2011, 17:01
Nfs shift 2 - խորհուրդ չեմ տա խաղաք, կառավարումը շատ վատն ա....:[

վատը չի շատ ռեալա, նորմալ ռույլ ու իրա ամեն ինչը լինի՝ սկորուստ պեդալ, կարելիյա վայելել:Ամենահաշտի տակ նորմալ խաղացվումա

tikopx
01.04.2011, 17:02
Ցանցային խաղ Point Blank
http://pointblank.ru/
Հայաստանից շատ խաղացող կա, կամ թիմ կա հայկական?

AMzone
01.04.2011, 17:13
Հայաստանից շատ խաղացող կա, կամ թիմ կա հայկական?

Հայ խաղացողներ շատեմ նկատել, թիմել կա, մենք թիմ ունենք HightechAM անվանումով.

AG16
01.04.2011, 17:20
Իսկ Operation7 (http://oper7.ru/) խաղացողներ կա՞ն

tikopx
01.04.2011, 17:39
Ցանցային խաղ Point Blank
http://pointblank.ru/

Իսկ Operation7 (http://oper7.ru/) խաղացողներ կա՞ն

հիմա ես 2-ից որնա լավը, որը խաղամ?

Artyom
01.04.2011, 18:05
Modern warfare 2 -ի մուլտիպլեերը խաղացեք: Թե չէ ինչ operation7, ինչ pointblank: Դռանք սաղ counterstrike-ի նման ախմախ գրաֆիկա ունեցող խաղեր են::tsamon

tikopx
01.04.2011, 18:29
Modern warfare 2 -ի մուլտիպլեերը խաղացեք: Թե չէ ինչ operation7, ինչ pointblank: Դռանք սաղ counterstrike-ի նման ախմախ գրաֆիկա ունեցող խաղեր են::tsamon

ես քո տվածը քաշեցի քցեցի չմիացավ եսիմ ինչ աշիբկեկ տվեց անկապ

Artyom
01.04.2011, 19:05
ես քո տվածը քաշեցի քցեցի չմիացավ եսիմ ինչ աշիբկեկ տվեց անկապ
Խաղը չաշխատեց, թե սեռվեռի չկարողացար միանալ?

Artyom
01.04.2011, 19:13
Nfs shift 2 - խորհուրդ չեմ տա խաղաք, կառավարումը շատ վատն ա....:[

վատը չի շատ ռեալա, նորմալ ռույլ ու իրա ամեն ինչը լինի՝ սկորուստ պեդալ, կարելիյա վայելել:Ամենահաշտի տակ նորմալ խաղացվումա
Որպեսզի հնարավոր լինի կլավիատուռայով խաղալ, նաստրոյկեքում կառավարումը պետք ա դրվի ամենահեշտի վրա: Էդ դեպքում նորմալ լինում ա խաղալ: Բացի էդ պետք ա ուշադրություն դարձնել գրաֆիկայի նաստրոյկեքի վրա: Դեֆոլտով դրված ա ամենաբարձրի վրա ու ցածր FPS ա կոմպը ապահովում:

tikopx
01.04.2011, 20:08

եղբայր, դու նոր ես ֆորումում , ես 1000 տարիյա կամ ու ահավոր լավ եմ հասկանում համակարգչից ու մանրամասներից: ;) Իմ կոմպը եսքան վախտ չի եղել, որ գրաֆիկան ամենաբարձրի վրա չհասցնի:ինչքան հնարավորա մեջից հանել եմ, էլ տեղ չկա ափսոս:( , մեկել իմ մոտ կնոպկեկը սաղ ստանդրատա դրած ու ահավոր հարմարա:
Խաղը չմիացավ, թե չէ սերվեր կպնելու պահը մի բան կանեի, նենց չի որ առաջին անգամ եմ խաղ խաղում կամ ձևերը չգիտեմ:

Artyom
01.04.2011, 20:25

Բայց ես չեմ ասում, որ համակարգչից չես հասկանում: Ուղղակի ուզում էի իմանալ, խաղը չի միանում թե սեռվեռներին չի կպնում: Իմ մոտ առանց որևէ պրոբլեմի աշխատում ա ու օնլայն էլ խաղում եմ (O.S` windows 7, 32 bit): Պատճառը քո համակարգչի մեջ փնտրի: Նենց որ խաղը հաստատ աշխատող ա::ok
Ես որ նոր եմ գրանցված ֆորումում ամենևին էլ չի նշանակում, որ համակարգչից չեմ հասկանում::angry

Հայկօ
01.04.2011, 20:29
Մոդերատորական. ոնց որ թե սկսում եք թեմայից շեղվել: «Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս (http://www.akumb.am/showthread.php/8310-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD)», «Խաղերի հետ կապված խնդիրներ (http://www.akumb.am/showthread.php/47195-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80)»:

Adriano
01.04.2011, 22:07
Tom Clancy’s Splinter Cell: Double Agent

http://www.tothegame.com/res/game/4074/boxshot_uk_large.jpg

Տարեթիվ 2006, այլ տեղեկություններ կարող եք կարդալ այստեղից (http://ru.wikipedia.org/wiki/Splinter_Cell:_Double_Agent)

Առաջարկում եմ ձեզ Splinter Cell-ի կողմից ստեղծված խաղերի 4-րդ մասը: Հիանալի խաղ է, ուր խաղացողը կատարում է մի մարդու դեր, որն իր հերթին իր դերն է խաղում, որպես երկկողմանի գործակալ: Այդ գործակալի անունը Սեմ Ֆիշեր է, նա հատուկ ծառայությունների մարդ է, որը պետք է մտնի տեռորիստական կազմակերպություն և ձև տա իբր ինքը նրանցիններից մեկն է… Ողջ խաղը պահում է փշերի վրա, անընդհատ պետք է նայես էկրանի վերևում բերված երկու ինդիկատորներին, որոնք ցույց են տալիս թե որքան են քեզ հավատում տեռորիստները և իհարկե հենց քո մարդիկ: Մի խոսքով հրաշալի խաղ, բավականին բարդ, չեք փոշմանի.........

AMzone
01.04.2011, 23:59
հիմա ես 2-ից որնա լավը, որը խաղամ?

http://pointblank.ru/ -ը շատ հարմարա, ու կարեևորը, շատ թեթևա աշխատում, մեծ ինտերնետի կարիք չի պահանջում, պռոբլեմներ չեն լինում, ոչ ինստալիացիայից, ոչել խաղի ժամանակ, շուշուտ թարմացվումա, նոր բաներ են ավելանում, գաֆիկայով ես կասեյ բոլոր օնլայն խաղերին նմանատիպ գերազանցումա, ու ամենակարևորը, որ մոտավորապես 1000-ից ավել խաղացողա լինում:

tikopx
02.04.2011, 16:47

հայերով հավաքվում խաղում եք, ես քաշել եմ ուղղակի անհետաքրքիրա ռուսների ու եսի որ ազգի հետ խաղալ, եթե դուք կաք, իրար հետ խաղանք

AMzone
03.04.2011, 00:11
հայերով հավաքվում խաղում եք, ես քաշել եմ ուղղակի անհետաքրքիրա ռուսների ու եսի որ ազգի հետ խաղալ, եթե դուք կաք, իրար հետ խաղանք

Այ եստեղ թեմա ունենք, ու բոլոր խաղացողներիս անունները կա, կարաս մտնես նայես ընկերանաս տվյալ մարդկանց հետ, ամեն երեկո խաղում ենք:

http://hightech.am/showthread.php/186-%D5%91%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2-Point-Blank?p=2172#post2172

AG16
05.04.2011, 16:55
Battlefield Play4Free - Free FPS Online Action! (battlefield.play4free.com) արդեն բաց բետա տեստ, ոնցոր վատիկը չի...

http://www.youtube.com/watch?v=_WOZ79makYk

http://www.youtube.com/watch?v=RFm5PtcjuBk&feature=related

Artyom
23.04.2011, 21:18
Portal 2 - սենց հետաքրքիր խաղ շուտվանից չէի խաղացել: Գլուխկոտրուկների բոլոր սիրահարներին խորհուրդ կտամ խաղալ::hands

***Mademoiselle Divo***
23.04.2011, 21:34
ես խորհուրդ կտամ rhianna_ford խաղը, սա էլ է գլուխկոտրուկ:Ճ ու շատ հետաքրքիր է, հիմնականում ուշադրությունն է զարգացնում

Freeman
24.04.2011, 09:34
Portal 2 - սենց հետաքրքիր խաղ շուտվանից չէի խաղացել: Գլուխկոտրուկների բոլոր սիրահարներին խորհուրդ կտամ խաղալ::hands

Հա վերջն ա :hands

Vaho
29.04.2011, 17:10
Portal 2 - սենց հետաքրքիր խաղ շուտվանից չէի խաղացել: Գլուխկոտրուկների բոլոր սիրահարներին խորհուրդ կտամ խաղալ::hands
Խաղացել եմ լավնա:ok

Vaho
29.04.2011, 17:12
Խորհուրդ կտամ assassin's creed brotherhood խաղացեք լավնա

specialist
14.06.2011, 21:33
Խորհուրդ կտամ Duke Nukem Forever ` http://nnm-club.ru/forum/viewtopic.php?t=348828

Altair
14.06.2011, 22:22
Ժող. 2011-ի լավ գրաֆիկայով խաղ եմ ուզում: Ի՞նչ խորհուրդ կտաք խաղամ:

specialist
14.06.2011, 22:46
Ժող. 2011-ի լավ գրաֆիկայով խաղ եմ ուզում: Ի՞նչ խորհուրդ կտաք խաղամ:

վերևում նշվածը,շատ լավ խաղա ու նորա դուրս եկել: http://www.ag.ru/games/duke_nukem_forever

Albus
14.06.2011, 22:50
Ժող. 2011-ի լավ գրաֆիկայով խաղ եմ ուզում: Ի՞նչ խորհուրդ կտաք խաղամ:

Սպասի Battlefield 3-ին, աշնաննա թողարկվելու

http://www.youtube.com/watch?v=2zw8SmsovJc

Իսկ արդեն դուրս եկածներից գրաֆիկայի առումով Crysis 2-ն են գովում:

http://www.youtube.com/watch?v=zZtlKcAt0PM

Բայց ես չեմ խաղացել...

Altair
15.06.2011, 22:41

Բատելֆլայ 3-ին անձամբ ես անհամբեր սպասում եմ: Կակռազ «Call of Duty Modern Warfar 2»-ը, assassins creed 3 brotherhood-ը ու mass effect 2-ը անցել եմ: Կռիզիսը չեմ ուզում: Բայց կարողա խաղամ: Տեսնեմ ոնց կստացվի:

Varzor
16.06.2011, 00:08

Խորհուրդ եմ տալիս նաև ոչ համակարգչային խաղեր
Օրինակ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիսներ, բիլիարդ, նարդի, բլոտ, վերջ ի վերջո հավալա, պահմտոցի և շատ այլ այնպիսի խաղեր, որոնք ավելի կնդանի էն, ավելի օգտակար են առողջությանը, հատկապես համակարգչի իմաց շատ նստող մարդուն և նրա ողնաշարին ու վզին :)

Համակարգչային խաղերից ահագին հետ եմ ընկել` ժամանակ չունեմ, այնպես որ այս ասպարեզում ձեր խորհուրդները միայն կարդում եմ և ընդունում:)

Sagittarius
16.06.2011, 01:11

Հարգելիս,

Ֆորում--Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ)--Համակարգչային ծրագրեր--Խաղեր-- Ի՞նչ խաղեր խորհուրդ կտայիք

թե չէ, տենց լիներ, ես էլ սիրային խաղեր խորհուրդ կտայի.... կներեք օֆֆտոպի համար....

թեմայի մեջ մնալու համար՝ ահագին ժամանակ է, ցավոք, ժամանակի սղության պատճառով նոր խաղեր չեմ խաղացել. կխնդրեի բոլոր նրանց, ովքեր խաղացել են Syberiaը խաղը նման կարգի խաղ խորհուրդ տալ. եթե խաղացել եք կհասկանաք՝ հետաքրքիր սյուժեով և գլուխկոտրուկներով, առանց բոբոնների և արյան, ներվերը հանգստացնող խաղ:

Varzor
16.06.2011, 01:18

Եղբայր իմ, ընդամենը երկիմաստ կատակ էր: Բոլոր նշվածս խաղերը կան նաև համակարգչային տարբեր տարբերակներով :)
Քո գրած սիրային խաղերն էլ :)
Ձեզ բարի զրույց և բարի խորհուրդներ (իհարկե խաղերի վերաբերյալ) :)

Cpt. Price
16.06.2011, 14:32
Ինչ խորհուրդ կտաք Splinter cell:Conviction խաղի վերաբերյալ

Altair
16.06.2011, 23:07
Խորհուրդ եմ տալիս նաև ոչ համակարգչային խաղեր
Օրինակ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիսներ, բիլիարդ, նարդի, բլոտ, վերջ ի վերջո հավալա, պահմտոցի և շատ այլ այնպիսի խաղեր, որոնք ավելի կնդանի էն, ավելի օգտակար են առողջությանը, հատկապես համակարգչի իմաց շատ նստող մարդուն և նրա ողնաշարին ու վզին :)

Համակարգչային խաղերից ահագին հետ եմ ընկել` ժամանակ չունեմ, այնպես որ այս ասպարեզում ձեր խորհուրդները միայն կարդում եմ և ընդունում:)

Ես օրը 1.5 ժամ ֆուտբոլ եմ խաղում: Գիշերը պարապ չնստելու համար համակարգչով ֆուտբոլ՝ PES 2011, կամ Mass Effect, կամ S.T.A.L.K.E.R., կամ Assassin`s creed: Այսինքն այս խաղերը որպես խորհուրդ:)

Հ.Գ. Սիրային խաղեր՝ ոչ՛ իրական, ոչ՛ համակարգչային: ;)

Varzor
16.06.2011, 23:38

Ամեն ինչ ր տեղն ունի :) ;)

Հայ տղա
28.06.2011, 19:07
524135241452415

Սամվել
10.07.2011, 10:39
Ժող ո՞վ կարա ինձ մի հատ Combat simulator խորհուրդ տա, ինչքան հնարավորա իրականին մոտիկ, բանակի տակ եմ մնացել հավեսս եկելա :D:lol

Altair
10.07.2011, 14:48
Ժող ո՞վ կարա ինձ մի հատ Combat simulator խորհուրդ տա, ինչքան հնարավորա իրականին մոտիկ, բանակի տակ եմ մնացել հավեսս եկելա :D:lol

Տոռռենտ ֆայլերը հես են՝ Call of Duty 4: Modern Warfare (http://torrentino.com/torrents/start_download/606865), Battlefield: Bad Company 2 (http://torrentino.com/torrents/start_download/198894): Հուսով եմ դուրտ կգան :))

Հայկօ
10.07.2011, 18:00
Ժող ո՞վ կարա ինձ մի հատ Combat simulator խորհուրդ տա, ինչքան հնարավորա իրականին մոտիկ, բանակի տակ եմ մնացել հավեսս եկելա :D:lol

Սամ ջան, ընդամենը երկու հատ քիչ թե շատ նորմալ combat simulator կա.

Arma 2
Operation Flashpoint: Dragon Rising

Առաջինը չեմ խաղացել, երկրորդը էնքան էլ դուրըս չի եկել: Բայց դե ես էդ ժանրը ընդհանրապես չեմ սիրում:

Երկուսն էլ իրականին բավականին մոտիկ են, այսինքն՝ մի երկու կրակոցից մեռնում ես, փամփուշտները անվերջ չեն և այլն: Առաջինը էդ ժանրը սիրողները շատ են գովում, երկրորդը՝ էնքան էլ չէ: Երկուսն էլ իրենց պաշտոնական add-on-ները ունեն, եթե հետո ուզենաս շարունակել:

Messi, քո նշած խաղերը combat simulator-ներ չեն:

Bruno
10.07.2011, 19:25
Ժողովուրդ, եթե կարող եք ինձ տվեք dirt 3 -ի տորենտ հղում:
Ճիշտն ասած շատ կա տրեկերներում, բայց ըտենց էլ չհասկացա թէ որը քաշեմ (3gb -ից մինչև 8gb կա):

Artyom
10.07.2011, 21:42
Ժողովուրդ, եթե կարող եք ինձ տվեք dirt 3 -ի տորենտ հղում:
Ճիշտն ասած շատ կա տրեկերներում, բայց ըտենց էլ չհասկացա թէ որը քաշեմ (3gb -ից մինչև 8gb կա):
Ես այստեղից (http://torrent-games.net/news/dirt_3_dlc_2011_pc_124_repack_ot_r_g_catalyst/2011-05-30-16002) եմ քաշել, չափը՝ 3.83 Գբ:

Սամվել
09.08.2011, 23:37
Ժողովուրդ մի քանի հատ Ռեալ ժամանակային ստրատեգիա խորհուրդ տվեք, բայց որ Ֆանտաստիկ չլինի, Ասենք Company of Heroes-ի կարգի, նորմալ հաշվարկված ժամանակակից/ցանկալիյա/ ու ռեալ Յունիտներով...

Sagittarius
10.08.2011, 00:17
Ժողովուրդ մի քանի հատ Ռեալ ժամանակային ստրատեգիա խորհուրդ տվեք, բայց որ Ֆանտաստիկ չլինի, Ասենք Company of Heroes-ի կարգի, նորմալ հաշվարկված ժամանակակից/ցանկալիյա/ ու ռեալ Յունիտներով...

Ես էս եմ խաղացել, դուրս եկել ա

http://www.youtube.com/watch?v=Fc_nVpzPJbg

Magic-Mushroom
09.10.2011, 18:27
Ժող ջան բարեւ բոլորին,հիշտ է ժամանակ համրյա չեմ ունենում,բայց երկոյան սիրում եմ մի քանի ժամ խաղ խաղալ եւ համգստանալ,իմ սիրած խաղի ոճը RPG-ն է,ցանկանում եմ հարցնեմ ով է՞ խաղացել The Witcher 2 - Assassins of Kings արժի խաղալ,թե անկապ հաղ է,առաջինը շատ եմ հավանել՝ հատկապես սեւ հումորը,կամ ինձ մի լավ,
նոր խաղ խորհուրդ տվեք,շնորհակալություն

Freeman
09.10.2011, 18:35

Ես դեռ չեմ խաղացել, բայց եթե Հայկօն սենց գովում ա (http://www.akumb.am/showthread.php/55701-The-Witcher-2-Assassins-of-Kings?p=2243801&viewfull=1#post2243801), անպայման խաղա:))

Հայկօ
09.10.2011, 20:50
Ժող ջան բարեւ բոլորին,հիշտ է ժամանակ համրյա չեմ ունենում,բայց երկոյան սիրում եմ մի քանի ժամ խաղ խաղալ եւ համգստանալ,իմ սիրած խաղի ոճը RPG-ն է,ցանկանում եմ հարցնեմ ով է՞ խաղացել The Witcher 2 - Assassins of Kings արժի խաղալ,թե անկապ հաղ է,առաջինը շատ եմ հավանել՝ հատկապես սեւ հումորը,կամ ինձ մի լավ,
նոր խաղ խորհուրդ տվեք,շնորհակալություն

Հաստատ արժի, բայց մինչև էդ համոզվի, որ կոմպդ կհերիքացնի. հիմա գոյություն ունեցող խաղերից երևի ամենածանրն ա, բայց եթե շատ հզոր կոմպ ունես, նաև ամենասիրունը, իմհկ:

Ու ախորժակ պահի նոյեմբերի համար. նոյեմբերին ազատ կյանքը վերջանում ա, սկսվում ա Skyrim (http://www.akumb.am/showthread.php/58732-The-Elder-Scrolls-V-Skyrim-%D4%B7%D5%AC%D5%A4%D5%A5%D6%80-%D5%8D%D6%84%D6%80%D5%B8%D5%AC%D5%A6-V.-%D5%8D%D6%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB%D5%B4)-ը:

Magic-Mushroom
09.10.2011, 22:43
Վիդեոն 570 Ջիֆորս է,պրոցը 2600 էս վերջին դուրս եկածներից,ռամը 8գբ,օպերացիոն համակարգը Windows 7 64bit
Անչափ շնորհակալ եմ պատասխանի համար,որ դու ես խորհուրդ տալիս հիանալի է,ես 99% վստահում եմ քո ճաշակին,իսկ Skyrim-ին անհամբեր եմ սպասում,բոլոր 4 սերիաները խաղացել եմ,մենակ ասա կոնսուլային ձեւով չլինի՝շատ պարզեցված,կարճ,դպրոցականների համար ստեղծված,սաունդթրեքը հիանալի է::)

Hayk Avetisyan
18.10.2011, 16:43
Ժող ջան բարեւ բոլորին,հիշտ է ժամանակ համրյա չեմ ունենում,բայց երկոյան սիրում եմ մի քանի ժամ խաղ խաղալ եւ համգստանալ,իմ սիրած խաղի ոճը RPG-ն է,ցանկանում եմ հարցնեմ ով է՞ խաղացել The Witcher 2 - Assassins of Kings արժի խաղալ,թե անկապ հաղ է,առաջինը շատ եմ հավանել՝ հատկապես սեւ հումորը,կամ ինձ մի լավ,
նոր խաղ խորհուրդ տվեք,շնորհակալություն
եսել եմ RPG սիրում, խորհուրդ կտամ world of warcraft: Ինձ կասես The Witcher 2 - Assassins of Kings ի դվիժոկը ինչ ձևի ա , նկատի ունեմ կառավարումը princ off persia նման հո անկապ ու դժվար չի?

Հայկօ
18.10.2011, 23:15
եսել եմ RPG սիրում, խորհուրդ կտամ world of warcraft: Ինձ կասես The Witcher 2 - Assassins of Kings ի դվիժոկը ինչ ձևի ա , նկատի ունեմ կառավարումը princ off persia նման հո անկապ ու դժվար չի?

WoW-ը լրիվ ուրիշ պատմություն չի՞: MMORPG ա, ինչքան չլինի. օնլայն բարքերը, միջավայրն ու օրենքները ուրիշ են: 2-րդ Witcher-ի շարժիչը էսօր գոյություն ունեցող ամենահզորներից ա ու ընդունակ ա ապշեցուցիչ գեղեցկության պատկերներ ապահովելու (և ապշեցուցիչ սահունության անիմացիա, մասնավորապես՝ մարտեր, եթե կոմպդ հերիքի): Կառավարումը դասական ստեղնաշար+մուկ ա՝ WSAD շարժում գումարած աջ քլիք/ձախ քլիք՝ արագ/ուժեղ հարված: Ամեն ինչ ենթակա ա ճկուն փոփոխությունների:

Երկու մարտական վիդեոներ.

http://www.youtube.com/watch?v=y40i_rcPfqI

http://www.youtube.com/watch?v=Tbv_mieYAE8

LookBehinD
05.12.2011, 10:19
Բարև բոլորին...Ես քանի օր ա ինչ ուղղակի կարդումեմ բոլորի պոստերը և ինձ հետաքրքիր էր հայ մարդկանց հետաքրքռությունը օնլայն խաղերի նկատմամբ. Ինքս ծրագրավորող եմ, և ուզումեմ իմ լուման ներդնել հայականացման և հայաստանում ինտերնետի գաղափարը օդնօյից ու ֆեյսից այն կողմ տարածելու մեջ..Հույսով եմ որ միակը չեմ այդ գործում. Եթե կարելի է մի հարց: դուք WOW 3.3.5а -ի խաղացողների ճանաչում եք արդյոք? Միտք կա սերվեր բացելու, ձեր կարծիքով արժե թե չէ. Ու խնդրումեմ պատասխանելուց հնարավորինս հիմնավոր պատասխաններ տալ.:) Եթե կարելի է, սպս.

Hayk Avetisyan
05.12.2011, 16:18
Սպարտակուս

http://www.youtube.com/watch?v=v8kn2qIRkmE http://torrentdeluxe.com/torrents/601484-smackdown-vs-raw-2011-pc-game-setup.rar.html
կոդը gamesforyoufree

Hayk Avetisyan
05.12.2011, 16:26
Բարև բոլորին...Ես քանի օր ա ինչ ուղղակի կարդումեմ բոլորի պոստերը և ինձ հետաքրքիր էր հայ մարդկանց հետաքրքռությունը օնլայն խաղերի նկատմամբ. Ինքս ծրագրավորող եմ, և ուզումեմ իմ լուման ներդնել հայականացման և հայաստանում ինտերնետի գաղափարը օդնօյից ու ֆեյսից այն կողմ տարածելու մեջ..Հույսով եմ որ միակը չեմ այդ գործում. Եթե կարելի է մի հարց: դուք WOW 3.3.5а -ի խաղացողների ճանաչում եք արդյոք? Միտք կա սերվեր բացելու, ձեր կարծիքով արժե թե չէ. Ու խնդրումեմ պատասխանելուց հնարավորինս հիմնավոր պատասխաններ տալ.:) Եթե կարելի է, սպս.

LookBehinD բարի գալուստ դար ակումբ: Ասեմ որ հայկական սերվեր կա ու բագելով լեցուն ընդհանրապես պաթչը չի թարմացվել քանի որ ոչմեկ հայկական սերվերում չի խաղում պատճառը ռուսական սերվերներն են: wowcircle.com ամենահզորն ա, մենակ եդտեղ 40 000 online զոմբի կա: Անկախ ամենինչից ոչմեկին խորհուրդ չէի տա սկսեն, ահավոր կլանող վիրտուալ ծուղակ ա, 6 տարի ունէի այդ չարաբաստիկ խաղը ու հիմա նոր նոր ջնջել եմ, հետ եմ նայում ու ափսոսում դրա վրա կորցրածս ժամանակը:

LookBehinD
05.12.2011, 22:26
Gladiator, էտ ճիշտա որ կլանողա, բայց ափսոսումես? Եթե օրինակ բան չունես անելու ու օրը 2 ժամել ես հատկացնում - հերիքա խաղերի համար: Ես տենց 3 տարի օֆֆում խաղացի , հավեսս հանեցի: Հիմա ուղղակի ինտերնետի հայկական սեկտորի զարգացման համար եմ աջակցում սերվերը պահելով, որ մերոնց բերեմ մեր մոտ ոչթե ցիրկլում մնան կամ ուրիշ տեղեր: Էլի եմ կրկնում, ուղղակի աջակցելու ու զարգացնելու համար զուտ: Ինքս մեկ մեկ եմ մտնում լուրջ խաղալու, զուտ խաղի տակտիկական լինելու առումով:

Hayk Avetisyan
06.12.2011, 16:46
http://www.youtube.com/watch?v=PjqsYzBrP-M
http://www.elderscrolls.com/skyrim/ սայթը
http://rewalls.com/games/25763-the-elder-scrolls-5-skyrim-dragonborn.html wallpaper ները որակով
հին ժամանակների ոճի մեջ <<skyrim the elder scrolls>>

specialist
15.12.2011, 21:13
մի հատ լավ խաղ ասեք ելի, NFS THE RUN,COD WF3 ու BATTLEFIELD 3 ը պրծել եմ, ես վերջի 2-ի տիպի մի հատ լավ խաղ ասեք, մենակ նոր հելած լինի ելի, CRISIS չասեք...

Magic-Mushroom
15.12.2011, 21:52
specialist ջան,եթե չես խաղացել Uncharted 3,ապա խաղա՝ շատ ուշագրավ,հետաքրքիր,լավ գրաֆիկայով ու անկնկալներով լի խաղ է:)
Կներես մոռացել էի այս խաղը PS3 էքսկլյուզիվ է,Նոր Բեթմենը խորհուրդ կտամ,կամ եթե ՌՊԳ սիրում ես Սկայրիմը շատ լան է՝ տարվա լավագույն խաղն է ճանչվել:love

http://www.youtube.com/watch?v=DHHcM6aHPnE

Altair
15.12.2011, 23:03
Ինչպես շատերը, այնպես ել ես խորհուրդ եմ տալիս The Witcher 2 - Assassins of Kings-ի առաջին 15 րոպեն ծնողների ներկայությամբ չխաղաք, եթե «Alt+F4»-ը չլիներ, ինձ ել կոմպի մոտ չեին թողնի :D

Moonwalker
30.03.2012, 19:46
Yesterday: Լյուցիֆերի կնիքը (http://www.youtube.com/watch?v=2jdbFo-m4wo)

http://www.youtube.com/watch?v=2jdbFo-m4wo

Ժանրի սիրահարներին խորհուր եմ տալիս: Սյուժեն լավ ա: Ինքն էլ մի շնչով անցովիներից ա::))

stepanyanarg
03.08.2012, 10:20
Ժող մի հատ նայեք Metro 2033 խաղալ կլնի նոթբուքիս վրա?
Toshiba Sattelite c655d-s5234

CPU Dual Core AMD C-50 1mb L2
3GB DDR3 Ram
5400RPM hard
Windows 7, 64bit
Ati radeon HD 6250m

Freeman
03.08.2012, 10:42
Ժող մի հատ նայեք Metro 2033 խաղալ կլնի նոթբուքիս վրա?
Toshiba Sattelite c655d-s5234

CPU Dual Core AMD C-50 1mb L2
3GB DDR3 Ram
5400RPM hard
Windows 7, 64bit
Ati radeon HD 6250m

Երևի կլինի, բայց գրաֆիկան իջեցրած:

Ժող, եկա Prototype 2-ը խորհուրդ տամ: Հիմնական տարբերություններն առաջինից՝
1.ստեղ հերոսը էլ չխոսկան չի, հակառակորդներին լավ քֆրտում ա, մեկ-մեկ էլ ոչնչոտ հումորներ ա անում
2. Երբ նոր զենքը վերձնում ես, ահագին հնարավորություններ են ավելանում, որոնք պետք ա առաջինի մեջ առանձին գնեիր
3.Ուժերի ու հնարավորությունների գնման համար պետք ա ոչ թե xp-դ շատացնես, այլ կոնկրետ հանձնարարություններ կատարես՝ տարբեր տեսակի մուտացիաների համար, բայց մի քանի մուտացիաներ կան , որոնք առնելու համար հենց xp-ն ա պետք:
4. գրաֆիկան ուժեղացած ա

Ի դեպ խաղը մի շաբաթ ա, որ կա pc պլատֆորմի համար

Two-Face
04.08.2012, 16:18

Լավ խաղ է շատ, այնքան որ ես դեռևս առաջինն էլ չեմ անցել :)

P.S Skidrow-ը խոստացել է, որ խաղը ավելի լավ օպտիմիզացիա կստանա:

Freeman
04.08.2012, 18:18
Լավ խաղ է շատ, այնքան որ ես դեռևս առաջինն էլ չեմ անցել :)

P.S Skidrow-ը խոստացել է, որ խաղը ավելի լավ օպտիմիզացիա կստանա:

Ես էլ մինչև երեկ deus ex -ը չէի անցել :)

Borderlands 2-ն արդեն կա՞

Two-Face
04.08.2012, 18:51
Ես էլ մինչև երեկ deus ex -ը չէի անցել :)

Borderlands 2-ն արդեն կա՞

Չէ հա, սեպտեմբերին ա հելնելու :(

Էս ամիս հելնելու են Sleeping Dogs, Darksiders II, Amazing Spider-man, Transformers: Fall of Cybertron, Dark Souls, Orcs Must Die 2( հելել ա արդեն :) ), The Walking Dead: Episode 3 ու Counter Strike: Global Offensive խաղերը: :yahoo

Freeman
04.08.2012, 21:44

Վաու :) Դաունգարդի համար էլ վարկանիշ, ես գիտեի PC-ի համար էշի զատիկին նոր կհանեն :))

soultaker
04.08.2012, 22:48
Sniper Elite v2

Խորհուրդ կտամ բոլոր նրանց ովքեր սիրում են կրակել և զենքերից առավել նախընտրում են սնայպերական զենքը: Ինձ ամենաշատը դուր եկած մասը՝ որ դանդաղեցված ցույց է տալիս փամփուշտը ինչպես է մխրճվում զոհի մարմնի մեջ:

Two-Face
04.08.2012, 23:05

Եթե տենց խաղեր ես սիրում, խորհուրդ կտամ խաղալ բոլոր Max Payne-ները ու Sniper: Ghost Warrior-ը :)

Baltazar
06.08.2012, 01:41
L.A NOIRE Ավելի լավ խաղ ուղղակի չի լինում, խաղ, որը անձամբ ինձ համար վերջնականապես թաղեց բոլոր GTA-ները և մաֆիաները

Two-Face
09.08.2012, 22:28
L.A NOIRE Ավելի լավ խաղ ուղղակի չի լինում, խաղ, որը անձամբ ինձ համար վերջնականապես թաղեց բոլոր GTA-ները և մաֆիաները

Հա, իսկականից լավ խաղ էր, ափսոս կարճ էր :(

Հա կարող ա երկրորդ մաս էլ լինի, բայց ոչ շուտ :)

Freeman
14.10.2012, 13:27
Ժող, վերցնում ենք The Elder scrolls-ը, Fallout-ները, մի քիչ ավելացնում Bioshock, լավ խառնում ենք, ու դառնում ա Dishonored, մատուցել տաք վիճակում, աղն ու պղպեղը ցանկալի է ստեղնաշարին չլցնել:

http://www.product-reviews.net/wp-content/uploads/dishonored-shunned.jpg

Արտադրողը՝ Bethesda
Դեռ նոր եմ սկսել, բայց շատ խոստումնալից ա երևում, գրաֆիկան ու սցենարը ահավոր լավն են

Rhayader
14.10.2012, 16:22

Bethesda-ն ընդամենը թողարկողն ա:) արտադրողն Arkane Studios-ն ա, ինքն ավելի շատ Deus Ex + Bioshock + Thief ա, Deus Ex ու Thief խաղերի օրիգինալ դիզայներներն են վրան աշխատել: Կարծում եմ՝ վերջը պիտի լինի:

Freeman
14.10.2012, 17:00

Ես գիտեի արտադրողն էլ ա:) ամեն դեպքում մեկ ա վերջն ա, իսկ էլդեր սկրոլլսին ու ֆալլոութին նմանեցրի նաև խաղի ընթացքով, իսկ հիմա արդեն Դեուս էքսին եմ ավելի շատ նմանացնում, մանավանդ եթե ուզում ես քիչ մարդ սպանես, ահագին նմանվում ա, ոփշմ, արձակուրդ վերձրու կրոն բաժնից ու քաշի :)

Rhayader
14.10.2012, 18:31

Իմ վիդեոկարտան GeForce 6200TC ա, էն էլ մեռնելու ընթացքում:) ինքնուրույն հետևություններ արա:

Freeman
28.01.2013, 17:35
Devil may cry

https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSTo_jleGeyjLnZ63qazThD_3JdF9zt8ASP7pSG7sTrKV6nZ2zH

Հետաքրքիր խաղ՝ բարձր երաժշտության տակ դևերին ջարդելու մասին, անպայման քաշեք, բարձր դժվարության տակ լարվածությունն ապահովված ա ;)

Անվերնագիր
30.01.2013, 00:07
LIMBO, LIMBO և կրկին LIMBO. եթե իհարկե այդպիսի մարդիկ կան, որ չեն խաղացել:)

LisBeth
25.02.2013, 10:22
Crysis 3

Վերջապես ազատ ժամանակ ու վերջապես Crysis 3 աշխատող տարբերակ. հետաքրքիր է, սյուժետն էլ, գեյմփլեյն էլ, երկրորդ մասը բաց թողնելու պատճառով ինձ համար շատ փոփոխություններ կան` դեպի լավը, ղեկավարումը ավելի հարմար, ավելի պարզ է դառել,նետ ու աղեղ... վերջն են, մի քիչ turok է հիշացնում, բայց ավելի կատարելագործված տարբերակը: Հաճելի է նորից լսել նույն կոշտ ձայնը Maximum armor, cloack engage. Հույսով եմ տպավորությունը չի փոխվի:

Հա մոռացա ասեմ` Welcom to the New York...

Freeman
02.03.2013, 10:10

Ինձ մեր մոտ սովորող հնդիկներից մեկն ասեց, որ կա , չհավատացի :) գնացի քաշեմ

LisBeth
26.04.2013, 10:15
Խորհուրդ կտամ քաշել ու գիշերվա համար պատրաստել slender-ը :), մենության մեջ դնել նաուշնիկները /թույլ սֆինկտրներով մարդկանց էլ՝ հագնել պամպերս/: Հետո կարաք էստեղ գրեք թե ինչքան դիմացան ձեր նյարդերը: Ով խաղացել ա շշշ՜...

Slander: The 8 Pages

Հայկօ
26.04.2013, 14:12
Ես ավելի շատ հակված եմ Slender-ը ոչ թե մենակ ու ականջակալներով խաղալու, այլ լիքը հառռռփած ժողովրդով (ու ցանկալի ա՝ անտառի մեջտեղում գտնվող տնակում՝ գիշերվա երեքին)։ Իսկ քո ասած էֆեկտը մենակ Scratches-ի ժամանակ եմ զգացել :):

Alphaone
26.04.2013, 14:26
http://grepolis.com/

ARMbrain
26.04.2013, 20:59
http://www.miniclip.com/games/motocross-nitro/en/#t-h-h լավիկնա.

LisBeth
27.04.2013, 19:15
Ես ավելի շատ հակված եմ Slender-ը ոչ թե մենակ ու ականջակալներով խաղալու, այլ լիքը հառռռփած ժողովրդով (ու ցանկալի ա՝ անտառի մեջտեղում գտնվող տնակում՝ գիշերվա երեքին)։ Իսկ քո ասած էֆեկտը մենակ Scratches-ի ժամանակ եմ զգացել :):

Ու դու Slender man-ի դերում ես լինո՞ւմ:) Դատելով իմ էս խաղին վարժվելու 5 րոպեանոց փորձերից, ես էլ հակված եմ մտածելու, որ ինձ ոչ մենակ լիքը հառփած մարդ ա պետք, այլ որ ես էլ իրանց օրին եղնեմ, չնայած ես դեպքում հարց ա խաղալու իվիճակի լինելը: Բացի դա գիշերվա երեքին, անտառում, խաղը իրականության վերածելու ցանկությունը անխուսափելի կլինի:

Ի դեպ The arrival-ն էլ արդեն կարաս քաշես: Ոնց որ թե ավելի դինամիկ ա, խոսք են տալիս որ ավելի վախենալու էլ ա: Մենակ պրոլոգն եմ փորձել, ռիսկ չեմ անում առաջ գնամ:

Two-Face
27.04.2013, 19:58
Խորհուրդ կտամ քաշել ու գիշերվա համար պատրաստել slender-ը :), մենության մեջ դնել նաուշնիկները /թույլ սֆինկտրներով մարդկանց էլ՝ հագնել պամպերս/: Հետո կարաք էստեղ գրեք թե ինչքան դիմացան ձեր նյարդերը: Ով խաղացել ա շշշ՜...

Slander: The 8 Pages

Եթե ուզենամ, որ մի քանի օր արթուն մնամ, անպայման կքաշեմ ու կխաղամ: :))

http://grepolis.com/

Միակ բրաուզերային խաղը որ խաղացել եմ, էդ Quake Live-ն ա:

LisBeth
27.04.2013, 20:02
Եթե ուզենամ, որ մի քանի օր արթուն մնամ, անպայման կքաշեմ ու կխաղամ: :))

Էս ուր ես կորել չկաս, dead space-ին dlc ա դուրս եկել, ձեն չես հանում, վերջապես առիթ կլնի անցնել էս խաղն էլ: Բայց slender-ի ֆոնին սա փափուկ նապաստակներով դրախտ ա հիշացնում:

Two-Face
28.04.2013, 20:26
Էս ուր ես կորել չկաս, dead space-ին dlc ա դուրս եկել, ձեն չես հանում, վերջապես առիթ կլնի անցնել էս խաղն էլ: Բայց slender-ի ֆոնին սա փափուկ նապաստակներով դրախտ ա հիշացնում:

The Awakening-ի հետ ես: Հա, Dead Space-ի ֆանատներին հաստատ դուր կգա էդ:
Իսկ սլենդերի մոմենտով մտածում եմ արժի The Arrival-ը քաշեմ, թե չէ: :think

LisBeth
29.04.2013, 08:35
The Awakening-ի հետ ես: Հա, Dead Space-ի ֆանատներին հաստատ դուր կգա էդ:
Իսկ սլենդերի մոմենտով մտածում եմ արժի The Arrival-ը քաշեմ, թե չէ: :think

Ըհը, The Awakening-ի հետ եմ, ֆանատ չեմ, բայց տրեյլերն հետաքրքրեց: The Arrival-ն էլ խաղաս գրի, տենամ ոնց եղար, այսինքն ոնց էր էլի: Ժամանակ չեմ ունենում խաղամ/արդարացում/:

Two-Face
29.04.2013, 15:46
Ըհը, The Awakening-ի հետ եմ, ֆանատ չեմ, բայց տրեյլերն հետաքրքրեց: The Arrival-ն էլ խաղաս գրի, տենամ ոնց եղար, այսինքն ոնց էր էլի: Ժամանակ չեմ ունենում խաղամ/արդարացում/:

Իմ մոտ էլ շատ ժամանակ չկա, որը ավատարս էլ ա հաստատում: :)) Բայց էս քանի օրը կքաշեմ ու կփորձեմ մի հատ:

LisBeth
04.08.2013, 12:16
Հիմա կոմպի վրա մենակ մկ-ն ու դեդփուլ-ն են մնացել, մեկել դարկը որը տենց չեմ էլ բացել ինստալից հետո: Իրիկունները մեկմեկ բզբզում եմ, դե բնականաբար խորհուրդ եմ տալիս:

Freeman
04.08.2013, 12:22
Մի տեսակ էս վերջերս հավես չեմ անում խաղ խաղալու :( բայց հիմա hard reset-ն եմ բզբում, մի ժամանակ առաջ հայտնաբերեցի որ վինչիս ինչ-որ անկյունում թաքնված կա :)) Հետաքրքիր ա, առաջին դեմքից շուտերների սիրահարներին դուր կգա: Ունի զենքի զարգացման հետաքրքիր լուծումներ ու եթե դժվարի վրա ես խաղում, թշնամիներին սպանելու համար ավելի շատ զենքով կրակում ես խաղի մեջի մյուս սարքերին՝ մեքենաներին, ավտոմատներին, որ պայթացնես, տենց սպանես իրանց:
գեյմփլեյից մի հատված՝

http://youtu.be/c6G5-vg_hHY

LisBeth
04.08.2013, 15:02

Գեյմփլեյը լավն ա, բայց գրաֆիկան էն չի ոնց որ, սյուժետի մասին էլ կարդացի օրիգինալությամբ չի փայլում, բայց էս անհավես վախտերի համար իսկական կլինի: Արժի փորձել:

Freeman
04.08.2013, 16:21
Գեյմփլեյը լավն ա, բայց գրաֆիկան էն չի ոնց որ, սյուժետի մասին էլ կարդացի օրիգինալությամբ չի փայլում, բայց էս անհավես վախտերի համար իսկական կլինի: Արժի փորձել:

Հա էս ուղղակի որպես շութեր ա լավը, մանավանդ որ ոչ թե հենց թշնամիներին ես կրակում, այլ վազվզելով ավտոներին ու սարքերին ես խփում, որ թշնամիներդ տեղով անցնելուց հոսանքահարվեն կամ պայթեն )
Երևի դարկն էլ քաշեմ:

LisBeth
04.08.2013, 16:28
Ըհը, քաշի բզբզա մինչև տենանք ինչ ա լինում, Twoface-ը ասում էր steam ում գրանցվեք խաղանք, :եսիմ բայց վճարովի չեմ սիրում)

Freeman
04.08.2013, 16:35
Ըհը, քաշի բզբզա մինչև տենանք ինչ ա լինում, Twoface-ը ասում էր steam ում գրանցվեք խաղանք, :եսիմ բայց վճարովի չեմ սիրում)

Ես էլ ոչ միայն չեմ սիրում, համ էլ պինգս էնքան բարձր ա, որ չեմ կարում ստիմում խաղամ, մտածում էի որ ինտերնետս արագանա կդզվի, բայց չօգնեց :(

LisBeth
04.08.2013, 18:18
Էլի ես էս մասին ասել երևի, բա էդ ոնց ա մինչև հիմա չես իջացնում? Հավես չունես?
Կարանք սենց մի հնաոճ բան էլ անենք, ես վերցնեմ իզալենտով վիրակապած գեյմփադս ու աշնան կողմերը երևամ Հայաստաններում:

Freeman
04.08.2013, 18:30
Էլի ես էս մասին ասել երևի, բա էդ ոնց ա մինչև հիմա չես իջացնում? Հավես չունես?
Կարանք սենց մի հնաոճ բան էլ անենք, ես վերցնեմ իզալենտով վիրակապած գեյմփադս ու աշնան կողմերը երևամ Հայաստաններում:

ՉԷ, առանձնապես մեծ սեր չունեմ օնլայն խաղերի հետ, Բայց The elder scrolls online-ին սպասում եմ :)

LisBeth
04.08.2013, 18:46
Էս չէ-ն իմ գալու համար ես ասում? :))Ես էլ նենց չեմ սիրում, վերջի անգամ չեմ էլ հիշում երբ եմ խաղացել, շուխուռն ավելի շատ ա քան հետաքրքրությունը: Բայց կան խաղեր որ մենակ խաղալն էլ մի բան չի, օրինակ հենց ինքը մկ-ը: Օնլայնը չեմ էլ փորձել հլը որ, քանզի ինետս պրինցիպիալ մի քանի ամիս անջատած եմ թողել/թողում:

Freeman
04.08.2013, 19:42

Հավես չունեսին էի ասում, արի :))
Մի ժամանակ մեկ-մեկ TF-ին էի կպնում, էն էլ երեխեքով լցվեց, դուրս եկա, էլ հավես չեմ անում :)

Diana99
04.08.2013, 20:09
Doodle Jump, Mario :)

LisBeth
04.08.2013, 20:14
Քանի ստեղ ես մի բա հարցնեմ էլի, կարողա իմանաս botanicula-ի մոբայլ վերսիան կա? Ալարում եմ ման գամ:

Freeman
04.08.2013, 21:17
Քանի ստեղ ես մի բա հարցնեմ էլի, կարողա իմանաս botanicula-ի մոբայլ վերսիան կա? Ալարում եմ ման գամ:

Կարծեմ մենակ IOS-ի համար ա, եթե էս վերջերս չեն հանել մյուս ՕՍերի համար:

enna
04.08.2013, 21:38
sims 3 :hands

Հայկօ
04.08.2013, 23:41
Քանի ստեղ ես մի բա հարցնեմ էլի, կարողա իմանաս botanicula-ի մոբայլ վերսիան կա? Ալարում եմ ման գամ:

iOS, մենակ: Դրոիդի համար հլը չեն հանել, ցավոք սրտի: Եթե դրոիդ ես քշում, Machinarium-ով յոլա գնա, մինչև պորտ անեն, պլաններում գրած ա, որ կա :):

Freeman
05.08.2013, 00:16
iOS, մենակ: Դրոիդի համար հլը չեն հանել, ցավոք սրտի: Եթե դրոիդ ես քշում, Machinarium-ով յոլա գնա, մինչև պորտ անեն, պլաններում գրած ա, որ կա :):

Պուպուշ խաղ ա Machinarium-ը ))

Mad Dude
05.08.2013, 21:09
Գրաֆիկան վերջին տարիների խաղերի ֆոնին ուղղղակի հիանալի է- տեքստուրաները մոտիկից չեն «օճառվում», MSAA-ն նորմալ աշխատում է, իսկ հիանալի օպտիմիզացիան առանձին պատմություն է :good

Two-Face
05.08.2013, 22:57
Բա միշտ էս բաժինը սենց ակտիվ չլինե՞ր: :))

Mad Dude, ավատարդ վերջն ա: :love

Հայկօ
05.08.2013, 23:43
Գրաֆիկան վերջին տարիների խաղերի ֆոնին ուղղղակի հիանալի է- տեքստուրաները մոտիկից չեն «օճառվում», MSAA-ն նորմալ աշխատում է, իսկ հիանալի օպտիմիզացիան առանձին պատմություն է :good

Իսկ, ըըը, ո՞ր խաղինը :):

Two-Face
05.08.2013, 23:48
Իսկ, ըըը, ո՞ր խաղինը :):

Դե երևի ընդե Crysis 3 ա, Metro: Last Light ու ArmA 3 ա էլի: :))

Freeman
06.08.2013, 04:18
Դե երևի ընդե Crysis 3 ա, Metro: Last Light ու ArmA 3 ա էլի: :))

Ինձ թվում ա hard reset-ը նկատի ունի :))

Mad Dude
06.08.2013, 13:26
Իսկ, ըըը, ո՞ր խաղինը :):
Hard Reset :) համ էլ oldschool խաղերի նման ադրենալինային gameplay ունի:
Նոր խաղերից խորհուրդ կտամ Rise of the triad (http://store.steampowered.com/app/217140/) :

Freeman
06.08.2013, 13:38
Hard Reset :) համ էլ oldschool խաղերի նման ադրենալինային gameplay ունի:
Նոր խաղերից խորհուրդ կտամ Rise of the triad (http://store.steampowered.com/app/217140/) :

Լավն ա երևում:

Ժող, ինչ-ր մեկը Dark-ը խաղացել ա՞, մենակ իմ մոտ ա՞ սենց վատ բացում, ուղղակի հավես չունեմ մի հատ էլ ուրիշ ռեպակ քաշեմ տենամ: Ափսոս ա, մտածում էի կարգին խաղ կլինի :(

Mad Dude
06.08.2013, 14:05
Ժող, ինչ-որ մեկը Dark-ը խաղացել ա՞, մենակ իմ մոտ ա՞ սենց վատ բացում :(
Խաղը ինքը շատ վատն է, ավելի լավ է չփորձես :B

Two-Face
06.08.2013, 14:11
Hard Reset :) համ էլ oldschool խաղերի նման ադրենալինային gameplay ունի:
Նոր խաղերից խորհուրդ կտամ Rise of the triad (http://store.steampowered.com/app/217140/) :

Հիմա բայց խորհուրդ չեմ տա խաղալ, եթե մի կամ երկու հատ GTX 650 Ti չունես, քանի որ performance-ի հետ խնդիրներ կան հըլը: Բայց խաղի հեղինակները խոստացել են, որ մի քանի շաբաթում պատչ կավելացնեն: :)

Հայկօ
06.08.2013, 15:53
Լավն ա երևում:

Ժող, ինչ-ր մեկը Dark-ը խաղացել ա՞, մենակ իմ մոտ ա՞ սենց վատ բացում, ուղղակի հավես չունեմ մի հատ էլ ուրիշ ռեպակ քաշեմ տենամ: Ափսոս ա, մտածում էի կարգին խաղ կլինի :(

Ինչքան ռևյու կարդացել եմ, բոլորը բացասական են :(: Նենց գեյմփլեյ-բան եմ նայել, չի գրավել մի տեսակ: Բայց դե ես քանի գնում՝ կտրվում եմ խաղերից: Ասեմ՝ հասկացի. մեկուկես ամսում խաղացել եմ ընդամենը Bioshok: Infinite-ի կեսը:

Freeman
06.08.2013, 16:28

Քեզ փրկել ա պետք, խմի, painkiller խաղա (միակ խաղը որ կարաս հա վրա-վրա խաղաս):
Համ էլ դու էն ժամանակ Էլջերնոնն էիր թարգմանում, հիմաէլ արդարացում չկա :) Իսկ եթե լուրջ իմ մոտ էլ ա համարյա տենց, լիքը խաղեր եմ քաշում-ջնջում :(

Two-Face
07.08.2013, 14:15

Painkiller-ի Black Edition-ը ունեմ սթիմում: :)
Իսկ ես հիմա հըլը որ զբաղված եմ Սթիմիս պռոֆիլը խաղերով լցնելով: :))

Mad Dude
07.08.2013, 15:45
Հիմա բայց խորհուրդ չեմ տա խաղալ, եթե մի կամ երկու հատ GTX 650 Ti չունես, քանի որ performance-ի հետ խնդիրներ կան հըլը: Բայց խաղի հեղինակները խոստացել են, որ մի քանի շաբաթում պատչ կավելացնեն: :)
Это да, անկապ տեղը տոռենտով 6gb քաշեցի 9gb տվեցի 1ժամում :[

Hayrapeyan
14.08.2013, 14:42
Բարև ձեզ որ խնդրեմ միհատ լավ խաղի անուն կասեք ցանկալիա գոնկա լինի NFS-ի կարքի

Mad Dude
14.08.2013, 16:04
Մի հատ լավ խաղի անուն կասեք ցանկալի է NFS-ի կարգի
Dirt 3, Dirt Showdown, Grid 2, Formula 2012-13, հին ու բարի Flatout-ները:

Hayrapeyan
14.08.2013, 19:44
Շատ շնորակալ եմ

Հայկօ
17.08.2013, 09:45
Ես էլ ծերացա, փաստորեն. արդեն ինձ էլ ա խորհուրդ պետք ։))։ Ուզում եմ լավ ու ձրի օնլայն FPS խաղալ մի քիչ, ի՞նչ տարբերակներ խորհուրդ կտաք։ Ցանկալի ա, որ լինի ժամանակակից զենքերով ու ոչ թիմային։ Warface-ը ո՞նցն ա։

Sent from my ASUS Transformer Pad TF300T

Mad Dude
17.08.2013, 23:14
Ուզում եմ լավ ու ձրի օնլայն FPS խաղ։ Ցանկալի է ոչ թիմային։
Իրար հակասող պայմաններ են :)

Warface-ը ո՞նցն ա
Եթե նորմալ թիմային խաղացող գտնել, հետը խաղալ` հիանալի, եթե մտնել առաջին պատահած սենյակ աշակերտների հետ, իսկական դժոխք:

Two-Face
17.08.2013, 23:53
Ես էլ ծերացա, փաստորեն. արդեն ինձ էլ ա խորհուրդ պետք ։))։ Ուզում եմ լավ ու ձրի օնլայն FPS խաղալ մի քիչ, ի՞նչ տարբերակներ խորհուրդ կտաք։ Ցանկալի ա, որ լինի ժամանակակից զենքերով ու ոչ թիմային։ Warface-ը ո՞նցն ա։

Sent from my ASUS Transformer Pad TF300T

Խորհուրդ կտամ Tribes: Ascend-ը խաղաս: Իմ կարծիքով հիմա միակ իսկական ձրի խաղն ա, որ ամեն ինչ կարաս առանց մի կոպեկ ծախսելու բացես: Իսկ ոչ թիմային, որ մենակ հենց ոչ թիմային գեյմփլեյի վրա կենտրոնած լինի, տենց Free 2 Play չկա համարյա, իսկ եղածն էլ արդեն հնացել ու չիտերներով լցվել են: :)

BOBO
06.11.2013, 00:06
Medal of Honor Warfighter արժի խաղացած?

Two-Face
06.11.2013, 00:40
Medal of Honor Warfighter արժի խաղացած?

Իմ կարծիքով արժի մենակ գրաֆիկայի համար, թե չէ ընդեղ ոչ նորմալ սյուժե կար, որ յուրահատուկ գեյմփլեյ, ոչ էլ գրավչություն:

BOBO
06.11.2013, 00:48
Լավ դնեմ թո քաշի ոնց էլ չլնի հերթը դրան էլ կհասնի

Ruby Rue
16.01.2014, 20:52
Lիմբոյին սիրահարվեցի, էն էլ տնաշենը պրծավ-գնաց: Կյանքս դատարկվեց, մի բան խորհուրդ տվեք խաղամ, թե չի պիտի դաժան կյանքիս վերադառնամ: :(

Հայկօ
16.01.2014, 21:49
Botanicula :love:

Two-Face
16.01.2014, 22:50
Lիմբոյին սիրահարվեցի, էն էլ տնաշենը պրծավ-գնաց: Կյանքս դատարկվեց, մի բան խորհուրդ տվեք խաղամ, թե չի պիտի դաժան կյանքիս վերադառնամ: :(

Machinarium, Trine, Brothers: Tale of Two Sons. Հաստատ դուրտ կգան, սկսիր Botanicula-ից, հետո արդեն դու տես: :)

Rammstein
20.01.2014, 01:54
Botanicula :love:

Փորձեցի, էնքան էլ դուր չեկավ ինձ: :)
Բայց չեմ հերքում, որ Մաշինարիումից հետո ավելի խստապահանջ եմ:

Sagittarius
20.01.2014, 02:01
գիտեմ՝ հարյուր անգամ արդեն ասել եմ, բայց նավսյակի մի հատ էլ ասեմ, թե չէ մեջս կտրաքեմ՝ Syberia, անպայման, եթե դեռ չեք խաղացել :love

LisBeth
01.05.2014, 20:23
Ասում են Child of Light խաղա: Չգիտեմ արժի ժամանակ ծախսել: Էս Two face-ն էլ ինչպես միշտ տեղում չի, մի բան ասեր:

insider
02.05.2014, 10:08
Machinarium, Trine, Brothers: Tale of Two Sons. Հաստատ դուրտ կգան, սկսիր Botanicula-ից, հետո արդեն դու տես: :)

Կավելացնմ նաև The Cave-ը: Համարյա բոլոր պլատֆորմների վրա էլ կա:

LisBeth
03.05.2014, 17:40
Ասում են Child of Light խաղա: Չգիտեմ արժի ժամանակ ծախսել: Էս Two face-ն էլ ինչպես միշտ տեղում չի, մի բան ասեր:

ռազվոդ, նո քոմենթս...

ivy
03.05.2014, 22:30
գիտեմ՝ հարյուր անգամ արդեն ասել եմ, բայց նավսյակի մի հատ էլ ասեմ, թե չէ մեջս կտրաքեմ՝ Syberia, անպայման, եթե դեռ չեք խաղացել :love

Կյանքում էս խաղերից խաղացած չկամ, ընդհանրապես շատ հեռու եմ էս խաղային աշխարհից:
Բայց էսօր ինչ եղավ, մտքովս անցավ մի հատ փորձել, տեսնել էս ինչ բաներ են:
Ու հենց քո ասած խաղն էլ քաշեցի պլանշետիս մեջ: Գործի գալուց էսօր ճանապարհին խաղում էի, այսինքն՝ փորձում էի խաղալ: Մեկ ու կես ժամ չարչարվեցի, բայց շատ առաջ չգնացի:
Հյուրանոցից դուրս եկավ խաղի հերոսուհին ու ոչ մի կերպ չի կարողանում մտնել եսիմ ում տունը: Մի հատ տարօրինակ ռոբոտային կերպար հա ձեռքի մեջ է նայում, ուզածը չի գտնում, ու դուռը չի բացվում: Չգիտեմ՝ իմ ունեցած պաշարները ոնց փորձեմ դնել ձեռքի մեջ, մեկ էլ տեսար՝ մի բան հավանի, դուռը բացի:

Sagittarius
03.05.2014, 22:36

Վայ նու՜բ :)) Այվի ջան, չգիտեմ որտեղ ես մնացել, որ օգնեմ, եթե չի մտնում, ուրեմն կարող ա պետք չի, որ մտնի: Փորձի ուրիշ տեղ գնալ. ուշադիր եղիր, մանր-մունր առարկաներ են դեսուդեն քցած լինում, որ հետագայում պետք կգան: Հա, իրանց խոսակցություններին էլ ուշադիր եղիր, դրանցից կհասկանաս, թե ինչ պտի անես: Էտ սկզբերում մի հատ հեռախոսազանգ պտի անես:

ivy
03.05.2014, 23:17
Էդ զանգն արել եմ, սաղ մանր զըրթիկները հավաքել եմ, ուղղակի պլանշետով չեմ հասկանում, թե ոնց կարող եմ իմ հավաքած առարկաները տեղափոխել խաղի մեջ. ինչին սեղմում եմ, բան չի լինում :))
Թե ես որ օրվա գեյմերն եմ...

Sagittarius
03.05.2014, 23:55
Էդ զանգն արել եմ, սաղ մանր զըրթիկները հավաքել եմ, ուղղակի պլանշետով չեմ հասկանում, թե ոնց կարող եմ իմ հավաքած առարկաները տեղափոխել խաղի մեջ. ինչին սեղմում եմ, բան չի լինում :))
Թե ես որ օրվա գեյմերն եմ...

Գեյմե՞ր :)) Էտ բառը օգտագործելու համար դեռևս շուտ ա:

• There are 5 types of cursors in the game: the speech cursor (1) for interacting with people, the movement cursor (2) for changing the scene, the inspect cursor (3) for viewing a scene more closely, the action cursor (4) for using an object, and the hand cursor (5) for interacting with objects .

• To open the inventory box, press on the hand at the bottom of the screen. Select an object and then the hand button to equip it.

• When you have an object equipped it will appear in the box in the right bottom corner.

http://blog-assets.bigfishgames.com/Walkthroughs/Syberia-Part-3/syberia-part-three009.jpg

ivy
04.05.2014, 19:01
Վերջն ա էս Syberian, ոնց որ առեղծվածային ֆիլմի մեջ լինեմ, ինչ հավես են սարքել։
Չէի սպասում, որ էսքան հետաքրքիր կլինի։

Ռուֆուս
04.05.2014, 19:58
Վերջն ա էս Syberian, ոնց որ առեղծվածային ֆիլմի մեջ լինեմ, ինչ հավես են սարքել։
Չէի սպասում, որ էսքան հետաքրքիր կլինի։

Ռիփ, Syberia-ն իրոք ընտիր խաղ է, մի ուրիշ խաղ էլ եմ խորհուրդ տալիս, Play Store-ում կգտնես, կոչվում է Broken Sword, առաջին, երկրորդ ու հինգերորդ մասերն արդեն կան: Համ խաղն է լավ որակով, համ էլ շատ հետաքրքիր սյուժե ունի՝ պատմությունն ու կրոնը իրար հետ խառնած, համ էլ փազլները համեմատաբար ավելի հեշտ ու տրամաբանական են:

LisBeth
04.05.2014, 20:04

էսա Այվիին իրոք գեյմեր կդարձնեք:
Այվի:love ճշմարիտ ուղղու վրա ես:

ivy
04.05.2014, 20:15
Ուղղակի չգիետի՝ էս խաղերն ինչեր են: Ասենք՝ չէի պատկերացնում, որ սենց սյուժետային են, ու կարող ա մի խաղը օրեր ու շաբաթներ տևել: Որ սենց կայֆ կերպարներ կան, դիալոգներ, հավես մթնոլորտ, ու դու էլ դրա մի մասն ես դառնում: Լրիվ կինոյի մեջ հայտնվելու պես բան ա:
Բայց լուրջ կարող ա կախվածություն առաջանա: Վախենալու ա :)

Ռուֆուս
05.05.2014, 02:16
Մի խաղ էլ խորհուրդ տամ.

The Room (https://play.google.com/store/apps/details?id=com.FireproofStudios.TheRoom)
The Room Two (https://play.google.com/store/apps/details?id=com.FireproofStudios.TheRoom2)

Էս մեկը Syberia-ի ու Broken Sword-ի նման հստակ սյուժե չունի, բայց էլի ընտիր խաղ է: Հերոսը սենյակում է հայտնվում, որտեղ արկղից բացի ուրիշ ոչ մի բան չկա ու պիտի էդ արկղի առեղծվածը բացահայտի: Շատ միստիկ ու մի փոքր էլ վախենալու մթնոլորտ ունի, իսկ երբ որ արկղը ստեղծողի գրած նամակներն ես գտնում ու կարդում, լրիվ տանում է մի ուրիշ աշխարհ :)

Խաղի ռեյտինգներն էլ ամեն ինչ ասում է որակի մասին (4.8 առաջինի համար, 4.9 երկրորդի համար)

Alphaone
05.05.2014, 17:09
Grepolis, եթե էս հղումով էլ գաք, միասին կխաղանք: Ստրատեգիական խաղ է, խաղում ես իրական մարդկանց հետ/դեմ: Կառուցված է հին հունական քաղաքների մոտիվներով:

http://ru.grepolis.com/invite-443803-ru34?invitation_id=399814&invitation_mac=9a0ae895&ref=player_invite_linkrl

Freeman
05.05.2014, 18:29
Այվ, մերոնցից ես դառնում)) Որ սենց գնաց, գալու եմ Գերմանիա, պիվա խմելու :))